• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 1 of 81 12341151 ... LastLast
    Results 1 to 15 of 1211

    Thread: Military Forces of the Republic of Armenia

    1. #1
      Registered User Tigranakert's Avatar
      Join Date
      Mar 2008
      Posts
      973

      Military Forces of the Republic of Armenia

      This topic is made to share the latest photos of the Armenian Army.

      http://www.mil.am/

    2. #2
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      ՀՀ ՊՆ մամլո քարտուղար է նշանակվել Արծրուն Հովհաննիսյանը
      Posted on Հուլիս 2, 2012 by Մելինե Մ. | Մեկնաբանել
      ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար է նշանակվել Արծրուն Կարապետի Հովհաննիսյանը:

      Արծրուն Հովհաննիսյանը ծնվել է 1980 թ.-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: ՀՀ ԶՈւ-ում է 1997թ.-ից, 2001թ.-ին ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2012թ.-ին` ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի պատմության մագիստրատուրան: Տասնյակ գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է: Ամուսնացած է, ունի երկու դուստր:
      http://razm.info/6419

    3. #3
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      ՀՀ ՊՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ
      Posted on Հուլիս 2, 2012 by Մելինե Մ. | Մեկնաբանել
      ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, ՀՀ զինված ուժերի ամբողջ անձնակազմը խորապես վշտացած է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի մահվան կապակցությամբ: Ցավակցում ենք Վահե Ավետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:

      ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զինվորական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի ընտանիքին, մաղթում տոկունություն և համբերատարություն: Վստահեցնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հետևում է հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի ընթացքին և համոզված ենք, որ մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:
      http://razm.info/6417

    4. #4
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Օլիգարխիայի զոհը
      02 Հուլիսի 2012 - 10:26

      Հայաստանում հերթական անգամ օլիգարխի թիկնապահների կողմից սպանվեց հայ մարդ, Հայաստանի շարքային քաղաքացի.
      Ընդ որում, նա գնաց միանալու տասնյակ այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ «դուր չեն եկել» օլիգարխին, նրա թիկնապահներին, չեն տեղավորվել մեր երկրում հաստատված վախի մթնոլորտի, ամենաթողության, անպաշտպան մարդու տրամաբանության շրջանակներում: Սպա Վահե Ավետյանը մեծ հաշվով չսպանվեց կոնկրետ մարդու կողմից, Ավետյանին ծեծելով սպանեց օլիգարխիան, այն համակարգը, որ կա Հայաստանում ավելի քան 15-16 տարի, որտեղ մեծահարուստ, կրիմինալ զանգվածն ունի մարդ սպանելու, ծեծելու, առևանգելու ու դրա հետևանքով անպատիժ մնալու բոլոր հնարավորությունները: Այսինքն, Ավետյանին, մնացած բոլոր նրանց, ովքեր զոհվել են այս կամ այն հաստավիզ «ախռաննիկի» ծեծից, սպանել է համակարգը, անպատիժ օլիգարխիան, որ պետության մեջ պետություն է ստեղծել իր պատժիչ ջոկատներով, բանտերով, ֆինանսատնտեսական հնարավորություններով, միջազգային կապերով ու հասարակության վրա ազդելու իր լծակներով:

      Ավետյանի փոխարեն կարող էին սպանել ցանկացածի՝ ինձ, քեզ, նրան, այս պահին փողոցում իր երեխային մանկապարտեզ տարած երիտասարդ հորը՝ բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ չեն հնազանդվել, դուր չեն եկել ամենակարող օլիգարխին:

      Մի բան, սակայն, հստակ է... հասարակությունը չի հանդուրժում այլևս նման երևույթներ: Երբ Ալրաղացի Լյովի թիկնապահները ծեծելով սպանեցին Անդրանիկ Բաբայանին, ում ուղղակի խառնել էին հայտնի լրագրող Արթուր Սահակյանի հետ, բողոքի ալիք չբարձրացավ, քաղաքական ուժերը գերադասեցին սպասել, չխոսել, բացի հատուկենտ թերթերից ու կայքերից՝ մնացած լրատվամիջոցները վախեցան այդ մասին գրել: Այսօր, սակայն, Հայաստանում որակապես այլ իրավիճակ է: Կա քաղաքացիական հասարակություն, կան համարձակ մարդիկ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության մեջ, ովքեր չեն վախենում հրապարակավ դատապարտել տեղի ունեցածը:

      Փաստը մնում է փաստ՝ Հայաստանի զարգացման, մեր քաղաքացիների երջանկության թիվ մեկ հակառակորդը օլիգարխն է, դրա հավաքական կերպարը՝ իր թիկնազորներով, ջիփերով, պատժիչ ջոկատներով ու քրեական կապերով: Հայաստանի ապագան կախված է նրանից, թե առաջիկա տարիներին որտեղ կլինեն օլիգարխները, հասարակական ի՞նչ դիրք ու կարգավիճակ կունենան: Ավետյանները Հայաստանում կշարունակվեն սպանվել այնքան ժամանակ, քանի օլիգարխիան Հայաստանում քաղաքական իշխանության մաս է կազմում, քանի դեռ իրեն անպատժելու ու ամենակարող է համարում:


      Ժիրայր Մուրադյան

      HayNews.am

    5. #5
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Սեյրան Օհանյանը Վահե Ավետյանի տանն է
      02 Հուլիսի 2012 - 11:31

      HayNews.am-ն այսօր գրել էր, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ չի այցելել «Հարսնաքարում» սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հոգեհանգստին:
      Քիչ առաջ, սակայն, մեզ հայտնի դարձավ, որ նախարարն այցելել է Ավետյանի տուն, ցավակցել նրա հարազատներին: Հիշեցնենք, որ այսօր ռազմական բժշկի հուղարկավորությունն է:

      HayNews.am

    6. #6
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Սեյրան Օհանյանը կմասնակցի Վահե Ավետյանի հուղարկավորությանը
      Posted on Հուլիս 2, 2012 by Մելինե Մ. | Մեկնաբանել
      Երեկ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի այցելել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, բուծառայության մայոր Վահե Գառնիկի Ավետյանի հոգեհանգստի արարողությանը, քանի որ իր ծննդյան տարեդարձն է նշելիս եղել։

      Razm.info-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ներկա պահին Սեյրան Օհանյանն գտնվում է Վահե Ավետիսյանի տանը և կմասնակցի հուղարկավորության արարողությանը։

    7. #7
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      ՀՀ ՊՆ երկու սպա վթարի են ենթարկվել
      Posted on Հուլիս 2, 2012
      by Մելինե Մ.

      Հուլիսի 2-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ՊՆ աշխատակից 26-ամյա լեյտենանտ Արտյոմ Մելքոնյանը, վարելով “ՎԱԶ 21010″ մակնիշի 14 ՕՕ 501 համարանիշի մեքենան, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին՝ “Արագիլ” ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մ կողաշրջվելով հայտնվել է դաշտում: Այդ մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

      Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր 29-ամյա կապիտան Արսեն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է արագությունը և այդ պահին նրանց առջևով անցնող կովը, որին էլ փորձելով շրջանցել՝ նրանք վթարի են ենթարկվել: Ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ՌՈ Արարատի հատուկ պահպանման տարածք:

      Մանրամասն տեղեկություն կհաղորդենք ճշտելուց հետո։

    8. #8
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      «Բանակին մատով չկպնեք»


      Քիչ հետո տեղի կունենա Հարսնաքար ռեստորանում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված եւ հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ մայոր Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Ներկա են հարյուրավոր քաղաքացիներ, մեծ թվով զինվորականներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ:

      Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մեր թղթակցի հարցին պատասխանելով, դատապարտել է տեղի ունեցածը եւ հայտարարել հետեւյալը. «Զգուշացնում եմ՝ բանակին մատով էլ չկպնել, վերջին անգամ եմ ասում. էդ ովքեր ախրաննիկ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն»:

    9. #9
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Մտավորականությունը՝ «Հարսնաքարի» մասին
      Նարեկ Ալեքսանյան

      13:36, 2 հուլիսի, 2012
      Ռուբեն Բաբայան՝ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար

      Սպանդանոց ճաշելու գնալ չի կարելի: Պարտադիր չէ մարդ սպանել հանցագործ կոչվելու համար: Հանցագործ է նաև այն մարդը, ով արդարացնում է հանցագործությունը: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, և պատճառն այն է, որ ներկայիս արժեհամակարգում բռնությունը կենտրոնական դիրք է գրավում: Այն կա բոլոր շերտերում, և ամեն կերպ արդարացվում է. դպրոցում ուսուցիչը, իսկ տանը ծնողը երեխային ծեծում է` ասելով, իմ երեխան է, մայրական ապտակ եմ տալիս:

      Բանակում բռնությունն արդեն սովորական է: «Հարսնաքարում» բռնություն գործադրած անձինք եղել են թիկնապահներ, մատուցողներ, որոնց համար նույնպես բռնությունը հարցեր լուծելու միակ տարբերակն է, փաստորեն: Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությանը ես տեսա դեմքեր, որոնք ուղղակի հիացնում էին. դրանք ասես ընտրված մարդիկ լինեին, ովքեր չեն ուզում ապրել այդպիսի արժեհամակարգում:

      Լիլիթ Պիպոյան՝ երգահան, երգչուհի

      «Հարսնաքարը» և դրա նման վայրերը ֆեոդալական կալվածք են հիշեցնում, որտեղ գործում են սեփական կանոնները: «Սամասուդը» հարցեր լուծելու ձև է այնտեղ. օրենքի հանդեպ հարգանք չկա ընդհանրապես:

      Այս պարագայում իշխանության պարտքն է արագ պատժել մեղավորներին: Մտավորականները պետք է մտածեն կատարվածի պատճառների մասին, իսկ հասարակ քաղաքացիներն ուղղակի պարտավոր են վերաբերմունք ցույց տալ` բոյկոտել ռեստորանի տիրոջը պատկանող ապրանքատեսակները, չգնալ այդ ռեստորան, գոնե ինչ-որ ժամանակ:

      Սամվել Կարապետյան՝ հուշարձանագետ

      Եթե հետաքրքրվենք մեր մոտակա ծագմամբ, կբացահայտենք, որ գրեթե յուրաքանչյուրիս պապը կամ նրա հայրն իրենց գյուղից միակ կենդանի մնացածն է եղել պատերազմների կամ եղեռնի արդյունքում: Մենք մազապուրծ եղած ազգ ենք և ուղղակի իրավունք չունենք մեր իսկ ձեռքերով սպանել այսօրվա սերունդը: Նման տեմպերով մենք երկար չենք կարող գոյատևել, առավելագույնը հարյուր տարի:
      http://hetq.am/arm/news/16185/mtavor...ari-masin.html

    10. #10
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Տեղի ունեցավ Վահե Ավետյանի հուղարկավորությունը
      http://www.armenialiberty.org/conten.../24632514.html
      Կարլեն Ասլանյան
      Վերջին թարմացում. 02.07.2012 20:52
      Այսօր կեսօրից Ավետյանների տուն տանող ճանապարհը գերծանրաբեռնված էր: Հարյուրավոր մարդիկ գալիս էին վերջին հրաժեշտը տալու դաժան ծեծի հետեւանքով մահացած զինվորական բժշկին: Ավետյանի դին ուղեկցում էին զինվորական շարասյունը եւ նվագախումբը:

      Ավետյանի աճյունը հողին հանձնեցինՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քաղաքային գերեզմանատանը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ով մասնակցում էր հուղարկավորությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարճ, բայց բավական կոշտ գնահատական տվեց եղելությունը:

      «Ուզում եմ բոլորին զգուշացնել, որ մատը բանակին չկպցնեն: Վերջին անգամ եմ ասում ու զգուշացնում եմ: Ախրանիկներ ունեն, զինված մարդիկ ունեն, թող իրենց լավ պահեն», - ասաց Խաչատուրովը:

      Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, ինչպես նաեւ «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները երթով եկան մասնակցելու հուղարկավորությանը: Եկել էր նաեւ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը:

      ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ` Ավետյանի մահը անմարդկային գազանության հետեւանք է:

      «Ինչպե՞ս է հնարավոր մարդը դառնա այնքան անուղեղ կենդանի, որպեսզի նման երեւույթ, նման արարք տեղի ունենա մեր երկրում: Հիմա մենք բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի այդպիսի մարդիկ հասկանան, որ հովանավորյալներ չպիտի լինեն, որ գազանությունը, մարդասպանությունը չպիտի ունենա հովանավորյալներ: Սա պիտի լինի մեր բոլորի հավաքական խղճի ձայնը», - ասաց Զոհրաբյանը:

      Նաիրա Զոհրաբյանը, այդուհանդերձ, չցանկացավ ասել, թե արդյո՞ք պատասխանատվության բաժին ունի Ռուբեն Հայրապետյանը: Ասաց` դա իրավապահները պետք է պարզեն, ինքը ծանոթ չէ գործի մանրամասներին:

      «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հակառակը պնդում էր, որ Հայրապետյանն անհապաղ պետք է հրաժարվի պատգամավորական մանդատից եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

      «Մենք հասկանում ենք, որ դատաքննությամբ մենք գրեթե չենք կարող հասնել արդարության: Մենք հասկանում ենք, որ մեր քաղաքական գործիչները, այն քաղաքական կուսակցությունը, որը ներկայացնում է Ռուբեն Հայրապետյանը եւ նաեւ ինքը` որպես քաղաքական գործիչ, պետք է ասեր, որ ինքս եմ հրաժարական տալիս: Ես դրա կողմնակիցն եմ, բայց մենք տեսնում ենք, որ նման քաղաքական կամք գոյություն չունի, եւ քաղաքական գնահատական առաջին հերթին պետք է տրվի այս ամենին»:

      Այսօր ավելի ուշ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները բողոքի երթ անցկացրեցին Երեւանում: Մայրաքաղաքի փողոցներով անցնելով՝ մասնակիցները անցորդներին, շենքերի պատուհաններից նայողներին պատմում էին, որ ծեծի հետեւանքով մարդ է մահացել:

      Նախաձեռնության անդամները այսօր հայտարարեցին, որ տեղի ունեցածի հիմնական պատասխանատուն են համարում Ռուբեն Հայրապետյանին, ուստի բողոքի ակցիաների թիրախը հենց նա է լինելու. նրանք պահանջելու են Հայրապետյանին զրկել պատգամավորական մանդատից:

      Երթը ավարտվեց գլխավոր դատախազության առջեւ ակցիայով:

      «Մենք եկել ենք նախազգուշացնելու, որ եթե այս կառույցը նույնպես անուղղակի կամ ուղղակի կերպով հովանավորի «Հարսնաքար»-ում Վահե Ավետյանի սպանությանը, ապա նա նույնպես հանդիպելու է այս քաղաքացիների ամենախիստ ընդվզման եւ քաղաքացիական ագրեսիային», - հայտարարեցին նրանք:

    11. #11
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      «Օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք»

      Ռուզաննա Ստեփանյան
      Հրապարակված է՝ 02.07.2012
      Օրենքի խախտմանը մենք այլ օրինախախտմամբ չպետք է պատասխան տանք, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված եւ մահացած Վահե Ավետյանի դեպքին, ինչպես նաեւ զինվորական փոխգնդապետի կողմից «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձին:

      «Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք: Դեպքի կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված, եւ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Փառք աստծո, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն էլ այդ տեսակետին է, եւ իրենք, այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին: Կարծում եմ, որ մենք մեր հայրենիքում պետք է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծենք, որովհետեւ տարիքի հետ կապված մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի միջոցով, այլ ոչ թե ձեռքի: Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, մանավանդ զինվորականի, մանավանդ բժշկի, որը զբաղվում է մյուսների առողջությամբ»:

      Հարցին, թե հանդիպե՞լ է Ռուբեն Հայրապետյանի հետ, ում Ավետյանի մահվանից հետո տեղի ունեցած բազմաթիվ բողոքի ակցիաների մասնակիցները համարում են կատարվածի մեղավորը` պնդելով, որ բժշկին ծեծողների մեջ են եղել նաեւ Հայրապետյանի թիկնապահները (Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել էր, որ «Հարսնաքար»-ի գործով կալանավորվածների մեջ կան նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ), Օհանյանը պատասխանեց. - «Ես հեռախոսազրույց եմ ունեցել, եւ մենք երկուսս էլ փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը: Ես գտնում ենք, որ այստեղ մենք չպետք է ավելորդ հրապարակային միջոցառումներ կազմակերպենք: Մենք պետք է մեր խոսքը փոխանցենք իրավապահ մարմիններին, որոնք օրինական ընթացք պետք է տան: Ես կարծում եմ, որ օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք»:

      Նախարարը նաեւ անդրադարձավ «Հարսնաքար»-ը պայթեցնելու` Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի փորձին. փոխգնդապետին կիրակի օրը ձերբակալ են ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով. - «Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ պետք է նաեւ օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե` սպա: Մենք իրավունք չունենք ինչ-որ այդպիսի խնդիրներ իրականացնել, ի վերջո ՀՀ զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ պարոն փոխգնդապետը: Եթե բոլոր այդպիսի քայլերի դիմեն, ո՞ւր կհասնի»:
      http://www.armenialiberty.org/conten.../24632432.html

    12. #12
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Ականի պայթյունից ադրբեջանցի երկու զինվոր է վիրավորվել

      02.07.2012
      Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի տարածքում ականի պայթյունից վիրավորվել են Ադրբեջանի բանակի զինվորներ Սաբիր Քերիմլին եւ Իսմայիլ Հուսեյնովը։

      1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է որպես բավարար։
      02 Հուլիս 2012

    13. #13
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Պաշտպանության նախարար. Ադրբեջանի ակնկալիքներն անհեթեթ են

      Հուլիս 02, 2012 | 16:54
      Շփման գծում իրավիճակն ապակայունացնելով Ադրբեջանը նպատակ ունի խանգարել բանակցային գործընթացը, Հայաստանին ներքաշել զինված ընդհարումների մեջ, դրդել պատասխան գործողությունների, այնուհետեւ տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում:

      «ԼՂ խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել եւ խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։

      Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական «հռետորաբանության» ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք եւ ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված եւ անհնար»,-նշել է նախարարը:

      Նրա խոսքով, այս ոլորտում միջազգային նորմերը հստակ են եւ դուրս Ադրբեջանի հետաքրքրությունների շրջանակից, մասնավորապես՝ ուժ չկիրառելու դրույթը եւ ազգերի ինքնորոշման գաղափարի առկայությունը չեն կարող ազդեցություն չունենալ եւ չկատարել զսպիչ գործառույթ։ «Նույնը վերաբերում է նաեւ սպառազինության մրցավազքը կանխելուն միտված ջանքերին ու վերահսկողությանը, ինչը բացարձակ հակոտնյա է Ադրբեջանի նկրտումներին։ Անկասկած, միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել, թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Ասել, որ միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ, ճիշտ չի լինի։

      Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներեւ է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետեւ Ադրբեջանը դիվերսիոն գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան, ստեղծելով անհանդուրժելի նախադեպ»,-ասել է նա:

      Սեյրան Օհանյանը համոզված է, որ Ադրբեջանի վերջին շրջանի ագրեսիան ծրագրավորված էր եւ ղեկավարվում էր կենտրոնից, բայց չի բացառվում, որ ներքին օղակներում շատերը զբաղվեն ինքնագործունեությամբ եւ սեփական նախաձեռնությամբ կազմակերպեն որեւէ զինված գործողություն հայկական դիրքապահ ուժերի դեմ։

      Անդրադառնալով ադրբեջանական գործողություններին հայկական կողմի պատասխանին, պաշտպանության նյախարարն ասել է. «Մինչ օրս մեր պատասխանը եղել է ոչ համաչափ, եւ Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։ Անհասցե, անկանոն ու անիմաստ կրակոցներին մենք չենք պատասխանում, իսկ նպատակաուղղված գործողություններին եւ դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ բազմապատիկ գերազանցությամբ»:

      Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, նախարարն ընդգծել է, որ նման վտանգ միշտ էլ:

      «Որքան զգոն ու աչալուրջ լինեն առաջնագծի ուժերը, նույնքան քիչ կլինեն կորուստները։ Ես վստահ եմ, որ ադրբեջանական հարձակումը կասեցվել է զինվորական արհեստավարժության բարձր մակարդակով։ Յուրաքանչյուր կորուստ, յուրաքանչյուր զինվորի կյանք շատ թանկ է մեզ համար, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել զինվորի անվտանգությունը հակառակորդի զինված հարձակման ժամանակ։ Առաջնագծում երկրի սահմանների պաշտպանությունը իրականացվում է լիարժեքորեն։ Անվտանգության առումով արված է հնարավոր ամեն ինչ։ Հարցը մարդկայնորեն հասկանալի է ինձ՝ որպես պաշտպանության նախարարի։

      Պատասխանս էլ պիտի ըմբռնելի լինի հասարակությանը։ Մարտական գործողությունների ժամանակ մարդկային կորուստներն անխուսափելի են։ Ի պատիվ մեր զինվորների՝ պիտի ասեմ, որ Հայաստանի սահմանները պաշտպանվում են քաջաբար։ Ես հպարտությամբ պիտի նշեմ, որ ունենք հայրենասեր, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը չխնայող, խիզախ ու արիասիրտ զինվորներ, որոնք ամուր կանգնած են առաջնագծում ու թույլ չեն տալիս հակառակորդին շարժվել առաջ»,-ասել է նա:

    14. #14
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia

      Սեյրան Օհանյանի ուշագրավ ակնարկները


      Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպից հետո անձնապես դեռեւս չէր արձագանքել կատարված հանցագործությանը, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում արտահայտել է իր վերաբերմունքը: Այդ վերաբերմունքի մեջ կան ուշագրավ դրվագներ:

      Մասնավորապես, պաշտպանության նախարարը ասում է. «Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք: Դեպքի կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված, եւ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Փառք աստծո, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն էլ այդ տեսակետին է, եւ իրենք, այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին»:

      Շատ հետաքրքիր է, ինչու է Հարսնաքարի ղեկավարության դիրքորոշման համար Աստծուն փառք տալիս պաշտպանության նախարարը: Այսինքն ի՞նչ, լավ է, որ Հարսնաքարի ղեկավարությունն այդպես էր մտածում եւ հանձնել է «սխալվողների՞ն»: Այսինքն պաշտպանության նախարարը կարծում է, որ Հարսնաքարի ղեկավարությունը կարող էր եւ չհանձնե՞լ «սխալվողներին»:

      Իսկ ո՞վ էր հարցնում Հարսնաքարի ղեկավարությանն ընդհանրապես: Չէ որ օրենքին դա չպետք է հետաքրքրքի՝ համաձա՞յն է Հարսնաքարը հանձնել, դեմ է Հարսնաքարը, թե «ձեռնպահ»: Ու՞մ եւ ինչու է Հարսնաքարի ղեկավարության կարծիքն ընդհանրապես հետաքրքրել այդ դեպքում:

      Իսկ եթե պատահեր այնպես, որ Հարսնաքարի ղեկավարությունը համաձայն չլիներ հանձնելուն, ի՞նչ պետք է լիներ այդ դեպքում: Հարսնաքարը պետք է վերցնեին տանկային գրոհո՞վ, թե պարզապես պետք է տանկերով ցրեին արդարադատություն պահանջող հասարակությանը:

      Գուցե Սեյրան Օհանյանը հենց Հարսնաքարի ղեկավարության համար է փառք տալիս Աստծուն, որ համաձայնեցին եւ այդպիսով խուսափեցին ավելորդ բարդություններից: Իսկ թե ինչ բարդություն կարող էր լինել Հարսնաքարի ղեկավարության համար, երեւի թե երեւաց մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանի քայլից, ով նախօրեին գիշերը մտել էր Հարսնաքար ու սպառնացել պայթեցնել այն, վրեժխնդիր լինելով իր ծառայակից սպա Վահե Ավետյանի սպանության համար:

      Այդ առիթով է Սեյրան Օհանյանի հարցազրույցի երկրորդ դրվագը:

      «Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ պետք է նաեւ օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե` սպա: Մենք իրավունք չունենք ինչ-որ այդպիսի խնդիրներ իրականացնել, ի վերջո ՀՀ զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ պարոն փոխգնդապետը: Եթե բոլոր այդպիսի քայլերի դիմեն, ո՞ւր կհասնի»:

      Ըստ երեւույթին, Սեյրան Օհանյանը նրբորեն ակնարկում է մտածել, թե ուր կարող է հասնել բանը, եթե փորձ արվի կոծկել գործը կամ համարժեք պատասխանատվության չենթարկել բոլոր պատասխանատուներին: Նախարարը նրբորեն ակնարկում է, որ փոխգնդապետը զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ: Ինչպես հայտնի է, Վարդան Սամվելյանին ձերբակալել են: Սեյրան Օհանյանը փաստացի ասում է, որ նա միակը չէ ու կան շատերը, եւ թերեւս ակնարկում, որ բոլորին ձերբակալելը գործնականում կլինի անհնար: Հետեւաբար պետք չէ կատակել զինված ուժերի հետ եւ չանել հնարավորը, Հարսնաքարի դեպքը լիարժեք պատասխանատվության ենթարկելու համար: Առավել եւս, որ մի կողմում փաստացի կանգնած է ԶՈՒ-ն, մյուս կողմում հասարակությունը:

      Եվ սա էլ ինքնին հետաքրքրական իրավիճակ է, որովհետեւ սովորաբար Հայաստանում լարված իրավիճակներում ԶՈՒ-ն եւ քաղաքացիները լինում են բարիկադների տարբեր կողմերում: Հիմա նրանք միեւնույն կողմում են, եւ դա թերեւս իսկապես ահռելի ուժ է, որի հետ իսկապես պետք չէ կատակ անել:

      Թերեւս զարմանալի չէ նաեւ, որ ԶՈՒ հետ խաղ չանելու մասին է վկայում նաեւ պաշտպանության նախարարը: Բանն այն է, որ վերջին միջադեպի կապակցությամբ բազմաթիվ են տեղեկությունները, որ բանակում սպայակազմը չափազանց լարված է, վրդովված եւ պահանջում է հատուցում ծեծված ու սպանված սպայի կյանքի համար, պահանջում է սպայի պատվի պաշտպանություն: Այդ պայմաններում, Սեյրան Օհանյանի հեղինակության հարցը՝ որպես պաշտպանության նախարար, իսկապես սրվում է: Նա իհարկե հայտնվում է երկու քարի արանքում՝ մի կողմից իշխող կուսակցության անդամ օլիգարխի շահն ու իշխող կուսակցության եւ նախագահի լռությունը, մյուս կողմից` բանակի սպայակազմի «խիստ հայացքը»:

      Օհանյանն ըստ երեւույթին փորձում է նուրբ ակնարկներով դուրս գալ այդ երկու քարի արանքից: Բայց հազիվ թե դրա համար արդյունավետ լինի այդօրինակ նրբությունը: Իսկ այսպես, Սեյրան Օհանյանը փորձում է երկու քարի արանքից դուրս գալ, բայց միեւնույն ժամանակ թաքնված մնալ քարերի հետեւում եւ հնարավորինս լղոզված դիրքորոշում արտահայտել առկա իրավիճակի վերաբերյալ: Ի վերջո, պաշտպանության նախարարներին բնորոշ պետք է լինի կոշտությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է այդօրինակ դեպքերին: Դա իհարկե չի նշանակում, որ նախարարը պետք է կամ խրախուսի, կամ ինքն անձամբ դիմի ինքնադատաստանի: Պարզապես նախարարը տվյալ դեպքում պետք է շատ ավելի կոնկրետ, հստակ եւ ուղիղ լինի իր գնահատականի մեջ եւ հենց իր համար սահմանի գործին հետեւելու պատասխանատվության մի նշաձող, որը հետագայում նրան թույլ չի տա մանեւրել պատասխանատվության լիարժեք իրացման վերաբերյալ հանրային հարցադրումներում:

      Բանն այն է, որ տվյալ պարագայում խնդիրը զուտ դեպքը չէ, այլ պարզապես դեպքերի ողբերգական ընթացքը հանգել է մի իրավիճակի, երբ Հայաստանում տարիների վաղեմության արատավոր համակարգային երեւույթն անմիջականորեն առնչություն է ունեցել նաեւ բանակին: Իսկ դա պետք է բանակի ղեկավարության համար նաեւ խթան հանդիսանա գիտակցել սեփական պատասխանատվությունը ներքին համակարգային այդ արատների հանդեպ, եւ մտածել բանակը այդ արատների չեզոքացման հասարակական պայքարին ավելի օգտակար դարձնելու, ոչ թե արատների համակարգի պարբերական վերարտադրությանը ծառայեցնելու մասին: Ի վերջո, այստեղ նաեւ բանակի ուղղակի խնդիրների հարց է, որովհետեւ որքան երկրի ներքին կյանքում բարձր է արդարադատության, հասարակական իրավահավասարության եւ ներդաշնակության մակարդակը, այդքան շատ ավելի մարտունակ է տվյալ պետության եւ հասարակության ձեւավորած բանակը: Դա թերեւս աքսիոմատիկ ճշմարտություն է, որը ներկայում թակում է հայկական բանակի դուռը՝ դժբախտաբար ողբերգական առիթով:

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      http://www.lragir.am/armsrc/comments67816.html

    15. #15
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Military Forces of the Republic of Armenia


    Page 1 of 81 12341151 ... LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Western corruption in the Republic of Armenia
      By Tigranakert in forum Armenian Politics
      Replies: 3
      Last Post: 05-29-2011, 09:48 PM
    2. Countries that supply Armenia's armed forces
      By Mos in forum General Armenian Talk
      Replies: 15
      Last Post: 02-11-2011, 04:36 PM
    3. Armenia vs Republic of Ireland
      By womble in forum Sports
      Replies: 5
      Last Post: 09-09-2010, 06:12 PM
    4. Republic of Eastern Armenia
      By Tigranakert in forum Armenian Politics
      Replies: 12
      Last Post: 08-22-2010, 04:37 PM
    5. Armenia's Military
      By Haykakan in forum Armenian News
      Replies: 0
      Last Post: 07-10-2010, 10:15 AM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •