• porno
  • jigolo sitesi
    Page 2 of 9 FirstFirst 12345 ... LastLast
    Results 16 to 30 of 125

    Thread: Western Armenians

    1. #16
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Quote Originally Posted by bell-the-cat View Post
      Do you think google can distinguish between font colours?.
      ??????

    2. #17
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      http://noravank.am/arm/articles/deta...LEMENT_ID=6422


      12.04.2012
      ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ



      Ռուբեն Մելքոնյան
      «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ,
      ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ.
      Հայկական իրականությունում բռնի կրոնափոխ հայերի խնդիրը տարբեր ժամանակներում իր վրա է բևեռել մասնագետների և ոչ մասնագետների ուշադրությունը։ Իսլամի պարտադրանքի հետևանքով իրենց արմատներից հեռացած հայերի առանձին խմբերի մասին արժեքավոր աշխատություններ, վկայություններ, ճամփորդական նոթեր, լրագրողական հոդվածներ հանդիպում ենք սկսած 18-րդ դարից։ Արժե հիշատակել այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացրած Հակոբոս Տաշյանին, Մինաս Բժշկյանին, Ատրպետին, Հովակիմ Հովակիմյանին, Սարգիս Հայկունուն, Գրիգոր Արծրունուն, Վլադիմիր Գորդլևսկուն և այլոց։ Խորհրդային շրջանում բռնի իսլամացված համշենահայերի մասին ուշագրավ հոդվածով հանդես եկավ ականավոր գիտնական Լևոն Խաչիկյանը, հայության այդ նույն խմբի քրիստոնյա և իսլամադավան հատվածների ազգագրության, պատմության մասին հետաքրքիր նյութեր հրատարակեց համշենահայ Բարունակ Թոռլաքյանը։

      Հարկ է հատուկ շեշտել, որ բռնի կրոնափոխ հայերի խնդիրներով ինչպես գիտական, այնպես էլ գործնական ասպարեզներում լրջորեն զբաղվել են Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևոր սպասավորները ևս. օրինակ` երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինը, Պոլսո Հայոց պատրիարքներ Զավեն Տեր-Եղիայանը, Գարեգին Խաչատուրյանը, Շնորհք Գալուստյանը։

      Սկսած 1980-ական թվականներից՝ կրոնափոխ և քրիստոնյա համշենահայերի թեմայի շուրջ շնորհակալ և արժեքավոր ուսումնասիրություններ է անում այդ գործի իրական նվիրյալ Սերգեյ Վարդանյանը, որի աշխատությունները լրջորեն նպաստել են խնդրի լուսաբանմանը և հետագա աշխատանքներին։ Այսօր էլ Ս.Վարդանյանը շարունակում է համշենահայության խնդիրների շուրջ ուսումնասիրությունները, և ուրախությամբ պետք է նշել, որ արդեն տևական ժամանակ այդ գործով զբաղվում են նաև այլ գիտնականներ ևս, որոնցից արժե հիշատակել Հայկազուն Ալվրցյանին, Լուսինե Սահակյանին, ամերիկաբնակ Հովնան Սիմոնյանին։ Թուրքիայում բնակվող բռնի իսլամացված ու ծպտյալ հայերի խնդիրներն է ուսումնասիրում և արժեքավոր մենագրությամբ է հանդես եկել Կարեն Խանլարյանը։

      2006 թվականից «Հանրապետական» ամսագրում պարբերաբար հրատարակվում են կրոնափոխ, դավանափոխ հայության մասին հոդվածներ։ Խնդրի առավել ինստիտուցիոնալ ուսումնասիրությունը սկսվեց 2007 թվականից, որի նախաձեռնողը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամն էր` ի դեմս տնօրեն Գագիկ Հարությունյանի։ Հիմնադրամում ստեղծվեց կրոնափոխ, դավանափոխ հայերի խնդրով զբաղվող ծրագիր, Թուրքիայում, Վրաստանում անցկացվեցին դաշտային-հետազոտական աշխատանքներ, կազմակերպվեցին սեմինարներ, հիմնադրամի աշխատակիցները զեկույցներով հանդես եկան Հայաստանում և արտասահմանում տեղի ունեցած գիտաժողովներին։ Ի վերջո, «Նորավանք» հիմնադրամի և ՀՀ Սփյուռքի նախարարության համագործակցության արդյունքում տպագրվեցին իսլամացված և դավանափոխ հայերի խնդիրներին նվիրված գրքեր։

      Իրական գիտական ոլորտում բռնի կրոնափոխ հայերի հարցի ուսումնասիրության էվոլյուցիան կարելի է համարել նորմալ, սակայն սրա կողքին արձանագրվեցին նաև բացասական զարգացումներ։ Նախ, պետք է շեշտել, որ խնդրին միջամտեցին ոչ պրոֆեսիոնալները, որոնց մի մասը հիացական եզրահանգում արեց, թե Թուրքիայում միլիոնավոր ծպտյալ հայեր կան, նրանք շուտով ոտքի կելնեն, և Թուրքիան կփլուզվի։ Իսկ ոչ մասնագետների մյուս խումբը, որի անդամները գիտության որոշակի ճյուղերում, գուցե, ինչ-որ աշխատանքներ արել են, փորձում են մուտք գործել նաև այս ասպարեզ և հանդես են գալիս ոչ միայն նիհիլիստական, հակագիտական ու հաճախ սիրողական գնահատականներով, այլև իրենց պարտքն են համարում խիստ քննադատության ենթարկել թեմայով զբաղվողներին։ Կարծում ենք, որ, օրինակ` իսլամացված հայերի թեման գտնվում է տարբեր գիտակարգերի հատման տիրույթում, սակայն առավելապես վերաբերում է թուրքագիտությանը, քանի որ առանց իմանալու Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության պետական դիրքորոշումը, քաղաքականությունը` չի կարելի համակողմանի ուսումնասիրել խնդիրը։ Չգիտես ինչու շատերին թվում է, թե շատ հեշտ է դառնալ թեմայի «նեղ մասնագետ» և կատարել եզրակացություններ ու վերլուծություններ, որոնք բավական հեռու են գիտականությունից և իրականությունից։ Ցավոք, այս հարցում ևս գիտական օբյեկտիվության փոխարեն մարդիկ առաջնորդվում են անձնական անբավարարվածությամբ, բարդույթներով, խանդով ու նեղմտությամբ։ Վերոնշյալ այս խմբին հարկ է հավելել նաև համացանցային տարբեր մոլագարների և բլոգերների, որոնց ևս իսլամացված հայերի թեման խոսելու առիթ է տվել։

      Մեզ համար հավասարապես քննադատելի են և՛ անտեղի հիացական, և՛ նիհիլիստական գնահատականները։

      Բռնի կրոնափոխված հայության խնդրի ուսումնասիրության աշխուժացմանը զուգահեռ՝ մեր գիտական դիսկուրսում արհեստականորեն ծառացավ նաև հետևյալ հարցը. հային բնորոշելու համար գերակայությունը պետք է տալ էթնի՞կ, թե՞ կրոնական պատկանելությանը։ Մեզանում հաճախ արմատացած է այն մտածելակերպը, թե հայ կարող է համարվել միայն քրիստոնյան, ըստ այդմ՝ այլակրոն կամ կրոնափոխ հայ հասկացությունը բացառվում է, ու սրա համար, իհարկե, բերվում են բազմաթիվ հիմնավորումներ։ Փաստենք, որ սա բարդ հարց է, սակայն, մեր կարծիքով, խնդրին պետք է մոտենալ ոչ թե ցանկալին կամ իդեալականը տեսնելու, այլ այսօրվա կոնկրետ իրականության դիրքերից։ Բռնի իսլամացված հայերի և նրանց սերունդների գոյությունը փաստ է, և առնվազն անարդար կլինի անտեսել տարատեսակ դժվարությունների մեջ իրենց հայկական ծագման հիշողությունը պահպանած մարդկանց։

      Մեր կարծիքով, կրոնափոխ հայերի հարցին այդպիսի բուռն արձագանք տալը պարունակում է ակնհայտ միտում, քանի որ թեման դուրս հանվեց գիտական քննարկման շրջանակներից և դարձավ նոր անջրպետների կամ եղածների խորացման պատճառ։ Ամենակարևորն այն է, որ իսլամացված հայերի թեմայի վերաբերյալ բերվող հակափաստարկները որևէ քննադատության չեն ենթարկվում և չափից ավելի են հնացած։ Հիմնական փաստարկն այն է, որ հայը պետք է լինի միայն առաքելական քրիստոնյա, ով այդպիսին չէ, հայ չէ կամ հայ է՝ որոշ վերապահումներով։ Հարկ ենք համարում շեշտել, որ թեև Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի, ինքնության, պատմության մեջ կարևորագույն և առանձնահատուկ դեր ունի, սակայն էթնիկ և կրոնական պատկանելությունները, այնուամենայնիվ, տարբեր են, մենք հայ էինք նաև մինչև 301 թիվը, հայ են բոլոր այն մարդիկ, ովքեր առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, այլ կաթոլիկ են, բողոքական, հեթանոս կամ աթեիստ, ուստի պետք է զուսպ լինել գնահատականների մեջ։ Հայտնի գրող Րաֆֆին, որը պատկանում է այս հարցում ավելի լայնախոհ մտածող մտավորականների թվին, բազմաթիվ անդրադարձներ ունի խնդրին, որոնք սպառիչ պատասխաններ են տալիս տարատեսակ հարցերի։ Օրինակ, խոսելով կրոնական և դավանանքային միասնության մասին` նա նշում է. «Մենք այն կարծիքի ենք, թե դավանությունների բազմատեսակությունը չի ոչնչացնում ազգային միությունը, միությունը պետք է որոնել այդ մասերի ներդաշնակության մեջ, որի հիմնական մոթիվը պետք է լինի ազգայնությունն իր բարձր նշանակությամբ» [1, էջ 292]։ «Երկրագնդի վրա թե քաղաքակիրթ և թե վայրենի ազգերի մեջ չկա և երբեք չի եղել մի ազգություն, որ մեկ եկեղեցու պատկաներ» [2, էջ 327]։ «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց, և ոչ էլ լուսավորչականությունը մեզ իրավունք է տալիս հայ կոչվել» [2, էջ 332]։

    3. #18
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Մենք պետք է կարողանանք համատեղել առաքելական եկեղեցու լավ հետևորդ լինելու և ազգային հարցերում լայն մտածելու կարողությունները։ Ուսումնասիրելով կրոնափոխ հայերին` հնարավոր չէ վնասել Հայ Առաքելական եկեղեցուն, քանի որ չեն քարոզվում հակաեկեղեցական կամ հակաքրիստոնեական գաղափարներ, ընդհակառակը, ցույց է տրվում, թե բռնությամբ հեռացվելով քրիստոնեությունից՝ հայերի տարբեր խմբեր ինչպես են մաքառում այն թեկուզև գաղտնի պահպանելու համար, ինչպիսի պայմաններում են պահպանել հիշողությունը և այլն։ Բացի այդ, վերը նշվեց, որ Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ հոգևոր սպասավորներ, կաթողիկոսներ և պատրիարքներ զբաղվել են բռնի իսլամացված հայերի խնդրով, փորձել հետ բերել ուծացած հայերին։

      Պետք է հատուկ շեշտել, որ իսլամացված կամ ծպտյալ հայերը թուրքական բռնապետական քաղաքականության արդյունք են։ Մարդկանց պարտադրվել է ուրանալ իրենց կրոնը, ազգությունը, լեզուն։ Սրանք լուռ և շարունակվող վկայություններն են օսմանյան բռնապետության։ Միևնույն ժամանակ, այս մարդիկ և նրանց սերունդներն անվիճելի ապացույցն են Հայոց ցեղասպանության, քանի որ ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ փաստում է, որ ցեղասպանություն է համարվում էթնիկ կրոնական մի խմբի երեխաներին մեկ այլ էթնիկ կրոնական խումբ տեղափոխելը։ Իսկ ցեղասպանության տարիներին տասնյակ հազարավոր հայ որբ երեխաներ բռնությամբ իսլամացվել են, և այսօր մենք գործ ունենք նրանց սերունդների հետ։

      Մենք այն կարծիքին ենք, որ հարցը չպետք է քաղաքականացվի և պետք է մնա առավելապես գիտական ոլորտում ու ենթարկվի համապատասխան վերլուծության, ինչի արդյունքները կարելի է մասնագիտական ձևով ներկայացնել հանրությանը։ Ոչ պրոֆեսիոնալ հայտարարությունները վնասում են և՛ խնդրին, և՛ այն մարդկանց, ովքեր ապրում են մեր պատմական հայրենիքի տարբեր վայրերում։

      Բացի այդ, խնդրի նկատմամբ հարկ է որդեգրել երկու մոտեցում` հեռահար և կարճաժամկետ։ Ըստ այդմ՝ մեր հեռահար նպատակն է այդ հայության վերինտեգրումը, հայադարձումը, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում առաքելական քրիստոնեությունը, իսկ ներկայումս նրանց հետ շփման համար պետք է ընտրել ավելի ճկուն մարտավարություն և նրանց ընդունել այնպես, ինչպես կան։ Կարևոր է նկատել, որ իսլամի ընդունումը շատերի համար եղել է ժամանակավոր, և նպատակ է դրվել առաջին իսկ առիթի դեպքում վերադառնալ քրիստոնեությանը, ուղղակի հանգամանքները ոմանց թույլ են տվել անել դա, ոմանց` ոչ։

      Շատ է խոսվում այս խնդրից բխող հնարավոր վտանգների մասին, օրինակ, որ իսլամացված հայերը կգան և Հայաստանում մզկիթներ կբացեն։ Նախ` սահմանենք, որ մենք չենք ցանկանում այդ մարդկանց տեղափոխել Հայաստան, քանի որ նրանք մեծ մասամբ ապրում են իրենց պատմական հայրենիքում, և հենց իրենք էլ չեն ցանկանում լքել այն։ Կրոնափոխ հայերի հետ մեր զրույցների ժամանակ, երբ ասում էինք, թե հավատարիմ չեն մնացել կրոնին, որպես հակափաստարկ նրանք նշում էին, թե մնացել են ամուր կառչած հողին։ Այսինքն` մենք կարիք ունենք միմյանց հետ շփվելու, քանի որ մեր բոլորիս էությունն ինչ-որ տեղ աղճատվել է մի դեպքում` հայրենիքի կորստի, մյուս դեպքում՝ կրոնի պատճառով։ Ուսումնասիրելով կրոնափոխ հայերին` մենք նաև խնդիր ենք դնում վերականգնել մեր աղճատված ինքնությունը, չէ՞ որ նրանք մնացել են հայրենիքի այն հատվածում, որը մեզ համար կորուսյալ է, նրանք են ծածուկ այցելել և այցելում մեր անարգված սրբավայրերը։ Այս երկուստեք աղճատվածության գիտակցումը կա նաև կրոնափոխ հայերի շրջանում:

      Խոսելով վտանգների մասին` շատերը նշում են, թե պետք չէր Հայաստանում սկսել հարցի ուսումնասիրությունը, ավելին՝ որոշ ոչ մասնագետներ դա համարում են օտարերկրյա հատուկ ծառայությունների սարքած որոգայթ։ Նկատենք, որ առաջինն այդ հարցին անդրադարձել են եվրոպացի, այնուհետև թուրք ուսումնասիրողները, և այս պարագայում հայաստանյան գիտության լռությունն առնվազն տարօրինակ կլիներ։ Հայաստանյան գիտությունը պետք է իր խոսքն ասեր համապատասխան ուսումնասիրություններից հետո։ Մենք ուսումնասիրում ենք նաև այդ մարդկանց շրջանում պահպանված հայկական մշակույթի տարրերը` պարերը, երգերը, սովորույթները, տեղանունները, և դրանում որևէ վտանգավոր բան չենք տեսնում։ Այլ բան է, որ անհիմն ու քաղաքականացված հայտարարությունները ցանկալի չեն և, ինչպես ասվեց, կարող են վնասել ընդհանուր գործին։ Հավելենք նաև, որ բռնի կրոնափոխ հայության ուսումնասիրությունը կարող է նպաստել հայության ամբողջական ռեսուրսների որոշակիացման գործին։

      Կուզենայի նշել հարցի նաև բարոյական կողմը. մենք՝ որպես քրիստոնյաներ, պարտավոր ենք օգնության ձեռք մեկնել մեր մոլորյալ և իրենց կամքին հակառակ մեզնից հեռացված մեր ազգակիցներին։ Այս առումով բավական ուշագրավ դիտարկում է արված Հայ Ավետարանական եկեղեցու սպասավոր Ս.Պագգալյանի 1969թ. հրատարակված հոդվածում. «Այսօր սակայն որ առիթ եւ կարելիութիւն ունինք անոնց (իսլամացված հայերին) օգնութեան հասնելու, եթէ այս վերջին ոսկեղէն պատեհութիւնն ալ փախցնենք, անշուշտ օր մը Աստուած պիտի հարցնէ մեզի- քեզի եւ ինծի. «Ո՞ւր է քու եղբայրդ…» [3, էջ 179]։

      Անդրադառնանք նաև Հայաստանում իսլամացված հայերի թեմայի ուսումնասիրության որոշ գործնական արդյունքներին։ Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած մի շարք իրողություններ էլ ավելի հարստացրին Հայոց ցեղասպանության փաստի անհերքելիությունը։ Նաև թուրքական աղբյուրների վրա հիմնված փաստարկների դեմ մինչ օրս թուրքական կողմը չի կարողացել ներկայացնել ոչ մի լուրջ հակափաստարկ։ Կարևոր է շեշտել, որ Հայաստանի հոգևոր ու աշխարհիկ իշխանության ղեկավարները ևս, սկսած 2008 թվականից, իրենց ելույթներում անդրադարձան բռնի կրոնափոխ հայերի խնդրին, մի բան, որը նախկինում չէր հանդիպել։ Այսպես, 2008թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում ամերիկահայերի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ դեմ է լեզվական, կրոնական, դավանանքային հենքի վրա հայության տարանջատմանը1։ Ավելի ուշ՝ 2009թ. փետրվարին, ՀՀ նախագահը կրոնափոխ, դավանափոխ հայերի հարցը քննարկել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ հանդիպման ժամանակ, որի արդյունքում տարածված մամլո հաղորդագրության մեջ նշվում է. «Խոսվել է Հայաստանում և Սփյուռքում այլակրոն և դավանափոխ հայերի շրջանում հայ ինքնության լիարժեք արմատավորման և տարբեր դավանանքների հայկական համայնքների արդյունավետ համագործակցության մասին»2։ 2011թ. ապրիլի 24-ի ուղերձում ՀՀ նախագահը խոսել է ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած բռնի իսլամացումների մասին՝ նշելով. «Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր։ Դրա իրականացման բոլոր փուլերում հայերի սպանդը, բռնագաղթը, կրոնափոխությունն (ընդգծումն իմն է- Ռ.Մ.) ու ստրկացումը Թուրքիայի ներքին կյանքում դիտվել են որպես սովորական, կենցաղային մանրուքներ»3։ Ուրախությամբ պետք է փաստել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մոտեցումը հարցին։ Այսպես, 2010թ. ապրիլի 24-ի իր ուղերձում Վեհափառը նշել է. «Ցեղասպանության զոհեր են ստիպողաբար իսլամ ընդունած հայերը և նրանց սերունդները, ովքեր վախենում են խոսել իրենց ինքնության մասին»4։

      Բռնի կրոնափոխ հայերի խնդիրը մտահոգում է նաև մեր մտավորականությանը, օրինակ` ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրը բոլորովին վերջերս տված հարցազրույցում խոստովանել է, որ իսլամացված հայերի հարցը բարձրացրել է ՀՀ նախագահի առաջ. «Մի օր ես խոսեցի մուսուլմանացված հայերի խնդրի մասին ՀՀ նախագահի հետ և նրան ասացի, որ պետք է մի բան անել։ Այդ մարդիկ դժբախտ են, քանի որ ընդունված չեն ոչ մի կողմից (ո՛չ թուրքերի, ո՛չ հայերի). պետք է նրանց օգնել։ Մենք ազգ ենք, իսկ ազգը, բնականաբար, բաղկացած է տարբեր մարդկանցից. լավ կամ վատ, տարբեր կրոններից. քրիստոնյա, հրեա, մուսուլման, դա նորմալ է։ Հարկավոր է, որ Հայաստանը փոխի իր մտածելակերպը և ընդունի տարբեր հավատքի հայերին, ինչպես Եվրոպան է ընդունում տարբեր հավատքի մարդկանց»5։

      Անդրադառնալով Թուրքիայում բռնի իսլամացված հայերի խնդրի շուրջ ընթացող զարգացումներին` պետք է նշել, որ այդ երկիրն իր տարատեսակ կառույցներով փորձում է իսլամացված հայերի հարցը շահարկել, ինչը բավական սպասելի էր։ Կուզենայի անդրադառնալ խնդրին առնչվող զարգացումներից մեկին. վերջին շրջանում թուրքական իշխանությունների` հատկապես երկրի արևելյան, առավել քրդաբնակ շրջաններում վարած էթնոքաղաքականության մեջ նկատվում են նոր, հետաքրքիր և, միևնույն ժամանակ, վտանգավոր միտումներ։ Այսպես, քրդական պահանջատիրության կարևոր կռվաններից է համարվում այն, որ Թուրքիայի արևելյան որոշ շրջաններում նրանք կազմում են բացարձակ մեծամասնություն և, ըստ էության, այդ շրջանները միատարր, այն է` քրդական են։ Իհարկե, այս վիճակը ստեղծվել է օսմանյան իշխանությունների վարած ցեղասպանական քաղաքականության հետևանքով, երբ այդ տարածքի բնիկները` հայերը, բնաջնջվեցին կամ ուծացվեցին։ Ներկայումս, սակայն, թուրքական իշխանությունները փորձում են կասկածի տակ դնել այդ տարածքների «միատարր քրդական» լինելը և այդ նպատակին հասնելու համար ձգտում են օգտագործել բռնի իսլամացված հայերի հանգամանքը։ Արդեն որոշ ժամանակ է, ինչ թուրքական մամուլում, թուրք պաշտոնական պատմաբանների կողմից շրջանառվում է այն միտքը, թե Թուրքիայի արևելյան շրջաններում կան բազմաթիվ կրոնափոխ հայեր։ Հաճախ բացասական միտումով արված հայտարարությունների որոշ մասը համապատասխանում է իրականությանը, սակայն այս փաստը թուրքական որոշակի կառույցներին հայտնի էր վաղուց, և նրանք ամեն կերպ ձգտել են վերահսկել ու վերջնական ուծացման հասցնել հայության այդ բեկորները։ Չհասնելով լիակատար հաջողության այս հարցում` թուրքական իշխանությունները ներկայումս փորձում են այդ իրողությունից օգուտներ քաղել։ Մասնավորապես` այս նույն համատեքստում կարելի է տեղավորել այն երևույթը, որ թուրքական իշխանությունների առնվազն լուռ համաձայնության պայմաններում տեղի են ունենում պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակվող բռնի կրոնափոխ հայության ինքնակազմակերպման, ակտիվացման փորձեր (օրինակ` Դերսիմի պարագայում)։ Սա մեզ համար իրականում ուրախալի զարգացում է, սակայն հարկ է դիտարկել նաև այս խնդրի մյուս բաղադրիչները։ Ակտիվացնելով պատմական Հայաստանում գոյատևած հայության բեկորների թեման՝ թուրքական իշխանությունները փորձում են դա ևս ծառայեցնել այն նպատակին, որ այդ շրջանները «միատարր քրդական» չեն և կան նաև այլ էթնիկ խմբեր։ Կարծում եմ, որ այս նույն հարցի համատեքստում որոշակի տեղ կարող են ունենալ նաև հայկական եկեղեցիների վերանորոգման փորձերը։ Այս ամենով կարող է նաև լարում մտցվել քրդերի և կրոնափոխ հայերի հարաբերություններում, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, քանի որ քրդերը, գուցե, սկսեն նրանց դիտել իբրև մրցակիցներ։ Այս պահին, սակայն, պետք է նկատել, որ հայկական ներկայության վերազարթոնքի աննշան փորձերը դրական են գնահատվում և, երբեմն, նաև քաջալերվում են քրդական միջավայրում ևս, սակայն հարկ է նաև հաշվի առնել հավանական վտանգավոր զարգացումները։ Այսօր թուրքական էթնոքաղաքականության հիմնական միտումներից պետք է համարել տարբեր էթնիկ խմբերի շահերը միմյանց հակադրելու միջոցով հավասարակշռություն պահելու ձգտումը։ Այսպիսով` կարող ենք ասել, որ էթնիկական ուղղվածությունը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել թուրքական ներքին քաղաքականության մեջ, և նկատվող նոր միտումները երբեմն արտաքուստ թողնում են դրական տպավորություն, բայց միևնույն ժամանակ չպետք է բացառել դրանցում առկա որոգայթներն ու վտանգները։

      Ամփոփելով` նշենք, որ բռնի իսլամացված հայերի խնդրի զարգացումը նախանշվում է երկու ուղղությամբ։ Առաջին` Թուրքիայում ընթացող էթնիկ ինքնության ճգնաժամի համատեքստում մեծ թվով մարդիկ կասկածելու, փնտրելու և վերագտնելու են իրենց հայկական ինքնությունը, իրենց ասոցիացնելու են հայության հետ` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սրան զուգահեռ, կրոնափոխված հայերի մի մասն ընտրելու է լիակատար ձուլման, ուծացման ճանապարհը (նրանք հիմա էլ գտնվում են ուծացման որոշակի մակարդակում, իսկ ոմանք գրեթե լիովին ուծացել են)։ Եվ մեր գիտական անաչառ ուսումնասիրությունները պետք է վստահելի հենք ստեղծեն քաղաքական և հոգևոր իշխանություններին գործնական, շոշափելի և արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար։

      Աղբյուրներ և գրականություն

      Րաֆֆի, Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ, Երկերի ժողովածու, Երևան, 1991, հատոր 11:
      Րաֆֆի, Մինչև ե՞րբ, Երկերի ժողովածու, Երևան, 1991, հատոր 11:
      Պագգալեան Ս., Մեր մնացորդը, Բանբեր հոգեւոր ամսաթերթ, Մարսել, 1969, թիվ 9-10:
      1 http։//www.president.am/events/news/arm/?day=24&month=09&year=2008&id=209

      2 http։//www.president.am/events/news/arm/?id=418

      3 http://www.nt.am/newsday.php?p=0&c=0...1040754&LangID =9#1040754

      4 http։//www.tert.am/am/news/2010/04/24/april24/

      5 http։//1in.am/arm/armenia_interview_37227.html

    4. #19
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      11.04.2012
      ԿՐՈՆԱՓՈԽ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐ. ՓՈԽԱԴԱՐՁ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ



      Սերգեյ Վարդանյան
      ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր

      Այսօր` 2011թ. տարեվերջին, երբ մի քանի ամիս հետո պիտի նշվի հայ գրատպության 500-ամյակը, երբ Հայաստանում ու աշխարհի տարբեր երկրներում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն թերթեր ու ամսագրեր, անհավանական է, բայց փաստ, որ մենք` 1600 տարվա գիր ու գրականության տեր հայերս, դեռևս լիովին չենք ճանաչում մեզ: Նույնիսկ 130 տարի առաջ Թիֆլիսի «Մեղու Հայաստանի» թերթում քննարկվում էր, թե բողոքական և կաթոլիկ հայերին կարելի՞ է հայ համարել: Մեծանուն գրող Րաֆֆին 1880-ին «Մշակում» (n121) գրեց, որ «Կաթոլիկությունը, բողոքականությունը և մինչև անգամ մահմեդականությունը չեն զրկում հային հայ լինելուց»: Բայց մեծ գրողի խոսքը հասարակական տեսակետ չդարձավ, նման վեճերից ու հակադիր դիրքորոշումներից Հայաստանում ու գաղթօջախներում շատ ճակատագրեր խեղվեցին, նաև արյուն հեղվեց: Այսօր գուցե շատերը ժպիտով պատասխանեն, թե` ի՞նչ հարց, իհարկե, բողոքական և կաթոլիկ հայերը հայ են, բայց ոմանց խոսքի, վերաբերմունքի մեջ ինչ-որ վերապահություն կզգաք: 11 տարի աշխատելով ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ, պիտի անկեղծ ասեմ, որ թե՛ հոգևորականների ու պաշտոնյաների, թե՛ պարզապես քաղաքացիների կողմից բազմիցս նկատել եմ այդ վերապահության տարբեր արտահայտություններ: Եթե քրիստոնյա մեր եղբայրների հանդեպ նույնիսկ այսօր կա այդ վերաբերմունքը, ապա պետք է պատկերացնել, թե նախկինում ինչ մերժողական հասարակական կարծիք է տիրել բռնի մահմեդականացված հայերի հանդեպ: Դեռ 1887թ. «Մշակում» (n13) Գրիգոր Արծրունին գրում է, որ երբ «շատ տարի սրանից առաջ մենք այն միտքը յայտնեցինք, թէ Ռուսաստանից նուաճուած Կարսի եւ մասամբ Բաթումի նահանգում բազմաթիւ են հայ-մահմետականներ, որոնք բռնի կերպով ընդունեցին իսլամը թիւրքաց տիրապետութեան տակ, - մեզ ոչ ոք չէր ուզում հաւատալ»: Այո, կովկասահայությունը Կարսի և Բաթումի շրջակայքի մահմեդական հայության մասին լուր չուներ և չէր ըմբռնում իրականությունը, այն է` դարեր շարունակ բռնի կրոնափոխվել են հայերի բազում գյուղեր ու գավառներ, և հենց իրենց կողքին ապրում են այնպիսի հայեր, ովքեր հերոսաբար պահել են լեզուն: Նշեմ, որ բազմաթիվ կրոնափոխություններ են եղել նաև Սյունիքում, Նախիջևանում ու Արցախում: Բնական է, որ այն օրերին «Մշակի» ընթերցողները շատ չէին ու Րաֆֆու և Արծրունու գաղափարները չէին կարող լուսավորել գյուղական անլույս օդաների բնակիչներին: Բայց նրանց հոդվածներից մոտ հարյուր տարի հետո` 1984-ին, երբ ես եղա Արծրունու նշած Բաթումի մոտակա գյուղերից 1944-ին Ղրղզստան և Ղազախստան աքսորված կրոնափոխ հայերի մոտ, վերադարձից հետո Երևանում կրկին բախվեցի ակնապիշ հայացքների, նաև թշնամանքի, թե՝ մահմեդական ու հա՞յ: Անշուշտ, շատ կային նաև լայնախոհ մարդիկ: Այդ օրերին Ղրղզստանում, Ղազախստանում ու Ուզբեկստանում բնակվում էր շուրջ 3000 կրոնափոխ համշենցի, և շատերն ինձ ասում էին, որ բանակում ու Սև ծովի ափին, տարբեր հանգստավայրերում ու մեծ քաղաքներում, հենց իրենց բնակավայրերում` Ղրղզստանի Օշի մարզում, Կզըլ-Կիյա քաղաքում, Բիշքեկում, Տաշքենդում հայերի հետ շփվելիս իրենց միշտ ասել են, որ եթե մահմեդական եք, ուրեմն հայ չեք, թեև նրանց հանդիպած բոլոր հայերն էլ զարմանում էին, որ նրանք խոսում են հայերեն: Նրանք ինձնից խնդրում էին իրենց պատմության մասին ռուսերեն գրքեր ուղարկել: Ասում էի` չկա: Անցել է 27 տարի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կրոնափոխ համշենցիների մի մասը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամաս, Ռոստովի և Վորոնեժի մարզեր: Վերջերս համացանցով նամակ ստացա ռուսաստանաբնակ կրոնափոխ համշենահայերից, նորից խնդրում էին իրենց պատմության մասին ռուսերեն գիրք, որում խոսվեր նաև իրենց բարբառի և գրական հայերենի համեմատության մասին: Գրեցի, որ նրանց մոտ հյուրընկալվելուց երկու տասնամյակ անց` 2009-ին, վերջապես տպագրվեց իմ «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը» գիրքը, որում հենց իրենցից գրառածս նյութերն են, բայց ռուսերեն գիրք չկա: Հասկանալի է, որ ռուսերեն թարգմանության, հրատարակության համար որոշակի գումար է պետք: Այսինքն՝ կրոնափոխ համշենցիները ցանկանում են ծանոթանալ իրենց ու նաև մեր պատմությանը, բայց մենք նրանց այդ հնարավորությունը չենք տալիս: Ինչո՞ւ: Չգիտեմ:

      Այստեղ ուզում եմ հարց տալ. եթե կրոնափոխ համշենցիներին չենք ճանաչում, իսկ քրիստոնյա համշենահայերին լա՞վ ենք ճանաչում: Մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` 1944թ., մեկնում է Աբխազիա` Գագրա, 25 օր մնալով այնտեղ ուսումնասիրում է Համշենի բարբառը և երեք տարի անց` 1947թ., հրատարակում իր «Քննություն Համշենի բարբառի» գիրքը: Վեցուկես տասնամյակ է անցել, բայց Համշենի բարբառի մասին նոր գիրք չի դրվել ընթերցողի սեղանին, այն դեպքում, երբ այդ ընթացքում բազմաթիվ համշենահայեր են Երևանի բուհերում բանասիրական կրթություն ստացել և, լինելով բարբառակիր, ապրելով բարբառախոսների շրջապատում, պիտի որ նոր, արժեքավոր գրքեր տպագրեին: Պարզ է` ոչ միայն նրանք, բայց առաջին հերթին` նրանք: Պետք է արձանագրեմ, որ այդ ընթացքում Համշենի բարբառի բառամթերքը կրել է զգալի փոփոխություններ, դուրս է մղվել նաև Տրապիզոնի (ոչ քաղաքի) խոսվածքը (ճյուղը)՝ տեղը զիջելով Ճանիկի խոսվածքին (ճյուղին): Ցայսօր չկա նաև քրիստոնյա համշենահայերի բանահյուսության գիտական հրատարակություն: Բարունակ Թոռլաքյանի և Հակոբ Գուրունյանի գրքերը, որոնք ջանադիր աշխատանքի արդյունք են, համշենահայերի հարուստ բանահյուսության ընդամենը մի մասն են ներկայացնում: Չի տպագրվել նաև Մեծ եղեռնի տարիներին համշենահայերի հերոսական պայքարի մասին ուսումնասիրություն, վերապրողների շատ հուշագրություններ էլ կամ արդեն կորել են, կամ էլ ինչ-որ մի գյուղում կամ քաղաքում, ինչ-որ մեկի տանն են, և ով գիտի ինչ ճակատագիր է սպասում արդեն խունացած այդ տետրերին: Ինչո՞ւ եմ այս ամենն ասում, պարզապես կրկին հաստատելու, որ մենք` հայերս, որքան էլ զարմանալի թվա, դեռևս ինքնաճանաչման խնդիր ունենք և նույնիսկ մեր մի հատվածին` քրիստոնյա համշենահայերին, դեռ ամբողջովին չենք ճանաչում:

      Հավելեմ, որ քրիստոնյա և մահմեդական համշենցիներն էլ իրար լավ չեն ճանաչում: Վերջին երկու տասնամյակի ընթացքում գնալ-գալու դյուրացման շնորհիվ նրանց մի փոքր մասը տեսնելով կամ լսելով գիտի մյուսի գոյության մասին, ոչ ավելի: Թե ինչու և երբ են նույն ընտանիքի զավակներն այդպիսի տարբեր ճակատագրերի արժանացել՝ նրանք չգիտեն: 1980-ականներին, երբ Աբխազիայի, Կրասնոդարի երկրամասի և Հայաստանի համշենցիներին պատմում էի նրանց մահմեդական եղբայրների մասին, նրանք զարմանում էին, հիմա էլ, երբ մահմեդականներին եմ պատմում նրանց քրիստոնյա եղբայրների մասին, նրանք են զարմանում, մանավանդ երբ իմանում են, որ քրիստոնյա համշենցիները տվել են արվեստի և գիտության բազմաթիվ նշանավոր գործիչներ, Խորհրդային Միության հերոսներ և այլն: Եվ սա՝ Թուրքիայի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիները, որոնք սահմանակից են Վրաստանին: Էլ ավելի անտեղյակ են Ռիզեի նահանգի կրոնափոխ համշենցիները: Վերջին տարիներին մի փոքր խմբով, որի կազմում էր նաև թուրքագետ Լուսինե Սահակյանը, երեք անգամ հնարավորություն ունեցա այցելել Ռիզեի և Արդվինի նահանգների մահմեդական համշենցիների գյուղեր, և պիտի արձանագրեմ, որ յոթ տասնամյակ սահմանների փակ լինելը և թուրքական քարոզչությունը հսկայական ավերածություններ են գործել: Ռիզեի նահանգում արդեն հայերեն չեն խոսում, չնայած թուրքերենում օգտագործում են բազմաթիվ հայերեն բառեր ու տեղանուններ, իսկ Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների 20 հազարից ավելի կրոնափոխ համշենցիները դեռ խոսում են Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով, բայց երեխաները չեն հասկանում: Ի դեպ, Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների մշակույթին ծանոթանալուն մեծապես նպաստում են Քազըմ Քոյունջուի (լազ), Զյուլեյհա Օրթաքի (զազա), Այշենուր Քոլիվարի, Գյոքհան Բիրբենի, Հիքմեթ Աքչիչեքի, Այդողան Թոփալի, Նուրջան Նուրջանըմի, Ալթան Ջիվելեքի, Էբրալ Այդընի` վերջին տարիներս Ստամբուլում թողարկած տեսահոլովակներն ու խտասկավառակները, որոնցում կան նաև Համշենի բարբառի Խոփայի խոսվածքով երգեր: Արձակագիր Մահիր Էօզքանի և բանաստեղծ Յուսուֆ Վայիչի` իրենց մայրենի խոսվածքով գրված ստեղծագործությունները, հայտնի ռեժիսոր Էօզքան Ալփերի երեք ֆիլմերը մեծապես նպաստում են մեր ազգակիցների ճանաչմանը: Թեև և՛ Ռիզեի, և՛ Արդվինի նահանգներում հանդիպում են համշենցիներ, որ վստահաբար ասում են, որ հայ են (ոմանք այն բանի շնորհիվ, որ լինելով վարորդներ՝ եկել-գնացել են Հայաստան, շփվել են հայերի հետ), շատերն ասում են, որ ազգությամբ համշեցի (համշենցի) են: Կան նաև, որ իրենց թուրք են համարում: Մարդիկ կրկնում են այն, ինչ թուրք գիտնականներ Սաքաօղլուն, Քըրզըօղլուն, Արըջըն են իրենց գրքերում հրամցնում նրանց: Հետաքրքրական է, որ Ռիզեի նահանգի համշենցիներից ոմանք ձեռնամուխ են եղել իրենց հայրենի բնակավայրերի ուսումնասիրությանը` Ջան Ուղուր Բիրյոլը` Չամլըհեմշինի, Ադնան Գենչը` Զուղայի, Իբրահիմ Քարաջան` Խաչափիթի, Քեմալ Նաբի Ունալը` Սենոզի գյուղախմբի մասին գրքեր ու հոդվածներ են հրատարակել: Բայց, ցավոք, հայերեն չիմանալու պատճառով, նրանց էլ անծանոթ են հայկական աղբյուրները: Այս բացը որոշ չափով լրացնելու համար հայերենից թուրքերեն է թարգմանվել և 1996թ. Ստամբուլում գրքույկով հրատարակվել «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսում 1969թ. լույս տեսած ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի «Էջեր համշինահայ պատմությունից» խիստ արժեքավոր հոդվածը: Բայց 42 տարի առաջ տպագրված ուսումնասիրությունը հասցեագրված էր հայաստանյան գիտական շրջանակներին և ոչ թե Թուրքիայում ապրող կրոնափոխ համշենահայերին, ովքեր հայ ժողովրդի պատմության նույնիսկ հանրահայտ դրվագներին ծանոթ չեն և սույն գրքույկն ընթերցելիս չեն ստանում իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ: Հայկական աղբյուրների ծանոթությանը մեծապես օգնեց 2005թ. Սոչիում կայացած «Համշեն և համշենահայություն» թեմայով միջազգային գիտաժողովի նյութերի թուրքերեն թարգմանության 306 էջանոց ժողովածուն, որը 2007թ. լույս տեսավ Երևանում: Նրանում ընդգրկված են մոտ 20 ճանաչված գիտնականների հոդվածներ: Այն ուղարկել ենք մեզ ծանոթ բոլոր համշենահայ մտավորականներին ու գիտնականներին: Բայց նման գիտական ժողովածուները հասու չեն գյուղացիներին, վարորդներին, արհեստավորներին, մի խոսքով` սովորական աշխատավորներին, ովքեր ինձանից հարցնում էին իրենց ծագման մասին, խնդրում, որ հայ ժողովրդի պատմության ու համշենահայերի անցյալի մասին թուրքերեն գիտահանրամատչելի գրքույկներ ուղարկեմ: Ցավով ասում էի, որ չկան նման գրքույկներ: Հարցնում էին` ինչո՞ւ: Ի՞նչ ասեի: Ես ինքս էլ չգիտեմ, թե ինչու: Գուցե մեր ազգն իր արժեհամակարգը փոխե՞լ է, թանկարժեք, երբեմն էլ հղփացած նիստուկացը կարևորել համազգային հարցերից: Ինձ զարմացնում է նաև հենց իրենց` համշենահայերի պահվածքը: Գաղտնիք չէ, որ տարբեր երկրներում մեծահարուստ շատ համշենցիներ կան, նաև Ռուսաստանում` Մոսկվայում ու Կրասնոդարի երկրամասում, հատկապես Սոչիի տարածագոտում, բայց փողի մեջ թաղված այդ մարդիկ իրենց իսկ նախնիների, պապերի ու ծնողների պատմության մասին գրքերի հրատարակության համար գումարներ չեն տալիս: Ինչո՞ւ: Կրկին ասեմ, որ չգիտեմ:

      Ես հաճախ եմ մտածում, թե ինչու ենք մենք` հայերս, հենց Հայաստանում մեր համերկրացիների, մեր ազգակիցների համար հոգեբանական, հասարակական, քաղաքական ու տնտեսական այնպիսի պայմաններ ստեղծել, որ համաշխարհային պատմության մեջ գուցե եզակի իրավիճակի ենք մասնակից դարձել, երբ խաղաղ պայմաններում երկրի բնակչության մեկ երրորդն արտագաղթել է, շատերն էլ պատրաստվում են գաղթել, ոչ թե էվակուացվել երկրի ներսում, ինչպես պատերազմի ժամանակ, այլ ավելի վատ` երկրից հեռանալ: Ումի՞ց ենք փախչում, ինքներս մեզնի՞ց: Ցավոք` այո: Բազմիցս ականատես եմ եղել, որ Կրասնոդարի երկրամասում շատ արտագաղթողների երեխաներ հայերենի ֆակուլտատիվ դասերի կամ հայկական կիրակնօրյա դպրոցներ չեն հաճախում՝ պատճառաբանելով, որ հայերենն իրենց պետք չէ, այլևս Հայաստան հո չե՞ն վերադառնալու: Նման իրավիճակ է նաև Սփյուռքի շատ գաղթօջախներում: Եզրակացությունը մեկն է, այսօր մենք` հայերս, ունենք ինքնաճանաչման առաջնահերթ խնդիր, Հայության կրոնադավանական, ազգագրական, բարբառային տարբեր հատվածների փոխադարձ ճանաչման խնդիր, և այդ ամենը փոխկապակցված է:

    5. #20
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      http://noravank.am/arm/articles/deta...LEMENT_ID=6441


      19.04.2012
      ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼԱԿՐՈՆ ԵՎ ԱՅԼԱԴԱՎԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ



      Վարդան Ասցատրյան
      ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ

      Աշխարհասփյուռ հայության միավորման անհրաժեշտությունը

      Աշխարհի ներկայիս բազմաբևեռության միջանկյալ ժամանակաշրջանում տեղի են ունենում քաղաքակրթական բնույթի հակամարտություններ, որոնց զուգընթաց ձևավորվում է նաև աշխարհի գլոբալացումը: Դրանք ենթադրում են հոգևոր-մշակութային առճակատումներ և հավանական էքսպանսիաներ։ Նման գործընթացներում հաղթական կամ գոնե շահեկան դիրքեր կարող են գրավել միայն համակարգված գործունեություն ծավալող ազգերը: Իսկ չկողմնորոշված ու սպասողական դիրքերում գտնվողները, ի վերջո, դառնում են այլոց ազդեցության առարկա:

      Այս համատեքստում կարևորվում է նաև այն հարցը, թե ներկայիս պայմաններում արդյոք տվյալ ազգն ունի որոշակիորեն ձևավորված քաղաքակրթական հայեցակարգ, և մրցունակ են արդյոք դրա իրագործման նրա կարողությունները:

      Հայկական քաղաքակրթության կրիչներ հանդիսացող հայ անհատներն ու առանձին խմբերը տարբեր ժամանակներում և զանազան բնագավառներում ցուցաբերել են իրենց ակնառու հաջողությունները: Սակայն դարեր շարունակ կորցրած լինելով պետականությունը, այդ թվում նաև իշխանական համակարգը` հայերը գործնականում հնարավորություն չեն ունեցել իրենց քաղաքակրթությունը դրսևորել քաղաքական մակարդակով, չնայած որ հայոց բնօրրանը եղել է աշխարհի շահերի մշտական բախման կիզակետում: Այս հանգամանքը տևականորեն և էապես կաշկանդել է Հայության բնական զարգացումը քաղաքական ոլորտում ու հնարավորություն չի տվել անհրաժեշտ փորձառություն ձեռք բերել: Մեր ժամանակներում սա էական բացթողում է, և աշխարհում տեղի ունեցող գործընթացներում սեփական ինքնուրույն դիմագիծը դրսևորելու և դիրքերն ամրապնդելու համար անհրաժեշտ է հնարավորին չափ արագ վերացնել այն:

      Այս ճանապարհին խիստ կարևորվում են սեփական ինքնության և դրանից բխած հայկական քաղաքակրթական արժեքների ճանաչողությունը (հայկական քաղաքակրթության բնութագրումը) և ներկա պայմաններում դրանց կիրառումը կյանքում, այսինքն` առկա մարտահրավերներին տրվելիք պատասխանների` հոգևոր-գաղափարական հայեցակարգի և դրա կենսագործման արդիական մեխանիզմների մշակումը:

      Հայկական քաղաքակրթական արժեքների իրագործման հետ է կապված մեկ այլ անհրաժեշտություն` ազգային ռեսուրսների հանրագումարն ու համակարգումը:

      Այստեղ, կարծում եմ, ակնհայտ է հոգևոր-գաղափարական հայեցակարգի առաջնահերթությունը, որը բնական պայման կլինի մարդկային անհրաժեշտ ռեսուրսները հավաքելու համար, իսկ դրա բացակայության պայմաններում դժվար է ռեսուրսների հանրագումարն իրականացնելը, և կարելի է միայն մասնակի քննարկման առարկա դարձնել այն:

      Ազգային ռեսուրսների հանրագումարը

      Աշխարհասփյուռ Հայության ու նրա ռեսուրսների միավորման գործն ակնհայտորեն հանդիպում է Հայության տարբեր հատվածների զգալի խոչընդոտ առաջացնող լեզվական, կրոնական-դավանական և մշակութային արմատացած տարբերակումներին, որոնք գործնականում հակադրության առիթ են լինում: Հետևաբար, միավորման հեռագնա ծրագրերի կառուցման համար կարիք կա պարզելու առկա իրավիճակը և լրջորեն ուսումնասիրելու այն:

      Իհարկե, Հայության մեծագույն մասը, թեկուզ անվանապես, իրեն նույնականացնում է որպես Հայաստանյայց Առաքելական եկեղեցու (այսուհետ` Հայոց եկեղեցի) անդամ կամ հետևորդ, սակայն առկա է նաև տարակրոն ու տարադավան հայության զգալի զանգված: Սույն խնդիրն ակնառու է հենց ՀՀ տարածքում և առավել զգալի է դառնում, երբ այս տարածքն ընդլայնվում է հայկական սփյուռքի հատվածներով: Այստեղ մասնավոր ուշադրության առարկա է դառնում Օսմանյան կայսրության կողմից XIX-XXդդ. իրականացված ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանի և Մերձավոր Արևելքի տարածքում մահմեդականացված (քրդացված ու արաբացված) հայության մնացորդը, որի ներկայացուցիչները վերջին շրջանում վկայում են այդ մասին:

      Ստեղծված իրավիճակում ոլորտն ուսումնասիրողներն առաջարկում են Հայության հատվածների միավորման համար որպես հիմք ընդունել հայկական ծագումը, որը, սակայն, չի կարող բավարար պայման լինել միավորման համար: Որպես հավելյալ պայման է առաջարկվում հայկական ինքնագիտակցություն կրելը, որը, կարծես թե, սկզբունքորեն ընդունելի է մեծամասնության համար: Եթե դա այդպես է, ապա որպես հաջորդ քայլ պետք է սահմանել «հայկական ինքնագիտակցության» բոլոր բնութագրիչները:

      Սույն սահմանումը տալիս հարկ է հաշվի առնել նաև իրեն հայ համարող անձի կրոնադավանական պատկերացումները: Այս առումով, կարծում եմ, ՀՀ տարածքից դուրս գտնվող հայերի պարագայում կարևոր հանգամանք է նաև հայոց ազգային շահերը Սփյուռքի տարածքների այլազգի կենտրոնների շահերից գերակա ճանաչելու գործնական պատրաստակամությունը:

    6. #21
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Կրոնի դերը

      Ինչպես վերը նշեցինք, ինքնության խիստ կարևոր և անխուսափելի բնութագրիչ է արժեքային համակարգը, որն առաջնորդում է բոլոր հավաքականություններին և կարգավորում նրանց առօրյա կենսակերպը: Արժեքային համակարգն անխուսափելիորեն ներառում է նաև կրոնադավանական պատկերացումները և դրանից բխող սկզբունքներն ու նորմերը:

      Տվյալ համատեքստում պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ ազգը գոյություն չունի առանց իր կենդանի հիշողության, առանց իր անցյալի, որ Հայաստան աշխարհը ժառանգությունն է մեր նախնիների, և յուրաքանչյուր սերունդ պետք է ստացված ժառանգությունը (թե՛ նյութական և թե՛ հոգևոր ու մշակութային) զարգացնի ու փոխանցի հաջորդ սերնդին: Իսկ զանազան պատճառներով այն ավելացնելու հնարավորության բացակայության կամ անկարողության դեպքում պետք է առնվազն այն անշփոթ ու անխառն կերպով փոխանցի սերունդներին:

      Այդ ժառանգության էական մասն է հոգևորը, որի կրող հաստատությունը հազարամյակներ շարունակ եղել է Հայոց եկեղեցին: Չպետք է մոռանալ, որ Հայության անցյալի հետ մեզ կապող, պահպանված և անընդհատաբար փոխանցված միակ հայկական հաստատությունը Հայոց եկեղեցին է, որի կոչումն է մեր ազգը հասցնել իր ապագա հանգրվանին:

      Արտաքին տարբեր ազդակների հետևանքով Հայության որոշ հատվածներ սկսեցին հոգևոր այլ ժառանգություն որդեգրել միայն վերջին 3 հարյուրամյակների ընթացքում:

      Կրոնական իրավիճակի դիտարկման ընթացքում չենք կարող անտեսել այն կարևոր հանգամանքը, որ անցյալ դարում աշխարհով մեկ իր հաղթարշավն էր տոնում սեկուլյարիզացիան: Դրա դրսևորումներից էր նաև «կրոնի սեփականաշնորհումը», որի հետևանքով մարդու հասարակական գոյությունը քայքայվեց հանրային և մասնավոր ոլորտների, և կրոնը մղվեց մասնավոր ոլորտ` վերածվելով անհատի մասնավոր գործի: Կրոնը վերածվեց մասնավոր հանրային ծառայություններից մեկի, և ի հայտ եկավ «կրոնների շուկան», որի հետևանքով անհատի մեջ սպառողական վերաբերմունք զարգացավ կրոնների նկատմամբ. մարդը սկսեց կրոնական ավանդությունները դիտարկել որպես ապրանք և այն գնահատել «ինչ կարող է դա տալ ինձ» սկզբունքով: Այսինքն՝ ընդհանուր առմամբ այլևս ոչ թե կրոնն է թելադրում մարդուն ինչպիսին լինել, այլ մարդը` կրոնին: Այսպիսով վերացվեց կրոնի ավանդական միավորիչ դերը. այն փոխարինվեց քաղաքացիական նորմերով...

      Այսուհանդերձ, կարծում ենք, որ Հայության միավորման խնդիրն ուսումնասիրելիս չպետք է տուրք տալ ներկայիս սեկուլյար հայեցակարգին և անտեսել կրոնի իրական ավանդական դերը, այլ ըստ հարկի հաշվի առնել այն:

      Ըստ 19-րդ դարի իտալացի փիլիսոփա, պետական ու քաղաքական գործիչ Վինչենցո Ջոբերտիի՝ «Բոլոր ժամանակներում և ամենուր քաղաքացիական կարգերը ծնունդ են առել քրմականից, քաղաքներն առաջացել են տաճարներից, օրենքները բխել են պատգամախոսություններից, ...ժողովրդի դաստիարակությունը և մշակույթը` նրա կրոնից...»: Այս մասին են վկայում նաև Ալ.Բերդյաևը, Մ.Մյուլլերը, Լ.Ֆեյերբախը և շատ ու շատ այլ հեղինակավոր մտածողներ:

      Պետք է նկատի ունենալ նաև, որ ներկայումս պոստսեկուլյարիզմի պայմաններում վերանայվում է սեկուլյար հայեցակարգի հիման վրա կառուցված կրոն հասկացությունը, այսինքն՝ դադարում են ուղղափառությունը, կաթոլիկությունը, բողոքականությունը (բացի իր ուլտրալիբերալ հոսանքներից) և իսլամը որպես կրոններ դիտել: Դրանք վերստին սկսում են դիտարկվել որպես աշխարհայացքներ և ապրելակարգեր, որպես այլընտրանքային արժեքային աշխարհներ ոչ միայն միմյանց, այլև հենց սեկուլյարիզմի նկատմամբ: Սեկուլյարիզմը սկսել է կորցնել իր` որպես չեզոք գործիքների միջոցով կրոնական և գաղափարական տարբեր համակարգերի համագոյակցությունը կարգավորող համակարգի, կարգավիճակը: Այս պայմաններում աշխարհում ևս առաջացել է այդ աշխարհայացքների հնարավոր համագոյակցության հարցը, որոնց միասնությունը մինչև օրս ապահովվում է բացառապես ձևական, բայց` ամենևին ոչ չեզոք նորմերով:

      Իրավիճակը ՀՀ-ում

      Ներկայումս ՀՀ-ում առկա են 67 գրանցված և բազմաթիվ չգրանցված կրոնական կազմակերպություններ: Գրանցված կազմակերպությունների մեծագույն մասը բողոքականներն են, որոնց հաջորդում են, այսպես կոչված, նոր կրոնական շարժումները` եհովականներ, մորմոններ, կրիշնայականներ և այլն: Թեև ՀՀ-ում դեռևս գոյություն չունի կրոնական պատկանելության պաշտոնական վիճակագրություն, սակայն տարբեր փորձագետների և ուսումնասիրողների տվյալների համաձայն, հետևորդների թվով մեծագույնը Հայոց եկեղեցին է, որին հաջորդում են հայ կաթոլիկները, բողոքականները և նոր կրոնական շարժումների հետևորդները:

      Բողոքականների և նոր կրոնական շարժումների հետևորդների թիվը մոտ 4% է, սակայն վերջիններս խիստ ակտիվ ու անգամ ագրեսիվ գործունեություն են ծավալում ՀՀ-ում, անցած 20 տարիների գործունեության արդյունքում կարողացել են իրենց ենթակառուցվածքները (մանկապարտեզ, դպրոց, բուհ, համայնքներ և այլն) հաստատել երկրում:

      ՀՀ-ում հիմնականում միջկրոնական ու միջդավանական խաղաղ մթնոլորտ է տիրում: Երկրի բնակչության մոտ 3%-ը կազմող ազգային փոքրամասնությունների մի մասի ունեցած ազգային, կրոնական հաստատությունների նկատմամբ Հայությունն անկեղծ հանդուրժողականությամբ է վերաբերվում, և երբևէ դրանք աղանդ չեն համարվել: Սակայն ինքնության սպառնալիքով և ագրեսիվ գործունեությամբ պայմանավորված՝ ակնհայտ դժգոհություն կա բողոքական կազմակերպությունների մեծ մասի և նոր կրոնական շարժումների նկատմամբ, որն ակնհայտ է քաղաքացիների դիմում-բողոքներից և ԶԼՄ արձագանքներից:

      ՀՀ բողոքականները թեև հաճախ են շեշտում, որ Հայոց եկեղեցին ընդունում են որպես մայր եկեղեցի, սակայն ներքին շրջանակներում շարունակ քննադատում են «մայր եկեղեցին»: Այդ հակասությունը վերջին տարիներին դուրս է գալիս ներքին շրջանակներից և դրսևորվում բացահայտվող հակադրությամբ: Սա վկայությունն է այն բանի, որ կրոնադավանական տարբերակումները զանազան դրդապատճառներով հակամարտության առիթ են դառնում հենց ՀՀ-ում:

      Ուշագրավ է, որ ՀՀ-ում մինչև օրս չի ձևավորվել միջդավանական և առավել ևս՝ միջկրոնական երկխոսության մթնոլորտ: Այն բացակայում է անգամ բողոքական հարանվանությունների միջև. միայն վերջին շրջանում, այն էլ սեփական շահերի պաշտպանությունից դրդված, սկսեցին միավորմանն ուղղված քայլեր անել: Իսկ նոր կրոնական շարժումներն ընդհանրապես այլ կրոնների ու դավանանքների մերժողականությամբ են հանդես գալիս:

      Հայությունն այսօր կանգնած է համաշխարհային լուրջ մարտահրավերների առջև, այնինչ հայ մարդը չունի դրանց վերաբերյալ իր ավանդական դավանանքից բխող պատասխանները, վարքի համարժեք նորմեր, այդ նորմերի կազմակերպված կիրառում, գաղափարական առաջարկություններ, ձևավորվող օրենսդրությունն իրականում առնչություն չունի հիշյալ նորմերի և ազգային գաղափարախոսության հետ: Սա ենթադրում է Հայոց եկեղեցու վարդապետության տեսանկյունից առկա մարտահրավերների ու խնդիրների վերլուծում և գնահատում, սոցիալական դոկտրինի անհապաղ մշակում:

      Ընդհանուր իրավիճակը Սփյուռքում

      Այլալեզվության և այլադավանության հարցը Սփյուռքի տարածքներում ուսումնասիրողները գործնականում կրոնադավանական և լեզվական ասիմիլյացիայի ենթարկված կամ նման տարբերություններ ունեցող հայ հավաքականությունները դասակարգում են որոշակի հայտանիշներով և տալիս որոշակի ուշագրավ եզրահանգումներ: Այսպես`

      այլալեզու և ոչ քրիստոնեական դավանանք ունեցողները գրեթե իսպառ կորցնում են հայկական ինքնագիտակցումը, ինչպես, օրինակ` սիրիահայ արաբացած-իսլամացած հսկա զանգվածը (մոտ 500-700 հազար մարդ),
      այլալեզու, սակայն քրիստոնեական այլ հոսանքի դավանանքն ընդունած հայ հավաքականությունների պարագայում միայն հատուկ քաղաքականության իրագործման դեպքում կարող է հնարավոր դառնալ նրանց հայկական ինքնության վերադարձը,
      այլալեզու, սակայն Հայոց եկեղեցու դավանանքը պահպանածները պահպանել են նաև հայկական ինքնագիտակցությունը և զարթոնքի ավելի մեծ հնարավորություն ունեն (օրինակ` Սիրիայի Հակուբիե գյուղը):
      Ուշագրավ է մեկ այլ դիտարկում ևս. այլալեզու հայերի մեջ դիտվում են այդ լեզուն կրող ազգության ինքնագիտակցության առանձին դրսևորումներ, սակայն դրանք կարող են վերանալ, եթե նրանք հայտնվեն դասական հայկական միջավայրում: Հետևաբար, այստեղ խիստ կարևոր դերակատարում ունի նաև դասական հայկական միջավայրը կամ հայկական ինքնությանը համապատասխան ապրելակերպը:

      Կարևոր է նաև հետևյալ եզրահանգումը. հայկական մայր զանգվածից դավանանքային օտարումը լայն դուռ է բացում լեզվական և առհասարակ ազգային օտարման առջև, իսկ լեզվական օտարումը (Սիրիա-Լիբանան) առավել արագացնում է դավանանքային-ազգային օտարումը:

      Ամփոփում

      Իրավիճակի ընդհանուր վերլուծությունը հուշում է, որ հայեցի ինքնագիտակցություն ունեցող անհատների ու հավաքականությունների միավորման ճանապարհին կարող են ծագել որոշակի խնդիրներ, և անհրաժեշտ կլինի տարբերակված մոտեցումներ մշակել քրիստոնեության այլ հոսանքներին պատկանողների, նոր կրոնական շարժումների հետևորդների և միանգամայն այլ կրոն դավանողների նկատմամբ:

      Առկա մարտահրավերներին տրվելիք հոգևոր-գաղափարական պատասխանների և դրանց կենսագործման արդիական մեխանիզմների մշակմանը զուգահեռ՝ որպես առաջնահերթ խնդիր պետք է համարել նաև`

      հայկական վառ ինքնագիտակցություն և ազգային գործունեություն ծավալելու գործնական մղում ունեցող անհատների և հավաքականությունների միավորման գործընթացի կազմակերպումը,
      հայկական ինքնագիտակցության թույլ ընկալում ունեցող կամ կրոնադավանական այլ պատկերացումներից դեռևս չհրաժարված անձանց ու հավաքականությունների հետ մերձեցնող ծրագրերի շարունակական իրականացումը:
      Այս խնդիրը լուծելու ճանապարհին պետք է մշակել և ըստ պայմանների կիրարկել վերինտեգրման (վերակերպման) համապատասխան ծրագիր: Այն պետք է ունենա հայկական ինքնագիտակցության տարբեր աստիճաններ և գործողությունների պատրաստակամության տարբեր մակարդակներ ունեցող խմբերին վերաբերող մասեր:

      Միաժամանակ, անհրաժեշտ է նպաստավոր ու խթանիչ պայմաններ մշակել, որոնք, իրենց հերթին, կարող են նրանց մեջ վերակերպվելու ցանկություն և կամք առաջացնել` վերադառնալու իրենց արմատներին, հաղորդվելու առաքելական դավանանքի հետ, սովորելու հայոց լեզուն և գործածելու այն առօրյայում, քաղաքական առումով նվիրվելու Հայաստանի պետական շահերին:

      Սույն խնդիրն, իհարկե, նոր չէ, և անցյալ դարի սկզբներին դրա լուծմանը հասնելու մի կարևոր մոտեցում է շարադրել հայ լուսավոր գործիչներից մեկը: Այդ մոտեցումն առավել ուշագրավ է նրանով, որ հեղինակը Հայոց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից է` Տրապիզոնի Գարեգին եպիսկոպոսը: Նա գրում է. Հայաստանյայց եկեղեցին, իբրև մի կրոնական ընկերակցություն, ներկայացնում է նաև հոգևոր մի ընտանիք: Եվ որպես այդպիսին այն ունի իր սեփական Տունը: Մեկ է Եկեղեցին իր բարոյական կառույցով, բայց բազում են տաճարները՝ նյութական կառույցները:

      Այս Տնից ներս և դուրս կան զավակներ, որոնք ամենքն էլ հարազատ են:

      Տանն ապրողները հավատարիմներն են այն օրենքներին ու կանոններին, որոնցով տունը կառավարվում և պահում է իր ներքին ներդաշնակությունը:

      Տնից դուրս մնացողները՝ զանազան խմբեր, աղանդներ կամ պանդուխտներ, առանց կորցնելու իրենց որդիական հանգամանքը, զրկվում են այն առանձնաշնորհներից, որոնք վայելում են ներսինները:

      Բոլոր դեպքերում՝ ճիշտ չէ Տնից դուրս մնալը՝ ինչպիսին էլ որ լինեն Տնից օտարանալու չքմեղանքները կամ պատճառները: Չէ՞ որ դրանից Տունն է անշքանում: Այս անշքացման պատասխանատվությունն ընկնում է նույնքան ներսի անտարբերների վրա, որքան և՝ դրսի դժգոհների:

      Գարեգին Տրապիզոնցին այսպես է ամփոփում Հայոց Տան ներքին խաղաղության պահպանման մասին իր բանաձևը. «Հայաստանյայց այս տան մեջ չկա, և չպետք է լինի, հավատաքննություն: Պատշաճ է սակայն, որ տան ոգին, նրա բարոյական հիմքը կազմեն նաև ոգին ու հիմքը յուրաքանչյուր տնեցու անհատական նկարագրի»1:

      Կառաջարկեի սույն մոտեցմանն ավելացնել նաև քրիստոնեական եկեղեցում ընդունված (Օգոստինոս Երանելու հեղինակած) հետևյալ հանրահայտ սկզբունքը. «Միություն կարևորում, ազատություն երկրորդականում և սեր ամեն բանում»:

      1Գարեգին եպիսկոպոս Տրապիզոնի, «Աշխարհի Լոյսն ի Հայս», էջ 208-209:

      Դեկտեմբեր, 2011թ.

      «21-րդ ԴԱՐ» n 2, 2012

    7. #22
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Ռիչարդ Կիրակոսյանը կարիք չունի Օբամայից լսել այն, ինչը արդեն գիտի






      Ապրիլ 20, 2012 | 11:57
      Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը ցեղասպանությունը վերապրածի թոռ է, հետեւաբար կարիք չունի Օբամայից լսել այն, ինչ ինքն արդեն գիտի: Այս մասին, այսօր` ապրիլի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

      Նա նշեց, որ ժամանակն է քննադատաբար մոտենալ հայոց սփյուռքին, քանի որ նրանք պետք է հասկանան, որ Հայաստանը Դիսնեյ-լենդ չէ եւ Հայաստանին չպետք նայել Երեւան հյուրանոցի պատուհանից: Ռ. Կիրակոսյանի փոխանցմամբ, 7 տարի է, ինչ ապրում է Հայաստանում եւ կարող է արձանագրել, որ սփյուռքահայերի համար պայմանները բարենպաստ չեն, հետեւաբար Հայաստանի իշխանությունները պետք է ավելի հեշտացնեն կյանքը սփյուռքահայերի համար, ովքեր ցանկանում են ապրել Հայաստանում:

      Այդ առումով նա երկու երկու մարտահրավեր առանձնացրեց. «Նախ հնարավորությունների պակասն է կապված մենաշնորհային տնտեսության հետ, որտեղ տնտեսությունը ղեկավարվում է օլիգարխաների կողմից, երկրորդը ժողովրդավարությունն է եւ ազատ ու արդար ընտրությունների առկայության ապահովումը»,-ասաց նա:

      Լրագրողների հարցին, թե ինչու նախընտրական քարոզարշավի ընթացքում չի շոշափվում ԼՂ հարցը, փորձագետն արձագանքեց. «Դա պայմանավորված է նրանով, որ հայերն այս հարցով համախմբված են: Միակ տեղը, որ ղարաբաղյան հարցը շարունակում է խնդիր մնալ, Բաքուն է, քանի որ չի հասկանում, որ Ղարաբաղը կորցրել է հավերժ»:

      Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

    8. #23
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      An Armenian community that was forced to vacate their villages in the southeastern province of Batman 25 years ago due to politically motivated violence in the region has mounted a legal battle to retrieve disputed land.

      “They could not retrieve their homes and land when they decided to return back. The Directorate of Land and Cadastre has forged illegal documents on behalf of those who occupied [the properties],” lawyer Şeyhmus Kabaday, who represents the villagers in court, told the Hürriyet Daily News.

      Acar village headman M. Şirin Ekmen claimed otherwise, however, when speaking on the occupant villagers’ behalf.

      “We, too, are in possession of documents, and we will also present them to the court. The [inhabitants of] Acar bought 1,300 acres of territory from İsa Demirci, a prominent Armenian villager, in 1986. We have the documents,” Ekmen said.

      Some 3,000 acres of territory are at stake in the lawsuit filed by the villagers, who left their land and homes behind to emigrate to Istanbul in 1987 due to the regional violence spurred by clashes between government forces and militants of the outlawed Kurdistan Workers’ Party (PKK), unsolved murders and the Kurdish issue.

      http://www.armenianow.com/society/37...ar_village_pkk

    9. #24
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Սասունցիները թուրքական դատարան են դիմել` հետ պահանջելով իրենց հողերը
      28 Ապրիլի 2012 - 12:50

      Սասունի հայերը դատարան են դիմել` հետ պահանջելով իրենց հողերը, որոնք ապօրինաբար անցել են այլ անձանց, տեղեկացնում է թուրքական մամուլը:
      Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Բաթման նահանգում հողեր ունեցած հայերից դրանք ապօրինաբար անցել են այլ տերերի: Հայերը պայքարում են հետ վերադարձնելու շուրջ 3000 ակր հողատարածքները, որոնք գտնվում են Աջար, Հեյբեթլի, Չաղիլ և Բալբաշի գյուղերում:

      25 տարի առաջ տեղի հայ համայնքը ստիպված լքել է այս տարածքները , քանի որ այդ վայրում ընթացել են կատաղի բախումներ թուրքական բանակի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) միջև: Իրենց հայրենի հողերը ստիպված են եղել լքել 38 ընտանիքներ, որոնք հիմնականում տեղափոխվել են Ստամբուլ:

      Հայ համայնքի հեռանալուց հետո ապօրինի փաստաթղթերով հողերին տիրացել են տեղի այլ բնակիչները, որոնցից էլ սասունցիները փորձում են հետ ստանալ իրենց հողերը:

      Հողատարածքների նոր սեփականատերերը ներկայացնում են ինչ-ինչ փաստաթղթերի կրկնօրինակներ և հրաժարվում տարածքներն հանձնել օրինական տերերին: Աջար գյուղում հայերի հողերի նոր տերերը նշում են, թե «իրենք այդ տարածքներն օրինական կերպով գնել են ոմն հայ ֆերմերից` Իսա Դեմիրջի անունով»:

      Այժմ հողերը հետ վերադարձնելու հայցով սասունցիները դիմել են Բաթմանի դատարան: Հաջորդ դատական նիստը նախատեսված է մայիսի 6-ին:

      HayNews.am

    10. #25
      banned
      Join Date
      Jul 2011
      Posts
      945

      Re: Western Armenians

      Vrej, I found a Chinese Armenian...LOL


      http://www.youtube.com/watch?v=XsHHY...P7hNhrqVprxH1g
      Last edited by Vahram; 05-04-2012 at 03:19 PM.

    11. #26
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Quote Originally Posted by Vahram View Post
      Vrej, I found a Chinese Armenian...LOL


      http://www.youtube.com/watch?v=XsHHY...P7hNhrqVprxH1g

    12. #27
      banned
      Join Date
      Jul 2011
      Posts
      945

      Re: Western Armenians

      Hokit Seerem!

    13. #28
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      07.05.2012
      ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է



      Մուշեղ Լալայան

      «Հայկական բարձրավանդակն է Հայոց պատմության գլխավոր թատերավայրը եւ դա է պատկերվում ու զգացվում իբրեւ մեր ամբողջական հայրենիք` անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից»:
      Հայկ Ասատրյան
      Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը վաղուց հաստատված է գիտությամբ: Այս իմաստով, ինչպես ուսուցանում է Ցեղային աշխարհայեցողությունը, Ազգը եւ Հայրենիքը` Բացարձակի ու Հավերժի հարթության մեջ կազմում են մեկ, անքակտելի ամբողջություն. Հայաստանը մնայուն հայրենիք է միայն հայերի համար, իսկ հայը հարատեւելի է միայն Հայաստանում: Ըստ այդմ, երբ մասնատված է հայոց հայրենիքը, խաթարված է նաեւ հայի էությունը, եւ քանի դեռ չունենք ամբողջական Հայաստան, հոգեբանորեն, հետեւապես եւ դիմագծորեն մնում ենք աղճատված:

      Իսկ ո՞րն է այդ բնական Հայաստանը` հայոց հավիտենական հայրենիքը, որին, ինչպես ծնողին, չեն ընտրում:

      Ցեղային աշխարհայեցողության մեջ առկա է տարբերակումը պատմական ու բնական Հայաստանի: Առաջինը պատմա-ազգագրական հասկացություն է, որով` հարափոփոխ, ենթակա սեղմումի կամ ընդլայնումի: Կա, սակայն, բնական Հայաստանը` որպես բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով եւ անփոփոխ: Դա բնաշխարհագրական այն անբաժանելի ամբողջությունն է, շրջապատի նկատմամբ բարձրադիր «լեռնային կղզին», որն աշխարհագրական գիտության կողմից կոչվում է Հայկական բարձրավանդակ: Հայկական բարձրավանդակը Աստծուց կամ Բնությունից հայերիս տրված այն հողակտորն է, որին են միայն հարազատ եւ բնորոշ մեր հոգե-մարմնական գծերը: Սա այն բնատարածքն է, հայերիս միակ եւ կայուն «անվտանգության գոտին», որից դուրս այլ «հայրենիքներ» փնտրելը ազգային ինքնասպանություն է, որից դուրս` ոգու եւ բնատարածքի անհամատեղելիության պայմաններում, հայը ենթակա է վատասերումի, ձուլումի:

      Պատկերացրեք, որ հայերը, թեկուզ հոծ զանգվածներով եւ մեկուսացված, ապրում են, օրինակ, Մադագասկարում, ուր չեն տեսնում եւ չեն տենչում Արարատն ու Սեւանը, Արագածն ու Արաքսը, ապրում են տեղի բնական պայմաններից թելադրված կենցաղով, բարձրաբերձ լեռների փոխարեն` անծայրածիր օվկիանոսն է դառնում նրանց մտքի եւ հոգու երեւակայության սնուցիչը, փոխվում է նրանց դիմագիծը եւ այլն. անվիճելի է, որ նրանք աստիճանաբար կհեռանան իրենց էությունից ու կենթարկվեն տեսակափոխումի:

      Քաղաքական սահմանագծումներով, Հայկական բարձրավանդակի մեծ մասն այսօր մերը չէ. ազգագրական պայմանները եւս ի նպաստ մեզ չեն` Արեւմտահայաստանը գերազանցապես բնակեցված է թուրքերով եւ քրդերով: Բայց արդյո՞ք այդ կորսվածը դադարում է Հայոց հայրենիք լինելուց: Դիմենք Նժդեհի խորհրդին. «Իմ երկիրը ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի՛ կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արեւելքի անուղղա խուժը, որ թրքություն կկոչվի, ոչինչ ունի տված այդ երկրին - ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում... այն ամենը, որ աննյութեղեն Հայրենիքը կստեղծե»: Ահա՛ թե ինչո՛ւ է Ցեղակրոնությունը նշանաբանում` «Հայաստանը` հայերին», որ ասել է` Հայկական բարձրավանդակը միայն Հա՛յ ցեղի հայրենիքն է: Այլ կերպ ասած` Հայկական բարձրավանդակի նկատմամբ հայրենատիրոջ (կուզեք` սեփականատիրոջ) մենաշնորհ իրավունքը հայերի՛նս է:

      Վերն ասվածից հետեւում է նաեւ, որ Հայկական բարձրավանդակի ամբողջական սահմաններում (իմա` ողջ բարձրավանդակին տիրելով) միայն մենք կարող ենք իբրեւ ազգություն եւ պետություն ներդաշնակորեն զարգանալ ու հարատեւել: Հայկական բարձրավանդակի` Առաջավոր Ասիայի այս ռազմավարական բանալու ամբողջական ձեռքբերումով է միայն Հայաստան պետությունը հնարավորություն ստանում ունենալու աշխարհառազմավարական նշանակություն. այն վերստին դառնում է տարանցիկ ուղիների խաչմերուկ, հսկում առաջավորասիական չորս խոշոր գետերի ակունքները (հանգամանք, որը զգալի դեր է խաղում` այսօր Թուրքիան դարձնելու տարածաշրջանում գերիշխող), ինչպես եւ, որ պակաս կարեւոր չէ, տեր դառնում շատ ժողովուրդների բաղձանք հանդիսացող մեր փարթամ արոտավայրերին (մի գրեթե անտեսված իրողություն, որը էական է հանդիսացել քոչվոր մի շարք ցեղերի` մեր բարձրավանդակում վերջնական հանգրվան գտնելու գործում): «Հայկական լեռնաշխարհը ներկայացնում է աշխարհագրական, մշակութապատմական, ինչպես նաեւ տնտեսական եւ ընդհանուր էթնիկական մի ամբողջություն: Այստեղ հիմնված պետությունը չի կարող համարվել կայուն, եթե ամբողջապես չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը` իր բնական թեքություններով»,- ասում է Ադոնցը:

      Այսօր խաթարված է նաեւ մեր էությա՛ն ամբողջականությունը. հայությունը սեղմված է իր Հայրենիքի ընդամենը 1/10-ում, իսկ դա նշանակում է, որ մնացած մեծ մասի բնական ներուժը նա չի ստանում: Չի կարելի հիշողության կամ մտապատկերի մեջ տեղավորել պապերից լսած, գրքերում կարդացած եւ լուսանկարներում տեսած Նեմրութի վեհությունը կամ Վանա լճի գեղեցկությունը եւ համարել, թե սեփական հոգեկան կերտվածքն անհրաժեշտ սնունդ ստացավ բնական միջավայրից: Պետք է այդ միջավայրում ապրե՛լ: Կորցնելով այս կամ այն բարբառը, տարազը, մոռացության տալով «տեղական» սովորույթ կամ ավանդույթ` հայությունը կորցնում է իր էության ամբողջականությունը: Ահա՛ թե ինչու հայության առաջնային խնդիրն է` հայրենատիրությո՛ւն:

      Սա մեզ համար տնտեսական խնդիր չէ՛, այլ` գոյաբանակա՛ն, ուր փնտրում ենք ո՛չ թե տնտեսական շահավետություն, այլ` էություն: «Հայրենիք տենչալով, մենք ավելի կուզենք Մասիսի ճակատը տեսնել, քան Արարատյան դաշտի մեջ բամբակ մշակել: Մեր նախահայրերու սրբաստանները եւ գերեզմանները ձգողական ավելի մեծ խորհուրդ ունին, քան Մշո, Կարնո կամ Վանա շուկաները»,- այսպես էին ասում 30-ականների ցեղային-հայրենատիրական շարժման մեր մեծերը. այդպես պետք է հասկանանք եւ մենք:

      Այսպիսով, հայրենատիրությունը հայության մոտակա առաքելությունն է, որը պատմության բերումով, պետք է իրականացվի նա՛խ թուրքի հետ անխուսափելի բախումով: Այո՛, բախումով, քանզի մնացած ճանապարհները պատմությամբ արդարացված չեն: Եվ «խաղաղ գոյակցության» անարժեք քարոզները միայն մե՛զ կարող են խաբել, բայց ո՛չ թուրքին:

      - Թող լինի խաղաղ գոյակցություն,- ասում ենք մենք,- միայն ո՛չ մեր Հայրենի հողում:

      Ի՞նչ է նվաճել Հայոց բանակը Արցախյան ազատամարտի տարիներին: Նա ազատագրել է այն, ինչն ի վերուստ տրված է մեզ: Մնացած բացատրությունները, պատմության հավիտենության մեջ, արժեք չունեն:

      - Ենթադրենք ազատագրել ենք Արեւմտահայաստանը եւ Հայկական բանակը հուսալիորեն պաշտպանում է այն, միեւնույն է` այդ տարածքները վերաբնակեցնել չենք կարող, քանզի ոչ ոք չի գնա այնտեղ ապրելու,- այսպես դատողներ մեզանում քիչ չեն: Մենք նայում ենք պատմությանը եւ փաստում, որ այն հագեցած է ժողովուրդների զանգվածային վերաբնակեցումներով: Ինչո՞ւ Շապուհն ու Շահ Աբասը, թուրքերն ու բոլշեւիկները, կանգ չառնելով միջոցների առաջ, կարողացան հայերիս տեղահանել եւ հաստատել օտար ափերում, իսկ մենք ընդունակ պիտի չլինենք սեփական ժողովրդին վերաբնակեցնել Հայրենի հողում: Հրեաները` մեծագույն կամքի ուժով, վերատիրեցին ու վերաբնակեցրին թշնամիներով շրջապատված եւ շուրջ երկու հազարամյակ կորսված իրենց հայրենիքը1:

      Ուրեմն, էականը նպատակադրումն է եւ այն իրացնելու անընկճելի կամքը:

      Մենք հավատում ենք մեր Ցեղի կամքի ամենազորությանը, եւ մնում է, որ հաղորդակից լինենք նրան:

      1Հայրենատիրության խնդրի հետ կապված` հաճախ են տարվում զուգահեռներ մեր եւ հրեաների միջեւ, ինչը, կարծում ենք, հիմնազուրկ չէ: Հակաճառողներն ասում են` մի՞թե կարելի է մեզ համեմատել հրեաների հետ. նրանք գաղափարախոսություն ունեն, կապիտալ, իսկ մե՞նք... Երեւի թե հասկանալի է, որ այդ ամենը միանգամից կամ ինքնին չի ստեղծվել: Սկզբում շարադրել են Մովսեսի հնգամատյանը (Թորա), տարագրվելուց հետո` պայմանները ստիպել են գրել Թալմուդը: Երկար դեգերումներից հետո, մի շարք մտածված քայլերով, նախ` հիմնել են ընդամենը 14.000 քառ. կմ տարածքով պետություն, ապա` իրենց հարեւանների հաշվին ընդլայնել այն... Մենք ստեղծած ունենք Ցեղակրոնություն, Տարոնականություն, որոնց հիմքի վրա, նույնիսկ մեկ սերնդի նպատակամղված ջանքերով, կարելի է ամբողջացնել Հայոց ազգային գաղափարախոսությունը: Բայց, ի տարբերություն հրեաների, դրանք մեզ համար կյանքի ուղենիշ չեն, եւ մեզանում, որպես կանոն, յուրաքանչյուր նոր սերունդ փորձում է ամեն ինչ սկսել նորից: Անշուշտ, նաեւ համեմատելի չեն մեր եւ հրեաների կապիտալները, հատկապես որ հայ մեծահարուստները, հիմնականում, նախընտրում են իրենց ունեցվածքը թողնել օտարներին, քան ծառայեցնել Հայրենիքին (դարձյալ` ի տարբերություն հրեաների): Բայց չհուսահատվենք. Իսրայելը ստեղծվեց գրեթե ոչնչից, իսկ մենք ունենք Հայաստան պետություն եւ, որ պակաս կարեւոր չէ, միատարր բնակչություն:

      http://noravank.am/arm/articles/deta...LEMENT_ID=6469

    14. #29
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Dersim massacre's Armenian survivor demands apology from Turkish
      parliament for her suffering

      NEWS.AM
      May 12, 2012 | 14:11

      Fatma Yavuz, an 80-year-old Armenian survivor of the 1937-1938 Dersim
      (today's Tunceli, Turkey) Massacres, sent a letter to the Turkish
      parliament's subcommittee on the Dersim affair, wrote about the
      suffering she endured, and demanded an apology for all this.

      The elderly Armenian told that he was given to a Turkish family,
      during the Dersim Massacres, and this family was very cruel to her.

      `I learned only in 1995 that the fact of my being Armenian was kept
      secret for 57 years, and I learned my real [Armenian] name at the age
      of 78,' Fatma Yavuz wrote in her letter, and demanded that their
      seized lands be returned, her relatives be found, and a formal apology
      be made.

      To note, Turkey's PM Recep Tayyip Erdogan had stated that, if
      necessary, he would apologize and is apologizing for the Dersim
      Massacres, on behalf of the state.

      The Turkish authorities had quelled the Dersim uprising with bloodshed
      and eradicated thousands of villages. In line with different sources,
      up to 100,000 people lost their lives during the Dersim Massacres.

      Also, thousands of 1915 Armenian Genocide survivors, who had found
      shelter in Dersim's villages, were subjected to a second genocide in
      1938.

    15. #30
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Western Armenians

      Malatya: Post-Armenian life in modern Turkey’s once Armenian city

      Photo: Gayane Mkrtchyan/ArmeniaNow.com

      Modern Turkey’s southeastern city of Malatya
      By GAYANE MKRTCHYAN
      ArmeniaNow reporter
      E-mail to friend | (2) Comments | Print |
      READERS' COMMENTS
      Every city in the world is armenian. Please do an article about Beijing, China's once armenian city and Stockholm, Sweden's once armenian city. Everything belongs to us...
      Post a comment
      Read all 2 comments
      Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.
      Armenian brothers Arman and Murad, who live in Turkey’s southeastern city of Malatya, open the doors of the 250-year-old Armenian Holy Trinity (Tashhoron) Church in the city’s Cavusoglu district and invite in the group of visiting Armenian and Turkish journalists.

      Enlarge Photo
      Interior of 250-year-old Armenian Holy Trinity Church in Malatya

      Enlarge Photo
      Armenian inscription at the Holy Trinity Church

      Enlarge Photo
      Armenian brothers Arman (left) and Murad

      Enlarge Photo
      Serdar Boyaci showing his grandfather’s gravestone

      The church that once saw liturgies and was filled with the fragrance of incense now has no dome and it is without the altar, it is all ruins on the inside – a king without a crown in the city long run by the Turks.

      “The Turkish government has made a decision about the renovation of the church. The work will begin soon. They say that after the renovations it will serve either as a library or a cultural center,” says Serdar Boyaci (Sardar Boyajian), a representative of the Malatya Armenians’ Haydar Union.

      Boyaci says that their grandfathers told of a time when Malatya had four Armenian churches. Today, the Holy Trinity and Grigor Lusavorich (Gregory the Illuminator) churches are in ruins, one was turned into a mosque, and they cannot now locate the other at all.

      Boyaci knows only a few words in Armenian, he mainly speaks Turkish. The office of the organization he runs is situated in Istanbul. It includes about 200 Malatya Armenians who live in Turkey and in other countries of the world. Haydar also has a Facebook account.

      Malatya, a city of about 400,000 and birthplace of the well-known human rights activist and journalist Hrant Dink, who was assassinated in Turkey in 2007, is now home to only 60 Armenians, who are not afraid to speak openly about their ethnic identity and about being Christians. Still, according to Boyaci, there are also about 150 “hidden” Armenians in the city who have converted to Islam.

      Unlike in Istanbul or other Christian communities where Armenians are not afraid of speaking openly about their ethnicity, in Malatya doing so seems to be more dangerous.

      The guide accompanying the group of Armenian journalists, Ali Bey, connects it with the events that occurred in Malatya two years ago, when clandestine nationalist groups committed attacks against Christians.

      Boyaci accompanied the group to the Armenian cemetery in Malatya, where the oldest gravestone is to Martha Oxxxyan who died in 1910. He shows his grandfather’s gravestone (Grigor Orguneser (Ansurlyan). There used to be a community called Ansur in the territory of Malatya, from where the name originated. The names engraved on many of the gravestones are of Armenian origin, but the endings are Turkish.

      “To avoid interethnic clashes and social tension a law was passed in Turkey in 1934 by which all citizens of the country regardless of their ethnicity must have Turkish names,” says Ali Bey.

      Andranik Ispiryan, a specialist in Turkish studies who was also among the group of visiting journalists, says that with this step the Turkish authorities were solving the issue of “Turkinizing” all citizens of the country.

      Boyaci tells about how Malatya city authorities destroyed a chapel that was recently built in the Armenian cemetery also to serve as a place of gathering for the local Armenians.

      “We had applied to the municipality to provide funds to restore the defunct prayer house in the Armenian cemetery, but we got a refusal. We asked them to be allowed to restore it with our own means, and they agreed. Construction cost about $65,000. The opening of the center was on February 2 this year, but the next day the municipal authorities had the structure demolished with the explanation that it looked like a church,” says Boyaci.

      The Haydar organization and Turkish media made the case public, after which Malatya’s municipality came up with an explanation that they only wished to make a few modifications to the building to make sure it didn’t look like a church. In the end, the city authorities promised that the prayer house would be restored by November of this year.

      Boyaci also accompanied the group of journalists to the Grigor Lusavorich Church, which is a few kilometers away from Malatya, in the Kurdish village of Venk.

      The church situated on a small hill looks like a gem hidden deep in the ocean – on the outside it has a foreboding appearance, but inside, from amid the ruins, one can still see its once beautiful features. It has no altar, no dome, and surely no one to take care of anymore.

      Within the premises of the church Kurdish and Turkish children were playing games. They stared at the visitors of this forgotten church in surprise.

      Sanym, a Venk villager, says that every year in August they have many Armenian visitors coming to see their holy place.

      “This is their saint’s holiday, they come to celebrate it. Our grandfathers say that once Armenians used to live here,” he says.

      Boyaci says that Turkish authorities also have a program to repair the Grigor Lusavorich church, but after repairs this church will also serve as a cultural center.

      In the evening Malatya turns on its light, revealing the tremendousness of the place.

      At a local antiques shop there is an item in the image of a cross. The seller, who speaks only in Turkish, gives an affirmative answer to the question whether it is supposed to be an Armenian thing. Then the Turkish seller starts displaying other Armenian items – saucers, trays, crosses... Then suddenly he tries to explain in Turkish that he is also of Armenian origin. It turns out his father was named Grigor and mother Satenik. They named him Hakob, but later he had to get the name of Remzi Govei.

      It is about a century that nothing Armenian has been created in Malatya, nor have the local Armenian churches rung the bells or burned incense. Instead, Mohammedan prayers are heard all over the place.

      According to historical sources, mass killings of Armenians in Malatya also occurred in 1895, but the final Armenian traces of the city that used to be home to a 20,000-strong Armenian community were erased after the 1915 massacres. The few survivors of the extermination policy of the Young Turks’ government were deported and took refuge in different countries. A lot of them went to eastern Armenia and settled down in a Yerevan suburb that was named Malatya.

      Gayane Mkrtchyan has been visiting Turkey as part of the Support to Armenia-Turkey rapprochement (SATR) project of the Global Political Trends Center (GPOT) & Eurasia Partnership Foundation
      http://www.armenianow.com/society/fe...y_malatya_life

    Page 2 of 9 FirstFirst 12345 ... LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Western Armenians
      By Mos in forum General Armenian Talk
      Replies: 20
      Last Post: 02-13-2010, 04:16 PM
    2. Eastern & Western Armenians
      By Mos in forum General Armenian Talk
      Replies: 19
      Last Post: 04-12-2008, 09:18 AM
    3. Eastern Armenians & Western Armenians
      By Mos in forum General Armenian Talk
      Replies: 0
      Last Post: 04-01-2008, 06:15 PM
    4. Western pressure
      By Joseph in forum Genocide News
      Replies: 4
      Last Post: 05-07-2007, 02:15 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •