Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Myth of Khojaly "Massacre"

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Myth of Khojaly "Massacre"

    Comment


    • Re: Myth of Khojaly "Massacre"

      Comment


      • Re: Myth of Khojaly "Massacre"

        Originally posted by Vrej1915 View Post

        FIRST HAND TESTIMONY OF A MAN HAVING WITNESSED THE EVENTS IN SHELLI, THAT CLOSES THE DEBATE ABOUT WHAT REALLY HAPPENED

        If anybody wants to know what really happened after Ivanyan/Khodjalu was liberated in 25 Febr 1992, in Agdam is clearly described.
        Vova Vardanov was one of the planners of the operation at first vesion, in 1991.
        That operation was never executed, mainly due to the problem of the civilians remaining in Ivanyan/Khodjalu.

        When the second version was finally decided, Vova Vardanov was ordered to take a covert recon mission, deep inside enemy territory, with only 3 men, pay attention besides Shelli (the most fortified village between Askeran and Agdam, whith 2 main fortified positions, one manned by the Azari army, the other with the Azarbaijan National Front)

        Here Vova Vardanov describes what really happened, that is a panic situation among the torks, and a friendly fire, by Mistake, on their civilians fleeing, inside Ivanyan/Agdam territory.

        This closes the debate.

        2 of the 3 men are still alive, and are ready to testify, to any enquiry, wherever.....

        Last edited by Vrej1915; 09-15-2017, 09:11 PM.

        Comment


        • Re: Myth of Khojaly "Massacre"

          13 / 02 / 2017
          Չինգիզ Մուստաֆաև. «Ո՞վ է դա արել». նոր սենսացիոն տեսանյութ՝ Խոջալուի մասին
          Ինտերնետում հայտնվել է Խոջալուի մասին նոր սենսացիոն տեսանյութ: Այն մերկացնում է 1992թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերի մասին ադրբեջանական քարոզչության՝ տարիներ շարունակ տևող անխիղճ սուտը, որը հարևան երկրում դարձել էր ճղճղան կոմերցիոն բրենդ։ Իզուր չէ, որ ադրբեջանցի մի օգտատեր ասում է, որ հայերը վաղուց էին «փնտրում» այդ տեսանյութը։ Տեսանյութում ասվում է, որ […]



          Ինտերնետում հայտնվել է Խոջալուի մասին նոր սենսացիոն տեսանյութ: Այն մերկացնում է 1992թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին տեղի ունեցած դեպքերի մասին ադրբեջանական քարոզչության՝ տարիներ շարունակ տևող անխիղճ սուտը, որը հարևան երկրում դարձել էր ճղճղան կոմերցիոն բրենդ։
          Իզուր չէ, որ ադրբեջանցի մի օգտատեր ասում է, որ հայերը վաղուց էին «փնտրում» այդ տեսանյութը։

          Տեսանյութում ասվում է, որ Ադրբեջանի ԳԽ-ի հանձնաժողովը քննություն է իրականացրել՝ կապված Խոջալուի դեպքերի հետ, բայց և ոչինչ չի պարզել, խաղացել է առանց խաղաթղթերի։ Չնայած, որ Խոջալուի բոլոր ականատեսները տարբեր պատճառներով զրկվել են կյանքից, ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի մեղադրանքը չի անհետացել և միշտ կհնչի։
          Չինգիզ Մուստաֆաևն այդ տեսանյութում պատմում է այն մասին, որ հաղորդումը եթեր կտրվի և ինֆորմացիան կհասնի ժողովրդին՝ չնայած, որ մի մասն ասում է, որ այդ ինֆորմացիան ուղղված է ԳԽ-ի դեմ, իսկ մյուսները՝ որ այն կվնասի ադրբեջանցի զինվորներին։
          Հետո հաղորդավարը շարունակում է. «Թամերլան Կարաևը (Ադրբեջանի ազգային բանակի ղեկավարներից մեկը, իսկ այդ ժամանակ՝ ԳԽ փոխնախագահը) մի անգամ հայտարարել է, որ եթե պատմի Խոջալուի դեպքերի մասին իր իմացածը, լեզուն կչորանա։ Բայց, ի տարբերություն Թամերլան Կարաևի, Չինգիզ Մուստաֆաևի և նրա համախոհների լեզուն չի չորանում։ Ինչպես հայտնի է, Չինգիզը ողգերգությունը նկարել է երկու անգամ…»։
          Հաջորդիվ հաղորդավարը պատմում է այն մասին, որ Չինգիզը միայնակ, սեփական նախաձեռնությամբ, ոչ «ծրագրի համաձայն» թռել է աղբերգության վայր՝ երբ նրան ոչ մեկն այնտեղ չէր սպասում, և վերևից տեսել Ադրբեջանի զինված ուժերի զիծառայողներին, որոնք սկսել են փախչել՝ օդում նկատելով ուղղաթիռը։ Հետո օդաչուն, տեղ հասցնելով Չինգիզին, ցանկացել է «մոռանալ» նրան և թողնել այդտեղ։
          Սպանված խոջալվեցիների դիերը գտնվում էին այդ պահին ադրբեջանական զինուժի կողմից վերահսկվող Աղդամի մատույցներում, ոչ թե Խոջալուում։
          Հիմնավոր/տրամաբանական/ հարց է առաջանում. ինչպե՞ս են այդ մարդիկ (ադրբեջանցի զինվորները, որոնք փախչում էին՝ տեսնելով Չինգիզի ուղղաթիռը) հայտնվել այստեղ՝ առանց ուղղաթիռի, ինչո՞ւ և ո՞ւր են տանում խոջալվեցիների դիերը, եթե կա օդային ճանապարհ և «ցամաքային» ճանապարհով Աղդամ հասնելու հնարավորություն։ Ինչո՞ւ ոչ ոք չի պաշտպանել սպանված խոջալվեցիների մարմինները։
          Ինչպես տեսնում եք, դիերը ի սկզբանե այլանդակված չէին, և երկրորդ նկարահանումը կազմակերպված էր «միջազգային հանրության» համար, և տեսեք, թե ինչ է կատարվել դիակների հետ (այդ պահին հաղորդավարը կադրից դուրս մեկնաբանում է նկարները, որտեղ նույն սպանված մարդիկ ցույց են տրված երկու անգամ՝ ընդ որում երկրորդ անգամն այլանդակված վիճակում)։
          Կադրից դուրս Չինգիզի ձայնն է. «Ո՞վ է դա արել։ Ես երեկ էլ, երեկ չէ առաջին օրն էլ նկարել եմ, նման բան չի եղել»։
          Հաղորդավարը շարունակում է հարցադրումները. «Ո՞վ է մեկ օրում դա արել։ Նման անպատասխան հարցերը շատ են, իսկ մեր ժամանակը՝ քիչ…»։

          ՊԱՆԴՈՒԽՏ, Էլնուր ՆԱՋԱՖԶԱԴԵ

          Comment


          • Re: Myth of Khojaly "Massacre"

            3 / 03 / 2017
            Անգրագիտության վերացում ադրբեջանցիների համար` «սխալ» ադրբեջանուհուց

            Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի նյութ, որը, չնայած պարունակում է որոշ վիճելի պահեր, որոշեցինք հրապարակել առանց կրճատումների:
            Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի նյութ, որը, չնայած պարունակում է որոշ վիճելի պահեր, որոշեցինք հրապարակել առանց կրճատումների: Դուք ուզում եք հավատալ ինչ-որ հանձնաժողովի եզրակացության, որը չի նկատել հումանիտար միջանցքը: Իսկ այն փաստը, որ փախստականները գնդակահարվել են Աղդամից մեկ կմ հեռավորության վրա, ձեզ ոչինչ չի՞ ասում: Եթե հայերը ցանկանային նրանց ոչնչացնել, ապա նրանց կգնդակահարեին հենց Խոջալուում, […]


            Դուք ուզում եք հավատալ ինչ-որ հանձնաժողովի եզրակացության, որը չի նկատել հումանիտար միջանցքը: Իսկ այն փաստը, որ փախստականները գնդակահարվել են Աղդամից մեկ կմ հեռավորության վրա, ձեզ ոչինչ չի՞ ասում: Եթե հայերը ցանկանային նրանց ոչնչացնել, ապա նրանց կգնդակահարեին հենց Խոջալուում, ոչ թե` մերոնց մոտենալիս:
            Այդ մասին Չինգիզ Մուստաֆաևն ասել է Թամերլան Կարաևին. Չինգիզը չի հասկացել, որ դիմում է նրան, հենց ով էլ արել է դա: Տրամադրված միջանցքի մասին խոսել է նաև Մութալիբովը…
            Մինչ Խոջալուի գնդակահարության սկսվելը, հայերը բազմիցս կոչ են արել տարհանել բնակչությանը, բայց բնակիչներին այդտեղ ուժով պահել են` որպես միս, որպես վահան: Նրանք մտածել են, որ եթե այնտեղ բնակչություն լինի, հայերը չեն գրոհի, իսկ եթե գրոհեն, ապա դա էլ իրենց օգտին կլինի:
            Ոչ ոք չի մտածել մեսխեթցիների մասին: Նրանց դեմ են տվել: Բայց հայերը նրանց միջանցք էին տրամադրել…
            Եվ ի՞նչ եղավ: Այն ժաամանակ հայերը վերցրել են Խոջալուն առանց վայրագությունների:
            Իսկ Հեյդարին պետք էր պարտություն և վայրագություններ… Դա Մութալիբովի չկայացած քաղաքականության համար կրակի վրա յուղ լցնել էր: Խոջալուն կորցնելը նշանակում էր Մութալիբովի քաղաքական պարտություն: Այդ պարտությունը կազմակերպել էր Հեյդարը:
            Խոջալուի իրադարձությունները դարձան բացառապես Ադրբեջանում իշխանության համար պայքարի և բանսարկությունների արդյունք: Հանուն արդարության պետք է ասել, որ փախստականների մի փոքր մասը երկրորդ ճանապարհով գնացել է դեպի Ասկերան և գնդակահարության ենթարկվել հայերի կողմից: Դա հայկական վերահսկվող ջոկատ չէր, այսինքն` գործող բանակը չէր այդ հրամանը տվել, այլ ինքնակամները: Իսկ եթե ադրբեջանցիները ժամանակին նրանց տարհանեին, ապա դա էլ չէր տեղի ունենա:
            Ես սա գրում եմ ոչ թե նրա համար, որ ինձ դուր է գալիս, այլ` որ դա է ճշմարտությունը: Ես վատ չեմ զգում` նայել այդ ճշմարտության աչքերին: Եվ երկրորդ, ես ինձ դրա մասնակիցը չեմ զգում:
            Ադրբեջանցիների մեծամասնությունն, ուղղակի, չի ուզում իմանալ ճշմարտությունը, նրանց ձեռնտու է պաշտպանել այն տեսակետը, թե իբր, հանձնաժողովը միջանցք չի նկատելլ: Եվ խոստովանելը, ոնց որ, դեմքը կորցնել կլինի: Ես դա կարող եմ հասկանալ. այն ժամանակ էլ, հիմա` առավելևս: Ադրբեջանական քարոզչությունն անում է ամեն ինչ, որ թաքցնի այն արյունն ու կեղտը, որի օգնությամբ իշխանության է եկել: Եվ ինչպես դա նրանք սահուն և հմտորեն շրջելեն և դարձրել իրենց սեփական բրենդը` «khojaly genocide»…
            Եվ ամեն տարի միայն սուտ… Սերունդը մեծացել է ստի վրա: 100 տոկոս brainwash.
            Եվ ինչպե՞ս դա հետաքննել: Ոչ ոք թույլ չի տա: Դա կնշանակեր ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ալիևյան կլանը եկել իշխանության…
            Ավելին` ամեն ինչ այն աստիճան է խեղաթյուրվել, որ անգամ եթե պաշոտնապես բացահայտվի էլ, ժողովուրդը կասի` «Ճիշտ չէ: Դավաճաններ: Չհամարձակվեք վատ բան ասել մեր հզոր Առաջնորդների մասին…» և քարերով կխփեն: Եվ հետո դա ուղղակի դատարկ բան չի, դրան պետք է հետևի քրեական պատիժ. 323 հոդվածի համաձայն` պետության առաջնորդին վիրավորելու համար երեք տարվա ազատազրկում:
            Ալիևյան ստի քարոզչություն: Մենք Խոջալուի մասին ճշմարտությունն ենք ասել և թե ինչպես է դա եղել: Այն, ինչ Դուք հարցնում եք, բոլորովին այլ հարց է: Անգրագիտության վերացո՞ւմ եք ուզում ինձնից: Վախենամ` ձեզ դուր չգա…
            Նման նախագահի, իսկ հիմա նաև` փոխնախագահի հետ, և նման ուժեղ բանակի հետ ի՞նչն է խանգարում: Ո՞վ է խանգարում: Ես կասեմ` ինչն է խանգարում, եթե ինքներդ չեք կարող մտածել և հասկանալ: Ներքին քաղաքականությունը, ինչպես հայտնի է, համարվում է արտաքին քաղաքականութայն շարունակությունը: Իր ժամանակին մեր հզոր առաջնորդը, լինելով փորձառու խորհրդային, կուսակցական, պետական գործիչ, խորամանկ աղվես և КГБ-շնիկ, Ռուսաստանի հետ այնպիսի կապ է ստեղծել, որ նա, որպես ազնվատոհմիկ խան, սահմանափակել է Մոսկվայի հնարավորությունները` միջամտելու Ադրբեջանի գործերին: Դրա դիմաց պետք էր վճարել: Նա վճարեց Ղարաբաղով: Իսկ մնացածը դարձավ նրա հիերարխիան, իբր, մի խառնվեք ներքին գործերին: 1990-ականների կեսերին ելցինյան Ռուսաստանը փորձեց սողոսկել այստեղ, բայց Հեյդար Ալիևը չթույլատրեց: Ադրբեջանը դարձավ նրամ հայրենական կալվածքը, նա կառավարում էր` ինչպես ուզում էր: Եվ, անկասկած, կտակեց որդուն, որ նա նույնպես իշխի այդ մեծ հարստության` ադրբեջանական նավթի և ադրբեջանական ժողովրդի գլխաքանակի վրա: Նա չի կարող վերցնել այն, ինչ վաճառված է արդեն: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե այդ ժամանակ ինչ տույժ պետք է վճարի:
            Եվ նրան, առհասարակ, պե՞տք է դա: Նա այդպես էլ է իրեն շատ լավ զգում: Բոլոր խոսակցությունները Ղարաբաղի շուրջ են. դատարկ ղողանջ…
            Դուք նրա դեմքին խորամանկ ժպիտ չե՞ք նկատում, երբ խոսում է այդ մասին: Իսկ ինքը մտածում է. «Ի՞նչ անհեթեթություն եմ ասում…Բայց ոչինչ: Պետք է, հայրիկն է այդպես սովորեցրել: Պետք է ինքդ հավատաս նրան, ինչ ասում ես: Եվ քեզ կհավատան»: Բայց ոչխարներն իրենք էլ ուրախ են, որ խաբվում են: Դա շատ հեշտ է:
            Թույլ տվեք այսքանով ավարտեմ անգրագիտության վերացումը: Եվ եթե հարցեր ունեք, ինքներդ գտեք դրանց պատասխանները: Պետք չի ինձ հարցնել: Դա ես եմ, որ սպասում եմ ձեր հաջորդ հարցին. ո՞ւր են և ովքե՞ր են, որ վաղնջական ժամանակներից հողեր ունեն: Ինչպե՞ս են նրանք ձևավորվել և ինչպե՞ս ու ինչո՞ւ են վերաձևվել: Ինքներդ, խնդրեմ: Ամեն դեպքում շնորհակալություն չեք ասի…Դուք կհարցնեք ոչ թե նրա համար, որ մտածեք ասածներիս մասին: Ծամենք ու դնենք ձեր բերանո՞ւմ: Բայդ դուք, ախր, կթքեք:
            Ես ամեն տեղ ասում եմ նույն բանը: Դուք համառորեն կարծում եք, թե ես ուզում եմ ինչ-որ մեկին համոզել: Հավատացեք, դա անշնորհակալ գործ է: Հայերի համար, առաջին հերթին, ես ինչ-որ տարօրինակ և սխալ ադրբեջանցի եմ, իսկ ադրբեջանցիների համար` դավաճան: Բայց ով հասկանում է, կհասկանա: Իսկ ով չի հասկանում, պետք չէ…
            Ես անկեղծորեն կցանկանայի, որ դա այլ կերպ լիներ, բայց, ավաղ: Հոլանդիայում մնալը միայն մեկ դրական կողմ ունի: Իսկ դա հատկապես այն է, որ ես կարող եմ ազատ խոսել: Չնայած, գիտեք, էլի հետևում են:
            Մենք չար չենք, մենք հիմար ենք:
            Բայց ես, այո… լկտիություն ունեմ ինձ չդասելու ընդհանուր զանգվածին:

            Կամիլլա ՄԱՄԵԴՈՎԱ
            Ռոտերդամ, Հոլանդիա

            Comment


            • Re: Myth of Khojaly "Massacre"

              3 / 03 / 2017
              Մութալիբովն արձագանքել է Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութին
              Այս տարի ապրիլին լրանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Այդ առիթով ադրբեջանական «Yeni Musavat»-ը հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովից: Հարցազրույցում առկա են հայ ընթերցողի համար հետաքրքրական պահեր, ավելին` առաջին անգամ շոշափվում է ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի կողմից բացահայտված Աղդամի ողբերգության մասին` վերջերս ինտերնետում հայտնված տեսանյութը: Հարցազրույցի հիմնական […]


              Այս տարի ապրիլին լրանում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Այդ առիթով ադրբեջանական «Yeni Musavat»-ը հարցազրույց է վերցրել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովից: Հարցազրույցում առկա են հայ ընթերցողի համար հետաքրքրական պահեր, ավելին` առաջին անգամ շոշափվում է ռազմական լրագրող Չինգիզ Մուստաֆաևի կողմից բացահայտված Աղդամի ողբերգության մասին` վերջերս ինտերնետում հայտնված տեսանյութը:

              Հարցազրույցի հիմնական միտքն այն է, որ Ադրբեջանի` Ղարաբաղը «կորցնելու» պատճառը իշխանափոխությունն էր, այն է Մութալիբովի արտաքսումն Ադրբեջանից: Հարցազրույցում երկրամասի արմատական` հայ ժողովրդի, և նրա համընդհանուր իրավունքների ոտնահարման մասին խոսք, բնականաբար, չկար:

              Մութալիբովը հիշեցնում է, որ տնտեսական և քաղաքական առումներով Ռուսաստանը համարվում է հարուստ և բարգավաճող երկիր, և շատերը ցանկանում են օգտվել նրա պաշարներից: Հարևան երկրների համար այդ փաստը բացում է տնտեսական և տարանցիկ հեռանկարներ: «Մենք պետք է օգտագործենք այդ հնարավորությունը»,-կոչ է անում Մութալիբովը: Բացի դրանից, ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի է աշխատում Ռուսաստանում, և, օգտագործելով նրանց հնարավորությունները, Ադրբեջանը, ըստ նրա, կարող է հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

              Նախկին նախագահը հիշեցնում է, որ Ռուսաստանից հեռանալն ու հօգուտ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ընտրությունը, դարձան Ղարաբաղը «կորցնելու» առանցքային գործոններ: «Մենք կարող էինք մեծ աառվելություն ունենալ, բայց հակառուսական դիրք բռնեցինք»,-ափսոսում է նա:

              Ռուսաստանի հասցեին անընդհատ հնչեցվող քննադատության առումով` կապված հատկապես Ղարաբաղի կորստի հետ, Մութալիբովն այն կարծիքին է, որ դա մի քանի ադրբեջանցի քաղաքագետների դիրքորոշումն է, այլ ոչ` ժողովրդի: «Ղարաբաղի կորուստը Ռուսաստանի հետ կապ չունի: Մեր հողերը զավթել են հայերը: Նման պնդումներ տարածվում են` ցույց տալու համար, որ հայերի հետևում կանգնած են ռուսները: Այդ հայտարարությունների նպատակը ադրբեջանցիներին վախեցնելն է: Ընդհակառակը, եթե մենք ճիշտ քաղաքականություն վարենք, ռուսները մեր կողմում կլինեն, որովհետև Ադրբեջանն ավելի մոտ է Ռուսաստանին և նրա շահերին»: Նրա կարծիքով` վարելով ճիշտ քաղաքականություն «հայ մարտիկների արտաքսման հարցում», ղարաբաղյան հարցը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով:

              Մի փոքրիկ դիտողություն. «խաղաղ ճանապարհը», որի մասին ասում է Մութալիբովը, «Օղակ» տխրահռչակ գործողությունն է` ուղեկցված սպանություններով, ավազակությամբ և Արցախի արմատական բնակչության բռնի արտաքսմամբ: Ի տարբերություն ադրբեջանցի ուրիշ քաղաքագետների, ինչպես ներկայի, այպես էլ անցյալի, Մութալիբովն, իրոք, ասում է ճշմարտությունը. ադրբեջանցիներն ակտիվորեն օգտագործել են խորհրդային բանակն ու ներքին զորքերը` Արցախի հայաթափման գործում, և ամենևին չեն «կռվել հանուն հայերի»: Որոշ ժամանակ առաջ Մութալիբովն ադրբեջանական մամուլին պատմել էր իր այն ժամանակվա /նախկինում գործած/ «սխրանքների» մասին:

              «Ժամանակին ռուսների օգնությամբ մենք կարող էինք Գանձակի մերձակայքում մոտ 30 գյուղ ազատել հայերից (այստեղ և հետագայում ընդգծված է իմ կողմից- Պանդուխտը), ինչի արդյունքում մեր հին քաղաքը կփրկեինք զավթիչներից: Մենք մոտ էինք ամբողջ Ղարաբաղն ազատագրելուն, բայց ներքին տարաձայնությունները, երկպառատությունները ձախողեցին մեր ջանքերը»:

              Մեկ ճշտում. «Օղակ» գործողության արդյունքում ամայացվել է ոչ թե 30, այլ` 24 հայկական բնակավայր, Մութալիբովն ուղղակի ցանկանում է ուռճացնել իր արածը:
              Բայց վերադառնանք ներկայիս հարցազրույցին:

              Խոսելով Աղդամի ողբերգության մասին` Մութալիբովը համոզված է, որ այն կարող էր տեղի չունենալ, եթե ադրբեջանցիները մեկ ճակատով կռվեին և չզբաղվեին իշխանության համար պայքարով: «Խոջալուին ցուցաբերվելիք օգնությունը գնաց այլ ուղղությամբ: Խոջալուն մնաց առանց օգնության: Ցավոք, պայքարելով կառավարության դեմ, նրանք առանց ղեկավարների էին թողել առջևից գնացողներին` օգտվելով արյունալի կռիվներից:

              Եվ, վերջապես, սահուն անցնենք Չինգիզ Մուստաֆաևի տեսանյութին, որն, ըստ «Yeni Musavat»-ի լրագրողի, Աղդամի ողբերգության տարելիցի նախօրեին «ավելորդ վեճ է առաջացրել» ադրբեջանական հասարակության մեջ:

              «Ես գիտեմ Չինգիզի նկարահանումների մասին: Նրա նկարահանումներից երևում է, որ խոջալվեցիների զանգվածային սպանության մասնակիցների մեջ կան նաև մեր դավաճանները: Ինձ չի հաջողվել մանրամասն վերլուծել Չինգիզի նկարահանումներում առկա փաստերը, որոնք վերջերս տարածվել են սոցիալական ցանցերում: Ավելի լավ կլիներ, եթե Չինգիզի նյութերը վերլուծեին Ադրբեջանի իշխանությունները: Խոսքն ազգային դավաճանության մասին է»:

              Իմ կողմից նշեմ, որ ասելով, թե Չինգիզ Մուստաֆաևի տված ինֆորմացիան իր համար բացահայտում էր: Նախկին նախագահը, միանշանակ, խորամանկում է, քանի որ Աղդամի ողբերգության մասին նյութերը, համարձակ լրագրողը, ով այդ ժամանակ Մութալիբովի վստահելի մարդն էր, անձամբ տեղեկացրել էր նրան: Ինչպես Ադրբեջանի առաջին նախագահի կենսագիր Կիրիլ Ստոլյարովն է իր «Վախճան. Լեռնային Ղարաբաղից մինչև Բելովեժյան թավուտ» գրքում պատմել, Մուստաֆաևն ուղղաթիռով թռչելով Խոջալուի վրայով`Մութալիբովին զեկուցել էր, որ չի հաջողվել նկարել Խոջալուում գտնվող դիակները, քանի որ սպանվածներ այնտեղ չկային»: Ահա այդ ժամանակ Մութալիբովը Չինգիզին նախազգուշացրել է. «Ոչ մեկին ոչինչ չասես նրա մասին, ինչ պատահաբար տեսել ես, այլապես քեզ կսպանեն»:

              Բացի դրանից, Մութալիբովն անձամբ պատասխանատվություն է կրում Աղդամի ողբերգության համար, քանի որ ինքն է անձամբ այդ պայթունավտանգ ժամանակաշրջանում որոշում ընդունել ջարդերից Ուզբեկստան փախչող թուրք-մեսխեթցիներին կրակի գոտի դարձած Արցախում տեղավորելու մասին: Դրանով Մութալիբովը մի քանի նպատակ էր հետապնդում. առաջին հերթին ամրակետ ստեղծել անմիջապես Ստեփանակերտի հարևանությամբ` Արցախի մայրաքաղաքը պողպատյա աքցանի մեջ վերցնելու համար, երկրորդ` ժողովրդագրական իրավիճակի արհեստական փոփոխություն, երրորդ` շրջափակված Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղու` Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքի խափանում:

              Եթե դրան ավելացնենք «Օղակ» արյունալի գործողության կազմակերպումն ու իրականացումը և Արցախի հայկական բնակավայրերի վրա կրակելու Մութալիբովի հանցագործ հրամանները, կարելի կլինի արձանագրել, որ նրա ձեռքերը մինչև արմունկները արյունոտ են` ինչպես հայերի, այնպես էլ իր ազգակիցների և թուրք-մեսխեցիների:

              Բայց, ինչպես ցույց են տվել հետագա իրադարձությունները, Մութալիբովի ոչ մի հանցագործ պլան չպիտի իրականանար. նրա ռազմավարությունը, պարզվում է, բոլորովին անպետք էր, ինչպես և ինքը` որպես պետության առաջնորդ: Մութալիբովի մարդկային որակների մասին էլ չխոսենք, ով խուճապահար փախել է Մոսկվա` Բաքվում բախտի քմահաճույքին թողնելով կնոջն ու երեխաներին:

              Ինչ վերաբերում է Արցախում ռազմական գործողությունների վերսկսման կանխատեսումներին, որոնց մասին Մութալիբովը խոսում է հարցազրույցի վերջում, դժվար թե հետաքրքրեն սահմանի երկու կողմերում ապրողներին. այդ հարցում փշրված ատամներով և իր իսկ թույնը «նետած» օձից արդեն վաղուց ոչինչ կախված չէ:
              ՊԱՆԴՈՒԽՏ

              Comment


              • Re: Myth of Khojaly "Massacre"

                To the Moderators +++

                I propose to avoid helping the enemy's propaganda, by keeping the use of Khodjali tragedy or anything like that in the title of this thread, even if this is the formulation most widely used to talk about the massacre of Metzkhetians near the Shelli trenches of Agdam in February 1992.

                Instead let's call a cat a cat, and use the denomination used in the previous article by Bantukht, that is Agdam Tragedy.

                Comment


                • Հայեր, եթե դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու. Լապշինի նոր գրառումը

                  • Lragir.am
                  • Քաղաքականություն - 15 Սեպտեմբերի 2017,

                  Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն, ով Բաքվում գտնվելու ժամանակ ճնշման տակ ներողություններ ու Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչող պնդումներ պարունակող նամակ էր գրել երկրի նախագահ Իլհամ Ալիևի անունով, ազատվելուց կարճ ժամանակ անց անդրադարձել է արցախյան հիմնահարցին։



                  «Ամոթ է խոստովանել, բայց մինչ ադրբեջանական բանտում հայտնվելը ես ազնվորեն կարծում էի, որ ղարաբաղյան հարցը վիճելի է ու պիտի լուծվի Ադրբեջանի սահմանները հարգելով։ Ինչ ապուշն էի ես։ Ադրբեջանը դեռ 1988-ին սկսեց ահաբեկել հայերին Սումգաիթում, Բաքվում, Ղարաբաղում՝ նացիստական «juden frei» (հրեաներից մաքրած) սխեմայով, սակայն ոչ թե հրեաների, այլ հայերի հանդեպ կիրառմամբ։ Այնուամենայնիվ, հրեաների 95 տոկոսը փախավ Ադրբեջանից նույն ժամանակ, փորձանքից հեռու՝ կավարտեն հայերի հետ, կսկսեն ազատվել հրեաներից։ Գենետիկ հիշողություն է։ Իսկ այսօր հրեաներին Ադրբեջանում շատ սիրում են՝ իհարկե, որովհետև այնտեղ հրեաներ չկան, մի քանի հազար, նախկին մոտ 100 հազարից», – նշել է նա։



                  Լապշինը հատուկ ընդգծել է, որ մեղադրական եզրակացությունում նշվում էր, թե նա Ղարաբաղն Արցախ է անվանել։ «Օրուցերեկ հանդուրժողականությունից խոսացող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անունն ապօրինի է համարում։ Այսինքն, հայերենն օրենքից դուրս է, հայերենով խոսել հայերին չի կարելի, սեփական կրոն ունենալ չի կարելի ու ընդհանրապես, ըսկ քննիչ Թալիբովի, «ցեղասպանություն չի եղել՝ եթե թուրքերը մորթեին նրանց, քիչ գլխացավ կունենայինք»։



                  «Հայեր, պինդ կացեք։ Այս մարդիկ ձեզ ուզում են տեսնել մեռած՝ ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու», – եզրափակել է նա։

                  Comment


                  • Азеробеспредел. Լապշինը սկսել է բացահայտումներն ու առաջին գրառումն է արել

                    • Lragir.am
                    • Քաղաքականություն - 15 Սեպտեմբերի 2017


                    Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ադրբեջանական բանտից ազատվելուց հետո առաջին անգամ գրառում է կատարել Livejournal-ի իր բլոգում: «Արմենպրես»-ը ներկայացնում է բլոգերի գրառումը.

                    «Ընկերներ, ողջույն բոլորիդ: Մենք դեռ շատ կշփվենք ու կքննարկենք ինչպես Ադրբեջանում ինձ հետ տեղի ունեցածը, այնպես էլ ճամփորդություններն ու կյանքի ուղիները: Հիմա, երբ ադրբեջանական դժոխքն անցյալում է, իսկ ես այս տեղերը գրում եմ Հայֆայի Հոֆ Քարմել ծովափից, պարտավոր եմ պարզաբանել հետևյալը.

                    1. Հստակ կերպով հերքում եմ ադրբեջանական պաշտոնական այն սուտը, թե ես փորձել եմ ինքնասպանություն գործել Բաքվի բանտում 10.09.17-ին: Նախագահ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարդասիրություն է ցուցաբերել և խղճացել ինքնասպանին ու ներում է շնորհել ինքնասպանության առասպելական փորձից հետո:

                    2. Փաստերով՝ 2017թ-ի սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ արդեն պատրաստվում էի քնել Բաքվի համար 10 բանտի իմ խցում, հանկարծ դռան բանալի ձայնը լսվեց, և դուռը մի փոքր բացվեց: Ես մեջքով էի պարկած դեպի դուռը և չհասցրեցի նույնիսկ վեր կենալ, երբ ինչ որ կերպարներ բռնեցին վզիցս, ձեռքերիցս և մի քանի հարվածներ հասցրեցին կողերիս: Դրանից ավելի ես ոչինչ չեմ հիշում: Հաջորդ հիշողությունն արդեն Բաքվի կենտրոնական վերակենդանացման կլինիկայից էր, որտեղ ես պառկած էի՝ միացված սարքավորումների, կաթիլայինի և թթվածնային դիմակով: Կոտրել էին նաև երկու ատամներս, իսկ ողջ մեջքիս ու կողերիս վրա հեմատոմաներ էին:

                    3. Կարծում եմ, որ մարդասպաններին կամ վախեցրել են, կամ էլ նպատակն Ադրբեջանում Ալիևի իշխանության վարկաբեկումն էր: Իմ մահը Բաքվի բանտում ձեռք կտար նախագահ Ալիևի մերձավոր շրջապատից մի շարք դեմքերի, ովքեր միանշանակորեն կարծում են, որ նրա հանգստի անցնելու ժամանակն է: Ընդգծեմ, որ սա իմ տարբերակն է, թեկուզև հիմնված է նաև արտասահմանում ապրող մի շարք ադրբեջանցի լրագրողների ու դեմոկրատական ընդդիմության մտքերի վրա, իսկ նրանք ստիպված են իրենց հայրենիքից հեռու բնակվել:

                    4. Երեկ համալիր ստուգում էի անցնում Թել-Ավիվի «Շիբա» կլինիկայում: Բժիշկներն ընդգծեցին, որ որոշ վնասվածքների բնույթն ավելի շուտ հիշեցնում է ֆիզիկական բռնություն, այլ ոչ թե ինքնասպանության փորձ: Բժիշկներն ուշադրություն հրավիրեցին աջ ուսի կողմից վզին մոտ խեղդելու փորձի հետքի վրա, որը բնորոշ չէ ինքնասպանությանը, քանի որ կախվելու փորձի դեպքում նման հետք կարող է լինել ականջի մոտ: Եվ ընդհանրապես, ինչու՞ ես պետք է «ինքնասպանվեի» իմ մոր ծննդյան օրը՝ 10,09-ին, այն էլ տուն արտահանձնման բանակցությունների ավարտական փուլում: Պատմությունը կարված է սպիտակ թելերով:

                    Այս թեմային դեռ կվերադառնանք, իսկ հիմա ես գնում եմ զբոսանքի: Պետք է կարգավորվեմ: Ադրբեջանցի բժիշկներն ինձ իրենց դեղանյութերի այնպիսի չափ են տվել, որ նույնիսկ 3 օր անց այնպիսի տպավորություն է, որ թմրանյութերի ազդեցության տակ եմ: Դժվարությամբ եմ սնունդ ընդունում, երեկ ընդհանրապես կթիլային սնունցում եմ ստացել»:

                    Լապշինը նաև նշել է, որ այլ ֆիզիկական դժվարություններ ևս ունի, իսկ բժիշկները տեղեկացրել են, որ վերականգնման համար դեռևս մի քանի օր անհրաժեշտ է: Հետգրության մեջ էլ բլոգերը նշել է, որ նոր թեգ է պատրաստվում օգտագործել՝ Азеробеспредел:

                    Comment


                    • Թուրքերին կոտորել են թուրքերը՝ կարծելով, թե հայ են. Խոջալու. «Հետախույզի օրագիրը»

                       

                      Comment

                      Working...
                      X