• porno
  • jigolo sitesi
    Page 3 of 24 FirstFirst 12345613 ... LastLast
    Results 31 to 45 of 346

    Thread: Who owns what in Armenia

    1. #31
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Թե ինչպես տապալվեց Լոռի Բերդի հիդրոէներգետիկ ծրագիրը

      11:20, 13 հոկտեմբերի, 2011
      Տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը ցանկանում էր կառուցել Լոռի Բերդի հիդրոէլեկտրակայանը: Դեռեւս 2004 թ.-ին գերմանական հեղինակավոր ընկերությունը կատարել էր ծրագրի կենսունակությունը հիմնավորող տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն: Մոտ 65 մեգավատ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-ը նախատեսված էր կառուցել Ձորագետի վրա, Ստեփանավան քաղաքի մերձակայքում: Այն Հայաստանին թույլ կտար տարեկան արտադրել մոտ 200 միլիոն կիլովատ-ժամ հոսանք (ներկայիս ամբողջական սպառման մոտ 4%-ը) սեփական վերականգնվող ռեսուրսների օգտագործմամբ` անմիջականորեն նպաստելով երկրի էներգետիկ անվտանգության հզորացմանը:

      ՀԷԿ-ը հնարավորություն կընձեռեր նաեւ հոսանք մատակարարել էլեկտրաէներգիայի օրական պիկերի բավարարման համար: Պիկային էլեկտրաէներգիան մեզանում արտադրում են ներկրված գազով աշխատող եւ թողարկման համեմատաբար ավելի բարձր ինքնարժեք ունեցող կայանները: Թվում է, թե երկիրն ունի բավարար էներգետիկ հզորություններ պահանջարկը բավարարելու համար, սակայն պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը գնալով մեծանում է, իսկ արտադրական հզորությունների մի մասը շահագործվում է ավելի քան 50 տարի եւ տնտեսական արդյունավետության մասին գրեթե խոսք չի կարող լինել: Մասնավորապես` Հրազդանի եւ Երեւանի ջերմաէլեկտրակայանների հին էներգաբլոկների թողարկած հոսանքն ավելի թանկ է: Այս կայաններն արդեն իսկ սպառել են իրենց տնտեսական ռեսուրսը:

      Մի խոսքով, Լոռի Բերդի ծրագիրը համահունչ է Հայաստանի Էներգետիկ ռազմավարության նպատակներին, և դեռևս նախորդ տարի երկրի վարչապետը Լոռի Բերդ ՀԷԿ-ի կառուցմանն օժանդակելու համար դիմել էր Համաշխարհային բանկին: Վարչապետի դիմումին ի պատասխան հետեւել են բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ` ներառյալ ծրագրի հնարավոր ֆինանսավորման սխեմաների մշակում եւ համաձայնեցում ՀՀ Կառավարության հետ, տեխնիկա-տնտեսական ուսումնասիրության արդյունքների թարմացման համար մրցույթի անցկացում եւ այլն:

      Ծրագրի ֆինանսավորման տարբերակներից մեկը իշխանություններին թույլ կտար մասնավոր հատվածի ներգրավմամբ կառուցել մոտ 130 մլն ԱՄՆ դոլար գնահատված հիդրոէլեկտրակայան` օգտագործելով ՀԲ-ի և այլ դոնորների օժանդակությունը: Մասնավոր-պետական համագործակցության միջոցով վերոնշյալ ՀԷԿ-ի կառուցումը առնվազն երկու մեծ առավելություն կունենար` ՀԷԿ-ի կառուցումը չէր իրականացվի զուտ պետական պարտքի ավելացման հաշվին, Հայաստանի քաղաքացիները, տեղական կամ օտարերկրյա ներդրողները կկարողանային գնել ապագա ընկերության բաժնետոմսերը եւ ստանալ ավելի քան գրավիչ եկամուտներ: Ի վերջո, այս ջրային ռեսուրսը մեր երկրի ազգային հարստությունն է եւ ՀՀ քաղաքացիներին նույնպես պետք է գեթ մեկ անգամ այդ հնարավորությունը ընձեռել:

      Այսպիսով, կարող էին շահել բոլորը` մատչելի սակագին, երկրի էներգետիկ անվտանգության բարելավում, կապիտալի շուկայի զարգացում եւ, վերջապես, քաղաքացիների համար ներդրումային հնարավորություն: Վերջապես, ծրագիրը կարելի էր իրականցնել ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ` ապահովելով առավելագույնս ցածր սակագին: Մինչ օրս էլ, Լոռի Բերդ հիդրոէլեկտրակայանը թե տնտեսական, և թե էներգետիկ առումով թերևս ամենախոստումնալից ծրագրերից մեկն է համարվում Հայաստանում եւ մասնագիտական շրջանակներում այս իրողությունը կասկած չի հարուցում:

      Դեպքերի հետագա զարգացումը «հայկական» բնույթ կրող պատմություն է հիշեցնում, այն առումով, որ ինչպես բազմաթիվ այլ սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք մեր երկրում լուծում են ստանում միմիայն անձնական շահի տեսանկյունից, նույնպիսի մոտեցում ցուցաբերվեց նաեւ այս հարցին:

      Դեպքերի զարգացումը հանգեցրեց նրան, որ մի շարք փոքր և միջին տրամաչափի պաշտոնյաներ փորձեցին և հաջողությամբ խոչընդոտեցին երկրի համար բազմաթիվ առավելություններ երաշխավորող ծրագրի իրականացմանը: Վերջիններս ակտիվորեն հետամուտ եղան «Լոռվա Ամրոց» ընկերության շահերի պաշտպանությանը: Հիշատակված անձանց թվում են հանրապետության նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Արամ Ղարիբյանը եւ մի շարք այլ գործիչներ, ներառյալ Վազգեն Մանուկյանը, ով վերջին պահին հայտնվեց սեփականատերերի ցանկում:

      Վերջիններս, և մասնավորապես, նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը, ով ստանձնեց խոսնակի դերը, գործադրեցին բոլոր ջանքերը, որպեսզի ծրագիրը Համաշխարհային բանկի եւ այլ դոնոր կազմակերպությունների օժանդակությամբ չիրականացվի: Ընդ որում, ծրագիրը վիժեցվեց փորձված տարբերակով` տարբեր ամբիոններից հետեւողականորեն քարոզելով հիմք ընդունել մասնավոր մոտեցումը:

      Վերոնշյալ ընկերությունը նախապես և փաստացի ձեռքբերելով ՀԷԿ-ի ապագա տեղանքի եւ ջրօգտագործման իրավունքները` դիմեց համապատասխան մարմիններին` հաստատել մեկ կիլովատ-ժամի դիմաց սկզբում` 60, իսկ հետագայում` 30 դրամ սակագին: Համապատասխան մարմիններն իրենց հերթին ըմբռնումով մոտեցան և հարգեցին խնդրանքը: Իսկ ինչո՞ւ «Լոռվա Ամրոց» ընկերությունը սահմանափակեց իր ախորժակը. այն պարզ պատճառով, որ այդ ընկերությունը մտադրվել է իրագործել տեխնիկապես ոչ օպտիմալ լուծում` կառուցել ավելի ցածր հզորությամբ ՀԷԿ, որը կպահանջի նվազ ներդրումներ կամ գուցե կառուցել մի քանի փոքր ՀԷԿ-եր:

      Այդ ամենը կհանգեցնի երկրի համար ոսկու արժեք ունեցող վերականգնվող էներգետիկ ռեսուրսի ոչ արդյունավետ օգտագործմանը, մինչդեռ գերմանական ընկերությունը հիմնավորել էր, որ կայանի տեխնիկապես ու տնտեսապես արդյունավետ դրվածքային հզորությունը կազմում է մոտ 65 մեգավատ:

      Հարց է ծագում, թե ինչու կառավարությունը չցանկացավ ծրագիրն իրականացնել պետական-մասնավոր համագործակցության սխեմայով` ՀԲ-ի հետ համատեղ: Իսկ եթե որոշում է կայացվել ծրագիրն իրականացնել բացառապես մասնավոր հատվածի ներգրավմամբ, ապա ինչու ռեսուրսը չի հատկացվում մրցութային եղանակով: Գուցե կգտնվեին ընկերություններ, որոնք կհամաձայնեին ՀԷԿ-ը կառուցել ավելի ցածր սակագնով:

      Ներկայումս, նույն անձինք, նույն ջանասիրությամբ շարունակում են այս ծրագրի համար ֆինանսավորման աղբյուրների փնտրտուքը: Իսկ մեզ մնում է միայն փաստել, որ հերթական անգամ բախվեցինք այն դեպքին, երբ երկիրը չի կարողանում օգտագործել իր սահմանափակ ռեսուրսները ի շահ իր տնտեսության երկարաժամկետ արդյունավետության:

      Միամտությամբ չտառապելով, այնուամենայնիվ, հույս ենք հայտնում, որ Հայաստանի Էներգետիկ անվտանգության մասին այս հիշարժան դրվագը կհայտնվի երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, եւ պետական նշանակության ծրագրերը չեն զոհաբերվի միմիայն և հօգուտ մի խումբ մարդկանց բարեկեցության:

      Հարություն Կարեյան

    2. #32
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      ARMENIAN OLIGARCH TO RECEIVE ADDITIONAL PROFITS - NEWSPAPER

      news.am
      May 11, 2012


      YEREVAN. - In line with Haykakan Zhamanak daily's monitoring of
      Armenia's retail prices, it was found out that, as compared with April
      9, the price for one kilogram of sugar increased in the country by
      AMD 10 (approx. US$ 0.03) several days after the May 6 parliamentary
      elections.

      "On the average, 275 tons of sugar is consumed in Armenia every day,
      and this means Samvel Aleksanyan, the sugar's sole importer and
      producer [in Armenia], receives an additional daily profit of AMD
      2,750,000 [approx. $6,984], or more than AMD 82,000,000 [approx.

      $208,243] per month. And it is difficult to say how many months it
      will take him to 'retrieve' his expenses made for the elections.

      Let us also note that the Alex Grig Company, which allegedly belongs
      to Aleksanyan's wife, has paid close to 15 percent less tax in the
      first quarter of this year than in the previous year," Haykakan
      Zhamanak writes.

    3. #33
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Հայկական Ծրագրեր. Հայտարարություն


      Հայկական Ծրագրեր Ընկերությունը Հայաստանում, ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից:

      Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:

      Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում:

      Հայկական Ծրագրեր Ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր Ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:

      Մեր Ընկերությունը հսկայական գումարներ է մուծել Պետբյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:

      Ի տարբերություն շատ գործարարների, մենք հպարտանում ենք դրանով:

      Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է:

      Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:

      Հայաստանում արդեն 10 տարի գործում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Մեր գնահատականն այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:

      Հայկական Ծրագրեր Ընկերությունը ՀՀ կառավարությունից պահանջում է կազմակերպել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ:

      Աշոտ Խաչատրյան, Հայկական Ծրագրեր Ընկերության տնօրեն

      http://www.lragir.am/armsrc/country-lrahos65986.html

    4. #34
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      «Հարսնաքար»-ում ծեծված բժիշկներից մեկը պատմում է դաժան միջադեպի մանրամասները
      source/ armenian liberty
      Ռուզաննա Ստեփանյան
      Վերջին թարմացում. 19.06.2012 14:34
      «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Զինվորական հոսպիտալի բժիշկ, նեյրովիրաբուժական բաժանմունքի օրդինատոր Արտակ Բայադյանը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 17-ին եւ թե ինչպես են իրեն եւ իր ընկերներին «Հարսնաքար»-ի ավտոկայանատեղիում դաժան ծեծի ենթարկել:

      Բայադյանը պատմեց, որ 5 հոգով փորձել են մուտք գործել «Հարսնաքար», սակայն մատուցողը բժիշկ Վահե Ավետյանին, ով ամենաշատն է տուժել դաժան ծեծից, ասել է, որ նա սպորտային համազգեստով է եւ չի կարող ռեստորան մտնել: Բայադյանի փոխանցմամբ` Ավետյանը ընկերոջ հետ տուն է գնացել, փոխել տաբատը եւ կրկին վերադարձել: Երբ արդեն նստել են սեղանի շուրջ, Ավետյանը մատուցողին ասել է, թե կարո՞ղ է գլխարկն էլ է արգելվում ռեստորանում եւ այն նույնպես պետք է հանի: Մատուցողը, ըստ Բայադյանի, վիճաբանություն է սկսել եւ Ավետյանին հրավիրել դուրս: Իրենք նույնպես դուրս են եկել Ավետյանի հետեւից, որից հետո, ըստ Բայադյանի, ինչ-որ մեկը (չկարողացավ ասել` մենեջերը, թե անվտանգության աշխատակիցը) իրենց ուղեկցել են ավտոկայանատեղի, որտեղ էլ սկսել են դաժան ծեծել:

      «Ու տենց ընթացքից չի երեւում, թե ինչ է կատարվել, հանգիստ ասում էինք, բա խի սենց եղավ, շփոթմունք է, եղավ, անցավ… նման խոսակցություն էր գնում, արդեն որ գնում էինք, արդեն մի 10-15 հոգի` քանակություն, զանգված, կանգնած էր: Մենք մոտենում ենք, ու ամեն մեկիս մոտավորապես 4-5 հոգի են շրջապատում: Ում հետ որ ես էի զրուցում, ուղղակի հայհոյեց ու հարվածեց: Ես հարվածը դիմացից չեմ տեսել», - պատմեց բժիշկը` համոզմունք հայտնելով, որ իրենց խաբեությամբ դուրս հանեցին ռեստորանից. - «Ու անմիջապես այդ ընթացքում բոլորիս խփում են..., խփեցին, հետո մայկան քաշեցին գլխիս վրա, ու տենց գլորելով, քացով հարվածներով, ոտքերով, ձեռքով… ամբողջ մարմնիս վրա սալջարդ է… վերջին հարվածի ժամանակ էլ վերջին խոսքը ուղղակի լավ տպավորվեց` «լավ, մեռավ, էլ մի խփեք»... արդեն երեւի թե բոլորս գիտակցություններս կորցրել էինք, որովհետեւ մեր մի ընկերը` Էդուարդ անունով, նա բարձրացրեց ինձ, վրաս մայկա չկար, ամբողջովին արյունահոսում էի, չորեքթաթ կանգնեցի եւ տեսնեմ` Ավետյանը մոտ մի 15 մետր հեռավորության վրա է պառկած անշարժ, իրենից մի 10 մետր հեռավորության վրա Արկադին է պառկած, մեր Գարիկ անունով ընկերոջը այդ պահին չնկատեցի, նա մի փոքր ավելի հեռու էր: Անմիջապես մոտեցանք Ավետյանին, նա արդեն ոչ մի ռեակցիա չէր տալիս, միայն խռխռոց էր գալիս»:

      Ավետյանի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

      Ծեծի ենթարկված 35-ամյա Վահե Ավետյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. նրան գիշերը կրկին վիրահատել են: Վիրահատությունը կատարած բժիշկը` նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանը, ով Ավետյանի հետ նույն հոսպիտալում է աշխատում, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ փորձել են կանխել ուղեղի շարունակվող այտուցումը: Ավետյանին այլեւս ոչ դեղորայքով, եւ ոչ էլ վիրահատությամբ օգնել հնարավոր չէ: Նա, ի դեպ, երկու անչափահաս երեխաների հայր է:

      «Եվ դեղորայքային, եւ վիրահատական բուժման հնարավոր ռեզերվը սպառված է: Մնացածը արդեն բժշկությունից կախված չէ, ցավոք», - ասաց Հակոբյանը` շարունակելով. - «Ցավոք, բարենպաստ նախադրյալների մասին ներկայումս խոսել չեմ կարող»:

      Նկատենք, որ «Հարսնաքար»-ի միջադեպից տուժած եւս մեկ բժիշկ` Գարիկ Սողոմոնյանը, միայն այսօր է տեղափոխվել հիվանդանոց: Սողոմոնյանը ծեծկռտուքից հետո տանն է եղել, սակայն նրա առողջական վիճակը վատացել է եւ նրան նույնպես երեկ տեղափոխել են հիվանդանոց: Այժմ տուժած բժիշկը գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում, վիճակը գնահատվում է միջին ծանրության։

      Ձերբակալված դեռ չկա

      Երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի համար որեւէ մեկը չի ձերբակալվել, թեեւ ոստիկանությունը պնդում է, որ հայտնի է բժիշկներին վնաս հասցնող անձը: Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործը շարունակում է մի պետական մարմնից մյուս մարմինը գնալ: Երկուշաբթի օրը ոստիկանությունը գործը փոխանցել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայությանը, սակայն այսօր արդեն գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը ետ է ուղարկվել ոստիկանություն: Դատախազությունը որոշել է, որ չկան բավարար հիմքեր գործը պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ուղարկելու համար:

      Ռուբեն Հայրապետյանը դատապարտում է կատարվածը

      Երեքշաբթի երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ում ընտանիքին է պատկանում «Հարսնաքար» համալիրը: Նա «անթույլատրելի» եւ «որեւէ արդարացում չունեցող» է համարում միջադեպը:

      «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված եւ այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ եւ անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ», - հայտարարությունում ասել է Հայրապետյանը:

    5. #35
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

    6. #36
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Տեղադրվել է` 2012-06-21
      http://www.azg.am/AM/2012062115

      ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ՎՐԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ՀՈՒՅՍՈՎ, ՈՐ ՉԼԻՆԻ ԶՈՒՏ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

      Ա. Հ.

      Վրացական մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների համար, պարզվում է, հետաքրքրական է լսել Վրաստանի հայ համայնքին հուզող հարցերը, հատկապես երբ դրանք ներկայացվում են հենց հայերին հետաքրքրող տեսանկյունից: Այս մասին «Ազգի» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Թբիլիսիի հայերի ասամբլեայի նախագահ Իրենա Օհանջանովան :

      Իսկ հայկական տեսակետը ներկայացվել է երեկ` Թբիլիսիում նույն ասամբլեայի կազմակերպած կոնֆերանսում` «Նախընտրական քննարկում հայ համայնքի հետ» թեմայով, որին մասնակցել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան», «Ազատ Վրաստան», «Հանրապետական» կուսակցությունների ու «Միասնական Վրաստան» շարժման ներկայացուցիչները:

      Ըստ Օհանջանովայի, այս հանդիպումն իր ձեւաչափով առաջինն էր, ինչպես նաեւ առաջին փուլն էր, հաջորդիվ կլինեն հանդիպումներ նաեւ մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հինգ հայկական կազմակերպություն եւ համայնքի կտրվածքով հեղինակություն վայելող անհատների միավորող ասամբելայի նախագահի խոսքերով, վրացական քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայ համայնքին հետաքրքրող հարցերի առնչությամբ կամ անտեղյակ են, կամ ունեն բավականին այլ մոտեցումներ: Օհանջանովան հույս ունի, որ այս ամենը չի մնա զուտ նախընտրական, թեեւ առայժմ ասվածն ընդունվում է ի գիտություն: «Հայ համայնքը պետք է առավել ակտիվ լինի, մենք զգալի պասիվ ենք վերջին շրջանում: Ինքներս պետք է առավել մասշտաբային ու բարձր մակարդակով բարձրացնենք հայ համայնքին հուզող հարցերը», շեշտեց Օհանջանովան:

      Հայ համայնքի ներկայացուցիչներն էլ վրացի քաղաքական գործիչների ներկայությամբ, ինչպես «Ազգին» տեղեկացրեց հանդիպմանը դիտորդի կարգավիճակով մասնակցող «Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը («Բազմազգ Վրաստան» կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Վրաստանի սպասվող խորհրդարանական ընտրությունների առնչությամբ, հատկապես` ազգային փոքրամասնություններին առնչվող հարցերում-Ա.Հ.), բարձրացրել են հայ եկեղեցիների վիճակին ու եկեղեցու կարգավիճակին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալուն, Վրաստանում քաղաքական գործընթացներին հայերի մասնակցությանն առնչվող հարցեր:

      Մոտ մեկ շաբաթից տեղի կունենա նմանօրինակ ձեւաչափով հանդիպուների երկրորդ փուլը` այլ ուժերի ներկայացուցիչների հետ:

    7. #37
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Հայերի վառոդամանում դեռ վառոդ կա


      Հայկական բանակի փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանը այս գիշեր մտել է Հարսնաքար ռեստորան եւ սպառնացել պայթեցնել այն: Հիշեցնենք, որ այս ռեստորանում, որ պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին, հունիսի 17-ին դաժան ծեծի էր ենթարկվել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, որը գիտակցության չգալով մահացել էր հունիսի 29-ին:

      Մինչ Վարդան Սամվելյանի արարքը, ռեստորանի մոտ մոմավառության ակցիա էին կազմակերպել Հայաստանի քաղաքացիական խմբերը, մի քանի հարյուր մարդ, ի հիշատակ Վահե Ավետյանի:

      Ի դեպ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ-ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը, քրեական հետախուզության օպեր լիազոր է։

      Հայկական բանակի սպայի արարքը կարելի է դիտարկել մի քանի հարթությունում՝ սպայի պատվի, պատասխանատվության եւ ինչ որ առումով ինքնադատաստանի հնարավոր գործադրման տիրույթում, նկատի առնելով այն, որ Հայաստանում տիրող մի քանի կլանների ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտում խեղվում են հասարակության բոլոր շերտերի գոյության հիմքերը, չի գործում օրենքը եւ տարրական արդարությունը:

      Այս համատեքստում, Վարդանի արարքը խիստ խորհրդանշական է: Բանն այն է, որ Հայաստանի ուժային կառույցները՝ ոստիկանությունը, բանակը, ինչ որ առումով անվտանգության ծառայությունը վերածվել են Հայաստանում իշխող կլանների, քրեաօլիգարխիկ համակարգի շահերի սպասարկման օղակների, որոնց գործառույթը, հանվելով սահմանադրական լիազորությունների շրջանակից, հանգեցվել է անօրինական գործողությունների:

      Այս կառույցների միջին ու ստորին շերտերում հիմնականում ազնիվ ու հայրենասեր մարդիկ են, որոնք այդպիսով հայտնվել են նվաստացված վիճակում, ինչպես ողջ հասարակությունը: Հայկական մամուլում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ օլիգարխների թիկնապահների կողմից ուժային կառույցների աշխատակիցները դաժան բռնության են ենթարկվել, հաճախ մահվան ելքով, իսկ բռնություն գործադրողները մնացել են անպատիժ: Բացի այդ, այս կառույցների աշխատակիցները գտնվում են սոցիալական ծանր վիճակում, ինչը նույնպես մտածված քաղաքականության արդյունք է. Այդպիսով ուժային կառույցների աշխատակիցներին դրել են հետեւյալ իրավիճակի առջեւ. կամ նվաստացված գոյություն, կամ էլ ենթարկվելով համակարգի սահմանած կանոններին, ծառայել նրան ու լուծել սեփական խնդիրները:

      Այս իրավիճակը թվում էր չի կարող փոխվել, եւ սակայն Վարդան Սամվելյանի արարքը ցույց է տալիս, որ հայ սպայի վառոդամանում դեռ վառոդ է մնացել: Սա պետք է զգուշացում լինի քրեաօլիգարխիկ համակարգի համար: Հայաստանում մի քանի տասնյակ հազար զենք կրելու իրավունք ունեցող ազնիվ ու հայրենասեր մարդիկ կան, որոնք կարող են այլեւս չհանդուրժել այս իրավիճակը, եւ փորձել ինքնուրույն լուծել հարցերը, իսկ Վարդանի արարքը կարող է դրա խթանը դառնալ: Ինչ են մի քանի տասնյակ օլիգարխներն ու նրանց փնթի հաստավիզ թիկնապահներն այս ուժի առաջ: Ոչինչ, իսկապես ոչինչ, արագ լուծելիք խնդիր: Տարիների անպատժելիությունից ու ամենաթողությունից թմրած օլիգարխիկ համակարգի դեպքում թերեւս այլ «ելք» չի էլ մնացել, եւ ամեն ինչ համենայնդեպս տրամաբանական է:

      Քաղաքացիական-իրավական գիտակցությունն ահռելի ուժ է, որ կայանում է Հայաստանում: Իսկ այդ գիտակցությունից ծնված ուժն այն է, ինչն ի վիճակի է արմատապես փոխել իրավիճակը երկրում: Հայաստանի հասարակությունն անցել է ինքնապաշտպանության, իր իրավունքի ու արժանապատվության խոր գիտակցումով:

      Հայկ Արամյան

      http://www.lragir.am/armsrc/comments-lrahos67765.html

    8. #38
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      «Հարսնաքարը» պայթեցնելու սպառնալիքի հեղինակը ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է


      Հուլիս 01, 2012 | 13:19
      NEWSam -ին հայտնի է դարձել, որ այսօր՝ հուլիսի 1-ի գիշերը, Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորան զինամթերքով եկած եւ ռեստորանը պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելու մեջ կասկածվող փոխգնդապետ Վարդան Սամվելյանը ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալն է:

      Որոշ տեղեկություններով վերջինս մուտք գործելով ռեստորան, նախ փորձել է հանդիպել անվտանգության աշխատակիցներին: «Հլը կանչեք ախրանային»,-դիմել է Վարդան Սամվելյանը, ապա սպառնացել պայթեցնել ռեստորանը, սակայն նրա հետ տեւական ժամանակ բանակցություններ են վարվել, ինչից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել ոստիկանություն:

      NEWSam-ը տեղեկացավ, որ քիչ առաջ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են ՊՆ քննչական ծառայություն, քանի որ ռեստորանը պայթեցնելու մեծ կասկածվողը զինվորական Է;

      Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWSam-ը, Երեւանում, հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ:

      Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ու հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:

      Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ:

      Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

      Ժամը 07:25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք:

      Ըստ որոշ տեղեկությունների, պայուսակը «Հարսնաքար» ռեստորանային համալիր է բերել Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Վարդան Սամվելյանը եւ սպառնացել պայթեցնել շենքը: Նշվում է, որ նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ–ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։

      Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

      Երեկ՝ հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:

      Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

      Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

    9. #39
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Ի՞նչ գնահատական տաս, ախր, բառերը չեն հերիքի. Դավիթ Ամալյանը «Հարսնաքարի» դեպքերի մասին
      30 Հունիսի 2012 - 17:18

      «Ի՞նչ գնահատական, էդ երևույթին ի՞նչ գնահատական տաս, ախր, բառերը չեն հերիքի: Ահավոր վատ է, որ մեր երկրում նման բաներ են կատարվում, էն էլ բանակի դեմ, սպայի դեմ, ես սա դավաճանություն եմ համարում: Այս երևույթների դեմը պետք է առնել»,- HayNews.am-ի հետ զրույցում նշեց երգահան Դավիթ Ամալյանն` անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին, երբ դաժան ծեծի ենթարկվեցին ռազմաբժիշկներ, որի հետևանքով՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժնի պետ Վահե Ավետյանն այդպես էլ կոմայից դուրս չգալով` մահացավ:
      Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մտավորականների և հասարակության արձագանքը և առհասարակ, դերակատարումը արատավոր այս քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարում, Դավիթ Ամալյանն արձագանքեց. «Նախ ինչ ասել է մտավորական, եթե նկարիչ է կամ երաժիշտ նա դեռ մտավորական չէ: Մտավորականը Դուշմանն էր, Ցուլը, նրանց նմանները: Ինչ վերաբերում է հասարակությանն, ապա ես ողջունում եմ այս ակտիվությունը: Պետք է պայքարել»:

      Հարցին, թե մասնակցելո՞ւ է «Հարսնաքար» ռեստորանի շրջակայքում Վահե Ավետյանի հիշատակին կազմակերպվելիք մոմավառությանը, Դավիթ Ամալյանն ասաց, որ տեղյակ չէ, որ նման բան է նախատեսված և եթե ավելի վաղ իմանար` հաստատ կմասնակցեր:


      HayNews.am

    10. #40
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

    11. #41
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Նախարարը ցավակցեց
      ՀՈՒՆԻՍ 30, 2012
      http://www.a1plus.am/am/politics/201...rayr-tovmasyan

      «Խոսքեր չեմ գտնում ասելու Վահեի ծնողներին, ընտանիքին, երեխաներին»,- ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։

      Արդարադատության նախարարը ցավակցում է հունիսի 17-ին «Հրասանքար» ռեստորանային համալիրում ծեծի արդյունքում երեկ երեկոյան մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի հարազատներին։

      Ըստ նախարարի՝ տեղի ունեցածը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում,
      առաջին հերթին պետք է վերացնել անպատժելիության մթնոլորտը.

      «Տեղի ունեցածը ողբերգություն է։ Մահացել է երիտասարդ բժիշկ, կենսուրախ մարդ»։

      Հրայր Թովմասյանի խոսքերով՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ դա միայն պետության մենաշնորհն է, եւ որեւէ խնդիր չի կարող լուծվել ուժի միջոցով.

      «Եւ յուրաքանչյուր ոք, ով կփորձի ցանկացած խնդրի դեպքում ուժ գործադրի, պիտի հասկանա, որ կա շատ ավելի մեծ ուժ. դա պետությունն է, եւ պետությունը նրա ձեռքը բռնելու եւ պատժելու է»։

      Նախարարը կարծում է, որ Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո գործի ընթացքը կփոխվի։

      «Որովհետեւ մի դեպքում մարմնական, մյուս դեպքում ծանր մարմնական վնասվածք հասցնելը դիտավորյալ կամ անզգուշությամբ մահ հասցնելն է»,- ասաց Հրայր Թովմասյանը։

      Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի խստությամբ:

      «Սա կանխարգելիչ լծակ պիտի ունենա՝ հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշեց նախարարը։

    12. #42
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Երբ սպայի մահը բերում է քաղաքական խրախճանքի
      02 Հուլիսի 2012 - 12:35

      «Հարսնաքարում» սպանված Վահե Ավետյանի մահը ցնցեց հասարակությունը.
      Ընդ որում, ընդվզեցին գրեթե բոլորը՝ իշխանական, ընդդիմադիր գործիչները, զինվորականները, բժիշկները, Հայաստանի շարքային քաղաքացիները: Իմ նախորդ վերլուծականի մեջ գրել էի, որ Ավետյանին սպանեց ոչ թե անձը, ոչ թե հաստավիզ սափրագլուխը, այլ օրիգարխիան, հասարակական այդ չարիքի հավաքական կերպարը, որ տարիներ շարունակ խժռել է մեր երկիրը, կատարել հնարավոր բոլոր ապօրինությունները՝ սպանություններից մինչև ռեկետ ու ծեծ:

      Մարդու մահը ողբերգություն է, իսկ «բեսպրեդելի» արդյունքում սպանվածինը՝ կրկնակի ողբերգություն, քանի որ ցույց է տալիս հասարակության անպաշտպանվածությունը: Իսկ շատ ավելի մեծ անբարոյականություն է, երբ որոշ քաղաքական գործիչներ փորձում են այս սպանությունն օգտագործել ոչ թե նման դեպքերի նկատմամբ հասարակական անհանդուրժողականություն ցուցաբերելու, այլ սեփական քաղաքական կշիռը բարձրացնելու համար: Երբ «Հարսնաքարի» մոտ տեսնում ես արցունքներն աչքերին ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին, հասկանում ես, որ նա սգում է այս մահը ոչ միայն իբրև քաղաքական գործիչ, այլ իբրև կին ու իբրև մայր: Երբ Ավետյանի հոգեհանգստին մասնակցում են այլ հասարակական ու քաղաքական գործիչներ, ովքեր դժկամությամբ են շփվում մամուլի հետ, կրկին հասկանում ես, որ այս մարդիկ եկել են քաղաքացիական պարտքի գիտակցումից, այլ ոչ թե սպայի եղերական մահը սեփական քաղաքական նպատակների համար:

      Առնվազն զայրույթ է առաջացնում, սակայն, այն տեսակի գործիչների պահվածքը, ովքեր ընդամենը չորս-հինգ տարի առաջ ունեին իշխանական բարձրագույն ստատուսներ, արտահայտվելու ու որոշումների վրա ազդելու հնարավորություններ, սակայն նմանատիպ դեպքերի հետ կապված լռում էին, իսկ մամուլի ներկայացուցիչների համառ պնդումների ժամանակ անհոդաբաշխ նախադասություններ էին արտասանում, թե դեռ պետք է քննել, հասկանալ՝ այսինչ օլիգարխը մեղավոր է, թե ոչ..

      Քիչ առաջ կարդացի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գրածը Facebook-ում: Իհարկե, գովելի է, որ ԱԳ նախկին նախարարը վերադարձել է քաղաքացիական հասարակություն, կամ առնվազն նման փորձ է անում, սակայն կարելի է հիշել, որ ինքը, իր ժամանակների այլ գործիչներ, ովքեր այսօր արդարություն են աղաղակում, նմանատիպ դեպքերի ժամանակ լռում էին, ավելին, պարտակում տարատեսակ սպանություններ միջազգային կառույցների առաջ: Քանի~-քանի~ նմանատիպ դեպք է տեղի ունեցել այն տարիներին, երբ վերջիններս իշխանության բարձրագույն կրողներն էին, քանի մարդիկ են սպանվել այս կամ այն օլիգարխի թիկնազորների կողմից, սակայն նրանք իմացել ու լռել են...

      Սպայի մահը ողբերգություն է, կատարողներն ու նրանց հետևում կանգնածները՝ օլիգարխիան, պետք է արժանի պատիժ կրեն, սակայն այս դեպքը որոշ մարդկանց համար քաղաքական խրախճանքի առիթ չպետք է տա...


      Ժիրայր Մուրադյան


      HayNews.am

    13. #43
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Ամենակարևորն անտարբերության դեմն առնելն է. Սամվել Կարապետյանը` Վահե Ավետյանի մահվան մասին
      02 Հուլիսի 2012 - 12:25

      «Արձագանքը կարևոր է, սակայն առավել կարևորն անտարբերության դեմն առնելն է: Կարևոր է, որ յուրաքանչյուր հայ դողա մյուս հայի վրա, որպեսզի այլևս տեղի չունենան «Հարսնաքարի նման դեպքեր»:


      Այս մասին նշեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանն` ի պատասխան HayNews.am-ի հարցի` արդյոք մասնակցելու է Վահե Ավետյանի հուղարկավորությանն` ի նշան բողոքի:

      Կարապետյանը շեշտեց. «Ողնաշարի շտկումը կհանգեցնի անտարբերության վերացման»:

      «Բնության մեջ ամեն ինչ իրար հետ կապված են: Հուշարձանների ավիրումը նույնպես մարդկանց անտարբերության պատճառն է: Պետք է մարդկանց ողնաշարը շտկվի,որ մարդիկ ազատվեն անտարբերությունից»,-հավելեց Կարապետյանը:

      HayNews.am

    14. #44
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      Թուրքերը բողոքում են, որ Հայաստանի քարհանքների պայթեցումները վնասում են Անիի կանգնուն մնացած եկեղեցիները



      Օգոստոս 04, 2012 | 22:17
      «Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի կանգուն մնացած եկեղեցիներն ու մյուս շինությունները վնասվում են Ախուրյանի կիրճից այն կողմ (Հայաստանի հանրապետության տարածքում-խմբ) գտնվող քարհանքների շրջանում իրականացվող պայթյուններից»: Այս մասին ահազանգում են թուրքական լրատվամիջոցները։

      Թուրքական Haberler-ը գրում է, թե Անիի ավերակներ այցելող թե Թուրքիայի քաղաքացիները, թե արտասահմանցի զբոսաշրջիկները բողոքում են Հայաստանի տարածքում գործող քարհանքներից, որտեղ իրականացվող պայթյուններից վնասվում են Անիի կանգուն մնացած արժեքները։

      Զբոսաշրջիկները պահանջում են, որ որպեսզի թուրքական իշխանությունները կարողանան հայկական իշխանությունների հետ համաձայնության գան հանուն Անիի փակել սահմանին գտնվող քարհանքները։

      Խնդրի առնչությամբ դիմեցինք հուշարձանագետ Սամվել Կարապետյանին: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի քարհանքների պայթեցումները շատ մեծ վնաս են հասցրել Անիի կանգուն մնացած եկեղեցիներին: Եւ երբ այդ թեմայի շուրջ մի քանի տարի առաջ աղմուկ էր բարձրացվել, տարիներ պահանջվեց, որ պայթեցումները դադարեցվեն, մասնավորապես` 2005-2006 թվականներից հանքը շահագործվում է առանց պայթեցումների: «2000թ, երբ ես ինքս Անի քաղաքում էի, երբ շրջում էինք քաղաքում, 1,5 ժամվա ընթացքում երկու պայթյուն եղավ եւ դուք չեք կարող երեւակայել, թե դա ինչ ցնցում էր Անի քաղաքում: Երբ մարդ հիշում է, որ Անի քաղաքում հնագիտական պեղումներ կատարելիս Նիկողայոս Մառն արգելել էր նույնիսկ որսորդական տարածքում մեկ կրակոց արձակել միայն մի պատճառով` հաշվի առնելով ձայնը»,- նշեց նա:

      Հուշարձանագետի կարծիքով` եթե նորից նույն խնդիրը արծարծում են թուրքական լրատվամիջոցները, ապա այստեղ երկու տարբերակ կա` կամ դա սուտ է, եւ թուրքերը շահարկում են տարիներ առաջ տեղի ունեցած մի խնդիր, կամ էլ «մեր անհոգի,շահամոլ արդյունաբերողները նորից են սկսել վնասել Անին»: Նա տեղեկություն չուներ` արդյոք պայթեցումներ իրականում կա՞ն, թե՞ ոչ:

      Սամվել Կարապետյանի փոխանցմամբ` այդ քարհանքները պատկանում են «ազգի ընտրյալներին»: Քարհանքների` պատգամավորներին պատկանելու մասին հուշարձանագետին հայտնել էին տեղի բնակիչները:

    15. #45
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Who owns what in Armenia

      «Հրապարակ». Ջերմուկի նոր առողջարանը և փայատերերը

      09:51, 8 օգոստոսի, 2012
      Աշոտ Արսենյանին պատկանող «Արմենիա» առողջարանի հարևանությամբ Ջերմուկում նոր առողջարան է կառուցվում, որը թվում էր, թե «Արմենիայի» մասնաշենքն է, բայց պարզվում է՝ բոլորովին էլ ոչ։ Այն փայատիրական հիմունքներով է ստեղծվել, որտեղ մեծ՝ մոտ 50 տոկոսի չափ փայաբաժին ունի Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, մի 15 տոկոսի չափ՝ Աշոտ Արսենյանը, ում ներգրավել են, որ չդժգոհի, թե իր բիզնեսը խլում են, իսկ մնացած 30-35 տոկոսը, ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի ընտանիքինն է։

      Շենքը կառուցվում է Նարեկ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցի կողմից։ Շինարարությունը սկսվել է 2009-ին և պետք է ավարտվեր 2011-ին, սակայն այժմ երեսպատման աշխատանքներն են ընթանում և հազիվ թե մինչև տարեվերջ ավարտվեն։ Առողջարանն ավելի ճաշակով ու շքեղ է լինելու, քան հին «Արմենիան»։

      Այնուամենայնիվ, ջերմուկցիներն արձանագրում են, որ առողջարանային գլխավոր կենտրոն դառնալու իրենց հույսերը չեն արդարացել։ Եվ անգամ դժգոհում են, որ Սերժ Սարգսյանն իրենց այնպես տիրություն չարեց, ինչպես Ռոբերտ Քոչպրյանը Ծաղկաձորին արեց։ Ճիշտ է՝ Ծաղկաձորի մոտ կեսը, ասում են, ՀՀ նախկին նախագահին է պատկանում, բայց իրենք համաձայն էին անգամ դրան՝ միայն թե առողջարանային կենտրոնն աշխատեր և տեղացիներին եկամուտ բերեր։

    Page 3 of 24 FirstFirst 12345613 ... LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Replies: 4
      Last Post: 01-09-2011, 05:55 AM
    2. Who owns this site?
      By Icy in forum General Talk
      Replies: 20
      Last Post: 11-16-2010, 06:09 PM
    3. Replies: 18
      Last Post: 09-04-2009, 08:14 AM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •