• porno
  • jigolo sitesi
    Page 8 of 8 FirstFirst ... 5678
    Results 106 to 115 of 115

    Thread: Armenia's Energy sector

    1. #106
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      http://www.azatutyun.am/a/28066977.html

      Արտաշես Թումանյան․ Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում
      Ազա Բաբայան, Մոսկվա

      Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին: Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը՝ հավելելով, որ գործարքի իրավական խոչընդոտներ չկան:

      «Չստորագրված փաստաթղթի մասին շատ չեմ ուզում ծավալվել, բայց այն, ինչ եղել է, եղել է: Մեր երկու նախարարների հանդիպման ժամանակ, ի դեպ՝ հայկական կողմի առաջարկությամբ, մեր էներգետիկայի նախարարի՝ այն ժամանակ պարոն Յոլյանն էր, իր առաջարկությամբ, իրենց նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը առաջարկեց՝ բացի այն, որ մենք ունեինք՝ Երևանի ՋԷԿ և իրենց արտահանման ընկերության հետ պայմանագիր ուղղակի գազ տալու և հոսանք ստանալու՝ փոխկապակցված այդ պայմանագրի, բացի դրանից ունենալ ազատ առքուվաճառքի պայմանագիր գազի, որը թույլ կտա և՛ գազ առնել, և՛ տարանցել, եթե դրա հնարավորությունները լինի կամ դրա կարիքը, պատվերը լինի», - փոխանցեց դեսպանը:

      Թումանյանը հայտնեց, որ իրանական գործընկերոջ կողմից «առաջարկը ընդունվեց սիրով, փաստաթղթերը պատրաստվում են, նախագծերը համաձայնեցվում են հիմա, և ես կարծում եմ՝ եթե որևէ արտառոց բան չլինի, այդ փաստաթուղթը կստորագրվի, և երկու պետությունները, այո, կունենան գազի առքուվաճառքի պայմանագիր»:

      «Իսկ Ռուսաստանը չի՞ խառնվի», - այս հարցին դեսպանը արձագանքեց․ - «Իսկ ո՞վ է խանգարում Հայաստանին, որպեսզի Իրանից գազ առնի: Նախ՝ իրավական փաստաթուղթ, որը լուծում է երկու երկրների մեջ գազի առևտրի հարցը, լրիվ հնարավոր է՝ որևէ մեկի շահերին չի հակասում»: «Դե յուրե հնարավոր է, դե ֆակտո հնարավո՞ր է», - այս հարցին էլ Թումանյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ այո»:

      Հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերը ստորագրվեն Իրանի նախագահի ակնկալվող այցի ժամանակ․ այս առնչությամբ էլ դեսպանը ասաց․ - «Որևէ ժամկետ [այցի], որևէ կոնկրետիկա այս պահին չկա, դրա համար չէի ուզենա այդ թեմայով խոսել, ճիշտն ասած: Բայց, ուրեմն, այդ պայմանագիրը հենց պատրաստվի՝ կստորագրվի»:

      Ի պատասխան դիտարկման՝ «Չկան ժամկետներ, մոտավորապես չեք կարող ասել», Արտաշես Թումանյանը հայտարարեց․ - «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, և որևէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում ես»:

      Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին ընդհանրապես՝ այստեղ անելիք շատ կա, կա հսկայական ներուժ՝ հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, ընդգծեց դեսպանը:

      Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

    2. #107
      Registered User armnuke's Avatar
      Join Date
      Aug 2014
      Location
      Yerevan
      Posts
      2,118

      Re: Armenia's Energy sector

      Iran, Armenia seal Georgia gas transit deal

      http://presstv.com//Detail/2016/11/0...s-transit-deal

    3. #108
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      Ռուսական գազն անորակ է՝ վառած կամ չվառած, սակագինը իջած կամ չիջած՝ մեկ է
      Lragir.am
      Ներքին կյանք - 15 Հունվարի 2017

      Վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանն ունի այլընտրանքային գազամուղ, հստակ մեսիջներ է իր մեջ պարունակում, Lragir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
      «Սրանք հստակ մեսիջներ են, ավելին, մեսիջներից զատ նաև աշխատանք է արվում այդ ուղղությամբ: Իրանի նախագահի այցը Հայաստան պատահական չէր, լուրջ երկրի ղեկավարը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունները», ասաց Բոստանջյանը:
      Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով տեղեկություններին, թե ադրբեջանական կողմը կարող է գնել Վրաստանի տարածքի գազամուղի 25 տոկոսը, որը գազ է ապահովում դեպի Հայաստան, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր, որ Հայաստանի գլխին որևէ սպառնալիք կախված չէ: «Մենք ունենք ալտերնատիվ գազամուղ, Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ հանդիպել ենք, անհոգ եղեք, մեզ ոչ մի բան չի սպառնում», ասել էր Կարեն Կարապետյանը:
      Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այդ այլընտրանքն՝ ի դեմս Իրանի, նոր չի ծագել: Այս հնարավորությունը գոյություն ուներ ի սկզբանե, պարզապես հանգամանքների բերումով Հայաստանը չի օգտվել դրանից:
      «Դժբախտաբար, մենք անընդհատ գտնվել ենք ռուսական ազդեցության գոտում, իսկ դա ստեղծում է և տնտեսական, և քաղաքական, և սուբյեկտիվ խանդեր: Հիմա այս պարագայում պետք է՝ հասկանանք, որ Հայաստանի համար շատ դժվար է, անկախ նրանից, որ ի դեմս Իրանի ունենք շատ ընդգծված հարևան: Բայց պետք է քայլ անել»,- ասաց տնտեսագետը:
      Նրա խոսքով՝ Իրանը հարուստ ու մեծ երկիր է, պետք է թանկ գնահատել այդ հարևանությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ Իրանի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման, կապերի ամրապնդման առումով որոշակի դժվարություններ ունի Հայաստանը, բայց, տնտեսագետի խոսքով, պետք է ճկուն մոտեցում ցուցաբերել:
      «Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ պետք է տեսանելի ու ընդգծված ուղղությամբ գնա մեր համագործակցությունը: Հասկանալի է բոլորին, որ այս մեսիջները ամենատարբեր արձագանք ու պատասխան կարող են ունենալ, բայց գրեթե անլուծելի խնդիրները լուծելու համար պետք է դիմել նման քայլերի: Ես ուզում եմ հակված լինել, որ այս ուղղությամբ շատ զգույշ շարժ գոյություն ունի: Մասնավորապես, ազատ տնտեսական գոտու ստեղծումը, երկաթգծի վերաբերյալ խոսակցությունները, գազի ոլորտին վերաբերող հայտարարությունները: Առայժմ մենք կետային բաներ ենք ասում, բայց սրանք բոլորը հանդիսանում են ճակատային համագործակցության նախադրյալները», ասաց Բոստանջյանը:
      Տնտեսագետը նաև պնդում է, որ Իրանից հնարավոր է ավելի էժան գազ գնել, քան ռուսական գազի գինն է Հայաստանի համար: «Ընդհանրապես ցանկացած համագործակցության վերջնարդյունքը դա է, որ դրանից կողմերը շահեն: Իսկ որ մենք կշահենք, կարող եք չկասկածել: Իրանական գազը մեզ համար կլինի ավելի մատչելի, հիմա թե դրա անունը կդնենք էժան, ավելի որակյալ, դա էական չէ: Այսօր մենք տեսնում, ենք, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազն անորակ է: Ես չեմ իմանում, թե որքանով են մերոնք մեղավոր, որքանով՝ դրսում, բայց այդ գազի մեջ ջերմություն չկա: Այսինքն՝ որակական առումով կամ վառած, կամ չվառած, կամ սակագինը իջած, կամ չիջած: Այստեղ մեզ համար օգուտներն ընդհանրապես տարբեր տեսակի կարող են լինել՝ ինչպես գնային, այնպես էլ որակական», հավելեց Բոստանջյանը:

    4. #109
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      ԱՄՆ ԿՀՎ փաստաթղթեր. ԽՍՀՄ-ում առաջին ատոմային ռումբը Հայաստանում է ստեղծվել
      Lragir.am
      Քաղաքականություն - 19 Հունվարի 2017


      ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է 13 միլիոն էջ փաստաթուղթ: Արխիվը բաղկացած է 800,000 փաստաթղթից: Նախկինում այդ փաստաթղթերը հասանելի են եղել միայն Մերիլենդի ազգային արխիվում:
      Գաղտնազերծված փաստաթղթերում տեղեկություններ կան նաև Հայաստանի մասին: Ըստ 1950 թվականի հունվարի 18-ի փաստաթղթի՝ Խորհրդային Միության առաջին ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում:
      Փաստաթղթում նշված է, որ Խորհրդային Միությունում ատոմային ռումբ ստեղծելու վերահսկողությունը դրվել էր գաղտնի ոստիկանության ղեկավար Լավրենտի Բերիայի վրա, ում Ստալինը գործողությունների լիարժեք ազատություն էր տվել: Պոլիտբյուրոն որոշել էր ատոմային զենք ստեղծել՝ օգտագործելով գերի վերցված գերմանացի գիտնականներին և ԱՄՆ-ից ու Կանադայից ստացված գաղտնի տեղեկությունները: Խորհրդային մասնագետները նշել էին, որ անհրաժեշտ է հզոր հիդրոէլեկտրակայաններ ունենալ արտադրական գործընթացը կազմակերպելու համար: Ուրալում և Սիբիրում կառուցված ատոմային քաղաքները չէին բավարարում այդ պահանջին, այդ պատճառով Բերիայի ընտրությունը կանգ առավ Հայաստանի վրա: Սևանա լիճ 28 վտակ էր թափվում և ընդամենը մեկ գետ դուրս գալիս: Զանգու գետը (Հրազդան), ինչպես նշված է փաստաթղթում, իդեալական էր ՀԷԿ-երի կառուցման համար: Զանգուի համակարգն սկսել է կառուցվել 1932 թվականին, իսկ 1947-ին 10 ՀԷԿ կար գետի վրա՝ ընդհանուր 2 միլիոն կիլովատտ հզորությամբ:
      Փաստաթղթում նշված է, որ 1950 թվականի դրությամբ Արագած լեռան, Գոկչա (Սևանա) լճի և Քանաիռի (Քանաքեռ) բարձրավանդակի միջև ընկած տարածքը՝ գետի երկարությամբ, գաղտնի գոտի է: Ատոմային ռումբի ստեղծման գործարանը կառուցվել է 6 քարանձավներում: Այն կառուցել են պատերազմի գերմանացի գերիները և խորհրդային ստրկական աշխատուժը՝ համաձայն գերմանացի մասնագետների պլանի: Գործարանի հաստոցների մի մասը պատվիրվել է տեղական գործարաններում, մյուս մասն էլ Գերմանիայից է ներմուծվել: Շինարարությունն սկսվել է 1947 թվականին:
      1948 թվականի հունվարին Գերմանիայի Սաքսոնիա շրջանից և Չեխոսլովակիայից սկսվել է ուրանի տեղափոխությունը: Էլեկտրականությունն ստացվում էր Ձորագեսի և Երևանի ՀԷԿ-երից և նոր կառուցված 10 ՀԷԿ-երից: Այդ պատճառով Հայաստանի մյուս բոլոր գործարանները պետք է նվազագույն էլեկտրաէներգիա օգտագործեին:
      Ատոմային կայանի տեխնիկական և գիտական տնօրենն էր ոմն Առաքելյան, ով Միկոյանի մերձավոր անձանցից էր և վայելում էր Ստալինի վստահությունը:
      Առաջին խորհրդային ատոմային ռումբը կառուցվել է Հայաստանում 1949 թվականի փետրվարին, իսկ առաջին պայթյուն իրականացվել է Արեւելյան Ուրալում 1949 թվականի հուլիսի 10-ին: Ամերիկյան և բրիտանական հետախուզությունները պայթյունի մասին առաջին տեղեկություններն ստացել են նույն թվականի սեպտեմբերին:

    5. #110
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      Որոտանի կասկադը լիովին կնորացվի. Փոխնախարար
      Lragir.am
      Ներքին կյանք - 17 Մայիսի 2017,


      Ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությունը, որը ձեռք է բերել Որոտանի կասկադը, ներդրումային ծրագրի համաձայն՝ առաջիկայում կսկսի մոտ 70 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների իրականացումը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

      «Ներդրումները հիմնականում ուղղված են լինելու ամբողջ հիդրոտեխնիկական սարքավորումների փոխարինմանը, ոչ թե վերանորոգմանը, այլ ամբողջովին փոխարինմանը: Այնտեղ սարքավորումներ ունենք, որոնք 30 տարուց ավելի աշխատում են, և ժամանակն է փոխարինել դրանք»,- ասաց փոխնախարարը:

      Նրա խոսքով՝ ներդրումային ծրագիրն իրականացնելուց հետո կունենանք գրեթե ամբողջովին նոր Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ:

      Ինչ վերաբերում է ներդրումների ժամկետներին, Հայկ Հարությունյանն ասաց, որ մրցույթն արդեն վերջնական փուլում է, ամփոփում են ֆինանսական փուլը: Այս տարի արդեն պետք է սկսեն աշխատանքները, առավելագույնը դա երկու-երեք տարվա ներդրումային ծրագիր է:

      Հարցին՝ Կոնտուր Գլոբալ ընկերությունը գո՞հ է իրականացրած գործարքից և պատրաստվում է լայնածավալ ներդրումնե՞ր անել, փոխնախարարը պատասխանեց. «Մենք բողոքներ չենք ստացել, որ իրենք դժգոհ են, և այն փաստը, որ այսօրվա միջոցառումը իրենք են հովանավորում, միշտ ակտիվ են մեր բոլոր միջոցառումների ժամանակ, ընդհանրապես ակտիվ են մեր էներգետիկ համակարգում, փաստում է, որ իրենք գոհ են»:

      Հարցին՝ ընկերությունն ուզում ամերիկյան այլ ներդրողնե՞ր էլ բերել Հայաստան, Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ միայն նոր ներդրողներ բերել, այլ իրենք ուզում են այլ ոլորտներում էլ ներդրումներ կատարել, ներկա պահին քննարկում են նույն հողմային արևային էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու հարցը: Դա է հաջողության գրավականը, մեծ ծրագրով մտել են, հիմա ուզում են շարունակել»:

      Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերության նախաձեռնությամբ այսօր Երևանում ընթանում է վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով: Դրան մասնակցում են ամերիկյան ներդրող 7 խոշոր ընկերություններ:

    6. #111
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      ԱՄՆ դեսպանի անսպասելի հայտարարությունը
      http://www.lragir.am/index/arm/0/comments/view/153687
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 17 Մայիսի 2017,

      Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը մայիսի 17-ին Երեւանում կազմակերպված վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ համաժողովում արել է հայտարարություն, որն իր թե տնտեսական, թե քաղաքական նշանակությամբ անսպասելի է եւ ունի բեկումնային տրամաբանություն:
      Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգետիկայի զարգացման մեծ ներուժ, եւ կա 8 միլիարդ դոլարի գործակցության հեռանկար: Միլզը նշել է, որ հենց այդ պատճառով ԱՄՆ դեսպանատունը Երեւանում նախաձեռնել է համաժողովը եւ հրավիրել ամերիկյան խոշոր ընկերությունների, էներգետիկայի այդ ուղղությամբ Հայաստանի հնարավորությունը ներկայացնելու համար: Միլզը հայտարարել է, որ ներդրումների հեռանկարն իրական դարձնելու համար Հայաստանի իշխանությունը պետք է ապահովի հավասար մրցակցություն ներդրողների համար, երաշխիքներ տա:
      8 միլիարդ դոլարը տպավորիչ թիվ է, առավել եւս Հայաստանի տնտեսության համար: Ընդ որում, մի բան է, երբ օրինակ 15 միլիարդ դոլարի մասին նախընտրական քարոզարշավի վերջին օրը հայտարարում է մասնակից ուժերից մեկի առաջնորդը, մեկ այլ բան, երբ 8 միլիարդ դոլար հեռանկարի մասին հայտարարում է համաշխարհային գերտերության դեսպանը:
      Բայց Հայաստանում կա դեսպանների հայտարարությունները «չնկատելու» պրակտիկա, եթե խոսքը Ռուսաստանի դեսպանի մասին չէ: Համենայն դեպս, պաշտոնական Երեւանն այդպես էլ «չլսեց» կամ «չնկատեց» էժան գազի հնարավորության մասին Իրանի դեսպանի հայտարարությունը եւ կնքեց հայտնի պայմանագիրը Գազպրոմի հետ:
      Գազպրոմն այստեղ ունի էական նշանակություն, կամ ընդհանրապես Ռուսաստանը: Օրերս Ռուսաստանի նախագահ Պուտինը ստորագրել է այդ երկրի տնտեսական անվտանգության 2030 ռազմավարությունը: Այդ փաստաթուղթն ուղիղ առնչություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի, վերականգնվող էներգետիկայի հեռանկարի հետ: Բանն այն է, որ այդ ռազմավարության մեջ նշվում է, որ կանաչ տեխնոլոգիաներով էներգետիկայի զարգացումը, խնայող էներգետիկայի զարգացումը, էներգետիկ շուկաների պահանջարկի կառուցվածքի փոփոխությունը սպառնալիք է ՌԴ տնտեսական անվտանգությանը:
      Հասկանալի է, թե ինչու է սպառնալիք: Նվազում է նավթի ու գազի պահանջարկը: Զարգացած աշխարհի երկրների առաջնորդները հայտարարել են առաջիկա հարյուրամյակի ընթացքում գազի եւ նավթի «դարաշրջանից» դուրս գալու ռազմավարության մասին: Տեխնոլոգիական զարգացման դինամիկան ներկայում այնպիսին է, որ իրատեսական է դարձնում առաջիկա տասնամյակների ընթացքում այդ հեռանկարի իրականացումը: Աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ եւ բավական նկատելի դինամիկայով:
      Իսկ նավթն ու գազը Ռուսաստանի տնտեսության առանցքն են, նաեւ քաղաքական ներուժը:
      Հարցն այն է, թե ինչ եզրակացություն է անում Ռուսաստանը, արձանագրելով կանաչ տեխնոլոգիաների, խնայող էներգետիկայի սպառնալիքը: Ռուսաստանն իր ուժերի ներածին չափով փորձելու է խանգարե՞լ այդ տեխնոլոգիաների զարգացմանը, թե՞ սպառնալիքն արձանագրվում է վերջապես խելքի գալու եւ տնտեսական ու քաղաքական արդիականացման գնալու, նավթից ու գազից սեփական տնտեսա-քաղաքական կախվածությունը հաղթահարելու համար:
      Որովհետեւ, եթե Ռուսաստանն ընտրում է առաջին տարբերակը, այսինքն հնարավորինս խանգարելն ու նավթի եւ գազի «դարաշրջանը» երկարաձգելը, ապա այստեղ կասկածից վեր է, որ նրա «խանգարող» քաղաքականության առաջին թիրախներից մեկը լինելու է Հայաստանը, որպեսզի Հայաստանը մնա Ռուսաստանի համար նավթագազային «ավանդական շուկա», եւ այստեղ չփոխվի էներգետիկայի պահանջարկի կառուցվածքը:
      Եթե Ռուսաստանը կայացնում է առավել ողջախոհ որոշում՝ որովհետեւ խոշոր հաշվով անմիտ է տեխնոլոգիական դարաշրջանին դիմակայելու ջանքը, եւ ընտրում է արդիականացման մոդելը, ապա այստեղ Հայաստանը ոչ միայն չի կանգնի Ռուսաստանի «միջամտության» խնդրի առաջ, այլ կարող է բացվել անգամ գործընկերային հեռանկար:
      Միեւնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, առաջնային խնդիրը Հայաստանում է: ԱՄՆ փաստացի անում է շատ կոնկրետ առաջարկ, ինչպես վարչապետը կասեր՝ «թուղթ ու գրիչով»: Այդ առաջարկն իրականացվող գործընթացի վերածելու համար անհրաժեշտ է ընդամենը, որ Հայաստանի իշխանությունն ապահովի ներդրումային բարենպաստ միջավայր, մրցակցային հավասար պայման եւ գործունեության դաշտ: Այսինքն, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը նախ եւ առաջ կատարի արդիականացման անկեղծ ընտրություն եւ ցուցաբերի հետեւողականության կամք եւ ինքնիշխանություն:
      Եթե 8 միլարդը որեւէ մեկի համար թվում է ընդամենը տպավորություն թողնող թիվ, ապա անհրաժեշտ է ընդամենը հիշել, որ ԱՄՆ Հայաստանի անկախությունից ի վեր 25 տարիների ընթացքում միայն անհատույց օժանդակության տեսքով Հայաստանին տրամադրել է մոտ 2,5 միլիարդ դոլար՝ տարբեր ծրագրերով: Դա միայն անհատույց օժանդակության տեսքով: Այդ թիվը թերեւս բավական է պատկերացնելու համար, որ 8 միլիարդ դոլարի հեռանկարը ամենեւին անհաս գագաթ չէ, այլ Հայաստանից պահանջում է ընդամենը պետական հասունություն:

    7. #112
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      ԱՄՆ դեսպանը փաստի առաջ դրեց Սերժ Սարգսյանին

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 22 Մայիսի 2017


      Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ոլորտում 8 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրման հեռանկարի վերաբերյալ ԱՄՆ դեսպան Միլզի հայտարարությունից երկու օր անց կառավարությունում նրան ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկա 8 միլիարդի քննարկման մասին, բայց անկասկած է, որ առանցքայինը պետք է լիներ զրույցը հենց այդ հեռանկարի վերաբերյալ:

      ԱՄՆ դեսպանատունը Երեւանում կազմակերպել էր համաժողով՝ վերականգնողական էներգետիկայի թեմայով: Դրան մասնակցել է ամերիկյան մի քանի խոշոր ընկերություն: Դեսպան Միլզը համաժողովին հայտարարել էր, թե ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը եղել է իրենց ակնկալածից ավելի:

      Հենց համաժողովի ընթացքում էլ դեսպան Միլզը հայտարարել էր 8 միլիարդի մասին:

      Նրա այդ հայտարարությունն անակնկա՞լ է եղել Հայաստանի կառավարության համար, թե ոչ: ԱՄՆ դեսպանը Հայաստանի իշխանությանը զարմացրե՞լ է, թե՞ դրել փաստի առաջ:
      Միլզը հերթական անգամ հայտարարել է, որ ամերիկյան ներդրումների խթանման համար կարեւոր է Հայաստանում հավասար պայմանների ստեղծումը: Անկասկած, այստեղ խոսքը լոկ ներքին տնտեսական կանոնների, օրինականության եւ արդարադատության հավասարության մասին չէ, այլ նաեւ «աշխարհքաղաքական», երբ Հայաստանի կառավարությունը սկզբունքորեն հավասարապես կմոտենա թե ռուսական, թե ամերիկյան ընկերություններին:

      Չի բացառվում, որ այդ հարցերը հայ-ամերիկյան օրակարգում են վաղուց: Ու քանի որ Հայաստանի իշխանական համակարգի համար սկզբունքային նշանակություն ունի «նաղդը», ապա բացառված չէ, որ ամերիկյան կողմի հետ քննարկումներում Հայաստանի կառավարությունը փորձել է մանեւրել այդ հասկացության միջոցով:

      Համենայն դեպս, Հայաստանի իշխող համակարգի մտածողության մեջ այդ «սկզբունքը» առկա է եւ ոչ միայն ԱՄՆ, այլ օրինակ նաեւ հարեւան Իրանի հետ տնտեսա-քաղաքական հարաբերության մասով:

      Իրանն էլ ակնհայտորեն ակնկալում է, որ Հայաստանը հարաբերվի ինքնիշխան սկզբունքով, առաջնորդվելով իր, ոչ թե Ռուսաստանի շահով:
      Բայց Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ Իրանի առաջ դնում է «նաղդի» «սկզբունքը», ասելով, թե չի գնա Ռուսաստանի դժգոհությունն առաջ բերելու «նիսյա» ռիսկի եւ, եթե Իրանն ակնկալում է ավելին, ապա թող ինքն էլ ավելին անի՝ առավել կոնկրետ:

      Այդպես, Իրանը 2013 թվականին արեց ավելին եւ կոնկրետ փաստի առաջ դրեց Հայաստանի իշխանությանը, դեսպանի մակարդակով հայտարարելով, թե պատրաստ է բանակցության արդյունքում ընդհուպ 100 դոլարով գազ մատակարարել Հայաստան:

      Այդտեղ Հայաստանի իշխանության «փուչիկը» պայթեց, եւ պաշտոնական Երեւանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, չգտավ այլ արձագանք, քան ասել, թե Իրանի դեսպանի հայտարարությունը գուցե դիվանագիտական թյուրըմբռնում է:

      Ներկայում Տիգրան Սարգսյանը ԵՏՄ «բարձր ղեկավար» է:

      Այժմ գուցե Հայաստանում ԱՄՆ դեսպանն է որոշել «պայթեցնել փուչիկը», հայտարարելով 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին: Այն, որ Հայաստանը վարչապետի մակարդակով այն դեռեւես չի որակել «թյուրըմբռնում» կամ «թյուրիմացություն», այլ նույնիսկ եղել է վարչապետ-դեսպան հանդիպում ու երկկողմ գործակցության հարցերի քննարկում, արդեն լավ է, համենայն դեպս գոնե առայժմ լավ է:

      Ի՞նչ կտա այդ քննարկումը: Հայաստանը կանի՞ կոնկրետ քայլեր ԱՄՆ դեսպանի հայտարարությանն ընդառաջ, հավասար հնարավորությունների եւ ներդրումային գրավչության համար, թե՞ կհամարի, որ 8 միլիարդի մասին հայտարարությունը «նիսյայից» «նաղդի» անցնելու քայլ է, բայց դեռեւս ոչ բավարար՝ որպեսզի իշխանությունը գնա Ռուսաստանի հնարավոր դժգոհություն առաջացնող քայլերի: Այդ դեպքում ԱՄՆ դեսպանից հավանաբար կպահանջվի կոնկրետ անուններ՝ ընկերությունների, որոնք պատրաստ են ներդնել այդ 8 միլիարդը, մաս առ մաս:

      Մյուս կողմից, Հայաստանում առնվազն երկիշխանություն է՝ կա վարչապետ եւ կա նախագահ, եւ այդ առումով «հավասար տնտեսական պայմաններ» ապահովելու հարցում լծակների գերակշիռ մասը առայժմ Սերժ Սարգսյանի ձեռքում է:

      ԱՄՆ դեսպանի համար էլ այդ իրավիճակը հավանաբար գաղտնիք չէ: Ավելին, այն բավական նրբորեն արտացոլված էր նրա մեկ այլ խոսքի տողատակում, որը հրաժեշտի շնորհակալական նամակ էր արդարադատության նախարարի պաշտոնից ԱԺ փոխնախագահի պաշտոնին տեղափոխվող Արփինե Հովհաննիսյանին: Միլզը ակնարկում էր, որ Հովհաննիսյանի տեղափոխումով թուլանում էր կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության ներուժը:

      Ըստ այդմ, ԱՄՆ դեսպանը գործնականում փաստի առաջ է դրել Սերժ Սարգսյանին, որն, ի դեպ, այդ օրերին ներդրումներ էր փնտրում Քաթարում:
      Last edited by Vrej1915; 05-22-2017 at 04:40 PM.

    8. #113
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      Նպատակ կա, որ ՀՀ էներգետիկ ոլորտում միայն ռուսական ընկերություններ չլինեն
      Lragir.am
      Ներքին կյանք - 22 Մայիսի 2017


      Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում անցրադարձել է Հայաստանի էներգետիկ ոլորտում հնարավոր ներդրումներին և այն պայմաններին, որոնք պետք է ապահովի Հայաստանի կառավարությունը՝ արդյունքի հասնելու համար:
      Ոլորտի ներդրումների համար բարենպաստ դաշտ ապահովելու անհրաժեշտության մասին օրերս խոսել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ ակնարկելով ամերիկյան հնարավոր ներդրումների մասին: ՀՀ կառավարությունը, ըստ Վահագն Խաչատրյանի, երկու խնդիր պետք է լուծի այստեղ: Նախ, նրա խոսքով, ներդրումային բարենպաստ միջավայրի խնդիրը կա:

      «Որևէ նոր բան այդ ուղղությամբ չի արվում: Նույն հարաբերություններն են, նույն հնարավորությունները: Իսկ երկրորդ խնդիրն էլեկտրաէներգիայի սպառման հարցն է, որտե՞ղ է սպառվելու այն: Հիմա այդ մարդիկ եկան, ներդրում արեցին, հզորություններ ունենք, բայց սպառման տեղ չունենք: Այսօր մեր էներգետիկ հզորություններն ամբողջովին չեն օգտագործվում, մենք դրա 1/3-ն ենք օգտագործում կամ մի քիչ ավելին: Մյուս հզորությունները պարապուրդի են մատնված, որովհետև սպառման վայր չկա, ոչ ներքին սպառում կա, ոչ էլ մեր հարևան երկրները դրա կարիքն ունեն»,- ասաց տնտեսագետը:
      Երկրորդ խնդիրը տնտեսական կողմն է, ինչքանով է ձեռնտու այդ ներդրումը՝ շուկաներ կա՞ն, թե ոչ:

      «Այսինքն՝ երբ պոտենցիալ ներդրողները խոսում են կառավարության դերի մասին, խնդիրն այս երկու գործոններն ապահովելն է: Վաղը մյուս օրը, եթե Հայաստանը էլեկտրաէներգիա արտադրի ու ցանկանա արտահանել Իրան, ես չգիտեմ՝ Իրանը կգնի՞, թե ոչ: Տեղեկություններ կան, որ նույն Թուրքմենստանն է այդ ուղղությամբ ակտիվ աշխատում և այլն: Այսինքն՝ մյուս երկրները քնած չեն: Եվ ներդրողների համար՝ որպես պետություն, պետք է կարողանանք այդ հարցերը լուծել: Այս ոլորտը մի քիչ տարբերվում է մյուս ոլորտներից, բարձր ռիսկային է, մեծ ներդրումներ է պահանջում, և ներդրողները պետության աջակցության կարիք ունեն», ասաց նա:

      Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել էր, որ վերականգնվող էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի համագործակցության հնարավորություն կա: Վահագն Խաչատրյանն ասում է, որ այս հայտարարության տակ պետք է հստակ ծրագիր ներկայացվեր հանրությանը: Մի շարք հարցեր, ըստ նրա, անպատասխան են մնում:

      Տնտեսագետի խոսքով՝ այն, ինչ հայտարարվում է, շատ լուրջ է: Հայաստանում եթե թեկուզ 1 մլրդ դոլարի ներդրում կատարվի, դրա ազդեցությունը մենք շատ արագ կզգանք: Մեկ մլրդ ներդրման դեպքում ՀՆԱ 1.5 տոկոս լրացուցիչ աճ կլինի: Հետևաբար, 8 մլրդ ներդրման դեպքում այդ թիվն էապես մեծ կլինի, բայց այդ ծրագրերը, նրա խոսքով, պետք է առարկայական լինեն:

      Մյուս կողմից, հարցի քաղաքական կողմն էլ կա: «Եթե նայում ենք հարցին քաղաքական կողմից, նույն Որոտանի կասկադի գործարքից կարող ենք եզրակացնել, որ նպատակ կա, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում միայն ռուսական ընկերությունները ներկայացված չլինեն: Այսինքն՝ կա նաև այն հանգամանքը, որ այս խոշորամասշտաբ ներդրումները նաև քաղաքական նպատակ են հետապնդում, ինչը վատ չէ: Դրական է, որ ընդհանրապես Հայաստանում տարբեր երկրների կապիտալ ներկայացված լինի», ասաց նա:

      Ըստ տնտեսագետի՝ կա մոտեցում, որ Հայաստանը մինչև 2025 թվականը պետք է դառնա էլեկտրաէներգիա արտահանող, պետք է մեծացվեն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Բայց խնդիրն այն է, թե դա ինչ է տալու ՀՀ տնտեսությանը, որովհետև եթե այս կառուցվածքը լինի, որտեղ հիմնական արտադրողը պետք է լինեն ջերմաէլեկտրակայանները, նշանակում է, որ մենք պետք է ցածր ավելացված արժեք ունեցող արտադրանք տանք: Միակ դրականն այս վիճակում կարելի է գնահատել այն, որ աշխատատեղ է լինելու, և մարդիկ աշխատավարձ են ստանալու: Բացի այդ, ըստ նրա, ներդրումների կարիք ունի հատկապես ՀԷՑ-ը, որովհետև այն ցանցը, որն այսօր գործում է, միանշանակ է, որ իր ռեսուրսները սպառել է և կարիք ունի շատ լուրջ ներդրումների, որպեսզի կարողանան ավելի քիչ կորուստներով և ավելի արդյունավետ ձևով էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը: Այսինքն՝ ոլորտն իրոք լուրջ ներդրումների կարիք ունի:

    9. #114
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      55 մեգավատտ արևային կայանի մրցույթը մեկնարկել է. փոխնախարար
      Lragir.am
      Ներքին կյանք - 17 Մայիսի 2017


      Ամերիկյան ներդրող ընկերությունների այցը Հայաստան խոսում է այն մասին, որ Հայաստանի կառավարության բարեփոխումներն ու ներդրումային ծրագրերն այնպիսի արձագանք են ստացել, որ գործարարները գալիս են Հայաստան, փորձում ավելի մոտիկից ծանոթանալ իրավիճակին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

      Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ այսօր Երևանում անցկացվող վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովին մասնակցում է 7 ամերիկյան ներդրումային ընկերություն:
      Ըստ փոխնախարարի՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում կառավարությունը հստակ ծրագրեր ունի ներկայացնելու ամերիկյան ներդրողներին: «Ներկա պահին 55 մեգավատտ արևային կայանի մրցույթը մեկնարկել է, դեռ նախաորակավորման փուլում է: Արդեն կարող եմ ասել, որ մասնակցության փաթեթները գնել են, բավական ակտիվ մրցույթ ենք ունենալու, մեծ քանակությամբ մասնակից ենք ունենալու աշխարհի տարբեր ծայրերից՝ ներառյալ ԱՄՆ-ից»,- ասաց Հայկ Հարությունյանը:

      Նրա խոսքով՝ այս կայանի կառուցման համար Հայաստանի կառավարությունն ակնկալում է մոտ 50 մլն դոլարի ներդրում: Ապրիլի 22-ին մրցույթը հայտարարվել է, վեց շաբաթ ժամանակ է տրված, որպեսզի ընկերություններն իրենց մասնակցության հայտերը ներկայացնեն: Ըստ Հայկ Հարությունյանի՝ հայկական կողմը շուրջ 10 ընկերության մասնակցություն է անկնկալում այս մրցույթին: Մեկ չափանիշ է գործելու մրցույթում՝ առաջարկվող ամենամատչելի սակագին:

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ռեսուրսը, նրա խոսքով, անսահմանափակ է: Միայն 6000 մեգավատտ արևային տնտեսապես շահավետ ռեսուրս ունենք: Այլ հարց է, թե երբ և ինչ գնով դրանք պետք է կառուցվեն: «Դա կախված կլինի մեր ընդհանուր սակագնային քաղաքականությունից և այն գնից, որը մենք կստանանք այս մրցույթից: Այս մրցույթը շատ մեծ դեր ունի՝ հասկանալու, թե արևային էներգետիկան ինչ մասնաբաժին կունենան մեր էներգետիկ բալանսում»,- նշեց փոխնախարարը:

      Նա հավալեց, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային դաշտը բոլոր ներդրողների համար բավական գրավիչ է, քանի որ կա կանխատեսելի կարգավորման դաշտ, ֆինանսապես կայուն էներգետիկ համակարգ, հստակ հռչակված ներդրումային ծրագրեր և շուկայի համար օրենքով նախատեսված երաշխիքներ: Նրա խոսքով՝ դրան զուգահեռ, օրենադրությունը պաշտպանում է դաշտի ներդրումները, կարելի է ասել՝ իդեալական պայմաններ են ստեղծված:

    10. #115
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Armenia's Energy sector

      Հայտարարվեց «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթը
      ԷկոԼուր

      Այսօր հայտարարվեց Հայաստանում առաջին արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ 1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթը: Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, պահանջվող ներդրումը՝ մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
      Մրցույթի պայմաններից է առաջարկել ցածր և մրցունակ սակագին արևային ֆոտովոլտային կայանների համար: « Սակագինը պետք է լինի մեր բոլոր ջերմային կայաններից ավելի մատչելի և, հուսով եմ, մեր հիդրոէներգետիկայի համար նախատեսված սակագների տրամաբանության շրջանակներում: Մեր նպատակն է այդ սակագնով ունենալ դրական ազդեցություն վերջնական սպառողական սակագնի վրա: Հաշվի առնելով մեր արևի բացառիկ լավ ռեսուրսը և այն լավ պայմանները, որ մենք ստեղծել ենք ներդրողների համար, մեր կարծիքով, մեր կողմից սպասվող սակագինը կլինի աշխարհի մակարդակով ռեկորդային սակագին», - նշեց փոխնախարար Հայկ Հարությունյանը:

      Մրցույթին կարող են մասնակցել այն ներդրողները, ովքեր կառուցել են առնվազն 100 ՄՎտ հզորությամբ կայաններ, որոնցից մեկը պետք է լինի 50 ՄՎտ:

      «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի համաձայն` Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայան կառուցելու համար 6 տեղանք է որոշվել: Այդ տեղանքներից 3-ը գտնվում են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Գագարին, մնացած 3-ը Արագածոտնի մարզի Թալին, Դաշտադեմ, Արմավիրի մարզի Մերձավան համայքների տարածքներում: Ընտրված տեղանքներից «Մասրիկ» տեղանքի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ: «Մասրիկ» արևային ՖՎ էլեկտրակայանի շահագործման բոլոր 25 տարիների համար հաշվարկվել է միջին սակագին` 6.39 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար (կամ 7.67 ԱՄՆ դոլար ցենտ 1 կվտժ-ի համար, ներառյալ ԱԱՀ):

    Page 8 of 8 FirstFirst ... 5678

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Energy in Armenia
      By Federate in forum Armenian News
      Replies: 28
      Last Post: 11-23-2015, 03:24 PM
    2. ACNIS Examines Armenia's Energy Security
      By Siamanto in forum Armenian Politics
      Replies: 0
      Last Post: 07-20-2005, 07:38 PM
    3. Negative Energy-Ill Will?
      By ArmoBarbi in forum General Talk
      Replies: 9
      Last Post: 04-11-2005, 04:23 PM
    4. bravo one is sector clear?
      By garegin in forum General Talk
      Replies: 4
      Last Post: 10-16-2004, 06:41 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •