Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Syrian Armenian

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Syrian Armenian

    Հալեպում հայեր են զոհվել և վիրավորվել
    21.02.15



    Հալեպի տարբեր շրջանների վրա զինված ահաբեկչական խմբավորումների կողմից փետրվարի 21-ին հրասանդներ են արձակվել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ են արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հալեպահայ Մարիա Գաբրիելյանը:

    Նրա խոսքով` զոհվել են Սաքո Կարագյուլեյանն և Հարութ Ագսանյանը: Բացի այդ` վիրավորվել է 5 հայ՝ Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալօղլյանը, Ավո Զարմինյանը, Լևոն Բարսեյանը և Նազո Ագսանյանը: Ավելի վաղ՝ փետրվարի 5-ին, Հալեպի Թելեֆոն Հաուայի թաղամասում հրթիռ ընկնելու հետևանքով հայի բնակարան էր քանդվել: Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 4-ին: Հալեպի Թիլել թաղամասի հրթիռակոծման հետևանքով հայի բնակարան էր քանդվել: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չէին գրանցվել: Հալեպ քաղաքը 2012թ.-ի ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև` արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր խմբավորումների բախումների թիրախում:

    Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը մոտեցել է 200 հազարի: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

    Comment


    • Re: Syrian Armenian

      «Ճումհուրիյէթ». «Թուրքիան 2014-Ի Գարնան Իսլամականներու Յարձակումին Ժամանակ Հրետանիով Ռմբակոծած Է Հայաբնակ Քեսապը»
      February 20, 2015

      Aztag daily

      Յայտնի թուրք լրագրող Ահմեթ Շըք թրքական «Ճումհուրիյէթ» օրաթերթին մէջ լոյս տեսած իր յօդուածին մէջ կը տեղեկացնէ, որ 2014 թուականի գարնան Սուրիոյ հայաբնակ Քեսապի դէմ իսլամական զինեալներու յարձակումին ընթացքին Թուրքիոյ զինեալ ուժերը վերջիններուս հրետանային աջակցութիւն ցուցաբերած են:

      Թէեւ նախապէս կը խօսուէր, որ Թուրքիան իսլամական զինեալներուն աջակցելու համար տրամադրած է իր երկրին տարածքը, սակայն այս տեղեկութիւնը ցոյց կու տայ, որ ատկէ բացի, թրքական պետութիւնը ուղղակի զինուորական մասնակցութիւն ունեցած է զինեալներու` Քեսապի եւ Սուրիոյ զինեալ ուժերուն դէմ կատարուած յարձակումներուն:

      Ըստ Շըքի, իրեն հասած հեռաձայնային զրոյցներէն յայտնի դարձած է, որ Քեսապի դէմ յարձակումի սկսած իսլամականները այդտեղէն թիրախներու գտնուած վայրերուն մասին տեղեկութիւններ փոխանցած են թրքական բանակին, որ նշուած թիրախները Թուրքիոյ տարածքէն հրետանիով ռմբակոծումի ենթարկած է: Թիրախներու գտնուելու վայրին մասին Քեսապէն Թուրքիա տեղեկութիւններ ուղարկած է թուրքմեն զինեալ խմբաւորումի հրամանատարներէն Ատիլ Օրլի, որ տուեալներու փոխանակման համար կիրարկած է բջիջային հեռաձայններու համար նախատեսուած Whatsapp ծրագիրը: Զինեալներու հրամանատարէն այդպիսի հաղորդագրութիւններ ստացողներէն մէկն ալ եղած է Թուրքիոյ իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան անդամ Մեհմեթ Թոքթաշ, որ նոյնպէս մասնակցած է գործողութեան համակարգման աշխատանքներուն: Այս ամէնը հիմք հանդիսացած են Շըքի` պնդելու, որ Քեսապի դէմ գործողութեան անմիջական մասնակցութիւն ունեցած է նաեւ Թուրքիոյ իշխող կուսակցութիւնը:

      Շըք նաեւ ներկայացուցած է հեռաձայնային զրոյցի սղագրութիւնը, ուր Օրլի կը խնդրէ թրքական կողմէն ռմբակոծել 7 թիրախներ, որոնց տուեալներն ալ փոխանցած է: Վերջինս կը խնդրէ կրակը կրկնել, ինչն ալ կ՛ենթադրէ, որ թրքական ռմբակոծումը քանի մը անգամ կատարուած է:

      Բացի ատկէ, ըստ թուրք լրագրողին, յայտնի դարձած է, որ նոյն Օրլին բանակցած է նաեւ Քեսապի սահմանակից թրքական Եայլատաղի գիւղապետ Թուրան Եըլմազի հետ, որպէսզի վերջինս արտօնէ զինեալներուն ազատօրէն կտրել Թուրքիոյ սահմանը, իսկ բանակցութիւնները դրական աւարտ ունեցած են իսլամականներու համար:

      Յիշեցնենք, որ 21 մարտ 2014-ին, Թուրքիոյ գործօն մասնակցութեամբ Ժապհաթ Նուսրա, Ահրար Շամ եւ այլ իսլամական խմբաւորումներու զինեալներ գրոհած էին Սուրիոյ զինեալ ուժերու դիրքերը Քեսապի մէջ` կարենալով ճեղքել պաշտպանութիւնը: Պաշտպանողական գործողութիւններէն ետք` սուրիական բանակը պատասխան գործողութեան սկսած էր: Յունիսի կէսերուն սուրիական զինեալ ուժերը կրցած էին իրենց վերահսկողութեան տակ վերցնել Քեսապի շրջանը:

      Քեսապի հայութիւնը զինեալներու գրոհին ընթացքին շտապ տեղափոխուած էր Լաթաքիա` ապաստանելով տեղւոյն հայկական եկեղեցւոյ տարածքին մէջ: Քեսապի համար մարտերու ընթացքին Թուրքիոյ զինեալ ուժերը նաեւ վար առած էին սուրիական օդուժի «Միկ-23» կործանիչը, որ թռիչք կատարած էր թուրք-սուրիական սահմանին մօտ:

      Comment


      • Re: Syrian Armenian

        Sako Solakian de l’Armée syrienne est mort à Hamidié lors des combats contre les rebelles

        Situation du Haut-Karabakh/ La situation humanitaire reste tendue au Haut-Karabakh à cause du blocage du corridor de Latchine. L'aide humanitair...


        Selon le site d’information syrien Khabar Armani, un soldat Arménien de l’Armée syrienne, Sako (Sarkis) Solakian est mort lors des affrontements à Hamidié (province d’Idlib) contre les forces rebelles. Le soldat Arménien aurait été grièvement blessé à la colonne vertébrale. Sako Solakian n’aurait pas survécu à ses blessures. Les affrontements en Syrie depuis le début des évènements en 2011 on fait près de 200 000 victimes dont près d’une centaine d’Arméniens.

        Krikor Amirzayan

        ------
        An other Armenian soldier killed in Syria.

        Comment


        • Re: Syrian Armenian

          Comment


          • Re: Syrian Armenian



            An other Armenian serving in the army killed in Syria....

            Comment


            • Re: Syrian Armenian

              Սիրիահայերի համար իրականացված անվճար խորհրդատվության ծրագիրը սպասվածից ավելի արդյունավետ էր. Զ. Մեղրյան
              15.03.15


              Արձագանքները մեզ համար հստակ ցուցանիշ են արձանագրելու, որ ծրագիրն իսկապես ծառայել է իր նպատակին: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագիրը 3 ամսով կլինի..





              ՀՀ փաստաբանների պալատը և Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը դեռևս մեկ տարի առաջ սիրիահայերին ներկայացրին Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «Հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկը»: Մինչ ձեռնարկը ներկայացնելը կար «Սիրիահայերի իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիրը, որն ունեցել է երկու փուլ: Ծրագրի գաղափարը ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանինն է:

              Tert.am-ի հետ զրույցում Մեղրյանը մանրամասնեց, որ առաջին փուլում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում այն սիրիահայերին, որոնք դրա կարիքն ունեն:

              «Հետագայում շոշափված հարցերի և մեր մոնիտորինգի արդյունքների ամփոփմամբ ձևավորեց մի ձեռնարկ՝ հարցուպատասխանի տեսքով, որպեսզի սիրիահայերն ունենան մի ձեռնարկ, որը կարող են մշտապես օգտագործել»,-ասաց Զինավոր Մեղրյանը՝ նշելով, որ ծրագրին մասնակցել են շուրջ 70 սիրիահայեր, անվճար խորհրդատվություն են ստացել, որոշ պարագաներում եղել են նաև դատական ներկայացուցչություն, այսինքն՝ փաստաբանների պալատն անվճար փաստաբաններ է տրամադրել սիրիահայերին, իրենց դատական գործերի շրջանակներում:

              Միացյալ ազգերի կազմակերպության փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակն առաջարկել է իր աջակցությունը և Փաստաբանների պալատի հետ համատեղ ստեղծել են ձեռնարկը, որը քառալեզու է՝ արևմտահայերեն, արևելահայերեն, արաբերեն և անգլերեն:

              Զինավոր Մեղրյանն ասաց, որ սիրիահայերի կողմից տրվող հարցերը տարբեր են՝ բիզնես ոլորտ, քաղաքացիություն, անշարժ գույք, այսինքն՝ այն հարցերը, որոնք հետաքրքրում են ՀՀ քաղաքացիներին, հետաքրքրում են և նրանց:

              «Մեր ամենակարևոր նպատակն այն է, որ այս ձեռնարկի մասին տեղեկատվությունն ավելի շատ տարածվի, որպեսզի սիրիահայերն ինչպես իրենց կենտրոններում, այնպես էլ Փաստաբանների պալատից և ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակից կարողանան վերցնել անվճար ձեռնարկները»,-ասաց Զինավոր Մեղրյանը:

              Նրա խոսքով՝ ի սկզբանե իրենց մոտ տպավորություն է եղել, որ ավելի շատ խնդիրները վերաբերելու են քաղաքացիությանը, կեցության կարգավիճակներին, անձնագրի հետ կապված խնդիրներին: Սակայն աշխատանքները ցույց են տվել, որ հարցերի շատ մեծ շրջանակ է շոշափվում` բիզնես, վարձակալության պայմանագրեր, կազմակերպությունների գրանցում:

              «Այդուհանդերձ, հիմնականում խնդիրներն առնչվել են սիրիահայերի կեցության կարգավիճակներին ՀՀ տարածքում»,-տեղեկացրեց Մեղրյանը:

              Հարցին, թե մարզերում բնակվող սիրիահայերն ինչպե՞ս կարող են տեղեկանալ ինչպես անվճար խորհրդատվության, այնպես էլ ձեռնարկի մասին, Զինավոր Մեղրյանը պատասխանեց. «Մինչև ձեռնարկի մեկնարկելը մենք փաստաբանների պալատում հավաքել ենք սիրիահայ համայնքի առավելապես ակտիվ ներկայացուցիչներին, ներկայացրել ենք ծրագիրը և խնդրել ենք, որպեսզի իրենք էլ իրենց խողովակներով այդ ինֆորմացիան տարածեն սիրիահայերի շրջանում՝ ինչպես Երևանում, այնպես էլ Երևանից դուրս»:

              Որպես օրինակ Զինավոր Մեղրյանը նշեց Գյումրիում դանակահարված երկու սիրիահայ երիտասարդների հարցը, որի շրջանակներում քրեական գործ էր հարուցվել:

              Փաստաբանների պալատի ներկայացուցիչները՝ Զինավոր Մեղրյանը և Տաթև Շահուդյանը միասին այցելել են Գյումրի, հանդիպել իրենց հետ, իրենց տրամադրվել է հանրային պաշտպան, այսօր իրենք պաշտպան ունեն, որը ներկայացնում է երկու սիրիահայ երիտասարդների շահերը:

              «Եթե խնդիր կա և սիրիահայը չի կարողանում մարզից այցելել Երևան՝ ծրագրի գրասենյակ, մենք առաջարկում ենք, որպեսզի իրենք այցելեն տվյալ մարզում հանրային պաշտպանի գրասենյակ և ստանալ որակյալ իրավական խորհրդատվություն և եթե կարիք կա՝ դատական ներկայացուցչություն»,-ասաց Մեղրյանը:

              Վերջում Զինավոր Մեղրյանը նշեց, որ իրենց սպասածից էլ ավելի շատ արդյունավետ է եղել ծրագիրը:

              «Արձագանքները մեզ համար հստակ ցուցանիշ են արձանագրելու, որ ծրագիրն իսկապես ծառայել է իր նպատակին: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ ծրագիրը 3 ամսով կլինի, սակայն այն տևել է մեկ տարի: Պաշտոնապես ծրագիրը չի գործում, բայց երբ սիրիահայերն այցելում են փաստաբանների պալատ, շարունակում ենք իրենց անվճար խորհրդատվություն տրամադրել, հարկ եղած դեպքում նրանք օգտվում են նաև մեր ծառայություններից»,-ամփոփեց Մեղրյանը:

              Comment


              • Re: Syrian Armenian

                Today marks first anniversary of Kessab events

                21.03.15
                Tireless efforts will be needed to restore the Armenian-populated town looted and partially destroyed by insurgents, but the local Armenians say they aren’t willing ...



                Today marks the first anniversary of the Islamist attacks in Syria's
                Armenian-populated town of Kessab.

                The event captured the international media's attention shortly after
                the town was controlled by rebel groups.

                One year after the heated developments, the Kessab-Armenians are back
                home, but many say the town has lost its previous image.

                Tireless efforts will be needed to restore the town looted and
                partially destroyed by insurgents, but the local Armenians say they
                aren't willing to leave their homes.

                Today too, repeated shootings are heard in Kessab, driving he
                panic-stricken population - especially women and children - to the
                port city of Latakia. The one-time prosperous town is now under
                target, with people in fear of even working in their own gardens.

                Situated at a distance of 8km from the Mediterranean, Kessab has a
                population of an estimated 5,000, of whom 80% are Armenians.

                The Turkish border town of Yayladagi (from where the shootings began)
                is just 3km far from there.

                Kessab-Armenians claim Turkey's direct involvement in the attacks.

                Comment


                • Re: Syrian Armenian

                  Հալեպում հրթիռակոծությունից մի քանի հայ է վիրավորվել
                  11.04.15



                  Հալեպում ապրիլի 10-ի երեկոյից մինչև առավոտ պայթյունները չեն դադարել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանն՝ ավելացնելով, որ բավական ծանր օր է եղել Հալեպի համար, գրանցվել են բավական մեծ չափերի վնասներ, մարդկային կո ուստներ:
                  «Մենք զոհ չունենք, սակայն կան մի քանի հայ վիրավորներ»,- նշեց Ռեիսյանը:

                  Տեղեկություններ կան այն մասին, որ Սուլեյմանիա հայաշատ թաղամասում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է «Սիմոն Վրացյան» կենտրոնը:
                  Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացրել է, որ Հալեպի բնակելի թաղամասերում ռմբակոծության հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 47 մարդ, այդ թվում՝ 11 երեխաներ և 17 կանայք: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռումբերն ընկել են Սուլեյմանիե և Սեյիդ Ալի թաղամասերում: Սուլեյմանիե թաղամասում 5 շինություններ են ավերվել:

                  Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր դրանք այնտեղ չեն դադարում: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը անցել է 220 հազարից: Զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը:

                  Comment


                  • Re: Syrian Armenian

                    FALLEN ALEPPINE-ARMENIAN SOLDIER POSTHUMOUSLY COMMISSIONED

                    12 August, 2015

                    YEREVAN, AUGUST 12, ARMENPRESS. Aleppine-Armenian, Habet Manouk
                    Aprikyan who died in Zabadani District a few days ago, has been
                    posthumously granted honorary commission to officer by the Syrian
                    Ministry of Defense. Armenpress was informed about this from "Perio
                    News" Facebook page. The dead soldier's funeral will be held in Holy
                    Trinity Armenian Catholic church (Zvartnots), Aleppo.

                    Earlier it was reported that soldiers of the Syrian army were killed in
                    the bloody battles against the terrorist groups in one of the suburbs
                    of Damascus. Aleppine-Armenian Habet Manouk Aprikyan, born in 1993,
                    was among the fallen soldiers.

                    According to UN data more than 220 thousand people have died during
                    the clashes going on for more than four years in Syria. The number
                    of dead Armenians exceeds 100.

                    YEREVAN, AUGUST 12, ARMENPRESS. Aleppine-Armenian, Habet Manouk Aprikyan who died in Zabadani District a few days ago, has been posthumously granted honorary commission to officer by the Syrian Ministry of Defense. Armenpress was informed about this from "Perio News" Facebook page. The dead soldier’s funeral will be held in Holy Trinity Armenian Catholic church (Zvartnots), Aleppo.

                    Comment


                    • Re: Syrian Armenian

                      Սիրիայում կրկին հայ է զոհվել
                      60-ամյա Սարգիս Պարսիկյանը վիրավորվել էր հրթիռի պայթյունից երեկ երեկոյան Դամասկոսի կենտրոնական հրապարակներից մեկում:
                      04.09.2015 18:38

                      «Անմիջապես փոխադրվեց հիվանդանոց, փորձել են վիրահատությամբ կյանքը փրկել, սակայն չի հաջողվել, դժբախտաբար», - «Ազատության» հետ զրույցում ասաց ս իրիահայ լրագրող Զարմիկ Պողիկյանը՝ նշելով, որ Պարսիկյանն արհեստավոր էր, երկար տարիներ մայրաքաղաք Դամասկոսում էր բնակվում:

                      Լրագրողի փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրթիռակոծությունները հաճախակի են դարձել հատկապես քրիստոնյաներով բնակեցված թաղամասերում։ Պողիկյանը, սակայն, հերքեց մամուլում տարածված լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի մի քանի հայկական թաղամասեր․ - «Անհիմն լուրեր են դրանք»:

                      Զարմիկ Պողիկյանը նշեց, որ իրավիճակը առավել ծանր է Հալեպում, որտեղ այս շաբաթ կրկին էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիր է առաջացել։ Ջրի պակասը լրացնելու համար Հալեպում նորից սկսել են ջրհորներ փորել։

                      Նրա փոխանցմամբ՝ չնայած պատերազմական վիճակին, սեպտեմբերի 2-րդ կեսին կսկսեն գործել հայկական վարժարանները։ Տեղական իշխանությունները, հաշվի առնելով աշակերտների օր-օրի պակասող թիվը և տնտեսական ծանր վիճակը, որոշել են վարժարաններից մի քանիսը միավորել․ - «Ազգային չորս վարժարանների փոխարեն այժմ ունենք ազգային իշխանությանը ենթակա երկու վարժարան ու նախակրթարան»:

                      Հրթիռակոծվող Սիրիայի թեման Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի գետնանցումում ամենաշատն քննարկվողներից է։ Պատերազմական երկրից հեռացած սիրահայերն այստեղ կրպակներ են բացել ու տարածքն անվանել Հալեպի շուկա։

                      Սարգիս Քիրազյանը, ով արևելյան համեմունքների վաճառքով է զբաղվում, ընտանիքի հետ երեք տարի առաջ է Հայաստան տեղափոխվել՝ այնտեղ թողնելով հորեղբորն ու մյուս հարազաներին։ Նրանց հետ այս օրերին դժվարությամբ է կարողանում կապ հաստատել։

                      «Այս անհանգիստ վիճակը մեզ համար արդեն սովորական է դարձել», - «Ազատության» հետ զրույցում ասաց սիրիահայ երիտասարդը: - «Վիճակը ցավալի ա այնտեղ, այսօր ամիսներով առանց ջուր, էլեկտրականություն, վառելանյութ և այլն, և ռմբակոծման տակ։ Այսինքն ամեն վարկյան իրանք վտանգի տակ են»։

                      Հայտնի չէ, թե պատերազմական երկրում քանի հայ է շարունակում ապրել։ Տեղացիների փոխանցմամբ՝ միայն Հալեպից վերջին չորս տարիների ընթաքում շուրջ 60 հազար հայ է արտագաղթել։

                      Comment

                      Working...
                      X