Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

The Struggle in Javakhk

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #51
    Re: The Struggle in Javakhk

    Originally posted by Javakhk View Post
    The ARF supported a series of economical projects via Javakhk fund.

    The Yerkir Union helps Vahagn Chakhalyan, who is an Armenian activist currently in Georgian jail...
    It is good, but not enough.

    The outside world hasn't heard about Georgia's violation of civil rights in Javakhk.

    Comment


    • #52
      Ջավախքի խորհրդանիշերը



      Uploaded with ImageShack.us

      Վերջին տարիներին Ջավախքի հանդեպ ուշադրության աճին զուգընթաց ավելացավ Ջավախքը խորհրդանշող օբյեկտների, Ջավախքի սիմվոլիկայի անհրաժեշտությունը: Եթե մինչ վերջին տարիները Ջավախքի մասին որեւե գիրք կամ հոդված կարող էր ուղեկցվել Ջավախքի բնությունը կամ եկեղեցիները պատկերող լուսանկարներով, ապա այժմ արդեն Ջավախքն արտացոլվում է հասարակական-քաղաքական կազմակերպությունների, կայքերի լոգոտիպերում, սպորտային կամ մշակութային խմբերի դրոշներում, համազգեստներում եւ այլն: Այս խնդիրները չեն կարող լուծվել լուսանկարներով. անհրաժեշտ են Ջավախքը խորհրդանշող լայնօրեն ճանաչելի սիմվոլներ:

      Քանի որ նախապես չի կարելի կանխատեսել, թէ այս կամ այն կազմակերպությունը ապագայում ինչ ֆորմատով կօգտագործի Ջավախքի խորհրդանիշերը (լոգոտիպ, գերբ, նշան, կնիք, դրոշ, համազգեստ, հիմն եւ այլն), ներկա խորհրդանիշերը պատրաստված են ամենակիրառական երեք ձեւերով. դրոշ, զինանշան եւ հիմն: Զինանշանը առկա է երկու տարբերակներով. նոր՝ “Ջավախք” եւ դասական՝ “Ջաւախք” ուղղագրություններով:

      Խորհրդանիշերը կարող են ազատօրեն օգտագործվել Ջավախքի հետ կապված բոլոր կազմակերպությունների կողմից հետեւյալ պայմաններով.

      - Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել Ջավախքի հետ ուղղակիօրեն չառընչվող նախագծերում:
      - Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել ձեւափոխված, խեղաթյուրված տեսքով: Միակ մակագրությունը, որ թույլատրելի է զիանշանի վրա “Ջավախք” (“Ջաւախք”) բառն է: Եթե զինանշանը օգտագործվում է լոգոտիպի մեջ, ապա այն պիտի անփոփոխ մնա, իսկ լոգոտիպի այլ գրաֆիկական օբյեկտները կարող են տեղադրվել միայն զինանշանի հարակից տարածում:
      - Խորհրդանիշերը չեն կարող օգտագործվել ծայրահեղական գաղափարներ, ազգամիջյան, կրոնական, սոցիալական ատելություն տարածող նյութերում:

      Ջավախքի խորհրդանիշերի քննարկումը

      Ջավախքի խորհրդանիշների՝ դրոշի, զինանշանի եւ հիմնի ներկա քննարկումը սկսվել է 2006 թ. հոկտեմբերից: Ինտերնեթում այն ընթացել է Ջավախքի ֆորումում եւ մի շարք այլ ֆորումներում եւ կայքերում
      Oops, looks like the page is lost. Start your website on the cheap.

      Քննարկմանը մասնակցել են նաեւ Ջավախքով զբաղվող ճանաչված հասարակական գործիչներ:

      Միայն Ջավախքի ֆորումում այս ընթացքում թեման կարդացվել է ավելի քան 150.000 անգամ, եւ կատարվել է ավելի քան 300 տարրաբնույթ դիտողություն: Ջավախքի դրոշի, զինանշանի եւ հիմնի տարբերակները ի մի են բերում այդ քննարկման նյութերը:

      Հիմնական սկզբունքներ

      Ջավախքի խորհրդանիշերը ներկայացնում են երկրամասի բնաշխարհը, մշակույթը, պատմությունը: Խորհրդանիշերը հիմնականում արտացոլում են Քրիստոնեական արժեքներ, միաժամանակ պարունակելով նաեւ նախաքրիստոնեական շրջանի սիմվոլներ: Օգտագործված պատկերները ներկայացնում են թվարկված բնագավառներից յուրաքանչյուրի ամենատիպական ներկայացուցչիչներին (բնաշխարհը ներկայացված է Աբուլով եւ Փարվանայով, պատմությունը եւ Քրիստոնեությունը ներկայացված են Բագրատունիների զինանշանով, Սուրբ Նշանով եւ այլն): Խորհրդանիշերի գույներն են կարմիր, կապույտ, ծիրանագույն, սպիտակ գույները:

      00054wbyՋավախքի դրոշը

      Որպես Ջավախքի դրոշի նախատիպ ընտրված է հայկական խաչքարի ուրվագիծը՝ ուղղանկյուն մակերեսին մեծ խաչի պատկերը: Խաչքարը ընտրված է որպես Ջավախքի էության սիմվոլ հատկապես այն պատճառով, որ Ջավախքը խաչքարի առաջացման ու զարգացման օջախներից է: Կապույտ խաչը եզրագծված է սպիտակով եւ գտնվում է կարմիր-ծիրանագույն ֆոնի վրա:

      Խաչի օգտագործումը դրոշի պատկերում շահեկան է նաեւ մեր երկրամասը օտարներին ներկայացնելու տեսանկյունից, քանի որ միանգամից շեշտվում է քրիստոնյա ազգ լինելու հանգամանքը. դրոշը տեսնողը արդեն իսկ նախնական տպավորություն է ստանում Ջավախքի մասին: Դրոշի կողմերի հարաբերակցությունն է 1 x 2: Դրոշի կարմիր, կապույտ (ուղղահայաց եւ հորիզոնական) եւ ծիրանագույն շերտերից յուրաքանչյուրի լայնությունը հավասար է դրոշի բարձրության 30%: Սպիտակ (ուղղահայաց եւ հորիզոնական) շերտերից յուրաքանչյուրի լայնությունը հավասար է դրոշի բարձրության 5%: Ուղղահայաց կապույտ շերտի միջնագծի հեռավորությունը դրոշի ձախ եզրից հավասար է դրոշի լայնության 35%:

      00059dwhՋավախքի զինանշանը

      Զինանշանի հիմքն է դիմահայաց նայող արծվի պատկերը՝ մեկը Բագրատունիների զինանշաններից: Բագրատունիների արծիվը ընտրված է որպես Ջավախքի տարածքում երբեւե իշխած ամենահայտնի տոհմի՝ Հայասանում եւ Վրաստանում անգերագնահատելի պատմական դեր խաղացած Բագրատունիների հարստության խորհրդանիշ:

      Արծվի կրծքին տեղակայված է վահան, որը ներկայացնում է Ջավախքի բնաշխարհը. Փարվանա լիճը Աբուլ լեռան ֆոնի վրա: Աբուլը պատկերված է Ախալքալաքի կողմից դիտված եւ ձյունածածկ է, ինչը խորհրդանշում է Ջավախքի սառնաշունչ բնությունը: Վահանի կենտրոնում պատկերված է եկեղեցի Սուրբ Նշանի ուրվագծով: Ռուսական Կայսրության շրջանի Ախալքալաքի եւ Ախալցխայի զինանշանների կենտրոններում այդ քաղաքների բերդերի պատկերներն էին: Այս զինանշանում դրանք փոխարինվել են Սուրբ Նշանով: Եկեղեցու երկու կողմերում երկու խաչեր են, որոնք խորհրդանշում են Վերին Ջավախքը (Ախալքալաք-Փարվանա-Ծալկա) եւ Ներքին Ջավախքը (Ախալցխա-Ասպինձա):

      Վահանի երկու կողմերում գրքեր եւ ցորենի հասկեր են, որոնք խորհրդանշում են կրթությունը, մշակույթը, արվեստը եւ աշխատանքը, շեշտելով Ջավախքի մեծ ներդրումը մշակույթի, գրականության ու արվեստի մեջ: Դրանցից վեր երկու կողմերում հավերժության նշաններն են: Արծիվը ճանկերով պատռում է շղթան, որը խորհրդանշում է թէ՝ ընդհանրապես պայքարը բռնության դեմ, եւ թէ՝ Ջավախքի աշխարհաքաղաքական դիրքը (պատռում է թուրանական շղթան):

      Ջավախքի հիմնը

      Ջավախքի հիմնն է աշուղ Ալիք-Ջավախքի «Գովք Ջավախքի» երգը: Երգի ձայնագրությունը առկա է այստեղ.


      Ստորև ներկայացնում ենք երգի տեքստը.

      Գովք Ջավախքի

      Դու հնագույն երկիր քաջի,
      Փառքի, բախտի իմ օրրան,
      Աբուլդ՝ արքա քո Ջավախքի,
      Երկիր դու իմ հայրենի։

      Կրկներգ.
      Փառք քեզ Ջավախք, բախտ քեզ, Ջավախք,
      Դարեր անցար ահավոր
      Քայլիր Ջավախք, փայլիր Ջավախք,
      Դարեր ապրիր փառավոր։

      Քո Փարվանան՝ լույս թագուհի,
      Շուրթին՝ խոսքը Տերյանի,
      Սեր է երգել կույր Հավասին,
      Որ իմացողը ա՜խ կանի։

      Կրկներգ։

      Քաջ ու հզոր դու իմ Ջավախք,
      Հանճարների դու երկիր,
      Քո հանճարեղ մեծ Ջիվանին
      Նոր խոսք ասաց աշխարհին։

      Կրկներգ։

      Բայց ամենամեծ հանճարդ
      Ժողովուրդդ է քո հանճարեղ,
      Բարի, համեստ ու մարդասեր,
      Քաջ ու հզոր, հյուրասեր։

      Կրկներգ։

      Comment


      • #53
        Re: The Struggle in Javakhk

        keedem vor javakhe panak chunee, haba ench uneen? badrastvatz martik? aderjaner? gortsogh militsia?
        ayroon tzarav saakashvilin lav keede vor yete pame ullane menk bedee chenk meenag nayenk, mer tserkere pattevatz.
        Gardzem vor mer javakhi yekhpayrnere yev kooyreegnere pame badrasteren, payts chen usengor. ench gartzek tuk?
        Last edited by arakeretzig; 09-16-2010, 06:09 PM.

        Comment


        • #54
          Re: The Struggle in Javakhk



          ARMENIAN APOSTOLIC CHURCH NOT TO GET STATUS IN GEORGIA

          news.am
          Nov 16 2010
          Armenia

          Armenian Apostolic Church will not get status in Georgia. "We will
          not give status to Etchmiadzin," Yelena Tevdoradze, Georgian Deputy
          Minister of Reintegration, said in the course of "Armenian society
          in Tbilisi: problems and prospects" conference.

          Tevdoradze advised Armenian community to work harder with young
          people. The Deputy Minister stressed that the government and
          communities should jointly think how to help citizens in studying
          Georgian, avoiding assimilation and loss of native language.

          One of the most sensitive issues was official recognition of
          the Armenian church. Yelena Tevdoradze said that under country's
          Constitution all have right to register their religious identity.

          "However, we will not give a status to Etchmiadzin Church in Georgia,
          as the Armenian Apostolic Church existing in the country is so called
          branch. We do not recognize Etchmiadzin church in Georgia," she said
          leaving the hall.
          Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
          Its about self interest at personal and national level often at odds with the above.
          Great politicians pursue the National interest and small politicians personal interests

          Comment


          • #55
            Re: The Struggle in Javakhk

            Ջավախքահայերը կոչ են անում Քլինթոնին վրաց իշխանությունների առաջ բարձրացնել Չախալյանի ազատ արձակման հարցը

            18:55, 2 հունիսի, 2012
            ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում 2012թ. հունիսի 5-ին այցելելու է Վրաստան։ Այդ կապակցությամբ «Երկիր» միությանն է փոխանցվել ԱՄՆ պետքարտուղարին հասցեագրված հանրագիր` այն հասցեատիրոջը ուղարկելու և հրապարակելու խնդրանքով:

            Փաստաթուղթը ստորագրած Ջավախքի ավելի քան 1650 բնակիչ կոչ է անում Հ. Քլինթոնին Վրաստան կատարելիք այցի ընթացքում վրաց իշխանությունների առաջ բարձրացնել ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի արդարացման ու ազատ արձակման հարցը։

            Հանրագիրը կից ստորագրություններով և ուղեկցող նամակով 2012թ. հունիսի 2-ին հանձնվել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն։

            Ստորև ներկայացվում է հանրագրի տեքստն ամբողջությամբ։

            Հանրագիր ի պաշտպանություն ջավախքահայ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի

            ԱՄՆ պետքարտուղար տիկին Հիլարի Քլինթոնին

            Ջավախքի ժողովրդից

            ԿՈՉ

            Վրաստանի Հանրապետության ջավախքահայ ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր գործունեության ընթացքում պայքարում է ոչ միայն Ջավախքի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, ջավախքահայության, Վրաստանի Հանրապետության հայ բնակչության ազգային, պատմամշակութային, լեզվական, կրոնական ու կրթական արժեքների պահպանման հարցերով, այլ նաև Ջավախքի հայաթափման գործընթացը կասեցնելու համար։

            Վերոնշյալ գործունեության ու 2006թ. հոկտեմբերին ընդդիմադիր կուսակցության կազմում նրա ղեկավարած «Միասնական Ջավախք» կազմակերպության` Ախալքալաքի շրջանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և իշխող կուսակցությունից 31% ձայն խլելու պատճառով, Վահագն Չախալյանը Վրաստանի իշխանությունների կողմից ենթարկվեց քաղաքական հետապնդումների. փակվեցին «Ջավախք-ինֆո» գործակալությունը, «Երիտասարդական» ռադիոն, մարզամշակութային կրթական բաժինները, արգելվեց «Քաջատուն» թերթի հրատարակումը։

            Վահագն Չախալյանը ապօրինի ձերբակալվեց ու շինծու մեղադրանքներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման։ Նույն բախտին արժանացան նրա հարազատները ու կուսակիցներից շատերը։

            Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ Վրաստան կատարելիք այցի ընթացքում նախագահ Սաակաշվիլու առաջ բարձրացնել Վ.Չախալյանի արդարացման և ազատման թեման։
            ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում 2012թ. հունիսի 5-ին այցելելու է Վրաստան։ Այդ կապակցությամբ «Երկիր»...

            Comment


            • #56
              Re: The Struggle in Javakhk

              Ինքնավար Ջաւախք` Դաշնակցային Դրութեան Մէջ
              Ազդակ Օրաթերթ - Լիբանան հրատարակուող հայկական օրաթերթ։


              Ջաւախահայութեան իրաւունքներու պաշտպանութեան ի խնդիր դաշնակցական ուսանողութեան զօրակցական ձեռնարկը իր վրայ կը կեդրոնացնէ խորհրդածութիւններու շարք մը, որ յամենայնդէպս կարեւոր է համազգային խնդիրներու հետապնդման մեր ընդհանուր ուղիներու հունաւորման տեսակէտէն:
              Նախ անշուշտ դաշնակցական ուսանողութեան նախաձեռնողականութիւնը այս առումով պէտք է ողջունել` Ջաւախքի եւ ջաւախահայութեան դիմագրաւած խնդիրները ժողովրդականացնելու, ծանօթացնելու եւ մանաւանդ այդ ուղղութեամբ հանրային կարծիքը ձեւաւորելու ու աշխատանք ծրագրաւորելու:
              Վրացական կեդրոնական իշխանութիւններուն վարած քաղաքականութիւնը` շրջանի վարչական տարածքներու վերասահմանագծումին եւ վերաձեւաւորման առումով, կը միտի անշուշտ ժողովրդագրական պատկերի խեղման եւ հայաբնակ Ջաւախքի քաղաքական ապագործօնացումին: Ասոր կը զուգահեռուին ընդհանրապէս Վրաստանի տարածքին կրթական ծրագիրներու պարտադրումը, մշակութային կեդրոններու փակումը, մինչ այժմ Հայաստանեայց եկեղեցւոյ պաշտօնական արձանագրութեան մերժումը, հայկական պատմական եկեղեցիները կիսաքանդ վիճակի մէջ պահելը, պաշտօնական անձնաւորութիւններու կողմէ հայութեան նկատմամբ հնչած ոչ պատշաճ յայտարարութիւնները: Այս եւ նման խտրական քաղաքականութեան հետեւանքը առհասարակ Վրաստանի մէջ հայկական գործօնի չէզոքացումն է եւ յատկապէս Ջաւախքի հայաթափումը:
              Հանգամանքները այս երեւոյթներու պարզաբանման կրնան տարբեր ըլլալ անշուշտ: Չմոռնանք, Վրաստանը ռազմավարական գործընկեր է Ազրպէյճանին հետ, դէպի Արեւմուտք թեքած, Օսեթիան եւ Աբխազիան զիջելով «զարգանալ»-ու ուղին ընտրած պետութիւն է, որ ՕԹԱՆ-ի անդամակցելու հետեւողական ճիգին մէջ է եւ որ հակառուս քաղաքականութեան կեցուածքներու ծանր գին վճարած է: Հարաւային Կովկասի արեւմտեան ուժերու այս յենակէտը տարբեր ազգաբնակչութիւններէ կազմուած երկիր է, որուն կեդրոնական իշխանութիւնները անջատողականութեան տրամադրութիւններով կ՛ընկալեն ազգային այլ ծագում ունեցող Վրաստանի քաղաքացիներու կազմակերպուածութեան դրսեւորումները: Ժխտական ընկալումը կեդրոնական իշխանութիւններուն տեղի կու տայ խտրական քաղաքականութեան, որ հիմնովին կը հակադրուի եւրոպական կառոյցներու ճշդած մարդկային եւ ազգային իրաւունքներու սկզբունքային օրինաչափութիւններուն: Եւրոպական կառոյցներ, որոնց հետ համարկումը գերակայ եւ առաջնային օրակարգ յայտարարուած է պաշտօնական Թիֆլիսին կողմէ: Եւրոպական կառոյցները ուրեմն, թիրախային աշխատանքի այն միջավայրն են, ուր լոպիիստական աշխատանք պէտք է կեդրոնացնէ հայկական գործօնը Թիֆլիսի կիրարկած խտրական քաղաքականութեան փաստերը եւրոպական լուսարձակներու տակ բերելու միտումով:
              Երեւանի արձագանգը համարժէք չէ Թիֆլիսի առած քայլերուն դիմաց: Այստեղ կայ անշուշտ Հայաստանի Հանրապետութեան շրջափակման նկատառումը, վրացական կարեւոր ելքը դէպի Ռուսիա եւ Եւրոպա: Երկու «դրացի» թշնամիներուն վրայ երրորդ մը չաւելցնելու մտահոգութիւնը եւ ներածում-արտածում ապրանքաշրջանառութեան հիմնական ուղի ըլլալու իրականութիւնը:
              Այսուհանդերձ, չափազանց զգուշաւորութեան եւ կրաւորականութեան միջեւ շատ բարակ է սահմանազատող գիծը: Իսկ կրաւորականութիւնը պարզապէս կը թոյլատրէ անարգել շարունակել ներկայ ընթացքը:
              Վրաստանի ժողովրդագրական պատկերը կը թելադրէ ձեռնարկել դաշնակցային պետութեան ձեւաւորման ուսումնասիրուած աշխատանքին: Իսկ այստեղ արդէն խնդիրը միայն հայկական էութիւն չունի: Դաշնակցային այդ դրութիւնը կրնայ բնականոն գործել, եթէ անշուշտ Վրաստանի բաղադրիչ ազգաբնակչութիւնները ստանան ամբողջական լիազօրութիւններով ինքնավարութիւն: Առաջինը` Ջաւախքը:

              Comment


              • #57
                Re: The Struggle in Javakhk

                Անցուդարձ
                Տեղադրվել է` 2012-06-27 23:26:51 (gmt +04:00)

                ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

                ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                Իվանիշվիլու կողմնակցին ձերբակալում են, որ 99 տոկոս մասնակցությամբ 100 տոկոս իշխանական «կողմ» ունենա՞ն

                Վրաստանում ազգային փոքրամասնությունների համապարփակ բնակության երկու հիմնական շրջանները` Սամցխե-Ջավախեթին ու Քվեմո Քարթլին շատ հետաքրքրական վարքագիծ են դրսեւորում, ավելի ճիշտ` հետաքրքրական վարքագիծ է վերագրվում դրանց, երբ հարեւան երկրում ընտրություններ են: Երկու տարածաշրջանների պարագայում էլ այնպիսի գերմասնակցություն ու իշխանասիրություն է ներկայացվում որպես քվեարկությունների արդյունք, որպիսին ամենաժողովրդավարական երկրները երբեւէ չեն էլ երազել, եւ դա այն դեպքում, երբ վրացական իշխանությունների ներկայիս մոտեցումը ազգային փոքրամասնություններին գրեթե ոչ մի բանով չի բարելավվել ոչ նախորդ իշխանությունների, ոչ էլ խորհրդային ժամանակների համեմատությամբ:

                Աշնանը Վրաստանում ընտրական շրջան է, որ, հարավկովկասյաններից չտարբերվող տրամաբանությամբ, արդեն իսկ մեկնարկել է, ընդ որում` բոլոր բացասական դրսեւորումներով հանդերձ: Գալիք ընտրությունների հիմնական ընդդիմադիր դարձող վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանք» կուսակցությունը, որ ներկայումս հանդես է գալիս դաշինքով, հավակնում է առաջատար լինել, դրա համար էլ իշխանական ուժերն արդեն իսկ ամենայն բծախնդրությամբ զբաղվում են ոչ միայն կուսակցության, այլեւ միլիարդատիրոջ միլիարդների հարցերով: Իսկ թե ի՞նչ առնչություն կա Ջավախքի ու Իվանիշվիլու միջեւ` «բացահայտում են» հայաբնակ շրջաններում իշխանության ճնշումների դրսեւորումները:

                Մինչ ճնշումները կհասնեին Ջավախք, տարբեր հակաիվանիշվիլիական «ստուգումները» վկայում են, որ Վրաստանում էլ նախընտրում են ընդդիմադիր ներկայացողի գրպանին խփել, մինչեւ հարմար առիթ ընձեռվի` ավելի բարձր տեղերին հասնելու:

                Մասնավորապես, մանր-մունր գործերի շարքում մեկ էլ վրացական դատախազությունը արգելանք դրեց Իվանիշվիլու եղբորը պատկանող «Գլոբալ ՏՎ» ընկերության արդեն տեղադրված ու դեռ պահեստներում գտնվող ավելի քան 300 հզ. ալեհավաքների վրա, թե իբր դրանք բնակչությանը տրվում են արտոնյալ պայմաններով, ուստի ընտրակաշառք են, մինչդեռ այս ալեհավաքները հնարավորություն են տալիս դիտելու նաեւ ընդդիմադիր հեռուստաալիքներ, ինչպիսին նույն Իվանիշվիլու «9-րդ հեռուստաալիքն» է: Եթե այդպես է, ապա դժվար թե վրացական իշխանությունները կարողանան բացատրել, թե ո՞րն է տարբերությունը «ընտրակաշառք» ալեհավաքի եւ Վրաստանի նախագահի կողմից ջավախքցիներին տրված ու այդպես էլ չիրագործված խոստումների տարբերությունը, թեկուզ, օրինակ, այդ տարածաշրջանի կարտոֆիլը վրացական բանակի համար ձեռք բերելու հարցում:

                Ինչեւէ, վրացական առաջատար հեռուստաընկերություններ «Ռուստավի-2»-ը, «Իմեդին», «Մզեն» էլ, որ ժամանակի հեղափոխական լրատվամիջոցներից արդեն քանի տարի վերածվել են Վրաստանի նախագահի pr գործընկերների, պահանջել են, որ այդ ալեհավաքներով իրենց հեռարձակումը դադարեցվի, մի բան, որ արտառոց է որեւէ հեռուստաընկերության պարագայում, որի լսարանը մեծացնելուն ուղղված ալեհավաքները չեն կարող որեւէ կերպ խոչընդոտ դիտվել:

                Սրանով, իհարկե, հակաիվանիշվիլիական քայլերը չեն ավարտվում. վրացական Վերահսկիչ պալատը մեկ խախտումներ է բացահայտում հենց ընդդիմադիր կուսակցության քայլերում, մեկ արգելանքի պահանջ ներկայացնում միլիադրատիրոջ բաժնետոմսերի նկատմամբ եւ այդպես շարունակ: Իսկ այս ամենի կապը Ջավախքի հետ այնքանով է իրական, որ Իվանիշվիլու անվանն առնչվող ամեն ինչ Ջավախքում էլ հայտնվում է «արգելանքի» տակ:

                Օրերս «Վրացական երազանքի» Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Գեորգի Ժվանիան (այդպես էլ չպարզված հանգամանքներում մահացած, Սաակաշվիլու «թիմակից», Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը - Ա. Հ.) բարձրաձայնեց ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում իշխանական ճնշումների մասին: Ժվանիան եւս հաստատել է, որ տարիներ շարունակ այս տարածաշրջանները Վրաստանի իշխանության համար «ընտրական ձայների գանձարան են»:

                Փաստերից մեկն էլ Ախալքալաքում «Վրացական երազանքին» գրասենյակ տրամադրած Գեորգի Մխչյանի ձերբակալությունն է հունիսի 24-ի գիշերը, այն էլ անհեթեթ մեղադրանքով, թե վարձակալության համար տրամադրված գրասենյակն իրեն չի պատկանել մոտ 7 տարի առաջ, այլ Վրաստանի իշխող «Ազգային շարժում» կուսակցությունից մինչեւ 2008-ը երկու գումարման պատգամավոր Մելիք Ռաիսյանին, այսինքն` իբր գրասենյակի շենքի սեփականաշնորման ժամանակ փաստաթղթեր են կեղծվել, որոնց հետ, սակայն, Մխչյանը ոչ մի կապ չունի` որպես երրորդ գնորդ: Եվ այս ամենը Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի անվան հետ զուգակցված այն համատեքստում, որ վերջինս մինչեւ գրասենյակը վարձակալությամբ տրամադրելը արդեն իսկ սպառնացել է Մխչյանին, թե գրասենյակ տրամադրելու դեպքում կձերբակալի:

                Հիշեցնենք, որ Սամվել Պետրոսյանի առնչությամբ «Ազգի» ընթերցողները տեղեկացված են նաեւ ջավախահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի գործով, որում Պետրոսյանն ու իր որդին վերջին դերակատարներից չեն` մեղադրանքների որոշ հատվածը «հիմնավորելու առումով», թեեւ վրացական դատական ատյաններում երկուսն էլ չներկայացան ցուցմունք տալու ու հարցերի պատասխանելու:

                Ժվանիան հայտարարել է, որ ինչպես Մելիք Ռաիսյանի, այնպես էլ Գեորգի Մխչյանի դեպքում ճնշումները, այն էլ «խմբակային հանցագործության» մեղադրանքով, սկսվել են, երբ երկուսն էլ հայտարարել են «Վրացական երազանքին» միանալու մասին: Ավելին, եթե Մխչյանին ձերբակալել են, ապա Ռաիսյանին դեռեւս մայիսի վերջին հետախուզում են հայտարարել անձնական հարցերով Վրաստանից մեկնելուց հետո, բայց մինչ այդ Ռաիսյանը կանչվել է իշխող կուսակցության գրասենյակ ու զգուշացվել, որ «Վրացական երազանքին» անդամակցելու դեպքում «խնդիրներ կունենա»: Արդյունքում հետախուզում է հայտարարվել մայիսի 25-ին արդեն իսկ «Վրացական երազանքին» անդամակցած Ռաիսյանի նկատմամբ, ու այդկերպ Ռաիսյանն էլ առայժմ չի կարող վերադառնալ Վրաստան:

                Չախալյանի գործի առնչությամբ վրացական իրավապահ ուժերի ու արդարադատության աշխատանքին ծանոթ լինելով բնավ էլ զարմանալի չէ, որ ինչպես Մխչյանի, այնպես էլ Ռաիսյանի պարագայում «հարյուր տարվա մեռելներ» են պեղվել ու հիմա փորձում են «թաղել», այն էլ հենց նախընտրական շրջանում եւ հենց այն պահին, երբ նրանք երկուսն էլ նախընտրել են համագործակցությունը ընդդիմադիր ներկայացող ուժի հետ:

                Վրացական իշխանությունների համար ազգային փոքրամասնությունների ձայները մշտապես երաշխավորված «կողմ» քվեարկություն են եղել, ու եթե այդ տխուր ավանդույթը խախտվի` 99 տոկոս մասնակցության ու 99 տոկոս «կողմ» ձայների բացակայությունը կարող է «խաթարել» ընտրական ողջ արդյունքը: Ուստի գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները` նաեւ հենց ջավախքցիների մասնակցությամբ ու ձեռամբ:

                Ցավալի է:

                Comment


                • #58
                  Re: The Struggle in Javakhk

                  Հետապնդումների նոր շարք Ջավախքում. նոր ձերբակալություն Ախալքալաքում
                  Քրիստինե Աղալարյան

                  18:56, 25 հունիսի, 2012
                  Երեկ գիշեր ձերբակալվել է Ախալքալաքի բնակիչ Գեորգի Մխչյանը: Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրան մեղադրում է փաստաթղթեր կեղծելու մեջ. իբր՝ Գեորգին ցանկացել է յուրացնել քաղաքի կենտրոնում գտնվող 1.100 քառակուսի մետր ընդհանուր տարածքով եռահարկ շինությունը` կից հողատարածքով: Գեորգի Մխչյանին կարող է սպառնալ 4-7 տարվա ազատազրկում:

                  Տվյալ շինությունը, որը գտնվում է Թամար թագուհու փողոցի վրա, Ախալքալաքի նախկին Կենցաղի տունն էր, որտեղ բոլորովին վերջերս տեղակայվել է Վրաստանի ընդդիմադիր` Բիձինա Իվանիշվիլու «Քարթուլի օցնեբա» («Վրացական երազանք») կուսակցության գրասենյակը:

                  Իսկ տարածքը տնօրինել են Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ հետախուզման մեջ գտնվող Մելիք Ռաիսյանը և Գ. Մխչյանը, սակայն փաստացի սեփականատերը Գեորգին է եղել:

                  Մելիք Ռաիսյանը մայիսի 27-ից է հետախուզման մեջ: Իսկ դրանից երկու օր առաջ` մայիսի 25-ին անդամագրվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: Մելիք Ռաիսյանին մեղադրում են խարդախության մեջ:

                  Նա եղել է Վրաստանի խորհրդարանի` Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր մինչև 2008 թվականը: 2 անգամ է ընտրվել: Մինչ 2004 թվականը Մ. Ռաիսյանն ու իր ընտանիքը ապրել են Ախալքալաքում, 2004-2007թթ.-ը Թբիլիսիում: 2007-ից պատգամավորն իր ընտանիքով տեղափոխվել է Հայաստան` միևնույն ժամանակ Մ. Ռաիսյանը մշտապես եղել է նաև Թբիլիսիում ու Ախալքալաքում: Իսկ 2008-ից սկսած վերջնականապես հաստատվել է Հայաստանում:

                  Գեորգի Մխչյանը 5 տարի եղել է Մելիք Ռաիսյանի վարորդը: Նա էլ, Մելիք Ռաիսյանի հետ, անդամագրվել է «Վրացական երազանք» կուսակցությանը: Ըստ պաշտոնական հայտարարության՝ Գ. Մխչյանին մեղադրում են Կենցաղի տան շենքի սեփականաշնորհման ընթացքում փաստաթղթերը կեղծելու մեջ: «Ոստիկանության ասածով՝ նրան մեղադրում են այն բանի համար, որ իբր նա սեփականության կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Նրան նախնական երկու ամսով կալանավորել են՝ մինչև հանգամանքների պարզվելը»,- ձերբակալության մասին «Հետքին» պարզաբանել են «Քարթուլի օցնեբա» կուսակցության Ախալքալաքի գրասենյակից:

                  Մելիք Ռաիսյանի որդին ու ընտանիքը հոր նկատմամբ հետապնդումն ու Գ. Մխչյանի ձերբակալությունը կապում են վերջիններիս` «Վրացական երազանք» կուսակցությանը անդամագրվելուն: Դա է վկայում հենց այն փաստը, որ Մ. Ռաիսյանը մայիսի 25-ին Թբիլիսիում է եղել և անդամագրվել կուսակցությանը, դրանից անմիջապես հետո` մայիսի 27-ին, նրա նկատմամբ արդեն հետախուզում են հայտարարել:

                  Թե ինչու էր Մ. Ռաիսյանը անդամագրվել ընդդիմադիր կուսակցությանը, եթե մինչև 2008-ը` այսինքն` Մ. Սահակաշվիլու ղեկավարած տարիներին, աշխատել է գործող նախագահի հետ, Մ. Ռաիսյանի որդին «Հետքի» հետ զրույցում հետևյալ կերպ հիմնավորեց. «Հայրս տեսնում էր, որ Ջավախքը արդեն թրքացման են տանում, իսկ նա չէր ուզում, որ մեր հայրենիքը թրքանա, դրա համար մտավ այդ կուսակցությունը: Հայրս, հասկանալով Ջավախքի և ջավախքցիների ծանր քաղաքական ու սոցիալական վիճակը, ձգտում էր ու ձգտում է հասնել Ջավախքի բարելավմանը ու ջավախքցիների իրավունքների պաշտպանությանը: Եվ փորձում է թույլ չտալ Վրաստանի իշխանություններին շարունակել հալածել ու վախի մթնոլորտի մեջ պահել ջավախքցիներին: Այդ պատճառով Վրաստանի իշխանությունները, սարքելով սուտ գործ, հետախուզում են նրան»,- ասաց Կարլոս Ռաիսյանը:

                  Մանրամասներ, թե կոնկրետ ինչպես պետք է «փրկվեր» Ջավախքը թրքացումից և ինչ էր առաջարկել «Վրացական երազանք» կուսակցությունը, որ հայրը համաձայնել էր ընդգրկվել նրանց շարքերը, որդին չգիտեր:

                  Գեորգի Մխչյանի հայրը` Ալիկ Մխչյանը համոզված է, որ որդուն ձերբակալել են «Վրացական երազանք» կուսակցությանն անդամակցելու համար: «Մանչս ակտիվիստ էր, կուզեր ըստեղ հայ ազգությունը չփախնիր, լավ ըլնիր, նիզաշտո մանչուս բռնել են: Օֆիսը իրանն էր, կեղծ տարածեն կը, օր փաստաթուղթ է կեղծել: Ինչ եղել է նաչալնիկ պալիցիայի ստորագրությունով է եղել, առաջ օր հայ էր (խոսքը Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի մասին է-Ք. Ա.), սաղ ադ դակումենտները կան: Կեղծ բանմա չկա, իրանք նպատակներ ունին իսի օֆիսը փակեն»,- ասաց Ալիկ Մխչյանը:

                  Գեորգիի փաստաբանը հորը տեղեկացրել է, որ պետք է երկու ամիս սպասել մինչև կայանա դատը: Գեորգիին ձերբակալելուց հետո տեղափոխել են Ախալցխա, այնուհետև` Թբիլիսի:

                  Լուսանկարում` Մելիք Ռաիսյանն է
                  Երեկ գիշեր ձերբակալվել է Ախալքալաքի բնակիչ Գեորգի Մխչյանը: Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրան մեղադրում...

                  Comment


                  • #59
                    Re: The Struggle in Javakhk

                    Usurapator's show in the capital of Javakhk !

                    Ախալցխայում նշվել է քաղաքի տոնը (ֆոտո)






                    Հուլիս 01, 2012 | 19:28
                    Ախալցխայում հունիսի 30-ին նշվել է քաղաքի տոնը: Առավոտյան Ախալցխայի Պետական Համալսարանի բակում կառուցվող եկեղեցում մատուցվել է պատարագ:

                    Տոնական միջոցառումները շարունակվել են երեկոյան ժամը 9-ին Ախալցխայի լճակի մոտ, որտեղ տեղի է ունեցել զբոսայգու, երգող շատրվանների, ամֆիթատրոնի ու սրճարանի բացման արարողությունը: Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է համերգ, որին մասնակցել են վրացական էստրադայի հայտնի աստղերը`‹‹Ջորջիա›› դուետը, Նոդիկո Տատիշվիլին,Սալոմե Բակուրաձեն, Նինո Չխեիձեն եւ այլ հայտնի երգիչներ: Երեկոն ավարտվել է շքեղ հրավառությամբ:

                    Արդեն 7 տարի է, ինչ Ախալցխայում նշվում է քաղաքի տոնը, որը պայմանավորված է Վրաստանի հերոս Շալվա Ախալցիխելու հիշատակին նվիրված օրվա հետ:

                    Comment


                    • #60
                      Re: The Struggle in Javakhk

                      Վահագն Չախալյանի հայտարարությունը` Ջավախքում վերջին դեպքերի կապակցությամբ

                      Հուլիս 02, 2012 | 12:27
                      «Երկիր» միությանն է փոխանցվել ջավախքահայ գործիչ, այժմ ազատազրկված Վահագն Չախալյանի հայտարարությունը Ջավախքում վերջին դեպքերի կապակցությամբ: Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:

                      «Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը եւ Գեորգի Մխչյանը:

                      Սա մի քայլ է, որն ուղղված է ջավախահայության քաղաքական իրավունքների հետագա սահմանափակմանը, Ջավախքում լարվածության խորացմանը։

                      Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այս գործելաոճը հատուկ է միայն իշխանությունն ամեն գնով պահպանել ձգտող ավտորիտար եւ բռնապետական ռեժիմներին։

                      Պահանջում եմ անհապաղ դադարեցնել ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների նկատմամբ բոլոր ճնշումներն ու հետապնդումները, ինչպես նաեւ պայմաններ ապահովել Ջավախքում եւ ողջ Վրաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար»:

                      Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 25-ին, ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Գեորգի Ժվանիան (նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը) հայտարարել էր, որ տարիներ շարունակ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանները Վրաստանի կառավարության համար ընտրական ձայների աղբյուր են եղել: Բայց այս տարի, ըստ նրա, իրավիճակը փոխվել է ինչպես ողջ երկրում, այնպես էլ ոչ վրացաբնակ շրջաններում, որի պատճառով էլ իշխանություններն սկսել են դիմել բռնի մեթոդների:

                      Որպես ասվածի ապացույց Ժվանիան բերել է Ախալքալաքի ոստիկանության կողմից Գեորգի Մխչյանի կալանավորման փաստը, ով իրեն պատկանող տարածքը վարձով տվել էր «Վրացական երազանք» կոալիցիային:

                      Գեորգի Ժվանիայի փոխանցմամբ, երբ Մխչյանը որոշել է իր գրասենյակը տրամադրել «Վրացական երազանքին» եւ ինքն էլ անդամակցել կոալիցիային, նրան սկսել են սպառնալ իրավապահները, այդ թվում Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, ով ուղղակի հայտարարել է նրա հարազատներին, որ «Վրացական երազանքի» գրասենյակ բացվելու դեպքում Մխչյանը կկալանավորվի, հաղորդում է «Երկրամասը»:

                      Մխչյանը մեղադրվում է նրանում, որ վարձով տրված գրասենյակի տարածքն իրականում պատկանում է ոչ թե իրեն, այլ կոալիցիայի մեկ այլ կողմնակցի` Մելիք Ռաիսյանին, ով նախկինում իշխող «Ազգային շարժում» կուսակցության անդամ էր եւ խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր:

                      Գեորգի Ժվանիայի գնահատմամբ, բոլոր այդ մեղադրանքներն առաջադրվեցին այն ժամանակ, երբ այդ մարդիկ դարձան ընդդիմադիր «Վրացական երազանքի» կողմնակիցներ, իսկ դա իշխանությունների կողմից անօրինականության հերթական փաստն է:

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X