• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 2 of 21 FirstFirst 1234512 ... LastLast
    Results 16 to 30 of 305

    Thread: Sevan

    1. #16
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Կ.Դանիելյան. Ջրի որակը թույլ չի տալիս, որ ասենք Սևանը մեր տարածաշրջանի խմելու ջրի ապագա կարևորագույն շտեմարանն է


      13:11 Հուլիս 26, 2011

      Վահագն Սարոյան, Panorama.am

      Panorama.am-ը ներկայացնում է հարցազրույց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպանության նակին նախարար Կարինե Դանիելյանի հետ:

      -Ամառային հանգստի շրջանն արդեն սկսվել է: Սևանա լիճը որպես ռեկրեացիոն ռեսուրս ի՞նչ առնչություն ունի լճի հիմնախնդիրների հետ:

      -Ռեկրեացիան պարտադիր երևույթ է, բայց եթե հաշվի առնենք ջրի որակը, լճի էկոլոգիական վիճակը, ռեկրեացիան իր բացասական ազդեցությունը կարող է թողնել լճի վրա, եթե չկան համապատասխան պայմաններ: Այդ պայմանները մեզանում լիարժեք չեն և այդ առումով, իհարկե, ռեկրեացիայի բացասական ազդեցությունը կա: Հաշվի առնելով նաև այն, որ ռեկրեացիայի մշակույթը մեզանում զարգացած չէ. մարդիկ իրենց հետևից չեն հավաքում աղբը, չնայած այնտեղ, որտեղ կազմակերպվում են այդ ռեկրեացիոն գոտիները պետք է, որ այդ բոլոր պայմաններն ապահովված լինեին, բայց շատ հաճախ տեսնում ենք, թե ինչքան է ափը աղտոտված:

      -Սևանի հիմնախնդիրները խորացան հատկապես էներգետիկ ճգնաժամի ժամանակ: 1990-ականների կեսերից ի վեր սկսվեցին Սևանի հիմնախնդիրների լուծման ծրագրեր իրականացվել: Եթե մեկնարկի սկիզբ վերցնենք 95-96 թթ., երբ ըստ էության հաղթահարվեց էներգետիկ ճգնաժամը, ի՞նչ է փոխվել մինչ օրս, ինչն է վատը, ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել:

      -1995 թվականից հետո, երբ ատոմակայանը սկսեց աշխատել, պետք է, որ դադարեցվեր Սևանա լճի մակարդակի անկումը, բայց, ի զարմանս մեզ, Սևանի մակարդակի անկումը շարունակվել է մինչև 2001 թվականը: Թվերը կամ սխալ են, բայց դա քիչ հավանական է, կամ ուղղակի «ձախ էներգիա» է արտադրվել, դուրս է բերվել, որովհետև թվային տվյալները իրար չեն համապատասխանում, բայց Սևանի մակարդակը շարունակել է իջնել, և ամենացածր մակարդակը մենք ունեցել ենք 2001 թվականի վերջին 2002 թվականի սկզբին: Դա, իհարկե, զարմանալի երևույթ է: Իրավիճակը սկսվեց փոխվել «Սևանա լճի մասին» օրենքն ընդունելուց հետո, երբ, փաստորեն, երկրորդ անգամ ծրագիր մշակվեց Սևանա լճի վերաբերյալ: Առաջին ծրագիրը դեռ խորհրդային տարիներին էին մշակվել, որին 40 ինստիտուտ էին մասնակցել, և ապացուցել էին, որ առնվազն 6 մետրով պետք է բարձրացնել, ընդ որում դա մինչև 1904 մետրն էր, հետո ընդունվել է 1903,5: Եվ այժմ կլիմայի փոփոխության պայմաններում մենք պետք է նաև ինչ-որ մի պաշար ունենանք, որովհետև մենք չգիտենք, թե մեզ ինչ է սպասվում, և ալիքի ազդեցությունը ընդունվել էր մինչ 1908 մետր: Հետո, զարմանալիորեն, միայն նախագահի հրամանագրով, այդ 1908 մետրը իջավ մինչև 1905: Այսինքն Սևանին արգելվեց բարձր ալիք ունենալ: Բայց բոլոր դեպքերում, շատ լավ երևույթ է, որ հիմա կա Սևանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողով:

      -Լճի մակարդակն ակնհայտորեն բարձրացել է, որն իսկապես ուրախալի փաստ է, այսօր ինչ խնդիրներ են առաջացել դրա հետևանքով:

      -Ամենալուրջ խնդիրը այս պահին ափերի ոչ պատշաճ նախապատրաստումն է լճի մակարդակի բարձրացմանը: Նախ, սկզբունքորեն, լիճը անպայման պետք է բարձրացվի, քանի որ այն իջել էր այն մակարդակի, որ լրիվ խախտվել էր նրա էկոլոգիական հավասարակշռությունը: Հատկապես լճի ներքևի` սառը շերտը /հիպոլիմնիոնը/ բարակել էր, որը կարգավորում է կարևոր գործընթացները` մասնավորապես ապահովում է այն նյութերի միներալիզացիան, որոնք մտնում են լիճ: Բացի դրանից, լճի մակարդակի իջեցման պատճառով, արևի ճառագայթները կարողանում էին հասնել մինչև ստորին հատվածները և ջրի ջերմաստիճանն էր բարձրանում, այդ բոլորն իրար հետ բերում էր լճի էֆտրոֆիկացման, այսինքն` ճահճացման:
      Կարծում եմ, այսօր հստակ չենք կարող ասել, որ լճին ճահճացում չի սպառնում: Սակայն հունիսին արված ջրասույզ եղած ափերի մաքրման աշխատանքները, ինչպես նաև ջրի տակ հայտնված անտառի մաքրումը հույս ներշնչեցին, որ լճին ճահճացում չի սպառնում:

      -1000-ից ավելի հեկտար անտառածածկ տարածքներ մնացին ջրի տակ, որը լճի ճահճացման ռիսկ է պարունակում: Մաքրման աշխատանքները տալի՞ս են արդյոք իրենց դրական արդյունքները:

      -Դեռևս խորհրդային տարիներին ծրագիր էր մշակվել, և պարզ էր, որ այն արհեստական անտառը որ ստեղծվել էր պետք է մաքրվեր: Հետո քանի անգամ քննարկվել էր, գումարներ են տրամադրվել դրա համար: Ճիշտ է, օբյեկտիվ պատճառներ եղել են, որ լիճն ավելի արագ է բարձրացել, քան սպասվում էր: Մոտավորապես միջինում պետք է տարեկան բարձրանար 20-25 սմ, բայց եղել են տարիներ, որ լիճը բարձրանում էր 40-50 սմ. և այս առումով դժվար էր հասցնել այդ բարձրացման հետևից, բայց բոլոր դեպքերում ափերը պատշաճ չմաքրվեցին: Հանձնաժողովում մեծ քննարկում եղավ` նախարարությունը գտնում էր, որ կարևոր չէ, թե անտառը կմնա ջրի տակ, դա վնաս չի լճի համար, նաև ակադեմիական ինստիտուտի ներկայացուցիչն էր հայտարարում, որ դա լուրջ խնդիր չի լճի համար` օրգանական նյութը ժամանակի ընթացքում դանդաղ կլուծվի և հետագայում ձկան համար կարող է ծառայել որպես սննդային պաշար: Ես համոզված եմ, որ դա այդպես չի: Հանձնաժողովի նախագահը գտավ, որ անհրաժեշտ է մաքրել: Եվ հիմա այդ մաքրման աշխատանքները իրենց դրական արդյունքները տալիս են: Մենք շրջել ենք ափերով և տեսել ենք, որ զգալի մասը մաքրած է:

      -Չե՞ք կարծում, որ ափամերձ տարածքներում կապիտալ շինությունների հարցում կան օրենսդրական թերություններ, մասնավորապես նախատեսված է, որ կապիտալ շինարարություն թույլատրվում է 6մ նիշից բարձր տարածքում, սակայն հստակ չի նշվում, թե այդ 6 մետրը ինչ սկզբնակետից է հաշվվում` լճի մակերեսի որ մակարդակից:

      -Օրենքնում էլ նշվում 6 մետր նիշը բայց ավելի ճիշտ էր ֆիքսել 1904 մետրը, որը հետո փոխվեց 1903,5 մ: Եվ 1905-ից բարձր նոր կարելի է կապիտալ շինարարություն իրականացնել: Նախնականը 1908 մետր էր: Եվ այդ իջեցումը 1908-ից 1905 էկոլոգիական տեսանկյունից և անվտանգության տեսանկյունից սխալ էր: Բայց հիմա ուղղելը շատ դժվար է: Այն, որ կապիտալ շինարարությունը արգելված էր, դա դեռևս որոշվել էր 1970-1980 թվականներին, քանի որ այն ժամանակ պարզ էր, որ պետք է լիճը բարձրանա և կապիտալ շինարարություն չպետք է լինի: Այնուհետև արդեն Հայաստանի Հանրապետությունում, այդ որոշումը հաստատվել էր «Սևանա լճի մասին» օրենքով: Այսինքն` բոլոր այն շինությունները որոնք կառուցվել են 1980 թվականից հետո, դրանք անօրեն են: Հիմա դա խնդիր է, և այն քննարկվել է Սևանի հարցերով հանձնաժողովում, որտեղ խոսք եղավ, որ կան շինություններ որոնք օրինական են, քանի որ ունեն փաստաթղթեր: Այդ դեպքում, իմ կարծիքով, այդ փաստաթղթերն են անօրինական: Հիմա ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում, տեղափոխվում են, բավականին մեծ աշխատանք արվել է, բայց կան նաև շինություններ որոնք մնացել են ջրի տակ: Ճիշտն ասած, դա այդքան սարսափելի չեմ համարում, եթե դա անօրգանական նյութ է` քար է, այդպիսի վնաս լճին չպետք է տա, ինչքան որ օրգանական նյութը:

      -Լճի հարակից համայնքներում կան պաշտոնպես գրանցված 27 աղբավայրեր, որոնք ըստ քաղաքաշինության նախարարության չեն համապատասխանում բնապահպանական և սանիտարական նորմերին, հանդիսանում են ջրերի, հողի և օդի ախտոտման աղբյուրներ: Ի՞նչ միջոցառումներ են տարվում այս խնդրի լուծման կապակցությամբ:

      -Քաղաքաշինության նախարարությունը մանրամասն մշակել է Սևանի ավազանի համայնքների այդ թափոնների պահպանման, վնասազերծման, կարգավորման խնդիրը և նախատեսվել են միջհամայնքային պոլիգոններ հիմնել: Դա լճի պահպանման տեսանկյունից դրական երևույթ է, բայց համայնքները դժգոհում են, որ աղբահավաք մեքենաները պետք է ավելորդ վազք ունենան, որպեսզի այդ աղբը տեղափոխեն, և կասկածում են արդյոք այդ լուծումը շահավետ է, թե ոչ: Բայց քննարկման ընթացքում հարցը դրական է ընկալվել ու հաստատվել է հանձնաժողովի կողմից: Բացի այդ, լիճ են ներթափանցում մեծ ծավալով կույղաջրեր, նաև լիճ թափվող գետերի միջոցով: Ժամանակին պետք է շրջանակային կոլեկտոր կառուցվեր, սակայն հետո չշարունակվեցին այդ աշխատանքները և բացի դա ակադեմիական ինստիտուտը պնդում էր, որ սխալ նախագիծ է, որ Սևանից պետք չի ջուր դուրս բերել, Քաղսիում մաքրել: Ի վերջո այդ նախագիծը չիրականացավ, հիմա նոր կառավարությունը պայմանագիր ունի Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի հետ, որ պետք է նոր մաքրող կայաններ կառուցվեն, քանի որ հին մաքրող կայանները վերականգնել արդեն հնարավոր չէ, բայց ժամանակը իհարկե չի սպասում:

      -Ամեն տարի նախատեված է, որ լճից ոռոգման նպատակով պետք է բաց թողնվի որոշակի քանակությամբ ջուր, օրենքով այն կազմում է տարեկան 360 մլն խմ: Որքանո՞վ է այս ծավալը ազդում լճի էկոլոգիական հավասարակշռության պահպանման վրա, և ինչքա՞ն պետք է լինի լճի մակարդակը, որ բնական մակարդակը չկորցնելու համար արհեստական միջամտություն չլինի:

      -Կան մասնագետներ, սեյսմոլոգներ, որոնք ասում են, որ պարտավոր ենք վերականգնել լճի նախնական մակարդակը մինչև 1916մ. Ինչը շատ լավ կլիներ, սական դա շատ բարդ խնդիր է: Սակայն, ինչպես արդեն նշել եմ, համալիր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու համար, պետք է ունենանք առնվազն 1904 մակարդակը: Որովհետև մենք կլիմայական փոփոխության պայմաններում ենք ապրում և նախ մեզ պետք է ռեսուրս, որ երաշտի պայմաններում կարողանանք լճից ջուր բաց թողնել, այսինքն պետք է ավելի բարձր մակարդակ ունենանք, երկրորդ` մենք իրոք չգիտենք, կարող է պատահել մի այնպիսի գարուն կամ աշուն լինի, որ շատ տեղումներ լինեն, և լիճը սկսի բարձրանալ ու մենք ստիպված կլինենք իջեցնել, իսկ ճիշտ կլիներ, որ մենք պահեինք լճի մակարդակը:
      Հաշվի առնելով կլիմայի տատանողական հնարավորությունները, ես կարծում եմ, որ մենք պետք է գոնե մեկ մետր էլ ավել ունենաք պաշար, որպեսզի երաշտային պայմաններում շատ ծանր վիճակում չհայտնվենք: Բայց սա սահմանափակում է այն քաղաքաշինական թույլտվությունները որոնք այսօր տրվում են:

      -Խոսվում է ձկնապաշարի նվազման, նույնիսկ վերացման մասին, սակայն պետական ծրագրով վերջին մի քանի տարիների ընթացքում լիճ է բաց թողնվել իշխանի հազարավոր մանրաձկներ: Ինչ վիճակում է այսօր ձկնապաշարի ավելացման խնդիրը: Եվ եթե վերջին 2-3 տարիների ընթացքում մանրաձկների բաց թողումը դրական ազդեցություն է ունեցել, ապա քանի տարի է պահանջվում, որ մենք ունենանք իշխան ձկնատեսակը լճում ոչ մանրաձկան տեսքով:

      -Բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ են ասել, թե ինչ կա, որ սիգը վերացել է, այն էնդեմիկ տեսակ չէր, բայց դա բոլորովին այդպես չէ. իշխանի, որոշ ենթատեսակների վերանալը շատ ավելի մեծ կորուստ է, բայց այս պահին սիգի վերանալը նաև էկոլոգիական նշանակություն ունի: Խնդիրն այն է, որ կան տրոֆիկ շղթաներ` ներքևը օրգանական նյութն է, հետո հաջորդում են տարբեր շերտեր ու վերևը ձուկն է, եթե ձուկը հանում ես այդ ամեն ինչը մնում է լճի մեջ և ճահճացումն ավելի է ակտիվանում: Փաստորեն մենք հասանք այն վիճակի, որ ձկնապաշարը հիսուն անգամ պակասեց, կարելի է ասել, որ լիճը ուղղակի դատարկվել էր: Եվ այս բոլորը միասին խիստ վտանգ է ներկայացնում լճի համար: Ձկնապաշարը դանդաղ է վերականգնվում: Անանուն զանգ եղավ Սևանից, որ մանրաձկների մեծ քանակություն է բաց թողնվում լիճ, սակայն մյուս օրը, քանի որ մանրաձուկը դեռ չի կարողանում լիճ գնալ, մնում է ափամերձ տարածքում, և քանի որ այդ մանրաձկները սովոր են, որ իրենց կերակրում են, ու այդ բնազդով կերակրելու ժամանակ նրանք հավաքվում են և այդ ընթացքում բոլոր այդ մանրաձկները որսում են ու տանում են լճից: Սա ուղղակի պետք է ճշտել: Բայց նաև չի բացառվում, քանի որ այդքան մանրաձուկ է բաց թողնվում, հիմա պետք է որ արդյունքը ավելի մեծ լիներ: Ինչ վերաբերում է իշխան ձկնատեսակի ոչ մանրաձկան տեսքով ունենալուն, ապա այստեղ կարևոր է այն, որ ձուկը պետք է մեծանա այնքան, որ կարողանա վերարտադրվել ինքնուրույն և կարծում եմ մոտավորապես 5-6 տարի պետք է: Քանի որ ձվադրման ժամանակ իշխանը գետերում է ձվադրում, և շատ կարևոր է որ մարդիկ այդ ժամանակ չորսան: Այստեղ կարևոր է նաև լճի հարակից համայնքներում աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդկանց ապրուստը միայն այդ ձուկը չլինի: Առաջին հերթին չպետք է լինի գերորսը, գետերում ձվադրելը ձկան համար թակարդ չպետք է լինի: Այս պարագայում մենք ձկնապաշարի վերականգնում կունենանք:

      -Սևանա լճի պահպանման, ինչես նաև այլ հիմնախնդիրներով զբաղվում է անմիջապես «Սևան» Ազգային պարկ ՊՈԱԿ-ը: Ինչ եք կարծում, ինչ խնդիրներ ունի այսօր ազգային պարկը:

      -Կարծում եմ Ազգային պարկի լիազորություններն ու մեխանիզմները բավականին սահմանափակ են, որովհետև մենք չենք տեսնում այն մեծ դերակատարությունը, որ պետք է ազգային պարկն ունենար:

      -Ափամերձ տարածքներում լողափերի շահագործումն այսօր նաև ունի գեղագիտական խնդիր: քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող տնակների ու կենցաղային պայմաններից շատ անգամ զուրկ կացարանների առկայությունը նաև վանող ազդեցություն է ունենում զբոսաշրջիկների համար: Արդյոք նախատեսվա՞ծ է, որ այդ տնակների փոխարեն լինեն հյուրանոցներ, իսկ լողափերը կատարեն իրենց ֆունկցիան, այլ ոչ թե օգտագործվեն տնակների տեղադրման համար: Ընդհանրապես համակարգված կառուցապատման խնդիր կա՞, թե ոչ:

      -Հյուրանոցը արդեն գումարների հետ է կապված, բայց նույն տնակը կարող է նաև շատ գեղեցիկ լինել, ինչու չէ, նաև հրապուրիչ լինել: Սակայն տեսնելով այսօրվա պատկերը, կարծում եմ, որ այստեղ իշխանությունը անելիք ունի: Եթե մենք հավակնում ենք տուրիզմի երկիր լինել, բավական է ափամերձ ճանապարհով անցնել և այդ տնակները տեսնել ու միանգամից հիասթափվել: Ակնհայտ է, որ դրանք մանրուքներ են, բայց ազդեցությունը մեծ է: Համակարգված կառուցապատման խնդիր կա, սակայն համակարգված կառուցապատում մենք այսօր Երևանում էլ չունենք: Այստեղ փողի ուժն է խոսում, ով փողը տալիս է, նրա ցանկությամբ էլ կառուցում են:

      -Սևանը նաև քաղցրահամ խմելու ջրի հսկայական պաշար է: Ջրի բարձրացմանը զուգահեռ առաջացած խնդիրները ինչ ազդեցություն են ունեցել ջրի բաղադրության փոփոխության վրա: Եվ արդյոք ջրի բաղադրության փոփոխությունը նույնպես նպաստել է լճի կենսաբազմազանության բացասական փոփոխության վրա: Ինչպես պետք է այս խնդիրը լուծվի:

      Ե´վ ջրի բարձրացումը և´ իջեցումը սթրես է լճի համար: Իհարկե իջեցումը շատ ավելի մեծ սթրես է, քան բարձրացումը և այն փաստը, որ ափերը լավ չմաքրվեցին կանաչ տարածքներից, աղբից և այլն, իհարկե իր բացասական ազդեցությունը ունեցավ, բայց ըստ ստուգումների մեծամասամբ կենտրոնական հատվածներում ջրի որակը չի վատացել և դա հույս է ներշնչում: Սակայն առաջ, խորհրդային տարիներին, ասում էինք, որ Սևանա լիճը մեր տարածաշրջանի խմելու ջրի միակ ապագա շտեմարանն է, ես հիմա դա այլևս չեմ ասում, որովհետև ջրի որակը թույլ չի տալիս որ այդ միտքը արտահայտենք: Բայց եթե մենք իրոք բարձրացնենք մակարդակը գոնե մինչև 1903,5 մետր, չշարունակենք աղտոտել Սևանը և շարունակենք ափերի մաքրումը, ապա Սևանը ինքնամաքրման հզոր ներուժ ունի: Կարծում եմ, կգա այն ժամանակը, որ մենք նորից կասենք, որ լիճը խմելու ջրի շտեմարան է: Կենսաբազմազանության վրա ջրի իջեցումը խիստ բացասական ազդեցություն է ունենում: Բարձրացումը պետք է որ դրական ազդեցություն ունենա, բայց դա կենսաբազմազանության պահպանման բազմաթիվ գործոններից միայն մեկն է:

      http://ecolur.org/hy/news/sevan/kari...n-region/2782/

    2. #17
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      http://www.vustv.com/rGSiWQCksm5Yf

      MOVING ICE AT SEVAN SHORES

    3. #18
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Սեւանա լճի մակարդակի առավելագույն նիշն այս տարի եղել է 1900,49 մ


      11:24 Օգոստոս 29, 2011

      Արմենպրես

      Այս տարվա հունիսի 20-ից Սեւանա լճից ոռոգման նպատակներով իրականացված ջրբացթողումների արդյունքում Սեւանա լճի մակարդակը նվազել է 13 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի Օրհուս բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, այս տարվա ընթացքում Սեւանա լճի մակարդակի առավելագույն նիշը կազմել է 1900,49 մետր, ինչը 25 սանտիմետրով բարձր է եղել նախորդ տարվա նույն օրվա՝ հունիսի 20-ի նիշից:

      Իսկ օգոստոսի 25-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է արդեն 1900, 36 մետր բարձրության վրա կամ՝ 25 սանտիմետրով բարձր նախորդ տարվա նույն օրվա նիշից: Հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 25 ընկած ժամանակահատվածում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 130 միլիոն 657 հազար խորանարդ մետր ջուր: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված ջրբացթողումների ընդհանուր քանակությունը կազմում է 170 միլիոն խորանարդ մետր:

    4. #19
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Սևանի մաքրման սարքերը օգտագործում են լճի ափին ամառանոց ունեցող պաշտոնյաները


      13:27 Օգոստոս 23, 2011

      www.asekose.am

      Երբ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց Սեւանի ափամերձ տարածքների մաքրման թերի աշխատանքների մասով (այնուհետեւ անհեթեթ պատճառաբանություններով գործը կարճվեց), ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու նրա ենթակաները շտապեցին իրավապահների մոտ արդարանալ, թե անհնար է մարդկային ուժերով Սեւանա լճի ափերը մաքրել, դրա համար էլ հատուկ տեխնիկա է բերել, եւ կփրկեն իրավիճակը: «Վոթերմաստերկլասիկ» եվրոպական անունով մի թանկարժեք սարքավորում գնվեց շուրջ 600 հազար եվրոյով, որպեսզի Սեւանը փրկվեր (տեխնիկան պետք է արմատախիլ աներ ջրի տակ մնացած ծառերի կոճղերը, թփերն ու խոտերը): Սակայն այդ տեխնիկան չի ծառայում նպատակին: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` այն օգտագործում են Սեւանա լճի ափին ամառանոցներ ունեցող պաշտոնյաները` «իրենց բաժին» Սեւանը մաքրելու համար: Իսկ այն վայրերը, որտեղ պետք է աշխատեր մեքենան, զզվելի ճահիճ են հիշեցնում:

    5. #20
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Ջրային ահազանգ. Սևանը դառնում է ավելորդ


      13:22 Սեպտեմբեր 20, 2011

      Գոհար Ստեփանյան, Aysor.am

      Արարատյան հարթավայրի ձկնաբուծարաններն այսօր զարգացնելով հանդերձ ձկնաբուծությունը` հարթավայրի ստորգետնյա ջրերի համար դարձել են իսկական փորձանք:

      Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի Արմավիրի մարզում կա 147 ձկնաբուծարան, որոնք ունեն 1-ից 3 խորքային հորեր: Արարատի մարզում, ըստ նույն աղբյուրի, կա 87 ձկնաբուծարան 1-ից մինչև 16 խորքային հորերով: Ամենաշատ խորքային հորերն ունեն «Կարպալճային» ԲԲԸ Արմաշի լճերում և «Գևորգ Գևորգյան» գ. Սայաթ-Նովա, համապատասխանաբար 16 և 14 խորքային հորերով:

      Նշենք, որ բնապահպաններն ահազանգում են, որ Արմաշի լճերում ձկնաբուծությունն հարվածում է, ոչ միայն ստորգետնյա ջրերի պահպանմանը, այլ բնապահպանական մեկ այլ ուղղության` թռչունների պահպանմանը, քանի որ այստեղ են բնադրում կամ ժամանակավոր կանգ առնում ջրաճահճային թռչունների մեծ խմբաքանակ, որոնց համար այս վայրը եզակի է սննդի աղբյուրների, վերարտադրման և չուի ճանապարհին կանգի առումով:

      Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մկրտչյանը, Արարատյան գոգավորության արտեզյան հորիզոնի ստատիկ պաշարները 1 մլրդ 224 մլն խմ է, ըստ 2009թ.-ի տվյալների:

      Ըստ նրա, ստատիկ պաշարներն համարյա թե անփոփոխ են, սակայն ձկնաբուծարարնների ակտիվ շահագործմանը զուգընթաց մեծացել է նաև ջրառը, նրա տեղեկացմամբ 2010թ.-ի տվյալներով, ձկնաբուծարանները 1 մլրդ 224 մլն խմ-ից վերցնում էին 1 մլրդ 240 խմ ջուր, որն 16 մլն խմ-ով ավելի է, քանի բուն ստատիկ պաշարները:

      «Այսօր Հայաստանում խոսում ենք Սևանա լճի մասին որպես ջրային ռեսուրսներ, սակայն ունենք երկրորդ ջրատար ավազանը` Արարատյան գոգավորության արտեզյան հորիզոնի ջերերը: Եթե մենք այսօր դա չարաշահում ենք, այն սպառվում է, այնպես ինչպես աշխարհի շատ երկրներում` Պակիստան, Հնդկաստան, Կալիֆորնիա, ամբողջությամբ ստատիկ պաշարները նրանք հանում են 200 մետր խորությունից, որովհետև չարաշահել են և հիմա ջուր չունեն»,- ասաց մասնագետը:

      Նրա խոսքով, ոչ հեռու ապագայում Արարատյան գոգավորության ստորգետնյա ջրային ավազանը օգտագործվելու է այնպես, ինչպես այժմ օգտագործվում է Սևանա լճի ջերերը:

      «Նրանց մեջ պարունակող հանքային աղերի քանակը, շատ չնչին է, որը որոշ մշակումից հետո կարելի է օգտագործել որպես խմելու ջուր»,- տեղեկացրեց Սերգեյ Մկրտչյանը:

      Այսօր ջրերի այդօրինակ չարաշահումը արդեն իսկ հանգեցրել է Արարատյան հարթավայրի որոշ աղբյուրների պակասեցմանը և նաև չորացմանը:

      Ճնշումների ազդեցության տակ աղբյուրները դուրս են գալիս արտաքին մակերևույթ: Գյուղացիներն արդեն այդ ջրից զրկվում են, որով ջրում են իրենց բանջարանոցները և հատկապես ջերմոցները, մարզում շատ գյուղեր կան, որտեղ տարիներով ոռոգման ջրի երես չեն տեսել և նրանց միակ հույսը մնում է արտեզյան հորերից ջուր հանելը:

      Մարզի գյուղաբնակները փաստում են, որ անցյալ տարի դեռևս գիշերները կարել էր առուներում ջուր տեսնել և գոնե գիշերը ջրել, սակայն այս տարի այդ գիշերային ջրամատակարարումն էլ իսպառ բացակայել է:

      Հարկ չկա ասելու, որ այդպես շատ գյուղացիական տնտեսություններ դատապարտվել են չորացման, որը Արարատյան դաշտի նման տարածքում նշանակում է անապատացում. Հողի տակ ջուրն իջել է բույսը չի կարողանում հասնել ջրին, հողի վրա` ջուր չեն տալիս. Արդյունքը առանց մասնագետ լինելու է պարզ է:

      Հարկ է հիշեցնել, որ Արարատյան հարթավայրի տակ կան երեք ջրային հորիզոններ` գրունտային, արտեզյան և սուբարտեզյան: Շատ երկրներ սուբարտեզյան ջրային հորիզոն չունեն, իսկ Արարատյան հարթավայրում սուբարտեզյան ջրային հորիզոնի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ջրային հորիզոնները իրարից բաժանվում են 10-12 մետր կավային լինզաներով, որոնք թույլ չեն տալիս ջրերի միախառնումը:

      Նշենք, որ ձկնաբուծարններն այժմ ջուր են հանում 150-200 մետրից, իսկ ժամանակին ջուր էին հանում 100-110 մետրից: Այժմ ձկնաբուծարանները ջուր են վերցնում ամենաներքևի հատվածից, որտեղ ջուրն առավել մաքուր է և առավել նպաստավոր ձկանաբուծության համար, արդյունքում ջրային վերին շերտն իջնում է, աղբյուրները` ցամաքում:

      Արդյունքում շահում են ձկնաբուծարանները, պատասխան է տալիս ոչ ոք, և ի վերջո ձկնա-ջրային չարաշահումը Արարատյան բերրի դաշտավայրին անապատացմամբ է սպառնում. Ներքևի ջրերը իջնում են, վերևում էլ ջուր չեն տալիս: Սուտլիկ որսկանի այլակերպված պատմություն:

    6. #21

    7. #22

    8. #23
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Thumbs up Re: Sevan

      Մարմարիկի ջրամբարը շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ
      http://news.am/arm/news/76290.html

      Հոկտեմբեր 01, 2011
      Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` հոկտեմբերի 1-ին, այցելել է Կոտայքի մարզ, ծանոթացել Մարմարիկի ջրամբարի շինաշխատանքների ընթացքին:

      ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարեվերջին: Հիմնական աշխատանքները կատարված են, եւ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում վերականգնումն ավարտին կհասցվի առաջիկայում:

      Փոխվարչապետը պատասխանատուների հետ քննարկել է շինարարության ավարտի հետ կապված հարցեր, Ա. Գեւորգյանին ներկայացվել են տեխնիկապես բարդ եւ ժամանակատար տեխնոլոգիայով իրականացվող շինարարական աշխատանքների մանրամասները, որն ապահովելու է կառույցի անվտանգ շահագործումը:

      Ա. Գեւորգյանը կարեւորեց ջրամաբարի կառուցման տեխնոլոգիական չափանիշների ապահովումը: Ջրամբարը հնարավորություն կստեղծի տարածաշրջանում ոռոգման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել: Այն կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա հողատարածք:

      Ջրամբարի կառուցման աշխատանքներն սկսվել էին 2006թ-ին` Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում:

    9. #24
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Սեւանի մակարդակի բարձրացումը լուրջ հիմնախնդիրներ է ստեղծել
      http://news.am/arm/news/76202.html

      Հոկտեմբեր 01, 2011
      Սեւանա լճի մակարդակն այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ 1900,34 մ է, ինչի շնորհիվ առաջացել են հիմնախնդիրներ, կապված ափամերձ անտառապատ ջրածածկված տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Այդ մասին նշված է բնապահպանության նախարարության կողմից կառավարություն ներկայացրած Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման եւ պահպանման ծրագրում;

      Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները աղտոտում են ջուրը: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաեւ ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները եւ ենթակառուցվածքները:

      Ջրի բարձր որակն ապահովելու համար կարեւոր է կտրուկ բարելավել վիճակը` կապված մեծ քանակի չմաքրված կեղտաջրերի լիճ թափվելու հետ: Սակայն լճի շրջակայքում առկա ոչ բոլոր մաքրման կայաններն են գործում:

      Սեւանա լճի ձկնաշխարհն աչքի է ընկել ինքնատիպությամբ: Սակայն լճի մակարդակի իճեցումը, կենսապաշարների գերօգտագործումը եւ դրանց կանոնավոր մոնիթորիրնգի բացակայությունը նպաստեցին լճի կենսաբազմազանության փոփոխմանը, ձկնապաշարների կտրուկ անկմանը` էնդեմիկ ձկնատեսակների, հատկապես Սեւանի իշխանի ենթաթեսակների անհետացմանը եւ սիգ ձկնատեսակի արդյունագործական ծավալների նվազեցմանը: Հայաստանի Կարմիր գրքի /2010թ/ մեջ են գրանցվել Սեւանի իշխանը, Սեւանի կողակը եւ Սեւանի բեղլուն: Ձկնատեսակների թվաքանակի կրճատման հետեւանքով լճային էկոհամակարգում տեղի է ունենում օրգանական նյութերի ինտենսիվ կուտակում եւ ճահճացմանը հանգեցնող գործընթացների արագացում, ինչը եւս բացասաբար է անդրադառնում Սեւանի ջրային էկոհամակարգի վրա: Ներկայումս հիմնական խնդիրը լճում բնական եւ արհեստական եղանակներով էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի մեծացումն է մինչեւ կայուն ու կենսունակ աստիճանի:

    10. #25
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Սեւանից ձուկը քամել են


      16:04 Նոյեմբեր 07, 2011

      Yerkir.am

      2011-ին պետական բյուջեից հատկացվել է 60 մլն դրամ Սեւանում 166.7 հազար 5 գրամանոց գեղարքունի եւ 200 հազար 3 գրամանոց ամառային իշխանի մանրաձուկ բաց թողնելու համար:

      «Երկիր»-ի թղթակիցը, զրուցելով Գեղարքունիքի մարզի մի քանի ձկնորսների հետ, պարզել է, որ ձուկը խիստ պակասել է կամ ավելի ճիշտ` չկա: «Քամվել է ձուկը Սեւանից, քամվել»,- ասել են ձկնորսները եւ հավելել, որ թեեւ ամեն նավակի համար կանոնավոր վճարումներ են անում` «ծով դուրս գալու համար», այնուամենայնիվ, որս չկա:

      Մեկ այլ տեղեկության համաձայն` Սեւանի ձկնորսները, իրոք, յուրաքանչյուր նավակի համար մուծում են 30-40 հազար դրամ, որ կարողանան մուտք ունենալ լիճ: Համաձայն մեր տեղեկությունների` ձկնորսներն, այդքան գումարը մուծելով, կարող են մեկ կամ մեկուկես ամիս ամեն օր լիճ դուրս գալ: Ավելին` երբ ազգային պարկի տեսուչներն առգրավում են ձկնորսական ցանցերը եւ համապատասխան պարագաները, դրանք հետո դարձյալ վաճառում են նույն ձկնորսներին:

      Նախկինում, երբ վերահսկողություն ընդհանրապես չկար, ամեն օր Սեւան էր դուրս գալիս մոտ 400 նավակ, իսկ այսօր դրանց թիվը մոտ 100 է, այսինքն` պարզ մաթեմատիկական հաշվարկներով` ամեն ամիս «Սեւան ազգային պարկ»-ը մոտ 3 մլն դրամ գումար է «կպցնում» օդից:

      Ըստ ասեկոսեների` գործարքն իրականացվում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության պետ Կարեն Մալխասյանի (մականունը` Եզո) գիտությամբ:

      ՀՀ բնապահպանության նախարարությունում մեզ հայտնեցին, որ նման տեղեկություններ չունեն, եւ ներկա պահին արդյունագործական ձկնորսությունն արգելված է, թույլատրվում է միայն խեցգետնի որսը, թեեւ Սեւանում կրճատվել են նաեւ խեցգետնի ծավալները:

      ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ` 2009-2010 թթ. իրենց ուսումնասիրությունների համաձայն` Սեւանում զգալիորեն պակասել են ձկնապաշարները: «Իսկ եթե այս սեզոնին շուկայում մի քանի հատ ձուկ կա, պատճառն այն է, որ հիմա ձվադրման սեզոնն է` ձուկը բարձրանում է դեպի գետեր: Դա էլ թող հանեն ու պրծնեն»,- ասաց նա:

      Զարմանալի է` այդ դեպքում ամեն տարի ի՞նչ թվեր է ներկայացնում բնապահպանության նախարարը, եթե արդեն երկու տարի անընդմեջ ԳԱԱ-ն արձանագրում է, որ Սեւանում ձկնապաշարները զգալիորեն պակասել են:

    11. #26
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Ջրային ահազանգ. Սևանը դառնում է ավելորդ


      13:22 Սեպտեմբեր 20, 2011

      Գոհար Ստեփանյան, Aysor.am

      Արարատյան հարթավայրի ձկնաբուծարաններն այսօր զարգացնելով հանդերձ ձկնաբուծությունը` հարթավայրի ստորգետնյա ջրերի համար դարձել են իսկական փորձանք:

      Ըստ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի Արմավիրի մարզում կա 147 ձկնաբուծարան, որոնք ունեն 1-ից 3 խորքային հորեր: Արարատի մարզում, ըստ նույն աղբյուրի, կա 87 ձկնաբուծարան 1-ից մինչև 16 խորքային հորերով: Ամենաշատ խորքային հորերն ունեն «Կարպալճային» ԲԲԸ Արմաշի լճերում և «Գևորգ Գևորգյան» գ. Սայաթ-Նովա, համապատասխանաբար 16 և 14 խորքային հորերով:

      Նշենք, որ բնապահպաններն ահազանգում են, որ Արմաշի լճերում ձկնաբուծությունն հարվածում է, ոչ միայն ստորգետնյա ջրերի պահպանմանը, այլ բնապահպանական մեկ այլ ուղղության` թռչունների պահպանմանը, քանի որ այստեղ են բնադրում կամ ժամանակավոր կանգ առնում ջրաճահճային թռչունների մեծ խմբաքանակ, որոնց համար այս վայրը եզակի է սննդի աղբյուրների, վերարտադրման և չուի ճանապարհին կանգի առումով:

      Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մկրտչյանը, Արարատյան գոգավորության արտեզյան հորիզոնի ստատիկ պաշարները 1 մլրդ 224 մլն խմ է, ըստ 2009թ.-ի տվյալների:

      Ըստ նրա, ստատիկ պաշարներն համարյա թե անփոփոխ են, սակայն ձկնաբուծարարնների ակտիվ շահագործմանը զուգընթաց մեծացել է նաև ջրառը, նրա տեղեկացմամբ 2010թ.-ի տվյալներով, ձկնաբուծարանները 1 մլրդ 224 մլն խմ-ից վերցնում էին 1 մլրդ 240 խմ ջուր, որն 16 մլն խմ-ով ավելի է, քանի բուն ստատիկ պաշարները:

      «Այսօր Հայաստանում խոսում ենք Սևանա լճի մասին որպես ջրային ռեսուրսներ, սակայն ունենք երկրորդ ջրատար ավազանը` Արարատյան գոգավորության արտեզյան հորիզոնի ջերերը: Եթե մենք այսօր դա չարաշահում ենք, այն սպառվում է, այնպես ինչպես աշխարհի շատ երկրներում` Պակիստան, Հնդկաստան, Կալիֆորնիա, ամբողջությամբ ստատիկ պաշարները նրանք հանում են 200 մետր խորությունից, որովհետև չարաշահել են և հիմա ջուր չունեն»,- ասաց մասնագետը:

      Նրա խոսքով, ոչ հեռու ապագայում Արարատյան գոգավորության ստորգետնյա ջրային ավազանը օգտագործվելու է այնպես, ինչպես այժմ օգտագործվում է Սևանա լճի ջերերը:

      «Նրանց մեջ պարունակող հանքային աղերի քանակը, շատ չնչին է, որը որոշ մշակումից հետո կարելի է օգտագործել որպես խմելու ջուր»,- տեղեկացրեց Սերգեյ Մկրտչյանը:

      Այսօր ջրերի այդօրինակ չարաշահումը արդեն իսկ հանգեցրել է Արարատյան հարթավայրի որոշ աղբյուրների պակասեցմանը և նաև չորացմանը:

      Ճնշումների ազդեցության տակ աղբյուրները դուրս են գալիս արտաքին մակերևույթ: Գյուղացիներն արդեն այդ ջրից զրկվում են, որով ջրում են իրենց բանջարանոցները և հատկապես ջերմոցները, մարզում շատ գյուղեր կան, որտեղ տարիներով ոռոգման ջրի երես չեն տեսել և նրանց միակ հույսը մնում է արտեզյան հորերից ջուր հանելը:

      Մարզի գյուղաբնակները փաստում են, որ անցյալ տարի դեռևս գիշերները կարել էր առուներում ջուր տեսնել և գոնե գիշերը ջրել, սակայն այս տարի այդ գիշերային ջրամատակարարումն էլ իսպառ բացակայել է:

      Հարկ չկա ասելու, որ այդպես շատ գյուղացիական տնտեսություններ դատապարտվել են չորացման, որը Արարատյան դաշտի նման տարածքում նշանակում է անապատացում. Հողի տակ ջուրն իջել է բույսը չի կարողանում հասնել ջրին, հողի վրա` ջուր չեն տալիս. Արդյունքը առանց մասնագետ լինելու է պարզ է:

      Հարկ է հիշեցնել, որ Արարատյան հարթավայրի տակ կան երեք ջրային հորիզոններ` գրունտային, արտեզյան և սուբարտեզյան: Շատ երկրներ սուբարտեզյան ջրային հորիզոն չունեն, իսկ Արարատյան հարթավայրում սուբարտեզյան ջրային հորիզոնի առկայությունը պայմանավորված է նրանով, որ ջրային հորիզոնները իրարից բաժանվում են 10-12 մետր կավային լինզաներով, որոնք թույլ չեն տալիս ջրերի միախառնումը:

      Նշենք, որ ձկնաբուծարններն այժմ ջուր են հանում 150-200 մետրից, իսկ ժամանակին ջուր էին հանում 100-110 մետրից: Այժմ ձկնաբուծարանները ջուր են վերցնում ամենաներքևի հատվածից, որտեղ ջուրն առավել մաքուր է և առավել նպաստավոր ձկանաբուծության համար, արդյունքում ջրային վերին շերտն իջնում է, աղբյուրները` ցամաքում:

      Արդյունքում շահում են ձկնաբուծարանները, պատասխան է տալիս ոչ ոք, և ի վերջո ձկնա-ջրային չարաշահումը Արարատյան բերրի դաշտավայրին անապատացմամբ է սպառնում. Ներքևի ջրերը իջնում են, վերևում էլ ջուր չեն տալիս: Սուտլիկ որսկանի այլակերպված պատմություն:

    12. #27
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Ըստ «Հայկական Ժամանակ»-ի.
      «ՀՀ ԳԱԱ համապատասխան ստորաբաժանումների հաշվարկով, վերջին մեկ տարում Սևանա լճում սիգ ձկնատեսակի պաշարները կրճատվել են շուրջ տասն անգամ և ներկայումս կազմում են մոտավորապես 18 տոննա: Սա աղետալի ցուցանիշ է:

      Ավելի պատկերավոր` ներկայումս Սևանի սիգի պաշարը Հայաստանին նույնիսկ մեկ օր չի կարող հերիքել: Սա այն դեպքում, երբ պատերազմի տարիներից սիգը Հայաստանին փրկել է պարենային աղետից: Մասնագետները հիմա չեն թաքցնում, որ այս ձկնատեսակը Սևանից վերանում է: Եվ այս ամենը պատկերացրեք պարենային անվտանգության հայեցակարգերի, ռազմավարությունների, մարտավարությունների մասին կառավարության ճամարտակությունների ֆոնին: Եթե հաշվի առնենք, որ աղետալի վիճակում է նաև Սևանի իշխանը, կարող ենք արձանագրել, որ Սևանի բնապահպանական աղետը ժամ առ ժամ ամբողջանում է»:

      HayNews.am

    13. #28
      Registered User ZORAVAR's Avatar
      Join Date
      Aug 2008
      Posts
      391

      Re: Sevan

      Ok. Let me get this straight"

      The Ishkhan is endangered in the Sevan. Why? Because of the falling level of the lake and because of the introduced species of fish called Sik (a kind of whitefish).
      Now the Sik numbers are lower by ten times and the lake's level is back on the rise and the Ishkhan is still struggling!!!

      Did Sevan water become poisonous? or just maybe some news reports are just untrue.
      "Those who beat their swords into ploughshares will plough for those who didn't"

    14. #29
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: Sevan

      Unfortunately news report are true.
      1- Ishkhan is not back first and foremost because of massive and shortsighted fish plundering (ie: extreme corruption from the smallest natural reserve guards, to lake and road cops supposed to enforce ban on fishing... to fish license workers, .... ministeries). The few adult Ishkhans are literally plundered before they can reproduce.
      2- 2 out of 4 original species of Ishkhan are already vanished, and will never come back. (One does exist in a mountain lake of Central Asia, due to soviet introduction).
      3- Sevan is far from being back at its original level, it recovered 3 meters from its lowest point, but is still 16 m lower from its original level.
      4- The water, originally pure (drink quality), is no more high quality, due to human and also partly industrial pollution. Plus, fermentation and degradation of drawn forests and vegetation is a natural pollution, added lastly) But yet, this is not the main reason, if fishing was stopped, Ishkhan would be back. (In Javakhk, the Georgian government sold the Parvana lake entirely to a prived oligarch from Tiflis, to starve the 8 fisherman villages around, and imposed REAL ban on fishing, once again for Apartheid policy reasons, and not ecology. But nevertheless, this gave opportunity to the big lake to be repopulated by its indegenous in 3 years, for the benefit of the oligarch... so if real political will is present, a government can ban fishing in Armenian provinces, no matter economic situation).
      5- Ishkhan is similar to salmon. It lives and grows in the lake, but returns to small an mountain rivers, to pound eggs, etc...: main problem is that from these original 18 pounding rivers, the main ones (Masrig, Arkidji, Kavar, etc...) are highly polluted, and water level is down for irrigational needs, and worst, fish are stopped by artificial barriers made for small Hydro stations. (ie: last years scandal, when a local oligarch, family with a government official, not only wished to dry down the Arkidji, but also divert the water into Yeghekis basin, that is Arpa (Vayk) , that is Nakhitchevan... I let you judge the intention, and mainly, the inpunity and cover he injoyed...
      6- Sik is not the main and direct competitor of Ishkhan. Ishkhan did not dissappear because of Sik's introduction, but because of overfishing, and disruption of the lake/river connection , and the natural pounding sites (one species of Ishkhan can pound in rocky terrain, near the shores of the lake, that was dried down when the water level came down), plus pollution, etc... So erasing Sik won't bring back Ishkhan automatically... These two species do not necesserily live in same levels of the water, and do not eat exactly same nutriments. As a matter of fact If Sik will not survive (needs much less pure water), for all known reasons (overfishing, pollution, etc...) Ishkhan will certainly not too. (It would be a dream, to enforce planified eradication of low quality fish, to permit repopulation by Ishkhan, but this is unfortunately possible in Norther Europe or Japan, not ex-soviet Armenia).
      7- More dangerously, VERY low quality species, like CARP were introduced in the lake, and this is a direct and major competitor for Ishkhan, because it eats little Ishkhans and eggs hidden between rocks..., plus eats everything Ishkhan eats. This fish is a calamity, needs very low quality water, and is colonising at high rates the lake.
      8- Today there is PLENTY of food for all kinds of fish in the lake, due to degradation of organic material. If there was not fish plundering/overfishing, Ishkhan would have had full opportunity to develop.
      9- Due to biological and realistic economical specifications, Ishkhan will unfortunately never be as numerous, to make a strategic food reserve for a country in perpetual war and embargo situation. Sik was. And can still be, if provided with normal governance....
      10- Basically and genetically, Ishkhan is variant of a well known, and beloved fish known as 'Karmrakhayd' in Armenia (red points, a kind of trout present in all rivers of Europe). When the volcano overlooking Apovian and Hraztan cities erupted, and the lava covered the old canyon of the Hraztan/Masrik river, Sevan lake was created. The Karmrakhayd emprisoned in the newly created lake, during thousands of years muted, and turned into 4 species of Ishkhan. It got bigger, long living, etc... (In the records, they used to fish Ishkhans of 13 Kg during first soviet decades!). Being a carnivor, it erased most of the other species present, but others did exist (like the Goghag, wich is the most interesting after Ishkhan, and yet dissappearing dur to same human intervention). But the fish, remained a Karmrakhayn, and needs very high quality water, good and highly oxygened mountain rivers to pound. You may ask any fisherman used to the rivers of Armenia, where you can find Karmrakhayd, in wich kind of river, and in wich numbers... same goes for Ishkhan.
      You will never mass feed Yerevan markets with Ishkhan, it always will be high quality and comparatively rare. (it is basically a water volume/kg/reproduction rate ratio)
      The day we will have an other major lake, or sea, with tens of thousands of tons of fish as reserve, and the day we will be rich enough to afford a huge ecological program, we may think of getting rid of Sik from Sevan .
      Last edited by Vrej1915; 12-24-2011 at 07:35 PM.

    15. #30
      Registered User bell-the-cat's Avatar
      Join Date
      Oct 2004
      Posts
      4,137
      Plenipotentiary meow!

    Page 2 of 21 FirstFirst 1234512 ... LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Gold Mining Company-Lake Sevan
      By AITV in forum Historic News Articles
      Replies: 0
      Last Post: 04-28-2009, 02:55 AM
    2. Adriana Sevan - playwright
      By freakyfreaky in forum Famous Armenians
      Replies: 0
      Last Post: 10-16-2008, 09:59 PM
    3. Armenia & Sevan outlines
      By ara87 in forum General Armenian Talk
      Replies: 5
      Last Post: 10-13-2008, 02:15 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •