• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 18 of 18 FirstFirst ... 815161718
    Results 256 to 262 of 262

    Thread: Syrian Armenian

    1. #256
      Registered User
      Join Date
      Mar 2008
      Posts
      620

      Re: Syrian Armenian

      Quote Originally Posted by Haykakan View Post
      there should be outrage in the diaspora over USA backed terrorists shelling our people. Where is the all mighty Armenian lobby when it is needed most?
      Good question.

      When will the mighty Armenian lobby start roaring? Any Armenian churchmen leave their comfortable lives in the US to be with Armenians terrorized in Western Aleppo?

    2. #257
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,677

      Re: Syrian Armenian

      Հայության ազգային միասնության սիրիական փորձաքարը
      Արմեն Առաքելյան

      16 հոկտեմբերի, 2016
      http://hetq.am/arm/news/71769/hayuty...ordzaqary.html

      «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանն հալեպահայության վիճակից խոսելիս սրտնեղում է, թե չնայած Սիրիան արդեն վեց տարի պատերազմի մեջ է, սակայն Սփյուռքի նախարարությունը Դամասկոսում, Հալեպում, Լաթաքիայում ներկայացուցիչ չունի:

      5 օր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ խորհրդակցություն էր անցկացնում: Դրա մասին պաշտոնական կարճ հաղորդագության հիմնական ուղերձն այն էր, որ վարչապետը պետական մարմիններին հանձնարարել է համագործակցել ՀՀ արտգործնախարարության և Սփյուռքի նախարարությունների հետ և շարունակել համակարգված աշխատանքները:

      Ի՞նչ աշխատանքների, առավելևս՝ ի՞նչ համակարգվածության մասին էր խոսքը, բացարձակապես պարզ չէր: Թե՛ հարյուրավոր կիլոմետրերի հեռավորությունից Հալեպում տիրող իրավիճակն օրհասական բնորոշողներս և թե նրանք, ովքեր ամեն վայրկյան ռումբի պայթյունի զոհ դառնաու ահը սրտում ապրում են Հալեպում, պատերազմի կիզակետում գտնվող այլ քաղաքներում, չեն կարող անգամ մոտավոր պատկերացնել՝ ի՞նչ է իրենց առաջարկում Հայաստանի կառավարությունը կամ առաջարկու՞մ է առհասարակ ինչ-որ բան, թե՞ ոչ:

      Արդյուքնում համընդհանուր արձագանքը մնում է էմոցիոնալ, ոչ սթափ, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես պոպուլիստական:

      Ինչ էին անելու Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները Սիրիայում, եթե մի պահ պատկերացնենք, որ նախարարությունն այնտեղ ոչ թե մեկ-երկու աշխատակից է գործուղե, այլ ամբողջ աշխատակազմը: Հայաստանը Դամասկոսում ունի դեսպանություն, Հալեպում և Դեր Զորում՝ հյուպատոսություններ: Դրանք դիվանագիտական այն եզակի ներկայացուցչություններն են, որոնք ոչ միայն գործում են ավերվող այդ երկրում, ամենօրյա ահաբեկչական ակտերի ու պայթյունների պայմաններում, այլև առանց չափազնացության աշխատում են գերազանց: Այդ մարդիկ կատարում են իրենց աշխատանքը: Բայց կատարում են արտակարգ, ճգնաժամային ռեժիմում: Եվ անկախ իշխանության և կառավարության հանդեպ տրամադրվածությունից՝ չի կարելի այդ մարդկանց աշխատանքն ու ջանքերը չգնահատել: Սա այնքան էլ, մեղմ ասած, ազնիվ չէ:

      Այլ հարց է՝ թե ի՞նչ խնդիր է կառավարությունը դնում նրանց առջև: Արդեն 5 տարուց ավելի է՝ Սիրիան ծվատվում է քաոսային պատերազմներից: 5 տարուց ավելի է՝ սիրիահայ հզոր և ազգային ընդգծված դիմագիծ ունեցող համայնքը ոտքի վրա հալվում է: Սկզբում Քեսաբում, Լաթաքիայում, հետո մասամբ Դամասկոսում, այս օրերին արդեն ամիսներ շարունակ Հալեպում ի թիվս հազարավոր սիրիացիների, զոհվում են նաև հայեր: Հինգ տարի է՝ ամեն օր այդ մարդիկ ապրելու խնդիր են լուծում ընդամենը: Եվ չնայած այդ ահռելի ժամանակահատվածին, Հայաստանի կողմից սիրիահայության հետ կապված ոչ մի ռազմավարական մոտեցում չդրսևորվեց: Հինգ տարի շարունակ ամեն ինչ որոշվեց պահի թելադրանքով, հընթացս: Սիրիան և սիրիահայությունը համազգային մտահոգության առարկա էին դառնում միայն այն շրջափուլերում, երբ արկերն ու հրթիռներն սկսում էին պայթել մեր հայրենակիցների գլխին: Դրանցից դուրս սիրիահայության խնդիր գոյություն չուներ:

      Չնայած դեսպանության և հյուպատոսությունների գործունեությանը, Սիրիայում հայկական կազմակերպությունների, կուսակցությունների գրասենյակների, մշակութային կենտրոնների, եկեղեցու առաջնորդարանի առկայությանը՝ մինչև հիմա ոչ ոք կոնկրետ չգիտի՝ որքա՞ն հայ է մնացել Հալեպում, Դեր Զորում, Լաթաքիայում, Դամասկոսում: Ոչ ոք չի վերլուծել՝ նրանց որ մասն է նախընտրում մնալ սեփական տներում, որ մասն է նախընտրում հեռանալ, որոնք են հեռացողների արտագաղթի հիմնական ներքին ու արտաքին ուղղությունները: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի կառավարությունը, Սիրիայում գործող հայկական կազմակերպությունները կամ չեն տիրապետում իրավիճակին, կամ գործում են իրարից նույնիսկ ոչ թե բավականաչափ անկախ, այլև, գուցե, ի հեճուկս միմյանց: Չկա մոտավոր պատկերացում՝ ո՞րն է մնացողների այն շրջանակը, որը չի հեռանում ֆինանսական հնարավորություն չունենալու կամ այլ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, ընդունող, հյուրընկալող չունենալու պատճառով: Հավաստի տեղեկատվության, վիճակագրության բացարձակ վակուում է: Եվ քանի որ չկա ուղղորդված տեղեկատվական քաղաքականություն, ամեն մեկն իր պարտք է համարում լցնել այդ վակուումն ինչպես ուզում է ու որքան ուզում է. մեկը՝ բամբասանքով, մյուսը՝ իր խուճապային տրամադրություններով, երրորդը՝ մութ սենյակում սև կատու փնտրելու մղումներով, հաջորդները սովորական պոպուլիզմով զբաղվելով, ոմանք էլ, իհարկե, մարդկային առողջ մտահոգություններից ելնելով: Արդյուքնում տեղեկատվական այնպիսի մի շիլաշփոթ է առաջացել, որից ոչ ոք գլուխ հանել չի կարող: Մինչդեռ առանց հավաստի տեղեկատվության հնարավոր չէ ոչ օբյեկտիվ որոշումներ կայացնել, ոչ ինչ որ բան ծրագրել և ոչ էլ նպատակային իրականացնել:

      Սա խնդիր է, որն ամբողջությամբ գտնվում է Հայաստան պետության պատասխանատվության տիրույթում: Տեղեկատվական և հոգեբանական այս քաոսը շատ պարզ ցույց է տալիս, թե չնայած պետական կառույցների գոյությանը, որքան անպատրաստ էր Հայաստանը նման մարտահրավերին և որքան անպատրաստ է շարունակում մնալ: Մինչդեռ ոչ միայն սիրիահայության, այլ նաև ռիսկային տարածաշրջաններում ու երկրներում գտնվող բոլոր հայկական համայնքների կտրվածքով անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը և վերլուծություններն արդեն պետք է արված լինեին, դրանց հիման վրա նախանշված պետք է լինեին թե տեղեկատվական քաղաքականության և թե նյութական ու բարոյահոգեբանական օժանդակության ցուցաբերման ռազմավարական առաջնայնությունները: Այս սիրողական վերաբերմունքն խորքային պատճառներ ունի:

      Չնայած Հայաստանի 25 տարվա անկախությանը, Սփյուռքի հետ տարերային հարաբերություններին, տարին մի քանի անգամ Հայրեինք-Սփյուռք գիտաժողովների ու համաժողովների կազմակերպմանը, ոչ գիտական, ոչ էլ ազգային-քաղաքական մակարդակով չհիմնավորվեց, չբանաձևվեց՝ ի վերջո, բացի հնարավորինս շատ «փող պոկելը», Հայաստանին ուրիշ ինչի՞ համար է պետք Սփյուռքը, կամ պե՞տք է այն ընդհանրապես, թե՞ ոչ: Ի՞նչ խնդիր են լուծում կամ պետք է լուծեն հայկական համայնքները, ո՞րն է նրանցից յուրաքանչյուրի դերն ու նշանակությունը Հայաստանի և հայկականության համար:

      Խորհրդային Միության գոյության տարիներին սփյուռքահայությունը ենթագիտակցորեն ինքնապահպանության համար որոշակի գաղափարական կռվաններ, բանաձևեր գտել էր: Դրանց վրա էր խարսխվում հայկական համայնքների ազգային դիմագծի, ազգային ինքնագիտակացության պահպանման, ազգային կրթամշակութային արժեքների ստեղծման ամբողջ գործընթացը: Դա էլ իր հերթին ձևավորում էր հավաքական Սփյուռքի գոյությունն իմաստավորող ինստիոտւցիոնալ համակարգը: Բայց անկախ Հայաստանի պարագայում Սփյուռքի և հայկական համայնքների հետ կապված բոլոր հիմնական հարցերը դարձան ակտուալ: Վերարժևորման, վերագնահատման խորքային շարժընթաց տեղի չունեցավ:

      Հենց դրա հետևանքն է, որ խճճվել ենք գերակայությունների մեջ. սիրիահայությանը Հայաստան տեղափոխե՞լն է գերխնդիրը, նրանց ֆիզիկական փրկության ապահովո՞ւմը, թե՞ սիրիահայությանը պատուհասած ողբերգությունն արտագաղթի ու համընդհանուր փախուստի այս մրցավազքում Հայաստանի և Արցախի ժողովրդագրական աղետալի վիճակը փրկուն ծառայեցնելը: Իսկ խճճվել ենք, որովհետև խնդիրն առնչվում է երկարաժամկետ կտրվածքով գուցե ամենակարևոր հարցերից մեկին. Սիրիայի հայկական համայնքի հետագա գոյությանը: Սիրիայի հայկական համայնքի կորուստն ուղղակիորեն նշանակում է ոչ միայն կորցնել տասնամյակներով ձևավորված ազգային մշակույթային հսկայական ժառանգությունը, այլ նաև ազգային ու պետական շահերի սպասարկման առումով մերձավորարևելյան տարածաշրջանում ստրատեգիական երեք (Իրան, Լիբանանб Սիրիա) հիմնական «ֆորպոստներից» մեկը. ամենախոշորը և ամենաազդեցիկը: Սա ամեն սիրիահայի անձնական ողբերգությունը լինելուց, ազգային բարոյական հարց լինելուց բացի նաև լուրջ քաղաքական և աշխարհաքաղաքական հարց է:

      Մինչդեռ այն առաջարկները, որոնք վերաբերում են Հայաստանում և Արցախում սիրիահայերի վերաբնակեցմանը և դրա համար անհրաժեշտ կոմունալ-կենցաղային պայմանների, ենթակառուցվածքների ստեղծմանը, գիտակցաբար թե երնթագիտակցաբար, բխեցվում են հիմնավոր հայենադարձության կանխավարկածից: Այսինքն որքան էլ ցինիկ է հնչում, սիրիահայությունը ընկալվում է որպես Արցախի և Հայաստանի ժոովրդագրական վիճակի բարելավման պոտենցիալ ռեսուրս: Եթե խնդիրը դեմոգրաֆիական ճգնաժամն է, ապա բեռը ողջ հայությանն է, այլ ոչ թե միայն սիրիահայությանը, կամ այն երկրների հայկական համայքններինը, որտեղ Աստված մի արասցե, հետագայում կարող է նման իրավիճակ ստեղծվել: Եթե առաջնահերթությունը սա է, ապա պետք է համակերպվել այն մտքի հետ, որ դրանով քարուքանդ ենք անելու Սիրիայում հայկական համայքնի վերականգնման, իսկ գլոբալ իմաստով Սփյուռքի գոյության հեռանկարը: Վտանգավոր է հիմա նման արհեստական երկընտրանքներ ստեղծել ինքներս մեզ համար:

      Բոլոր գործողությունները, որքան էլ դրանք համակարգային բնույթ չեն կրում, թերևս պետք է բխեն սիրիահայության ֆիզիկական գոյությունը պաշտպանելու, փրկելու, նրանց ժամանակավոր կեցության ապահովման կոնցեպցիայից՝ լինի դա Հայաստանի և Արցախի, թե՞ աշխարհասփյուռ հայության և տարբեր երկրներում հայկական համայնքների ռեսուրսներով: Մնացածը հենց իրենց սիրիահայերի որոշելիքն է: Բայց արվե՞լ է արդյոք որևէ հաշվարկ, գույքագրում, թե ինչպիսի՞ն է նրանց օժանդակության համահայկական ընդհանրական պոտենցիալը, դրա ո՞ր մասն է Հայաստանի մասնաբաժինը և որ մասը՝ Սփյուռքինը: Որքան էլ ամոթալի է խոստովանել, այս տարիների ընթացքում համազգային միասնության մասին դիֆերամբներ ձոնող հայությունը Հայաստանի կառավարության գլխավորությամբ, նման գործընթաց չձեռնարկեց: Հայի «վերջին խելքով» հավանաբար սպասում ենք Սիրիայից վերջին հայի դուրս գալուն, որպեսզի «հայի բախտը» ողբալու հերթական առիթն ստեղծենք և պատասխանատվությունը միմյանց վրա գցելով շարունակենք ինքնահոսի մատնված իներցիոն մեր գոյությունը:

      Հ.Գ. Ընդամենը մեկ ամսից տեղի կունենա համահայկական հերթական դրամահավաք-մարաթոնը: Եթե մինչ այդ Հայաստանի կառավարությունը սիրիահայության հիմնահարցի լուծման կոնկրետ ծրագիր չդնի սեղանին և դրամահավաք-հանգանակությունը դրա իրականացմանը չուղղի, ուրեմն բովանդակային իմաստով Հայաստան-հայրենիքի գաղափարը սին է: Իսկ մենք, բոլորս՝ ընդամենը «կենացային հայրենասերների» սովորական խառնամբոխ:

      Լուսանկարը՝ sayyidali.com-ից։

    3. #258
      Registered User
      Join Date
      Mar 2008
      Posts
      620

      Re: Syrian Armenian

      Quote Originally Posted by Vrej1915 View Post
      ՀԵվ չնայած այդ ահռելի ժամանակահատվածին, Հայաստանի կողմից սիրիահայության հետ կապված ոչ մի ռազմավարական մոտեցում չդրսևորվեց: Հինգ տարի շարունակ ամեն ինչ որոշվեց պահի թելադրանքով, հընթացս: Սիրիան և սիրիահայությունը համազգային մտահոգության առարկա էին դառնում միայն այն շրջափուլերում, երբ արկերն ու հրթիռներն սկսում էին պայթել մեր հայրենակիցների գլխին: Դրանցից դուրս սիրիահայության խնդիր գոյություն չուներ:
      This is not surprising

      Armenians as a group have less feelings of solidarity for one another than other national groups in the region (Kurds, Turks, Iranians, Arabs)

      Hundreds of Armenian women and girls trafficked into UAE. Which Armenian organization is interested?

    4. #259
      Azatavrear Eddo211's Avatar
      Join Date
      Feb 2009
      Location
      Heading bug set to Artsakh
      Posts
      3,753

      Re: Syrian Armenian

      In war....we are more united then others.
      But you are right, unfortunatly.
      B0zkurt Hunter

    5. #260
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,677

      Re: Syrian Armenian

      Հալեպում գտել են ամիսներ առաջ զոհված 2 հայ զինծառայողների մարմինները
      11.11.2016
      https://news.am/arm/news/356712.html


      Հալեպում գտել են 2 հայ զինծառայողների մարմիններ, որոնք զոհվել էին մի քանի ամիս առաջ, երբ ահաբեկիչները Ալ Հիքմե դպրոցի մոտ գրավել էին Հալեպի հարավ-արեւելյան թաղամասերը: Սիրիայում հրապարակվող «Գանձասար» թերթի տեղեկություններով՝ զոհվել են Հարութ Գաղգեչյանն ու Ժանո Սեմիրջյանը: Նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտի չէ:

      Օրերս, երբ Սիրիայի բանակն ազատագրել էր ահաբեկիչների գրաված տարածքները, դպրոցի շենքում գտել էին զոհված հայերի մարմինները:

    6. #261
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,677

      Re: Syrian Armenian

      Հալեպում այսօր հայկական դպրոցները փակ կլինեն՝ անվտանգության նկատառումներով
      23.11.16
      http://www.tert.am/am/news/2016/11/2...enians/2201072


      Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հալեպում փակ են լինելու հայկական համայնքին պատկանող բոլոր դպրոցները: Այս մասին հայտնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը»՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

      Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի արևմտյան թաղամասում, որը գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ, հրթիռակոծման է ենթարկվել թաղամասի դպրոցներից մեկը, ինչի հետևանքով զոհվել է 7 երեխա և 1 կին:

      Նախորդ մի քանի օրերին ակտիվ հրթիռակոծման և ռմբահարման են ենթարկվել նաև Հալեպի արևելյան թաղամասերը, որոնք գտնվում են ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ:

      Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 12 հայ, ևս 3 հայ զոհվել է հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած հրթիռակոծությունների ժամանակ:

    7. #262
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,677

      Re: Syrian Armenian

      Արամ Ա-ն Հալեպում պատարագ է մատուցել (ֆոտո)
      06.01.2017
      https://news.am/arm/news/366494.html

      Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն այսօր` հունվարի 6-ին, Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

      Արամ Ա-ի մատուցած պատարագը մեծ ոգեւորություն է առաջացրել հալեպահայերի շրջանում. Վեհափառ Հայրապետն իր այս պատարագով Աստծու պահպանությանն է հանձնել Հալեպն ու հալեպահայերին:

      Պատարագից հետո Նորին Սրբությունն օրհնել է եկեղեցում գտնվող հավատացյալներին:

      Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 5-ին Արամ Ա-ն այցելել է Հալեպ` այնտեղ նշելու Սուրբ ծնունդը։

      Հունվարի 7-ին, Արամ Ա-ն կայցելի հայ համայքի հասարակական կառույցներ ու եկեղեցիներ, տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օրվա երկրորդ կեսին նա կլինի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, ապա նաեւ Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում։

    Page 18 of 18 FirstFirst ... 815161718

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Syrian Women Raped At The Turkish Camps
      By retro in forum General News
      Replies: 0
      Last Post: 01-15-2013, 09:02 AM
    2. Replies: 0
      Last Post: 02-22-2011, 10:43 PM
    3. American Committee for Armenian and Syrian Relief
      By armenianweb in forum Documents & Letters
      Replies: 0
      Last Post: 07-17-2009, 10:49 PM
    4. Syrian, Turkish and Armenia History
      By armenianweb in forum Documents & Letters
      Replies: 0
      Last Post: 07-11-2008, 07:59 AM
    5. Syrian Armenians > Echoes of the Armenian Genocide in the Syrian
      By Gavur in forum Book Reviews & Articles
      Replies: 2
      Last Post: 12-07-2007, 02:16 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •