• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 1 of 57 12341151 ... LastLast
    Results 1 to 15 of 851

    Thread: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    1. #1
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Մոսկվայի շանտաժն անցնում է բոլոր սահմանները
      Հայկ Արամյան
      Հինգշաբթի, 23 Մայիսի 2013
      http://www.lragir.am/index/arm/0/comments/view/83421


      Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունն արտաքին ասպարեզում որոշակի կոնկրետ քայլեր է արել դիվերսիֆիկացման ուղղությամբ, որով էլ կարելի է բացատրել Ռուսաստանի հիստերիկ քայլերը Հայաստանի հանդեպ: Դրանք վերջին շրջանում արտահայտվեցին գազի գների եւ Ղարաբաղի հարցում այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններում: Հիշեցնենք, որ Լավրովը Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում խոսեց ադրբեջանական հողերը վերադարձնելու մասին: Սա դիվանագիտական պրակտիկայում նոնսենս է թե ձեւակերպման եւ թե առկա իրողությունների համատեքստում:
      Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ ավելին է, քան պարզ շանտաժը: Ռուսաստանը հուսալի արգելափակել է Հայաստանը Ադրբեջանով ու Թուրքիայով, տապալել է հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու փորձը, թուրքական կողմի հետ արձանագրություններում վերջին պահին ավելացնելով հայկական կողմի համար անընդունելի կետեր: Այնուհետեւ, Թուրքիային հավաստիացումներ է տվել Մոսկվայի 1921 թ. ամոթալի ու միջազգային իրավունքի տեսակետից անօրինական պայմանագրին հավատարիմ մնալու մասին: Հիշեցնենք, որ այդ պայմանագրով Թուրքիան ու Ռուսաստանը կիսել են հայկական տարածքները եւ ոչնչացրել հայկական պետությունը: Ռուսաստանը մեծ ծավալներով ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին: Մոսկվան տապալել է Հայաստանի փորձերը՝ նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ, փոխարենը ներկայում ատոմակայան է կառուցում Թուրքիայում, ինչը Հայաստանին կզրկի անվտանգության կարեւորագույն բաղադրիչից: Բացի այդ, Հայաստանի սահմանները վերցնելով իր ձեռքը, Մոսկվան իր վերահսկողության տակ է առել բոլոր կոմունիկացիաները, այդ թվում իրանական ուղղությամբ:
      Մնացել է մեկ բան՝ Ադրբեջանի օգնությամբ զորք մտցնել Ղարաբաղ եւ վերջնականապես լուծել հայերին արտաքսելու հարցը, ինչը Ռուսաստանին չհաջողվեց ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:
      Ռուսաստանի հնարավորություններն այս տեսակետից բավական մեծ են՝ Հայաստանում իշխում է ոչ լեգիտիմ ռեժիմ, իսկ քաղաքական դաշտը գրեթե ամբողջությամբ գտնվում է նրա ազդեցության տակ: Այս ամբողջ ընթացքում, հայկական քաղաքական եւ մեկնաբանական դասը վեր է ածվել Ռուսաստանի փաստաբանի ու էմիսարների եւ զբաղված է նրա քայլերի արդարացմամբ: Ստացվել է տարօրինակ ու բավական արգահատելի պատկեր՝ հայերը արդարացնում են սեփական երկրի դեմ մեկ այլ երկրի քայլերը, հղում անելով տեղական ոչ լեգիտիմ ռեժիմին, դրանով արդարացնելով նաեւ սեփական դիրքորոշումը:
      Իսկ այդ դիրքորոշումը վերջերս ձեւակերպեց ռուսական հայտնի հայազգի էմիսարներից մեկը՝ նա հայտարարեց, որ Ռուսաստանի քայլը ոչ թե Հայաստանի ժողովրդի, այլ իշխանության դեմ է: Քիչ ինչ բացելով այս փակագծերը, կարելի է մեկնել այսպես՝ Ռուսաստանը փորձում է նման ձեւերով շանտաժի ենթարկել Հայաստանի իշխանությանը, նրանից զիջումներ ու հավատարմություն կորզելու նպատակով: Այլ բան հնարավոր չէ ենթադրել, հաշվի առնելով, նախ, որ օրինակ գազի թանկացումից հաստատ իշխանավորները չեն տուժելու, այլ՝ հայ ժողովուրդը, եւ երկրորդ՝ հայկական քրեական-օլիգարխիկ-իշխանական ռեժիմն ընդամենը ռուսական «նախագիծ» է, որը ստեղծվել է Մոսկվայի բարձր հովանու ներքո: Մոսկվան միշտ ձգտելու է Հայաստանում ունենալ նման որակների ռեժիմ, թեեւ արդեն նույնիսկ նման ռեժիմի վրա վերահսկողությունը գնալով բարդանում է ու դառնում անհնար:
      Հայաստանի դեմ Ռուսաստանի քայլերը միշտ ուղղված են եղել իրականում հայ ժողովրդի դեմ. թե անցյալ դարասկզբին Արեւմտյան Հայաստանում, թե Ղարաբաղում անցյալ դարի 90-ականներին՝ տեղահանություններ, պատժիչ արշավանքներ: Հայաստանի տնտեսական եւ արտաքին քաղաքական հնարավորությունների արգելափակումը նույնպես իշխանության դեմ քայլեր չեն, այլ՝ հայ ժողովրդի, որովհետեւ միշտ էլ իշխանությունը չի տուժել, այլ ժողովուրդը, որը զրկվել է սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու հնարավորությունից:
      Սակայն, նույնիսկ նման ռեժիմներն ինչ որ պահի, թեկուզեւ սեփական կաշին փրկելու մղումով, փորձում են դուրս գալ այս իրավիճակից: Հայ հանրության խնդիրը, ինչպես գրված է հին ձեռագրերում, եւ որը եղել է ցավալի երկընտրանք դարեր շարունակ, «սեփական հիվանդ ոչխարի ու օտարի առողջ գայլի» միջեւ ճիշտ ճանապարհով գնալն է՝ բացառելով ու չտրվելով արտաքին շանտաժին ու էմիսարներին, եւ չհանդուրժելով նրանց դրածո հայկական քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունն իր բոլոր սեգմենտներով, որի միջոցով էլ ճնշել ու ոտնատակ են տվել հայկական պետության անկախությունը, արժանապատվությունն ու զարգացումը:

    2. #2
      Registered User bell-the-cat's Avatar
      Join Date
      Oct 2004
      Posts
      4,137

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      I suppose it makes a change. Usually Armenia blames everyone except Russia for its problems.
      Plenipotentiary meow!

    3. #3
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Այսօր Արցախի տարածքների անգամ մի մասի հանձնումը չի կարող ձեռնտու լինել ՌԴ-ին` պայմանավորված իրանական գործոնով
      25 Մայիսի 2013

      «ՌԴ-ի համար ստատուս-քվոն անընդունելի է, բայց այն առաջին հերթին անընդունելի է հենց Ադրբեջանի, Հայաստանի և այն մարդկանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում:
      Ես դրանում խորապես համոզված եմ: Ստատուս-քվոն ոչ միայն անորոշություն է մտցնում ադրբեջանական հողերի վերադարձի հարցում, այլև նշանակում է տնտեսական բլոկադա Հայաստանի համար, այդ պատճառով էլ այստեղ ոչ ոքի պետք չէ համոզել այդ կարգավիճակի անընդունելի լինելը», - օրեր առաջ ադրբեջանցի գործընկերոջ` էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

      «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն երեկ լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իրականում Մինսկի խմբի համանախագահող երկիրը կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը. «Սա բլա- բլա է, այլ կերպ ասած` Ադրբեջանի ականջը շոյող բառեր, ինչը բնական է` ում հետ հանդիպում են, այդ պահին նրանց հաճո բաներ են ասում: Ռուսաստանի հետաքրքրությունների մեջ է մտնում ստատուս-քվոյի պահպանմանը պաշտպանելը, քանի որ այն ձեռնտու է առաջին հերթին իրեն: ԵՄ մեր անդամակցում տարածաշրջանային ստատուս-քվոն կարող է խախտվել»:

      Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը HayNews.am-ի հետ զրույցում ըստ էության, համաձայնեց Աշոտ Մանուչարյանի հետ` նկատելով, թե այն լուրջ մտավախության առիթ չպետք է տա. «Այսօր Արցախի տարածքների անգամ մի մասի հանձնումը չի կարող ձեռնտու լինել ՌԴ-ին` պայմանավորված իրանական գործոնով: Ինչու՞, ավելի կոնկրետ բացատրեմ` Ադրբեջանն Իսրայելի կողմից հարաճուն կերպով վերածվում է ագրեսիայի հարթակի, ինչը բնականաբար հակասում է ՌԴ-ի կենսական շահերին: Հասկանալի է, որ «վերադարձված» տարածքները ևս դառնալու են հակաիրանական պլացդարմ: Նման հարված սեփական կենսական շահերին Ռուսաստանը թույլ չի տա, այլ կերպ` չի գնա ինքն իր դեմ: Այնպես որ, Լավրովի ասածը մեծ մտավախության և իրարանցման առիթ չպետք է տա, մյուս կողմից` հայկական կողմը պետք է հստակ արտահայտի իր դիրքորոշումը` Ադրբեջանին կարելի է հաճոյանալ, բայց այլ մեթոդներով` ոչ ի հաշիվ ռազմավարական դաշնակցի շահերի»:

      Հարցին` որքանո՞վ է ադեկվատ հայկական կողմի պահվածքը նման դեպքերում, Դավիթ Ջամալյանը նախ հիշեցրեց` կա պաշտոնական Երևան և պաշտոնական Ստեփանակերտ: Այնուհետ, թե վերջին տարիներին պաշտոնական կտրուկ դիրքորոշում է արտահայտում` տարածքները չզիջելու, իսկ պաշտոնական Երևանն էլ Արցախի դիրքորոշման հետքերով է գնում:

      «Տեսեք Շավարշ Քոչարյանի արձագանքը, նա շատ լավ թեզեր է շրջանառության մեջ դրել` ճանաչեք Արցախի անկախությունը և նոր միայն խոսեք ստատուս քվոյի փոփոխությունից, Արցախի հետ դեռ քննարկեք և նոր որոշումներ կայացրեք, թե ինչը ոնց անել: Իհարկե, այնտեղ օգտագործվում է «ագրեսիայի հետևանքները վերացնելու» տերմինը, բայց դա չի նշանակում տարածքների զիջում, այլ` ճշգրտում` հաշվի առնելով Շահումյանի օկուպացիան: Պարոն Քոչարյանը հստակ խոսում է Արցախի այդ տարածքների օկուպացման մասին: Այսինքն` բավական ադեկվատ հայտարարություններ է անում»,- մանրամասնեց փորձագետը:

      HayNews.am

    4. #4
      Registered User
      Join Date
      Feb 2005
      Location
      Nowhere
      Posts
      6,630

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Quote Originally Posted by bell-the-cat View Post
      I suppose it makes a change. Usually Armenia blames everyone except Russia for its problems.
      I wouldn't wish Armenia's unenviable geopolitical position on anyone. I mean, it borders two countries that can only view the region with imperial eyes (Turkey and Iran; though Russia would fall under this category if it actually bordered Armenia), a revanchist, bellicose, militarizing post-Soviet state with identity issues (Azerbaijan), and a country that has a bigger ego than God himself (Georgia).

    5. #5
      Registered User
      Join Date
      Feb 2005
      Location
      Nowhere
      Posts
      6,630

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Hmm...

      Sarkisian to Shun Ex-Soviet Summit

      In what some observers see as a deliberate snub, President Serzh Sarkisian will not take part in an informal summit of Russia and its ex-Soviet military allies that will take place in Kyrgyzstan’s capital Bishkek on Tuesday.

      Sarkisian’s office on Monday declined to give a clear reason for his decision not to attend the meeting of heads of state from the Russian-led Collective Security Treaty Organization (CSTO). The presidential press secretary, Arman Saghatelian, said only that participation in the Bishkek summit is “not on his schedule.”

      More: http://www.azatutyun.am/content/article/24998766.html

    6. #6
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Հիշողությանը դավաճանելու հատուցումը
      Իգոր Մուրադյան
      Երեքշաբթի, 28 Մայիսի 2013


      Մայիսի 27-ին Երեւանում տեղի ունեցավ հետաքրքիր եւ հնարավոր է նշանակալի իրադարձություն՝ կլոր սեղան, Ռուսաստանի ամենախելացի մարդու՝ Սերգեյ Կուրղինյանի մասնակցությամբ: Դա մեծ հետաքրքրություն էր առաջացրել, սակայն, ցավոք, այս միջոցառման մասնակիցների մեջ գործնականում չկային քաղաքագետներ ու վերլուծաբաններ:
      Սերգեյ Կուրղինյանն, ինչպես միշտ, առաջարկեց աշխարհի զարգացման հայեցակարգ, առաջ քաշեց մարդկության զարգացման առաջնահերթ խնդիրները, ինչը բավական հետաքրքիր էր, հատկապես Երեւանի համար, որտեղ քաղաքական հեղինակները տարված են առավել կոնկրետ խնդիրներով:
      Կուրղինյանը մեծ դեր է խաղացել քաղաքական հետազոտությունների մեթոդի զարգացման մեջ, այսպես կոչված ամբողջական վերլուծությունը, որը դարձել է շատ երկրներում վերլուծաբանների մեթոդը: Իհարկե, մեթոդը նոր չէ, սկզբունքորեն, սակայն նրա գլխավորած Փորձարարական ստեղծագործական կենտրոնն առաջարկել է այդ մեթոդի բազմաթիվ իլյուստրացիաներ:
      Սակայն բանն, իհարկե, վերլուծության մեթոդների մեջ չէ, այլ համաշխարհային զարգացման յուրօրինակ տեսլականի: Այս անգամ, գլոբալ խնդիրների կողքին, Կուրղինյանն առաջարկեց Ռուսաստանի հետ Հայաստանի մերձեցման տրամաբանությունն ու պայմանները, ինչն իրականության մեջ նշանակում է Հայաստանի կլանումը ոմն նոր կայսրության կողմից, որպես միակ պաշտպան աճող սուննի խալիֆաթից, որպես ԱՄՆ գործընկերոջ եւ դաշնակցի:
      Ընդ որում, զգուշացում արվեց ոչ միայն խալիֆաթի մասով, այլեւ Եվրոպական միության երկրներում սպասվող «ինցեստի» մասին օրենքի: Այս ամենը հասկանալի է, եւ այս աճող միտումներով մտահոգ են ոչ միայն Ռուսաստանում:
      Միեւնույն ժամանակ, Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության մասին հարցի կոնկրետացման փորձին ի պատասխան, մասնավորապես Ադրբեջանին զենքի մատակարարումների մասով, առաջարկվեցին թեզեր ռուսական էլիտայի՝ պրոհայկական եւ պրոադրբեջանական խմբավորումների բաժանվածության մասին: Սակայն, եթե նշվեցին պրոադրբեջանական լոբբիստների անուններ ռուսական իշխանության ամենավերեւներում, ապա պրոհայկական լոբբիիզմը, պարզվեց, զուրկ է անուններից:
      Սակայն դա չէ խնդիրը: Մոսկվացի քաղաքագետը բերեց իր գլխավոր փաստարկը՝ Ռուսաստանն օգնել է հայերին Ղարաբաղում, այդ թվում «Լաչինը գրավելու ժամանակ»: Դժվար է հասկանալ, թե ինչն էր նկատի առնվում՝ երեւի ռուսական բանակի երկու պատժիչ արշավանքները Ղարաբաղի հայ բնակչության դեմ: Ինչպես հայտնի է, դրանց արդյունքում ոչնչացվեց 40 հայկական գյուղ եւ սպանվեց 1000 մարդ:
      Բայց ինչո՞ւ այնքան տեղեկացված քաղաքագետը, որպիսին է Ս. Կուրղինյանը, ով երկու անգամ եղել է Ղարաբաղում, չգիտե այդ մասին: Դա հեշտ է հասկանալ: Քանի որ Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչների մի ողջ բույլ, լավ օրապահիկի ու վճարի դիմաց, այդ թվում սովյալ տարիներին, ամեն ինչ արեցին հայ ժողովրդի դեմ Ռուսաստանի այդ հանցագործությունները մոռացության տալու համար: Այս մարդիկ լիովին վարկաբեկված են եւ ծաղրված հասարակության կողմից, սակայն շարունակում են Ռուսաստանին «սրբացնելու» իրենց այլանդակ գործը: Հենց նրանք են մեղավոր հիշատակին դավաճանելու համար, որն արեց հայ հասարակությունը, վախկոտությունն ու խալյավայի փնտրտուքը ներկայացնելով որպես պրագմատիզմ:
      Կլոր սեղանի ժամանակ հրապարակվեցին ինչ որ սոցիոլոգիական հարցման թվեր, որոնք խոսում են Ռուսաստանի հանդեպ հայերի ինքնամոռաց սիրո մասին: Դա պարզ պրոֆանացիա է, ամոթալի ու խայտառակ: Հայերը Ռուսաստանը չեն սիրում, նրանք լավագույն դեպքում ցինիկաբար են վերաբերվում նրան, իսկ այլ ինտերպրետացիայով՝ վախենում են:
      Ինչ վերաբերում է «երրորդ ձեռքի» հայ հեղինակներին, նրանք պարզապես սպասում են Ռուսաստանի եւ հայ «գետաձիերի» կերակրատաշտի պրակտիկայի շարունակմանը, որոնք կոչված են շարունակել «եղբայրական հարաբերությունների» նողկալի ավանդույթը, նենգափոխելով քաղաքականությունը:
      Կուրղինյանի ժամանումը եւ ելույթը կրկին ցուցադրում են ոչ միայն տրամաբանության անտեսումը, այլեւ էթիկայի նորմերը մի ողջ ժողովրդի հանդեպ, որ իբր դաշնակից է Ռուսաստանին:

    7. #7
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Կուրղինյանը չթագավորեց «ավերակների» վրա
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Մեկնաբանություն - Երեքշաբթի, 28 Մայիսի 2013,

      Ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի հայաստանյան ելույթը հասկանալիորեն արժանացել է Հայաստանի հասարակության աղմկոտ արձագանքին: Կուրղինյանը կրեմլյան քաղաքագիտության ծանր հրետանիներից է եւ պատահական չէ այն, որ Ռուսաստանը նրան Հայաստան է գործուղում Մեծ Բրիտանիայի Արքայազն Չարլզի այցին զուգահեռ:
      Կուրղինյանը Երեւանում բնականաբար զբաղվելու էր Ռուսաստանի կայսերապաշտական գաղափարների քարոզչությամբ, ինչն էլ արեց փաստացի: Նրա քարոզչություն-վերլուծություններն էր առաջացրին բավական մեծ, ու շատ առումներով արդարացի եւ հիմնավոր հանրային աղմուկ, քանի որ քաղաքագետի վերլուծությունները շատ հարցերում պարզապես այնքան անբռնազբոս էին, որ նկատելիորեն խախտում էին պատշաճության սահմանների հսկայական հատվածներ:
      Բայց, քաղաքագետի այցի ու ելույթի առումով հատկանշական է մի պարագա: Կուրղինյանը կարծես թե ձեռնպահ մնաց սպառնալիքներից: Այսինքն, չհնչեցին խոսքեր այն մասին, թե առանց Ռուսաստանի Հայաստանը կյանք չունի, թե Ռուսաստանը Հայաստանի միակ հույսն է, ինքնության պահապանը եւ այլն: Վերջին շրջանում Ռուսաստանը շաղ էր տալիս այդօրինակ ձեւակերպումներ՝ Հայաստանում իր նախկին դեսպան Կովալենկոյի եւ տարբեր ռուսաստանյան մեկնաբանների շուրթերով: Կուրղինյանի շուրթերը այդ առումով կարծես Կրեմլը թողեց «չպղծված»:
      Իհարկե, քաղաքագետի վերլուծությունների ենթատեքստում նշմարվում էիր անուղղակի այդ սպառնալիքները, մեղմ ասած ոչ այնքան լուսավոր հեռանկարների տեսքով, բայց փաստն այն է, որ ուղղակի իմաստով մեր հայրենակից հարգարժան քաղաքագետը սպառնալիքներ չհնչեցրեց: Միգուցե խնայեց հայրենակիցներին, թեեւ այդ իմաստով նրա վերլուծությունները բավական անխնա էին այլ տեսանկյունից:
      Սակայն հիմնական պատճառն ըստ երեւույթին ոչ թե արյան կանչն էր Կուրղինյանի մոտ, այլ տրամաբանության առկայծումները Մոսկվայի քաղաքականության մեջ: Բանն այն է, որ Կրեմլը կարծես թե արձանագրում է, որ սպառնալիքների լեզուն Հայաստանի հասարակության հետ հարաբերություններում սկսել է խափանումներ տալ, եթե նախկինում գործում էր անթերի:
      Թեեւ Հայաստանի քաղաքական ուժերը Կրեմլի սպառնալիքների հարցում ոչ միայն լուռ են, այլ նույնիսկ իրենց կամ Կրեմլին կից գործող փորձագիտական հանրույթի օգնությամբ զբաղված են դրանք արդարացնելու հետեւողական, եւ ոչ միայն պոստֆակտում, այլ նաեւ պրոֆիլակտիկ փորձերով, Հայաստանի հանրային, քաղաքացիական տարբեր շրջանակները այլեւս չեն վարանում իրենց հստակ դիրքորոշումն արտահայտել Ռուսաստանի սպառնալից տոնի, մահակային, կացնային մեթոդաբանության, Հայաստանի եւ նրա քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու, Հայաստանի ինքնիշխանության իրավունքը սահմանափակելու փորձերի հանդեպ:
      Դեսպան Կովալենկոյի, մեկնաբաններ Շեւչենկոյի, Լեոնտեւի, այլ օդիոզ եւ ամբիցիոզ հեղինակների սպառնալիքներից եւ արհամարհական գնահատականներից հետո Հայաստանի հասարակությունը ոչ միայն «խելքի չի գալիս», այլ տեղի է ունենում հակառակ էֆեկտը, եւ Հայաստանում ավելի ու ավելի է պարզ դառնում, որ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունն ամենեւին դաշնակցային չէ, չի եղել, եւ այսպես շարունակելու դեպքում չի էլ լինի՝ գոնե պետական եւ հասարակական տրամաբանության տեսանկյունից:
      Ըստ երեւույթին, դրանից հետո Կրեմլը որոշել է սպառնալիքների փոխարեն փորձարկել համոզելու, վերլուծական մեթոդաբանությամբ սեփական դիրքորոշումները փաստարկելու մեթոդը: Մյուս կողմից, Կրեմլի գաղափարները վերլուծական գործիքներով սպասարկելու առաքելությունն ապոլոգետների այսպես ասած առաջին «դեսանտի» մոտ ակնհայտորեն չստացվեց, եւ նրանք սպառնալիքներից ու արհամարհանքից բացի, որեւէ այլ փաստարկի այդպես էլ ունակ չեղան: Նույն վիճակն է նաեւ Հայաստանի այն քաղաքական ու քաղաքագիտականն շրջանակների մոտ, որոնք տեղում էին փորձում ստանձնել ռուսական գծի լոկոմոտիվի դերը, ընդ որում տարբեր քաղաքական ճամբարներում տեղավորվելով:
      Դրանից հետո արդեն մնում է «մարտի դուրս բերել միայն ծերուկներին»: Սերգեյ Կուրղինյանն այդ առումով Մոսկվայի վերջին հույսն է, թեեւ դատելով Հայաստանի հասարակության առաջին արձագանքից, այդ մասին կարող ենք խոսել անցյալ ժամանակով՝ հույսն էր, քանի որ հմուտ եւ փորձառու քաղաքագետն անգամ Հայաստանի հանրության համար համոզիչ չէր: Նա երեւի թե «համոզեց» միայն նրանց, ովքեր տապալվել էին իրենից առաջ եւ իրեն թողել ավերակների վրա «թագավորելու» չափազանց բարդ գործը:
      Այնպես որ, Կուրղինյանի տապալումն էլ իհարկե նրա վարպետության կամ փորձառության պակասի հետեւանք չէ, այլ այն ավերակների, որ նրանից առաջ Հայաստանում երկու տասնամյակ շարունակ թողել էին Հայաստանի հանդեպ ռուսական կայսերապետական քաղաքականությունն ու դրա «պարեկները»:

    8. #8
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Հին պաշար հայկական быдло-ի համար
      Իգոր Մուրադյան
      Մեկնաբանություն - Չորեքշաբթի, 29 Մայիսի 2013, 19:19

      http://www.lragir.am/index/arm/0/comments/view/83667
      Ռուսաստանում միայն ծայրահեղ ցինիկ եւ ինքնավստահ մարդիկ կարող էին համարել, որ Արեւմուտքի հետ մերձենալու Հայաստանի ձգտման պատճառը քարոզչական ջանքերի պակասն էր, գումարած քաղաքական, տնտեսական եւ գաղափարախոսական անհրաժեշտ ճնշման բացակայությունը:
      Անկասկած, դա հին ու ստուգված մեթոդ է, նկատի առնելով նաեւ այն, որ անկախ գոյության 23 տարիների ընթացքում հայ հասարակության լայն շերտերը ձեռք չեն բերել ոչ քաղաքական, ոչ էլ ինտելեկտուալ փորձ, եւ իրենց մենթալությամբ մնացել են իրենց բյուջետային դրախտում ինչ որ տեղ (լրացված կոռուպցիայով): Մի խոսքով, быдло-ն մնում է այդպիսին սոցիալական ցանկացած ֆորմացիայի դեպքում, անկախ կրթությունից ու նյութական վիճակից:
      Հենց հարմարվողների ու քաղաքական դեգեներատների այս բազմաքանակ բանակի վրա է արվում մոսկովյան քաղտեխնոլոգների ու տեղեկատվական ծառայությունների խաղադրույքը: Մոսկվացի քաղաքագետ եւ մտածող Սերգեյ Կուրղինյանի ներկայիս այցը, հնարավոր է, իր համար անսպասելիորեն դարձավ Հայաստանում հակառուսական տրամադրությունների ավելի տարածման առիթ: Կարելի է լինել լավ տեղեկացված եւ ունենալ գլոբալ բնույթի հայեցակարգերի փաթեթ, սակայն լավ կլիներ հասկանալ, ուր եւ ինչու ես ժամանում:
      Հնարավոր է, Հայաստանի գոյություն չունեցող քաղաքագետների ասոցիացիայում նրա ելույթի ամենահատկանշական մասն այն փաստարկներն էին, որոնք գործի են դրվել քարոզելու Ռուսաստանին Հայաստանի միացման ճակատագրական անխուսափելիությունը:
      Պետք է նաեւ նշել, որ այդ հանդիպմանը ներկան գտնվողները ոչ մի կապ չունեին ակտուալ քաղաքագիտության հետ (մի երկու պրոֆեսոր, որոնցից մեկը դատողություններ էր անում հանրամատչելի թեմաներով, նախագահի մշտական թեկնածու, պաշտոնաթող գեներալ, որը չէր հասկանում, թե ինչպես է հայտնվել այդտեղ, պաշտոնաթող գնդապետ, ում ձեռնտու է հակակառավարական ցանկացած փաստարկ, ինչ որ ոչ համարժեք «սոցիոլոգիական հետազոտության» օպերատորներ, եւ մեկ քաղաքագետ-սադրիչ): Եւ այսպես, ինչ փաստարկներ էին բերվում:
      Հայաստանի վրա կախվել է մահացու վտանգ ի դեմս սուննի խալիֆաթի, որը ստեղծում է ԱՄՆ-ը Ալ-Կաիդայի հետ համագործակցությամբ: Ընդ որում, Թուրքիան նույնպես մտնում է այս քաղաքականության ուղեծիր: Այսինքն, եթե նախորդ 70 տարիներին սպառնալիքը միայն տարածաշրջանային էր, Թուրքիայի կողմից, ապա ներկայում դարձել է գլոբալ:
      Երեւում է, այս սպառնալիքը չեզոքացնելու համար Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բանակցություններում փորձում է անթաքույց առեւտուր անել Հայաստանի շահերով:
      Եթե Հայաստանի վրա կախվել է այդպիսի մահացու վտանգ, ապա Ռուսաստանի ինչի՞ն է դա պետք, արդյոք ռուսները պատրաստվում են արյուն թափել Հայաստանի համար: Միջազգային պրակտիկայում դաշնակիցների հարաբերությունները ենթադրում են գործընկերների դիրքերի ամրապնդում, ոչ թե նրանց ինքնիշխանության ոչնչացում: Ադրբեջանի հետ սեփական հարցերը Հայաստանի հաշվին լուծելու մի շարք փորձերից հետո Մոսկվայում պարզել են, որ նույնիսկ ներկայիս իշխանության դեպքում անհնար է հանձնել հայկական շահերը օպերատիվ ռեժիմում, քանի դեռ Հայաստանը մնում է ինքնիշխան պետություն:
      Սուննի արմատականությունը սպառնում է շատ պետությունների, այդ թվում Իրանին, եւ ի՞նչ, Ռուսաստանը պատրաստվում է միացնել Իրանի՞ն: Է՞լ ում է պատրաստվում փրկել Ռուսաստանն այն երկրներից, որտեղ սուննի իսլամը դառնում է առավել տարածված կրոն:
      Եվրամիության հետ Հայաստանի մերձեցման դեմ որպես գլխավոր հակափաստարկ բերվում է այն, որ Եվրոպայում ընդունվում են օրենքներ միասեռական ամուսնությունների մասին, եւ սպասվում է օրենք արյունապղծության մասին, ինչը պետք է որ մահու չափ վախեցնի Հայաստանին: Բայց ի՞նչ կապ ունի այդտեղ օրենքը, Ռուսաստանում ով ում հետ ուզում է՝ քնում է: Իսկ Ադրբեջանում, օրինակ, արյունապղծությունը ազգային խորն ավանդույթ է: Այդ դեպքում, ո՞ւմ միանալ: Երեւում է, փաստարկների մեջ կա թերություն:
      Ս. Կուրղինյանը փորձում է առաջարկել ռուսական ժամանակակից էլիտայի դեֆինացիաներ, որի մի մասն ունի կոմպրադորական բնույթ, մյուս մասը՝ ոմն հայրենասիրական, ինչը թվում է լիակատար հիմարություն եւ ձգտում՝ ռուսական բուրժուազիայի մի մասի «կվասային» հայրենասիրությունը ներկայացնել որպես պետական շահերի արտահայտություն: Ռուսական ողջ էլիտան ձգտում է ապրել եւ նմանվել ամերիկյանին. ոչ թե եվրոպականին, այլ հենց ամերիկյան էլիտային, իսկ ավելի ճիշտ՝ ոչ թե էլիտային, այլ այդ էլիտայի ծառայի: Ռուսաստանում այդպիսին չլինելը նշանակում է չլինել այն շրջանակներում եւ հասարակության այն շերտում, որոնք ապահովում են առեւտրային ու կենսական հաջողություններ:
      Ս. Կուրղինյանն ինքզինքը դասում է հակաէլիտային, նկատի առնելով, որ Ռուսաստանում գոյություն ունի նման էլիտար խումբ: Հակաէլիտային կարելի է երբեմն նկատել Էդուարդ Լիմոնովի եւ նրա ընկերների հանրահավաքներում, եւ դեռ պետք է հետաքրքրվել նրանց անձնական շահերով եւ նպատակներով:
      Կուրղինյանի ելույթը եւս մեկ անգամ հաստատեց, որ Մոսկվայում մինչ այժմ վստահ են, որ Ռուսաստանը հայերին ցուցաբերել է էական օգնություն ղարաբաղյան պատերազմում: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանը վարձկաններ ու զենք էր տրամադրում ադրբեջանական կողմին, երկու պատժիչ արշավանք կազմակերպեց հայերի դեմ, որոնք ուղղված էին Ղարաբաղում հայերի ֆիզիկական ոչնչացմանը:
      Ընդ որում, Կուրղինյանը չի թաքցնում, որ շարժման ամենասկզբում ելույթ է ունեցել ընդդեմ հայերի ազատագրման իրավունքի: Եւ նման անցյալով ժամանել Հայաստան, այն էլ քարոզչական նպատակներով: Փորձեր ադրբեջանական ազգանունով մոսկովյան որեւէ քաղաքագետ նման «ծառայողական ցուցակով» մեկներ Ադրբեջան, եւ դեռ ներդներ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու գաղափարը:
      Այսպիսով, ներշնչվում է այն միտքը, թե Հայաստանը կարող է բավարարվել նրանով, ինչ ունի, իսկ այ Ադրբեջանը առանձնահատուկ կլիենտ է, եւ ռուսական զենքով հայերի սպանության հնարավորությունը նորմալ է, ինչպես ասում էին ռուս գեներալներն ու փորձագետները Մոսկվայում (մենք այդ նորմալ բառը կհիշենք):
      Կուրղինյանի ելույթում ամենավրդովեցուցիչն այն թեզն էր, ըստ որի «եղբայրությունը» ռուսական ոճ է, իսկ «շահերը»՝ բրիտանական: Այսինքն, փորձ է արվում Հայաստանն ու հայերին վերադարձնել տասնամյակների վնասակար իրավիճակին, երբ «եղբայրական» հարաբերությունների քողի տակ հանձնվում էին Հայաստանի շահերը, ընդ որում՝ գաղափարախոսական զանազան ցուցանակների ներքո: Ինչ է, Ռուսաստանը «եղբայրական» նկատառումներո՞վ է զենք մատակարարում Ադրբեջանին:
      Եւ այսպես, քաղաքականության փոխարեն բանալ «տուսովկա»՝ ահա թե ինչն է լիովին ձեռնտու Մոսկվային: «Եղբայրներն» են արգելել Կրասնոդարի երկրամասում տեղադրել Անդրանիկ Օզանյանի կիսանդրին, եւ այն ջարդուփշուր է արվել: Իսկ Կուրղինյանը հայկական դիվանագիտությանը մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորել չկարողանալու մեջ: Լավ կլիներ առավել տեղեկացված լինել այս փորձերի մասին:
      Եւ ամենահետաքրքիրը՝ Ռուսաստանի պրոադրբեջանական լոբբիի անունների հրապարակումն էր, նկատի առնելով Պուտինի մամուլի քարտուղարին ու նրա տիկնոջը: Այսինքն, ստացվում է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կառուցում են տիկինն ու նրա մուժիկը: Բա ի՞նչ եղան պատասխանատու պետական կառույցները:
      Հետաքրքիր է, որ չասվեցին պրոհայկական լոբբիի անունները Պուտինի շրջապատում, գուցե այդպիսիք չկա՞ն: Ընդ որում, պնդվում է, որ ռուս ֆունկցիոներները եւ քաղաքական գործիչները կիսված են Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ համակրանքի հատկանիշով, գաղափարախոսությանը համապատասխան՝ լիբերալ եւ պահպանողական: Այսինքն, հայերին հերթական անգամ ներշնչում են, որ Մոսկվայում կան «բարի» եւ «չար» ձյաձյաներ եւ ծյոծյաներ, եւ հարցն ընդամենն այն է, որպեսզի ամեն ինչ ճիշտ ժամանակին արվի: Նույնպես հին երգ է: Լավ կլիներ ասվեր, որ այդ չարերն ու բարիները մոտիվացված են միմիայն անձնական ու խնբային հարստացմամբ: Գաղափարախոսության մասին խոսելը պարզապես ծիծաղելի է, երբ ինքը Ռուսաստանն է վաճառված:
      Ցավոք, կամ գուցե ի բարեբախտություն հայերի, Հայաստանին պետականությունից զրկելու որեւէ նոր փաստարկ չբերվեց: Ամեն ինչ հին է, ինչպես հին, մեռնող իմպերիան: Հատկանշական է, որ այդ հավաքույթի ժամանակ մասնակիցներից ոչ մեկը, բացի պատահական քաղաքագետ-սադրիչից, ծպտուն չհանեց: Ահա եւ ձեզ հայկական быдло-ն, որի վրա էլ հաշվարկված են նման այցերը, պասսաժները եւ երեւանյան թերամիտների «սոցիոլոգիական հետազոտությունները»:

    9. #9
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսաստանի ուշագրավ նվերը Հայաստանին
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013,

      Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ռազմավարական դաշնակիցը բավական ուշագրավ նվեր է մատուցել Հայաստանին: Կուլտուրա հեռուստաալիքով, որը պետական ալիք է, ցուցադրվել է Թուրքիայի վերաբերյալ մի քննարկում, որի մասնակիցները փաստացի կասկածի տակ են առել հայերի ցեղասպանությունն ու դրա զոհերի թիվը, ասելով, որ այն ավելի քիչ է, քան մեկուկես միլիոնը:
      Ինչ կլիներ, եթե օրինակ Ռուսաստանն իր պետական հեռուստաալիքներից մեկով կասկածի տակ առներ ասենք Խոջալուի «ցեղասպանություն» կոչվածը: Ադրբեջանի արտգործնախարարության օպերատիվ նոտային թերեւս որեւէ մեկը չի կասկածում, եւ ռուսներն ամենայն հավանականությամբ ստիպված կլինեին ներողություն խնդրել «թյուրիմացության» համար: Ի դեպ, կարծես թե եղել են նախադեպեր:
      Մի քանի ամիս առաջ, Ռուսաստանի կրկին պետական հեռուստատեսության եթերում, հայտնի հրապարակախոս Ալեքսեյ Պրոխանովը արցախյան պատերազմի պատմություններ էր պատմել ու հայերին ներկայացրել որպես վայրագներ, իսկ ադրբեջանցիներին՝ իր բարեկամները:
      Ու դարձյալ, Հայաստանից ոչ մի ծպտուն: Առավել եւս հիմա, երբ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուտինին ու Մեդվեդեւին, ինչպես կարելի է դրանից հետո բողոքել, թե այդ ինչ եք ցուցադրում ձեր պետական հեռուստաալիքներով: Չէ որ Ռուսաստանի օրն է այսօր, Ռուսաստանն ինչ ուզի կարող է անել:
      Պարզապես, Հայաստանի համար կարծես թե ամեն օր է Ռուսաստանի օր, եւ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ամեն օր է ինչ ուզում անում:
      Չնայած, հավանաբար գործ ունենք մոսկովյան կապրիզների հետ, որ սկսել են հաճախակի արտահայտվել այն պատճառով, որ Հայաստանն այդուհանդերձ ինչ-ինչ պատճառներից ելնելով ստիպված է մերժել Ռուսաստանի որոշ կայսերապաշտական նկրտումներ: Ամենայն հավանականությամբ հենց դրա համար էլ կայսերական հեռուստաալիքները սկսել են տոտալ գրոհ հայկական դիրքերի վրա՝ «եթե մեզ չեք հանձնում ձեր ապագան, ապա մենք էլ կապականենք ձեր անցյալը»:
      Ռուսական պետական հեռուստաեթերն ըստ ամենայնի լծվել է այդ գործին եւ գուցե հեռու չէ այն օրը, երբ ռուսական պետական հեռուստաընկերություններում պայմանագրային հիմունքներով պատմա-վավերագրական հաղորդումների խմբագրության խորհրդատուներ կընդունվեն մի շարք թուրք պատմաբաններ: Իսկ խմբագրությունների բյուջեի համար պատասխանատվությունն էլ երեւի մեծահոգաբար կստանձնի Ադրբեջանը:
      Մնում է սպասել, թե ռուսական պետական հեռուստաեթերում երբ է լինելու արցախյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերան, որտեղ քաջարի ադրբեջանցի եւ թուրք զինվորները պայքարելու են հայ ծայրահեղականների դիմաց, որոնք իրենց պահանջներով քանդեցին Խորհրդային եղբայրական Միությունը, իսկ այժմ էլ ոչ մի կերպ չեն համաձայնում այն կտոր-կտոր հավաքելու Պուտինի ջանքերին:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....A8daM1Tw.dpuf

    10. #10
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսական Культура ալիքի հակահայկական թողարկումը
      Չորեքշաբթի, 12 Հունիսի 2013,


      Ռուսական Россия Культура հեռուստաալիքով հունիսի 11-ին եթեր է հեռարձակվել «Փաստի իշխանություն» հաղորդաշարի թողարկումը Թուրքիայի պատմության, Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների, երկու երկրների նմանությունների եւ այլ հարցերի շուրջ: Արդարացիորեն նշվել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան երբեք հակառակորդ չեն եղել, եւ ավելին՝ 20-րդ դարի սկզբից այս երկու երկրները դաշնակիցներ են:
      Թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ հայոց ցեղասպանությանը: Հաղորդման հյուրեր՝ Ռուսաստանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն, պատմաբան-թուրքագետ Միխաիլ Մեյերը եւ Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի կենտրոնի թուրքական բաժնի ղեկավար Նատալյա Ուլչենկոն, փաստացի, հակահայկական քարոզչություն են իրականացրել՝ աղավաղելով 1915 թվականի իրադարձությունները:
      Մասնավորապես, Մեյերի խոսքով, Անտանտը խաղարկել է ցեղասպանության թեման Օսմանյան կայսրության վերջին եւ Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին՝ ներկայացնելով այն որպես մուսուլմանների մեղք, իսկ «անմեղներն իբր՝ հայերն են՝ քրիստոնյաները»: «Չնայած իրականում կոտորած է եղել երկու կողմից էլ»,- ասում է Մեյերը: Ըստ նրա, ցեղասպանության ժամանակ իրականում ավելի քիչ մարդ է սպանվել, քան ներկայացվում է. «Ընդամենը 1.5 միլիոն հայ էր ապրում, եւ քանի որ նրանց մի մասը պահպանվել է, ապա չի կարելի խոսել 1.5 միլիոն զոհի մասին: Շատերը մահացել են սովից, ինչպես ստալինյան դեպորտացիաների ժամանակ»:
      Նշենք, որ Культура-ն պետական հեռուստաալիք է, իսկ Ռուսաստանի Պետական Դուման 1995 թ. ճանաչել է հայերի ցեղասպանությունը:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....Opm3GiyT.dpuf

    11. #11
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Մոսկվայի քարոզչության նպատակը Հայաստանում արյուն թափելն է
      Իգոր Մուրադյան
      Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2013,



      Մոսկվան բավական անհանգստացած է Արեւմուտքի հետ երկարաժամկետ դիմակայության առաջացման հեռանկարով: Պուտինը փորձում է ինքզինքը որոշակի գոտում պահել որպես «օրենքից դուրս» քաղաքական գործիչ, սակայն դա այնքան էլ համոզիչ չի թվում:
      Իրականում ռուսական քաղաքական դասը, ինչպես նաեւ չինովնիկական ապարատը, ավելի ու ավելի է ցուցադրում նախագահի հանդեպ լոյալության բացակայություն, իսկ ինչ վերաբերում է ակտուալ էլիտային՝ այն չի կարող չծրագրել իշխանական նոր խմբեր, քանի որ ներկայիս խմբերը լիակատար տապալվել են ինչպես տնտեսության, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:
      Ռուսաստանի դեմ ճնշման նոր թեմաների ու սցենարների առաջացումը շատ համեստ հաջողության այնքան էլ բարենպաստ արդյունք չէ, ինչպիսին կարող է դիտարկվել ներկայում Հայաստանի վերջնական թվացող աբսորբցիան: Ռուսական քարոզչությունը չունի որեւէ քիչ թե շատ լուրջ փաստարկ Արեւմուտքի ճնշումն ու քննադատությունը հետ մղելու համար: Բացի այդ, տասնամյակների ընթացքում ռուսաստանցի լրագրողներին ու մեկնաբաններին ամենաայլանդակ ձեւով երես են տվել հայ «գործընկերները», որոնք իրենցից ներկայացնում են բարոյապես ավարտված մարդիկ:
      Արեւմուտքի ճնշումը հետ մղելու համար Մոսկվային անհրաժեշտ են ապացուցված եւ համոզիչ փաստեր, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսը կողմ է Մաքսային միությանը (կամ ինչպես արդեն Երեւանում են ասում՝ «Тамошний союз»), եւ որ ընդհանրապես Հայաստանի պարագայում խնդիրներ չկան, բացի մի քանի ոչ ակտուալ քննադատներից:
      Ներկայում հավաքվում եւ տեղեկատվական շրջանառության մեջ են նետվում հնարավոր բոլոր հորինվածվածքները տվյալ թեմայով, երեւում է՝ ամրացվում են պրո-ռուսական քաջարի քարոզիչների շարքերը:
      Սակայն, Մոսկվան շատ լավ հասկանում է, որ խնդիրը լուծված չէ: Հայաստանում Մոսկվայի, եւ հիմա արդեն՝ ռուսների հանդեպ, որպես ազգի, ատելությունը դառնում է հայ ժողովրդի մշտական ու ոչ անցողիկ հատկանիշը:
      Հայկական ակտուալ ղեկավարությունը եւ հայկական առանց բացառության ողջ էլիտան, ներառյալ Մոսկվայի գործընկերները, Ռուսաստանը դիտարկում են որպես խոշոր հայտերով մանր շանտաժիստի, որից պետք է զգուշանալ:
      Սերժ Սարգսյանի համաձայնությունը «Тамошний союз»-ին բացառապես պայմանավորված է Ռուսաստանի ամենաթշնամական քայլերը թույլ չտալու հանգամանքով, ներառյալ պատերազմի վերսկսումը:
      Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ուսանողների հետ հանդիպմանը գործնականում փորձեց պատասխանել նախագահի փոխարեն, բացահայտորեն հասկացնել տալով, թե ինչ կարող էր սպասվել Հայաստանին, նկատի առնելով Ռուսաստանի ագրեսիան, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ հետ ասոցիացիայի համաձայնագիրը:
      Նախարարը գործնականում ընդունեց, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, սակայն չպարզաբանեց, թե ինչու պատրաստ չէ, եւ որքանով է Ռուսաստանի հետ երկար տարիների համագործակցությունը նպաստել նրան, որ Հայաստանը պատրաստ չլինի պատերազմին:
      Երբեւէ Սերժ Սարգսյանը անկեղծորեն կխոստովանի եւ մանրամասն կպատմի այն մասին, թե ինչ պայմաններում է համաձայնվել այդ չլսված շանտաժին ու թելադրանքին: Ռիսկերը չափազանց մեծ էին, եւ սպառնալիքի տակ էր հայտնվել ազգային անվտանգությունը: Խոսքը մեր երկրի դեմ տարբեր ձեւերով Ռուսաստանի ագրեսիայի ոչ թե սպասվող, այլ լիովին իրական սպառնալիքի մասին է:
      Ներկայում Ռուսաստանը Հայաստանից պահանջում է ոչ միայն ֆորմալ հաստատում, այլեւ անկեղծ եղբայրական հարաբերություններ ու երախտագիտություն «Тамошний союз»-ի համար: Հնարավոր բոլոր պսեւդոփաստարկների սպառվելուց հետո ռուսներն ավելի ու ավելի են փորձում առաջ մղել այնպիսի չափանիշ, ինչպես «երախտագիտությունը»:
      Պետք է ասել, որ նկատելիորեն փոխվել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան գործունեությունը, որը ստիպված է ավելի ակտիվ ու առարկայական ուսումնասիրել իրավիճակը եւ «հայկական նոր հարցի» կապակցությամբ առավել զուսպ ազդակներ ուղարկել Մոսկվա: Առավել ողջախոհ ռուս դիվանագետները եւ քաղաքական ֆունկցիոներները հասկանում են, որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը տապալվել է, եւ ամեն ինչ կարող է ավարտվել ամոթալի հետեւանքներով, եւ ամենեւին էլ ոչ կարճաժամկետ բնույթի: Հայաստանում բարձրանում է հակառուսական ելույթների ալիքը, որը բավական ոգեշնչում է նախագահի շրջապատից շատերին եւ երեւում է նաեւ նախագահին: Սակայն, որքան էլ Սերժ Սարգսյանն իր շրջապատին երդումներ տա, թե թույլ չի տալու Ռուսաստանի թելադրանքը, գործն արդեն արվել է, եւ ներկայում մնում է միայն տապալել այնպիսի տուֆտայի ինքնին գոյությունը, ինչպիսին «Тамошний союз»-ն է:
      Ռուսները համոզված են, որ խնդիրը սխալ եւ անարդյունավետ տեղեկատվական քաղաքականությունն է: Կարելի է կարծել, թե հայերը հավատում են որեւէ տեղեկատվության եւ քարոզչության: Նման եզրահանգումներ ու ենթադրություններ կարող են անել միան Ռուսաստանի տեղեկատվական կորպորացիաների ներկայացուցիչները, որոնք հայտնաբերել են եկամտի նոր, ճարպոտ աղբյուր, եւ նաեւ հայերի հաշվին ապրելու հնարավորություն: Սակայն տեղեկատվական քաղաքականությունն այնքան էլ անմեղ բան չէ, որքան կարող է թվալ հայ սպասարկու մեկնաբաններին:
      Ըստ էության, ի՞նչ կցանկանար անել Ռուսաստանը Հայաստանում, եւ ինչի՞ն է տանում նրա քարոզչությունը: Կասկած չկա, որ Ռուսաստանը պատրաստվում է արյուն թափել, բառի իսկական նշանակությամբ: Օրինակ, ինչո՞ւ ռուսական ծրագրերում չնախատեսել մի քանի պրո-ռուսական քարոզիչների սպանությունը: Հնարավոր է՝ թեկնածություններն արդեն որոշվել են:
      Քաղաքական գործիչների սպանությունը նշանակություն չունի, քանի որ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները չեն արտահայտվել եւ վախվորած մտել են իրենց առնետային բույնը, սպասելով կոալիցիոն նոր կառավարության ստեղծմանը «Тамошний союз»-ի ներքո:
      Իսկ այ քարոզիչները բավական հարմար նյութ են, նրանց «պառկեցնելու» եւ Արեւմուտքին քաղաքացիական դիմակայության հրահրման մեջ մեղադրելու համար:
      Ո՞րն է Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ տոտալ փակուղու պատճառը: Ինչպես հայտնի է, ականավոր գրող Լեւ Տոլստոյը իր «պատերազմ եւ խաղաղություն» վեպը գրել է միայն մեկ նպատակով՝ ապացուցել, որ Մոսկվան պետք է վառել: Եթե նրա կինը՝ Սոֆիա Անդրեեւնան վեպը չարտագրեր 15 կամ 20 անգամ, կարելի կլիներ տեքստում գտնել վառելու գլխավոր գաղափարախոսի՝ Միխայիլ Կուտուզովի խոսքը՝ «Մոսկվան Ռուսաստան չէ, Մոսկվան վառենք՝ կփրկենք Ռուսաստանը»:
      Վերաձեւակերպելով ռուս մեկ այլ դասականի արտահայտությունը՝ «սահմանադրություն եւ սեւրյուգա խրենով»՝ «հրեաները ռուսներին տվեցին սահմանադրություն, ադրբեջանցիները՝ սեւրյուգա, իսկ խրենը դա զուտ ռուսական գաղափար է»:
      Կճեղքենք, տղերք, ավելի վատն էլ է եղել:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....wQIdhW7t.dpuf

    12. #12
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ռուսաստանը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում
      http://www.armenialiberty.org/conten.../25172034.html

      Ռուզաննա Ստեփանյան
      Հրապարակված է՝ 18.11.2013

      Ռուսական կողմը մտադիր է բարձրացնել ռուսաց լեզվի կարգավիճակը Հայաստանում: Այս մասին երեկ խորհրդարանում բարձրաձայնել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ:

      Այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը պատմեց, որ Լեոնիդ Սլուցկին, խոսելով եվրասիական տնտեսական միության մասին, թեև ասել է, որ բոլորը անդամները պետք է հավասար լինեն և ինքնիշխանության կորուստներ չունենան, բայց միևնույն ժամանակ շատ մեծ ուշադրություն է դարձրել ռուսաց լեզվի զարգացման խնդրին և այս ուղղությամբ ծրագրերին։ Սա, ըստ հայ պատգամավորի, շատ ճնշող է եղել:

      «Ասում էր, որ պետք են անպայման խնդիրներ դնեն` Եվրասիական միությունում ռուսաց լեզուն պետք է դառնա եթե ոչ բարձր կարգավիճակի, առնվազն տեխնիկական կարգավիճակի լեզու, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերեն լեզվով, և Բելառուսն ու Ղազախստանը դա ընդունել են»,- ասաց պատգամավորը։

      Թևան Պողոսյանի փոխանցմամբ՝ ինքը հակադարձել է, թե ինչն է խանգարում, որպեսզի աշխատանքային փաստաթղթերն ու պայմանագրերը թարգմանվեն ազգային լեզուներով, որպեսզի Եվրասիական տնտեսական գոտու անդամ երկրների լեզուները պահպանվեն, ինչպես որ Եվրամիությունում է արվում: Այս հարցը, ըստ Պողոսյանի, զայրացրել է ռուս պատգամավորներին:

      «Ռուսները փորձում էին արձագանքել, որ «գիտեք՝ պրոֆեսիոնալ թարգմանիչներ պետք է լինեն, չէ՞ որ լեզուն տեխնիկական է, կարող է բոլորը չկարողանան»։ Վարձեք լա՛վ մասնագետների, իսկ ո՞վ է ձեզ ասում՝ վարձեք վատ մասնագետի, ստանաք վատ որակով փաստաթուղթ։ Վերջում իրենք փորձեցին ավելի շատ տեխնիկական խնդիրների հետ կապել լեզվի խնդիրը, չնայած փորձում էին ասել՝ «մենք մեր ազգային շահերն էլ ունենք»... դե, որ Ռուսաստանը ցանկանում է իր լեզուն տարածել աշխարհով մեկ։ Իրենք ծրագրում են դա դպրոցներում անել, փորձելու են կենտրոն ձևավորել, ռուսաց լեզվի տարածման, պահպանման շրջանակներում գումարներ հատկացնեն»,- ասաց Պողոսյանը։

      Հայաստանում ռուսական դպրոցներ կամ կենտրոններ բացելու ռուսների մտադրությանը Թևան Պողոսյանը արձագանքել է, որ եթե եվրասիական տնտեսական գոտում կամ Մաքսային միությունում բոլորը հավասար են, ապա մյուս երկրներն էլ պետք է հնարավորություն ունենան Ռուսաստանում պետական մակարդակով, ասենք, ղազախական կամ հայկական դպրոցներ և ուսումնական հաստատություններ բացել:

      Այն, որ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում ռուսները ավելի շատ խոսել են ռուսաց լեզվի զարգացման, քան որևէ այլ թեմայի մասին, իր ելույթում ընդգծել է նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

      «Արվեց շեշտադրում, որը, կներեք, տարակուսանքի տեղիք է տալիս. ակնարկվեց, որ ՀՀ-ում ռուսերենը պետական կամ ինչ-որ հատուկ կարգավիճակ չունի։ Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ չունեն ՀՀ-ում հատուկ կարգավիճակ անգլերենը, ֆրանսերենը, իսպաներենը... եթե այսպիսի շեշտադրումներ արվեն, որ ռուսաց լեզվին պետք է հատուկ կարգավիճակ տրվի ՀՀ-ում, դա էական կնվազեցնի Մաքսային միության իմիջը Հայաստանի քաղաքացիների աչքում և գիտակցության մեջ»,- ասել է Փաշինյանը։

      Ի դեպ, «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ասաց, թե իսկապես ուրախ էր, որ երեկ հնարավորություն է ունեցել Հայաստանի խորհրդարանում խոսել հայերեն, իսկ ռուս պատգամավորների համար հատուկ թարգմանություն է ապահովվել, անգամ իշխանական պատգամավորներն են հայերեն խոսել:

      Պողոսյանի փոխանցմամբ՝ իրենք, այդ թվում՝ իշխանական պատգամավորները երեկ ցույց են տվել ռուսներին, որ Հայաստանը ունի շահեր և այդ շահերի հետ պետք է հաշվի նստել:

      «Իրենց պատկերացումը այն չէր, որ եկել են կոնկրետ երկիր, այս երկրի շահերի մասին խոսեն։ Իրենք այստեղ էին միայն ռուսական մոտեցման համար։ Ռուսաստանը իր շահերը առաջ տանելու համար ամեն ինչ փորձելու է անել, երևի նույնիսկ կպայքարի, որ ռուսական մանկապարտեզ էլ բացենք։ Բայց խնդիրը այն պետք է լինի, թե մենք մեր շահերը ինչպես ենք պաշտպանելու»,- ասաց Պողոսյանը։

      Ռուսաց լեզվից բացի, Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրները քննարկել են նաև ՀԱՊԿ-ին առնչվող հարցեր: Մասնավորապես, երբ Պետդումայի եվրասիական ինտեգրացման հանձնաժողովի նախագահը ասել է, թե ՀԱՊԿ-ը կլինի Եվրասիական տնտեսական միության անվտանգության երաշխավորը, «Ժառանգության» պատգամավորը հետևյալ հարցադրումն է արել, թե արդյոք ՀԱԿՊ-ը միայն թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությո՞ւն չէ: Ո՞ւր է այդ անվտանգության երաշխավորը, երբ պարբերաբար գնդակոծվում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքները: Պարզվել է՝ ռուսները առաջին անգամ են այդ մասին լսում:

      «Տավուշի մարզը ՀԱՊԿԻ-ի պատասխանատվության տարածքի սահմաններ են, որոնք ամեն օր գնդակոծվում են և նույն զենքով, որը Ռուսաստանն է վաճառել։ Մի քանի պատգամավորներ ասացին, որ իրենք տեղյակ էլ չեն, թե ինչի մասին է խոսքը, քարտեզը չեն պատկերացնում»,- պատմեց Պողոսյանը։

      Նիկոլ Փաշինյանն էլ ռուս պատգամավորներին մեկ այլ օրինակ է բերել՝ ասելով, թե Հայաստանում շատերը չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է ռազմավարական գործընկեր Ռուսաստանը հրթիռային համակարգեր՝ «Սմերչ» վաճառում Ադրբեջանին, որն այդ զենքերով կարող է հարվածներ հասցնել նաև Երևանին:

      «Ըստ էության, Հայաստանի մայրաքաղաք Երևանը գտնվում է այդ զինատեսակների նշանառության տակ, ընդ որում, ՀՀ-ում նաև ՌԴ-ի դեսպանատան շենքը»,- ասել է Փաշինյանը։

    13. #13
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Russian Envoy Stands By Controversial Remarks

      Karlen Aslanian
      09.05.2014

      Ivan Volynkin, the Russian ambassador to Armenia, on Friday stood by his controversial calls for the Armenian authorities to crack down on local Western-funded civic groups critical of Russia.

      “First of all, my statement was not well received not in Armenia but in some circles, so to speak,” he told journalists. “Secondly, I am not calling on anybody to leave Armenia. I’m just saying that one must be as honest as possible on all issues.”

      “I will never retract my comments,” added Volynkin.

      The envoy was reacting to an outcry sparked by his interview with a Russian-Armenian newspaper published this week. He suggested that the authorities in Yerevan take restrictive measures for “neutralizing those NGOs in Armenia that want to drive a wedge into Russian-Armenian relations.” He cited in that context a controversial Russian law that requires groups receiving U.S. and European grants to register as “foreign agents.”

      The Armenian government appeared to have ruled out any such curbs on Wednesday, with a Foreign Ministry spokesman saying that no Armenian NGO is “able to drive a wedge between Armenia and Russia.”

      Volynkin’s remarks were strongly condemned by Armenia’s leading groups involved in civil rights advocacy. They also denounced the Russian diplomat for declaring last month that Moscow “will thwart any aggressive interference in the internal affairs of friendly states carried out under the pretext of spreading ideas alien to our minds and hearts.”

      Levon Barseghian, the chairman of the Gyumri-based Asparez Journalists’ Club, demanded on Friday that the Armenian government bring Volynkin to task. “Official Yerevan should just imagine what would happen if Armenia’s ambassador to Russia said such things,” he said.

      Volynkin’s controversial statements were also criticized by Naira Zohrabian, a senior member of the Prosperous Armenia Party, the second largest parliamentary force. “I believe that in Armenia there are no NGOs operating beyond the law,” she said. “Maybe there are such organizations in Russia. I don’t know.”

      “Generally speaking, I think that every ambassador, regardless of which country they represent, must act within the bounds of diplomatic ethics,” Zohrabian told RFE/RL’s Armenian service (Azatutyun.am).

    14. #14
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      ‘No Final Decision’ On Soviet Leader’s Statue In Yerevan


      Nane Sahakian
      Հրապարակված է՝ 09.05.2014

      Senior officials insisted on Friday that the Armenian authorities have made no final decision yet to erect a monument in Yerevan to Anastas Mikoyan, an Armenian-born Soviet leader who played a part in massive purges ordered by Joseph Stalin.

      Yerevan Mayor Taron Markarian downplayed last week’s decision by the city’s municipal council to allow him to place Mikoyan’s statue in the center of the Armenian capital. He said it needs to be approved by Armenia’s government.

      The decision sparked an uproar from civil society members and social media users. They argue that Mikoyan personally oversaw mass arrests and executions of thousands of people in Soviet Armenia that began in 1937. They say his statue would therefore be an affront to the memory of Armenians killed in Stalin’s Great Purge.

      The municipal authorities have still not given a clear reason for the planned statue. Markarian shed no light on their motives as he spoke to RFE/RL’s Armenian service (Azatutyun.am) during official celebrations of the 69th anniversary of the Soviet victory in the Second World War.

      Markarian said the government will consult with the public before making a final decision. “Historians should also weigh in,” added the mayor, whose late father, former Prime Minister Andranik Markarian, became a political prisoner in 1974, four years before Mikoyan’s death.

      Culture Minister Hasmik Poghosian gave similar assurances. “I think that historians should sit down and discuss this issue in great detail,” she said.

      Poghosian implied at the same time that it is the Yerevan Mayor’s Office that will ultimately decide whether or not to build the monument. “I think that the municipality will make the right final decision,” she said.

      The minister disagreed with those who believe that “Mikoyan has no merits at all.” But asked whether she thinks that the ex-Soviet leader deserves to have his statue in Yerevan, she said, “I can’t give an unequivocal answer to this question.”

      Born in a village in northern Armenia in 1895, Mikoyan joined Stalin’s Politburo in 1935 and held other senior positions in Moscow during the Soviet dictator’s long rule. Despite signing death lists in the 1930s and 1940s, he supported Soviet leader Nikita Khrushchev’s historic 1956 speech that denounced Stalin’s personality cult and atrocities. Mikoyan remained a Politburo member after Khrushchev was deposed in 1964. He was the Soviet Union’s nominal head of state in 1964-1965.

    15. #15
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,751

      Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Of course, the US media will do its outmost to take advantage of the russian treacherous policy.
      But fact is, that Russia bears responsability N°1 in the russophobia that will only expand among Armenians.

      ______
      More Russian Arms Deals With Azerbaijan Add Insult To Armenia's Injury
      May 27, 2014, by Joshua Kucera






      Just as Armenia was digesting the news that its ally, Russia, was offering a large batch of top-of-the-line tanks to its foe, Azerbaijan, it's emerged that there are other such deals in the works, as well.

      APA reported that Russia will shortly deliver another batch of TOS-1A “Solntsepyok”multiple-launch rocket systems to Azerbaijan. The deal to buy those systems was announced last year, but at the time it was reported that it would be for six; now the number has grown to 18.

      In addition, Azerbaijan is reportedly in talks with Russia to buy Bal-E coastal anti-ship missile systems. Russian newspaper Kommersant quoted "an informed source in the Russian military-industrial complex" as saying that "negotiations will start later, now there is an understanding that our Azerbaijani colleagues are counting on the purchase of one division of the system."

      Naturally Armenia, not having any navy, will not be threatened by the anti-ship missiles. But the Solntsepyoks, on top of the earlier offer of 100 T-90 tanks, is rankling in Yerevan. “I can’t be happy with that but I have no right to stop it,” said Armenian Defense Minister Seyran Ohanian, reported RFE/RL.

      Expert opinion was divided on the impact of the deal. Some downplayed the news: “The delivery of 100 tanks to Azerbaijan will not have any significant impact on the military balance. But we’re concerned about the fact that Azerbaijan keeps on purchasing attacking vehicles. Over the past three years, Azerbaijan has increased its military purchases, particularly the purchases of attacking vehicles for 400%. If this tendency continues, then it might pose a threat for us," said analyst Hrachya Petrosyants in an interview with Armenian website Mediamax.

      Others were more concerned, if not for the military balance than for the state of the Armenia-Russia relationship. From RFE/RL:

      “If that is not compensated with more arms supplies to Armenia it could disrupt the balance,” warned Sergey Minasian, the deputy director of the Caucasus Institute. He said Moscow has until now cemented the Karabakh status quo with large-scale military assistance to Yerevan.

      Another analyst, Ruben Mehrabian, said Russia is not only demonstrating that it is not a true Armenian ally but also deliberately preventing a peaceful settlement by arming both parties to the conflict. “It’s time to question Russia’s role as a mediator,” he said.

    Page 1 of 57 12341151 ... LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. article: Armenians Are Their Worst Enemies!
      By gmd in forum General Armenian Talk
      Replies: 0
      Last Post: 11-27-2006, 10:15 AM
    2. The United States Needs No Enemies,
      By Gavur in forum Armenian Genocide News
      Replies: 20
      Last Post: 05-22-2006, 12:02 PM
    3. Friends don't let friends vote Republican...
      By ckBejug in forum Jokes & Humor
      Replies: 0
      Last Post: 08-06-2004, 03:22 PM
    4. Turn ons
      By jahannam in forum Love and Romance
      Replies: 338
      Last Post: 01-09-2004, 11:11 PM
    5. How about the turn Downs?
      By fIReBuRntInHeLL in forum General Talk
      Replies: 44
      Last Post: 06-21-2003, 10:16 AM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •