• porno
  • jigolo sitesi
    Page 8 of 8 FirstFirst ... 5678
    Results 106 to 111 of 111

    Thread: Armenia's Energy sector

    1. #106
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,795

      Re: Armenia's Energy sector

      http://www.azatutyun.am/a/28066977.html

      Արտաշես Թումանյան․ Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում
      Ազա Բաբայան, Մոսկվա

      Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի իրավական խոչընդոտներ չկան:

      «Չստորագրված փաստաթղթի մասին շատ չեմ ուզում ծավալվել, բայց այն, ինչ եղել է, եղել է: Մեր երկու նախարարների հանդիպման ժամանակ, ի դեպ՝ հայկական կողմի առաջարկությամբ, մեր էներգետիկայի նախարարի՝ այն ժամանակ պարոն Յոլյանն էր, իր առաջարկությամբ, իրենց նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը առաջարկեց՝ բացի այն, որ մենք ունեինք՝ Երևանի ՋԷԿ և իրենց արտահանման ընկերության հետ պայմանագիր ուղղակի գազ տալու և հոսանք ստանալու՝ փոխկապակցված այդ պայմանագրի, բացի դրանից ունենալ ազատ առքուվաճառքի պայմանագիր գազի, որը թույլ կտա և՛ գազ առնել, և՛ տարանցել, եթե դրա հնարավորությունները լինի կամ դրա կարիքը, պատվերը լինի», - փոխանցեց դեսպանը:

      Թումանյանը հայտնեց, որ իրանական գործընկերոջ կողմից «առաջարկը ընդունվեց սիրով, փաստաթղթերը պատրաստվում են, նախագծերը համաձայնեցվում են հիմա, և ես կարծում եմ՝ եթե որևէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, և երկու պետությունները, այո, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր»:

      «Իսկ Ռուսաստանը չի՞ խառնվի», - այս հարցին դեսպանը արձագանքեց․ - «Իսկ ո՞վ է խանգարում Հայաստանին, որպեսզի Իրանից գազ առնի: Նախ՝ իրավական փաստաթուղթ, որը լուծում է երկու երկրների մեջ գազի առևտրի հարցը, լրիվ հնարավոր է՝ որևէ մեկի շահերին չի հակասում»: «Դե յուրե հնարավոր է, դե ֆակտո հնարավո՞ր է», - այս հարցին էլ Թումանյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այո»:

      Հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն Իրանի նախագահի ակնկալվող այցի ժամանակ․ այս առնչությամբ էլ դեսպանը ասաց․ - «Որևէ ժամկետ [այցի], որևէ կոնկրետիկա այս պահին չկա, դրա համար չէի ուզենա այդ թեմայով խոսել, ճիշտն ասած: Բայց, ուրեմն, այդ պայմանագիրը հենց պատրաստվի՝ կստորագրվի»:

      Ի պատասխան դիտարկման՝ «Չկան ժամկետներ, մոտավորապես չեք կարող ասել», Արտաշես Թումանյանը հայտարարեց․ - «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, և որևէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում ես»:

      Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին ընդհանրապես՝ այստեղ անելիք շատ կա, կա հսկայական ներուժ՝ հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, ընդգծեց դեսպանը:

      Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

    2. #107
      Registered User armnuke's Avatar
      Join Date
      Aug 2014
      Location
      Yerevan
      Posts
      2,118

      Re: Armenia's Energy sector

      Iran, Armenia seal Georgia gas transit deal

      http://presstv.com//Detail/2016/11/0...s-transit-deal

    3. #108
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,795

      Re: Armenia's Energy sector

      Ռուսական գազն անորակ է՝ վառած կամ չվառած, սակագինը իջած կամ չիջած՝ մեկ է
      Lragir.am
      Ներքին կյանք - 15 Հունվարի 2017

      Վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանն ունի այլընտրանքային գազամուղ, հստակ մեսիջներ է իր մեջ պարունակում, Lragir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
      «Սրանք հստակ մեսիջներ են, ավելին, մեսիջներից զատ նաև աշխատանք է արվում այդ ուղղությամբ: Իրանի նախագահի այցը Հայաստան պատահական չէր, լուրջ երկրի ղեկավարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները», ասաց Բոստանջյանը:
      Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը կարող է գնել Վրաստանի տարածքի գազամուղի 25 տոկոսը, որը գազ է ապահովում դեպի Հայաստան, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ Հայաստանի գլխին որևէ սպառնալիք կախված չէ: «Մենք ունենք ալտերնատիվ գազամուղ, Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ հանդիպել ենք, անհոգ եղեք, մեզ ոչ մի բան չի սպառնում», ասել էր Կարեն Կարապետյանը:
      Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այդ այլընտրանքն՝ ի դեմս Իրանի, նոր չի ծագել: Այս հնարավորությունը գոյություն ուներ ի սկզբանե, պարզապես հանգամանքների բերումով Հայաստանը չի օգտվել դրանից:
      «Դժբախտաբար, մենք անընդհատ գտնվել ենք ռուսական ազդեցության գոտում, իսկ դա ստեղծում է և տնտեսական, և քաղաքական, և սուբյեկտիվ խանդեր: Հիմա այս պարագայում պետք է՝ հասկանանք, որ Հայաստանի համար շատ դժվար է, անկախ նրանից, որ ի դեմս Իրանի ունենք շատ ընդգծված հարևան: Բայց պետք է քայլ անել»,- ասաց տնտեսագետը:
      Նրա խոսքով՝ Իրանը հարուստ ու մեծ երկիր է, պետք է թանկ գնահատել այդ հարևանությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման, կապերի ամրապնդման առումով որոշակի դժվարություններ ունի Հայաստանը, բայց, տնտեսագետի խոսքով, պետք է ճկուն մոտեցում ցուցաբերել:
      «Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ պետք է տեսանելի ու ընդգծված ուղղությամբ գնա մեր համագործակցությունը: Հասկանալի է բոլորին, որ այս մեսիջները ամենատարբեր արձագանք ու պատասխան կարող են ունենալ, բայց գրեթե անլուծելի խնդիրները լուծելու համար պետք է դիմել նման քայլերի: Ես ուզում եմ հակված լինել, որ այս ուղղությամբ շատ զգույշ շարժ գոյություն ունի: Մասնավորապես, ազատ տնտեսական գոտու ստեղծումը, երկաթգծի վերաբերյալ խոսակցությունները, գազի ոլորտին վերաբերող հայտարարությունները: Առայժմ մենք կետային բաներ ենք ասում, բայց սրանք բոլորը հանդիսանում են ճակատային համագործակցության նախադրյալները», ասաց Բոստանջյանը:
      Տնտեսագետը նաև պնդում է, որ Իրանից հնարավոր է ավելի էժան գազ գնել, քան ռուսական գազի գինն է Հայաստանի համար: «Ընդհանրապես ցանկացած համագործակցության վերջնարդյունքը դա է, որ դրանից կողմերը շահեն: Իսկ որ մենք կշահենք, կարող եք չկասկածել: Իրանական գազը մեզ համար կլինի ավելի մատչելի, հիմա թե դրա անունը կդնենք էժան, ավելի որակյալ, դա էական չէ: Այսօր մենք տեսնում, ենք, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազն անորակ է: Ես չեմ իմանում, թե որքանով են մերոնք մեղավոր, որքանով՝ դրսում, բայց այդ գազի մեջ ջերմություն չկա: Այսինքն՝ որակական առումով կամ վառած, կամ չվառած, կամ սակագինը իջած, կամ չիջած: Այստեղ մեզ համար օգուտներն ընդհանրապես տարբեր տեսակի կարող են լինել՝ ինչպես գնային, այնպես էլ որակական», հավելեց Բոստանջյանը:

    4. #109
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,795

      Re: Armenia's Energy sector

      ԱՄՆ ԿՀՎ փաստաթղթեր. ԽՍՀՄ-ում առաջին ատոմային ռումբը Հայաստանում է ստեղծվել
      Lragir.am
      Քաղաքականություն - 19 Հունվարի 2017


      ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է 13 միլիոն էջ փաստաթուղթ: Արխիվը բաղկացած է 800,000 փաստաթղթից: Նախկինում այդ փաստաթղթերը հասանելի են եղել միայն Մերիլենդի ազգային արխիվում:
      Գաղտնազերծված փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Հայաստանի մասին: Ըստ 1950 թվականի հունվարի 18-ի փաստաթղթի՝ Խորհրդային Միության առաջին ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում:
      Փաստաթղթում նշված է, որ Խորհրդային Միությունում ատոմային ռումբ ստեղծելու վերահսկողությունը դրվել էր գաղտնի ոստիկանության ղեկավար Լավրենտի Բերիայի վրա, ում Ստալինը գործողությունների լիարժեք ազատություն էր տվել: Պոլիտբյուրոն որոշել էր ատոմային զենք ստեղծել՝ օգտագործելով գերի վերցված գերմանացի գիտնականներին և ԱՄՆ-ից ու Կանադայից ստացված գաղտնի տեղեկությունները: Խորհրդային մասնագետները նշել էին, որ անհրաժեշտ է հզոր հիդրոէլեկտրակայաններ ունենալ արտադրական գործընթացը կազմակերպելու համար: Ուրալում և Սիբիրում կառուցված ատոմային քաղաքները չէին բավարարում այդ պահանջին, այդ պատճառով Բերիայի ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա: Սևանա լիճ 28 վտակ էր թափվում և ընդամենը մեկ գետ դուրս գալիս: Զանգու գետը (Հրազդան), ինչպես նշված է փաստաթղթում, իդեալական էր ՀԷԿ-երի կառուցման համար: Զանգուի համակարգն սկսել է կառուցվել 1932 թվականին, իսկ 1947-ին 10 ՀԷԿ կար գետի վրա՝ ընդհանուր 2 միլիոն կիլովատտ հզորությամբ:
      Փաստաթղթում նշված է, որ 1950 թվականի դրությամբ Արագած լեռան, Գոկչա (Սևանա) լճի և Քանաիռի (Քանաքեռ) բարձրավանդակի միջև ընկած տարածքը՝ գետի երկարությամբ, գաղտնի գոտի է: Ատոմային ռումբի ստեղծման գործարանը կառուցվել է 6 քարանձավներում: Այն կառուցել են պատերազմի գերմանացի գերիները և խորհրդային ստրկական աշխատուժը՝ համաձայն գերմանացի մասնագետների պլանի: Գործարանի հաստոցների մի մասը պատվիրվել է տեղական գործարաններում, մյուս մասն էլ Գերմանիայից է ներմուծվել: Շինարարությունն սկսվել է 1947 թվականին:
      1948 թվականի հունվարին Գերմանիայի Սաքսոնիա շրջանից և Չեխոսլովակիայից սկսվել է ուրանի տեղափոխությունը: Էլեկտրականությունն ստացվում էր Ձորագեսի և Երևանի ՀԷԿ-երից և նոր կառուցված 10 ՀԷԿ-երից: Այդ պատճառով Հայաստանի մյուս բոլոր գործարանները պետք է նվազագույն էլեկտրաէներգիա օգտագործեին:
      Ատոմային կայանի տեխնիկական և գիտական տնօրենն էր ոմն Առաքելյան, ով Միկոյանի մերձավոր անձանցից էր և վայելում էր Ստալինի վստահությունը:
      Առաջին խորհրդային ատոմային ռումբը կառուցվել է Հայաստանում 1949 թվականի փետրվարին, իսկ առաջին պայթյուն իրականացվել է Արեւելյան Ուրալում 1949 թվականի հուլիսի 10-ին: Ամերիկյան և բրիտանական հետախուզությունները պայթյունի մասին առաջին տեղեկություններն ստացել են նույն թվականի սեպտեմբերին:

    5. #110
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,795

      Re: Armenia's Energy sector

      Որոտանի կասկադը լիովին կնորացվի. Փոխնախարար
      Lragir.am
      Ներքին կյանք - 17 Մայիսի 2017,


      Ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը, որը ձեռք է բերել Որոտանի կասկադը, ներդրումային ծրագրի համաձայն՝ առաջիկայում կսկսի մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների իրականացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

      «Ներդրումները հիմնականում ուղղված են լինելու ամբողջ հիդրոտեխնիկական սարքավորումների փոխարինմանը, ոչ թե վերանորոգմանը, այլ ամբողջովին փոխարինմանը: Այնտեղ սարքավորումներ ունենք, որոնք 30 տարուց ավելի աշխատում են, և ժամանակն է փոխարինել դրանք»,- ասաց փոխնախարարը:

      Նրա խոսքով՝ ներդրումային ծրագիրն իրականացնելուց հետո կունենանք գրեթե ամբողջովին նոր Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ:

      Ինչ վերաբերում է ներդրումների ժամկետներին, Հայկ Հարությունյանն ասաց, որ մրցույթն արդեն վերջնական փուլում է, ամփոփում են ֆինանսական փուլը: Այս տարի արդեն պետք է սկսեն աշխատանքները, առավելագույնը դա երկու-երեք տարվա ներդրումային ծրագիր է:

      Հարցին՝ Կոնտուր Գլոբալ ընկերությունը գո՞հ է իրականացրած գործարքից և պատրաստվում է լայնածավալ ներդրումնե՞ր անել, փոխնախարարը պատասխանեց. «Մենք բողոքներ չենք ստացել, որ իրենք դժգոհ են, և այն փաստը, որ այսօրվա միջոցառումը իրենք են հովանավորում, միշտ ակտիվ են մեր բոլոր միջոցառումների ժամանակ, ընդհանրապես ակտիվ են մեր էներգետիկ համակարգում, փաստում է, որ իրենք գոհ են»:

      Հարցին՝ ընկերությունն ուզում ամերիկյան այլ ներդրողնե՞ր էլ բերել Հայաստան, Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ միայն նոր ներդրողներ բերել, այլ իրենք ուզում են այլ ոլորտներում էլ ներդրումներ կատարել, ներկա պահին քննարկում են նույն հողմային արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հարցը: Դա է հաջողության գրավականը, մեծ ծրագրով մտել են, հիմա ուզում են շարունակել»:

      Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության նախաձեռնությամբ այսօր Երևանում ընթանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով: Դրան մասնակցում են ամերիկյան ներդրող 7 խոշոր ընկերություններ:

    6. #111
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,795

      Re: Armenia's Energy sector

      ԱՄՆ դեսպանի անսպասելի հայտարարությունը
      http://www.lragir.am/index/arm/0/comments/view/153687
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 17 Մայիսի 2017,

      Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մայիսի 17-ին Երեւանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ համաժողովում արել է հայտարարություն, որն իր թե տնտեսական, թե քաղաքական նշանակությամբ անսպասելի է եւ ունի բեկումնային տրամաբանություն:
      Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, եւ կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար: Միլզը նշել է, որ հենց այդ պատճառով ԱՄՆ դեսպանատունը Երեւանում նախաձեռնել է համաժողովը եւ հրավիրել ամերիկյան խոշոր ընկերությունների, էներգետիկայի այդ ուղղությամբ Հայաստանի հնարավորությունը ներկայացնելու համար: Միլզը հայտարարել է, որ ներդրումների հեռանկարն իրական դարձնելու համար Հայաստանի իշխանությունը պետք է ապահովի հավասար մրցակցություն ներդրողների համար, երաշխիքներ տա:
      8 միլիարդ դոլարը տպավորիչ թիվ է, առավել եւս Հայաստանի տնտեսության համար: Ընդ որում, մի բան է, երբ օրինակ 15 միլիարդ դոլարի մասին նախընտրական քարոզարշավի վերջին օրը հայտարարում է մասնակից ուժերից մեկի առաջնորդը, մեկ այլ բան, երբ 8 միլիարդ դոլար հեռանկարի մասին հայտարարում է համաշխարհային գերտերության դեսպանը:
      Բայց Հայաստանում կա դեսպանների հայտարարությունները «չնկատելու» պրակտիկա, եթե խոսքը Ռուսաստանի դեսպանի մասին չէ: Համենայն դեպս, պաշտոնական Երեւանն այդպես էլ «չլսեց» կամ «չնկատեց» էժան գազի հնարավորության մասին Իրանի դեսպանի հայտարարությունը եւ կնքեց հայտնի պայմանագիրը Գազպրոմի հետ:
      Գազպրոմն այստեղ ունի էական նշանակություն, կամ ընդհանրապես Ռուսաստանը: Օրերս Ռուսաստանի նախագահ Պուտինը ստորագրել է այդ երկրի տնտեսական անվտանգության 2030 ռազմավարությունը: Այդ փաստաթուղթն ուղիղ առնչություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող էներգետիկայի հեռանկարի հետ: Բանն այն է, որ այդ ռազմավարության մեջ նշվում է, որ կանաչ տեխնոլոգիաներով էներգետիկայի զարգացումը, խնայող էներգետիկայի զարգացումը, էներգետիկ շուկաների պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը սպառնալիք է ՌԴ տնտեսական անվտանգությանը:
      Հասկանալի է, թե ինչու է սպառնալիք: Նվազում է նավթի ու գազի պահանջարկը: Զարգացած աշխարհի երկրների առաջնորդները հայտարարել են առաջիկա հարյուրամյակի ընթացքում գազի եւ նավթի «դարաշրջանից» դուրս գալու ռազմավարության մասին: Տեխնոլոգիական զարգացման դինամիկան ներկայում այնպիսին է, որ իրատեսական է դարձնում առաջիկա տասնամյակների ընթացքում այդ հեռանկարի իրականացումը: Աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ եւ բավական նկատելի դինամիկայով:
      Իսկ նավթն ու գազը Ռուսաստանի տնտեսության առանցքն են, նաեւ քաղաքական ներուժը:
      Հարցն այն է, թե ինչ եզրակացություն է անում Ռուսաստանը, արձանագրելով կանաչ տեխնոլոգիաների, խնայող էներգետիկայի սպառնալիքը: Ռուսաստանն իր ուժերի ներածին չափով փորձելու է խանգարե՞լ այդ տեխնոլոգիաների զարգացմանը, թե՞ սպառնալիքն արձանագրվում է վերջապես խելքի գալու եւ տնտեսական ու քաղաքական արդիականացման գնալու, նավթից ու գազից սեփական տնտեսա-քաղաքական կախվածությունը հաղթահարելու համար:
      Որովհետեւ, եթե Ռուսաստանն ընտրում է առաջին տարբերակը, այսինքն հնարավորինս խանգարելն ու նավթի եւ գազի «դարաշրջանը» երկարաձգելը, ապա այստեղ կասկածից վեր է, որ նրա «խանգարող» քաղաքականության առաջին թիրախներից մեկը լինելու է Հայաստանը, որպեսզի Հայաստանը մնա Ռուսաստանի համար նավթագազային «ավանդական շուկա», եւ այստեղ չփոխվի էներգետիկայի պահանջարկի կառուցվածքը:
      Եթե Ռուսաստանը կայացնում է առավել ողջախոհ որոշում՝ որովհետեւ խոշոր հաշվով անմիտ է տեխնոլոգիական դարաշրջանին դիմակայելու ջանքը, եւ ընտրում է արդիականացման մոդելը, ապա այստեղ Հայաստանը ոչ միայն չի կանգնի Ռուսաստանի «միջամտության» խնդրի առաջ, այլ կարող է բացվել անգամ գործընկերային հեռանկար:
      Միեւնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, առաջնային խնդիրը Հայաստանում է: ԱՄՆ փաստացի անում է շատ կոնկրետ առաջարկ, ինչպես վարչապետը կասեր՝ «թուղթ ու գրիչով»: Այդ առաջարկն իրականացվող գործընթացի վերածելու համար անհրաժեշտ է ընդամենը, որ Հայաստանի իշխանությունն ապահովի ներդրումային բարենպաստ միջավայր, մրցակցային հավասար պայման եւ գործունեության դաշտ: Այսինքն, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը նախ եւ առաջ կատարի արդիականացման անկեղծ ընտրություն եւ ցուցաբերի հետեւողականության կամք եւ ինքնիշխանություն:
      Եթե 8 միլարդը որեւէ մեկի համար թվում է ընդամենը տպավորություն թողնող թիվ, ապա անհրաժեշտ է ընդամենը հիշել, որ ԱՄՆ Հայաստանի անկախությունից ի վեր 25 տարիների ընթացքում միայն անհատույց օժանդակության տեսքով Հայաստանին տրամադրել է մոտ 2,5 միլիարդ դոլար՝ տարբեր ծրագրերով: Դա միայն անհատույց օժանդակության տեսքով: Այդ թիվը թերեւս բավական է պատկերացնելու համար, որ 8 միլիարդ դոլարի հեռանկարը ամենեւին անհաս գագաթ չէ, այլ Հայաստանից պահանջում է ընդամենը պետական հասունություն:

    Page 8 of 8 FirstFirst ... 5678

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Energy in Armenia
      By Federate in forum Armenian News
      Replies: 28
      Last Post: 11-23-2015, 03:24 PM
    2. ACNIS Examines Armenia's Energy Security
      By Siamanto in forum Armenian Politics
      Replies: 0
      Last Post: 07-20-2005, 07:38 PM
    3. Negative Energy-Ill Will?
      By ArmoBarbi in forum General Talk
      Replies: 9
      Last Post: 04-11-2005, 04:23 PM
    4. bravo one is sector clear?
      By garegin in forum General Talk
      Replies: 4
      Last Post: 10-16-2004, 06:41 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •