Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #41
    Re: Problems related with the MFA of Armenia

    Remider, for the admirers of Serjik`s `political` mastermind, or Primavoghlu`s `diplomatic skills`.........., and other slave minded russophiles....

    «ԿԱՐԻՆ» ավանդական երգի պարի խումբը «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ անցկացնում է «Հայու տեսակ» խորագիրը կրող հայագիտական դասախոսությունների շարք:Փետ...


    Ashod Melkonian is the Director of History Academy of Armenia

    Comment


    • #42
      Re: Problems related with the MFA of Armenia

      Originally posted by Vrej1915 View Post
      Sarkisian has used ambassadorial appointments to reward or placate sacked government officials and political allies.
      And it also gives them diplomatic immunity from being prosecuted for their criminal activities.
      Plenipotentiary meow!

      Comment


      • #43
        Re: Problems related with the MFA of Armenia

        The president of Armenia Srjik is in Rio, serving the interests of our people ......
        --------------
        Նոր վարկած Սերժ Սարգսյանի հարցազրույցի թեմայով

        ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս
        13 Հուլիսի 2014,

        Կիրակնօրյա նոթեր

        Շատ թունդ համընկավ Սերժ Սարգսյանի այցելությունը Լատինական Ամերիկա ու իմ հանդիպումը մի նախկին դիվանագետի հետ, ով ԱԳՆ-ը լքել է՝ սկզբունքային դիրքորոշումից ելնելով։

        Դիվանագետը դառնացած պատմում էր, թե ոնց էին բարձրաստիճան անձինք, ավելին՝ պետության առաջին դեմքերը, էս կամ էն երկիրը գնալու անսպասելի ըղձանքով ջուրը լցնում ԱԳՆ արհեստավարժ մասնագետների ամիսների, նույնիսկ տարիների աշխատանքը։

        Ըղձանք, որ պայմանավորված էր լինում ինչ-որ նշանավոր իրադարձությամբ, գեղեցիկ բնությամբ, խաղատներով, զվարճանքի ուրիշ վայրերով և այլն։

        Այսինքն, դիվանագետները երկար-բարակ բանակցում են, որ, դիցուք, երկրի ղեկավարը արտասահմանյան պետություն այցելի էն ժամանակ, երբ որ հնարավոր է համաձայնագրեր ստորագրել Հայաստանի համար ամենաշահավետ պայմաններով, իսկ երբ սրա ճամփորդելը բռնում է, օտարերկրյա դիվանագետները թելադրում են, ինչ մտքներով անցնի։

        Սերժ Սարգսյանի այցն ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չափից դուրս ակնհայտ համընկան, որպեսզի մեկնաբանության կարիք լինի։ Մանավանդ որ նախագահական կայքն էլ հուլիսի 12-ով թվագրված լրատվությամբ պայմաններ է ստեղծել, որ կիսաեզրափակչի ու եզրափակչի օրերը տեղավորվեն «վերադառնալ» բայի մի ժամանակի մեջ, որը մի շարք լեզուներում կոչվում է «ներկա շարունակական». «Ավարտելով տարածաշրջանային այցը Հարավային Ամերիկա` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Երևան»: Դիվանագետին մեջբերեցի ցույց տալու համար, որ պետության պատասխանատվությունը կրող անձանց քմահաճույքները երբեք անմեղ չեն լինում, դրանց գինը վճարում են անմեղ քաղաքացիները։

        Մյուս տագնապալի հանգամանքը, որ կապված է Սարգսյանի ամերիկյան այցի հետ, նրա անկեղծության աշխարհագրությունն է։ Նա անկեղծանում է մեկ Ծաղկաձորում, երիտասարդ հհկականների առաջ, մեկ էլ՝ Լատինական Ամերիկայում։

        Երկու դեպքում էլ թեման Եվրասիական տնտեսական միությունն է։

        Առաջին դեպքում խոստովանեց, որ 3 երկրների նախագահները տհաճ անակնկալ են մատուցել իրեն՝ հրապարակելով Ալիևի նամակը (մեր հանրությունը չգիտես ինչու սևեռվեց Նազարբաևի վրա, թեև պարզից պարզ էր, որ առանց Պուտինի ու Լուկաշենկոյի համաձայնության դա տեղի չէր ունենա)։

        Իսկ երկրորդ դեպքը արգենտինյան La nation թերթի հարցազրույցն է, որտեղ նա հայտարարում է, թե «մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»։

        Ինչի՞ համար է պետք Սերժ Սարգսյանին էդքան հեռու գնալ, որ խոստովանի ճշմարտությունը։ Միգուցե իրեն ապահո՞վ է զգում, երբ որ օվկիանոսից էն կողմ է։ Թե՞ Լատինական Ամերիկայի երկրներով անցած քաղաքացիական անհնազանդության մթնոլորտն է վրան ազդել։

        Եթե էդպես է, միգուցե բերանից փստացրել է մի բան, որ չպե՞տք է փստացներ։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նա նախատեսել էր «մեր ժողովրդի մտահոգվածությունը» արտահայտել հենց Բուենոս-Այրեսում, ինչն անհավանական է, որովհետև Արգենտինան այսօր «ռազմավարական գործընկերոջ» սակավաթիվ բարեկամներից է աշխարհում, ինչն ապացուցվեց Պուտինի թարմ այցի ժամանակ։

        Իսկ ավելի հավանական չէ՞ վարկածը, որ Սերժ Սարգսյանն էնքան երկար է խուսափել լուրջ լրագրողներից, որ առաջին իսկ ուղղակի հարցն անակնկալի է բերել իրեն, ու տվել է ուղղակի պատասխան։

        Էդ դեպքում լավ չէ՞ր լինի հետը Հայաստանից հող տաներ, նախագահականի կողքերից, կանգներ վրան, որ օտարերկրացի լրագրողի վրա էլ մուննաթ գար, որ «գաղջ մթնոլորտ» է ստեղծում։

        Եվ վերջապես հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանը որտեղի՞ց գիտի, որ «մեր ժողովուրդը» մտահոգված է։ Պուտինի Հայաստան եկած օրը մի խումբ ցուցարարներին առանձնակի մոլեգնությամբ հալածող ոստիկանների՞ց, «Հ1»-ի՞ց, «Շանթի՞ց», «Արմենիայի՞ց», Գեղամյանի՞ց, Զորի Բալայանի՞ց, թե՞ հասարակական կարծիքի հարցումներից։

        Ինձ հայտնի վերջին հարցումներից մեկի՝ «2013 թ. կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի» համաձայն, 108 ժողովուրդների շրջանում հայաստանցիները կոռուպցիայի հետ համակերպվածների շարքում «պատվավոր» 108-րդ տեղում են։

        Սա հանրային անհուսության ցուցանիշն է, որին առանձնակի հետևողականությամբ հասել է Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Մարդիկ մտածում են՝ ում ինչ պետք է տամ, մինչև կամ Ռուսաստան գնամ, որտեղ կաշառք տալուց հետո ինձ ավելի շատ կմնա, կամ՝ որևէ կարգին երկիր։

        Սա նույն անհուսությունն է, որն արտահայտվում է Ռուսաստանին անվտանգությունը հանձնելու հոգեբանությամբ։ Տանք Պուտինին՝ հույսով, որ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, «մեզ համար դժվար իրավիճակում ՌԴ-ն կկատարի ստանձնած պարտավորությունները»։

        Կամ չի կատարի։ Ինչպես որ չի կատարել անցած դարասկզբին։

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....39hdHyW4.dpuf

        Comment


        • #44
          Re: Problems related with the MFA of Armenia

          Դատարկ ու անարդյունք հարաբերություններ՝ Իրանի հետ
          Հուլիս 14 2014


          Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հատկապես հարեւան Իրանի հետ առնչությունները ռազմավարական նշանակություն ունեն խոշոր տերությունների համար: Այս հարցի կապակցությամբ «Վիկիլիքս»-ի հրապարակած փաստաթղթերը բավականին առատ են, որոնց շարքում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի կազմած զեկուցագրը:

          ԱՄՆ Պետդեպին ուղարկված փաստաթղթում դիվանագետը` ներկայացնելով սեփական տպավորությունները հայ-իրանական հարաբերություններից, դրանք համարում է խոսքի մակարդակից այն կողմ չանցնող, անհետեւանք գործակցություն:

          Փաստաթուղթը կազմվել է 2009թ. ապրիլի 13-14-ին Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած այցի եւ այնտեղ ունեցած հանդիպումների առնչությամբ:

          Դիվանագետը ներկայացնելով Սերժ Սարգսյանի խոսքը, ով ողջունելիս նշել էր, թե եկել է Իրան խորացնելու երկու երկրների բարեկամությունը, զեկուցագրի մեջ ապացուցում է դրա ցուցադրականությունն ու մակերեսայնությունը:

          Յովանովիչը տեղեկացնում է, որ իրանյան հանդիպումներից հետո զրուցել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ, փորձել պարզել Իրան-Հայաստան համագործակցության մակարդակն ու ԱՄՆ համար դրա նշանակալիությունը:

          Նալբանդյանը արձանագրել է, որ Հայաստանն այլ ելք չունենալով է համագործակցում Իրանի հետ: Ստանձնելով բանագնացի գործառույթներ՝ նա տեղեկացրել է, որ Իրանի ԱԳ նախարար Մոթաքին լիահույս է եղել ԱՄՆ հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, նույնիսկ հարգանքով է արտահայտվել ԱՄՆ նախագահ Օբամայի հասցեին:

          Նալբանդյանը հայտնել է, որ Իրանի ԱԳ նախարարը դրական է գնահատել իր՝ երկխոսության միջնորդ լինելու մասին առաջարկը՝ շեշտելով, որ Թուրքիան չի կարող հարիր միջնորդ լինել նման քննարկումներում: Նալբանդյանի խոսքից դատելով՝ դեսպանը եզրակացրել է, որ իրանյան կողմից նման առաջարկի համար կարող է երկու բացատրություն լինել՝
          1. իրանցիները պարզապես ցանկացել են շոյել ՀՀ կառավարությանը նախագահական այցի ընթացքում եւ
          2. տարածաշրջանում իրենց միակ մրցակիցը համարում են Թուրքիային, մինչդեռ փոքր Հայաստանը ոչ մի վտանգ չի ներկայացնում իրանական հավակնությունների համար:

          Սարգսյանի այցի ընթացքում կողմերը համատեղ մի քանի ծրագրերի շուրջ փաստաթղթեր էին ստորագրել, որոնք, հիշեցնենք, Հայաստանի իշխանությունների կողմից քանիցս թմբկահարավեցին այն օրերին:

          Այդ ծրագրերի թվում էին հայ-իրանական երկաթուղու կառուցումը, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայան հիմնելը, ապա Թավրիզից Երասխ ձգվող նավթային խողովակի անցկացումը:

          Անդրադառնալով 500 կմ երկարություն ունեցող երկաթուղու մտահղացմանը՝ Յովանովիչը նկատում է, որ դրա համար պետք է մոտ 1,5-1,8 միլիարդ դոլար գումար, եւ ծրագրի հանդեպ հետաքրքրություն են դրսեւորել ռուսներն ու ուկրաինացիները, իսկ հայաստանցի պաշտոնյաների պնդումներով` նաեւ Ասիական զարգացման բանկը եւ այլ կազմակերպություններ:

          Դիվանագետը մասնավորեցնում է, որ այն ժամանակ ԱԱԽՔ-ի պաշտոնը զբաղեցրած Արթուր Բաղդասարյանն իրենց տեղեկացրել էր, թե այդ երկաթուղին կարող է Հայաստանի համար դարպաս դառնալ Իրանի, Կենտրոնական Ասիայի ու նույնիսկ Չինաստանի հետ առեւտուր անելու համար:

          Հավելենք, որ փաստաթղթի ստորագրումից անցել է ավելի քան 5 տարի, մինչդեռ սայլը տեղից չի շարժվել: Ավելին՝ շատերը կհիշեն, թե ինչպես էին իշխանության տարբեր ներկայացուցիչներ հասարակությանը զզվեցնում այս ծրագրով ու խոստանում Հայաստանը վերածել «Նյու Վասյուկիի»:

          Արդյունքում ստացվեց այնպես, որ մինչ օրս միայն պոռոտախոսությամբ են երկաթուղի կառուցում: Ընդ որում, այստեղ հարկ է հատուկ ընդգծել, որ իրանական կողմը պարբերաբար հայտարարում է` երբ Հայաստանում սկսվի երկաթուղու շինարարությունը, ճիշտ նույն օրը կմեկնարկի դրա` իրանական հատվածի կառուցումը: Ասել է թե` այս ծրագրի չիրականացման մեղքը հարյուր տոկոսով ընկնում է հայկական կողմի վրա:

          Փաստաթղթում մանրամասնորեն ներկայացնելով Հայաստանի ու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելություններն ու համագործակցության մասին հայտարարությունները՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ խոսքն ու գործը միմյանցից մղոններով հեռու են:

          Նրա հաղորդմամբ՝ «Հայաստանի ու Իրանի միջեւ երկուստեք սիստեմատիկ այցելությունները գրեթե մշտապես ավարտվում են համագործակցության անհրաժեշտության մասին արտաքինից բուռն, բայց իրականում դատարկ հայտարարություններով:

          Այս երկու երկրները նախկինում եւս ստորագրել էին տարբեր հավակնոտ ծրագրերի տակ, որոնք հիմնականում ոչ մի արդյունք էլ չեն ունեցել»:

          Յովանովիչի ուշադրությունը հատկապես գրավել է Իրան-Հայաստան գազամուղի կառուցման հնարավորությունը, որի հաջողության հարցում նա կրկին կասկածամիտ է. «Մենք չենք զարմանա, որ նույնիսկ այս փոքր ծրագիրը չի իրականանա մոտակա ժամանակները»:

          Դիվանագետի գնահատմամբ՝ «հայ-իրանյան երկկողմ հանդիպումներին հետեւած մամլո հաղորդագրությունները իրականում ոչ մի առարկայական արժեք չունեն: Կա հնարավորություն միայն էներգիայի ոլորտում փոխշահավետ համագործակցության հարցում, որն իրականում նվազ նշանակալից է՝ վերը նշված ծրագրերի համեմատ:

          Մենք, սակայն, մնում ենք թերահավատ ավելի կոնկրետ մտահղացումների հաջողության հարցում՝ ո՛չ գազամուղը, ո՛չ վերամշակման օբյեկտները, ո՛չ էլ երկաթուղին առաջիկայում հազիվ թե կառուցվեն: Ավելին՝ Հայաստանի ու Իրանի միջեւ առկա քաղաքական, մշակութային, կրոնական տարբերությունների ամբողջությունն աշխատում են ցանկացած լուրջ հարաբերությունների դեմ»:

          Ինչպես տեսնում ենք, դեսպանի կանխատեսումները միանգամայն ճշգրիտ դուրս եկան:

          Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/199188/

          Comment


          • #45
            Re: Problems related with the MFA of Armenia

            Very interesting:

            Տասնյակ տարիներ են պետք՝ վերջին տարիների կոպիտ դիվանագիտական սխալները շտկելու համար
            2014-07-17

            «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդման հյուրն է դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը: – Պարոն Կարապետյան, Դուք երկար …



            «Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդման հյուրն է դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, «Դադիվանք» հիմնադրամի նախագահ Ռուբեն Կարապետյանը:

            - Պարոն Կարապետյան, Դուք երկար տարիներ աշխատել եք թե խորհրդային շրջանի, թե նորանկախ Հայաստանի գերատեսչություններում, որտեղ արտաքին քաղաքականություն է իրականացվել, պատասխանատու աշխատանքների եք եղել։ Այսօր կուզեի՝ գնահատեք Հայաստանի առջև եղած արտաքին քաղաքական մարտահրավերները, որքանով է Հայաստանը դիմադրողունակ այդ մարտահրավերներին, և այն արձագանքները, որ Հայաստանը տալիս է այդ մարտահրավերներին, որքանո՞վ են կենսունակ ու համարժեք:

            - Արտաքին քաղաքականությունը հիմնականում երկու հենասյուների վրա է հիմնված, առաջինը ազգային պետական ռազմավարությունն է` հստակ, որ միտված է ազգային պետական շահերի պաշտպանությանը և կադրային քաղաքականությունը: Եթե այսօր խոսենք մեր արտաքին քաղաքականության վիճակի մասին, իհարկե, այստեղ պետք է հիշենք քաղաքագիտության մեջ հայտնի փոխկապակցվածության (քաղաքականությունը)` linkage politics-ը, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության արտացոլումն է, և արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը` այսինքն` մեզ մոտ: Հիմա մեզ բոլորիս հայտնի է, թե այսօր ներքին քաղաքական ինչ իրավիճակ է, և Հայաստանն ինչ մարտահրավերների առջև է կանգնած: Բնականաբար, սա, որպես թիկունք` հիմնական, թուլացնում է նաև արտաքին ճակատը` արտաքին քաղաքական ճակատը, որտեղ մարտահրավերները, կարծում եմ, շատ ավելի շատ են և ավելի վտանգավոր:

            - Որպես դիվանագետ` ըստ Ձեզ` որո՞նք են ներքին մարտահրավերները, որոնք ուղղակիորեն պրոյեկտվում են արտաքին քաղաքականության մեջ, ուղիղ խփում և ազդում են արտաքին քաղաքականության որակի վրա:

            - Առաջինը` մեր մենաշնորհային համակարգը: Որովհետև եթե էսօր մեր արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը տնտեսական հարաբերությունների զարգացումն է, սա գիտեք, այսօր աշխարհում որևէ գաղտնիք չկա, բոլորն էլ շատ լավ գիտեն, ինչքան էլ դիվանագիտությունը փորձի աշխատել, միևնույն է` մենք ունենալու ենք այն արդյունքը, ինչ ունենք, անհնար է համոզել ինչ-որ բանում, որ չկա, գոյություն չունի: Այստեղ մենք ընկնում ենք ինչ-որ խաբկանքի մեջ` ասելով, որ խնդիրներ ենք առաջադրում, բայց այսօր, փաստորեն, այդ խնդիրները, ինչ մենք ասում ենք, վերածվում են ուղղակի բարի ցանկությունների, և արտաքին քաղաքականությունը չի կարող կատարել հստակ գործառույթները:

            Ասեմ մի օրինակ` արտաքին քաղաքական սկզբունքների մեջ կարևորագույնները ինքնուրույնությունն ու անկախությունն են, և այդ ինքնուրույնությունն ու անկախությունը, որ մենք չունենք, կապված են ներքին` ոչ ինքնուրույն քաղաքականության հետ: Պատկերացնում եք՝ եթե մենաշնորհային դաշտ է, եթե միայն մի երկիր կարող է ունենալ բոլոր լծակները տնտեսական դաշտում, բնականաբար, սա խուսավարելու, աշխատելու ոչ մի հնարավորություն չի տալիս, ուղղակի պրոյեկտվում է դրսի վրա։

            - Եվ այլ երկրներ նախընտրում են այդ երկրի հետ աշխատել Հայաստանի հարցերում, քան մանրանալ ու փորձել Երևանի հետ պայմանավորվել:

            - Եվ ուղղակի խուսափել, խուսափել որևէ լուրջ ներդրումից, մանավանդ երբ մենք ունենք օբյեկտիվ պատճառներ` երկրի փոքրությունը, շրջափակումը, տրանսպորտային փակուղին և այլն: Շատ խնդիրներ կան: Բայց էն, ինչ վերաբերում է մեր արտաքին քաղաքականությանը, կարծում եմ, վերջին մեկ տարվա մեջ հատկապես ցույց տվեց, որ ներքին այսպիսի համակարգային խոր ճգնաժամի մեջ գտնվող երկիրն անկարող է դիմակայել նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին: Էն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի` սեպտեմբերի 3-ին, հստակ ապացույցն էր դրա, որովհետև ինքնուրույն անկախ արտաքին քաղաքականություն վարող երկիրը չի կարող երկարատև` ամենաբարձր մակարդակով բանակցությունների մեջ մտնել մի կարևորագույն միավորի հետ` մոտավորապես չորս տարի` բոլոր մակարդակներով` ԵՄ հանձնաժողով, հանձնաժողովի նախագահ և այլն, հետո միանգամից որոշումը փոխել:

            - Լավ, բայց մենք ունենք երկու կարևոր փաստարկ` մեկը Երևանից` անվտանգություն, երկրորդը` Ուկրաինա, որոնք չենք կարող հաշվի չառնել:

            - Իսկ դուք կարծում եք, որ սեպտեմբերի 3-ից հետո մենք ավելի անվտա՞նգ դարձանք:

            - Հակառակը, ես կարծում եմ, որ մենք շատ ավելի խոցելի ենք դարձել:

            - Պատասխանը հստակ է, նայեք սահմաններին, նայեք՝ ինչ է տեղի ունենում` զենքի վաճաքը շարունակվում է, որևէ մեկը մեր գործընկերներից, անգամ ՀԱՊԿ-ի շրջանակներում, որևէ բան չարտասանեցին և չասացին անգամ Հայաստանի վրա հարձակումների և էս դիվերսիոն բազմաթիվ խմբերի դեպքում:

            - Թեև ոչ միայն ՀԱՊԿ-ի շրջանակներում, մենք նաև Ռուսաստանի հետ ունենք խոր ռազմավարական, ռազմական հարաբերություններ:

            - Եվ երկկողմ մակարդակի վրա որևէ հայտարարություն չեղավ: Այսինքն` սա ցույց է տալիս Հայաստանի` մեր էսօրվա արտաքին քաղաքականության անկարողությունը:

            - Տարբերակ ունեի՞նք մենք, օրինակ, սեպտեմբերի 3-ին չհայտարարելու մեր մտադրության մասին:

            - Մենք պիտի հասկանանք` այն, որ ասացի, արտաքին խնդիրների, պատերազմի ներքին քաղաքական շահարկումը կարող է բերել էնպիսի իրավիճակի, մենք դա տեսել ենք Մերձավոր Արևելքում։ Այսինքն՝ ասել է թե` ժողովուրդ ջան, դիմացեք, որովհետև մենք ունենք պատերազմական վիճակ, փակ սահմաններ, այնինչ, խնդիրն այլ հարթության վրա է: Խնդիրը կառավարման համակարգի անարդյունավետության մեջ է, ոչ թե այն պատճառով է, որ մենք ԼՂ չլուծված հիմնախնդիր ունենք:

            - Այլ որովհետև մենք ունենք այստեղ անզուսպ, ագահ պաշտոնյաներ, ովքեր ամեն անգամ պատրվակ ընտրելով Ղարաբաղը՝ իրականում ձախողում են, այնինչ մենք տեսել ենք` քսան տարի անընդմեջ հիմնական կռվանը, ալիբին իշխանական հենց Ղարաբաղն է եղել:

            - Ուկրաինայի դեպքում, պատկերացնում եք, ես չեմ հիշում իմ դիվանագիտական այս ողջ ընթացքում, որ մենք միջազգային ամենաբարձր կազմակերպությունում` ՄԱԿ-ում, նման քվեարկություն անեինք և հայտնվեինք տասը ամենաավտորիտար երկրների շարքում` Ռուսաստանի հետ միասին, Սուդանի, Հյուսիսային Կորեայի և այլն: Ինձ համար` որպես դիվանագետի, ամենակարևորը երկրի հեղինակության խնդիրն է, միջազգային վարկի խնդիրը, որովհետև նման որոշումներով երկրի ղեկավարը կամ երկիրը, երբ քվեարկություն է անում, միջազգային հանրությունը սա է հիշում, միջազգային հանրության մոտ սա է տպավորվում, հետագայում չեք պատկերացնում` արձագանքներն ինչպիսին են:

            Մի անգամ մենք չտեսանք նորմալ, պրոֆեսիոնալ գնահատականներ այդ որոշմանը` նախագահի որոշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի հետագա ճակատագրի վրա, միջազգային, որովհետև գիտեք` հեղինակությունն ու վարկն այնպիսի բան են, որ մեկ տարում չես կարող շտկել, դրա համար կպահանջվեն տասնյակ տարիներ, որ մենք կարողանանք էս հիշողությունը, էս քաղաքական կոպիտ դիվանագիտական սխալները, որ մենք բաց թողեցինք վերջին տարվա ընթացքում, շտկել:

            Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

            Comment


            • #46
              Re: Problems related with the MFA of Armenia

              Ինչ է կատարվում Հայաստանի դիվանագիտական ծառայության համակարգում
              Lragir.am
              27 Հուլիսի 2014,

              Պարբերաբար, իսկ վերջին շրջանում մի փոքր ավելի հաճախ, հայ դիվանագիտությունը հայտնվում է ուշադրության կենտրոնում: Տրվում են տարբեր մեկնաբանություններ քաղաքական գործիչների, վերլուծաբանների, նախկին` իրենց արհեստավարժ (պրոֆեսիոնալ) հորջորջող, դիվանագետների կողմից: Մեծամասամբ դրանք սահմանափակ, որոշ անձերի դեմ ուղղված, ասեկոսեների վրա հիմնված մեկնաբանությունների փորձեր են և անտեսում են առկա խնդիրների հիմնապատճառները: Հիմնվելով մեր իսկ, ինչպես նաև համակարգում աշխատած` իրենց կամքով հեռացած կամ հեռացված պաշտոնյաների դիտարկումների վրա, փորձենք հնարավորինս բացահայտել այդ հիմնապատճառները: Եթե մի քանի բառով բնութագրենք ներկա համակարգը, ապա` ցավոք սրտի, իրավիճակը չի ներկայանում նպաստավոր լույսի ներքո: Այն խառնիճաղանջ է, կամայական և անսկզբունք: Համաձայնեք, որ այդ երեք ածականները շատ քիչ են առնչվում “ծառայություն և համակարգ” հասկացություններին:

              Առկա խնդիրների առանցքային պատճառներն իրավական են: ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը՝

              8) նշանակում եւ հետ է կանչում օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններին առընթեր Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին… (ԳԼՈՒԽ 3, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ, Հոդված 55. ): Ինչպես կռահում եք, սա բացառիկ, որևէ կերպ չվերահսկվող իրավունք է: Այն թափանցիկ չէ, ընթացակարգ չի նախատեսում, ինչպես կարգն է ցանկացած ժողովրդավարական երկրում և, բնականաբար, ենթակա է կամայական կիրառման: Այլ, ժողովրդավարական երկրներում, դեսպանների նշանակումը ենթադրում է որոշակի հստակ ընթացակարգ` կառավարության (հանձինս արտգործնախարարության) կողմից թեկնածության ներկայացում, խորհրդարանում այդ թեկնածության քննարկում, ներառյալ նաև հրապարակային լսումների միջոցով, և որպես վերջին քայլ երկրի ղեկավարի կողմից նշանակում: Դա միանշանակ թույլ է տալիս իրականացնել օրենսդիր և գործադիր իշխանությունների հակակշռի կիրառում, “զտում” և հնարավորինս խուսափել մասնագիտական և պաշտոնեական անհամապատասխանություններից:

              Քանի որ ներկայում քննարկվում է ՀՀ սահմանադրական բարեփոխումների փաթեթը, կարծում ենք, որ ավելի լավ առիթ չի ներկայանա վերը ներկայացված դրույթները վերափոխված սահմանադրությունում ընդգրկելու համար:

              Լուրջ իրավական և պարզապես տրամաբանական հակասություններ է պարունակում ՀՀ Դիվանագիտական ծառայության մասին օրենքը: Օրենքի համապատասխան հոդվածն արձանագրում է`

              1. Դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է (ՀՈԴՎԱԾ 3., ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ (վերնագիրը փոփ. 22.12.10 ՀՕ - 2 8 - Ն):

              Միաժամանակ, օրենքը դիվանագիտական ծառայության պաշտոնները բաժանում է հայեցողականի և դիվանագիտական ծառայության: Այս երկուսի միջև լուրջ իմաստային խզում կա: Այսինքն, ամբողջ համակարգը մասնագիտական ծառայություն է, իսկ վերին` ղեկավար շերտը` ոչ:

              Այդ վերին շերտը ներառում է նախարարին, փոխնախարարներին, դեսպաններին, մշտական ներկայացուցիչներին և նախարարի խորհրդականներին: Դժվար է բացատրել թե ինչ տրամաբանությամբ և առավել ևս որ նախախնամությամբ տրված կարողություններով է այդ վերին շերտը ղեկավարում մասնագիտական ծառայության համակարգը: Իհարկե, շատ և շատ երկրներում արտգործնախարարի և նրա տեղակալների պաշտոնները քաղաքական են և կոալիցոն: Մեր պարագայում դա այդպես չէ և դրանով իսկ դասվում է կամայական մոտեցման սկզբունքին:

              Հաջորդ, առավել ակնառու անհարիրությունը դեսպաններն են: Օրենքը սահմանում է`

              2. Դեսպանի, ինչպես նաեւ Մշտական ներկայացուցչի պաշտոնները հայեցողական պաշտոններ են: Դեսպանին եւ մշտական ներկայացուցչին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Դեսպանը եւ մշտական Ներկայացուցիչը նշանակվում են մինչեւ 4 տարի ժամկետով, իսկ Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո անմիջապես այլ Պետությունում դեսպանի կամ միջազգային կազմակերպությունում Մշտական ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու դեպքում` մինչեւ երեք տարի ժամկետով:

              Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել (ՀՈԴՎԱԾ 12., ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ):

              Այդ “հայեցողական” դրույթը լուրջ համակարգային խնդիրներ է ստեղծում, այն առումով, որ ցանկացած ծառայություն ենթադրում է մասնագիտական որակավորման աստիճանական աճ: Այսինքն, երիտասարդ որևէ մեկն անցնում է դիվանագիտական ծառայության և, սկսելով կցորդի պաշտոնից, իր մասնագիտական գործունեությունը լավագույն պարագայում պետք է ավարտի դեսպանի պաշտոնում: Ոչ բոլորն են իհարկե հասնում այդ աստիճանին և դա բնական երևույթ է ամենուր (իհարկե, նաև ոչ բոլոր դեսպանները, որոնք համակարգից են ստացել նշանակում, ունեն մասնագիտական համապատասխանություն. նրանցից, ոմանք` առավել արդարացի համակարգերում, թերևս երկրորդ քարտուղարի պաշտոնից ավելիին չէին հասնի: Սակայն դա մեկ այլ քննարկման թեմա է):

              Մեր պարագայում, երբ դեսպանի պաշտոնին նշանակվում է համակարգից դուրս որևէ մեկը, որը հաճախ շատ քիչ առնչություն ունի Հայաստանի հետ, անհասկանալի կենսագրության տեր է կամ ընդհանրապես այն բացակայում է, ի ցույց է դրվում երիտասարդ սկսնակ դիվանագետին, որ կարիք չկա եռանդուն աշխատելու, մասնագիտական որակավորումը կատարելագործելու, փորձառություն ձեռք բերելու, քանի որ դրանք առաջընթացի չափանիշներ չեն: Պատկերացնում եք, թե ինչ կլինի, երբ ասենք բանակում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում որևէ մեկին դրսից բերեն և նշանակեն գնդապետ կամ գեներալ: Այդ ծառայության համակարգը կկազմաքանդվի: Նույն վտանգն է սպառնում նաև դիվանագիտական ծառայության համակարգին: Ինչու այդպես վատատես? Որովհետև դա է ցույց տալիս միտումը: Ասում են 2008թ., երբ ներկա Նախագահը նոր էր ընտրվել, դեսպանահավաքին իր ելույթում ասել է, որ դեսպանների պաշտոնը համարում է մասնագիտական և այդ իսկ պատճառով առաջիկայում նշանակելու է այդ պաշտոններում անձանց, ովքեր համակարգից են և ունեն փորձառություն: Հրաշալի մոտեցում: Սակայն, շատ արագ այդ մոտեցումը փոխվեց և սկսվեց տարաբնույթ նշանակումների շարքը: Առաջինը, մեծահարգ Շառլ Ազնավուրը: Այդ նշանակումը մի պարզ բացահայտում է անում այն առումով, որ որոշում կայացնողներն առնվազն թյուր պատկերացում ունեն դեսպանի պաշտոնի նկարագրի վերաբերյալ: Դեսպանը բոլորը երկրներում սովորական պետական ծառայող է. նա առավոտյան գալիս է իր աշխատավայր և աշխատանքային օրն անցկացնում գրասենյակային ծառայողին բնորոշ աշխատակարգով: Եվ այդպես ամբողջ տարին, տարիներ շարունակ: Դեսպանի պաշտոնը ցուցափեղկ չէ, որը մշտապես ի ցույց է դնում որոշակի պատկեր, ինչքան էլ որ այն հաճելի կամ ճանաչելի լինի: Այդ թյուր պատկերացմանը նպաստում է նաև դեսպանների և դեսպանությունների գործունեության լուսաբանումը մամուլում: Մշտապես ներկայացվոմ է, թե ինչպես են դեսպանները մասնակցում ինչ որ հանրային, մշակութային միջացառումների, որտեղ ոչ իրենց կողմից գրված ողջույնի խոսքեր են ասում: Տպավորվել են Շվեդիայում նորանշանակ, երիտասարդ, թռիչքային աճ ցուցաբերած դեսպանի երազկոտ լուսանկարները “Էրիքսոն” ընկերություն ճանաչողական այցի ընթացքում էլեկտրոնային ցուցատախտակի վրա իր ստորագրությունը թողնելիս: Իսկ Շվեյցարիայում մեր մեծանուն հայրենակիցն իր աշխատասենյակում լինում է տարվա մեջ մի քանի օր ընդամենը: Եվ դա այն պարագայում, երբ այդ դեսպանության գործառույթների 95 տոկոսն առնչվում է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակին` ամենօրյա նիստերով և քննարկումներով հանդերձ: Իսկ մամուլում նրան նվիրված լուսաբանումները նվիրված են միայն համերգային շրջագայություններին: Հավատացեք, որ դրանք իրական դեսպանների` ոչ մի տեղ չկիրառվող, ոչ պատշաճ լուսաբանումներ են:

              Որոշ դեսպաններ նշանակվել են համարյա թե ֆեոդալական սկզբունքով` ստանձնելով դեսպանությունների պահպանման ծախսերը, ինչպես օրինակ Դանիայում և Իրաքում:

              Մենք համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ տհաճ, պատիվ չբերող նախադեպեր ենք ստեղծում, երբ նույն երկրում`Միացյալ Թագավորությունում, նույն անձին երեք անգամ դեսպան ենք նշանակում:

              Վերջին շրջանում դեսպանների պաշտոնը վերածվել է նաև ընտանեկան գործունեության: Լոս Անջելեսում և Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոսներ են նշանակվել Սարկիսով մեծահարուստ եղբայրները, որոնք նույնիսկ հայերեն չեն խոսում: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն իր զինվորականի մասնագիտությունը սահուն կերպով փոխեց դեսպանի մասնագիտության և նույնիսկ իր եղբոր կողմից որակվեց որպես “պրոֆեսիոնալ դիվանագետ”: Հիմա էլ այդ “մասնագիտական” գործունեությանը նրան միացավ անձամբ ինքը և տեղի տվեց տարաբնույթ իրարամերժ մեկնաբանությունների, որը լավագույն մթնոլորտը չէ որևէ գործունեություն սկսելու առումով:

              Եկեք չանդրադառնանք Յուրի Վարդանյանի նշանակմանը, քանի որ այդ պարագայում պետք է ավելի ետ գնանք և դիտարկենք Մոսկվայում, Կիևում, Մինսկում, Աշխաբադում, Սոֆիայում, Հռոմում, Տոկիոյում, Հանոյում, Վատիկանում, Բրազիլիայում, Մեխիկոյում, Բեռլինում, Դելիում, Աստանայում, Ս. Պետերբուրգում, Օդեսայում, Դոնի Ռոստովում և այլ նշանակումները: Չանդրադառնանք Յ. Վարդանյանին, քանի որ նրան որպես ապագա լավ դեսպան է որակում ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Սա արդեն նույնիսկ աբսուրդի ոլորտից չէ, այլ բացառիկ հայկական ներդրում դիվանագիտության պատմությանը:

              Դիվանագիտությունը անկախ, ինքնիշխան պետության արտաքին քաղաքականության իրականացման միջոցն է: Ցավոք սրտի, վերը ներկայացրածը հանգեցնում է մի տխուր եզրահանգման. Հայաստանի դեպքում ավելի ու ավելի այն ծառայեցվում է առանձին մարդկանց և ոչ թե պետության շահերին:

              Այդ նշանակումներով ընթանում է նաև վտանգավոր մեկ այլ գործընթաց: Համակարգից դուրս նշանակված դեսպանները գործնականում դուրս են բերվում արտգործնախարարի և արտգործնախարարության անմիջական վերահսկողությունից և պարբերաբար նրանց պետք է ապարդյուն կերպով հիշեցնել իրենց պարտականությունները:

              Համակարգից դուրս նշանակումները նաև կասեցնում են դիվանագիտական ծառայության առաջընթացը, խախտում արդարության սկզբունքը:

              Վերևում հղում կատարված Դիվանագիտական ծառայության մասին օրենքը ենթադրաբար սահմանում է հստակ ժամկետներ դեսպանի պաշտոնում պաշտոնավարելու առումով` 4+3: Սակայն նույն հոդվածի այս նախադասությունը, որն ըստ գաղափարի բացառություն է, իրականում վերածվել է նորմի` “Անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել կամ կրճատվել”: Հարգարժան Վիգեն Չիթեչյանն արդեն շուտով քսան տարի պաշտոնավարում է Ֆրանսիա-Բելգիա-Ֆրանսիա ուղեգծում: Թաթուլ Մարգարյանը մոտ 9 տարի անցկացնելով Վաշինգթոնում, օրերս կնշանակվի Բելգիայում: Վերևում թվարկված դեսպաններից շատերն էլ վաղուց արդեն հատել են օրենքով սահմանված ժամկետային նշագծերը: Այս երկարաձգումներն ու տեղափոխումները հակասում են դիվանագիտական ծառայության առանցքային` փոխատեղման (ռոտացիա) սկզբունքին. իրական փոխատեղումը ոչ թե մի դեսպանի պաշտոնից, մեկ այլ դեսպանի պաշտոնին տեղափոխումն է, այլ արտերկրում և արտգործանախարարությունում պաշտոնավարման հերթագայությունը: Դա պարտադիր կիրառում են բոլոր երկրները, իսկ մենք ընդամենը դիպվածաբար:

              Բացի արդեն իսկ թվարկված բացասական երևույթներից, դա առաջ է բերում առաջին հայացքից չնկատվող սոցիալական անհավասարության խնդիրներ: ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգում գոյություն ունի ֆինանսական փոխհատուցման ահռելի խզում. դեսպանությունների աշխատակիցները վարձատրվում են ընդհուպ մինչև տասն անգամ ավելի, քան կենտրոնական ապարատում աշխատողները (իհարկե, այդ վարձատրման չափն իր հերթին անհամեմատ ցածր է միջազգային չափանիշներից): Եվ դա այն պարագայում, երբ արտգործնախարարության տարբեր ստորաբաժանումներում աշխատող դիվանագետները հաճախ շատ ավելի մեծ ծավալի և որակի աշխատանք են իրականացնում, քան նրանց գործընկերներն արտերկրում:

              Մեկ այլ հիմնարար խնդիր է դիվանագիտական աստիճանների շնորհումը: Կրկին դիմենք Դիվանագիտական ծառայության մասին օրենքին՝

              1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետներին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում: Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը (ՀՈԴՎԱԾ 18., ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ):

              Ուշադրություն դարձրեք այս խիստ կարևոր և միանգամայն ճշմարտացի ձևակերպմանը` “Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը”:

              Հիմա դիմենք օրենքի մեկ այլ հոդվածի`

              1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

              2. Հայաստանի Հանրապետության այլ դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա (ՀՈԴՎԱԾ 20., ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ (վերնագիրը լրաց. 11.06.04 ՀՕ-106-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-28-Ն)

              Ուշադրություն դարձրեք, բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Նախագահը և վերջերս դրանք շնորհվում են համակարգից դուրս որպես դեսպան նշանակված անձանց` նշանակման հետ միասին կամ կարճ ժամանակ անց, որը բացառում է, որ այդ անձինք դրսևորել են գիտելիքներ և ունակություններ: Իսկ համակարգի աշխատակիցները` կրքերի բորբոքման, հիասթափությունների պայմաններում մի քանի տարին մեկ պետք է դիմեն որակավորման հանձնաժողովին, որպեսզի նրանց շնորհվի հերթական դիվանագիտական աստիճանը: Սա, միատեսակ և արդարացի սկզբունքի կիրառման տեսանկյունից, հերթական անարդարությունն ու անհեթեթությունն է: Բարձրագույն դիվանագիտական աստիճանների շնորհման կիրառվող գործելաոճը միանշանակ արժեզրկում է դրանց իմաստը: Ժամանակին դրա լավագույն բնորոշումը տվել է Արտաշես Թումանյանը. մի քանի ամիս միայն պաշտոնավարելով որպես փոխարտգործնախարար և բնականաբար անմիջապես ստանալով արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան, հեռանալիս նա ասել է` “կասկածում եմ, որ ես այս համակարգին ինչ որ բան տվեցի, բայց փոխարենը շատ բան սովորեցի”: Եթե հետաքրքրվեք, ապա կպարզեք, որ կան տասնյակներով մարդիկ, որոնք ստացել են դեսպանի դիվանագիտական աստիճան, սակայն որևէ առնչություն չունեն համակարգի հետ: Անհրաժեշտ է օրենսդրորեն սահմանել, որ բարձր դիվանագիտական աստիճանները շնորհվում են միայն դիվանագիտական ծառայության համակարգում երկարատև և ակնառու աշխատանքային ներդրում ունեցած անձանց միայն:

              Օրենքի կողմից սահմանված մյուս դրույթը հետևյալն է՝

              Comment


              • #47
                Re: Problems related with the MFA of Armenia

                Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները (ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՆ ՆՇԱՆԱԿՎԵԼԸ, ՀՈԴՎԱԾ 24., ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ):

                Այս պահանջը չի ներկայացվում հայեցողական դիվանագիտական պաշտոնին համակարգից դուրս նշանակված անձանց: Եվ եթե հիմա համապատասխան քննություն անցկացվի, ապա կասկածից վեր է, որ նրանց ճնշող մասն այն չի հաղթահարի:

                Օրենքի մեկ այլ հոդված սահմանում է տարիքային սահմանափակումներ`

                1. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարման առավելագույն տարիքը 65 տարին է:

                2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում պաշտոնավարության առավելագույն տարիքը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով դիվանագետը կարող է մինչև երեք տարի ժամկետով շարունակել պաշտոնավարել (ՀՈԴՎԱԾ 41., ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏԱՐԻՔ):

                Սակայն կրկին գործի են դրվում երկակի չափանիշները և այս դրույթը չի տարածվում հայեցողական պաշտոնների` դեսպանների վրա: Հազար ներողություն, ինչպես ասում են, բայց խնդրում ենք մի օրինակ բերել, երբ որևէ երկրի դեսպան բոլորել է իր 90-ամյակը, էլ չենք խոսում նրանց մասին, ովքեր հատել են 70-ի շեմը:

                Միջազգային գործելակերպը ցույց է տալիս, որ դիվանագիտական ծառայության կուռ, նպատակասլաց և արդյունավետ համակարգեր ունեն այն երկրները, որոնք այն կառուցում են միայն մասնագիտական սկզբունքներով: Դա ապահովում է գիտելիքներ, փորձառություն, մասնագիտական որակ եռամիասնությունը: Օրինակները շատ են, սակայն նշենք հատկապես Իտալիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Թուրքիային և շատ այլ երկրների: Մինչև մեզ մոտ ևս չկիրառվի այդ սկզբունքը, կշարունակվի անհեթեթությունների շքերթը: Նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության արշալույսին հասկանալի և ընդունելի էին այդ նշանակումները, քանի որ Խորհրդային Հայաստանը չի վարել արտաքին քաղաքականություն, այդ իսկ պատճառով էլ չի ունեցել համապատասխան ծառայություն: Այն ինչ անվանվում էր Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարարություն սոսկ անվանում էր` առանց բովանդակության: Սակայն, 23 տարի անց շարունակել նույն կերպ և առավել խորացնել խնդիրները, անթույլատրելի է:

                Հ.Գ. Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ չի բողոքում (քավ լիցի` ընդվզում) դիվանագիտական ծառայության համակարգը: Որովհետև այն պաշտպանված չէ: Բացասական արձագանքները համատարած են, միջանցքներում, սենյակներում, այլուր, սակայն դրանք զուտ անզորության դրսևորումներ են: Հատուկենտ անձինք, ովքեր փորձել են անհամաձայնություն հայտնել, շատ արագ լքել են համակարգը, իհարկե ոչ իրենց ցանկությամբ:

                Խիստ ցավալի է:

                ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՀՏԵՍՅԱՆ

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....8Uzct5wM.dpuf

                Comment


                • #48
                  Re: Problems related with the MFA of Armenia

                  Էդվարդ Նալբանդյանը դեռ հրաժարական չի՞ տվել

                  ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  06 Օգոստոսի 2014,


                  Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններին լարվածության աճի այս վերջին ալիքի օրերին շատերն են հարցադրում անում, թե որտե՞ղ է Հայաստանի ԱԳՆ-ն եւ մասնավորապես նախարար Նալբանդյանը, ինչո՞ւ է ԱԳՆ-ն անգործության մատնվել: ԱԳՆ-ն այդպես էլ որեւէ հայտարարություն չարեց, փոխարենը հայտարարություն տարածեց Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ Հայաստանին մեղադրեց լարվածության համար:

                  Ո՞ւմ էր ձեռնտու այս հանգամանքը: Այս հարցի վրա կարող է լույս սփռել այն, որ ինքը նախարար Նալբանդյանը անձամբ հանդես եկավ մի ողորմելի հայտարարությամբ, որում հավատարմություն էր հայտնվում Եվրասիական միությանը եւ Մոսկվայի ծրագրերին:

                  Ի՞նչ կարիք կար լարվածության այդ օրերին խոսել Եվրասիական միությունից, եւ ո՞ւմ էր դա պետք, այն դեպքում, երբ Հայաստանում նույնիսկ արդեն անհույս ռուսամետներին է պարզ դարձել, որ Եվրասիական միությունը մահ է Հայաստանի համար՝ բառի ուղիղ եւ անուղղակի իմաստով:

                  Ճիշտ է, Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում վաղուց արդեն այն համոզմունքին են, որ Նալբանդյանն ընդամենը ռուսական քաղաքականության գնացքում մի «ուղեկցորդ է», որը պատասխանատու է այդ գնացքի անխափան երթեւեկության համար:

                  Հայաստանի ԱԳՆ-ն վերջին շրջանում բացահայտ սպասարկում է Ռուսաստանի քաղաքական շահերը: Իսկ Ռուսաստանի շահերը որեւէ կերպ չեն համընկնում հայկական շահերի հետ:

                  Սա պատմական-քաղաքական այնպիսի օրինաչափություն է, որի դեմ ներկայում նույնիսկ անհույս ռուսամետները որեւէ փաստարկ չունեն: Իսկ ԱԳՆ-ների դերը, ինչպես հայտնի է, սեփական երկրների շահերի պաշտպանությունն է արտաքին ասպարեզում:

                  Այս պայմաններում, հրատապ խնդիր է դառնում Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ «յուրահատուկ» հարաբերությունների կառուցումը, քանի որ կա շահերի տարբերություններ ու փոխբացառում:

                  Երկար տարիներ դա ինչ որ կերպ հաջողվում էր, քանի որ ԱԳՆ ղեկավարները Ռուսաստանի «ուղեկցորդներ» չէին: Նալբանդյանի նշանակումով, սակայն, այս «հավասարակշռությունը» խախտվեց, որը եթե սկզբնական շրջանում իրեն զգացնել չէր տալիս, ապա ներկայում վեր է ածվել աղետի Հայաստանի արտաքին քաղաքականության համար:

                  Նալբանդյանը հիմա էլ «չկա», ու կարծես թե արդեն կատարել է իր գործառույթը: Նրան գերտերությունների դեսպաններն արդեն լուրջ հարցերի կապակցությամբ չեն այցելում, չհաշված քաղաքավարական պահերը, որովհետեւ դա պարզապես իմաստ չունի:

                  Հայաստանը ներկայում գտնվում է յուրահատուկ սահմանագծի, ինչպես ասում են՝ անցումների ժամանակ ձիերին չեն փոխում: Սակայն Նալբանդյանը «ձի» չէ, իսկ Հայաստանի առջեւ ծառացած «անցումը»՝ փորձադաշտ, որտեղից դեռ կարելի է հետ վերադառնալ:

                  Պետք է մի վերապահում անել անպայման՝ Հայաստանի ԱԳՆ-ում մեծամասամբ կիրթ, գրագետ ու Հայաստանի ինքնիշխանության գաղափարին նվիրված մարդիկ են, ովքեր «հարկադիր պարապուրդի» են մատնվել իրենց ղեկավարի գործունեության արդյունքում:

                  Հայաստանի ԱԳՆ-ն պետք է դիմի համապատասխան քայլերի: Ժամանակը քիչ է, ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարող է թվալ:

                  Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ոգեւորվի մեր բանակի վերջին գործողություններով եւ վերջապես իր ձեռքը վերցնի իր հիմնական գործառույթը՝ ինքնիշխան Հայաստանի շահերի պաշտպանությունն արտաքին ասպարեզում:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....YI3DUAPH.dpuf

                  Comment


                  • #49
                    Re: Problems related with the MFA of Armenia

                    Հայաստանում ծանրության նոր կենտրոն է առաջացել

                    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
                    06 Օգոստոսի 2014,


                    ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոն Հեֆերնը, Իվան Վոլինկինն ու Քեթրին Լիչն անհրաժեշտ են համարել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի էսկալացիայից հետո հանդիպել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրա հետ քննարկել անվտանգության խնդիրները:

                    Փաստը, որ դեսպանները հանդիպում են ոչ թե արտգործնախարարի, այլ պաշտպանության նախարարի հետ, ինչ որ առումով արտասովոր է դիվանագիտական էթիկետի տեսանկյունից: Անկասկած, սահմանին էսկալացիան պաշտպանության նախարարի իրավասությունն է, սակայն, ամեն դեպքում, արտասահմանյան պետությունների դեսպանները պետք է նորություններ իմանան արտգործնախարարից, ով պետք է տեղյակ լինի անվտանգության խնդիրներից:

                    Ինչու՞ են դեսպանները նախընտրել հանդիպել պաշտպանության նախարարին: Միգուցե նրանք համարել են, որ Հայաստանում այժմ հարցերը Պաշտպանության նախարարությունն է լուծում, այլ ոչ թե ԱԳՆ-ը: Թե՞ նրանք տարբերություն են զգացել արտաքին քաղաքական ու պաշտպանական գերատեսչությունների հայտարարությունների ու հավաստիացումների միջև:

                    Այսպես թե այնպես, պաշտպանության նախարարի հետ դեսպանների հանդիպումներն անուղղակիորեն նշանակում են, որ Հայաստանում արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնը փոխվում է: Համենայնդեպս, ծանրության երկրորդ կենտրոն է հայտնվում, որը սկսում է գերազանցել առաջինին՝ հիմնականին: ԱԳՆ-ը հիմնականում զբաղված է Ադրբեջանին ագրեսիայի մեջ, հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրելով, իսկ Փարիզում ու Վաշինգտոնում հանդիպման փոխարեն նախագահի հանդիպում է կազմակերպում Սոչիում՝ դրանով կրկին հավատարմության երդում տալով Մոսկվային՝ որպես տարածաշրջանում «նայողի»:

                    Պաշտպանության նախարարությունը, սակայն, Հայաստանի այլ կերպար է ձևավորում՝ առավել վճռական, պատրաստ սեփական շահերի պաշտպանությանը, և գլխավորը՝ պատրաստ որոշակի քայլեր ձեռնարկելու: Հենց դա է դեսպաններին «ձգում» դեպի ծանրության երկրորդ կենտրոն:

                    Մի քանի օր առաջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն իր մոտ էր հրավիրել Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներին և հայտարարել, որ Հայաստանը պատրաստվում է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի դիվերսիաներին: Այլ կերպ ասած, Հայաստանն անվտանգության հարցերով այլեւս ուրիշների կողմ չի նայելու:

                    Այս ամենում մնում է Սերժ Սարգսյանի և հայկական «էլիտայի» դիրքորոշման հարցը: Ծանրության կենտրոններից ո՞ր մեկին են նրանք աջակցում: Այդ ֆոնին, Սեյրան Օհանյանն այսօր հատկանշական հայտարարություն է արել: Նա ասել է, որ հպարտանում է հայոց բանակով և այն բանով, որ այդ պատասխանատվությունն իր վրա է դրված:

                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....7a2g0o8u.dpuf

                    Comment


                    • #50
                      Re: Problems related with the MFA of Armenia

                      Դիվանագիտական լռության գինը

                      ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ, Պատմաբան
                      08 Օգոստոսի 2014,

                      1920թ. հոկտեմբերի 30-ին ընկավ Կարսը: Սա հայոց նորագույն պատմության ամենից խայտառակ էջերից մեկն է: Ունենալով մի շարք ռազմական և դիրքային առավելություններ` «առանց կռվի» թշնամուն հանձնվեց մի անառիկ բերդաքաղաք: Թուրքերի կողմից առգրավված ռազմամթերքի քանակը ցնցող էր:

                      Թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրն իր հուշերում գրում էր. «Կարսի մեջ ահագին քանակությամբ զինամթերք գրավեցինք: Լավ գործածելի վիճակի մեջ 377, նորոգության կարոտ 339 թնդանոթ և միլիոններով ռումբ ու փամփուշտ»: Այս զինամթերքի մի մասն իրեն պահելով Ք. Կարաբեքիրը արևմտյան ռազմաճակատ` Մ. Քեմալին է ուղարկել 117 թնդանոթ, 12 հազար հրացան, 244 գնդացիր, 14 հազար սվին և սուր, 170 հազար հրետանու ռումբ, 32 միլիոն փամփուշտ, 110 հազար պայթուցիկ: Այս ամենը նկատի ունենալով, Ֆևզի փաշան Թուրքիայի ազգային մեծ ժողովում իր հրճվանքը հայտնելով Կարսի առումի առիթով, հոխորտում էր. «Հայերեն առնված զենքերով անկախության պատերազմը տասը տարի ալ կրնանք շարունակել»:

                      Կարսի անկումից մեկ ամիս անց դադարեց գոյություն ունենալ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

                      Ինչու՞ ընկավ Կարսը: Ինչու՞ հայկական բանակը, ունենալով տպավորիչ առավելություններ, այդքան հեշտությամբ հանձնվեց: Պատճառներից ամենագլխավորը հայկական բանակի բարոյահոգեբանական և գաղափարական անմխիթար վիճակն էր: Բանակի բարձրաստիճան սպայական կազմում զգալի տոկոս էին կազմում ցարական բանակի ոչ հայազգի սպաները: Հայազգի սպաների զգալի մասը ևս օտար էր իր իսկ հայրենիքում: Նրանք իրենց չէին նույնականացնում հայ ազգի, պետականության և պատմամշակութային ժառանգության հետ: Նրանց հույսը ռուսական իշխանությունն էր:

                      Այս անկումային տրամադրությունները տարածված էին ամբողջ բանակում: Եզրակացություննե՞ր: Միլիոնավոր փամփուշտները չեն փոխարինում ոգու չնչինությունը: Թնդանոթները կլռեն, հրացանները չեն կրակի, քանի դեռ քնած է ազգային գիտակցությունը: Ահա այսպիսին էր հայոց բանակը Կարսի մատույցներում 1920 թվականին: Ունենալով մեծ առավելություն, կարելի է ջախջախիչ պարտվել:

                      Ժամանակները փոխվել են: Մենք այսօր ունենք հզոր բանակ. պատերազմում հաղթած բանակ: Ունենք որակյալ սպայական կազմ, հրամանատարություն, որն անցել է պատերազմի բովով և իրեն խորապես նույնականացնում է այդ պատերազմի արդյունքների հետ: Վերջին օրերի սահմանային լարվածությունը վկայեց, որ հայկական բանակն ամուր է կանգնած իր ոտքերին:

                      Բայց: Ինչպես Կարսը ցույց տվեց` մի դաշտում առավելությունը չի երաշխավորում ընդհանուր հաղթանակ: Այն, ինչ ձեռք ենք բերել պատերազմում, կարող ենք տանուլ տալ դիվանագիտական դաշտում: Հայկական բանակի առավելությունը չի կոմպենսացնում մեր անատամ դիվանագիտության թշվառությունը: Եվ այս մտահոգությունն առավել քան տեղին է Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանն ընդառաջ` Պուտինի (ցարի) հովանու ներքո:

                      Մի ուշագրավ դեպք: 1919 թ. ամռանը ՀՀ խորհրդարանի շենքի մի սենյակից լսվում է ռուսերեն մի երգ: Խորհրդարանի փոխնախագահը և ուրիշներ շտապում են այնտեղ` ստուգելու, թե ինչ է կատարվում: Պարզվում է, որ ՀՀ բանակի բարձրաստիճան սպաները երգում են ցարական Ռուսաստանի «Բոժե, ցարյա խրանի» հիմներգը` ՀՀ ղեկավարությունից առաջ իմանալով, որ իրենց կուռքը` այդ օրը Երևան հասնող գնդապետ Զինգևիչը, նշանակվել է Դենիկինի դիվանագիտական ներկայացուցիչ ՀՀ-ում: Միթե խորհրդանշական չէ:

                      Այսօր, Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական «էլիտայի» մեծագույն մասը պուտինյան իշխանության ջատագովն է: Նրանց համար պետական շահն անցնում է ռուսական առանցքի միջով: Նրանք պատրաստ են մի քանի ժամվա մեջ փոխել հայկական արտաքին քաղաքականության ողջ ուղղությունը: Չկարողանալով, չունենալով բավականաչափ ոգու տոկունություն, քաղաքական կամք և խելք` նրանք պատրաստ են Հայաստանը հանձնել ռուսական ուժի քմահաճույքին:

                      Եվ այս պարագայում վտանգի տակ է դրվում ամեն բան, և իմաստազրկվում է նաև հայկական բանակի հզորությունը: Ունենալով հզոր բանակ, կարելի է պարտվել այս պատերազմում: Որովհետև այնպես, ինչպես ժամանակին հայկական բանակի հրամկազմն էր տարված ռուսական իշխանությամբ, այսօր Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն է դրանով տարված, նրանք երգում էին ցարի երգը, մեր իշխանավորները երգում են Պուտինի գովքը: Այն ժամանակ լռեցին թնդանոթները, այժմ լռում է հայկական դիվանագիտությունը: Այդ թնդանոթների լռության գինը Հայաստանի Հանրապետության կործանումն էր:
                      Ո՞րն է լինելու մեր դիվանագիտական լռության գինը:

                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....cvUySUwe.dpuf

                      Comment

                      Working...
                      X