Արտակարգ դեպք Օջախ-ում. Կոտայքի նախկին մարզպետի թոռանը դանակահարել են. կասկածյալը Լիսկայի տղան է. shamshyan.com
26.11.2016

Երեւանի Օջախ ռեստորանային համալիրում այսօր՝ նոյեմբերի 26-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Օջախ ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան բնակիչ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը: Վերջինս ոտքերի եւ նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր:

Շահգալդյանը Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի տղան է եւ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը:

Աղբյուրի փոխանցմամբ, կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Լիսկա մականվամբ Սուրիկ Խաչատրյանի տղան, ով մինչ աղջիկների եւ վիրավորի հետ Օջախ ռեստորանային համալիր ժամանելը եղել է Ծաղկաձորում:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am