Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

National Industry

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #41
    Re: National Industry

    Բաց թողնված հնարավորություն Հայաստանի տնտեսությունում. հարցազրույց



    Մայիս 28, 2013 | 03:18
    Ներկայումս, երբ մեր արտահանումը դիվերսիֆիկացված չէ, եւ էներգակիրների սպասվող թանկացումները կրկին հարվածելու են բնակչության անապահով խավի բյուջեին, ակամա հիշում ենք մեր տնտեսական քաղաքկանության մեջ բաց թողնված հնարավորությունների մասին: Նման խնդիրներից մեկի մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միության գործադիր տնօերեն Էդվարդ Կիրակոսյանի ու «Կանազիտ» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գեւորգյանի հետ: Խոսքը հրաբխային ծագման ոչ մետաղական հանքատեսակների մասին է, որոնցով հարուստ է Հայաստանը...

    Ս. Գեւորգյան- Մեր անկախության սկզբում գաղափարներ էին հնչում այն մասին, որ կարող ենք բարգավաճել ... «Ջերմուկի» արտահանման շնորհիվ: Ժամանակն ամեն ինչ դրեց իր տեղը, եւ պարզ դարձավ, թե որքան միամիտ էր այդ գաղափարը: Սակայն Հայաստանից արտահանումն ընդլայնելու իրական պոտենցիալ, այնուամենայնիվ, կա: Ես նկատի ունեմ պեռլիտը, բազալտն ու մյուս ապարները:

    Նախկինում այդ հանքավայրերն ինտենսիվորեն յուրացվում էին...

    Ս. Գեւորգյան- Հայաստանը ժամանակին խորհրդային հանրաետություններ, հիմնականում` Ռուսաստան էր արտահանում մոտ 1,2 տոննա հանքաքար, որոնցից 80-90%-ը Արագածի պեռլիտն էր:

    Մեզանում կա՞ն պեռլիտի վերամշակման ընկերություններ:

    Ս. Գեւորգյան-Հայաստանում այդ տեսակի հումքի վերամշակման հարցերով գլխավոր կազմակերպությունը քարերի եւ սիլիկատների ԳՀԻ-ն է, որը պեռլիտի վերամշակման լաբորատորիա ունի: 1998 թ-ին Արագածի պեռլիտի հանքավայրը, հումքի վերամշակման գործարանի հետ, խորհրդանշական` 1,4 մլն դոլարով վարձակալությամբ տրվել է «Decalite» միջազգային կորպորացիային: Հանքավայրը լավագույններից մեկն է համարվում, որը տրվել է գրեթե ձրի:

    Իսկ «Decalite»-ն օգտագործո՞ւմ է այդ բացառիկ հնարավորությունները:

    Ս. Գեւորգյան- Առաջին երկու տարիներին այն արտահանեց 100-200 հազար տոննա պեռլիտ, բայց ոչ թե Ռուսաստան, այլ Նիդեռլանդներ, որտեղից էլ արտադրանքը տարածվում էր ողջ աշխարհում: Այնուհետեւ հայկական հումքի հետ կապված գործը դադարեցրեց եւ սկսեց զբաղվել մյուս երկրների պեռլիտի վաճառքով, այդ թվում` Թուրքիայի:

    Համամատելու համար նշենք, որ վերմշակման դեպքում Արագածի պեռլիտը ծավալով մեծանում է 20 անգամ, հունականը` 12 անգամ, թուրքականը` 10 անգամ: Պեռլիտից ստանում են մոտ հարյուր հիսուն արտադրանք, հիմնականում ջերմա եւ ձայնամեկուսիչ նյութեր, որոնք լայնորեն օգտագործվում են շինարարության մեջ:

    Է. Կիրակոսյան-Հիմա, երբ գազի սակագինը հերթական անգամ կավելանա, էներգակիրների տնտեսման խնդիրն ավելի մեծ հրատապություն ձեռք կբերի: Եթե այդպիսի պեռլիտը լայնորեն օգտագործվեր մեր շինարարության մեջ, ապա ձմռանը էներգիայի ծախսը կկրճատվեր երեք անգամ:

    Ս. Գեւորգյան-Կասեի, ոչ թե երեք, այլ` հինգ-վեց, անգամ ավելի:

    Է. Կիրակոսյան- Համաձայն եմ: Ասվածին ավելացնեմ, որ մեզանում ջերմամեկուսացման նորմերը բացարձակապես չեն համապատասխանում մեր կլիմայական պայմաններին: Անգամ այդ չնչին բանը շինարարության ժամանակ հաշվի չի առնվում, դրա համար մեր քաղաքացիները էներգիայի հսկայական ծախսեր են կատարում:

    Արտերկրում բնակարանների գնորդներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում շենքերի էներգամատակարարման ցուցանիշներին` նախապես իմանալու համար, որքան է կազմելու ծախսը...

    Ս. Գեւորգյան- Դրա համար յուրաքանչյուր կոնկերտ շենքի մասով այսպես կոչված էներգամատակարարման անձնագիր է պատրաստվում, ինչը մեզ մոտ, ցավոք, չկա: Մեզանում պատկերն անմխիթար կլիներ, քանի որ շենքերի տաքացման ծախսերը գերազանցում են օպտիմալ ցուցանիշը: Պարադոքս է, բայց փաստ, ունենալով նման հնարավորություններ, այդ ուղղությամբ ոչինչ չի արվել:

    Սեփական նախաձեռնությամբ ես մշակել եմ ոչ մետաղական հանքատեսակների հայեցակարգ: Կարծում եմ, այս ոլորտի արտադրանքը բավականին շահավետ է արտահանման համար, քան մոլիբդենի, պղնձի խտանյութը: Պաշտոնյաները հիացան այդ փաստաթղթով, սակայն գործը դրանից այն կողմ չգնաց: Այդ ժամանակ դիմեցինք Հայաստանի արդյունաբերողների եւ գործատուների միությանը:

    Է. Կիրակոսյան-Քննարկելով այդ հարցը` մենք եկանք միանշանակ եզրահանգման. ոլորտը մեծ հեռանկարներ ունի: Հայտնի է, որ երկրի Արդյունաբերական զարգացման ռազմավարությամբ զարգացման հայեցակարգերի մշակում է նախատեսվում 11 գերակա ոլորտների համար: Դիմելով կառավարությանը` մենք հասանք նրան, որ այդ ցուցակում ներառեցինք նաեւ այս ոլորտը. ընդ որում, նրանց թվում, որոնց վերաբերյալ առաջին հերթին պետք է հայեցակարգ մշակվի:

    Դրանով համագործակցությունն ավարտվե՞ց:

    Է. Կիրակոսյան- Ոչ, ներկայումս պրն Գեւորգյանի հետ համատեղ զբաղված ենք այդ ոլորտում գործատուների միության ստեղծմամբ` ճյուղը վերականգնելու ջանքերը միավորելու եւ ապագա հայեցակարգն իրացնելու համար: Մեր նպատակը ոլորտի վերականգնումն ու լիարժեք զարգացումն է:

    Ոլորտի զարգացման հայեցակարգը կմշակվի, ուրիշ ինչո՞ւմ եք ակնկալում պետության աջակցությունը:

    Ս. Գեւորգյան- Սկզբունքորեն մեր նախագծերի ֆինանսավորման հարցերը գրեթե լուծված են, եւ պետբյուջեից միջոցներ պետք չեն: Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է վարկավորել մեր ծրագրերը, սակայն պետության կողմից երաշխիքներ է պահանջում: Անգամ պարզապես պետության համաձայնությունը: Սակայն պետությունը, ի դեմս կառավարության, այդ երաշխիքները չի տալիս...

    Քարակերտի քարամշակման գործարանում հնարավոր է բազալտից խողովականեր եւ պլիտաներ արտադարել մետալուրգիայի, նավթարդյունաբերության համար` մինչեւ երեք մլրդ դոլարի արտադրանք տալ: Դրա համար անհրաժեշտ է, որ հայեցակարգը իրացվի, եւ ոչ թե թղթի վրա մնա: Սկզբի համար կպահանջվի 150 մլն դոլար, սկայն նման գումար չկա...

    Գործարանը կարող է աշխատանքով ապահովել 3 հազար մարդու, սակայն 20 հեկտար զբաղեցնող գործարանը չարդարացված կերպով պարապուրդի է մատնված: Չեխիայում կա նման գործարան, որը լեռնահանքարդյունբերության համար արտադանք է տալիս` տոննան 1,4 հազ. դոլարով: Եթե մեր ձեռնարկությունը գործարկվի, մենք բավականին էժան կարող ենք առաջարկել նույն արտադրանքը` 0,6 հազարով` տոննայի դիմաց: Սակայն դրա համար անհրաժեշտ է պետության աջակցությունը...

    Ալբերտ Խաչատրյան

    Comment


    • #42
      Re: National Industry

      Comment


      • #43
        Re: National Industry

        KARABAKH PREPARES TO EXPORT ELECTRICITY

        October 15, 2013 | 16:08

        STEPANAKERT. - The Nagorno-Karabakh Republic (NKR) may export electricity.

        The NKR Public Services and Competition Regulatory Commission on
        Tuesday confirmed the procedure to export electricity out of the
        country.

        According to the respective decision, however, electricity export will
        be permitted solely if the domestic electricity demand is fully met.

        The said procedure was accepted considering the annual growth in
        electricity production, the commission news service informed Armenian
        News-NEWS.am.

        To note, in the first half of 2013, the Nagorno-KarabakhRepublic
        produced 93.2 million kilowatt/hour electricity, which exceeds last
        year's indicator by 43.4 percent.

        News from Armenia - NEWS.am

        Comment


        • #44
          Re: National Industry

          Կառավարության մամուլի ծառայությունը տարածել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստացած մասնագիտական վերլուծությունը, որն անդրադառնում է...


          Վարչապետի վերլուծությունը՝ ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների

          11 հունվարի, 2014
          Կառավարության մամուլի ծառայությունը տարածել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խոստացած մասնագիտական վերլուծությունը, որն անդրադառնում է շինարարության ոլորտին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը:

          Comment


          • #45
            Re: National Industry

            Իրավիճակը պղնձի միջազգային շուկայում տագնապալի է Հայաստանի համար``
            Հայաստանի համար իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այս տարի սպասվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը:

            Սամվել Ավագյան


            14 մարտի, 2014
            Միջազգային շուկայում նկատվում է պղնձի գների էական անկում, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար: Վերջին շաբաթների ընթացքում պղնձի տոննայի գինը կայուն ցածր է 6500 դոլարից՝ մոտենալով վերջին 3 տարում նվազագույն մակարդակին (2010թ.՝ 6037 դոլար/տոննա): Նշենք, որ անցյալ տարի պղնձի գինը հիմնականում բարձր էր 7000 դոլարից, սակայն նույնիսկ այդ գինը նպաստավոր չի համարվել՝ 2012թ. պղինձը 8000 դոլարից թանկ էր:

            Պղնձի արդյունահանումն ու մշակումը ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը, պետական բյուջեի եկամուտների մոտ 7-8%-ը, արտահանման մոտ 40%-ը: Թվում է՝ հանքարդյունաբերական ճգնաժամը տնտեսական համակարգի վրա էական ազդեցություն թողնել չի կարող, սակայն այդպես չէ: 2009թ. ճգնաժամը ցույց տվեց, որ հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները համակարգաստեղծ են, նրանց աշխատանքից կախված են մի քանի հարյուր փոքր ու միջին ձեռնարկություններ: Հիշեցնենք՝ 2009թ. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը միայն բյուջետային վարկերի շնորհիվ կարողացավ շարունակել աշխատանքը: Ըստ որոշ գնահատականների՝ եթե պղնձի գինը նվազի 6000 դոլարից, իսկ վառելիքը չէժանանա (վառելիքը հանքարդյունահանման ոլորտում ինքնարժեքի ամենաթանկ տարրն է), ապա պղնձի հանքերի մեծ մասը կդառնա ոչ շահավետ: Հայաստանի ֆինանսական կայունության համար շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ պղնձի խտանյութի արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ:

            Պղնձի միջազգային գների անկումը հիմնականում կապվում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղման հետ, քանի որ այդ երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է: Սակայն փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ պղնձի գնի անկումը ժամանակավոր երևույթ է: Commerzbank-ի զեկույցում նշվում է, որ պղնձի գնի նվազման հիմնարար գործոններ չկան, ընդհակառակը՝ այդ շուկայում նույնիսկ դեֆիցիտ կա, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա գնի վրա: Բացի այդ՝ գնի անկումը կկասեցնի ներդրումներն այս ոլորտում, ինչը կխորացնի դեֆիցիտը: Այնուամենանիվ, նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով պղնձի գնի վերականգնում 2012թ. մակարդակին չի սպասվում:

            Հայաստանի համար իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այս տարի սպասվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման՝ սա կարևոր նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական աճի արագացման տեսանկյունից, պղնձի միջազգային գնի հարաբերական կայունության պահպանման պայմաններում: Սակայն, մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նման կանխատեսումները չափից ավելի ռիսկային են: ԿԲ կանխատեսումներից անցել է ընդամենը 1 ամիս, ու այդ կանխատեսումների հիմքում ընկած բազային սցենարներն արդեն իսկ ենթակա են վերանայման:


            -------

            Fallen Copper Prices in International Market Cause for Alarm for Armenia
            Samvel Avagyan

            March 14, 2014
            The significant drop in the price of copper in the international market will have negative consequences for Armenia.

            In recent weeks, the price of copper has been $6,500 per ton, approaching the lowest level of the last 3 years (which was $6,037 in 2010). Last year, the price of a ton of copper was higher than $7,000, but even this figure wasn't considered advantageous — in 2012, copper cost more than $8,000 a ton.

            The mining and processing of copper ensures about 5% of Armenia's Gross Domestic Product, about 7–8% of state budget revenues, and about 40% of exports. It seems that the mining crisis won't have a significant impact on the economy, but that's not so. The 2009 crisis showed that major mining companies are essential for the system — several hundred small- and medium-sized businesses depend on their work.

            In 2009, the Kajaran copper and molybdenum factory was able to continue its work only due to budgetary loans. According to some estimates, if the price of copper goes below $6,000 and fuel doesn't get any cheaper (since fuel is the most expensive element of the mining sector's costs), then the majority of copper mines will become not profitable. Also very important for Armenia's financial stability is the fact that significant foreign exchange resources are obtained from the export of copper concentrate.

            The drop in the international price of copper is believed to be tied to the slowdown of China's economic growth, which is the number one consumer of copper in the world. But some experts believe that the fall in copper prices is only temporary.

            Commerzbank notes in its report that there are no fundamental factors for the drop in prices; on the contrary, there isn't even a deficit in this market, which sooner or later would have an impact on the price. Furthermore, the drop in price will stop investment in this sector, which will aggravate the deficit. Nevertheless, even according to the most optimistic estimates, recovering the price of copper to its 2012 level is not expected.

            The situation becomes more complicated for Armenia also by the fact that Teghut's copper and molybdenum mine is expected to be exploited this year. According to the Central Bank of Armenia forecast, this will be significant in terms of accelerating Armenia's economic growth, assuming the relative stability of the international price of copper.

            But, as we've seen, such forecasts are unreasonably risky. Only one month has passed since the Central Bank's forecast, and the baseline scenarios on which these forecasts are based already need to be reviewed.

            Comment


            • #46
              Re: National Industry

              I say copper prices will rise again.......fuel never seems to go down in price.

              btw, who is the largest buyer of Armenian copper?......here in US people steal copper from homes plumbing to sell it, like its gold.
              B0zkurt Hunter

              Comment


              • #47
                Re: National Industry

                Հայաստանը 4 տարում կրկնապատկել է պղնձի խտանյութի արտահանումը (ինֆոգրաֆիկա)
                Սամվել Ավագյան
                Պղինձը Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքային խումբն է: Արտահանում ենք 3 տեսակի պղինձ՝ խտանյութ, չզտած (կոնվերտորային) պղինձ,...


                3 ապրիլի, 2014
                Պղինձը Հայաստանից արտահանվող ամենախոշոր ապրանքային խումբն է: Արտահանում ենք 3 տեսակի պղինձ՝ խտանյութ, չզտած (կոնվերտորային) պղինձ, պղնձի ջարդոն: Ընդհանուր արտահանումը 2013 թ. կազմել է 375 մլն դոլար, որը մեր արտահանման մոտ 25%-ն է:
                Արտահանման հիմնական տեսակը խտանյութն է: 2013 թ. Հայաստանից արտահանվել է ռեկորդային ծավալով խտանյութ՝ 173 հազ. տոննա՝ 280 մլն դոլարով: Սա մոտ 30%-ով գերազանցում է 2012 թ. մակարդակը և կրկնակի՝ 2009 թ. Մակարդակը: Հայաստանից խտանյութն արտահանվում է միջինը տոննան մոտ 1600 դոլարով: Խտանյութի արտահանման կտրուկ աճը մասամբ պայմանավորված է նոր հանքերի շահագործմամբ, գործող հանքերի ավելի ինտենսիվ շահագործմամբ, ինպես նաև՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում նոր, ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ, ինչը հնարավորություն է տվել էապես ավելացնել հանքաքարի նախնական մշակման արդյունավետությունը (այդ թվում՝ մետաղի կորզման աստիճանի տեսանկյունից):



                Create Infographics
                Պղնձի խտանյութի հիմնական մասը (2013 թ.՝ մոտ 60%-ը, կամ մոտ 105 հազ. տոննա) արտահանվում է Բուլղարիա; Այդ երկրի Պիդրոպ քաղաքում է գտնվում է գերմանական Aurubis ընկերության պղնձաձուլարանը, որտեղ էլ խտանյութը գերմանական «Քրոնիմեթ» խմբի պատվերով ենթարկվում է վերամշակման ու այնուհետ ուղարկվում Գերմանիա: 2013 թ. Հայաստանը նաև զգալի ավելացրել է խտանյութի արտահանումը դեպի Չինաստան՝ հասցնելով մոտ 44 հազ. տոննայի (65 մլն դոլար): Սա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ Չինաստանն աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է: Ոչ մեծ քանակությամբ խտանյութ առաքվել է նաև Թայվան (6.6 հազ. տոննա), Իսպանիա (5 հազ. տոննա), Շվեյցարիա (8 հազ. տոննա):




                Ալավերդու պղնձաձուլարանը վերամշակում է Հայաստանում արտադրվող պղնձի խտանյութի փոքր մասը՝ տարկան ընդամենը մոտ 10 հազ. տոննայի չափով (ներառյալ Լեռնային Ղարաբաղի Դրմբոնի հանքից ստացվող հումքը): Արտադրանքի 90%-ից ավելի սպառվում է Բելգիայում, փոքր քանակություն արտահանվել է նաև Գերմանիա, ժամանակ առ ժամանակ արտահանումներ լինում են դեպի Նիդեռլանդներ: Չզտած պղնձի գինը սովորաբար կախված է նաև նրանում առկա ոսկու և արծաթի, այլ մետաղների քանակությունից: 2013 թ. տոննան արտահանվել է միջինը 8350 դոլարով:

                Comment


                • #48
                  Re: National Industry

                  «Թեղուտը» հանք չէ, այն հանքերևակում է
                  Lragir.am
                  Հինգշաբթի, 01 Մայիսի 2014,


                  Մամուլի հաղորդագրությամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելելով Թեղուտի հանքավայր, ծանոթացել է համալիրի տնտեսությանը, հանքահարստացուցիչ ֆաբրիկային, իրականացված ներդրումներին և ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Թեղուտ հանքավայրի շահագործումը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում և հանդիսանում է այդ համայնքների միակ արդյունաբերական ձեռնարկությունը:
                  Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Թեղուտի նկատմամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ վերաբերմունքը վաղուց է հայտնի: Դառնալով վարչապետ, հաշվի չառնելով Թեղուտի նախագծի վերաբերյալ հրապարակված խիստ բացասական կարծիքները, նա առանց հապաղելու ընթացք տվեց այդ հանքավայրի շահագործմանը, այն էլ՝ «բացառիկ հանրային գերակա շահի» կարգավիճակով: 2007 թվականի նոյեմբերի 1-ին նրա մասնակցությամբ մեծ շուքով տոնախմբություն կազմակերպվեց Թեղուտում և հանքաքարի վերամշակման գործարանի հիմքում թաղվեց գալիք սերունդներին հղված ուղերձը:
                  Այժմ էլ, բացարձակորեն հաշվի չառնելով մասնագետների և հասարակության կարծիքներն ու բողոքները, նույն տոնական տրամադրությամբ հայտարարում են, որ շուտով սկսվելու է հանքաքարի վերամշակման աշխատանքները, որը իբր մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում, երբ իրականում այդ հանքավայրի շահագործումը տակնուվարա է անելու ոչ միայն տեղի տնտեսական կյանքը, այլև կյանքն ընդհանրապես:
                  Նախ, մինչ այդ շնորհանդեսին մասնակցելը, որպես ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանը պետք է ուշադրություն դարձներ տարիներ շարունակ հնչեցվող այն հայտարարություններին, որոնք ցույց են տալիս, որ Թեղուտի նախագիծը լեցուն է թերհաշվարկներով և կեղծիքներով, որ այդ հանքավայրի շահագործմամբ մեր երկրին մեծածավալ տնտեսական, էկոլոգիական և այլ կարգի վնասներ են հասցվելու:
                  Ասածը հաստատելու համար բերեմ մի քանի փաստեր: Vallex ընկերության կողմից կազմված նախագծում «Թեղուտ» հանքավայրի շահագործման հետևանքով ՀՀ տնտեսությանը հասցվելիք գումարային վնասը կազմում է 2,07 մլրդ դրամ (4,6 մլն դոլար, Նախագծում 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ է): Վնասվող, աղտոտվող և ոչնչացվող հողատարածքը 1491 հեկտար է: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով՝ անտառային հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, 1 հեկտարին՝ 100 մլն դրամ, այն դեպքում, երբ հսկայածավալ հողատարածքներ ունեցող Ռուսաստանում յուրաքանչյուր հեկտարի հաշվով՝ 2,6 մլն դոլար, այսինքն, 10 անգամ ավելի շատ, քան սակավահող Հայաստանի Հանրապետությունում:
                  Եթե նույնիսկ հողի աղբակալման սակագնով հաշվարկենք այդ հողատարածքին հասցվելիք վնասը, ապա այն կկազմի 149,1 մլրդ դրամ (372 մլն դոլար): Պետք է նկատի ունենալ, որ այդ տարածքի զգալի մասը հավերժորեն մնալու է ծանր մետաղներ պարունակող պոչանքի և «դատարկ» ապարների տակ, իսկ բացհանքի 240 հեկտարը դառնալու է հարյուրավոր մետրերի խորության անդնդախոռոչ:
                  «Թեղուտ» հանքավայրի Նախագծով, 25 տարիների ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար, արդյունքում առաջանալու է 290 մլն տոննա թափոն՝ մակաշերտ և «դատարկ» ապարներ: Նաև՝ վերամշակվելիք 175 մլն տոննա հանքաքարից, ըստ Նախագծի, կգոյանա 172,8 մլն տոննա պոչանք: Ծանր մետաղների բարձր պարունակությամբ պոչանքը պետք է համարվի վտանգավորության առաջին, իսկ «դատարկ» ապարները՝ երրորդ դասի թափոն: (ՀՀ «Թափոնների մասին» օրենքում հանքարդյունաբերական այս թափոնները միտումնավոր արտացոլված չեն, որպեսզի այդ թափոնները հարկման չենթարկվեն):
                  Առաջին դասի վտանգավորության թափոնի մեկ տոննան շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց սահմանված է 48 000, իսկ երրորդինը՝ 4800 դրամ հարկ (1 տոննա պոչանքի դիմաց պահանջվող 48 հազար դրամ հարկը շատ փոքր է, քանզի ծանր մետաղներ պարունակող այդ փոշին, շրջակա միջավայրից մեկուսացնելու և հավանական վթարները վերացնելու համար հազարավոր տարիներ ֆինանսական ծախսեր է պահանջվելու):
                  172,8 մլն տոննա պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց հարկը կազմում է 8,294 տրիլիոն դրամ (20,73 մլրդ դոլար), իսկ 290 մլն տոննա թափոնից եթե 200 մլն տոննան համարենք «դատարկ» ապարներ, իսկ 90 մլն տոննան՝ ոչ վտանգավոր թափոն (յուրաքանչյուր տոննայի համար 600 դրամ), ապա պետությանը մուծելիք հարկը կկազմի 1,014 տրիլիոն դրամ (2,53 մլրդ դոլար): Այսինքն, միայն երեք տեսակի թափոնների (պոչանք, «դատարկ» ապարներ, մակաշերտ) դիմաց Vallex ընկերության վճարելիք հարկը կազմում է ավելի քան 9,3 տրիլիոն դրամ (23,26 մլրդ դոլար): Այն դեպքում, երբ, ըստ Թեղուտի Նախագծի, այդ հանքավայրի շահագործման արդյունքում «Vallex» ընկերության մաքուր շահույթը կարող է կազմել 406,2 մլն դոլար, իսկ Հայաստանի Հանրապետությանը վճարելիք շահութահարկը՝ 101,7 մլն դոլար:
                  Նույնիսկ այս մոտավոր և ոչ ընդգրկուն հաշվարկներից արդեն երևում է, որ «Թեղուտը» ոչ թե հանքավայր է, այլ՝ հանքերևակում, քանի որ հանքանյութում օգտակար տարրերի պարունակություններն այնպիսին չեն, որ նրա շահագործումը օգուտ բերի և պետությանը և շահագործողին: Եթե Թեղուտի հանքավայրի շահագործմամբ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասը հաշվարկվի բոլոր բաղադրիչներով և անկողմնակալ, ապա հասցվելիք վնասը կկազմի հազարավոր տրիլիոններ՝ ընկերության ներկայացրած 2,07 մլրդ դրամի դիմաց: Փաստորեն, ընկերությունը թերհաշվարկներ ու կեղծ փաստեր ներկայացնելով գերշահույթ է հետապնդում: Ողբերգական է, որ մեր երկրի տնտեսագետները լռում են, իրավապահ օրգանները չեն տեսնում կատարվող բացահայտ հանցագործությունը... իսկ ՀՀ նախագահը, փաստորեն աջակցում է ընկերությանը՝ դեռևս վարչապետ եղած տարիներից :
                  Միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությամբ մեր երկրում ընդունվել են նաև ընդերքի հարստությունները կողոպտելուն աջակցող օրենքներ, որոնց կասեցման ուղղությամբ որևէ գործ չի կատարվում: Այդ օրենքները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության շահերին, ինչը կկանխի ժողովրդի ունեցվածքի կողոպուտը, ինչպես նաև շրջակա միջավայրի լայնածավալ աղբակալումը: Ահա թե ինչում պետք է դրսևորվի ՀՀ նախագահի առաքելությունը, եթե ի հարկե, նա իր ապագան կապում է Հայաստանի հետ:
                  Ինչ վերաբերում է իրականացված ներդրումներին, ապա դա հիմնականում թանկարժեք տեխնիկա, սարքավորումներ, պայթեցիկ նյութեր գնելու, ինչպես նաև աշխատուժ վարձելու համար ֆինանսներ ծախսելն է, որպեսզի կարողանան փոխել գետերի հուները, պայթեցնելով և այլ միջոցներով քանդել սարերը, թափոնները տեղափոխել ու լցնել գետերի հուները և կատարած մեծածավալ ավերածությունների համեմատությամբ՝ ընդամենը պղնձի ու մոլիբդենի չնչին քանակություններին տիրանալ նպատակով:
                  Մեզ անհայտ է, թե 2007 թվականին վարչապետը և Vallex ընկերությունը ի՞նչ բովանդակությամբ ուղերձ են հղել գալիք սերունդներին, սակայն կարելի է գուշակել, որ խոսքը հանքավայրի շահագործման մասին է եղել: Այսօր, երբ ավելի ու ավելի ակնհատ են դառնում հանքավայրի շահագործման ավերիչ հետևանքներն ու սպառնալիքները, գալիք սերունդներին այլ ուղերձ հղելու անհրաժեշտություն է առաջանում: Այդ ուղերձը հարկ է, որ լինել միայն ՀՀ նախագահի անունից, թերևս այսպիսի բովանդակությամբ. «Բազմակողմանի ու խորությամբ քննելով «Թեղուտի» հանքավայրի շահագործման ծրագիրը, հանուն ձեզ կասեցնում եմ այդ հանքավայրի շահագործումը, չնայած արդեն հարյուրավոր միլիոն դոլարների ծախսեր են կատարված: Միաժամանակ խոստանում եմ, հետայսու շրջանցել Միջազգային կազմակերպությունների պարտադրանքները և մեր երկրում՝ զարգացնել գյուղատնտեսությունը, իրական արդյունաբերությունը, կասեցնել արտագաղթը և հաստատել արդարադատություն: Հոգ չէ, եթե արածս պատճառ դառնա անգամ կյանքիս կորստին: Նաև ձեզ պատվիրում եմ. կառավարելով ձեր ընտանիքը կամ մեր երկիրը՝ խորությամբ ընկալեք և մշտապես հիշեք ժողովրդական հետևյալ իմաստությունը. Երբ կհատվի վերջին ծառը,երբ կթունավորվի վերջին գետը, երբ կորսվի վերջին թռչունը, միայն դրանից հետո մարդիկ կհասկանան, որ փողը (դրամը) չի ուտվում»:
                  Եթե ՀՀ նախագահը կասեցնի Թեղուտի հանքավայրի շահագործման աղետաբեր ծրագիրը, ապա իրոք գալիք սերունդները լինելու, ապրելու իրավունք կունենան, ակնհայտ է, որ նաև կասեն, թե տեսեք ինչ փառավոր նախնիք ենք ունեցել...
                  Հակոբ Արբակի Սանասարյան
                  Հայաստանի Կանաչների միության նախագահ 29-ը ապրիլի 2014 թ.
                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/rig....j4rwkpHg.dpuf

                  Comment


                  • #49
                    Re: National Industry

                    Կսկսվի տրակտորների արտադրություն բելառուսցիների հետ

                    ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել լրագրողների...

                    30 մայիսի, 2014
                    ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել լրագրողների հարցերին: Ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ Հ.Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից:

                    «Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, և ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Բելառուսի վարչապետը նախատեսում է Հայաստան այցելել սեպտեմբեր-հոկտեմեբեր ամսիներին:

                    Comment


                    • #50
                      Re: National Industry

                      Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.




                      Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


                      Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


                      Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.


                      «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը մի քանի ամիս է, ինչ դադարեցված է:


                      North South highway project
                      Last edited by Vrej1915; 07-20-2014, 12:37 PM.

                      Comment

                      Working...
                      X