• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 1 of 9 1234 ... LastLast
    Results 1 to 15 of 124

    Thread: Problems related with the MFA of Armenia

    1. #1
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Problems related with the MFA of Armenia

      Evidently, the MFA is not the place the foreign diplomacy of Armenia is governed.
      Since day 1, the Presidential apparatus gripped this function in its hands.

      Nevertheless, it is supposed to be...
      And may be after 25 years of independence, it is time to have a normal structure?

    2. #2
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Eduard Nalbandian is evidently not an Oligarkh nor a Microgarkh.
      But his familie's extravagant expenses, installed in central Paris for more than a decade now (since his appointment to Paris as ambassador), and his systematic trips to Paris, are evidently mismanagement of national budget means.
      Denying something well known not only in Yerevan, but in the Diaspora communities where Mr Nalbantian did serve, is just sarcastic.
      Better to say, Mr Nalbandian, a unique mastermind in diplomacy, is worth the tens of thousands of dollars he spends on the luxurious lifestyle of his russian wife, and his children having no Armenian education, can not live in a provincial city like Yerevan, when Paris exists....

      My wish of the day: if after 5 years of ridicule, at least we can change the Foreign minister, while liquidating the building of the minister, it will be great. And if doing so we could name an Armenian, it will be perfect!

      ------------
      «Ժողովուրդ». Նալբանդյանի գրեթե բոլոր այցերը՝ Փարիզով

      10:42, 15 մարտի, 2013
      «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դա է պատճառը, որ Նալբանդյանն իր գրեթե բոլոր պաշտոնական այցերը կատարում է Փարիզ մուտք գործելով:

      Սակայն ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է. «Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի ընտանիքը բնակվում է Երևանում: Սխալ է նաև տեղեկությունը, թե բոլոր այցերի մեկնելիս ԱԳ նախարարը կատարում է Փարիզ մուտք գործելով»:

      Բայց քանի որ ԱԳՆ-ն սովորություն ունի մշտապես հերքել անգամ անհերքելի տեղեկությունները, ուստի «Ժողովուրդ»-ը տվյալ դեպքում հակված է վստահել իր աղբյուրներին:
      Last edited by Vrej1915; 03-18-2013 at 02:00 AM.

    3. #3
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Հայկական դիվանագիտության լռության գինը
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Երկուշաբթի, 18 Մարտի 2013, 12:27

      Օրերս Հայաստանում առաջին անգամ նշվեց դիվանագետի միջազգային օրը: Այդ առիթով Հայաստանի արտգործնախարարը նույնիսկ հանդիսավոր հարցազրույց տվեց Հանրային Հեռուստաընկերությանը, փորձելով ներկայացնել դիվանագիտական աշխատանքի դժվարին ու հաճախ անտեսանելի նրբերանգները:
      Անկախ Հայաստանի դիվանագիտությունը հարաբերական հասկացություն է: Բանն այն է, որ դա զգալիորեն կառուցվել է Խորհրդային Հայաստանի կադրային պոտենցիալի վրա: Թեեւ անկախ դիվանագիտության քսան տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է արեւմտյան սփյուռքից եկած երկու պաշտոնական եւ մեկ ոչ պաշտոնական արտգործնախարար՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան, այդուհանդերձ Հայաստանի ԱԳՆ-ն, մեծ հաշվով, ամբողջության մեջ շարունակել է մնալ խորհրդային ԿԳԲ-ի երկրորդական ճյուղերից մեկը:
      Նաեւ դա է կարեւոր պատճառներից մեկը, որ Հայաստանն իր քսանամյա արտաքին քաղաքական ուղեգծում այդպես էլ չի կարողացել դրսեւորել ինքնուրույնության սկզբունքային մի աստիճան, երբ հստակ կլիներ, որ գործ ունենք պետական շահին միտված ռազմավարության, ոչ թե իշխանությունը յուրացրած սեփականատերերի խավի անձնական շահերի սպասարկման գործընթացի հետ:
      Բոլորովին վերջերս, օրինակ, հրապարակվեց բավական հետաքրքիր մի վիճակագրություն, որտեղ պատկերված էր Ադրբեջանին զենքի վաճառքի վերջին տասնամյակի պատկերը: Ուշագրավ է, որ Ադրբեջանին զենք վաճառող առաջատար երկրների շարքում էին պետություններ, որոնցից երեքը ԱՊՀ-ում Հայաստանի գործընկերներն են, իսկ նրանցից երկուսը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցը:
      Խոսքը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի մասին է: Նրանք վերջին տասնամյակում Ադրբեջանին զենքի եւ սպառազինությունների մատակարարման առաջատարներն են: Հայկական դիվանագիտությունը ներկայացուցիչներ ունի այդ բոլոր երկրներում: Որեւէ անգամ այդ ներկայացուցիչները մտահոգություն արտահայտե՞լ են Ադրբեջանին սպառազինությունների տրամադրման կապակցությամբ:
      Օրինակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը բոլորովին վերջերս կոչ էր անում հայ գործարարներին հետաքրքրվել Ուկրաինայի բիզնես միջավայրով եւ ներդրումներ անել, քանի որ դաշտը զգալիորեն ազատ է: Մանուկյանն ինքն անկասկած իր բիզնեսներով օրինակ ծառայած կլինի հայաստանցի գործարարներին: Բայց չի հիշվում որեւէ դեպք, որ դեսպան Մանուկյանը Ուկրաինայի իշխանության առաջ բարձրացրած լիներ Ադրբեջանին զենքի եւ սպառազինության վաճառքի խնդիրը, այն դեպքում, երբ այդ զենքն ու սպառազինությունն ուղղվում է դեպի Հայաստան: Իսկ Անդրանիկ Մանուկյանը այդ հարցը բարձրացնելու հանձնարարություն երբեւէ ստացե՞լ է Երեւանից, թե Երեւանից նա ստանում է միայն սեփական բիզնեսների եկամտաբերության եռամսյակային տվյալները:
      Ի՞նչ են անում Բելոռուսում եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանները: Օրինակ, ներկայում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը մինչ այդ Բելոռուսում էր դեսպան: Այնտեղ նա միանգամայն բարեհաջող լռում էր: Ըստ երեւույթին, այդ վարպետ լռության համար նրա «ռանգը» բարձրացրեցին եւ տեղափոխեցին Մոսկվա, որտեղ նա փոխարինեց կոմպոզիտոր դեսպան՝ վիրտուոզ լռող Արմեն Սմբատյանին:
      Հայաստանը կարծես թե լռությունը խախտեց 2012 թվականի դեկտեմբերին, երբ Մոսկվայում տեղի ունեցավ ՀԱՊԿ վեհաժողովը: Սերժ Սարգսյանն աննախադեպ համարձակությամբ հայտարարեց, որ ՀԱՊԿ երկրները չպետք է անեն քայլեր, որոնք հակասում են դաշնակից Հայաստանի շահին:
      Մանրամասն եւ հստակ չէր իհարկե, բայց բավական թափանցիկ ու պարզ էր: Բայց այդ հայտարարությունը կարծես թե ընդամենը մի փոքր աղմուկ էր, որպեսզի առավել ընդգծվի լռության քաղաքականությունը: Համենայն դեպս, դրանից բացի, չի նկատվում որեւէ ռազմավարական ուղեգիծ, որը վկայի Ադրբեջանին զենքի մատակարարումների խնդիրը քաղաքական օրակարգի հարց դարձնելու Հայաստանի որեւէ նպատակադրման մասին:
      Եթե Հայաստանը որեւէ բան չի պահանջում Ադրբեջանին զինող իր դաշնակիցներից, բնական է, որ որեւէ բան չի կարող պահանջել նաեւ Իսրայելից, որն Ադրբեջանին զենքի եւ սպառազինության հիմնական մատակարար երկրներից է: Ինչպես նաեւ այլ երկրներից, որոնք «լիցքավորում» են Բաքվի ռազմական հռետորաբանության «խոսակցական հաշիվը»:
      Ընդ որում, հատկանշական է, որ այդ կապակցությամբ հայկական դիվանագիտությունը չի ենթարկվում նաեւ ներքին քաղաքական ճնշման: Հայաստանի քաղաքական դասի համար կարծես թե այդ խնդիրը եւս գոյություն չունի, եւ այդ դասը հանգիստ թույլ է տալիս, որ շարունակվի պաշտոնական լռությունն ու այն խախտվի ընդամենը լոկալ աղմուկով՝ լռության գինը բարձրացնելու համար:

    4. #4
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Արամ Սարգսյան. «Մութալիբովը մի մեծ նվեր է արել մեր ԱԳՆ-ին»


      Մարտ 18 2013 «Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանն այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մեկնաբանեց 90–ականների սկզբներին ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունները: «Ադրբեջանցիներն անընդհատ պահանջում են, որ մենք զգոն լինենք իրենց նկատմամբ: Այազ Մութալիբովը այն վերջին ադրբեջանական ղեկավարներից է, որ ուներ ավելի տոլերանտ, ինտիլիգենտ իմիջ: Եվ քսան տարի հետո հանկարծ նա ներկայացնում է այն, ինչ մենք արդեն գիտեինք, բայց այդպիսի անկեղծություն դժվար էր պատկերացնել»,- ասաց Արամ Սարգսյանը: Հարցազրույցի ժամանակ Այազ Մութալիբովը բացահայտ ասում է, որ «Колцо» օպերացիան ինքն է պարտադրել Գորբաչովին, որ իրագործվի: Այդպիսով պատասխանատվությունը վերցնելով իր վրա: «Այազ Մութալիբովին չէր հետաքրքրում ընդհանրապես՝ հայերը կմիանա՞ն Ղարաբաղում, թե՞ չէ: Նրանք ուզում էին տարածքը վերցնել և դարձնել սեփական հողատարածք: Նրանք որևիցե մարդկային զգացում չեն ունեցել հայերի նկատմամբ»,- շարունակեց Սարգսյանը: Սարգսյանը նաև հիշեց, որ 1991թ-ին երբ սկսվեց «Колцо» օպերացիան՝ Շահումյանի պատվիրակությունն է այցելել նրան` Վլադիմիր Աղաջանյանի, Գուրգեն Մելիքյանի, ԴԵրենիկ Պետրոսյանի գլխավորությամբ խնդրելով իրենց աջակցել: «Ես մեկնեցի Մոսկվա և հանդիպում ունեի Գարբաչովի հետ: Ինձ մոտեցավ Մութալիբովը և ասաց, որ չմտնեմ Գորբաչովի մոտ, փոխարենը ինքը կկասեցնի հայերի դեպորտացիան»: Սարգսյանն ասաց, որ դեպորտացիան կասեցվել է միայն այն պատճառով, որ Կրյուչկովին առաջարկել է կասեցնել այն այլապես ինքը կդիմի միջազգային լրագրողների. «Մութալիբովը մի մեծ նվեր է արել մեր արտաքին գործերի նախարարությանը իր հայտարարությամբ՝ ասելով, որ Խոջալուի դեպքերը իր դեմ կազմակերպված գործողություններ են: Մութալիբովը հստակ չի պատասխանել այն հարցին, թե հայերն են կազմակերպել Խոջալուի ջարդերը, այդպիսով հաստատելով, որ ադրբեջանցիներն են դա կազմակերպել նրան վարկաբեկելու և իշխանությունից հեռացնելու համար»: Սարգսյանը զարմացած էր, որ կառավարությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկում այդ հայտարարության վերաբերյալ: Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/18/216147/

      © 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

    5. #5
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      AMBASSADORS' SLAP IN THE FACE OF THE DIGNITY OF THE ARMENIAN MINISTRY OF FOREIGN AFFAIRS: THE FOREIGN MINISTRY STILL KEEPS SILENT

      March 28 2013

      A set of ambassadors accredited in Armenia, including those of the US,
      Germany, Poland, Switzerland, Norway, and the EU, made an appeal, in
      which they criticized the prosecution of the Civilitas Foundation and
      called for stopping it. www.aravot.am inquired of Vladimir Karapetyan,
      a member of the Armenian National Congress (ANC) and a former spokesman
      for the Ministry of Foreign Affairs, what assessment he would give
      to the fact that ambassadors tried to interfere into an issue of
      internal political life of the Republic of Armenia. Mr.

      Karapetyan stated in response: "Ambassadors usually act in accordance
      with the Vienna Convention on Diplomatic Relations of 1961 and within
      the limits permitted by the receiving state's government. Unless our
      government has enough prestige and dignity to respond after such
      statements, i.e. to show the limits, within which they could act,
      ambassadors will take the liberty of making such statements. If we had
      had a foreign ministry with dignity, we would have responded to such
      statements immediately and wouldn't have left it without a respective
      response." Mr. Karapetyan also informed that he shared the opinion
      of the ambassadors expressed in the statement and went into detail:
      "I agree with the ambassadors that the persecution of Vartan Oskanian
      and Civilitas should be stopped. I think that these persecutions of V.

      Oskanian are completely political." Arman Navasardyan, a former
      Armenian ambassador to Lebanon, said during a conversation with us
      regarding the same issue: "This is exceptionally internal business of
      the country. Although you know about my liking for Vartan Oskanian,
      and I have given my assessment, which is not in favor of the
      decisions made regarding him, but I assess the phenomenon negatively
      just from the diplomatic perspective. This is a yet another case of
      interference, poking nose into the country's internal business, which
      is not right and commendable. Suppose Armenia, as a subject of the
      international law, interferes into their internal life, how will the
      American Ambassador who talks like that perceive that? In diplomacy,
      everything is mutual. If you do something to me, I should have a right
      to do the same thing to you. If I cannot do that, it is asymmetry of
      international relations. If we had a possibility to take the liberty
      of doing the same thing to those same countries whose ambassadors made
      the statement, it would be understandable somehow. Although from the
      perspective of international law and in accordance with the Vienna
      Convention, it is not a commendable demarche. It is coercive policy
      too, as far as the US is concerned. If it takes the liberty of saying
      such a thing, it testifies to the fact that it wants to show that it is
      dominant over us in the international domain. It is a coercive action,
      muscle-flexing, and ambitions of a large state. If the US hadn't set
      the tone, I don't think Poland would have taken the liberty of doing
      that." Tatev HARUTYUNYAN

      Read more at: http://en.aravot.am/2013/03/28/153259/

      © 1998 - 2013 Aravot - News from Armenia

    6. #6
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Էդվարդ Նալբանդյանը չի մեկնաբանել իր հետագա պաշտոնավարման մասին լուրերը
      17/04
      http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=13625

      Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվում է մեկնաբանել արտգործնախարարությունում իր հետագա պաշտոնավարման մասին լուրերը:
      Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ հետագա պաշտոնավարման առաջարկ ստացել, Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե չի ցանկանում բամբասանքները մեկնաբանել։
      Այս հայտարարությունը նա արել է Երեւանում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

    7. #7
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      «Հայկական ժամանակ». Էդվարդ Նալբանդյանը լքո՞ւմ է տարածքը


      18 ապրիլի, 2013
      Թերթի աղբյուրները հայտնում են, որ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով արդեն մի քանի տարի է, բնակվում է կառավարական ամառանոցներում, սկսել է «կարգի բերել» Թումանյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը: Թե ինչով է դա պայմանավորված, դեռ հայտնի չէ:

      Երեկ, երբ թերթի թղթակիցը ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանից մեկնաբանություն է խնդրել վերոնշյալ տեղեկությունների կապակցությամբ, վերջինս ասել է, թե դա անձնական հարց է և ինքը չի մեկնաբանում: Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ նոր կառավարության մեջ Սերժ Սարգսյանը մտադիր չէ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում թողնել Է. Նալբանդյանին:

      Տեսակետները սակայն, տարբեր են. այլ աղբյուրներ էլ պնդում են, որ Նալբանդյանը շարունակելու է պաշտոնավարել: Իսկ ինչ կապ ունի այս ամենի հետ Թումանյան փողոցի տունը, կարելի է կռահել: Տեղեկություն կա, որ Նալբանդյանը պատրաստվում է դուրս գալ կառավարական ամառանոցներից:

    8. #8
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Արտաքին գործերի նոր նախարար
      Հինգշաբթի, 18 Ապրիլի 2013,


      Մինչ Հայաստանում ներքաղաքական իրարանցում է, երկիրն ավելի ու ավելի կարեւոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանային մեծ քաղաքականության մեջ: Գլոբալ հոսանքներն անցնում են արդեն մեր կողքով եւ սպառնում Հայաստանը ներքաշել իրադարձությունների հորձանուտը:
      Շուտով նշանակվելու է Հայաստանի նոր կառավարությունը: Մամուլը գրում է, որ ներկայիս ԱԳ նախարար Նալբանդյանը նշանակվելու է դեսպան Շվեյցարիայում, որտեղ ներկայում պաշտոնավարում է Շառլ Ազնավուրը: Ազնավուրը մի քանի անգամ կտրուկ հայտարարություններ է արել, ասելով, որ Հայաստանում տեղի է ունենում ներքին ցեղասպանություն:
      Ո՞ւմ կնշանակի Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում: Միջազգային ներկայիս իրավիճակում, երբ Հայաստանը դադարել է լինել աշխարհքաղաքական խուլ գավառ, Հայաստանին անհրաժեշտ է համարձակ դիվանագետ, ով հանդես կգա նախաձեռնություններով ու առաջարկներով եւ հետամուտ կլինի դրանց պաշտպանությանը: Հայաստանը շուտով նախագահելու է Եվրոպայի խորհրդում, մտադիր է Եվրամիության հետ կնքել ասոցացման համաձայնագիր, սերտանում են հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրանում են քաղաքական մակարդակի: Մինչ այժմ, Հայաստանին թելադրվել է հարաբերությունների օրակարգ, սակայն ժամանակն է, որ մեր երկիրն արդեն առաջարկի օրակարգ:
      Առաջիկա 5 տարիները պատմականորեն կարեւոր են լինելու Հայաստանի համար: 2015 թ. նախատեսվում են քաղաքական միջոցառումներ՝ կապված հայերի ցեղասպանության 100-ամյակի հետ, զուգահեռ ծավալվում է Ղարաբաղի ճանաչման գործընթացը: Թուրքիան, ինչպես գրում է Իգոր Մուրադյանը, ստեղծել է սեփական էքսպանսիայի քարոզչության ցանցեր, եւ Հայաստանին հարկ է դրան հարկադրել ակտիվ կրեատիվ քաղաքականություն:
      Նախագահը եւ արտաքին գործերի նախարարը 2015 թ. կարող են պատմության մեջ մտնել որպես կամ «հայ դատի» իրականացնողներ, կամ այն վերջնականապես տապալողներ:

    9. #9
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Տիգրան Սարգսյանը, Սեյրան Օհանյանը եւ Էդվարդ Նալբանդյանը կվերանշանակվեն
      Հինգշաբթի, 18 Ապրիլի 2013, 21:13


      Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ ներկայացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի թեկնածությունը այդ պաշտոնի համար։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը և ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը նույնպես կպահպանեն իրենց պաշտոնները։

    10. #10
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ԱԳ նախարար, իսկ Սեյրան Օհանյանը՝ պաշտպանության նախարար
      http://news.am/arm/news/149876.html

      Ապրիլ 20, 2013
      Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ ապրիլի 20-ին, հրամանագիր է ստորագրել, որով Սեյրան Օհանյանին նշանակել է պաշտպանության նախարարի, իսկ Էդվարդ Նալբանդյանին՝ ԱԳ նախարար:

      Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ որոշումն ընունելիս ՀՀ նախագահը հիմնվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի վրա:

      Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում վերընտրված Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նորընտիր նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը:

      Սերժ Սարգսյանը կառավարության անդամներին խնդրել է պաշտոնավարել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նրանք համարվում էին պաշտոնակատարներ:

      Նշենք, որ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը՝ իր կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: Նախագահը պարտավորվում է 10-օրյա ժամկետում նշանակել վարչապետին, 20-օրյա ժամկետում՝ ձևավորի նոր կառավարության կազմը:

    11. #11
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Հայաստանի ԱԳՆ-ն լուծարվում է
      Նաիրա Հայրումյան
      Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2013,

      Հայաստանի ԱԳՆ-ն վերջապես հանդես եկավ Սիրիայի հարցով եւ ողջունեց ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները քիմիական զենքի ոչնչացման եւ խաղաղ կարգավորման հասնելու վերաբերյալ:
      Սա Հայաստանի ԱԳՆ առաջին հայտարարությունն է Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո: Հայաստանի ԱԳՆ-ն նախկինում էլ աչքի չէր ընկնում նախաձեռնողականությամբ, սակայն արտաքին քաղաքական վեկտորների դիվերսիֆիկացիայի փորձերը Հայաստանին մանեւրի որոշակի տեղ էին թողնում: Սակայն սեպտեմբերի 3-ը շատերը գնահատեցին Հայաստանի կողմից արտաքին քաղաքականություն վարելու իրավունքի կորուստ:
      Ներկայում Հայաստանը ստիպված է լինելու գնալ բացառապես ռուսական արտաքին քաղաքականության հունով: Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը դրա վկայությունն է:
      Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունի իր անկրկնելի առանձնահատկությունները աշխարհում հայկական սփյուռքի առկայության կապակցությամբ, որը 2-3 անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը: Մի կողմից, սփյուռքը Հայաստանին տրամադրում է լոբբիստական, ֆինանսական եւ այլ միջոցներ արտաքին քաղաքականության համար: Սակայն այն նաեւ պետք է լինի երկրի արտաքին քաղաքականության օբյեկտ, որը պարտավոր է հետապնդել ազգային շահերը ողջ աշխարհում:
      Դա վերաբերվում է նաեւ Սիրիային, Թուրքիային ու ողջ Մերձավոր Արեւելքին, որը կանգնած է լուրջ տրանսֆորմացիաների առաջ: Թուրքիայում ապրող հայերն իրենց սփյուռք չեն համարում, քանի որ ապրում են պատմական հայրենիքում: Սակայն նրանց պաշտպանությունը Հայաստանի պարտականությունն է: Ինչպես նաեւ ցեղասպանության զոհերի ժառանգների հանդեպ պատասխանատվությունը:
      Թուրքիայում աննախադեպ իրադարձություններ են տեղի ունենում: Մասնավորապես Դիարբեքիրում բացվել է հայերի եւ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան: Հուշարձանը բացել է Դիարբեքիրի քաղաքապետը: Մենք՝ քրդերս, ներողություն ենք խնդրում հայերից ու ասորիներից 1915 թ. մեր նախնիների կողմից արվածի համար: Մենք շարունակում ենք մեր պայքարը փոխհատուցման համար,- ասել է նա:
      Հայաստանի ԱԳՆ-ն չի արձագանքել այս իրադարձությանը, ինչպես նաեւ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը, ով ըստ էության ազդարարել էր Թուրքիայի հանդեպ պահանջների իրավական գործընթացի մեկնարկը: Արդյոք այդ գործընթացը շարունակվելու է Մաքսային միություն մտնելուց հետո՝ հայտնի չէ: Սակայն ակնհայտ է, որ ԱԳՆ-ն չի կարողացել դրան տալ պետական կամ ազգային կարգավիճակ: Ավելին, Շավարշ Քոչարյանը ստիպված էր «մեղմել» այդ հայտարարությունն արտաքին ճնշման տակ:
      Սոցիալական ցանցերում հայտնվել են միացյալ հայկական բանակ ստեղծելու կոչեր: Սակայն, մինչ այդ թերեւս արժե ստեղծել հայկական միացյալ ԱԳՆ, որը կմշակի ընդհանուր քաղաքականությունը, դիրքորոշումներ կհայտնի եւ կհետապնդի ազգային շահերը: Քանի որ Հայաստանի արտաքին քաղաքական մեկուսացումը հարվածի տակ է դնում ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության շահերը: Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունն արդեն իսկ սպառնալիքի տակ է դրել թե պետական, թե ազգային շահը:
      Իսկ մինչ այդ, Հայաստանի ԱԳՆ-ն պետք է լուծարել, քանի որ այն արդեն աշխատելու է այլ երկրի շահերի «ծիրում»: Առավել եւս, որ ԱԳՆ շենքն արդեն վաճառել են:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....0IxJShhu.dpuf

    12. #12
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Ո՞ւմ շահերն է պաշտպանում Նալբանդյանը. մամուլի հաղորդագրությունը լուրջ բանավեճի առիթ է դարձել վիդեո
      18:24 . 18/09
      Հայաստանի՝ մաքսային միությանը միանալու առիթով արված ձեւակերպումը դիվանագիտական հեռակա բանավեճի առիթ է դարձել։ Պատճառն արտգործնախարար Էդվարդ Նալբանյանի եւ Լեհաստանի նրա պաշտոնակից Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպման վերաբերյալ՝ մամուլի հաղորդագրություններն են։ Երկու օր շարունակ Լեհաստանի եւ մեր արտաքին գերատեսչության պատասխանատուները փորձում են պարզել՝ Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում Հայաստանի, թե՞ Ռուսաստանի շահերն է պաշտպանել։ Հայաստանի արտգործնախարարությունից պնդում են, որ Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում ասել է հետեւյալը՝ մեջբերում՝ "Հայաստանը, Արեւելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել եւ շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ՝ ի վնաս եւ ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների":
      Մինչդեռ Լեհաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում ավելի վաղ զետեղված հաղորդագրության համաձայն, Նալբանդյանն ասել է, որ "Հայաստանը ցանկանում է հնարավորինս խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը, սակայն "այն չի կարող ուղղված լինել Ռուսաստանի շահերի դեմ":
      Ամեն դեպքում, Լեհաստանի արտգործնախարարության՝ նույն հաղորդագրության տեքստում ավելի ուշ այդ մասը փոփոխվել է: Այժմ Նալբանդյանի խոսքերը ներկայացված են հետեւյալ կերպ. "Հայաստանը ցանկանում է հնարավորինս խորացնել Եվրամիության հետ համագործակցությունը, սակայն "ոչ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների հաշվին":

    13. #13
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Երկու իրավիճակ, երկու նախարար
      Հինգշաբթի, 17 Հոկտեմբերի 2013,



      2013 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում սպանվեց 25-ամյա Եգոր Շչերբակովը: Սպանությունը դժգոհության լուրջ ալիք բարձրացրեց: Հարյուրավոր քաղաքացիներ անկարգություններ դուրս եկան փողոց՝ պահանջելով իշխանություններից արագ բացահայտել սպանությունը եւ վտարել անօրինական ներգաղթյալներին:
      Տեսագրության հիման վրա ոստիկանությունը հոկտեմբերի 15-ին ձերբակալեց Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին: Վերջինիս ուղղաթիռով իջեցրել են Մոսկվա՝ ՆԳ նախարարի մոտ, ով մի քանի վայրկյան նայել է նրա աչքերի մեջ: Այս ամենը ցուցադրվել է Ռուսաստանի հեռուստատեսությամբ:
      Երեկ Ադրբեջանը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ՝ պահանջելով հյուպատոսական օգնություն տրամադրել իր քաղաքացուն: Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Արդյունքում, Զեյնալովին դատարան են բերել պատշաճ հագուստով, իսկ նա հրաժարվել է խոստովանական ցուցմունքից:
      2013 թվականի հուլիսի 13. Անսարք վիճակում գտնվող ԿամԱԶ-ի պատճառով Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանն ողբերգական վթարի պատճառ է դառնում: Նրան ձերբակալում են եւ կանացի խալաթով տեղափոխում դատարան, իսկ հեռուստատեսությամբ նվաստացուցիչ ռեպորտաժ են ցուցադրում՝ հեգնական շեշտելով Հայաստանի քաղաքացի լինելու փաստը: Բացի մի քանի մասնավոր հայտարարություններից, Հայաստանից այդպես էլ ոչ մի պաշտոնական արձագանք չեղավ. ոչ ԱԳՆ-ը, ոչ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն իր քաղաքացու նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը չդատապարտեցին, բողոքի նոտա չուղարկեցին:
      Միայն հանրային բողոքի ալիքից հետո Հայաստանի ԱԳՆ-ը ընդամենը հայտարարեց, որ Հարությունյանն ապահովված է փաստաբանով, իսկ դեսպանատունը մշտական կապի մեջ է նրա հետ:
      Ադրբեջանցին դիտմամբ էր սպանել, Հրաչյա Հարությունյանը՝ վթարի էր ենթարկվել:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....pzku2Iee.dpuf

    14. #14
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Նալբանդյանին այլ ինքնաթիռ են նստեցրել
      Հայկ Արամյան
      Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2013,

      Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի համար նոր հեռանկարներ են բացվում, եւ այս շրջանը լինելու է նրա դիվանագիտական կարիերայի ամենափայլուն շրջանը: Եւ ահա թե ինչու:
      Էդուարդ Նալբանդյանը, գլխավորելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, աչքի ընկավ աննախադեպ ակտիվությամբ: Նա գրեթե Երեւանում չէր լինում, դա բացատրելով նրանով, որ պետք է Հայաստանը հանել միջազգային պասիվ իրավիճակից եւ աշխատել բոլոր ուղղություններով: Նալբանդյանը լինում էր ամենաէկզոտիկ երկրներում, դեսպանատներ էր բացում, ընդունում նոր դեսպանների: ԱԳՆ տարեկան հաշվետվություններում նշվում էին այցերի ու տված հարցազրույցների թիվը, որոնցով ԱԳՆ ղեկավարն ընդգծում էր իր տարբերությունը նախորդ նախարարներից:
      Այս ամենի գագաթնակետը Եվրամիության հետ գրեթե 4 տարի տեւած բանակցություններն էին Եվրոպական միության հետ Ասոցացման վերաբերյալ, որոնք փառավորապես տապալվեցին սեպտեմբերի 3-ին:
      Նմանապես, կարելի է տապալված համարել Նալբանդյանի նախորդ շրջանի ողջ ակտիվությունը, նկատի առնելով թե այն, որ հակահայկական բնույթի բանաձեւերի ու այլ կարգի փաստաթղթերի պակաս չէր զգացվում, եւ թե այն, որ ի վերջո Հայաստանի մեկուսացման հաղթահարման գլխավոր փաստարկն ու միջոցը լինելու էր Եվրամիության հետ Հայաստանի ասոցիացիայի նախաստորագրումը:
      Նալբանդյանի ակտիվությունը մի կողմ թողնելով, պետք է նկատի առնել հետեւյալ հանգամանքը: Մինչ նրա նշանակումը, թեեւ Հայաստանն այնուամենայնիվ գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, սակայն հատկապես ԱԳ նախարարության եւ դրա տարբեր տարիների ղեկավարների միջոցով պահպանվում էր որոշակի ներքին ու արտաքին «հավասարակշռություն»: Այն իմաստով, որ ԱԳՆ-ն այնուամենայնիվ ամբողջությամբ չէր գտնվում Ռուսաստանի ատաքին քաղաքականության «ծիրում» եւ ուներ տեղեկատվական եւ այլ բնույթի որոշակի «դիվերսիֆիկացիայի» բնույթ:
      Այսինքն, Հայաստանի ուժային բլոկը գտնվում էր Ռուսաստանի ազդեցության ներքո, սակայն արտաքին քաղաքական գերատեսչության միջոցով ապահովվում էր այդ հավասարակշռությունը:
      Նալբանդյանի նշանակումից հետո այս «հավասարակշռությունը» որոշակիորեն խախտվեց. Հայաստանը զարմանալի կերպով, չնայած նախարարի ակտիվությանը հատկապես արեւմտյան ուղղությամբ, աստիճանաբար հայտնվեց ռուսական «ծիրում»: Կան տեղեկություններ, ըստ որոնց՝ առաջատար երկրների հայկական դեսպանատների այս կամ այն կցորդներն անգամ տեղեկատվություն էին փոխանցում Ռուսաստանի դեսպանատներին, «երրորդ» կողմի միջոցով (թե ինչու ուղղակի չէին փոխանցում՝ անհասկանալի է): Այսպիսով, ԱԳՆ-ն փաստացի զրկվում էր տեղեկատվական եւ այլ բնույթի «դիվերսիֆիկացիայի» հնարավորությունից:
      Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանն աստիճանաբար հայտնվում է միջազգային մեկուսացման մեջ: Ներկայում արդեն Հայաստանի եւ հայկական խնդիրների վերաբերյալ հարցերը լուծվելու են ոչ Հայաստանի հետ: Հայաստանը որպես պետություն ոչ միայն կորցրեց իր արտաքին վարկը, այլեւ հայտնվել է նվաստացուցիչ իրավիճակում: Սա արդեն նկատելի է:
      Ճիշտ է, պաշտոնական մակարդակում կպահպանվի դիվանագիտական էթիկետը: Հենց այս իմաստով, եկել է Նալբանդյանի դիվանագիտական կարիերայի ամենալավ շրջանը: Նա կշարունակի իր անթիվ-անհամար այցերն ու շրջագայությունները, բայց արդեն առանց որեւէ պատասխանատվության: Նախկինում դատարկություն էր՝ շղարշված լուրջ խնդիրների մի ողջ փաթեթով, ներկայում պարզապես դատարկություն է՝ խնդիրները եւ ըստ այդմ՝ պատասխանատվությունը չկան, մնում են շրջագայությունները՝ դիվանագիտական կեղծ ժպիտների ու էթիկետի պահպանմամբ:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....tgur26qM.dpuf

    15. #15
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,752

      Re: Problems related with the MFA of Armenia

      Հայաստանի երկու «զրո դեմքերը»

      ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
      Ուրբաթ, 04 Ապրիլի 2014,


      Սերժ Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը եւ հայտարարել, որ կառավարության կազմում էական փոփոխություններ են լինելու: Նա ասել է նաեւ, որ «անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին»:
      Հնարավոր է՝ կփոխվի կառավարության հիմնական մասը: Օրինակ, խոսվում է, որ օբյեկտիվորեն պետք է հեռանան ֆինանսա-տնտեսական բլոկի նախարարները, կամ արդարադատության նախարարը, որը հասցրել է վարկաբեկել ինքզինքը:
      Սակայն, գլխավոր հարցը հետեւյալն է՝ արդյոք կառավարության կազմում կմնան երկու «նշանային« դեմքերը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
      Արմեն Մովսիսյանն այդ պաշտոնում է արդեն 13 տարի: Այդ ընթացքում նա հասցրել է ստորագրել բազմաթիվ փաստաթղթեր, որոնցով Հայաստանի էներգետիկ համակարգն անցել է Ռուսաստանին: Որոշումները, բնականաբար, ընդունվել են ավելի բարձր մակարդակում, եւ Արմեն Մովսիսյանն էլ արել է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն էներգետիկա չունենա, եւ դարձել է Հայաստանի «զրո էներգետիկայի» դեմքը: Էներգետիկ եւ հարակից ոլորտների հանձնումն էլ որոշել է Հայաստանի ներքին քաղաքականությունը:
      Հայաստանն այսօր էներգետիկա չունի, եւ նախարարությունը խոշոր հաշվով ձեւական դեր է խաղալու: Եթե իհարկե Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում չնշանակի մարդու, ով ընդունակ է հայտարարել էներգետիկ քաղաքականության փոփոխության եւ արդեն ընդունված փաստաթղթերի վերանայման մասին:
      Մյուս «նշանային» դեմքը Էդվարդ Նալբանդյանն է: Նրա ղեկավարությամբ Հայաստանը մնաց առանց ինքնիշխան արտաքին քաղաքականության, վերածվելով Ռուսաստանի ԱԳՆ-ի կցորդի: Հենց ԱԳՆ-ն էր երեք տարի բանակցում ԵՄ հետ, հետո կտրուկ փոխվեց վեկտորը, եւ հայտարարվեց մաքսային միությանն անդամակցելու նպատակահարմարության մասին:
      Էդվարդ Նալբանդյանը դարձավ Հայաստանի «զրո արտաքին քաղաքականության» դեմքը: Եւ եթե Սերժ Սարգսյանն իսկապես մտածում է «նոր հայացքի» մասին, նա պետք է փոխի Հայաստանի արտաքին քաղաքականության դեմքը: Դա թույլ կտա վերաֆորմատավորել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերը, մասնավորապես հայ-թուրքական եւ ղարաբաղյան գործընթացներում, որոնցում Հայաստանը դադարել է լինել:
      Հայկական դիվանագիտությունը Նալբանդյանի ղեկավարությամբ հիշեցնում է կամազուրկ, անողնաշար մարմին, որը մտահոգ է միայն «դիվանագիտական անտուրաժով»: Դա հանգեցրել է այն բանին, որ Հայաստանի հետ արդեն ոչ ոք անհրաժեշտ չի համարում խոսել, դիմելով անմիջապես Մոսկվային:
      Արդյունքում Հայաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, որը հասել է գագաթնակետին:
      Նոր կառավարությունը լավ շանս է փոխել Հայաստանի դիվանագիտության դեմքը, որից հայերն արդեն ամաչում են:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....AiOCyjIh.dpuf

    Page 1 of 9 1234 ... LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Evolution related news
      By Siggie in forum Science
      Replies: 0
      Last Post: 09-15-2011, 08:06 AM
    2. Armenia Related Documentary Films
      By Haykakan in forum Film and Television
      Replies: 0
      Last Post: 06-06-2010, 07:36 AM
    3. Armenia UEFA Member News and Events Related Threads
      By JohnCanadian in forum Sports
      Replies: 0
      Last Post: 05-05-2009, 09:52 AM
    4. Armenia: problems and prospects
      By Gavur in forum Armenian Genocide Video & Audio
      Replies: 0
      Last Post: 04-27-2009, 07:58 PM
    5. SYMPATHETHIC EAR!!! Girl problems, Guy problems, I'm Your Ear.
      By PASAMONSTER in forum Love and Romance
      Replies: 79
      Last Post: 03-18-2004, 11:37 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •