Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    «Արդեն տեսանելի է, որ ներքաղաքական դաշտում մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխող կուսակցությունն ու նրան սատարող ուժերը բավական ակտիվ օգտագործում են ադմինիստրատիվ և քարոզչական ռեսուրսները, իսկ ընդդիմադիր կամ չափավոր ընդդիմադիր դաշտը, չէի ասի, թե ի վիճակի է ինչ-որ քաղաքական ալիք առաջացնել, որը կարող է շոշափելի ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Իհարկե, մենք մոտակա շաբաթների ընթացքում կլսենք բոլոր հնարավոր և անհնարին հայտարարություններ, մեղադրանքներ, դա այդ մի ամսվա առանձնահատկությունն է, բայց ես չեմ կարծում, որ արդյունքները այդքան էլ զարմանալի լինեն հասարակության համար»:


    «Այստեղ կարևորն այն է, որ առաջին անգամ է նման հայտարարություն հնչում նման մակարդակով։ Նման հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը կամ ավելի կոշտ դիրքորոշում է որոշել ստանձնել, կամ կանաչ լույս է ստացել Մոսկվայից։ Այս երկու տարբերակներից ցանկացածի դեպքում էլ նույն արդյունքի մասին ենք խոսելու՝ Հայաստանն այլևս որևէ զիջման չի գնալու, այլ ճանապարհ չկա»։

    Comment


    • Re: Regional geopolitics

      Originally posted by Azad View Post
      I think we will see only low flying support air defense from now on. Super Tucano ( I love this baby) our SU25 and the A-10C.

      Comment


      • Re: Regional geopolitics

        A interesting article.
        Hayastan or Bust.

        Comment


        • Re: Regional geopolitics

          Պատերազմի «իրավունքն» անցավ Հայաստանին. Բաքվում անակնկալի են եկել

          ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
          Մեկնաբանություն - 04 Մարտի 2017,


          Արցախյան հակամարտության շուրջ միջազգային ու «լոկալ» զարգացումների նոր միտումները, որոնց մասին Lragir.am-ի հեղինակները նշում էին ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, ներկայում կարծես թե ավելի նկատելի են դարձել:

          Ընդհանուր գծերով, իրավիճակը հետեւյալն է. Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր պատերազմի իր իրավունքը, խնդիրն այդպիսով լուծելու համար: Նրան թույլ տվեցին պատերազմ սկսել, սակայն անցյալ տարվա ապրիլին նրա հարձակումը ձախողվեց: Դրանից հետո Ադրբեջանը հայտնվեց ռազմա-քաղաքական ու դիվանագիտական փակուղում, որից չի կարողանում դուրս գալ: Ադրբեջանին արգելվեց պատերազմը, եւ ինչպես Ալիեւը հետագայում խոստովանեց՝ միջազգային հանրությունը նրան ստիպում է ճանաչել Արցախը եւ համաձայնվել շփման գծում հետաքննության մեխանիզմի ներդրմանը:

          Ադրբեջանը բնականաբար մերժում է այդ պահանջները, այդպիսով ավելի խորացնելով իր փակուղին: Իր հերթին, Հայաստանը «բռնացրել» է այս իրավիճակը եւ թույլ չի տալիս, որ Ադրբեջանը դուրս գա փակուղուց: Դա արվում է երկու՝ քաղաքական ու ռազմական միջոցներով:

          Քաղաքական հարթության վրա, Հայաստանը ապրիլից հետո բանակցությունների շարունակման պայման է դնում Արցախի կարգավիճակի ճանաչման ու հետաքննության մեխանիզմի ներդրման հարցերը, այսինքն՝ Վիեննայի պայմանավորվածությունները:

          Զուգահեռ, հայկական զինուժն անցել է նոր մարտավարության՝ կանխարգելիչ ու պատժիչ հարվածներ է հասցնում հակառակորդի զորքի քիչ թե շատ ակտիվ տեղաշարժերի դեպքում, զուգահեռ ներդնելով սեփական հետաքննության մեխանիզմը՝ ապացույցների ձեւով: Չի բացառվում, որ սա նաեւ միջազգային աջակցություն ունի՝ տեխնիկական ու քաղաքական, Ադրբեջանին Վիեննայի պայմանավորվածություններին հարկադրելու համար:

          Այստեղ խիստ էական է Ռուսաստանի պարագան: Ադրբեջանը հակամարտության գոտում ազատ գործելու եւ պատերազմի «իրավունքի» երաշխավոր է համարում Ռուսաստանին, ինչը ակնհայտ դարձավ ապրիլյան պատերազմի ժամանակ: Ադրբեջանը չէր գնա այդ պատերազմին, եթե վստահ չլիներ, որ «մարսելու» է հետեւանքները: Պատերազմը սկսելը խնդիր չէ, խնդիրը ժամանակին դա կանգնեցնելու հետեւանքներից խուսափելու երաշխիքն է: Ադրբեջանը ապրիլին ուներ այդ երաշխիքը, մասնավորապես, որ հայկական ուժերը առաջ չեն գնա:

          Սակայն ապրիլից հետո փակուղում հայտնվեց ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Ռուսաստանը, ինչը նրա քաղաքականության սնանկության վկայությունն էր: Զուր չէ, որ Ադրբեջանն ապրիլից հետո փորձում է փակուղուց դուրս գալ Ռուսաստանի օգնությամբ եւ վերականգնել պատերազմի «իրավունքը»: Սակայն Ռուսաստանի համար դա խնդրահարույց է, եւ երկրորդ անգամ թերեւս չի կարող երաշխիքներ տալ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով, որոնց մասին շատ է գրվել:

          Առավել եւս, հնարավոր չէ անվերջ փրկել Ադրբեջանին ու թուլացնել Հայաստանը՝ «ռեզինը» երբեւէ կտրվելու է, եւ իրավիճակը հանգել էր դրան: Իսկ Հայաստանի անկումը կդառնա Ռուսաստանի փլուզման սկիզբը: Սա նուրբ եւ բարդ թեմա է, որը խնամքով լռության են մատնում թե Ռուսաստանում, որտեղ գիտակցում են այս խնդիրը, թե Հայաստանում, որտեղ նոր նոր են սկսում գիտակցել:

          Այս իրավիճակում, Ադրբեջանի համար տեղի ունեցավ անսպասելին՝ պատերազմի «իրավունքը» անցավ Հայաստանին, ինչը նշանակում է, որ նոր պատերազմի դեպքում Ադրբեջանը կորցնելու է նոր տարածքներ, ինչը «ճանաչվելու» է միջազգային հանրության կողմից: Զուր չէ, որ Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը վերջին շրջանում հայտարարել են հայկական զինուժի սպառազինության ողջ արսենալը կիրառելու մասին:

          Հայկական կողմը կարո՞ղ է պահել այս շահեկան իրավիճակը: Սերժ Սարգսյանը փաստացի ստացավ Արեւմուտքի աջակցությունն այս իրավիճակի մասով, եւ նրա առաջիկա այցը Մոսկվա թերեւս կտա վերջնական պատասխանը: Սովորաբար, երբ Սարգսյանը մեկնում է Մոսկվա, հայ հանրության շրջանում տագնապ է առաջանում, ինչը անհիմն չէ:

          Խնդիրն այն է, թե արդյոք Ռուսաստանը կփորձի վերադառնալ մինչապրիլյան տրամաբանությանը, եւ կարո՞ղ է Հայաստանը թույլ չտալ: Կարող է, դրա հնարավորությունները մեծ են:

          Comment


          • Re: Regional geopolitics

            Հայաստանը կարծես թե շահում է մարտը. Սարգսյանն ու Ալիեւը կփոխանակվեն

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
            Մեկնաբանություն - 03 Մարտի 2017


            Մարտի 14-ին Փարիզում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման պաշտոնական առիթը Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերության 25-ամյակն է: Ֆրանսիայի նախագահը Ալիեւի հետ կքննարկի նաեւ Արցախի խնդիրը:

            Փարիզում Օլանդ-Ալիեւ հանդիպումը հատկանշական է նրանով, որ նույն օրը Ռուսաստանում սպասվում է Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումը:

            Մինչ այդ, Սերժ Սարգսյանը Փարիզ կայցելի մարտի 8-9-ին, որտեղ նույնպես կհանդիպի Օլանդի հետ: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանն ու Ալիեւը կփոխանակվեն Ֆրանսիա այցերով:

            Նախօրեին Ֆրանսիան ողջունել էր Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցության ավարտը, որ մայիսի 26-28-ը Բրյուսել կատարած այցի ընթացքում ազդարարեց Սերժ Սարգսյանը: Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության հայտարարությունը արձանագրում էր դրա կարեւորությունը, դրանով պայմանավորում Հայաստանի ու Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի ու Եվրամիության հետագա հարաբերության արդյունավետ զարգացումը:

            Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության այդ հայտարարության մեջ նաեւ հիշատակվում էր, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի անհրաժեշտության եւ կարեւորության մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր դեռեւս 2014 թվականին, երբ այցելել էր Երեւան: Այդպիսով, պաշտոնական Փարիզը թերեւս ընդգծում էր Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի գործընթացի եւ դրա ավարտի հարցում իր դերակատարումը:

            Բանն այն է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո հայ-եվրոպական հարաբերությունը գործնականում ենթարկվեց շոկի, եւ տեւական ժամանակ առկա էր Հայաստանի հանդեպ խոր եւ համապարփակ անվստահություն՝ խորը եւ համապարփակ հարաբերության փոխարեն:

            Եվ ահա, Փարիզն ըստ ամենայնի ակնարկում է իր դերը այդ անվստահության հաղթահարման եւ Հայաստանի հետ նոր փաստաթղթի շուրջ գործընթաց սկսելու հարցում:
            Այդ ֆոնին, երբ Սերժ Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական այց ունեցավ Բրյուսել, առավել ընդգծվում էր Եվրամիություն Իլհամ Ալիեւի բավական ամոթալի այցը, որ եղավ մի քանի շաբաթ առաջ: Այնտեղ Եվրահանձնաժողովի նախագահի մակարդակով Ալիեւը նույնիսկ ենթարկվեց ծաղրի ու հեգնանքի:

            Ակնհայտ է, որ ներկայիս փուլում Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայում ունեն տարբեր ընկալումներ, հատկապես այն բանից հետո, երբ եվրակառույցներում ծավալվեց նաեւ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության դրվագների բացահայտման գործընթաց:

            Այս առումով, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Ֆրանսիա կատարելիք հաջորդական այցերն ուշագրավ են, նկատի առնելով Ֆրանսիայի մոտեցումները Արցախի խնդրում:

            Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հետապրիլյան հանդիպումներից հետո Ֆրանսիան հայտնեց երրորդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամություն, որն այդպես էլ սակայն իրականություն չդարձավ:
            Թե ինչու, այդքան էլ պարզ չէ: Սակայն հատկանշական էր հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո Երեւանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը, թե չնայած Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ չէր նշվում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի մասին, սակայն իրենց համար դա է մնում առաջնահերթ խնդիր:

            Այդ հանգամանքը ներկայում առավել կարեւոր է դառնում, նկատի ունենալով շփման գծում լարվածությունն ավելացնելու Ադրբեջանի քայլերը:

            Ինչ կփոխեն փարիզյան հանդիպումներն այս կապակցությամբ, եւ կկապակցվի արդյոք որեւէ կերպ Մոսկվայում Սերժ Սարգսյան-Պուտին հնարավոր հանդիպումը Փարիզում Օլանդ-Ալիեւ հանդիպման հետ:

            Հայկական կողմն ի պատասխան Ադրբեջանի լարվածության աճի տանող քայլերի տվել է բավական կոշտ թե ռազմական, թե քաղաքական պատասխան: Կողմերը դիվանագիտական ասպարեզում մղում են լուրջ դիրքային մարտեր: Եվրոպայում Հայաստանը կարծես թե շահում է մարտը:

            Հարցն այն է, թե ինչ վիճակում է լինելու ռուսական ուղղությամբ ծավալվող իրադարձությունը: Սերժ Սարգսյանի այցից առաջ՝ մարտի 9-10-ին, երբ Սարգսյանը կլինի Փարիզում, Մոսկվա է այցելելու Էրդողանը, որն օրերս հանդիպել էր Ալիեւի հետ:

            Comment


            • Re: Regional geopolitics

              3 / 03 / 2017
              Քաղաքագետ. Հայկական կողմը լուրջ երկընտրանքի առջև է հայտնվել


              Ադրբեջանա-արցախյան սահմանում տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ տարածաշրջանային քաղաքական օրակարգի ամենավտանգավոր, հետևաբար նաև՝ կարևոր խնդիրների շարքում։ Հատկապես վերջին օրերի լարվածությունը հստակ ազդակ է այն մասին, որ իրավիճակն ամեն պահ կարող է պայթել՝ դառնալով լայնամաշտաբ պատերազմի վերսկսման պատճառ։ Այս մասին Politics.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
              «Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի սահմանում, ոչ այլ ինչ է, քան իրական պատերազմի նախապատրաստություն։ Ընդ որում, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ պատերազմը՝ որպես հարցի լուծման միջոց, իր համար ընկալելի և ընդունելի գործիք է։ Ավելին՝ նաև նախընտրելի։ Հետևաբար Ադրբեջանի ախորժակը զսպելու համար Արցախի և Հայաստանի իշխանություններին մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ակտիվ ռազմական կանխարգելիչ գործողություններ, կամ դիվանագիտական ճնշման և պահանջատիրության մեծացում։ Երկուսն էլ գործուն մեխանիզմներ են և կարող են Հայաստանի ու Արցախի համար անվտանգության խնդիր լուծել։ Ընտրության խնդիր է, որը պետք է շուտ լուծվի», - ասել է Մելիք-Շահնազարյանը։
              Փորձագետը նշում է, որ այս առնչությամբ Երևանում և Ստեփանակերտում քաղաքական որոշում, կարծես, դեռ չկա։ Բայց նման որոշում կայացնելու անհրաժեշտությունից հնարավոր չի լինի խուսափել։ Որքան էլ բարդ և մեծ պատասխանատվություն ենթադրող որոշում լինի, այն պետք է կայացվի և կյանքի կոչվի, վստահ է քաղաքագետը։
              «Իհարկե, հնարավոր է նաև (անգամ ցանկալի) երկու վերոնշյալ սցենարների համադրություն։ Ավելին՝ դա պետք է արվի։ Բայց համադրությունը չի նշանակում կիսապատերազմ կամ կիսադիվանագիտություն։ Ցավոք սրտի, դա այն է, ինչն ունենք այսօր և ինչը չի աշխատում։ Ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին զսպելու տարբերակների համադրությունը պետք է անզիջում պայքար ենթադրի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ճակատներում։ Սա, իհարկե, ավելի բարդ իրականացվող քաղաքականություն է, բայց արդյունքներն էլ անհամեմատ ավելի լավը կարող են լինել։ Հետևաբար, գործել է պետք և վերջապես կողմնորոշվել, թե ինչպես ենք ուզում լուծել Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրը», ֊ ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
              Սակայն, ըստ փորձագետի, նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է մի քանի բան հասկանալ և ունենալ անկյունաքարային մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։
              «Նախ, ցանկանու՞մ է արդյոք Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորում։ Կա՞ արդյոք հարցը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն։ Ովքե՞ր են նպաստում և ովքեր խոչնդոտում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Ի՞նչ հնարավորություններ ունեն հակամարտող կողմերը։ Ինչպե՞ս կարող են միջազգային միջնոդներն ու հանրությունը ազդել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի որոշումների վրա։ Ինչպիսի՞նն է ուժերի իրական համադրությունը տարածաշրջանում։ Ի՞նչ կարելի է սպասել ռազմական սցենարի կյանքի կոչումից և ինչ՝ դիվանագիտականից։ Ահա այս և նմանատիպ բազում հարցեր հստակ պատասխանների կարիք ունեն։ Ոչ թե դիվանագիտական գնահատականներ, կամ քարոզչական, պաթոսային հայտարարություններ, այլ ճշմարիտ ու հիմնավորված պատասխաններ, այն էլ՝ իրական ժամանակում։ Անհրաժեշտ է կենտրոնացնել հայկական գիտական և մտավոր ողջ պոտենցիալն ու հասնել նրան, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ սկսեն զբաղվել լուծումներ որոնելու գործով։ Դա կարող է արդարացված լինել, հատկապես եթե հաշվի առնենք, որ բանակցային գործընթաց, ըստ էության, վաղուց այլևս չկա, իսկ քաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող է հեշտ փոփոխվել», - վստահ է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

              Comment


              • Re: Regional geopolitics

                Walid Muallem

                Yerevan/Mediamax/. Foreign Minister of Syria Walid Muallem noted in the address to his Armenian counterpart that “one of the aggressors attacking the people of Syria is the same party that executed the Genocide against Armenian people”.

                Foreign Ministers of Armenia and Syria exchanged messages on the occasion of the 25th anniversary of diplomatic relations between the two countries.

                Syrian Minister also remarked, “That policy is based on the dreams of autocratic rule and sultanate, which is doomed to fail and will have the worst consequences for the aggressor.”

                Armenian Foreign Minister Edward Nalbandian said in his address that it will be possible to expand and strengthen Armenian-Syrian cooperation with joint efforts. He stressed that Armenian people won’t forget the great humanitarian help that Syrian people provided by giving shelter to the survivors of the Armenian Genocide.

                - See more at: http://www.mediamax.am/en/news/forei....wK6Kbuje.dpuf
                Hayastan or Bust.

                Comment


                • Re: Regional geopolitics

                  Սիրիայի Մանբիջ քաղաքում գործողությունները պետք է համակարգվեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ. Թուրքիայի վարչապետ
                  Posted on Մարտ 7, 2017 by Սոնա Սուքիասյան
                  razminfo

                  Մարտի 6-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային՝ Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքում գործողություններ իրականացնելու որևէ իմաստ չկա՝ առանց ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման ապահովվման: Փոխացնում է թուրքական A Haber հեռուստալիքի կայքը:

                  «Առանց ամերիկյան և ռուսական կողմերի հետ գործողությունների համակարգման, այնտեղ ոչ մի էական արդյունքի չի լինի, իրավիճակը էլ ավելի կբարդանա, այդ պատճառով էլ այս պահին ռազմական և տեխնիկական հարցերի շուրջ բանակցություններ են իրականացվում»,- հայտարարել է Յըլդըրըմը:

                  Յըլդըրըմը հայտնել է, որ եթե կողմերը ցանկանան, կարող են նաև Սիրիայի Մանբիջ քաղաքում գործողությունների իրականացման համար եռակողմ մեխանիզմ ստեղծել: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի համար Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը» (YPG) «ահաբեկչական կառույցներն են» և Թուրքիայի հստակ պահանջն է, որ Սիրիայի քրդական ուժերը Մանբիջից դուրս գան և տեղափոխվեն Եփրատ գետի արևելք:

                  Նշենք, որ մինչ այս, Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Ալ-Բաբ քաղաքը գրավելուց հետո թուրքական կողմը առանջահերթությունը տվել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել էր, որ Ալ-Բաբից հետո ուղղությունը լինելու է դեպի Մանբիջ:

                  Մամուլում և սոցցանցերում նաև տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիայի զինուժի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման թյուրքմեն զինյալները շարունակում են գրոհել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքը և արդեն գրավել են հարակից մի քանի բնակավայր:

                  Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա
                  Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ-ի կողմից ուղարկված զրահամեքենա
                  Միևնույն ժամանակ մարտի 5-ին Մամբիջում ամերիկյան զրահամեքենաները հայտնվել են այն բանից հետո, երբ թուրքական կողմը հայտարարել էր, որ Ալ-Բաբը գրավելուց հետո Թուրքիայի հաջորդ թիրախը կլինի Մամբիջը: Մինչ այս՝ 2017-ի երկու ամիսների ընթացքում, Սիրիայի քրդերը ԱՄՆ-ից որպես օգնություն երկու անգամ ստացել են տարբեր տեսակի սպառազինություն, այդ թվում՝ զրահափոխադրիչներ (1, 2):

                  Նշենք, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերին դիտում է, որպես ԻՊ դեմ կռվող հիմնական ուժ և դաշնակից: Ի տարբերություն ամերիկյան կողմի՝ Թուրքիան քրդական կառույցները մշտապես անվանում է «ահաբեկչական կառույցներ» և մի քանի անգամ մեղադրել է ամերիկյան կողմին «ահաբեկիչներին աջակցելու համար»:

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    Pentagon: US role in Manbij is to prevent clashes between Turkey and Kurdish forces
                    By Paul Antonopoulos - 07/03/20170



                    BEIRUT, LEBANON (10:58 P.M.) – The Pentagon has said that US soldiers operating illegally in Syria are playing a new role in Syria by attempting to deter violence between Turkey and its allied forces, and with US supported Kurdish-led forces.

                    In addition to this role, the US is also advising the local Arab and Kurdish fighters, collectively known as the Syrian Democratic Forces (SDF), in their fight against ISIS.

                    A spokesman, Navy Capt. Jeff Davis, said that the American military presence was there to reassure Ankara that the SDF-held town of Manbij is under the control of a predominantly Arab force, and not of the Kurdish People’s Protection Units, in which Turkey prescribes as a terrorist organization.


                    Davis emphasized that this was the new role of the US. The US under the administration of Barack Obama always found it difficult to find a purpose to intervene in the Syrian conflict.

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Barzani: Independent Kurdistan best option for sacrifices made against ISIS
                      By Paul Antonopoulos - 07/03/20173



                      The President of the Kurdistan Region of Iraq, Masoud Barzani, said in a statement on Sunday that Kurdistan deserves ‘full liberation’ for the sacrifices the Peshmerga forces have made against ISIS.

                      “We celebrate the uprising anniversary at a time that our Peshmerga forces have achieved big successes in the battle against the Daesh [ISIS] terrorists ,” Barzani stated on Sunday which marked the 1991 Kurdish uprising.

                      “The people of the Kurdistan Region have made many sacrifices and have endured much hardships. Therefore, the most loyal response to [Kurdish] uprising, Peshmerga, and sacrifices of Kurdistan people is independence and full liberation,” Barzani continued.

                      The central government in Baghdad is not willing to give Kurdistan independence, and the local Assyrians want greater autonomy for their own community, something that the Kurdish government is not willing to give.

                      Comment

                      Working...
                      X