• porno
  • jigolo sitesi
    Page 5 of 13 FirstFirst ... 2345678 ... LastLast
    Results 61 to 75 of 184

    Thread: The Struggle in Javakhk

    1. #61
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ

      12:31, 2 հուլիսի, 2012
      «Երկիր» միությանն է փոխանցվել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում վերջին դեպքերի կապակցությամբ: Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:

      Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել մասնավորապես Մելիք Ռայիսյանը և Գեորգի Մխչյանը:

      Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։

      Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունը ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար և բռնապետական ռեժիմներին։

      Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաև պայմաններ ապահովել Ջավախքում և ողջ Վրաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացման համար։

      Վահագն Չախալյան
      Քրեակատարողական հիմնարկ n1,
      Ռուսթավի, Վրաստան
      29.06.2012

    2. #62
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է Ջավախքում քաղաքական հալածանքների նոր ալիքը
      Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը դատապարտում է վրաց իշխանությունների կողմից Ջավախքում նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը և, մասնավորապես, Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը։

      Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին և ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքահայ գործիչների և ակտիվիստների դեմ։ Պարզ է, որ այս գործողությունները նպատակն են հետապնդում ահաբեկել ջավախքահայությունը և հերթական անգամ ընտրակեղծիքների միջոցով հօգուտ իշխող կուսակցության կանխորոշել ընտրությունների արդյունքները։ Ուստի, վրաց իշխանությունները այս գործելաոճով կոպտորեն ոտնահարում են ջավախքահայության մի շարք տարրական քաղաքական իրավունքներ, այդ թվում` Վրաստանի հասարակական–քաղաքական գործընթացներին մասնակցելու և ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց քաղաքական կամքն արտահայտելու իրավունքը։

      Հաշվի առնելով վերոնշյալը` Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը պահանջում է վրացական իշխանություններից`

      - Նախընտրական այս շրջանում զերծ մնալ ընդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումներից,

      - Ջավախքում և Վրաստանի ամբողջ տարածքում պայմաններ ապահովել ազատ և արդար ընտրությունների անցկացման և դրանցում ջավախքահայության շահերը ներկայացնող տարբեր հասարակական-քաղաքական ուժերի մասնակցության համար,

      - Անհապաղ դադարեցնել Մելիք Ռաիսյանի և նրա կողմնակիցների նկատմամբ հետապնդումները, չհարուցել խոչընդոտներ նրանց հետագա քաղաքական գործունեության համար,

      - Անհապաղ ազատ արձակել շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, փոխհատուցել ապօրինի ազատազրկման տարիներին նրա և նրա ընտանիքի կրած բոլոր վնասները,

      - Ձեռնարկել գործուն քայլեր` ուղղված ջավախքահայության և վրացահայության հասարակական–քաղաքական, լեզվա–կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

      Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր ուժերին առավել ակտիվ կերպով անդրադառնալ ջավախքահայությանը հուզող վերոնշյալ խնդիրներին, այդ թվում` դրանք ընդգրկելով իրենց նախընտրական ծրագրերում։

      Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը նաև կոչ է ուղղում համապատասխան միջազգային կառույցներին և Վրաստանի գործընկեր պետություններին անհապաղ և գործնական միջոցներ ձեռնարկել ջավախքահայ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու, ինչպես նաև հայաբնակ Ջավախքում և Վրաստանի այլ տարածքներում ազատ և մրցակցային ընտրական միջավայր ապահովելու ուղղությամբ։

      Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ

    3. #63
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Տեղադրվել է` 2012-07-04 23:50:14 (GMT +04:00)

      ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

      «Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին եւ ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների եւ ակտիվիստների դեմ», անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի նախկին անդամ Մելիք Ռայիսյանի ու նրա կողմնակիցների նկատմամբ քրեական հետապնդմանը` հայտարարել է 2009-ին ստեղծված Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, որը միավորում է ջավախահայության եւ վրացահայության խնդիրներով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպությունների. «Ջավախք» հայրենակցական միությունը, «Վիրք» կուսակցությունը, «Ջավախք» ժողովրդական շարժում» կազմակերպությունը, «Ռուսաստանի ջավախահայերի համայնք» կազմակերպությունը եւ «Երկիր» ՀԿ միությունը:

      Խորհուրդը դատապարտում է Ջավախքում վրաց իշխանությունների նախաձեռնած քաղաքական հալածանքների նոր ալիքը, մասնավորապես Ռայիսյանի եւ նրա կողմնակիցների նկատմամբ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը: «Պարզ է, որ այս գործողությունները նպատակ են հետապնդում ահաբեկել ջավախահայությանը եւ հերթական անգամ ընտրակեղծիքների միջոցով հօգուտ իշխող կուսակցության կանխորոշել ընտրությունների արդյունքները», նշվում է հայտարարության մեջ, որ տարածել է «Երկիր» միությունը:

      Ըստ այդմ, խորհուրդը գտնում է, որ վրաց իշխանությունները նման գործելաոճով կոպտորեն ոտնահարում են ջավախահայության մի շարք տարրական քաղաքական իրավունքներ, այդ թվում` Վրաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ ազատ ու արդար ընտրությունների միջոցով իրենց քաղաքական կամքն արտահայտելու իրավունքը: Ուստի Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը մի շարք պահանջներ է ներկայացնում վրացական իշխանություններին, մասնավորապես, որ նախընտրական այս շրջանում զերծ լինեն ընդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի հետապնդումներից, Ջավախքում եւ Վրաստանի ողջ տարածքում պայմաններ ապահովեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման եւ դրանցում ջավախահայության շահերը ներկայացնող տարբեր հասարակական-քաղաքական ուժերի մասնակցության համար:

      Պահանջներում նաեւ նշվում է, որ պետք է անհապաղ դադարեցվեն Մելիք Ռայիսյանի եւ նրա կողմնակիցների հետապնդումները, չհարուցվեն խոչընդոտներ նրանց հետագա քաղաքական գործունեության համար:

      Հայտարարությունն անդրադառնում է նաեւ 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանին, պահանջելով ազատ արձակել նրան, «փոխհատուցել ապօրինի ազատազրկման տարիներին նրա եւ նրա ընտանիքի կրած բոլոր վնասները»:

      Խորհուրդը վրացական իշխանություններին ներկայացրել է նաեւ այլ պահանջներ` ջավախահայության եւ վրացահայության հասարակական-քաղաքական, լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծման առնչությամբ, միեւնույն ժամանակ վրացական ընդդիմադիր ուժերին էլ կոչ անելով առավել ակտիվ կերպով անդրադառնալ ջավախահայությանը հուզող խնդիրներին` դրանք ընդգրկելով իրենց նախընտրական ծրագրերում:

      Ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախքցիների նկատմամբ հետապնդումները դադարեցնելու կոչ ուղղված է նաեւ միջազգային կառույցներին ու Վրաստանի գործընկեր պետություններին:

      http://www.azg.am/AM/2012070504

    4. #64
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Ախալքալակից Բաթումի ուղեւորվող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով կա 7 զոհ. Զոհերից մեկը հայ է

      Հուլիս 17, 2012
      Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել են։

      «Երկիրմեդիայի» փոխանցմամբ, եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց:

      Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան, այդ թվում զոհերից մեկը: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, եւ ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։

    5. #65
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Վրաստանում Հայաստանի դեսպան. Սամցխե-Ջավախեթիայում ոչ մի անջատողական տրամադրություն չկա եւ չի եղել

      Հուլիս 26, 2012 | 08:51
      Հայաստանը ցանկանում է Վրաստանի հայ համայնքը տեսնել որպես ինքնատիպ կամուրջ, որը միավորում եւ ամրապնդում է երկու ժողովուրդների բարեկամությունը: Այդ մասին News.ge-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհանես Մանուկյանը:

      Ըստ դեսպանի` դրա համար համայնքը պետք է առավելագույնս ինտեգրվի վրաց հասարակությանը, լավ տիրապետի վրացերենին, օգտակար լինի հայրենիքին տարբեր բնագավառներում: Անհրաժեշտ են նաեւ օրենքներ, որոնք կապահովեն ազգային փոքրամասնությունների իրավունքները եւ այդ օրենքների կիրառումը:

      «Կարեւոր է, որ ազգային փոքրամասնությունների կողմից բարձրացվող հարցերը երկրի բնակչության կողմից սխալմամբ չընկալվեին որպես հակավրացական միայն այն պատճառով, որ այն բարձրացնում են ազգությամբ ոչ վրացիները: Նման հարցերը պետք է լուծվեն փոխադարձ շահերը հաշվի առնելով եւ հայրենիքի օգտին ծառայելու հիմունքով: Չէ որ ժողովրդավարական համակարգի իմաստն այն է, որ տարբեր շահերն իրենց փոխազդեցության հետեւանքով հասարակական եւ քաղաքական գործընթացներն ուղորդեն համընդհանուր պետական շահին», - նշել է դեսպանը:

      Պատասխանելով հիմնականում հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթիայում անջատողականության վտանգի մասին հարցին` դեսպանը վստահեցրել է, որ ոչ մի իրական վտանգ չկա:

      «Կարող եմ վստահեցնել, որ այնտեղ անջատողական ոչ մի տրամադրություն չկա եւ կարծում եմ, որ երբեք չի եղել: Իհարկե, խոսքի ազատության պայմաններում կարելի է լսել նաեւ այնպիսի հայտարարություններ, որոնք կարելի է համապատասխանեցնել անջատողական նկրտումների: Սակայն նման տիպի մտքեր ունեցող մարդկանց թիկունքում որեւէ քաղաքական կամ հասարակական ուժ չկա, եւ նրանք երբեք չեն ստանա պաշտոնական Երեւանի աջակցությունը, որը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում եւ Վրաստանում խաղաղություն լինի:

      Բայց, կրկնում եմ, որ Սամցխե-Ջավախեթիայում ծայրահեղական տրամադրությունների բացակայության երաշխիքը նրանում է, որ տեղի բնակչությունը դա չի ցանկանում: Եւ, պետք է հավելեմ, որ ինչքան շատ պաշտպանվածլինեն նրանց իրավունքները, բարելավվի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական դրությունը, ինչի ուղղությամբ վրացական իշխանությունները մշտական եւ նպատակային ջանքեր են գործադրում, այնքան ինչ-որ մեկի կողմից ջրերը պղտորելու հավանականությունը քիչ կլինի», - նշել է Հ. Մանուկյանը:

    6. #66
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Շառլ Ազնավուրը չպետք է համերգ տա Ախլցխայում
      07 Օգոստոսի 2012


      2011թ. սկսվել և արդեն ավարտին են մոտենում Ախլցխայի «Ռաբատ» բերդի վերականգնողական աշխատանքները: Ըստ ոչ հավաստի վրացական աղբյուրների` ֆինանսավորումը կատարվել է կենտրոնական և մասամբ տեղի բյուջեով, չնայած ինչպես պնդում է տեղի բնակչությունը, վերականգնողական աշխատանքները կատարվել են թուրքական փողերով:
      Ախլցխայի բերդի տարածքը մոտ 7 հեկտար է կազմում: Այդ տարածքում տեղակայված են հուշարձաններ, այդ թվում նաև մզկիթ, որոնք կառուցվել են 1752թ. թուրք Ահմեդ-փաշիի կառավարման ընթացքում: Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ մզկիթի կողքին կառուցվում են «Стены паши» և «Купальни паши»-ն.

      Ինչպես բազմիցս հայտնել են վրացական ԶԼՄ-րը, թուրք-վրացական բանակցությունների ժամանակ թուրքական կողմը պահանջ է ներկայացրել, Բաթումիում «Ազիզիե» մզկիթի կառուցման աշխատանքներին զուգահեռ, վերականգնողական աշխատանքներ տանել նաև Ախլցխայի մզկիթ «Ահմեդիե»-ում: Ըստ երկկողմ փոխհամաձայնության այդ մզկիթին պատմական հուշարձանի կոչում կտրվի, սակայն չի բացառվում, որ նա իր ֆունկցիոնալ նշանակությունը կստանա և հետագայում կդառնա գործող:

      Դրա հետ մեկտեղ, վերջերս վրացական ԶԼՄ-րը լուրեր էին տարածել, որ կառույցի բացման առիթով համաշխարհային շանսոնյե Շառլ Ազնավուրը ցանկություն է հայտնել գալ Ալցխա և ելույթ ունենալ երաժիշտների մեծ խմբով: Հռետորական հարց է ծագում, իսկ որքանով է տեղին ներգաղթածների հետնորդին, որոնք փախել և փրկվել էին թուրքական յաթաղանից, որդուն, ում հայրը` Միքաել Ազնավուրը, 1917թ. լինելով Ախլցխայի ինքնապաշտպանության ակտիվ մասնակիցներից մեկը` քաղաքապետ Զորի Զորյանի հրամանատարությամբ պայքարել է թուրքական զորքերի դեմ, հանդես գալ կրկին վերականգնված թուրքական մատուռու՞մ:

      Մենք դիմում ենք մեր շատ հարգելի Ախլցխայի քաղաքացի Շառլ Ազնավուրին` խնդրելով վերանայել տվյալ որոշումը: Իսկ անհրաժեշտության կամ նախնիների հայրենիքում ելույթ ունենալու մեծ ցանկության դեպքում, մենք համոզված ենք, որ փոխարենը ոչնչով չէր զիջի հայկական «Սուրբ Նշան» եկեղեցին, որն ավելի լավ կընդունվի Սամցխե-Ջավախքի հայկական բնակչության կողմից:

      Հարգանքներով` Ռուսաստանում Ջավախքի սփյուռքահայություն
      Ռուսաստան, օգոստոս, 2012թ.


      HayNews.am

    7. #67
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Ջավախահայությունն Ազնավուրին ուղղված հերթական հայտարարությունն է տարածել
      15:28 . 14/08

      Ախալցխայում Շառլ Ազնավուրի սպասվելիք համերգի շուրջ կրքերը շարունակում են բորբոքվել։ Այսօր էլ այդ առիթով հայտարարությամբ է հանդես եկել Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը։
      "Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող Ահմեդիե մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում:
      Վրացական իշխանություններն Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը՝ նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:

      Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին` հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:

      Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները:

      2012թ. օգոստոսի 14, Ախալքալակ"
      http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=9016

    8. #68
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Շարլ Ազնավուրը ժամանել է Վրաստան


      15.08.2012
      Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը այսօր ժամանել է Թբիլիսի։ Վաղը նա համերգով հանդես կգա Ախալցխա քաղաքի վերանորոգված Ռաբատ բերդի բացման արարողության ժամանակ։

      Ազնավուրի հայրը ծնունդով Ախալցխայից է։

      Երեկ Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ հանրահայտ երգչին կոչ անելով հրաժարվել Ախալցխայի բերդի վերաբացման կապակցությամբ կայանալիք համերգից եւ փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները:
      15 Օգոստոս 2012ՆախորդըՀաջորդը

    9. #69
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Ախալքալաքի ոստիկանապետը Վրաստանի խորհրդարանի պատգամավորի թեկնածու է


      Օգոստոս 15, 2012
      Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այսօր` օգոստոսի 14-ին ներկայացրել է Ասպինձայում, Ադիգենիում եւ Ախալքալաքում իշխող «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորության թեկնածուներին:

      Ախալքալաքում իշխող կուսակցության թեկնածուն Սամվել Պետրոսյանն է, տեղի ոստիկանապետը, որը հայտնի է որպես Վահագն Չախալյանի դեմ քրեական գործ սարքող:

      «Գրուզիա-օնլայնի» փոխանցմամբ, Ադիգենիում «Ազգային շարժման թեկնածուն Զուրաբ Չիլինգարաշվիլին է, Ասպինձայում` Տարիել Լոնդարիձեն:

      Բոլոր երեքն էլ նոր թեկնածուներ են, իշխող կուսակցությունը նախկին թեկնածուներին չի առաջադրել:

    10. #70
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Ախալքալաքի ԸՀ-ի անդամները ծեծել են նախագահին

      04.09.2012
      Վրաստանի հայաբնակ Ջավախք տարածաշրջանի Ախալքալաք քաղաքի ընտրական հանձնաժողովի անդամներ Մեդեա Նեփարիձեն, Նինո Փխակաձեն եւ «Բիձինա Իվանիշվիլի - Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Բեժան Գունավան ծեծել են հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մարանգոզյանին։

      «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ, այդ մասին հաղորդել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` դատապարտելով փաստը եւ հանձնաժողովի անդամներին փոխադարձ հարգանքի ու զսպվածության կոչ անելով։

    11. #71
      Registered User Mher's Avatar
      Join Date
      Jun 2011
      Posts
      2,066

      Re: The Struggle in Javakhk

      Atmosphere of fear reigns in Javakhk – Armenian movement member

      September 28, 2012 | 17:26

      YEREVAN. – As a result of the past-twenty-year-elections in Georgia, the country’s Armenian MPs and officials have been designated, Sardarapat Movement member Alek Yenigomshyan stated during a press conference on Friday.

      He said those who did not defend Georgian Armenians’ interests were appointed to posts and they silently encouraged the Georgian authorities.

      “Georgian Armenians are being subjected to national discrimination and all manifestations of freedom of thought are markedly suppressed. And Armenia’s authorities are inactive, and all responsibility for the developments unrolling in Javakhk falls squarely on them,” he noted.

      Reflecting on Armenian Deputy FM’s statement that relations with Georgia are normalizing, Yenigomshyan noted that this statement solely deserves mockery, since Javakhk is losing its Armenian population.

      “An atmosphere of fear reigns in Javakhk; this is carried under the condition of designated Armenian officials and [official] Yerevan’s apathy,” he remarked.

      In response to the query on the expectations from Georgia’s parliamentary elections to be held on October 1, he stated that the voting must be held democratically.

      “It will be possible to protect the interests of our compatriots solely under democratic conditions, whereas Georgia’s current authorities are still very far from that,” Alek Yenigomshyan concluded.

      To note, Javakhk—Georgian name: Javakheti—is a predominantly-Armenian-populated part of Georgia’s southeastern Samtskhe-Javakheti Province.

      http://news.am/eng/news/122829.html
      <<եթե զենք էլ չլինի' ես քարերով կկրվեմ>>

    12. #72
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Վրաց միլիարդատերը չդիմացավ


      Որքան էլ իմ կողմից հարգված ջավախքահայ քաղաքական գործիչ Դավիթ Ռստակյանը փորձի մեկնաբանել Բիձինա Իվանիշվիլիի շովինիստական հայտարարությունը, կարելի է համարել, որ եվրոպացի փորձագետները, ովքեր զգուշացնում էին Իվանիշվիլիի՝ Վրաստանի հայերի համար ավելի մեծ սպառնալիք լինելու մասին, երեւում է ճիշտ դուրս եկան: Վրաց նոր առաջնորդի մյուս բոլոր հայտարարություններն ու արտահայտությունները բավական հասկանալի, որոշակի եւ կոռեկտ էին, եւ միայն հայերի բախտը կրկին չբերեց:

      Շատ շուտով կպարզվեն Իվանիշվիլիի շովինիստական տվյալ տրամադրությունների հիմքերը՝ արդյոք դրանք կապված էին ընդամենը նախընտրական արշավի իրավիճակին, թե դրանք բխում են նրա գենետիկ կոդից: Հնարավոր է, այլ իրավիճակում կարելի էր այս նորաթուխ գործչից սպասել հայերի վերաբերյալ ավելի զուսպ արտահայտություններ, սակայն այն պայմաններում, երբ հայ ընտրողը գերադասեց «լոյալությունը» գործող իշխանությանը, հայերն ինքզինքը զրկեցին որեւէ գործուն հասարակական-քաղաքական մանեւրից:

      Վրաստանի հայերը պետք է ցուցադրաբար բոյկոտեին ընտրությունը, կամ քվեարկեին մարգինալ կուսակցությունների օգտին, որոնք մասնակցում էին ընտրություններին:

      Մոտենում է ԱՄՆ նախագահի ընտրությունը, եւ այնտեղ հայերի համար ձեւավորվում է մի իրավիճակ, որ նման է վրացականին: Ռուսաստանում հայերն այդ դասն արդեն «անցել են» վերջերս:

      Պարզ է դարձել, որ հայ համայնքները քաղաքական ղեկավարության կարիք ունեն: Ծիծաղելի է կարծելը, թե այդ խնդիրը կարող են իրականացնել այսպես կոչված հայկական ավանդական կուսակցությունները, կամ էլ իշխանության կողմից լեգիտիմ ճանաչված ներկայում գործող հասարակական կազմակերպությունները, կամ էլ Սփյուռքի նախարարությունը: Բոլոր այս կառույցները ստեղծվել են ամենեւին ոչ դրա համար, դրանք չունեն համապատասխան լծակներ եւ նման նպատակներ:

      Ընդհանրապես, Հայաստանի համար կարեւոր շատ երկրներում հայկական համայնքները կանգնել են հասարակական եւ քաղաքական ձախողման առջեւ, չնայած արտերկրի համայնքների շատ ղեկավարների թվում է, թե գործերը հիանալի են, եւ մնացել է ընդամենը մի քանի շտրիխ ընդհանուր կառուցվածքային աշխատանքի ավարտին: Լովին հասկանալի է, որ ոմն անհատական ընտրությանը խաղադրույք կատարելը, որ կցանկանային պարտադրել սփյուռքի արմատական-լիբերալ գործիչները, անգործունակ է, քանի որ կասկած չկա, որ գործնականում բոլոր երկրներում հայերի ազգային եւ համայնքային շահերը սերտ կապված են տվյալ երկրների սոցիալ-տնտեսական եւ քաղաքական շահերին:

      Համայնքները պետք է հանդես գան համերաշխ, եւ դա պետք է հասկանան քաղաքական կուսակցություններն ու խմբերը տարբեր երկրներում: Խնդիրը քաղաքական կամ գաղափարական կողմնորոշման մեջ չէ, այլ սփյուռքի հայ գործիչների դիրքորոշման եւ բնույթի մեջ: Հայերին կազմակերպչական կառույցների եւ ֆունկցիոներների հարցերի լուծումից սովորաբար շեղում է այն, թե իբր հայ համայնքները համեմատաբար ուժեղ են կազմակերպված եւ ընդունակ են լուծել խնդիրներ, որին ընդունակ չեն այլ էթնիկ համայնքներն ու նրանց կազմակերպությունները:

      Սակայն հայկական սփյուռքը ակնհայտորեն հետ է մնում նոր տեղեկատվական եւ տեխնոլոգիական դարաշրջանից, այն բանից, ինչը ընդունված է կոչել «գլոբալիզմ», եւ անընդունակ է ադապտացվել պոստմոդեռնի պայմաններին: Հայ համայնքներն ու նրանց կազմակերպչական կառույցները գերազանցապես արխայիկ են եւ ավանդական, ամենաանհեթեթ եւ անիմաստ պատկերացմամբ:

      Վրաստանի եւ նախեւառաջ Ջավախքի հայերը ստիպված էին պայքար մղել միաժամանակ մի քանի ճակատով: Ամենակոշտ ճակատը Հայաստանի իշխանությունն է եւ նրա արբանյակները: Ջավախքահայ սփյուռքը պարզվեց պարզապես հիմար եւ տեղական մանր մաֆիա է, թեեւ մաֆիա էլ հնարավոր չէ անվանել, պարզապես՝ չկայացած «կայֆովչիկների» եւ «կրթված մանր-գողականների» մանր խմբակներ: Ջավախքի տեղական իշխանությունը պարզապես կոնֆորմիստների հավաքատեղի է, որոնք նույնիսկ փորձ չարեցին օգտվել Վրաստանի Սահմանադրությունից ու օրենսդրությունից: Տեղական հասարակական կազմակերպությունները վիճեցին ու կռվեցին իրար հետ, ինչը հանգեցրեց դրանց լիակատար ապակազմակերպմանը եւ դեգրադացմանը:

      Շատ բանով շնորհիվ աշխարհքաղաքական գործոնի, Ջավախքի հարցը, անկախ ձեւական գնահատականներից, ձեռք է բերել քաղաքական եւ միջազգային կարգավիճակ: Եւ նույնիսկ նման ակնհայտ հաջողության ֆոնին, Ջավախքի հասարակական հատվածը չկարողացավ օգտվել նոր իրավիճակից եւ լուծել գլխավոր հարցը՝ նախագծել եւ նախաձեռնել Ջավախքի եւ Վրաստանի հայերի քաղաքական սուբյեկտությունը: Ո՞վ հաշվի կնստի անկազմակերպ մարդկանց նման զանգվածի հետ:

      Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ Արեւմուտքի եւ Արեւելքի առաջատար տերությունների աշխարհքաղաքական շահերը Վրաստանի հայերի համար ստեղծում են բավական բարենպաստ պայմաններ, եւ նրանք կարող էին առավել էական դեր խաղալ Հարավային Կովկասում ծավալվող քաղաքական նոր խաղում: Բնութագրական է, որ Վրաստանի հայկական նոր կազմակերպված խմբերը չմասնակցեցին վրացական ընտրություններ կոչվող պրոֆանացիային եւ շարունակում են ջանքերը կազմակերպչական նոր կառույցներ ստեղծելու ուղղությամբ, առանց արդեն ինքզինքը սպառած գործիչների: Սա նոր սերունդ է, որը հիանալի հասկանում է եւ պատրաստ է իրականացնել խնդիրներ ժամանակակից աշխարհում, եւ Հայաստանի քաղաքական գործիչները շուտով ստիպված են լինելու սովորել նրանցից:

      Իգոր Մուրադյան

    13. #73
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Չախալյանն ազատ կարձակվի. ԱԺ նախագահը ստորագրել է "Համաներման մասին" օրենքը վիդեո
      12/01
      http://www.yerkirmedia.am/?act=news&...id=11633#video

      Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ստորագրել է "Համաներման մասին" վիճահարույց օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն:
      Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները: Ինչպես panArmeninan.net-ի թղթակցին հայտնել է ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, սա նշանակում է, որ ազատ է արձակվելու նաև Վահագն Չախալյանը: Ստեփան Ոսկանյանն ասաց, որ համաներման ցուցակում նաև Չախալյանի անունը կա և փոխանցեց, որ իր տեղեկություններով, ստորագրումից մեկ օր անց ցուցակում ներառված բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն:

    14. #74
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Վրաստանի կալանավայրից ազատվեց հայազգի 2 քաղբանտարկյալ

      21:45, 13 հունվարի, 2013
      2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին կեղծ մեղադրանքներով ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:

      2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն` այսօր մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

      Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:

      Սրբազան Հայրը եկեղեցում աղոթեց և օրհնեց Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդներին:

      Իր խոսքի մեջ Արմեն Գևորգյանը ի լուր ժողովրդի, իր և մյուս քաղբանտարկյալների անունից երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր երկու տարի 2 ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին և հայ և վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նրանց ազատման հարցում:

      Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

      Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:

      Մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը:

      Վիրահայոց թեմի մամլո դիվան
      http://hetq.am/arm/news/22285/vrasta...antarkyal.html

    15. #75
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: The Struggle in Javakhk

      Գարեգին Երկրորդն ու Իվանիշվիլին խոսել են եկեղեցիների, հայոց պատմության դասավանդման եւ Չախալյանի ազատման մասին

      17/01
      Հունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանն` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
      Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
      Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Վրաց պետության կողմից անհրաժեշտը կձեռնարկվի հիշյալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղությամբ:

      Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբությունը խնդրանքով դիմեց պրն. Իվանիշվիլիին, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի "Հայ ժողովրդի պատմություն" առարկան: Վեհափառ Հայրապետը նաև միջնորդություն ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:

      Իր հերթին, Վրաստանի վարչապետը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելության առիթով, խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին` ընդգծելով նաև, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ:

      Ապա վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը և անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապես կձեռնարկվեն հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ: Տիար Իվանիշվիլին նաև հանձնարարական տվեց "Հայ ժողովրդի պատմություն" առարկայի դասավանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնեց, որ խնդիրը քննարկման փուլում է:

      Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը:

    Page 5 of 13 FirstFirst ... 2345678 ... LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. The Struggle for Caucasia
      By Armenian in forum Armenian Politics
      Replies: 307
      Last Post: 12-08-2009, 01:33 PM
    2. Clash at Parvana village in Javakhk
      By Javakhk in forum Armenian Politics
      Replies: 10
      Last Post: 08-23-2009, 07:33 AM
    3. Armenian Music Videos from Javakhk!
      By Javakhk in forum Arts / Literature / Music / Film & TV
      Replies: 0
      Last Post: 03-20-2009, 02:11 PM
    4. Javakhk in 1915-23
      By Javakhk in forum Genocide Discussions
      Replies: 5
      Last Post: 03-20-2009, 02:06 PM
    5. Javakhk Armenians Call for Autonomy
      By crusader1492 in forum Armenian News
      Replies: 0
      Last Post: 08-19-2008, 05:01 PM

    Tags for this Thread

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •