Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #41
    Re: Sevan

    phishing is supposed to be closed...


    Սեւանա լճում փոթորկի պատճառով ձկնորսները 15 նավակով չեն կարողանում մոտենալ ափին


    Մայիս 04, 2012 | 19:07
    Սեւանա լճի Ճայեր կղզու մոտակայքում` Չկալովա գյուղի մոտ, փոթորկի պատճառով ձկնորսները 15 նավակով չեն կարողանում մոտենալ ափին: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգել են այսօր` մայիսի 4-ին, ժամը 17.01-ին:

    Դեպքի վայր փրկարարներ են մեկնել: Լրացուցիչ կհաղորդվեն տեղեկություններ:

    Comment


    • #42
      Re: Sevan

      Մարմարիկի ջրամբարը բացվել է

      18:47, 2 մայիսի, 2012
      Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

      Կոտայքի մարզում Հանրապետության ղեկավարը մասնակցել է Մարմարիկի ջրամբարի բացման արարողությանը, ծանոթացել ջրամբարի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

      Մասնագետների հավաստմամբ՝ վթարված վիճակում գտնվող Մարմարիկի ջրամբարը մեծ վտանգ էր հանդիսանում հարակից տարածքի շուրջ 142 հազար ազգաբնակչության համար: Ջրամբարի կազմի մեջ մտնող կառուցվածքներից առավել մեծ վտանգ էր ներկայացնում շինարարական թունելը:

      Նախագահին զեկուցվել է, որ ջրամբարի վերականգնման շնորհիվ վերացել է ազգաբնակչությանն սպառնացող վերոնշյալ վտանգը: Նշվել է, որ վերականգնված ջրամբարը հնարավորություն է տալիս նաև կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը, որոնք գարնանային վարարումների ընթացքում ամեն տարի մեծ վնաս էին առաջացնում: Ըստ պատասխանատուների, իրականացված աշխատանքների արդյունքում Մարմարիկի ջրամբարի գործարկմամբ հնարավոր կլինի լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի 1055 հա հողատարածք (Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Արտավազ, Հրազդան բնակավայրերում) մոտ 9 մլն մ3 ջրով: Ինքնահոս եղանակով լրացուցիչ ջրաքանակ (շուրջ 14 մլն մ3) կտրվի Արտաշատի ջրանցքին: Նույն ջրաքանակն անցնելով Սևանի ՀէԿ-երի կասկադով՝ կարտադրի տարեկան մոտ 21 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի լցնումը կսկսվի 2012 թ. գարնանը՝ սահմանված գրաֆիկի համաձայն:

      Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաև Հրազդան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ 2010-2011 թթ. Հրազդան քաղաքում իրականացված 2 ներդրումային ծրագրերի արդյունքում վերակառուցվել են քաղաքի բաշխիչ ցանցը և «Մաքրավան-2» պոմպակայանը: 2012-2016թթ. 2-րդ ծրագրի շրջանակներում կիրականացվեն Հրազդանի բաշխիչ ցանցի մնացած՝ մոտ 35 կմ ջրագծերի և հիմնականում բազմաբնակարան շենքերի մուտքագծերի փոխարինման աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է ամբողջ քաղաքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:

      Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել 2012 թ. օգոստոսի վերջին:
      Մասնագետների հավաստմամբ՝ վթարված վիճակում գտնվող Մարմարիկի ջրամբարը մեծ վտանգ էր հանդիսանում հարակից տարածքի շուրջ 142 հազար...

      Comment


      • #43
        Level of water: 1900.32

        Սեւանում ձուկ չկա, սակայն պաշտոնական տվալներով 60%-ը վերականգնվել է


        15:42 Մայիս 07, 2012

        ԷկոԼուր

        Սեւանա լճում ձկնապաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում մասնագետների տվյալների հետ: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» փաստաթղթում որպես ձեռքբերում նշվել է. «Ձկների մոտավորապես 60 տոկոսը վերադառնում է Սևան: Եվ սա միայն առաջին փուլն է»: Ապա գրված է, որ 2010-2011 թթ. Սեւանա լճի ձկնային պաշարների համալրման նպատակով լիճ է թողնվել գեղարքունի եւ ամառային իշխանի տեսակների շուրջ մեկուկես միլիոն մանրաձուկ:

        Միեւնույն ժամանակ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2011 թվականին Սեւանա լճում սիգի պաշարները կազմել են ընդամենը 8-8.5 տոննա: մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 180 տոննա:

        Ինչ վերաբերում է իշխանի պոպուլիացիային, որն արդեն քանիերորդ տարին է` վերականգնում են, ապա տվյալներ չկան բացի նրանից, որ ձկնաբանները հայտնաբերել են մի քանիսին, որոնք ունակ են ձվադրելու: Պատճառը պարզ է`անօրինական ձկնորսությունը կատարվում է հենց լիճ թափվող գետերից գործնականում վերահսկողության բացակայության պայմաններում:

        1990-ականներին Սեւանում ձկնապաշարները կազմում էին մոտ 30 հազար տոննա:

        Comment


        • #44
          Re: Level of water: 1900.32

          Originally posted by Vrej1915 View Post
          Սեւանում ձուկ չկա, սակայն պաշտոնական տվալներով 60%-ը վերականգնվել է


          15:42 Մայիս 07, 2012

          ԷկոԼուր

          Սեւանա լճում ձկնապաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում մասնագետների տվյալների հետ: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» փաստաթղթում որպես ձեռքբերում նշվել է. «Ձկների մոտավորապես 60 տոկոսը վերադառնում է Սևան: Եվ սա միայն առաջին փուլն է»: Ապա գրված է, որ 2010-2011 թթ. Սեւանա լճի ձկնային պաշարների համալրման նպատակով լիճ է թողնվել գեղարքունի եւ ամառային իշխանի տեսակների շուրջ մեկուկես միլիոն մանրաձուկ:

          Միեւնույն ժամանակ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2011 թվականին Սեւանա լճում սիգի պաշարները կազմել են ընդամենը 8-8.5 տոննա: մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 180 տոննա:

          Ինչ վերաբերում է իշխանի պոպուլիացիային, որն արդեն քանիերորդ տարին է` վերականգնում են, ապա տվյալներ չկան բացի նրանից, որ ձկնաբանները հայտնաբերել են մի քանիսին, որոնք ունակ են ձվադրելու: Պատճառը պարզ է`անօրինական ձկնորսությունը կատարվում է հենց լիճ թափվող գետերից գործնականում վերահսկողության բացակայության պայմաններում:

          1990-ականներին Սեւանում ձկնապաշարները կազմում էին մոտ 30 հազար տոննա:
          a sealed lake like Sevan is very vunlerable, no wonder there's no fish left. If you keep fishing and fishing withour regulation, not pay attention to it's environmental needs, what do you think will happen. tragic really. when i was there in april, i found the water near the shore relatively dirty.
          Last edited by arakeretzig; 05-08-2012, 01:49 AM.

          Comment


          • #45
            Re: Sevan

            This is a very, very bad news.



            Սեւանից ջրի բացթողումներն օրինական են


            19:51 Մայիս 11, 2012

            ԷկոԼուր

            «ԷկոԼուր»-ն ահազանգ ստացավ, որ Սեւանից արդեն ջուրը բաց են թողել: ՀՀ բնապահպանության նախարարությանը թեժ գծով արված «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ ոռոգման նպատակով Սեւանից ջրի բացթողումները սկսել են մայիսի 1-ից: Բաց թողնվող ջրի ծավալը 169 միլիոն խմ է: Նշենք, որ դա գրեթե ամենավերջին սահմանն է: 2011թ. այն կազմում էր 170 միլիոն խմ, 2010թ.` 168,3, ընդ որում, նախկինում ջրառի չափը կազմում էր 144,5 միլիոն խմ, իսկ հետո ավելացրեցին 33 44 միլիոն խմ:
            Last edited by Vrej1915; 05-11-2012, 04:35 PM.

            Comment


            • #46
              Re: Sevan

              Սեւանում նավակ է շրջվել






              Մայիս 13, 2012
              Մայիսի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սեւանա լճի «Ճայերի կղզի» կոչվող հատվածում շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետեւանքով ջրում են հայտնվել երկու քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

              Հայաստանի ԱԻՆ լրավական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

              14.30-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երեւանի բնակիչներ Արթուր եւ Հարություն Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ օգնություն:

              Ժամը 15:20-ին ջրափրկարարները ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Սեւան լճից դուրս են բերել 6 հոգու երեք ռետինե նավակներով:

              Comment


              • #47
                Re: Sevan

                Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի հանրային քննարկում Գավառի Օրհուս կենտրոնում


                15:44 Մայիս 14, 2012

                Լիաննա Ասոյան, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող

                Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման նոր նախաձեռնության մասին տեղեկանալուն պես Գավառի Օրհուս կենտրոնը հանձն առավ հասարակությանն այդ մասին իրազեկելու դերը: Մայիսի 11-ին Գավառի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի հանրային քննարկում:

                «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ի խնդրանքով NC Consulting-ը մշակել է մեկնարկային նախագիծ, որի նպատակը Սևանա լճի տարածքում ցանցավանդակներում իշխանի բազմացման հնարավորությունները ճշտելն է: Երկարաժամկետ հատվածում նպատակը Սևանա լճում մինչև 50.000 տ քանակությամբ ձկան արտադրության հասնելն է: Հենց առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ նախաձեռնության հեղինակներին ոչ թե հետարքրում է Սևանի էնդեմիկ ձկնատեսակների բնական միջավայրում պահպանությունն ու վերարտադրությունը, այլև լիճը դրանց բուծման մի յուրօրինակ վայր դարձնելը՝ առավելապես տնտեսական շահ հետապնդելով: Սակայն նախաձեռնության հեղինակները Սևանի իշխանի բուծումը լճում գտնվող ցանցավանդակներում դրական գաղափար են համարում և բնապահպանական, և տնտեսական տեսանկյունից. կարծում են, որ այս կերպ ձկան բազմացման հնարավորությունը Սևանա լճում կընդլայնվի:

                Ակտիվ քննարկման արդյունքում եղան շրջակա միջավայրի վրա ազդեցության կանխմանը վերաբերող մի շարք առաջարկություններ: Նշվեց, որ խախտվում են Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը, մասամբ էլ 2-րդ կետի ա) ենթակետը:

                Քննարկման մասնակիցները որոշեցին Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման մեկնարկային ծրագրի գաղափարին հավանություն տալ միայն այն դեպքում, երբ «Էմի Ֆրութը» ՍՊԸ-ն կներկայացնի ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր նեղ մասնագիտացված ինստիտուտների հիմնավորված պաշտոնական գրավոր եզրակացությունները, որոնք այս պահի դրությամբ բացակայում են: Հաշվի առնելով Սևանի կարևորությունը ամբողջ Հայաստանի համար` նրանք նաև գտնում են, որ հասարակական լսումներ պետք է անցկացվեն ոչ միայն Սևանի ավազանում, այլև բոլոր մարզերում՝ ընդգրկելով համայն շահագրգիռ հասարակությանը:

                Մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչները որոշեցին լրամշակել քննարկման ընթացքում նշված առաջարկությունները և դրանց ամբողջ փաթեթը մինչև մայիսի 16-ը ներկայացնել «Էմի Ֆրութ» ՍՊԸ-ին և ԲՆ բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ին:
                ----------
                Որքանո՞վ է իրատեսական Սեւանա լճում ձկնաբուծարան ունենալ




                15:16 Մայիս 12, 2012

                ԷկոԼուր

                Սեւան ազգային պարկում տեղի ունեցած հասարակական լսումների արդյունքում որոշվեց հավանություն տալ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման պիլոտային ծրագրի գաղափարին և պահանջել «Էմի ֆրութ» ՍՊԸ-ից` ներկայացնելու ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը:

                Հասարակական լսումները տեղի ունեցան սույն թվականի մայիսի 10-ին: Մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Միշա Ստեփանյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը, փոխտնօրեն Վահե Գուլանյանը, ձկնաբան Նորիկ Բադալյանը, «Էմի ֆրութ» ՍՊԸ-ի հիմնադիր Հրայր Մելքոնյանը, ծրագրի համակարգող Էդգար Գեւորգյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի փորձագետ Նազիկ Մկրտչյանը, «ՏԶՀԿ»-ի նախագահ Սաթիկ Բադեյանը, Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի աշխատանքային խումբը: Քննարկմանը չէին մասնակցում համայնքապետեր և բնակիչներ, լրագրողներ, քանի որ տեղեկացված չին քննարկման մասին: Ինչպես նաեւ քննարկմանը ներկա հասարակայնության ներկայացուցիչները հնարավորություն չէին ունեցել նախօրոք ծանոթանալ ծրագրի հետ, քանի որ Բնապահպանության նախարարության կայքում ծրագիրը տեղադրված չէ: Քննարկման մասին «Սեւան» ազգային պարկի ղեկավարությունը տեղեկացավ ՀԿ-ներից, ովքեր եկել էին քննարկման: Նշված ժամից մոտ կես ժամ ուշացումով ազգային պարկ եկան ընկերության ներկայացուցիչները բնապահպանության փորձագետի հետ միասին:

                «Էմի ֆրութ» ընկերության պիլոտային ծրագիրն իրականացվում է Բնապահպանության նախարարության, ՀՀ ԳԱԱ տարբեր ինստիտուտների, համալսարանների, Ազգային պարկի հետ համագործակցությամբ: Այսինքն, ծրագրով փորձելու են Սեւանում աճեցնել իշխան, եւ տեսնել ծրագրի ազդեցությունը լճի վրա, եւ որքանով է նպատակահարմար այն շարունակել եւ ընդլայնել: Պետության հետ ընկերության համագործակցույան արդյունքում աճեցրած ձկների մի մասը բաց է թողելու Սեւանա լիճ, ինչպես նաեւ վաճառքի դեպքում որոշակի գումար վճարվելու է պետբյուջե: Լճում` Դրախտիկի մոտ, տեղադրվելու են 4 ցանցավանդակներ, որտեղ, ըստ ընկերության ներկայացուցիչների, հունիսից մինչեւ նոյեմբեր ամիսը աճեցնելու են 20-40 գրամանոց 80 000 մանրաձուկ, որոնց քաշը աճելու է մինչեւ 250-300 գրամ: «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը նկատեց, որ գերազանց կերակրելու դեպքում անգամ ձկան օրեկան մաքսիմալ աճը 1 գրամից չի անցնում: «Եթե կա նման հնարք, որ այդպես աճ կտա, նրանք ոչ թե էնդեմիկ ձուկ կստանան, այլ հրեշ կստանան»,- ասաց նա: Նշենք, որ ձկները կերակրվելու են էկոլոգիական կերով, որը տրամադրելու է «Բիոմար» ընկերությունը: Մյուս խնդիրն այն էր, թե որքանով լիճ բաց թողնված ձկները կապրեն: «Խնդիրն այն է, որ որպես վերարտադրություն ինչի այդ չի ստացվում, սրանք որ սովորում են արհեստական կերին, երբ բաց ես թողնում բնական միջավայր, իրենք ի վիճակի չեն որս անելու, ու շատ մեծ անկում է լինում: Իրենք են շատ անգամ դառնում որս թռչունների համար»,- ասաց ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանը: Մեկ այլ խնդիր էլ կապված է նրա հետ, որ կերակրումից հետո նստվածք է լինելու, միկրոֆլորայի փոփոխություն է լինելու ջրի ջերմաստիճանն է փոխվելու: Օրենսդրական առումով նույնպես հակասություններ կան: Սեւանա լճի մասին օրենքով արգելվում է տնտեսական գործունեություն Սեւանա լճի ավազանում, սակայն եթե այդ գործունեությունը նպաստում է պոպուլիացիայի վերականգնմանը, ապա թույլատրվում է:

                «Էմի ֆրութ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն էլ պնդեցին, որ մեկնարկային ծրագրի ընթացքում Սևանին վնաս նկատելու դեպքում անմիջապես կդադարեցնեն գործունեությունը: Ծրագրում Սեւանա լճի էկոլոգիային սպառնացող ռիսկեր նշված չէին: Ինչպես նշեց ծրագրի փորձագետ Նազիկ Մկրտչյանը, հիմնականում այդ փաստաթղթում նկարագրված է եղել ֆինանսատնտեսական մասը: Ծրագիրը ներկայումս ուղարկված է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողով` կարծիքի համար, ինչպես նաեւ կարծիք պետք է տա «Սեւան» ազգային պարկը:

                Comment


                • #48
                  Re: Sevan

                  Second veryyy bad news for Sevan of this year: Arpa-Sevan will not bring any water to the lake during all 2012, while maximum water is taken out by Hraztan (169 MILLION m3)...
                  Nakhitchevan's occupiers may rejoice, since they will have at least 300 m3 by Arpa.
                  And Azaris will get more water by Vorotan

                  2012թ. ընթացքում «Արփա-Սեւան» ջրատարի թունելներից մեկով ջուր չի հոսի Սևանա լիճ


                  11:58 Մայիս 17, 2012

                  ԷկոԼուր

                  ՀՀ կառավարությունը 567491.4 հազար դրամ կտրամադրի «Արփա-Սևան» թունելի վերականգնման աշխատանքների համար: Որոշման նախագծում նշված է, որ դա պայմանավորված է նրանով, որ «Արփա-Սևան» թունելի որոշ հատվածներում երեսարկների քանդվածքների դինամիկան զարգացող է և թունելով ջուր տեղափոխելը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ նախատեսվում է «Արփա-Սևան» ջրատարի թիվ 2 թունելի շահագործման հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու, բետոնե երեսարկի դեֆորմացման և քայքայման անկանխատեսելի զարգացումները կանխարգելելու նպատակով 2012 թվականին թունելի վերականգնողական աշխատանքները կատարել անընդմեջ` ամբողջ տարվա ընթացքում, առանց թիվ 2 թունելով Սևանա լիճ ջուր տեղափոխելու:

                  Comment


                  • #49
                    Re: Sevan

                    More bad news for Sevan;
                    The water level is only 1900.45 cm, that is only +10 cm year on year.
                    Since 2005, the Y/Y difference was more than +30 cm.
                    This year was specially snowy. We should had +40 by now.
                    This means, the government/oligarkhiya is taking a hell lot of water out...;
                    The max of the year is at the end of June, normally.
                    If this goes on like this, we may have a deficit at the end of the year, due of the tunnel stop...

                    Very sad, and bad news.

                    NEVER FORGET: The higher the water level will be, the more fuel will be available for our tanks, if a war should start.

                    Comment


                    • #50
                      Re: Sevan

                      Originally posted by Vrej1915 View Post
                      NEVER FORGET: The higher the water level will be, the more fuel will be available for our tanks, if a war should start.
                      water is fuel?

                      Comment

                      Working...
                      X