Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Հակադառորդի դիվերսիաների ընթացքում զոհվել է 2 զինծառայող, 1-ը վիրավորվել. ՊԲ
          Հունվար 3, 2015 by Հասմիկ Մելիքսեթյան


          Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

          Վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը, տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

          Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

          ՊԲ-ն կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

          Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia




            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              ԼՂ ՊԲ. Հակառակորդը դիվերսիոն երկու գործողություն է ձեռնարկել և ետ շպրտվել



              Լիլիթ Հարությունյան


              03.01.2015


              Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշեր ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։

              Ըստ հաղորդագրության, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կորուստներ կրելով՝ հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

              «Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։

              «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

              Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։

              «Ազատության» հետ հեռախոսազրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ իրավիճակը վերահսկելի է:

              «Իրավիճակը վերահսկելի է, բնական է, որ հակառակորդը փորձում է հատկապես այս տոնական օրերին յուրովի «շնորհավորել» մեր Նոր տարին, բայց ասեմ, որ ստանալու է նույնպիսի «շնորհավորականներ», նույնպիսի «բարեմաղթանքներ», - հայտարարեց Բաբայանը։

              «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ դիվերսիոն գործողություններ լինեն նաև առաջիկա օրերին, Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը պատասխանեց. - «Դժբախտաբար, գիտեք, հակառակորդը այդպիսի քաղաքականությունը որդեգրել է որպես իր հիմնական, այսպես ասած, պահելաձևերից մեկը, և կարծում եմ՝ շարունակվելու է»։ «Լարվածությունը, իհարկե, ստանալով համապատասխան հակահարված՝ նրանք միշտ հանգստանում են», - հավելեց Բաբայանը։

              Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի n զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

              Գիշերվա իրադարձությունների արդյունքում վիրավորված զինծառայող Վոլոդյա Հարությունյանը, Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում. - «Վիրավորի առողջությանը ներկա դրությամբ որևէ բան չի սպառնում, նրա առողջական վիճակը արդեն կայուն է։ Եղել է վիրահատություն, նորմալ անց է կացրել և նորմալ վիճակում է»։

              «Նրանք փորում են իրենց իսկ փոսը»
              Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն է տարածել՝ հերքելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի տեղեկատվությունը ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունների մասին։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ տեղի է ունեցել հակամարտություն և փոխհրաձգություն «հայկական զինված խմբավորումների ներսում»:

              Բաքվի այս հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը հետևյալ կերպ արձագանքեց. - «Գիտեք, ի՞նչ պիտի ասենք հոգեկան խանգարումներ և մոլագար բնավորություն ունեցող մարդկանց մասին՝ ոչ մի բան։ Այսինքն, եթե նրանք նման պահվածք են ցուցաբերում ամեն ժամանակ, նույնիսկ՝ այս տոնական օրերին, բնական է, որ սա չի կարող նորմալ մարդու տպավորություն թողնել և նորմալ, էսպես ասած, ինչ-որ ձևով մեկնաբանության արժանանալ։ Նրանք ուղղակի ևս մեկ անգամ ցույց են տվել իրենց իրական դեմքը, և այսպիսի քաղաքականությամբ նրանք փորում են իրենց իսկ փոսը՝ ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել»։

              Այս տարի Բաքվում պետք է անցկացվեն համաեվրոպական առաջին Օլիմպիական խաղերը: Դավիթ Բաբայանը տարակուսում է, թե ինչպես է քաղաքակիթ Եվրոպան որոշել խաղերը անցկացնել մի երկրում, որը Օլիմպիադայի անցկացման ժամանակահատվածին հատուկ կանոնները անգամ չի պահպանում:

              «Հին աշխարհում, գիտեք, որ Օլիմպիական խաղերը նաև այսպիսի ժամկետ էր, որ պատերազմներ ու բախումներ չէր լինում, մորատորիում էր, այսպես ասած, օլիմպիական։ Բայց այդ պետությունը նույնիսկ դա չի հարգում», - շեշտեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակը՝ շարունակելով. - «Ի՞նչ կարելի է ասել այս ուղղությամբ՝ միայն ափսոսանք, բայց համապատասխան գործողությունները նրանք միշտ պիտի հակահարվածը զգան. միայն դա է իրենց պահում համեմատաբար ավելի, այսպես ասած, «կայուն և հանգիստ» իրավիճակում»։

              «Ցանկացած սադրանք 2015-ին նույնպես խստագույնս պատժվելու է»
              Ժամեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նույնպես վստահեցնելով , որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով:

              Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ Սուրբ Ծննդյան տոների շեմին ստեղծված իրավիճակն «Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության նենգ քաղաքականության արդյունքն է և ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը»:

              Միաժամանակ, Պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ պետությունների ուշադրությունն է հրավիրում «այն անպատասխանատու քաղաքականության վրա, որը, փաստորեն, 2015 թվականի սկզբից ևեթ վերսկսել է Ադրբեջանի իշխանությունը, և վերահաստատում է միջազգային հանրության կողմից նման քաղաքականության հասցեական դատապարտման անհրաժեշտությունը»:

              «Ադրբեջանի ղեկավարության սանձազերծած ցանկացած սադրանք 2015 թվականին նույնպես խստագույնս պատժվելու է և անխուսափելիորեն հանգեցնելու է ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ կորուստների, որոնց ողջ պատասխանատվությունը կրելու են այդ պետության իշխանությունները», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

              Բաքվին սթափեցնելու կոչ միջազգային հանրությանը
              Երեկոյան հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությունները և իր խորին ցավակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին։

              «Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում», - շեշտում է Արտգործնախարարությունը՝ շարունակելով. - «Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում, սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ»։

              Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ՝ վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  ԼՂՀ ՊԲ-ն ճնշել է հակառակորդի ակտիվությունը, ոչնչացրել է երեք զինծառայող,
                  06.01.2015



                  ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 եւ 82մմ-ոց ականանետերից եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

                  ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են:

                  Հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում իրականացնում զսպիչ գործողություններ:

                  Լուրեր Հայաստանից - NEWS.am

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Հակառակորդի ակտիվությունը ճնշելիս զոհվել է երկու հայ զինծառայող,
                    06.01.2015


                    Հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hակառակորդի ակտիվությունը ճնշելիս հայկական կողմը եւս կորուստներ է ունեցել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

                    Մեր տեղեկություններով՝ զոհվել է երկու պայմանագրային զինծառայող: Նրանք երկուսն էլ ապրում են ԼՂՀ-ում: NEWS.am-ի աղբյուրները նաեւ հայտնեցին, որ հակառակորդի զոհերի թիվը ավելին է, քան նախապես հաղորդվել է: Նախնական տեղեկություններով՝ հակառակորդն ունի առնվազն 7 զոհ:

                    Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ին եւ 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամանաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում` 60 եւ 82մմ-ոց ականանետերից եւ ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

                    ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են:

                    Լուրեր Հայաստանից - NEWS.am

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Տավուշում հակառակորդի դիվերսիայի փորձ է եղել

                      Հունվար 11, 2015 by Վռամ Խոջագորյան


                      Այսօր՝ հունվարի 11-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի սահմանային գոտում (Բաղանիս գյուղի հատվածում) հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ՀՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից ժամանակին բացահայտվել և կազմակերպած դարանի շնորհիվ կասեցվել է։

                      Միջադեպի արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներից մեկի դին մնացել է միջդիրքային գոտում։ Ցավոք, զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվ, 1935-ին ծնված Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը։

                      Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ իրավիճակն ամբողջությամբ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության տակ է։

                      Comment

                      Working...
                      X