Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Problems related with the MFA of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #61
    Re: Problems related with the MFA of Armenia

    Արտաքին քաղաքական գերատեսչությունն է խոցվել
    2014-11-18Դիտումներ՝
    Հեղինակ՝ Մուսա Միքայելյան




    Արդեն վեց օր է, ինչ հայկական կողմը չի կարողանում հասնել Հայաստանի և Ղարաբաղի համատեղ զորավարժությանը մասնակցելու ընթացքում Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռին և վերցնել անձնակազմի դիակները:

    Հայկական կողմը միայն հայտնում է ամեն օր, որ դեռ չեն կարողանում մոտենալ ուղղաթիռին: Նաև տեղեկություններ են հրապարակվում, որ հայկական զինված ուժերում քննարկվում են ուղղաթիռին մոտենալու տարբերակները, որն ընկած է չեզոք գոտում՝ հայկական և ադրբեջանական դիրքերի միջև, և որին մոտենալն անհնար է ադրբեջանական կրակահերթերի պատճառով:

    Այս ընթացքում, սակայն, բացի ռազմական գործողություններից` բնականաբար կա նաև դիվանագիտական-քաղաքական գործողությունների տարբերակը, այսինքն` հայկական կողմի գոնե այդ ճակատում կատարվող քայլերը պետք է որ տեսանելի լինեին: Սակայն առ այսօր Հայաստանը կարծեք թե չունի արտաքին դիվանագիտություն, որը կզբաղվի ուղղաթիռի խնդրով գոնե իր մասով: Եվ ընդհանրապես ոչ միայն զոհերի դիակները դուրս բերելու, այլ նաև Ադրբեջանի սանձարձակությանը միջազգային մակարդակում հակադարձելու:

    Ի վերջո, սա է պետությունը, երբ բանակն իր մասով է պլանավորում քայլեր, որոնք, բնականաբար, գաղտնի են, իսկ արտգործնախարարությունն իր մասով, որոնց առնվազն մեծ մասը ուղղակի չի կարող տեսանելի չլինել: Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն և այսպես ասած քաղաքական ղեկավարությունն այս կապակցությամբ առաջին դատապարտող հայտարարությունից զատ` որևէ տեսանելի քայլ չեն արել: Իսկ դատապարտող հայտարարություններ, ըստ էության, շատերն են արել, և այս իմաստով Հայաստանի ԱԳՆ-ն ընդամենը այդ շատերից մեկն է թվում, կարծես խոսքը ոչ թե Հայաստանի, այլ մեկ այլ երկրի զինուժին հասցված աննախադեպ հարվածի մասին է:

    Այնպիսի տպավորություն է, որ խոցվածը ԱԳՆ-ն է, ոչ թե ուղղաթիռը:

    Ավելորդ է, իհարկե, մտածել, որ Հայաստանի ԱԳՆ նման պահվածքի պայմաններում կարելի էր որևէ բան պահանջել ղարաբաղյան արտգործնախարարությունից: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի արտգործնախարարը անցնող մեկ շաբաթվա ընթացքում երևի թե պետք է «նյուզմեյքեր» լիներ իր հայտարարություններով, իր այցերով, առաջարկներով, նախաձեռնություններով, պահանջներով, կոչերով և հորդորներով:

    Եվ հենց սա է, որ ստեղծում է առավելապես նվաստացուցիչ ու հուսահատ վիճակ, որովհետև այնպիսի տպավորություն է, որ հայկական կողմը ընդամենը փորձում է հերթական անգամ Մոսկվայում ճշտել խաղի այն շրջանակներն ու սահմանները, որ թույլատրված են մեզ՝ Եվրասիական միությանն անդամակցող Հայաստանին:

    Համենայնդեպս, զարմանալի է այն լռությունն ու իներտությունը, որ ցուցաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ստեղծված իրավիճակում:

    Comment


    • #62
      Re: Problems related with the MFA of Armenia

      Հայաստանի ԱԳՆ-ի ցնցող հաղթանակը
      Lragir.am

      18 Նոյեմբերի 2014,

      Այս օրերին, երբ հանրությունը քննարկում է հայկական ուղղաթիռի անձնակազմի խնդիրը, որը մնացել է սահմանի չեզոք գոտում, որին հայկական կողմը չի կարողանում մոտենալ, շատերը հարց են տալիս՝ իսկ որտե՞ղ է Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը: Ինչո՞ւ է այս հարցում արտաքին շահագրգիռ կազմակերպությունների հետ բանակցում բանակի ղեկավարությունը:

      Նման հարցեր էին տրվում նաեւ օգոստոսյան պատերազմի օրերին:


      Դա բնական է: Ենթադրվում է, որ նման իրավիճակներում ԱԳՆ-ն պետք է ծավալի ահռելի աշխատանք, հայկական դիրքորոշումն առաջ մղելու եւ մասնավորապես զինված ուժերի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ: Զինված ուժերը, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում արյան համար, կարիք ունեն ամուր թիկունքի:

      Սակայն թե օգոստոսին, թե ներկայում մեր զինված ուժերը կրկին մենակ մնացին: ԱԳՆ-ն, քաղաքական կոչվող տարաբնույթ ուժերը մերկացրել են հայկական բանակի թիկունքը: Նրանք բանակի ժամանակը չունեն, քանի որ գտնվում են «անվտանգության» մեկ այլ երաշխավորի տրենդի մեջ:

      Հայաստանի Սահմանադրությամբ, երկրի անվտանգության երաշխավորը բանակն է: Ներկայում մնացել են ժողովուրդը, բանակն ու Սահմանադրությունը: Առաջինն ու երկրորդը պաշտպանության ոլորտում կատարում են իրենց սահմանադրական պարտականությունը ու դեռ բովանդակություն հաղորդում պետությանն ու Սահմանադրությանը:

      Մյուսներին այս հարցերը չեն հետաքրքրում: Նրանք իրենց համար գտել են այլ երաշխավոր եւ բանակը բնականաբար մենակ են թողել: Առայժմ: Մոտ ապագայում երեւի կսկսվի իսկական արշավ, քանի որ բանակը սկսում է խանգարել անվտանգության այլ երաշխավորին: Իսկ քանի որ այդ երաշխավորի արտաքին «պրովայդերը» ԱԳՆ-ն է, նրա լռությունը առավել քան հասկանալի է: Մանավանդ որ, հայկական բանակի վրա կրակում են այդ երաշխավորի զենքից:

      Այս պայմաններում, բանակի ղեկավարությունն ստիպված իր վրա է վերցրել արտաքին հարաբերություններ կառուցելու ծանր բեռը, երկրի անվտանգությունն ապահովելու համար: Իսկ սա անընդունելի է ԱԳՆ-ի համար, քանի որ բանակի ինքնիշխան որոշումների ֆոնին մնացյալը նվազագույնն ի ցույց է դնում այլ բաներ ու հարցեր առաջացնում, որոնց հարկ է պատասխան տալ:

      Հանուն արդարության, սակայն, պետք է նշել, որ ԱԳՆ-ն այս անգամ լիովին չի «կորել». պատրաստել է ուղղաթիռի անկման ինֆոգրաֆիկան: Սակայն, տեղի է ունեցել մեկ այլ իրադարձություն՝ ուղղաթիռի անկումից երկու օր անց՝ նոյեմբերի 14-ին Արգենտինայի Մենդոսա քաղաքում Հայաստանն անդամակցել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպությանը:

      ԱԳՆ-ն այս կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ չնայած Ադրբեջանի ԱԳՆ-ն դիմադրել է, սակայն հայկական կողմին հաջողվել է քաջաբար հաղթահարել դիմադրությունը եւ դառնալ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, այն էլ՝ հանդիսավոր արարողությամբ: Սա կարեւոր է, քանի որ այլ երաշխավորի հովանու ներքո հույս կա ազատվել արտաքին քաղաքականության ծանր բեռից եւ վայելել կյանքը:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....IsWGuIvc.dpuf

      Comment


      • #63
        Re: Problems related with the MFA of Armenia

        Originally posted by Vrej1915 View Post
        Հայաստանի ԱԳՆ-ի ցնցող հաղթանակը
        Lragir.am

        18 Նոյեմբերի 2014,

        Այս օրերին, երբ հանրությունը քննարկում է հայկական ուղղաթիռի անձնակազմի խնդիրը, որը մնացել է սահմանի չեզոք գոտում, որին հայկական կողմը չի կարողանում մոտենալ, շատերը հարց են տալիս՝ իսկ որտե՞ղ է Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը: Ինչո՞ւ է այս հարցում արտաքին շահագրգիռ կազմակերպությունների հետ բանակցում բանակի ղեկավարությունը:

        Նման հարցեր էին տրվում նաեւ օգոստոսյան պատերազմի օրերին:


        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....IsWGuIvc.dpuf

        I think the guy is out of his depth.

        .
        Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
        Its about self interest at personal and national level often at odds with the above.
        Great politicians pursue the National interest and small politicians personal interests

        Comment


        • #64
          Re: Problems related with the MFA of Armenia

          Originally posted by londontsi View Post
          I think the guy is out of his depth.

          .
          Tchasgatza intch es asum?

          Comment


          • #65
            Re: Problems related with the MFA of Armenia

            Originally posted by Vrej1915 View Post
            Tchasgatza intch es asum?
            Its an english phrase

            I was referring to the "FM",


            .
            Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
            Its about self interest at personal and national level often at odds with the above.
            Great politicians pursue the National interest and small politicians personal interests

            Comment


            • #66
              Re: Problems related with the MFA of Armenia

              Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տարբեր ինտենսիվ շփումների մեջ է Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցով: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման […]



              Comment


              • #67
                Re: Problems related with the MFA of Armenia

                Ադրբեջանը խայտառակ ձեւով ընդունեց խնդրի լուծումը
                Lragir.am
                Քաղաքականություն - 22 Նոյեմբերի 2014,

                «Հայկական բանակը կարողացավ իր գործողությամբ Ադրբեջանի այսպես ասած տակտիկական հաղթանակը վերածել ռազմավարական պարտության»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով խոցված ուղղաթիռի դեպքի վայրում Հակական բանակի անցկացրած հատուկ գործողությանը:

                Նրա խոսքով՝ հայոց բանակը հերթական անգամ ապացուցեց, որ հաղթող է: «Հուսադրող է, որ խնդիրը լուծվեց, որովհետև Ադրբեջանը նպատակ էր դրել ապացուցել հայկական պետության և նաև բանակի անճարակությունը: Եվ ի դժբախտութունն իրեն, նա չկարողացավ անել դա ու ստիպված եղավ շատ ավելի խայտառակ ձևով ընդունել խնդրի լուծումը՝ տալով կորուստներ»,- ասաց Սաֆարյանը:

                Նրա խոսքով՝ այս իրադարձությունը փաստեց, որ հայկական դիվանագիտությունը թույլ է, բայց բանակը բարեբախտաբար մարտունակ է և նման գործողություններ իրականացնելու կարող:

                «Եթե դիվանագիտությունն ուժեղ լիներ, ապա Հայաստանը կարողացած կլիներ ի կատար ածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, կամք պարտադրել և հարցը լուծել քաղաքական եղանակներով: Բայց փաստացի այդ խնդիրը լուծեց բանակը՝ ռազմական եղանակով: Սա արդեն ինքնին խոսում է մեր դիվանագիտության հնարավորությունների և հայոց բանակի կարողությունների մասին»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....dYuo30sp.dpuf

                Comment


                • #68
                  Re: Problems related with the MFA of Armenia

                  Երբ դասալքում է արտգործնախարարությունը...
                  Արմեն Առաքելյան

                  19 նոյեմբերի, 2014


                  Ադրբեջանի զինուժի կողմից ոչնչացված ուղղաթիռի հայ օդաչուների կամ նրանց մարմինների վերադարձման հարցը ռազմական օպերացիայի միջոցով չլուծելու միակ տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ հայկական կողմը դեռևս սպառված չի համարում դիվանագիտական ճանապարհով այդ հարցի լուծման հնարավորությունները:

                  Սակայն եթե այդպես է, ապա առնվազն առաջին պլանում պետք է հիմա լիներ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը` իր ունեցած ռեսուրսներով: Դա ոչ թե նրա իրավունքն է, այլ պարտականությունը, որը պետք է իրացներ միջազգային կազմակերպությունների հետ երկկողմ ու բազմակողմ, կուլիսային ու հրապարակային բանակցությունների, դիվանագիտական աշխատանքի միջոցով:

                  Այլ մեխանիզմ, կարծես թե չկա, հաշվի առնելով, որ Ադրբեջանը, իր ներկայիս բացարձակ անադեկվատ, անտրամաբանական ու հակամարդկային վարքագծով պարզապես ունակ և պատրաստ չէ երկկողմ հարաբերությունների մակարդակով այդ հարցը լուծելուն: Սակայն Հայաստանի արտգործնախարարության ոչ ձայնն է լսելի, ոչ էլ գործողությունները` տեսանելի կամ գոնե զգալի:

                  Հայաստանի արտգործնախարարությունն այս ամբողջ ողբերգական ու նյարդային սպասողականության մեջ պարզապես չկա: Հետևանքը ստեղծված իրավիճակի նկատմամբ միջազգային հանրության բացարձակ անտարբերությունն է:

                  Անգամ Մինսկի խումբը գործնականում ոչինչ չի անում Ադրբեջանին ուշքի բերելու, օդաչուներին հասնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: Եվ սա մի պարագայում, երբ այդ ցավալի միջադեպից անմիջապես հետո անխտիր բոլոր ուժային կենտրոնններն անմիջապես արձագանքեցին` հրաշալի հասկանալով, որ հայկական կողմի համարժեք պատասխանը կարող է պատերազմի վերսկսման պատճառ դառնալ:

                  Այսինքն` տվյալ պահին և նույնիսկ առ այսօր միջազգային հանրություն կոչվածը հայկական կողմի պատասխան գործողություններից ոչ պակաս զգուշանալու խնդիր ունի, քան Ադրբեջանի կատարած աննախադեպ սադրանքից: Ու թվում էր, որ այս հանգամանքը հայկական դիվանագիտական կորպուսի համար ստեղծում է անհրաժեշտ աշխատանքային միջավայրը` դրդելու, ստիպելու միջազգային հանրությանը ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրա:

                  Բայց դիվանագիտական կորպուսը, այն ղեկավարող նախարարության և նախարարի հետ միասին, անցել է ընդհատակ և այդ բացահայտ կամ երևացող անգործությունը նույն միջազգային հանրության մոտ ձևավորել է այն մտայնությունը, թե հայկական կողմը ևս խուսափում է իրավիճակը լարելուց ու հավանաբար կտրուկ գործողությունների գնալու մտադրություն չունի: Եթե լիներ հակառակը, ապա Երևանից, ըստ ամենապարզ տրամաբանության, պետք է որ սպառնալիքներ հնչեին և պետք է որ դրանով Հայաստանը փորձեր ճնշում գործադրել իրենց վրա: Այս անգործությունը ահա, բերել է նրան, որ անգամ խաղաղության համար միջնորդ հանդիսացող կազմակերպություններն ու երկրները, Մինսկի խումբը բացարձակապես չեն զգում իրենց պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի և դրա խաղաղ հանգուցալուծման համար, ինչն էլ իր հերթին ջուր է լցնում ադրբեջանական լկտիության ջրաղացին:

                  Այդ հանգստությունն ու անպատասխանատվությունը, հայկական կողմի վախվորած դիվանագիտության արդյունքում, հասել է նույնիսկ աբսուրդի. այն դեպքում երբ ադրբեջանական զինուժը ոչնչացված ուղղաթիռի անկման վայրը պահում է շարունակական գնդակոծման տակ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանգիստ դիտարկում է անցկացնում Ասկերանի ուղղությամբ շփման գծի ինչ-որ հատվածում ու նույն հանգստությամբ հայտարարում, թե հրադադարի ռեժիմը չի խախտվում: Որևէ երկրի դիվանագիտության համար ավելի խայտառակ իրողություն, քան այս ամենը կախած ականջներով լսելը, ուղղակի չի կարող լինել:

                  Եվ ահա այս պայմաններում արտգործնախարարության ֆունկցիաները իր վրա է վերցնում պաշտպանության նախարարությունը` թեկուզ և Ադրբեջանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելով, մամուլի քարտուղարի միջոցով Բաքվի պատասխան սպառնալիքներին պատասխանելով, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ աշխատանքներ ծավալելով, Կասպրշիկի հետ հանդիպելով ու օդաչուների վերադարձման հարցը բարձրացնելով և այլն: Եթե, միևնույնն է, արտգործնախարարությունը որպես այդպիսին, այս պրոցեսներում չկա, ի՞նչ իմաստ ունի առհասարակ նման կառույց պահելը: Բյուջետային խնայողությունների համար թերևս արժե լուծարել այդ մարմինը և պարտականությունները դնել ՊՆ-ի համապատասխան ստորաբաժանումների վրա: Միևնույնն է` երկրի համար ամենազգայուն, ամենավտանգավոր իրավիճակներում արտգործնախարարությունը բովանդակային իմաստով դադարում է գոյություն ունենալուց կամ լավագույն դեպքում թաքնվում է` գլուխը ավազների մեջ խոթելով:

                  Ի դեպ, սա առաջին նման դրսևորումը կամ դեպքը չէ: Այս տարվա օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական շփման գծի գրեթե ողջ երկայնքով բախումներ էին տեղի ունենում, արտգործնախարարությունն իր նախարարով հանդերձ փախել էր իրեն հատկացված «ճակատից», և ՊՆ-ն այդ ժամանակ ևս աշխատում էր երկու` ռազմական և դիվանագիտական ֆրոնտով: Այն ժամանակ արտգործնախարարը նման վարքագծի համար որևէ բացատրություն չտվեց և գրեթե կասկած չկա` չի տալու նաև այս անգամ: Փոխարենը, երբ ամեն ինչ Աստծո հաջողությամբ հանդարտվի, սովորության համաձայն խրոխտ կեցվածքով Նալբանդյանը կհայտարարի, թե միջազգային հանրության կարծիքի հետ որքան համահունչ են հայկական կողմի դիրքորոշումներն ու ակնկալիքները: Հավանաբար կարծում են, թե այսպիսի գործելաոճի պայմաններում, իրենց ինչ-որ մեկը, դրսում թե ներսում, լուրջ է վերաբերվում:

                  Որևէ երկրի դիանագիտության համար ավելի խայտառակ իրողություն, քան այս ամենը կախած ականջներով լսելը, ուղղակի չի կարող լինել:

                  Comment


                  • #69
                    Re: Problems related with the MFA of Armenia

                    Բանակը դարձել է մեր պետության ողնաշարը, ԱԳՆ-ն՝ կույրաղիքը
                    Այսօր առավոտյան հերթական անգամ առիթ ունեցանք հպարտանալու մեր բանակի ոգով, արհեստավարժությամբ. հետ վերադարձվեցին թշնամու կողմից խոցված ուղղաթիռի հերոսների մարմինները:

                    22.11.2014


                    Այսօր առավոտյան հերթական անգամ առիթ ունեցանք հպարտանալու մեր բանակի ոգով, արհեստավարժությամբ. հետ վերադարձվեցին թշնամու կողմից խոցված ուղղաթիռի հերոսների մարմինները:

                    Այնպես է ստացվել, որ մեր բանակը պետության կյանքում դարձել է շատ ավելի նշանակալից ինստիտուտ, քան նախատեսված է Սահմանադրությամբ, ՊՆ-ի պաշտոնական լիազորություններով:

                    Բանակը հրաշալի կատարում է իր անմիջական պարտականությունները. պաշտպանում է Հայաստանի ու Արցախի սահմանները, բոլորիս անվտանգությունը:
                    Վերջին իրադարձությունները՝ ուղղաթիռի խոցումը, այսօրվա հատուկ գործողությունը նաև այլ հուսադրող իրողություն արձանագրեցին: Մեր ռազմաքաղաքական ղեկավարության համար թանկ են ցանկացած զինվորի կյանքը, նահատակի հիշատակը: Սա խոսում է մեր բանակի նաև մարդասիրական բաղկացուցչի, մոտիվացիոն հզոր ներուժի մասին:

                    Բայց մեր բանակը հաճախ հարկադրված է լինում կատարելու նաև այլ պետական գործառույթներ՝ մյուս պատկան մարմինների անգործության, դիլետանտիզմի պատճառով:

                    Խոսքը, մասնավորապես, ԱԳՆ-ի մասին է, որը ոչ միայն չի կարողանում առարկայնացնել ղարաբաղյան հաղթանակի դիվանագիտական արդյունքները, այլև կորցնում է համարժեք արձագանքման ու նախաձեռնողականության հատկությունը ոչ ստանդարտ իրավիճակներում:

                    Հայ-ադրբեջանական օգոստոսյան լարվածության օրերին հասարակությունը համառորեն փնտրում, սակայն չէր գտնում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով, իհարկե, ուշացումով խոսեց, սակայն՝ ոչ թե բոլորին հուզող խնդրի, այլ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին: Ու այս համատեքստում Սեյրան Օհանյանն ու ՊՆ-ն կատարում էին նաև արտաքին քաղաքական գործառույթներ, ու հենց բանակի համարժեք պահվածքը հնարավոր դարձրեց, որպեսզի կանխվեն Ղարաբաղում խաղաղարար զինուժ տեղակայելու, միջնորդական ձևաչափը վերանայելու Բաքվի ու նրան սատարող Անկարայի, մասամբ՝ Մոսկվայի ջանքերը:

                    Այս օրերին նույնպես ոչ թե մեր դիվանագիտությունը, այլ բանակի հստակ գործողությունները կանխեցին լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը:
                    Բանակը դարձել է մեր պետության ողնաշարը, ԱԳՆ-ն՝ կույրաղիքը:

                    Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

                    --------

                    PS: In any normal country, Mr Nalbantoghlu/Nalbantov must have been fired a dozen times till now.
                    But it seems his Kremlin backing is much more than the self-esteem of the whole Armenian Nation.....
                    Last edited by Vrej1915; 11-23-2014, 11:48 AM.

                    Comment


                    • #70
                      Re: Problems related with the MFA of Armenia

                      Ուշագրավ դրվագ Նալբանդյանի գործունեությունից
                      Lragir.am
                      26 Նոյեմբերի 2014,


                      Ժողովուրդ թերթը գրում է, որ միայն այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավիատոմսեր գնելու համար պետբյուջեի միջոցներից ծախսել է ավելի քան 27 միլիոն դրամ: Թերթը պարզել է, որ գումարների մի զգալի մասը գոյացել է այն պատճառով, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արտերկիր մեկնել է բացառապես բիզնես կարգով:

                      «Այդ գումարի մոտ 30 տոկոսը ծախսվել է, որպեսզի ԱԳ նախարարը բիզնես կարգով ճանապարհորդի: Այսինքն՝ վերը նշված գումարի ծախսն առնվազն 8 միլիոն դրամով պակաս կլիներ, եթե ԱԳ նախարարը բացառապես բիզնես կարգով արտերկիր չմեկներ», գրել է թերթը։

                      Իհարկե, որեւէ երկրի արտաքին գործերի նախարար պետք է քիչ ինչ «առանձնահատուկ» պայմաններում երթեւեկի, հաշվի առնելով այդ պաշտոնի կարեւորությունը: Սակայն տվյալ դեպքում թերթի եզրակացությունը ճիշտ է, ավելին՝ այն բավական մեղմ է:

                      Խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանն ունի Արտաքին գործերի նախարարություն բառի իսկական իմաստով, քանի որ ԱԳՆ ունենում են ինքնիշխան երկրները, ԱԳՆ-ներն իրացնում են երկրի ինքնիշխանությունը եւ ազգային շահերը միջազգային հարաբերություններում:

                      Հայաստանի ԱԳՆ-ն վաղուց փաստացի սպասարկում է Ռուսաստանի շահերը: Հայաստանը չունի ինքնիշխան արտաքին քաղաքականություն, արտաքին քաղաքականության հայեցակարգ: Հայաստանը միջազգային ասպարեզում չի անում քայլեր, որոնք կհակասեն Ռուսաստանի շահերին: Քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը ներկայում բավական հակամետ են, ստացվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է Հայաստանի շահերի դեմ:
                      Օրինակները բազմաթիվ են ու ցցուն՝ քվեարկություններ միջազգային կառույցներում, Իրանի հետ հարաբերություններ, Ղարաբաղի խնդիր եւ այլն:

                      Միջազգային կառույցներում Հայաստանը քվեարկում է Ռուսաստանի օգտին, մերժում է Իրանի բոլոր շահավետ առաջարկները, քանի որ դրանք դեմ են Ռուսաստանի շահերին, իսկ Ղարաբաղի խնդրում փորձում է «խլացնել» ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման գործընթացը, որը սարսափելի հարված կլիներ Մոսկվային:

                      ՀՀ ԱԳՆ-ն այսպիսով դարձել է մեկուսացված ու դաշնակիցներ չունեցող Ռուսաստանի կցորդ ու նրա լրացուցիչ «ձայնը» միջազգային կառույցներում:
                      Ավելորդ չէ նշել, որ Հայաստանի ու Ղարաբաղի համար ճգնաժամային պահերին, ԱԳ նախարարը «անհետանում» է, եւ միայն ճգնաժամը հաղթահարելուց հետո հայտնվում են տեղեկություններ նախարարի այս կամ այն «անկապ» այցերի վերաբերյալ:

                      Նման պայմաններում, երբ ԱԳՆ գործունեության ամեն մի օրը փաստացի ավելի է խորացնում այս իրավիճակը, առաջանում է ընդհանրապես գործուղումների նպատակահարմարության խնդիրը: Քանի որ դրանց համար վճարում են հայ հարկատուները: Գուցե ավելի ազնիվ կլիներ, եթե Ռուսաստանի ԱԳՆ-ն վճարեր Նալբանդյանի այցերի համար՝ չէ՞ որ այդ այցերը պետք են միայն Մոսկվային:

                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....bQQCiego.dpuf

                      Comment

                      Working...
                      X