• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 57 of 57 FirstFirst ... 74754555657
    Results 841 to 847 of 847

    Thread: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    1. #841
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,689

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      7 / 03 / 2017
      Ռուսաստանը երբեք թույլ չի տա ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով. Սոլովյով
      http://times.am/?p=205349&l=am


      «Ռոսիա 24» հեռուստաընկերության վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցերին, տվել է պատասխաններ, որոնք արտացոլում են միայն մեկ կողմի շահերը, շրջանցելով այնպիսի կետեր, որոնք շատ ակնհայտ են, սակայն այդ պարզ հարցերին այդքան էլ հեշտ չէ պատասխաններ գտնել:
      Մասնավորապես ասելով. «Եթե Ռուսաստանը դադարի Ադրբեջանին զենք վաճառելուց ու Ադրբեջանը իր զենքը գնի ԱՄՆ-ից, Հայաստանը փակելու՞ է ԱՄՆ դեսպանատունն իր տարածքում, խզելու՞ է դինանագիտական հարաբերությունները նրա հետ»:

      Սակայն այդ հարցերին, փորձենք պատասխանել հաշվի առնելով օբյեկտիվ իրականությունը, քանի որ Սոլովյովի մոտեցումների խիստ սուբյեկտիվ են ու արտացելված միակողմանի շահի արտահայտման տեսանկյունից:

      Հայաստանը բնականաբար չի փակի ԱՄՆ դեսպանատունը ու չի խզի դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Պատճառն այն է, որ որքան էլ մեզ տհաճ լինի Ադրբեջանի սպառազինման ցանկությունը, այնուամենայնիվ մենք չենք կարող ԱՄՆ-ին մեղադրել այդ երկրին զենք վաճառելու համար: Ինքներս նույնպես կարող ենք զենք գնել նույն ԱՄՆ-ից: ԱՄն-ն ազատ է իր մոտեցումներում, նա կարող է զենքի վաճառքը դիտարկել սոսկ իր ֆինանսական շահերի տեսանկյունից, առանց կողմերից մեկի նկատմամբ որևէ պատասխանատվության: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ԱՄՆ-ի հետ չունենք ռազմավարական դաշնակցության պայմանագիր: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ԱՄՆ-ի հետ չենք գտնվում անվտանգության ապահովման նույն համակարգում: Ի տարբերություն Ռուսաստանի, մենք ամնի հետ չենք գնտվում նույնիսկ նույն տնտեսական համագործակցության գոտում:

      Այլ խոսքով ինչպես մենք ԱՄՆ-ի նկատմամբ չունենք ռազմավարական պարտավորվածություն, այնպես էլ ԱՄՆ-ը մեր նկատմամբ:

      Սակայն այդ ամենը չի տարածվում Ռուսաստանի վրա: Եթե ոչ բարոյական, քանի որ բարոյական մոտեցումները տեղ չունեն քաղաքական հաշվարկներում, ապա իրավական պարտավորվածություններ Ռուսաստանն ունի: Երբ ռազմական դաշնակիցը զենք է վաճառում իր դաշնակցի հակառակորդին, դա դրանով կասկածի տակ է դնում դաշնակցային հարաբերությունները: Նա դրանով հավելյալ անգամ ապացուցում է պատմականորեն արդեն բազմիցս ապացուցված այն իրողությունը, որ Ռուսաստանը երբեք չի եղել հուսալի գործընկեր, հուսալի դաշնակից:

      Սոլովյովի հաջորդ միտքն այն է, որ աշխարհում կա սպառազինության երկու խոշոր մատակարար՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ը, իսկ մատակարարում նշանակում է մրցակցություն տարածաշրջանում: Այստեղ վերլուծաբան ավելի անկեղծ է, քանի որ ըստ էության ուղիղ խոսքով հայտարարում է, որ իրենց չեն հետաքրքրում դաշնակցային պարտավորվածությունները, այս սոսկ առաջնորդվում են գլխավոր մրցակցին առաջ անցնելու սկզբունքով: Այս սկզբունքն իր մեջ ներառում ե թե քաղաքական, և թե տնտեսական ասպետները:

      Այստեղ հարց է առաջանում, եթե Ռուսաստանը երկրորդում է իր ռազմավարական դաշնակցի պարտավորվածությունները, ապա ի՞նչն է խանգարում Հայաստանին վարվել նույն կերպ: Պարզ տրամաբանությունւ հուշում է, ոչինչ:

      Սոլովյովը շեշտում է ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում, որպես ռուսաստանին զենք մատակարարելու հակակշիռ ու փաստում, որ նրա բացակայությունը կհանգեցներ լրիվ այլ աշխարհաքաղաքական դասավորվածությանը տարածաշրջանում:

      Այս հայտարարության մեջ կա և ակնարկ Թուրքիայի առումով և թաքնված սպառնալիք Հայաստանի նկատմամբ: Նախ փաստենք, որ ռուսական ռազմակայանը չի հանդիսանում արգելք, Ադրբեջանի կողմից ռուսական զենքերով իրականացվող բացահայտ ագրեսիվ դրսևորումներին: Բացի այդ ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանում ավելի շատ ծառայում է հենց ռուսների օգտին, քան Հայաստանի, քանի որ դա ապահովվում է ռուսների ներկայացվածությունը տարածաշրջանում: Նրանք հավանաբար մոռացել են, որ իրենց հետևողական դուրս մղեցին տարածաշրջանի բոլոր երկրներից ու Հայաստանը մնաց միակը, ով «ապաստանեց» իրենց: Անշուշտ ցանկացած պետություն առաջնորդվում է իր շահերով, սակայն սեփական շահերը մյուս կողմին հրամցնելով որպես լավություն, նվազագույնը ցինիզմ է:

      Սոլովյովի վերջին միտքը, որ ռուսական զենքը Ադրբեջանում է հայտնվել դեռևս խորհրդային ժամանակներից, այն աստիճան անհեթեթություն է, որ դրան նույնիսկ անդրադառնալ էլ չարժե:
      Իսկ այն մոտեցմանը, որ Ռուսաստանը երբեք թույլ չի տա ղարաբաղյան հակամարտությունը լուծվի ուժի կիրառման ճանապարհով, ինչպես վստահեցրել է Սոլովյովը, մասամբ պետք է համաձայնվենք, քանի որ Անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, հենց ռուսների միջամտությունն էր հայկական կողմի առաջխաղացման կասեցման պատճառը: Մնում է միայն կասկածանք հայտնել, որ Ռուսաստանին առհասարակ ձեռնտու չէ ղարաբաղյան հարցի կարգավորումը, քանի որ կարգավորման արդյունքում թե նվազի իր զենքի վաճառքի ծավալները, թե կդադարի իմաստ ունենալ իր ռազմակայանի առկայությունը որպես «մեծագույն պարգև» ներկայացնելու անհրաժեշտությունը:

      Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

    2. #842
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,689

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....





      Հայաստանում են ռուս հայտնի վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն ու «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանք անդրադարձան Երևանում Կիսելյովի կողմից հայ տաքսիստի ռուսերենի վատ իմանալն անընդունելի համարելուն։

      Դա պատահեց այն ժամանակ, երբ հայ երիտասարդ տաքսիստը չկարողացավ հաշիվը ներկայացնել ռուսերեն լեզվով։ Դա ինձ զարմացրել էր, որի մասին ես իմ անկեղծ կարծիքը կիսեցի։ Այն ժամանակ դա բավականին բուռն արձագանքի արժանացավ ոչ թե այն պատճառով, որ ես նշեցի, թե տաքսիստը չէր կարողացել հաշվել ռուսերեն լեզվով, այլ այն, որ ես ասել էի, թե ռուսերեն լեզվի իմացությունը Հայաստանի համար անվտանգության գործոն է։

      Ես մնում եմ իմ կարծիքին, չեմ հրաժարվում իմ խոսքերից։ Ռուսերենը հայերի համար շատ կարևոր է»։

      «Հայ բոլոր տաքսիստներն ավելի լավ ռուսերեն են խոսում, քան մենք՝ հայերեն։ Նրանք պարտավոր էլ չեն մեր լեզվով խոսել»,-նկատեց վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

    3. #843
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,689

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....


    4. #844
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,689

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ինչպես Մոսկվան զսպեց Բաքվին. Բաքվի հայցը թափանցել է Հայաստանի «թիկունք»

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 07 Մարտի 2017


      Մոսկվայում հանդիպել են ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, քննարկելով երկկողմ գործակցության հարցեր: Ռոգոզինը Ռուսաստանում զբաղվում է ռազմարդյունաբերական համալիրի համակարգմամբ, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ Մամեդյարովի հետ Ադրբեջանը քննարկել է Ռուսաստանից սպառազինության նոր խմբաքանակ ձեռք բերելու հարցը:

      Այն, որ Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից ձեռք բերել ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակ, դեռեւս հունվարին հայտարարել էր այդ երկրի նախագահ Ալիեւը:

      Զուգադիպությամբ, թե ծրագրված, նախօրեին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին Երեւանում խոսել են նաեւ Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի երկու առանցքային դեմքերը՝ Դմիտրի Կիսելյովն ու Վլադիմիր Սոլովյովը: Նրանք նոր բան չեն ասել, այլ կրկնել են նախկին բացատրությունը, թե ավելի լավ է, որ Ադրբեջանը զենք գնի Ռուսաստանից, քանի որ Մոսկվան այդպիսով զենքը վաճառում եւ վերահսկում է Ադրբեջանին:

      Այդ բացատրությունը թե ռուսաստանցի պաշտոնյաներ, թե փորձագետներ, թե նաեւ նրանց հայաստանյան «մասնաճյուղեր» ներկայացնում էին Հայաստանի հանրությանը մինչեւ ապրիլի պատերազմը, երբ Ռուսաստանը Ադրբեջանին էր մատակարարում 5 միլիարդ դոլար արժողության պայմանագրով նախատեսված սպառազինությունը:

      Մինչեւ ապրիլ հնչող բացատրությունը, թե Ռուսաստանը զենք վաճառելով վերահսկողության տակ է պահում Ադրբեջանին, հոդս ցնդեց ապրիլի 2-ի լուսադեմին Արցախի ուղղությամբ հարձակման հետ միասին:

      Ապրիլի քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե որքանով է Ռուսաստանը վերահսկում Բաքվին:

      Ընդ որում, այդ կապակցությամբ առավել քան խոսուն էր Սերժ Սարգսյանի ակնարկը ապրիլի 22-ին՝ Երեւանում ընդունելով ՌԴ արտգործնախարար Լավրովին: «Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը», այն ասել էր Սերժ Սարգսյանը Լավրովին:

      Դրա տողատակում չափազանց թափանցիկ էր ակնարկը, որ Ռուսաստանը տարիներ շարունակ հավաստիացրել է Երեւանին, թե Ադրբեջանը չի հարձակվի: Սերժ Սարգսյանը հարցնում էր Լավրովին, թե ու՞ր մնացին այդ հավաստիացումները:

      Ապրիլի պատերազմից հետո տեղեկություն տարածվեց, թե Ռուսաստանի միջամտությամբ ի վերջո եղավ հրադադարը: Այդ մասին նաեւ հաղորդագրություն եղավ, թե Մոսկվայում դրա վերաբերյալ պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը:

      Ընդ որում, իրավիճակն այդ առումով տարօրինակ էր: Հատկապես հրադադարի վերաբերյալ Ալիեւի հայտարարության համատեքստում: Նա հայտարարել էր, թե պատրաստ են կրակի դադարեցման, եթե հայկական ուժերը հավաստիացնեն, որ չեն շարժվի առաջ:

      Իսկ հայկական ուժերը երրորդ-չորրորդ օրն արդեն փոխել էին պատերազմի «ուղղությունն» ու շրջել այն Ադրբեջանի դեմ, Բաքվին հասցնելով բումերանգի էֆեկտը: Ահա այդ ժամանակ եղավ Ռուսաստանի միջամտության մասին տեղեկությունը, երբ Ադրբեջանի գրոհի դեպքում Մոսկվան ընդամենը հայտարարում էր իրավիճակին ուշադիր հետեւելու մասին: Փաստորեն, երբ հայկական զինուժը անցել էր հակագրոհի եւ կորցրածը հետ բերելու, եղավ հրադադարի միջամտությունը:

      Դժվար է իհարկե միարժեք ասել, թե ինչպիսին կլիներ ռազմական գործողությունների հետագա ընթացքը եւ ինչքան զոհեր կլինեին երկու կողմից: Խոշոր հաշվով, վիճակն իսկապես հարաբերական է՝ մի կողմից մի քանի հարյուր հեկտար տարածքի կորուստ, մյուս կողմից գուցե մի քանի տասնյակ կամ հարյուր փրկված կյանք՝ զինադադարի շնորհիվ:

      Սակայն, այդ առումով էլ հատկանշական էր բոլորովին վերջերս Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը, թե Իրանը շահագրգռված է հյուսիսային սահմանի անվտանգությամբ եւ կայունությամբ եւ այդ համատեքստում նաեւ Թեհրանը պատվիրակություն էր ուղարկել Երեւան եւ Բաքու՝ ապրիլյան այդ օրերին, հրադադարը վերականգնելու համար:

      Փաստացի ստացվում է, որ պատերազմը կանգնեցնելու հարցում միջնորդական դափնին ամենեւին էլ Մոսկվայինը չէ, կամ առնվազն միայն Մոսկվայինը չէ:

      Այդպիսով աներկբա է, որ Մոսկվան միլիարդավոր դոլարի սպառազինություն մատակարարելով Բաքվին, անկարող է եղել զսպել Բաքվի հարձակումը, եւ դա բերել է հայկական կողմի թե տարածքային, թե մարդկային կորստի:

      Դա գուցե անսպասելի է միայն հաստիքային կամ ակամա միամիտների համար, մինչդեռ տրամաբանության պարագայում միանգամայն պարզ է, որ Ալիեւը Մոսկվայից էր ձեռք բերում սպառազինությունը հենց այն պատճառով, որ այդպիսով ձեռք էր բերում նաեւ դրա կիրառման քաղաքական իրավունքը եւ ձեւավորում համապատասխան մթնոլորտը, որում նա կմարսեր իր հարձակումը:

      Ադրբեջանի մարսողությանը խանգարեց հայկական զինուժի մարտունակությունն ու դիմադրությունը, եւ զինուժի շուրջ հասարակության աննախադեպ ու ակնթարթային համախմբումը:

      Ընդ որում, այդ հանգամանքը խնդիր դարձավ ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ հենց Ռուսաստանի համար, որի պահվածքը արժանացավ Հայաստանի հասարակության կոշտ ու հստակ վերաբերմունքին, ինչն էլ պաշտոնական Երեւանին հնարավորություն տվեց համարժեք դարձնել հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ:

      Դա շրջադարձային պահ էր հայ-ռուսական հարաբերության համար: Խորքային խնդիրն այն էր, որ Ռուսաստանի իշխանության համար բացահայտվեց իր քաղաքականության տապալումը, սնանկությունն ու փակուղայնությունը:

      Իսկ այդ հարցում ամենեւին ոչ վերջին դերակատարումն ունեին մարդիկ, որոնք հանդես էին գալիս այդօրինակ բացատրություններով, թե Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն վաճառելով՝ ավելի կառավարելի է դարձնում Բաքվին:

      Նրանք նաեւ տարիներ շարունակ համոզել ու հավաստիացրել էին ՌԴ իշխանությանը, թե միանգամայն հնարավոր եւ իրատեսական է հայկական շահն ու անվտանգությունը դարձնել առեւտրի ու խաղի առարկա, դրանով ծուղակը ներքաշելով նաեւ Ադրբեջանին: Ռուսաստանի իշխանությանն ըստ երեւույթին տարիներ շարունակ հավաստիացրել էին, որ իրենց արդյունավետ եւ հետռեւողական քարոզչության շնորհիվ Հայաստանի հասարակությունն այլեւս լիովին, անդառնալիորեն եւ անշրջելիորեն կառավարելի է եւ ի վիճակի չէ պաշտպանել ինքնիշխանությունն ու անվտանգությունն անգամ ամենաբարդ եւ ծայրահեղ պահին:

      Ընդ որում, այդ հավաստիացումների դիմաց այդ մարդիկ ստացել եւ տնօրինել են ֆինանսական ու նյութական առատ ռեսուրսներ, Հայաստանի հասարակության կառավարելիության գինը ստանալով Կրեմլից:

      Ապրիլին պարզվեց, որ կառավարելիության պատկերը մեղմ ասած այդպես չէ եւ համարժեքության կորուստ եղել է հայկական քաղաքական ու իշխանական, կամ ավելի շուտ իշխանական եւ ոչիշխանական դասի, բայց ամենեւին ոչ հասարակության մոտ:

      Հայկական զինուժն ու հասարակությունն ապրիլին շրջեցին «անշրջելի» թվացողը, փակուղի մտցնելով Ադրբեջանին եւ փաստի առաջ կանգնեցնելով Ռուսաստանի իշխանությանը: Մոսկվան կանգնեց առնվազն մարտավարական փոփոխություն իրականացնելու անհրաժեշտության առաջ, ինչը ունեցավ մի քանի դրսեւորումներ, ընդհուպ այն, որ ներկայում մերժում է «կազանյան» պլանին եւ ֆորմատին վերադաենալու Բաքվի հայցերը:

      Բայց այդ մերժումներն իհարկե ժամանակավոր են, քանի որ մարտավարության մեջ փոփոխություն իրականացնելու անխուսափելիության առաջ կանգնած Կրեմլը ռազմավարության առումով դեռեւս հեռու է փոփոխությունից:

      Ավելին, նախօրեին Երեւանում հնչած հայտարարությունները վկայում են, որ նախաապրիլյան քաղաքականության «ապոլոգետները» պատրաստվում են «ռեւանշի», պատրաստվում են Կրեմլի համար սեփական դերի կարեւորությունը վերականգնելու, ինչի կորուստն ակնհայտ էր ապրիլից հետո՝ նրանց միառժամանակ հաստատված լռության պայմաններում:

      Ավելին, ամենեւին չի բացառվում, որ լռությունը խախտվում է փաթեթային տարբերակով՝ Կրեմլին ուղղված Ադրբեջանի հայցերի հետ միասնական փաթեթով: Կամ, այլ կերպ ասած, Բաքվի հայցը որոշ դեմքերով ներթափանցել է Հայաստանի թիկունք:

      Համենայն դեպս ուշագրավ զուգադիպությամբ, մարտի 6-ին Մամեդյարովը Մոսկվայում Լավրովին էր ներկայացնում այդ հայցը, իսկ զուգահեռ Կիսելյովն ու Սոլովյովը Երեւանում էին փորձում վերականգնել նախաապրիլյան տրամաբանությունը:

      Լավրովը Մամեդյարովին կարծես թե մերժել էր, միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ Բաքուն միայն Լավրովի հույսին չէ եւ փորձում է նաեւ գործել Ռոգոզինի միջոցով: Բայց Բաքվի մոսկովյան հայցերի արդյունավետությունն ուղիղ կախված է այն բանից, թե ինչի կհասնեն Ռուսաստանի նախաապրիլյան մարտավարության քարոզչական «ապոլոգետները» Հայաստանում: Ավելի շուտ, Բաքուն Մոսկվայում կհասնի ինչ որ բանի, եթե Երեւանում էլ նրանք կարողանան ինչ որ բանի հասնել իրենց կրկնվող «բացատրություններով»:

      Ըստ այդմ, ուղարկելով այդ «բացատրությունները» ուր հարկն է, Հայաստանի հասարակությունն ինքնաբերաբար ուր հարկն է կուղարկի Բաքվին, ստիպված չլինելով դա անել ճակատում:

    5. #845
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,689

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Եթե իշխանությունն ընդունում է ռուսների բացատրությունը, պետք է ընդունի նաեւ թուրքերինը

      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      Հարցազրույց - 07 Մարտի 2017


      Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

      Պարոն Գրիգորյան, Գրիբոյեդով ակումբի հերթական նիստին մասնակցելու եկած լրագրողներ Կիսելյովը և Սոլովյովը մի քանի հայտարարություն են արել։ Մասնավորապես Սոլովյովը հայտարարել է, թե որտե՞ղ էր ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ-ում Հայաստանի դեսպանը։ «Ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է», հայտարարել է Սոլովյովը։ Ըստ էության՝ նա քննադատո՞ւմ է Հայաստանի վատ դիվանագիտական աշխատանքը։

      Սա մեզ մոտ կարծես ավանդույթ է դառնում, երբ մեր դեսպանները ակտիվ չեն աշխատում դրսում։ Շատ եմ ցավում, որ խնդիրը հասավ նրան, որ դրսում այնքան ցայտուն աչքի է զարնում մեր դիվանագիտական ինստիտուների ոչ ակտիվ աշխատանքը, որ նույնիսկ իրենք են ասում։ Հիշո՞ւմ եք վերջին երկու խնդիրները Բելառուսում և Ուկրաինայում, Հայաստանի դեսպանների հետ կապված։ Բառիս բուն իմաստով դիվանագիտական դաշտի անգործությունը բերեց նրան, որ մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ Բելառուսի և Ուկրաինայի հետ։ Գլխավոր խնդիրն այն է, որ սա դառնում է ավանդույթ, որ մեր դիվանագիտական հաստատությունները մի շարք տեղերում չեն աշխատում։

      Ես պետք է ասեմ, որ դրա ուղղակի պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ երբ խոսքը դեսպանների մասին է, սա առաջին հերթին նախագահի խնդիրն է։ Այստեղ միշտ գցում են ԱԳՆ-ի վրա, բայց մեզ հո չեն կարող խաբել։ Մենք գիտենք, թե ով է առաջին դեմքերի հարցում պատասխանատուն։ Եվ սա շատ վտանգավոր է։ Մենք ասում էինք, որ դժբախտաբար Բելառուսում դիվանագիտական աշխատանք չի տարվում, կամ մեկ տարի առաջ ասում էինք, թե ինչու Ուկրաինան պետք է նման դաժան արտահայտություն աներ ապրիլյան պատերազմի դաժան օրերին, բայց հիմա տարբեր երկրների պաշտոնյաներ են դա ասոմ։

      Ավելի լավ էր Մեդվեդևը քննադատեր, քան Սոլովյովը։ Սոլովյովը այն դեմքն է, որ լրջագույն ազդեցություն ունի հենց իր թոք շոուի շնորհիվ։ Եթե ինքն ասում է, ուրեմն դա շատ լուրջ է։ Եվ ցավում եմ, որ ոչ մի տեղ ոչ մի եզրակացություն չեն անում, որ փոփոխություններ կատարվեն, ավելի ունակ մարդկանց նշանակեն։ Կամ ով ասաց, որ տասնյակ տարիներ մարդիկ պետք է մնան իրենց պաշտոններում։ Ես միայն անձերի մասին չեմ խոսում, սա համակարգային խնդիր է։ Եվ ես չեմ հավատում, որ դիվանագիտական աշխատանքի համար նշանակված մարդիկ չեն հասկանում, որ պետք է աշխատեն, գուցե նրանց առջև խնդիրներ չեն դնում։ Բայց այն փաստը, որ հարցերը բարձրացվում են, քննարկվում են, և հետո ոչ մի փոփոխություն չի կատարվում, սա բառիս բուն իմաստով Սերժ Սարգսյանի մեղքն է։

      Այսինքն՝ սա դիվանագիտական թույլ աշխատանքի հետևա՞նք է, թե չունենք պրոֆեսիոնալ դեսպաններ։

      Ձեր ասածին ավելացնեմ այն, որ միգուցե նրանց առջև նման խնդիրներ չեն դրվում։ Ի վերջո, Ուկրաինայի, Բելառուսի շուրջ աղմուկ բարձրացավ, բայց ոչ մի բան չի փոխվել դրանից հետո, ուրեմն նրանց առջև խնդիր չեն էլ դնում։ Եվ այս առումով ոչ թե դիվանագիտական խողովակներն են խնդիրը, այլ նախագահական ինստիտուտը, քանի որ նախագահական ինստիտուտն է արտաքին քաղաքականության ոլորտի, դիվանագիտության գաղափարախոսության, մոտեցումների կոնցեպցիայի կրողը, ստեղծողը։ Մեզ մոտ այն համակարգն է, որ նախագահական ինստիտուտն է խնդիր դնում ԱԳՆ-ի առջև, նախագահական ինստիտուտն է պատրաստում արտաքին քաղաքականության դոկտրինը։ Եվ ամենակարևորը, բոլորը գիտեն, որ դեսպաններին նշանակում է երկրի նախագահը։ Եվ այն, որ ռոտացիա շատ տեղերում չի արվում, և այն, որ այս քննադատություններին ոչ մի արձագանք չկա, խոսում է այն մասին, որ ադեկվատ չի արձագանքում հենց նախագահական ինստիտուտը։

      «Ռուսաստանն այսօր» պետական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն էլ հայտարարել է, որ զենքի վաճառքով Ռուսաստանը շատ բանով կառավարում է Ադրբեջանին: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ է այն հիմնավոր։

      Ես չեմ համարում, որ սա հիմնավոր է։ Հիշում եք, որ որոշ ժամանակ առաջ Ռոգոզինը հայտարարում էր, որ սա բիզնես է, ինչ եք ուզում մեզնից։ Տարբեր բացատրություններ կան։ Եվ ինձ մտահոգում է այն, որ այդ բացատրությունները ինչ-որ չափով լավ ընդունում են ՀՀ իշխանությունները, բայց այս դեպքում ես կառաջարկեմ նրանց ազնիվ լինել։ Եթե Ռուսաստանի այս բացատրություններն ինչ-որ չափով ընդունում են, ուրեմն պարտավոր են նաև Թուրքիայի բացատրությունները ընդունել Ցեղասպանության հետ կապված։ Վաղուց Թուրքիայի կառավարությունը չի ժխտում, որ ջարդեր եղել են, վերջին տասը տարվա ընթացքում առաջին դեմքերի մակարդակով ասում են, որ լուրջ պրոբլեմներ 1915 թվականին կային, բայց մեզ հասկացեք, որ Առաջին համաշխարհային պատերազմ էր և այլն, ինչ-որ բացատրություններ են բերում, կար Կովկասյան ճակատ, որտեղ հայերն ապրում էին, ոչ վստահելի էին և այլն։ Հիմա պարզ է, չէ՞, որ մեր ԱԳՆ-ն և նախագահական ինստիտուտը խիստ հայտարարություններ չեն անի Ռուսաստանի դեմ, եթե դա չեն անում, ուրեմն պետք է ազնիվ լինել և ընդունել այն բացատրությունները, որ տալիս են թուրքերը Ցեղասպանության հետ կապված։

      Պատկերացնում եք՝ մեր ռազմավարական դաշնակիցը ամենաառաջատար զենքերը վաճառում է Ադրբեջանին, և դա օգտագործվում է մեր դեմ։ Եվ եթե լուռ ընդունում են այդ հայտարարությունները, նշանակում է՝ լռությամբ մեր իշխանությունը պարտավոր է ընդունել Թուրքիայի բացատրությունը ցեղասպանության հետ կապված։ Հիմա Ռուսաստանն և Ադրբեջանը բանակցում են Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելու համար, և այդ զենքը ուր է գնալու, պարզ է, որ գալու է Ղարաբաղի շփման գիծ, մասսայական ոչնչացման զենքեր են։ Եվ սա ինչ բացատրություն է, որ այս զենքը տալիս են, որ հազարավոր հայեր սպանվեն այս զենքո՞վ։ Պարզ է, որ այս բացատրությունները մենք ոչ միայն չպետք է ընդունենք, այլ պարտավոր ենք պաշտոնական մակարդակով արձագանքել։

      Կիսելյովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամենահեշտ գործընկերը չէ, և իրենք բաց են թողել հարաբերությունների այն մակարդակը, որը կար։ Մարտի 14-ին Ռուսաստան է այցելելու Սերժ Սարգսյանը: Մոսկվան հնարավո՞ր է առաջարկի Գյումրիի ռուսական բազայի գործառույթներն ընդլայնել տարածաշրջանային մակարդակի: Հնարավո՞ր է այս հայտարարությունը այց բացը լրացնելու նպատակ է հետապնդում։

      Ամեն ինչ կարող է լինել։ Այդ պաշտոնական այցի անոնսը տրված է, որ այնտեղ ռազմական ոլորտի պայմանագրեր կլինեն, բայց ցավոք, պետք է նշել, որ այդ պայմանագրերը չեն ավելացնում Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում մեր անվտանգությունը։ Օրինակ՝ նույն համատեղ զորքերի ստեղծումը, նույն հակաօդային համակարգի համատեղ դարձնելն ուղղակի սահմանափակում են մեր սուվերենությունը։

      Հարցն այն չէ, թե որքան պայմանագրեր կկնքես, հարցն այն է՝ արդյոք դա ուժեղացնում է քո անվտանգությունը, թե ոչ։ Պարզ է, որ Ռուսաստանը իր շահերով է առաջնորդվում, և որքան էլ ես քննադատում եմ Ռուսաստանին, իմ գլխավոր քննադատությունն ուղղում եմ այսօրվա Հայաստանի իշխանություններին, քանի որ իրենք են դա արել։ Ի վերջո, եթե Ռուսաստանը ինչ-որ չափով ճնշում է, պետք է առանձին դեպքերում մերժել։ Հիմա բավական բարդացել են ռուս-բելառուսական հարաբերությունները. Ռուսաստանն ուզում է այնտեղ ռազմաբազա բացել, իրենք մերժում են, Ռուսաստանն ուզում է մի շարք ոլորտներում ավելի սերտ համագործակցություն, նրանք մերժում են, ասում են՝ ինչ ես տալիս դրա փոխարեն, ասում է՝ ոչ մի բան, իրենք էլ մերժում են։ Բելառուսը, այո, դիմադրում է, ասում է, որ եթե ես ԵՏՄ-ի անդամ եմ և դրանից ոչ մի օգուտ չեմ քաղում, ինձ պետք չէ դա։ Եվ Ռուսաստանի կողմից մի քանի հայտարարություն արվեց, որ ինչ դժգոհություններ ունեք, եկեք քննարկենք։ Շատերը չգիտեն, թե ինչ ասաց Պուտինը Ղրղըզստանում. Պուտինն ասաց, որ Ղրղըզստանի նախագահը շատ կտրուկ ձևով պաշտպանում է Ղրղըզստանի անկախությունը, սուվերենությունը, շահերը, և մենք դա հարգում ենք։ Ինչու պետք է այդ հայտարարությունն աներ, ուրեմն ղրղըզները դիմադրում են։ Իսկ Հայաստանի գործող իշխաություններին ինչ տալիս են, ստորագրում են, և ես չեմ տեսնում, որ դա բխում է մեր շահերից։

    6. #846
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,689

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....


    7. #847
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,689

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Մոսկվայի անսպասելի դիմավորումը Սերժ Սարգսյանին
      lragir
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 13 Մարտի 2017,

      Ռուսաստանի Ռոսիա հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկումը, որ պատրաստում է ռուսական պաշտոնական քարոզչության «շտաբի պետ» Դմիտրի Կիսելյովը, մարտի 12-ի թողարկմանը ուշագրավ անդրադարձ է կատարել Հայաստանին, դա նախորդելով Սերժ Սարգսյանի մարտի 14-ին Մոսկվա կատարելիք այցին:

      Գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն՝ այդպես է Ռոսսիա հեռուստաալիքի կիսելյովյան թողարկումը բնորոշել Հայաստանը, պատրաստված ռեպորտաժում ներկայացնելով Հայաստանի տնտեսության առանցքային հարստությունը՝ ինտելեկտուալ ռեսուրսը: Ռեպորտաժի ընթացքում ներկայացվել է Հայաստանում մի քանի հարյուր հազար տարվա գտածոներ, մյուս կողմից նորագույն տեխնոլոգիաներ, պատանիների ռոբոտաշինություն, Թումո կենտրոն եւ այլն:
      Եվ գրեթե զրո քաղաքականություն, թեեւ քաղաքականությունն ըստ երեւույթին հենց դա է: Բանն այն է, որ պատկերը կամ իմիջը, որով ներկայացվել է Հայաստանը, ունի ուշագրավ տողատակ մի շարք հանգամանքների ֆոնին:

      Ինչի՞ հետ է ներկայում ասոցացվում տեխնոլոգիական եւ գիտական զարգացումը, առաջընթացը: Այն գերազանցապես արեւմտյան կամ եվրատլանտյան քաղաքակրթական տրենդն է, եվրատլանտյան քաղաքակրթական այցեքարտը: Այդ բեւեռն է համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը, գեներատորը:

      Այդ իմաստով, եթե Հայաստանը ներկայացվում է որպես գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն, այդ մատուցումն ինքնաբերաբար ասոցացվում է եվրատլանտյան տեխնոլոգիական գեներատորի հետ: Տեղեկատվա-քարոզչական դաշտում թրծված, բազմափորձ եւ դրանում շրջանառվող տեխնոլոգիաների հմուտ գիտակ Կիսելյովը չէր կարող չպատկերացնել այդ տողատակը, չպատկերացներ այդ ընկալումը՝ եվրասիական տարածությունում Հայաստանի «եվրատլանտյան քաղաքակրթության» այցեքարտ ընկալվելու հանգամանքը:

      Մինչդեռ Ռուսաստանի գլխավոր քարոզչաալիքներից մեկը դա ներկայացնում է ոչ թե իբրեւ «համաշխարհային դավադրություն», այլ իբրեւ Հայաստանի «լեռների մեջ պարփակված աշխարհագրությամբ» տնտեսության առավելություն:

      Հազիվ թե հնարավոր լինի պատկերացնել այդօրինակ ազդակներից ավելի մեծ իրական քաղաքականություն, որտեղ խաչվում են մի շարք տարաբնույթ տնտեսա-քաղաքական եւ անվտանգային շահեր, ընկալումներ:
      Ի՞նչ էր արտահայտում կիսելյովյան բազմիմաստ ակնարկը, հավանաբար առավել պարզ կլինի ժամանակի ընթացքում: Դա Հայաստանի հետ հարաբերություններում նոր՝ միջպետական եւ գործընկերային քաղաքականության անցնելու ռուսական պատրաստակամության դրսեւորո՞ւմ է, ի տարբերություն մինչ այժմ գերակա «վասալայինի»:

      Բանն այն է, որ մինչ այժմ ռուսական քարոզչության շեշտադրումներում գերակշռել է այն, որ Հայաստանը ոչինչ է, իրենից չի ներկայացնում ոչ մի բան եւ կորած է առանց Ռուսաստանի աջակցության:
      Մինչդեռ այժմ ներկայացվում է գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոն, որն ունի «լեռներով փակված» լինելու պարագայում ինքն իր ճանապարհն ու զարգացումը գտնելու մարդկային, ինտելեկտուալ ռեսուրս, նոր սերունդ եւ հնարավորություն:

      Թե՞ Ռուսաստանի ազդակն ուղղված է Արեւմուտքին՝ Հայաստանի հարցում փոխզիջման գալու պատրաստակամության մասով, ինչը նույնն է թե Կովկասի անվտանգության նոր համակարգի շուրջ փոխզիջում, որը հիմնված կլինի արեւմտյան տեխնոլոգիաների եւ ռուսական կոորդինատորության վրա:

      Ի վերջո, ինչն է ժամանակակից անվտանգության հիմքը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ ռազմական առումով՝ իհարկե տեխնոլոգիական եւ գիտական ներուժը: Եվ այդ տեսանկյունից ցուցադրվողը Հայաստանի ոչ միայն զարգացման, այլեւ անվտանգության ներուժն է:

      Իսկ գուցե ազդակն ուղղված է Թուրքիային ու Ադրբեջանի՞ն՝ հնարավոր է նաեւ Արեւմուտքին ուղղված մեսիջի «փաթեթում», որ անհեռանկար է Հայաստանը շրջափակմամբ խեղդելու հնարավորությունը, քանի որ Հայաստանի զարգացման մեխը տեխնոլոգիաներն ու ինտելեկտն են, որոնք կճեղքեն ցանկացած շրջափակում, այն էլ 21-րդ դարում: Գուցե այդպիսով Մոսկվան ձգտում է «ազատել օձիքը» թուրք-ադրբեջանական ակնհայտ հայցերից, որոնք ուղղված են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը նախաապրիլյան իրադրության բերելուն:

      Ռուսաստանը վերջին տարիներին Հայաստանի հանդեպ վարել է շահերի եւ արժանապատվության ոտնահարման այնպիսի հետեւողական եւ «նպատակասլաց» քաղաքականություն, բոլոր՝ այդ թվում առավել եւս քարոզչական ոլորտում, որ դրանից շոշափելիորեն, սկզբունքորեն շեղված նոր մատուցումը՝ այն էլ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցից առաջ, առերեւույթ լինելով ողջունելի, խորքային առումով առաջացնում է հարցեր՝ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ քաղաքականությու՞նն է փորձում փոխել՝ բախվելով Հայաստանի զինուժի եւ հանրության ապրիլյան դիմադրությանը, թե՞ փոխում է ծուղակները, քանի որ այլեւս հնարավոր չէ Հայաստանը գցել հների մեջ:

    Page 57 of 57 FirstFirst ... 74754555657

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. article: Armenians Are Their Worst Enemies!
      By gmd in forum General Armenian Talk
      Replies: 0
      Last Post: 11-27-2006, 10:15 AM
    2. The United States Needs No Enemies,
      By Gavur in forum Armenian Genocide News
      Replies: 20
      Last Post: 05-22-2006, 12:02 PM
    3. Friends don't let friends vote Republican...
      By ckBejug in forum Jokes & Humor
      Replies: 0
      Last Post: 08-06-2004, 03:22 PM
    4. Turn ons
      By jahannam in forum Love and Romance
      Replies: 338
      Last Post: 01-09-2004, 11:11 PM
    5. How about the turn Downs?
      By fIReBuRntInHeLL in forum General Talk
      Replies: 44
      Last Post: 06-21-2003, 10:16 AM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •