Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

The Struggle in Javakhk

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #71
    Re: The Struggle in Javakhk

    Atmosphere of fear reigns in Javakhk – Armenian movement member

    September 28, 2012 | 17:26

    YEREVAN. – As a result of the past-twenty-year-elections in Georgia, the country’s Armenian MPs and officials have been designated, Sardarapat Movement member Alek Yenigomshyan stated during a press conference on Friday.

    He said those who did not defend Georgian Armenians’ interests were appointed to posts and they silently encouraged the Georgian authorities.

    “Georgian Armenians are being subjected to national discrimination and all manifestations of freedom of thought are markedly suppressed. And Armenia’s authorities are inactive, and all responsibility for the developments unrolling in Javakhk falls squarely on them,” he noted.

    Reflecting on Armenian Deputy FM’s statement that relations with Georgia are normalizing, Yenigomshyan noted that this statement solely deserves mockery, since Javakhk is losing its Armenian population.

    “An atmosphere of fear reigns in Javakhk; this is carried under the condition of designated Armenian officials and [official] Yerevan’s apathy,” he remarked.

    In response to the query on the expectations from Georgia’s parliamentary elections to be held on October 1, he stated that the voting must be held democratically.

    “It will be possible to protect the interests of our compatriots solely under democratic conditions, whereas Georgia’s current authorities are still very far from that,” Alek Yenigomshyan concluded.

    To note, Javakhk—Georgian name: Javakheti—is a predominantly-Armenian-populated part of Georgia’s southeastern Samtskhe-Javakheti Province.

    Comment


    • #72
      Re: The Struggle in Javakhk

      Վրաց միլիարդատերը չդիմացավ


      Որքան էլ իմ կողմից հարգված ջավախքահայ քաղաքական գործիչ Դավիթ Ռստակյանը փորձի մեկնաբանել Բիձինա Իվանիշվիլիի շովինիստական հայտարարությունը, կարելի է համարել, որ եվրոպացի փորձագետները, ովքեր զգուշացնում էին Իվանիշվիլիի՝ Վրաստանի հայերի համար ավելի մեծ սպառնալիք լինելու մասին, երեւում է ճիշտ դուրս եկան: Վրաց նոր առաջնորդի մյուս բոլոր հայտարարություններն ու արտահայտությունները բավական հասկանալի, որոշակի եւ կոռեկտ էին, եւ միայն հայերի բախտը կրկին չբերեց:

      Շատ շուտով կպարզվեն Իվանիշվիլիի շովինիստական տվյալ տրամադրությունների հիմքերը՝ արդյոք դրանք կապված էին ընդամենը նախընտրական արշավի իրավիճակին, թե դրանք բխում են նրա գենետիկ կոդից: Հնարավոր է, այլ իրավիճակում կարելի էր այս նորաթուխ գործչից սպասել հայերի վերաբերյալ ավելի զուսպ արտահայտություններ, սակայն այն պայմաններում, երբ հայ ընտրողը գերադասեց «լոյալությունը» գործող իշխանությանը, հայերն ինքզինքը զրկեցին որեւէ գործուն հասարակական-քաղաքական մանեւրից:

      Վրաստանի հայերը պետք է ցուցադրաբար բոյկոտեին ընտրությունը, կամ քվեարկեին մարգինալ կուսակցությունների օգտին, որոնք մասնակցում էին ընտրություններին:

      Մոտենում է ԱՄՆ նախագահի ընտրությունը, եւ այնտեղ հայերի համար ձեւավորվում է մի իրավիճակ, որ նման է վրացականին: Ռուսաստանում հայերն այդ դասն արդեն «անցել են» վերջերս:

      Պարզ է դարձել, որ հայ համայնքները քաղաքական ղեկավարության կարիք ունեն: Ծիծաղելի է կարծելը, թե այդ խնդիրը կարող են իրականացնել այսպես կոչված հայկական ավանդական կուսակցությունները, կամ էլ իշխանության կողմից լեգիտիմ ճանաչված ներկայում գործող հասարակական կազմակերպությունները, կամ էլ Սփյուռքի նախարարությունը: Բոլոր այս կառույցները ստեղծվել են ամենեւին ոչ դրա համար, դրանք չունեն համապատասխան լծակներ եւ նման նպատակներ:

      Ընդհանրապես, Հայաստանի համար կարեւոր շատ երկրներում հայկական համայնքները կանգնել են հասարակական եւ քաղաքական ձախողման առջեւ, չնայած արտերկրի համայնքների շատ ղեկավարների թվում է, թե գործերը հիանալի են, եւ մնացել է ընդամենը մի քանի շտրիխ ընդհանուր կառուցվածքային աշխատանքի ավարտին: Լովին հասկանալի է, որ ոմն անհատական ընտրությանը խաղադրույք կատարելը, որ կցանկանային պարտադրել սփյուռքի արմատական-լիբերալ գործիչները, անգործունակ է, քանի որ կասկած չկա, որ գործնականում բոլոր երկրներում հայերի ազգային եւ համայնքային շահերը սերտ կապված են տվյալ երկրների սոցիալ-տնտեսական եւ քաղաքական շահերին:

      Համայնքները պետք է հանդես գան համերաշխ, եւ դա պետք է հասկանան քաղաքական կուսակցություններն ու խմբերը տարբեր երկրներում: Խնդիրը քաղաքական կամ գաղափարական կողմնորոշման մեջ չէ, այլ սփյուռքի հայ գործիչների դիրքորոշման եւ բնույթի մեջ: Հայերին կազմակերպչական կառույցների եւ ֆունկցիոներների հարցերի լուծումից սովորաբար շեղում է այն, թե իբր հայ համայնքները համեմատաբար ուժեղ են կազմակերպված եւ ընդունակ են լուծել խնդիրներ, որին ընդունակ չեն այլ էթնիկ համայնքներն ու նրանց կազմակերպությունները:

      Սակայն հայկական սփյուռքը ակնհայտորեն հետ է մնում նոր տեղեկատվական եւ տեխնոլոգիական դարաշրջանից, այն բանից, ինչը ընդունված է կոչել «գլոբալիզմ», եւ անընդունակ է ադապտացվել պոստմոդեռնի պայմաններին: Հայ համայնքներն ու նրանց կազմակերպչական կառույցները գերազանցապես արխայիկ են եւ ավանդական, ամենաանհեթեթ եւ անիմաստ պատկերացմամբ:

      Վրաստանի եւ նախեւառաջ Ջավախքի հայերը ստիպված էին պայքար մղել միաժամանակ մի քանի ճակատով: Ամենակոշտ ճակատը Հայաստանի իշխանությունն է եւ նրա արբանյակները: Ջավախքահայ սփյուռքը պարզվեց պարզապես հիմար եւ տեղական մանր մաֆիա է, թեեւ մաֆիա էլ հնարավոր չէ անվանել, պարզապես՝ չկայացած «կայֆովչիկների» եւ «կրթված մանր-գողականների» մանր խմբակներ: Ջավախքի տեղական իշխանությունը պարզապես կոնֆորմիստների հավաքատեղի է, որոնք նույնիսկ փորձ չարեցին օգտվել Վրաստանի Սահմանադրությունից ու օրենսդրությունից: Տեղական հասարակական կազմակերպությունները վիճեցին ու կռվեցին իրար հետ, ինչը հանգեցրեց դրանց լիակատար ապակազմակերպմանը եւ դեգրադացմանը:

      Շատ բանով շնորհիվ աշխարհքաղաքական գործոնի, Ջավախքի հարցը, անկախ ձեւական գնահատականներից, ձեռք է բերել քաղաքական եւ միջազգային կարգավիճակ: Եւ նույնիսկ նման ակնհայտ հաջողության ֆոնին, Ջավախքի հասարակական հատվածը չկարողացավ օգտվել նոր իրավիճակից եւ լուծել գլխավոր հարցը՝ նախագծել եւ նախաձեռնել Ջավախքի եւ Վրաստանի հայերի քաղաքական սուբյեկտությունը: Ո՞վ հաշվի կնստի անկազմակերպ մարդկանց նման զանգվածի հետ:

      Միեւնույն ժամանակ, կասկած չկա, որ Արեւմուտքի եւ Արեւելքի առաջատար տերությունների աշխարհքաղաքական շահերը Վրաստանի հայերի համար ստեղծում են բավական բարենպաստ պայմաններ, եւ նրանք կարող էին առավել էական դեր խաղալ Հարավային Կովկասում ծավալվող քաղաքական նոր խաղում: Բնութագրական է, որ Վրաստանի հայկական նոր կազմակերպված խմբերը չմասնակցեցին վրացական ընտրություններ կոչվող պրոֆանացիային եւ շարունակում են ջանքերը կազմակերպչական նոր կառույցներ ստեղծելու ուղղությամբ, առանց արդեն ինքզինքը սպառած գործիչների: Սա նոր սերունդ է, որը հիանալի հասկանում է եւ պատրաստ է իրականացնել խնդիրներ ժամանակակից աշխարհում, եւ Հայաստանի քաղաքական գործիչները շուտով ստիպված են լինելու սովորել նրանցից:

      Իգոր Մուրադյան

      Comment


      • #73
        Re: The Struggle in Javakhk

        Չախալյանն ազատ կարձակվի. ԱԺ նախագահը ստորագրել է "Համաներման մասին" օրենքը վիդեո
        12/01


        Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին ստորագրել է "Համաներման մասին" վիճահարույց օրենքը: Այդ օրենքը Վրաստանի պատմության մեջ առաջինն է, որի վրա վետո էր դրել նախագահ Սահակաշվիլին, իսկ խորհրդարանին հաջողվել էր հաղթահարել նախագահական վետոն:
        Համաներման մասին օրենքում ներառվել են միայն Սահակաշվիլիի հակառակորդները: Ինչպես panArmeninan.net-ի թղթակցին հայտնել է ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը, սա նշանակում է, որ ազատ է արձակվելու նաև Վահագն Չախալյանը: Ստեփան Ոսկանյանն ասաց, որ համաներման ցուցակում նաև Չախալյանի անունը կա և փոխանցեց, որ իր տեղեկություններով, ստորագրումից մեկ օր անց ցուցակում ներառված բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն:

        Comment


        • #74
          Re: The Struggle in Javakhk

          Վրաստանի կալանավայրից ազատվեց հայազգի 2 քաղբանտարկյալ

          21:45, 13 հունվարի, 2013
          2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին կեղծ մեղադրանքներով ձերբակալեցին և առանց հիմնավոր ապացույցների դատապարտեցին 11 տարվա ազատազրկման:

          2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն` այսօր մյուս 190 հոգու հետ միասին, կալանավայրից ազատվեցին նաև մեր հայրենակիցներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:

          Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվում էին Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորները ուղևորվեցին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:

          Սրբազան Հայրը եկեղեցում աղոթեց և օրհնեց Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները: Նա շնորհավորեց և իր հոգևոր խոսքով բարեմաղթեց երիտասարդներին:

          Իր խոսքի մեջ Արմեն Գևորգյանը ի լուր ժողովրդի, իր և մյուս քաղբանտարկյալների անունից երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, հոգևոր դասին, կալանավայրերի հետ տարվող աշխատանքների պատասխանատու Տեր Հուսիկ քահանա Հարությունյանին և Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանին, ովքեր երկու տարի 2 ամիս շարունակ մշտապես այցելել են նրանց կալանավայրերում գտնված ժամանակահատվածում, քաջալերել են և հուսադրել: Նա նաև իր շնորհակալությունը հայտնեց Վրաստանի նոր իշխանություններին, խորհրդարանին և հայ և վրացի մարդու իրավունքների պաշտպաններին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին նրանց ազատման հարցում:

          Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

          Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:

          Մոտ ժամանակներում սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը:

          Վիրահայոց թեմի մամլո դիվան
          2010 թվականի հոկտեմբերին, Աջարիայի հայ համայնքի անվանի գործիչներ Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին կեղծ մեղադրանքներով ձերբակալեցին...

          Comment


          • #75
            Re: The Struggle in Javakhk

            Գարեգին Երկրորդն ու Իվանիշվիլին խոսել են եկեղեցիների, հայոց պատմության դասավանդման եւ Չախալյանի ազատման մասին

            17/01
            Հունվարի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությանն` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի:
            Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ խոսեց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
            Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մասնավորապես անդրադարձավ Վրաստանում հայկական պատմական սրբավայրերի պատշաճ պահպանման ու վերականգնման, ինչպես նաև հայ համայնքի հոգևոր կարիքների բավարարման համար անհրաժեշտ մի շարք հայկական եկեղեցիների` Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին: Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Վրաց պետության կողմից անհրաժեշտը կձեռնարկվի հիշյալ խնդիրներն ըստ պատշաճի լուծելու ուղղությամբ:

            Վիրահայ համայնքի անունից Նորին Սրբությունը խնդրանքով դիմեց պրն. Իվանիշվիլիին, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում դասավանդվի "Հայ ժողովրդի պատմություն" առարկան: Վեհափառ Հայրապետը նաև միջնորդություն ներկայացրեց Վահագն Չախալյանի ազատ արձակման համար:

            Իր հերթին, Վրաստանի վարչապետը, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելության առիթով, խոսեց հայ-վրացական դարավոր բարեկամության մասին` ընդգծելով նաև, որ մեծ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ:

            Ապա վարչապետն անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից բարձրացված խնդիրներին` տեղեկացնելով, որ անձնապես հանձն է առնում եկեղեցիների նորոգությունը և անհրաժեշտ բոլոր քայլերն անմիջապես կձեռնարկվեն հայկական եկեղեցիների պահպանության ուղղությամբ: Տիար Իվանիշվիլին նաև հանձնարարական տվեց "Հայ ժողովրդի պատմություն" առարկայի դասավանդումը հայկական դպրոցներում կազմակերպելու համար, իսկ Վ. Չախալյանի առնչությամբ հայտնեց, որ խնդիրը քննարկման փուլում է:

            Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Վիրահայոց թեմի Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը:

            Comment


            • #76
              Re: The Struggle in Javakhk

              Խուզարկություններ Ջավախքում` նոր իշխանությունների՞, թե՞ նոր ոստիկանապետի նախաձեռնությամբ
              Քրիստինե Աղալարյան

              18 հունվարի, 2013
              «Հետքի» հարցրեին պատասխանել է «Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ, «Վրացական երազանք» դաշինքի մեծամասնական ցուցակով Վրաստանի անցնող խորհրդարանական ընտրություններում Ախալքալաքում առաջադրված թեկնածու Նորիկ Կարապետյանը

              Դուք վիճարկում էիք խորհրդարանական ընտրությունների արդյունքները Ախալքալաքում և Տարածքային ընտրական հանձնաժողով էիք դիմել: Ի՞նչ ընթացք ստացավ Ձեր բողոքը:

              Դեռ ընթացքի մեջ է, քննության ընթացքում է, ոչ մի նորություն չկա, ասում են` քննում են:

              Պրն Կարապետյան, Ջավախքցիները Իվանիշվիլու Հայաստան կատարած այցից որևէ ակնկալիք ունեի՞ն, և ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել:

              Իվանիշվիլին պետք է իրականացնի Ջավախքում տված խոստումները, դրանք պետք է ի կատար ածի: Ամենակարևորն այն էր, որ նա այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Իվանիշվիլին Վրաստանի ղեկավարներից միակն էր, որ ներկայացավ Ցեղասպանության հուշակոթողին: Ոչ մի ղեկավար չէր գնացել, նույնիսկ Սահակաշվիլին: (Մ. Սահակաշվիլին 2004-ի մարտին Հայաստան կատարած այցի ընթացքում ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ այցելել էր հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և եղևնի տնկել-Ք.Ա.):

              Ձեր հարած կուսակցության իշխանության գալուց հետո զանգվածային խուզարկություններ են սկսվել Ջավախքում, իբրև թե ջավախքցիների տներից զենքեր են հայտնաբերվում: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին:

              Ես էլ եմ լսել, որ նման բաներ կատարվում են, բայց ինչի համար` չգիտեմ: Նոր ոստիկանապետը իրե՞ն է ուզում ցույց տալ, ի՞նչ է անում` չգիտեմ, դա էլ է ուղղակի զարմանալի:

              Արդյոք այս գործողությունները ջավախքցիների նկատմամբ կիրառվող ճնշման նո՞ր ձև է նոր իշխանությունների կողմից:

              Որոշ մարդկանց տներ, որ գնացել են, պարզվել է` ոչինչ չի եղել, ոչինչ չեն կարողացել գտնել: Ոստիկանապետը ինչի համար է ուզում իրեն ցույց տալ, զարմանում եմ: Այս մասին հետո կխոսենք: Ես չեմ կարող ասել` ճնշման ձև է, թե չէ, որովհետև ինֆորմացիա չունեմ:

              Ձեր ասելով` ոստիկանապետը, առանց իշխանությունների թույլտվության, իրեն ցուցադրելու համար նման գործողություննե՞ր կձեռնարկեր:

              Հնարավոր է, ես չգիտեմ, լրիվությամբ ինֆորմացիա չունեմ, որ ասեմ: Աշխատելու եմ այդ ինֆորմացիան ճշտեմ:

              Comment


              • #77
                Re: The Struggle in Javakhk

                Վահագնի ազատ արձակման հարցը խաղաքարտ է վրացական կողմի ձեռքում


                . 19/01
                Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը դրական է գնահատում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան: Արվեցին հայտարարություններ, ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք առնչվում են մաքսակետերի աշխատանքի դյուրացմանը եւ համատեղ շուկայի կառուցմանը, մշակույթի ոլորտին:
                "Առաջին այցից ավելին սպասել պետք չէ, մի այցով խնդիրներ չեն լուծվում",- համոզված է փորձագետը:
                Խոստումներից քանիսն իրականություն կդառնան, պարզ կլինի փետրվարին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` Վրաստան այցից հետո:
                Ջոնի Մելիքյանն անդրադարձավ նաեւ հունվարի 12-ին համաներման օրենքով Վրաստանի քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված 190 քաղբանտարկյալներին, որոնց ցուցակից հանվել էր ջավախահայ Վահագն Չախալյանի անունը: Փորձագետը կարծում է, որ Վահագնի ազատ արձակման հարցը խաղաքարտ է վրացական կողմի ձեռքում, եւ խնդիրը կլուծվի Իվանիշվիլու` Հայաստան այցից հետո` ընդհանուր համաներման շրջանակում:
                "Հայկական մամուլը, հասարակական կազմակերպությունները, ջավախահայերը Վահագն Չախալյանին ընդունում են որպես ջավախահայերի լիդեր, եւ նրանք նախընտրել են ընդհանուր համաներման կոնտեքստում դուրս թողնել Վահագն Չախալյանին",- ասաց փորձագետը։

                Comment


                • #78
                  Re: The Struggle in Javakhk

                  Վրացի պատգամավորի «թուքումուրը» Վահագն Չախալյանի հասցեին
                  21 Հունվարի 2013 -


                  «Ո՞վ է Վահագն Չախալյանը». վրացի պատգամավորի …
                  Ինչպես գրում է «Գրուզիա-օնլայն» կայքը, վրացի պատգամավոր, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած կուսակցության անդամ Գոգա Խաչիձեն, ով 4 տարի եղել է Սամցխե-Ջավախքի նահանգապետը, Facebook-ի իր էջում անդրադարձել է Վահագն Չախալյանին:

                  «Իմ պարտքն եմ համարում ձեզ ներկայացնել այն տեղեկատվությունը, որն ունեմ և որին ականատես եմ եղել սեփական աչքերով»,-գրում է վրացի պատգամավորը՝ հիշեցնելով, որ ինքը Սամցխե-Ջավախքում նահանգապետ է եղել 4 տարի:

                  «Ես կասեի, որ այդ ընթացքում Ջավախքում ոչ մի խախտում, ծայրահեղական դրսևորումներ տեղի չեն ունեցել առանց Չախալյանի անունը նշվելու:
                  Ես նրան անձամբ եմ ճանաչում և մենք շփվել ենք: Չնայած դա դժվար է «շփում» անվանել, քանի որ նրա ագրեսիվ և սպառնալիքներով լի հռետորությունը դժվար է խոսակցություն անվանել: Չախալյանը միշտ բացահայտ հայտարարել է, որ Ջավախքը չպետք է լինի Վրաստանի կազմում: Չախալյանը ոչ միայն հայտարարում էր նման գաղափարներ, այլ նաև ագրեսիվ և ծայրահեղական քարոզչություն էր անցկացնում, և իր խմբի հետ միշտ պատրաստ էր կոնկրետ գործողությունների: Հանրահավաքներ, ցույցեր, անկարգություններ, վանդալիզմ, ֆիզիկական բռնություն…»,-գրել է պատգամավորը՝ նշելով, որ մի անգամ նման իրավիճակ է տեղի ունեցել Ախալքալաքում:

                  «Քաղաքի կենտրոնում հավաքվել էր 4-5 հազար մարդ, որոնցից շատերը զինված էին, և ունեին այսպես կոչված «Մոլոտովյան կոկտեյլ»: Ադմինիստրացիան շրջափակված է, ինչպես նաև շրջափակված է քաղաքի կենտրոնում գտնվող շինությունը, որում գտնվում է տեղական Հատուկ ուժերը (մոտավորապես 30-40 մարդ):Այդ հատուկջոկատայիններին սպառնում են այրել, ոստիկանությունը փակված է գրասենյակում և չի կարողանում դուրս գալ, ռուսական ռազմաբազայից մարտական մեքենաներ են դուրս բերվել, լսվում են հակակառավարական և ծայրահեղական կարգախոսներ…»,-գրում է վրացի պատգամավորը՝ նշելով, որ այդ ամենի կազմակերպիչը Վահագն Չախալյանն էր:

                  «Ցավոք, մեր բնակչության մեծ մասը չունի իրական պատկերացում այն մասին, թե ինչ էր կատարվում մի քանի տարի առաջ Ջավախքում:
                  «Ինչ էր այնտեղ կատարվում, երբ այնտեղ գտնվում էր ամենամեծ և ամենահզոր ռուսական բազաներից մեկը, երբ այնտեղ կային բազմաթիվ ակնհայտ և թաքնված խնդիրներ: Վերջերս օմբուդսմենը «երջանկացրեց մեզ»՝ հայտարարելով, որ շատ լավ է ծանոթ Չախալյանի գործին և նա շուտով ազատ կարձակվի բանտից…
                  Ես շատ լավ գիտեմ ոչ թե Չախալյանի գործը, այլ անձամբ նրան, և այդ պատճառով չեմ կարող շնորհավորել Ձեզ և ձեր կառավարությունը այն բանի կապակցությամբ, որ Վախա Չախալյանը դուրս է գալիս բանտից…»,-իր գրառումն է եզրափակում վրացի պատգամավորը:

                  HayNews.am

                  Comment


                  • #79
                    Re: The Struggle in Javakhk

                    Վահագն Չախալյանն ազատ արձակվեց
                    Ներքին կյանք - Հինգշաբթի, 24 Հունվարի 2013, 18:07

                    Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանն այսօր ազատ է արձակվել: Ժամը 17:40-ին նա բանտից դուրս է եկել: Lragir.am-ի հետ զրույցում Վահագն Չախալյանը նշեց, որ սպասելի էր իր ազատ արձակումը: Նա նշեց, որ իրեն ազատել են համաներմամբ, սակայն այն պահանջը, որ պետք է որպես քաղբանտարկյալ ազատ արձակվեր, դեռևս ուժի մեջ է: «Քաղբանտարկյալի մասով գործըթնացը շարունակվում է»,- նշեց նա:
                    Վահագն Չախալյանը նաև տեղեկացրեց, որ առողջական լուրջ խնդիրներ չունի: «Լուրջ բողոքներ չունեմ, թեթև, մանր-մունր խնդիրներ կան, դեռ հետազոտություն էլ չեմ անցել, որ իմանամ»,- ասաց նա:

                    Comment


                    • #80
                      Re: The Struggle in Javakhk

                      Մելիք Ռաիսյանն Ախալքալակում հանդիպել է բնակիչների հետ վիդեո
                      19:48 . 24/01
                      Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մելիք Ռաիսյանն իր նկատմամբ քրեական գործը կարճվելուց ամիսներ անց վերադարձել է Ախալքալակ ու անմիջապես հանդիպում ունեցել բնակիչների հետ:
                      Շուրջ 300 հոգանոց հավաքի ընթացքում Ռաիսյանը պատմել է իր դեմ հարուցված քրեական գործի ու երկրում նախկինում տիրող իրավիճակի մասին: Նա ներկաներին կոչ է արել՝ այլեւս յուրաքանչյուր ընտրության ժամանակ քվեարկել խղճի մտոք:
                      "Վերադարձ անցյալին չի լինի: Երիտասարդությունը պետք է հասկանա ու ընկալի մեր տարածաշրջանի առջեւ ծառացած մարտահրավերները: Ապրել արժանապատիվ, այլ ճանապարհ մենք չունենք",- կոչ է արել Մելիք Ռաիսյանը:

                      Comment

                      Working...
                      X