• porno
  • jigolo sitesi
    Page 2 of 4 FirstFirst 1234 LastLast
    Results 16 to 30 of 46

    Thread: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ

    1. #16
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Ամեն ինչ հնարավոր է. Գալուստ Սահակյանը Սուրեն Խաչատրյանի մարզպետի պաշտոնին վերադառնալու մասին
      09 Սեպտեմբերի 2013

      Հարցին, թե ինչ կարծիք ունի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և նրա թիկնապահին արդարացնելու դատարանի որոշման մասին, լրագրողների հետ զրույցում նա պատասխանեց. Հենց որ երկրի արդարադատության ինչոր մի բլոկի աշխատող լինեմ՝ կհարցնեք։ Դա լիազոր մարմինն է, իրենք հետաքննում են, իրենք էլ որոշում են։
      Դիտարկմանը, որ Սուրեն Խաչատրյանին փաստորեն իզուր հանեցին մարզպետի պաշտոնից, Գ.Սահակյանն արձագանքեց. Բայց մենք չենք հանել, ինքն է ցանկացել, դուրս է եկել։

      Հարցին` եթե նորից ցանկանա հետ կբերե՞ք, նա նշեց. Ամեն ինչ հնարովոր է։ Անմեղներ ու մեղավորներ չեն լինում, մենք մարդկային հասարակություն ենք մեր թերություններով, բացթողումներով, մտային կարողություններով, զազրախոսություններով և այլն, այնպես որ մենք մարդկային հասարակություն ենք ու պետք է ամեն ինչը քննության առնենք։ Նայած թե ինչ մտավոր կարողություն ունեն մարդիկ, այդպես էլ դատողություններ են անում։

      HayNews.am

    2. #17
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Արտակ Բուդաղյանը լսել է, թե ինչպես է Լորետան գոռացել` Սուրիկ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր էլ սենց բան չի լինի
      09 Սեպտեմբերի 2013


      Ի՞նչ է իրականում կատարվել հունիսի 1-ին և ինչպես են զարգացել դեպքերը Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում:
      Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին մանրամասներ հայտնեց. Ճաշկերույթի Ավետիք Բուդաղյանն այլ անձանց մեքենայով էր եկել: Տուն վերադառնալու պահին Սուրիկ Խաչատրյանը պնդում է` ախպորս ես պիտի տանեմ: Նրա համառ պնդումների արդյունքում Ավետիք Բուդաղյանը համաձայնում է` որոշելով չնեղանցնել Խաչատրյանին և հայտնվում է նրա ավտոմեքենայում: Եվ պատկերացրեք, թե մի քանի րոպեի ընթացքում ինչ է տեղի ունեցել, որ Ավետիք Բուդաղյանը ծեծված վիճակում դուրս է հանվել փողոց, իսկ Սուրիկ Խաչատրյանը հասցրել է այնպես քնել, որ չի տեսել և լսել Բուդաղյանի և Զարզանդ Նիկողոսյանի միջև ծագած վիճաբանությունը: Իրականում Ավետիքին ավտոմեքենայի մեջ ծեծել են երկուսով` Սուրիկ Խաչատրյանն ու իր թիկնապահը: Ինչևէ, Ավետիքը այլայլված և կարմրած դեմքով հասնում է տուն: Տեսնելով նրա վիճակը՝ Արտակ Բուդաղյանը հարց է տալիս` ի՞նչ է պատահել, սկզբում Ավետիքը լռում է, հետո եղբորը պատմում ողջ եղելությունը: Ինչին ի պատասխան Արտակ Բուդաղյանն ասում է, որ դա այդպես չի թողնի, պետք է խոսի նրանց հետ, բայց Ավետիքն արգելում է որևէ գործողություն, և Արտակը եղբորից նեղացած նստում է իր ծառայողական մեքենան` ուղևորվելու Ղարաբաղ, որի մասին չի բարձրաձայնում: Ավետիքն այդ ընթացքում անընդհատ զանգում է եղբորը, ով, սակայն, հեռախոսն անջատում է, ինչից Ավետիքն եզրակացնում է, թե եղբայրը գնացել է Սուրիկ Խաչատրյանի տուն, նստում է մեքենան և քշում այդ ուղղությամբ: Ավետիքը, երբ տեղ է հասնում, տեսնում է, որ եղբայրն այնտեղ չի, ավտոմեքենայով փորձում է հետ գնալ, բայց այդ պահին նրան են մոտենում հինգ հոգի, որոշները` զինված: Նրանք մոտենում են ավտոմեքենային և սկսում քաշքշել Ավետիքին: Այդ ժամանակ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսից դուրս գալու հատվածում է լինում, նկատում է, որ Սուրիկ Խաչատրյանի տան մոտակայքում ինչ-որ բան է կատարվում և իրենց ավտոմեքենան էլ այնտեղ է: Դրանից հետո կատարվածը երևում է կադրերում: Այն է` Արտակը գալիս է Ավետիքի հետևից` ավտոմեքենայում ունենալով առանց փամփուշտի որսորդական հրացան: Դուք պատկերացնո՞ւմ եք նման հարձակում. գնալ առանց փամփուշտի որսորդական հրացանով, երբ ուներ տաբելային զենք, երբ զորամասի հրամանատար լինելով կարող էր այլ տեղից զենք հայթայթել: Արտակը, դեռ ավտոմեքենայից դուրս չեկած, հարձակվողներից երեքը մոտենում են նրա մեքենային և նրանցից առնվազն մեկը զինված: Այդ իրավիճակում Արտակը հիշում է, որ իր մոտ կա չաշխատող զենք, դրանով դուրս է գալիս` սթափեցնելու նպատակով: Կադրերից էլ երևում է, որ մի հատ որսորդական հրացան տեսնելով ոնց են սկսում փախչել: Իսկ հետո Արտակին ոչ թե տղամարդիկ են մոտենում, այլ՝ 2 կին: Հենց այդ պահին Ավետիքն առաջին անգամ դուրս է գալիս մեքենայից, որպեսզի Արտակին համոզի հեռանալ: Դուք նման հարձակում տեսե՞լ եք, երբ հարձակվողն առաջին անգամ դուրս գա մեքենայից` հետ քաշելու եղբորը: Նա հրելով իջեցնում է եղբորը և այդ ժամանակ էդ 5 հոգին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, գալիս են ավտոմեքենաների մոտ, իսկ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է և 3 անգամ կրակում: Ավետիքը տեսնում է, որ եղբայրը ընկավ, ինքն էլ վիրավորվեց, նա երևում է կադրում զենքով, նրա զենքից կրակում են 2 անգամ, հակառակ կողմից` 11: Ընդ որում` 4 կամ 5 կրակոց Ավետիք Բուդաղյանի վրա: Եվ սա անվանում են անհրաժեշտ ինքնապաշտպանություն: Եթե եղել է պաշտպանություն, ապա միայն Բուդաղյանների կողմից: Նայեք տեսագրությունը և կտեսնեք, որ իրադարձությունները գլխիվայր շուռ են տվել:

      Փաստաբան Ալումյանն անդրադարձավ նաև Սուրիկ Խաչատրյանի կրակելու փաստին: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանը ցուցմունք տալուց պնդել է, որ վերևից կրակոց է եղել, որ կրակողը Սուրիկ Խաչատրյանն է եղել. Այո, Արտակ Բուդաղյանը նման բան ասել է: Նա լսել է, թե ինչպես է Լորետան գոռացել` Սուրիկ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր էլ սենց բան չի լինի: Մինչդեռ արվել է ամեն ինչ, որ այդ գնդակի տեղը չհայտնաբերվի: Ավետիքի վրա էլ վերևից են կրակել: Ավելին` խոհանոցի կամերան ունի ձայնագրություն և լսվում է, որ վերջին կրակոցն ավելի ուժգին է եղել, իսկ փորձագետները գիտե՞ք ինչ ասեցին` 2 կրակոց համընկել է, դրա համար էլ կրակոցն ուժգին է ստացվել:

      Հայկ Ալումյանն ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ ոչ կարևոր փաստի վրա` զենքերից մեկը` Բերետտան ինքնաշեն է եղել, մինչդեռ եզրակացություն է տրվել, թե այն օրինական է: Ըստ Ալումյանի` այն 2007-2008 թթ.–ին ՀՀ ոստիկանապետի կողմից է տրվել: Ինչը միայն ծիծաղ է առաջացնում: Սա դեռ վերջը չէ. եղել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող ևս մեկ ինքնաշեն Բերետտա մակնիշի ատրճանակ, որը վերագրում են Ավետիքին. Բնականաբար, Ավետիքի մոտ անօրինական զենք լինել չէր կարող, ուստի այսպես նրանք փորձել են մի շարք հարցերից խուսափել:

      HayNews.am

    3. #18
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      In Armenia, Like Father, Like Son
      September 11, 2013 , by Giorgi Lomsadze


      The many benefits of being a high-profile public official or his scion in Armenia apparently include getting away with violence and murder. At least that is how human rights defenders have reacted to the September 8 decision to drop all murder charges against the son of former strongman governor, Suren Khachatrian.

      In a Quentin-Tarantino-esque shootout near the ex-governor’s mansion in the southeastern town of Goris, Khachatrian fils this June shot dead local businessman Avetik Budaghian. Budaghian’s brother Artak, a military officer, was wounded in the clash with Kachatrian’s son, Tigran, and his bodyguards.

      Tigran Khachatrian and one of the bodyguards were arrested on murder and illegal weapons possession charges, but were released after the military police, which are handling the case, decided that all the shots fired by Khachatrian were made in self-defense. Human rights activists, the victims' family and the family's lawyer all have condemned the ruling. A local representative of Human Rights Watch alleged in a conversation with Radio Free Europe/Radio Liberty that Armenian President Serzh Sargsyan, a former defense minister, may personally have pushed for the ex-gubernatorial son.

      Suren Khachatrian, who used to run the province as his personal fiefdom, is believed to have been a vote hoarder for President Sargsyan and the ruling Republican Party of Armenia.Voter support for the duo reportedly ran stronger in Syunik than anywhere else in Armenia.

      It has been widely suggested that this quid-pro-quo relationship kept Kachatrian in office despite his long alleged record of violent behavior. Allegations like assaulting a journalist and a businesswoman had been piling up against Kachatrian, but never resulted in indictments or dismissal.

      Khachatrian pre tendered his resignation after the shooting incident, but, critics say, he can still call in favors with the establishment.

    4. #19
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Արտակ Բուդաղյանին ձերբակալելու հիմքեր չկան, ՊՆ քննչականում էլ` սրիկաներ
      11 Սեպտեմբերի 2013


      ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը հետևում է գորիսյան դեպքերի և դրանց հետ կապված կայացված որոշումների հասարակության և մամուլի արձագանքներին:
      Ըստ այդմ` Արմեն Հարությունյանը ծանոթ է նաև թատերագետ Լևոն Մութաֆյանի տարածած այն տեղեկությանը, թե իբր Բուդաղյանները հայտարարել են` Տիգրան Խաչատրյանին և Զարզանդ Նիկողոսյանին ազատ արձակելու և քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց զինդատախազ Գևորգ Կոստանյանը 4 մլն. դոլար կաշառք է վերցրել։

      Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նախապատրաստվում են նյութեր` ստուգելու հիմքերն ու դրանց իսկությունը: Այս ստուգումներից հետո, եթե քրեական գործ հարուցելու հիմք լինի, ապա այդ մեղադրանքը համապատասխան ընթացք կստանա: Մինչ այդ ասեմ` լրատվամիջոցներից մեկում Էմիլ Բուդաղյանը նշում է, որ զինդատախազին կաշառք տալու վերաբերյալ որևէ փաստ չունեն,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ա. Հարությունյանը:

      Հարցին` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պարզաբանում չի՞ պահանջել` եթե ինքնապաշտպանվել են իր թիկնապահն ու որդին և նրանց արարքում հանցակազմ չկա, ապա ինչո՞ւ են երկու ամիս գտնվել կալանքում, Արմեն Հարությունյանը պատասխանեց` ոչ: Միաժամանակ, վերջինը հարկ համարեց շեշտել. Կայացված որոշումները հիմնավորված են և պատճառաբանված, նախաքննական մարմնի վրա էլ ճնշումներ չեն եղել:

      Անդրադառնալով Արտակ Բուդաղյանի հնարավոր ձերբակալմանը՝ Արմեն Հարությունյանը հիշեցրեց, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է և առայժմ նման հիմք չկա.Լորետա Բարսեղյանը դեռ ոչ մի բողոք չի ներկայացրել:
      Հակադարձմանը` եթե Սերժ Սարգսյանը հրահանգի ձերբակալել Արտակ Բուդաղյանին, իրավական հիմքեր կգտնվե՞ն , Արմեն Հարությունյանը հարցին հարցով պատասխանեց.
      Եթե դուք լինեիք, ի՞նչ կանեիք: Իհարկե, ոչ, որոշումները կայացվում են ըստ ընթացակարգի, եթե հիմքեր չկան, ինչպե՞ս կձերբակալենք:

      Պատասխանելով իր ղեկավարած կառույցի նկատմամբ հասարակական անվստահությանը վերաբերող հարցին, Արմեն Հարությունյանը պնդեց. Այստեղ հանցագործություններ կոծկող սրիկաներ չկան:

      Հանդիպումից հետո HayNews.am-ի հարցին` Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանն երեկ դժգոհեց նախաքննական մարմնից ` ակնարկելով, որ դատաիրավական համակարգում պրոֆեսիոնալների պակաս կա, Արմեն Հարությունյանը հիշեցրեց, որ
      2 տարին մեկ մրցույթ են հայտատարում, եթե մասնագետի կարիք չլիներ, չէին անի. Ինչ վերաբերում է ընդհանրական որակմանը, թե պրոֆեսիոնալիզմի խնդիր կա, ապա այդ հարցին պատասխանելն անհամեստ եմ համարում:

      Դիտարկմանը` ըստ Ձեզ` մեր դատական համակարգն անկա՞խ է, ՊՆ քննչական ծառայության պետն արձագանքեց. Կա հսկողություն իրականացնող մարմին, նրան էլ հարցրեք: Իմ մասով կկրկնեմ` ես պատվեր չեմ կատարել ու չեմ կատարի: Ասել թե` որևէ մեկի ազդեցության ներքո չենք գտնվել, այլ աշխատել ենք օրենքի սահմանում և կայացված որոշումները բխել են այս տրամաբանությունից:

      HayNews.am

    5. #20
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Քննչական ծառայության պետը չհիշեց Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատելու որոշման նախադեպ

      Պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հերքեց գորիսյան միջադեպի կապակցությամբ Բուդաղյանների պնդումները և հաստատեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա կողմնակիցների պնդումները։


      Անուշ Մարտիրոսյան
      Հրապարակված է՝ 11.09.2013

      Բայց նախքան Արմեն Հարությունյանի հայտարարություններին անցնելը մեջբերում ասուլիսին մասնակից քննիչ Ղազարյանի դիտարկումից, թե ինչպես կարող էր Սյունիքի՝ այն ժամանակվա մարզպետը քնած լինել, երբ, ըստ նախաքննության տվյալների, նրա տան մոտ արձակվել է 13 կրակոց՝ 11-ը՝ մարզպետի ներկայացուցիչների ձեռքին գտնվող զենքերից․ - Եթե մարդը քնում է, կարող է նաև այդպես քնի, ի՞նչ է եղել:

      Այս պնդումը հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո հնչեցրել էր նաև զինդատախազ Գևորգ Կոստանյանը, և, փաստորեն, քնած լինելու մասով չեն փոխվել նախաքննական մարմնի պատկերացումները։ Փոխվել են Ավետիք Բուդաղյանի մահվան պատճառների վերաբերյալ փաստաթղթային և բանավոր ձևակերպումները։ Եթե նախաքննական մարմինը Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ է արձակել՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և, այսպես ասած, անհրաժեշտ պաշտպանության միջոց կիրառելու բացատրությամբ, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքերով էին նրանց կալանավորել։ Քննիչը հարմար գտավ միայն ասել հետևյալը. - Հունիսի 3-ին Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի կալանքի միջնորդություն ներկայացնելու որոշմանս հետ ներկայացրել եմ բավականին փաստաթղթեր, այդ թվում՝ Արտակ Բուդաղյանի ցուցմունքի պատճեն: Նույն այդ որոշումներից ավելի շատ ցուցմունքներ ու այլ փաստաթղթերի պատճեներ ներկայացրել եմ նաև օգոստոսի 24-ին Արաբկիրի դատարանում՝ կալանքի ժամկետ երկարացնելիս:

      Ինքնախոստովանական ցուցմունքներից հետո


      Հիշեցնեմ՝ դեպքից ժամեր անց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ազատություն ռադիոկայանին ասել էր, թե կան ձերբակալվածներ, որոնք տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ։ Նույն տեղեկատվությունը ստացել էինք նաև նրանց պաշտպաններից, բայց նախաքննական մարմնի գործելաոճից և բացատրություններից հետո հետաքրքիր է լսել հարցի պատասխանը, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանը մասնավորապես պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանից բացատրություն չի՞ պահանջել իր որդուն երկու ամսից ավելի կալանքի տակ պահելու կապակցությամբ. - Առայժմ նման պարզաբանումներով որևէ մեկը չի դիմել:

      Պատժից ազատելու նախադեպ չհիշեց


      Արմեն Հարությունյանին նաև հարցրի՝ կարո՞ղ է հիշել որևէ նմանատիպ աղմկահարույց սպանության դեպք, երբ կյանքից զրկողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի այն պատճառաբանություններով, որոնք տվյալ դեպքում դարձել են նախընտրելի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պատասխանատուների համար. - Այս պահին այդ բլից-հարցի կապակցությամբ չեմ կարող ասել, որ մտաբերեցի մի կոնկրետ դեպք:

      Հրաժարվում են հանձնաժողովից


      Լրագրողներ հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ Գորիսում տեղի ունեցած սպանությունից հետո որևէ մեկին հնարավոր է ազատել քրեական պատասխանատվությունից միայն ու միայն բարձրագույն օղակների ցուցումներով:

      Ինքնուրույն որոշման մասին խոսք լինել չի կարող: Հենց սկզբից արդեն նախապես մտածված, հավանաբար Լիսկայի հետ համատեղ իշխանության այդ կազմը քննարկել էր, թե ինչպես պետք է լինի գործի ընթացքը, որովհետև դա այսպես ասենք՝ սխոդկայով է երևի որոշվել, երբ որ հավաքվում են իրենց մերձավոր միջավայրի հետ․․․ Լիսկան հանրապետության նախագահի մերձավոր շրջապատից է, - ասում է Ալեքսանյանը:

      Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանություն հասարակական կազմակերպությունն, ի դեպ, Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշմամբ էր պատճառաբանել զինվորական դատախազի առաջարկով ձևավորված՝ բանակում տեղի ունեցած սպանությունների դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքից հրաժարվելու որոշումը:

      Եթե այս գործով կայացվում է այսպիսի որոշում, որևէ հավատ չի ներշնչում, որ զինվորական դատախազը կարող է օբյեկտիվ որևէ գործով քննություն կատարել, ինչը, ես վստահորեն կարող եմ ասել, որ չի արվում ոչ մի գործով, որով մենք զբաղվում ենք զինվորական գործերով: Ես կարծում եմ, որ զինվորական դատախազը պետք է հրաժարական տա: Նա չի կարող այլևս, այս իրավիճակից հետո՝ ստեղծված, շարունակել աշխատել, - ասում է Ալեքսանյանը:

      Զինդատախազի առաջարկով ստեղծված հանձնաժողովի աշխատանքից հրաժարվել է նաև Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը՝ նույն պատճառաբանությամբ։ Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը համոզված է, որ եթե քննչական ծառայությունը Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո մեղավորներին պատասխանատվությունից ազատում է, մեղադրանք առաջադրելով գնդապետ Արտակ Բուդաղյանին, ապա չի կարող որևէ երաշխիք լինել, որ նույն իրավիճակը չի կրկնվի նաև մի շարք այլ գործեր քննելիս.- Նման վարվելակերպը նման հնչեղություն ունեցող գործի նկատմամբ, ավելին՝ երբ որ սպայի նկատմամբ է կատարվում, նման պարագայում որևէ վստահություն ունենալ, որ այդ հանձնաժողովի կազմում աշխատանքի արդյունքում այն վերլուծությունները և առաջարկությունները, որ մենք նպատակ ունեինք ներկայացնելու մահացած զինծառայողների վերաբերյալ գործերով, և կարող էր ապահովվել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, արդեն վերանում է: Երաշխիք չունենք, որ այդ մահացության դեպքերով նման գործերում չէին լինի վերստին Լիսկայի նման մարդիկ:

      Ի դեպ, նախքան Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին պատասխանատվությունից ազատելու՝ ՊՆ քննչական ծառայության որոշումը, հասարակական կազմակերպությունները զինդատախազի հետ քննարկել և համաձայնության էին եկել հանձնաժողովի աշխատակարգի շուրջ։

    6. #21
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Լիսկան Հայաստանից փախցնում է որդուն և կնոջը
      14 Սեպտեմբերի 2013 -

      Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, և որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք:
      Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչև հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը: Ս. Խաչատրյանը Ժողովուրդ-ի հետ զրույցում, բնականաբար, ասել է, թե դրանք սուտ տեղեկություններ են.

      Չէ՛, էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չե՞նք մտածի, թե ինչ պատասխանենք: Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարա՞պ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք:

      Մանրամասները՝ կարդացեք Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում:

      HayNews.am

    7. #22
      Registered User
      Join Date
      May 2009
      Posts
      3,014

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Quote Originally Posted by Vrej1915 View Post
      Լիսկան Հայաստանից փախցնում է որդուն և կնոջը
      14 Սեպտեմբերի 2013 -

      Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով, պատրաստվում է իր կնոջը՝ Լորետա Բարսեղյանին, և որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, որոշ ժամանակով ուղարկել Ֆրանսիայի Մարսել քաղաք:
      Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Խաչատրյանն այնտեղ բիզնեսներ ունի ու հիմա որոշել է որոշ ժամանակով իր ընտանիքի անդամներին հեռացնել երկրից, մինչև հասարակությունը մոռանա իր տան բակում կատարվածը: Ս. Խաչատրյանը Ժողովուրդ-ի հետ զրույցում, բնականաբար, ասել է, թե դրանք սուտ տեղեկություններ են.

      Չէ՛, էդ ո՞վ է ասում, դե ամեն օր մի բան են ասում, հո մենք ամեն օր չե՞նք մտածի, թե ինչ պատասխանենք: Ամեն օր ինչ-որ տեղեկություն է տարածվում, մի հայտարարություն են անում, հո մենք պարա՞պ չենք, որ նստենք, այդ սուտ տեղեկություններին պատասխանենք:

      Մանրամասները՝ կարդացեք Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում:

      HayNews.am


      I would have though he would get better protection in Armenia.


      .
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

    8. #23
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Գորիսի նախկին քաղաքապետը պատրաստվում է իր դեմ հայցի քննությանը

      Անուշ Մարտիրոսյան
      Հրապարակված է՝ 17.09.2013

      Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը պատրաստվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայացրած հայցի քննությանը:

      Խաչատրյանը Երևանի Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից պահանջել է Հարությունյանից իր օգտին բռնագանձել 1․5 միլիոն դրամ: Սյունիքի նախկին մարզպետի համար դատական հայց ներկայացնելու հիմք են հանդիսացել Գորիսի նախկին քաղաքապետի՝ իր անձին առնչվող հայտարարությունները:

      Սամվել Հարությունյանը, որը անցած ամիսներին շարունակաբար հրապարակում էր տեղեկություններ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ տարբեր դեպքերի վերաբերյալ, այս հայցից հետո էլ պնդում է, որ նախկին մարզպետի վերաբերյալ իր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և համապատասխանում են իրականությանը:

      Գորիսի նախկին քաղաքապետը զարմանում է, որ ավելի քան հինգ տասնյակ դեպքերի վերաբերյալ իր հրապարակային հայտարարություններից հետո Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել դրանցից երկուսի կապակցությամբ:

      Այո, 50-ից ավել Լիսկայի և նրա բանդայի կատարած ծանրագույն ոճիրների մասին ես հայտարարություններով հանդես եմ եկել և պահանջել եմ իրավապահ համակարգի ղեկավարներին՝ վերջակետ դնել տխրահռչակ Լիսկայի ոճրագործ ընթացքի նկատմամբ իրավապահ համակարգի դրսևորած հանցավոր անգործությանը և վերջապես քրեական գործ հարուցել ու նրան ու նրա բանդայի անդամներին կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ, - Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը՝ հավելելով․ - Մինչ օրս այդ հանցավոր անգործությունը ցավոք շարունակվում է:

      Գորիսի նախկին քաղաքապետը, ի դեպ, առարկություններ է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի հայցի դեմ:

      Ըստ կարգի պատասխանել եմ այդ հայցադիմումին: Շատ հետաքրքիր դատավարություն է լինելու: Ես չեմ կասկածում, որ ուղղակի նրան ով որ խորհուրդ տվել է՝ շատ մեծ հիմարություն է արել և Լիսկային գցել է շատ ավելի մեծ կրակի մեջ պարզապես, - հայտարարեց Սամվել Հարությունյանը:

      Դատավարությունը նշանակված է սեպտեմբերի 30-ին:

    9. #24
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Հրապարակ. Լիսկան հաճելին համատեղում է օգտակարի հետ



      Հրապարակ. Լիսկան հաճելին համատեղում է օգտակարի հետՍեպտեմբեր 21, 2013 | 07:05
      Հրապարակը գրում է, թե որդուն ու Զարզանդին ազատելուց հետո Լիսկայի ինդուլգենցիան շարունակվում է մի քանի ուղղություններով. նա ոչ միայն դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` իր պատիվն անարգելու համար, այլեւ սկսել է բուռն տնտեսական գործունեություն ծավալել:

      Մաքսիմ Հակոբյանին իր հայտնի հանքը վաճառելուց հետո նա հենց այդ հանքի կողքին գնել է նոր հանք, որտեղ, սակայն, Բուդաղյանների հետ ընդհարումից հետո որեւէ աշխատանք չէր կատարվում: Ըստ լավատեղյակների` հանքը շահագործման հանձնելու համար Սուրիկ Խաչատրյանը 30 միլիոն դոլար վարկ է վերցրել ու փորձում է այդ ներդրումների միջոցով հաճելին համակցել օգտակարի հետ` համ հանքից օգուտներ քաղել, համ էլ 500-600 աշխատատեղ բացել, համ էլ քաղաքական դիվիդենտներ շահել:

      Այնուհանդերձ, Լիսկան ֆիասկո է գրանցել քաղաքական գետնին վրա. Հայկ Գեւորգյանի փոխարեն պատգամավոր ընտրվելու նրա պրոյեկտը տապալվել է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիսկային ասել են` մոռացիր այդ մասին,- գրում է թերթը:

    10. #25
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Լիսկայի տան մոտ. Ամբողջական տեսանյութ
      jfhr.am
      Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2013,
      http://www.youtube.com/watch?v=KTV9305d_Mc
      Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող իրական տեսանյութը: Միջադեպից անմիջապես հետո Սուրիկ Խաչատրյանի համակիրների և նրան հովանավորող իրավապահների կողմից շրջանառության մեջ դրվեց աղավաղված և մոնտաժված տեսանյութի մի տարբերակ, ինչը հանրության մոտ կարող էր հարցեր առաջացնել դեպքերի զարգացման հետ կապված հանգամանքների վերաբերյալ: Այժմ, ընթերցողը հնարավորություն ունի տեսնել տեսանյութի ամբողջական, և ձայնային պատկերը: Միջադեպի նկարագրության հետ կապված մենք նաև պարզաբանումներ ստացանք Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: Մինչ այս, մենք լսել ենք միայն հակառակ կողմի մեկնաբանություններն այս կապակցությամբ:
      Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ իմ խոսքն ու տեսանյութը փոքր ինչ անգամ իրարից չեն տարբերվում: Համեմատեք իրենց ասածների և իրենց կեղծած ու սլաքավորված տեսանյութի հետ, հայտարարեց փաստաբանը:
      Մինչ տեսանյութի դիտումը կարևոր է նաև պատկերացում ունենալ դրան նախորդող իրադարձությունների մասին, Գորիսում տեղի ունեցած հայտնի խնջույքից հետո, որին մասնակցել էին պաշտոնատար անձինք, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանը:
      Հայտնի խնջույքից հետո Ավետիք Բուդաղյանը Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայով վերադառնում է Գորիս: Ըստ քրեական գործի տվյալների Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել ավտոմեքենայում և չի էլ իմացել որ իր թիկնապահը վիճաբանության մեջ է մտել Ավետիք Բուդաղյանի հետ և երկու անգամ հարվածել վերջինիս:
      Նախ տրամաբանությունից զուրկ է մտածել, որ սահմանափակ տարածության մեջ երկուսը բավականին սուր վիճաբանության մեջ մտնեն, իսկ երրորդ անձը չլսի: Երկրորդ՝ բացարձակապես անհեթեթ է , որ թիկնապահ Զարզանդը կարող է իր շեֆի հյուրի հետ վիճաբանության մեջ մտնել և ծեծել նրան՝ առանց վերջինիս գիտության կամ անմիջական հրահանգի: Եվ երրորդը, այն որ Սուրիկ Խաչատրյանն է իրականում հարվածներ կամ հարվածների մի մասը հասցրել, նաև հաստատվում է նրանով, որ եղբայրները, ինչն արձանագրված է նաև քրեական գործում, մասնավորապես Արտակ Բուդաղյանը, դեպքի առընչությամբ հենց Սուրիկ Խաչատրյանի հասցեին էր արտահայտություններ անում: Սա արդեն վերջին մեխն է խփում այդ հիմար վարկածի դագաղի մեջ, պարզաբանում է Հայկ Ալումյանը:
      Ավետիք Բուդաղյանը վերադարձել է տուն, երբ Արտակը տանը Ղարաբաղ մեկնելու վերջին պատրաստություններն էր տեսնում, սա հաստատված է քրեական գործի նյութերով: Ճաշելու ժամանակ Ավետիքը մտնում է տուն, նստում է սեղանի շուրջ և Արտակը նկատում է, որ եղբոր դեմքն այլայլված է /Արտակի կինը ցուցմունքում նշել է, որ կյանքում այդպիսի վատ տրամադրությամբ չէր տեսել Ավետիքին/: Արտակն ամեն կերպ փորձում է ճշտել. ինչ է պատահել ու նկատում է եղբոր դեմքին կարմրածություն: Եվ միայն այդ ժամանակ Ավետիքը սկսում է պատմել Սուրիկ Խաչատրյանի հետ ավտոմեքենայում տեղի ունեցած միջադեպի մասին:
      Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում Ավետիքին ասել է՝ դու ով ես, որ հյուրերը մարզ գալիս քեզ հետ հանդիպեն, ես եմ Սյունիքի մարզպետը ու սրանից հետո այլ կերպ է լինելու, ձեր բիզնեսի կեսն էլ պիտի տաք ինձ: /Այս մասին են վկայում Արտակ և Էմիլ Բուդաղյանների ցուցմունքները քրեական գործում/: Ավետիքն այս ամենի մասին պատմում է Արտակին, ով շատ վրդովված ասում է, որ Խաչատրյանից պետք է բացատրություն պահանջել, սաստել: Եղբայրների միջև է վեճ ծագում: Ավետիքն արգելում է Արտակին միջամտել:
      Արտակը վիրավորված Ավետիքից, այնուամենայնիվ, որոշում է ճանապարհվել Ղարաբաղ` զգուշացնելով եղբորը, որ անհրաժեշտության դեպքում վերջինս կարող է գալ Ղարաբաղ և այնտեղ խոսեն: Նա դուրս է գալիս տանից՝ փորձելով հանդարտվել: Ավետիքը անհանգստացած սկսում է զանգել եղբորը, վերջինս, սակայն, դեռ վիրավորված ու նեղացած լինելով` չի պատասխանում եղբոր զանգերին:
      Ավետիքն անհանգստացած նստում է մեքենա և քշում դեպի Սուրիկ Խաչատրյանենց տան մոտ` մտածելով, որ եղբայրը գնացել է այնտեղ, սակայն պարզում է, որ, որ Արտակն այստեղ չէ: Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես Ավետիքը մեքենայով մոտեցավ , տեսավ որ եղբայրը չկա, մեքենայով մանևր է անում, որ հեռանա և այդ ժամանակ արդեն Սուրիկ Խաչատրյանի մերձավորները մոտենում են մեքենային և սկսում քաշքշել Ավետիքին:
      Իսկ Արտակն այդ ժամանակ ճանապարհվում էր Ղարաբաղ ու նրա ճանապարհը Սուրիկ Խաչատրյանի տան հարևանույամբ, այդ ճանապարհին զուգահեռ է և այդ ճանապարհով գնալիս տեսնում է որ իրենց մեքենան էնտեղ է ու ինչ որ իրադարձություններ են տեղի ունենում: Նա հասկանում է, որ Ավետիքն է: Անմիջապես շրջում է մեքենան ու գալիս դեպի Սուրիկ Խաչատրյանի տան մոտ:
      Տեսանյութում երևում է ,որ Արտակը գալիս է այն պահին, երբ Ավետիքին քաշքշում են: Ավետիքը կտրվում է իրեն քաշքշողներից և մեքենայով կտրուկ փակում է Արտակի մեքենայի ճանապարհը: Տեսանյութում պարզ երևում է նաև, որ նույն մարդիկ նորից մոտենում են Ավետիքի մեքենային, բացում են դուռն ու էլի սկսում քաշքշել ու խփել Ավետիքին: Ապա, քաշքշողներից երեքը շրջանցելով Ավետիքի մեքենան, գալիս են դեպի Արտակի մեքենան: Դա վայրկյաններ է տևում:
      Արտակի մեքենայում առկա է եղել մի որսորդական հրացան , ընդ որում քանդած վիճակում և առանց փամուշտի, դա քննությամբ ապացուցված է: Արտակը եթե մտադրված լիներ գալ ու հարձակվել, ինքը զենքով կգար, այն էլ շատ լուրջ զենքով: Արտակը ձեռքը գցում է այդ զենքին, որ մոտիկ չգան իրեն: Տեսանյութից երևում է , թե հինգ տղամարդն ինչպես են ցրվում այդ տեղից, մնում են միայն երկու կին, որոնցից մեկն էլ Խաչատրյանի կինն էր:
      Ավետիքն այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս/այս ընթացքում առաջին անգամն է դուրս գալիս մեքենայից/ և այդ երկու կնոջ հետ Արտակին համոզում են հեռանալ դեպքի վայրից՝ տանելով նրան բավականին հեռավորության վրա:, Հանգստացնում, հանդարտեցնում են նրան, որից հետո կրկին ավտոմեքենաների մոտ են վերադառնում տղամարդիկ:
      Եվ երբ ամեն ինչ արդեն վերջացել էր և այն երկու կինն էլ արդեն հետ էին գալիս Սրտակի մոտից, Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է հրացանով ավտոմեքենաներից մեկի հետևում և երեք անգամ կրակում եղբայների ուղղությամբ:
      Փաստացի միջադեպն արդեն ավարտվել էր և Արտակն արդեն հանդարտվել էր, այսինքն այդ պահին Արտակ Բուդաղյանը ոչ մի վտանգ չէր ներկայացնում իրենից: Ինքնապաշտպանության մասին կարելի էր խոսել այն ժամանակ, երբ այդ մարդն անմիջականորեն է վտանգ ներկայացնում այդ պահին, ասում է Հայկ Ալումյանը
      Տիգրան Խաչատրյանի արձակած երեք կրակոցներից մեկն Արտակին է դիպչում, իսկ երկուսը` Ավետիքին, ով միայն բաժանողի դերում էր հանդես գալիս:
      Նա անգամ մեքենայից չէր իջել մինչ այդ, և նրանից երբևէ ոչ մի սպառնալիք չի եղել: եվ երբ Ավետիքը տեսնում է, որ եղբայրը կրակոցից հետո վեր չի կենում և ինքը վիրավոր է, նոր գտկատեղից հանում է իր զենքն ու գալիս կրակողների ուղղությամբ: Նրա վրա կրակոցները շարունակվում են: Եվ այդ ամեն ինչից հետո, երբ Ավետիքն արդեն ընկած էր, նրա վրա շարունակում են կրակել: Վերջին կրակոցները եղել են ընկած ժամանակ և նրա կողքին՝ ասֆալտին հետքերը կան: Ինչ ինքնապաշտպանության մասին է խոսքը, հարցնում է փաստաբանը:
      Առաջին երեք կրակոցները արձակվել են Տիգրան Խաչատրյանի կողմից: Կրակոցների ընդհանուր թիվը 13-ն է: Ստացվում է 11 կրակոց Խաչատրյանների կողմից և 2 կրակոց Բուդաղյանների կողմից: Ընդ որում առաջին երեք կրակոցերն էլ առաջինի կողմից են:
      Քննիչներն ասում են, որ ընդամենը երկու հոգի է կրակել` Զարզանդն ու Տիգրանը: Քննիչները ճիշտ չեն ասում: Նախ իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանն ասում է, որ վերևից կրակոց է տեսել և դա պետք է անպայման ստուգվեր և մանրակրկիտ քննության ենթարկվեր: Ես մի շարք հիմնավորումներ կարող եմ ասել, որ խոսում են վերևից եղած կրակոցի օգտին: Վերևում տան մեջ եղել է Սուրիկ Խաչատրյանը: Նախ, տեսանյութում երևում է, որ կրակոցից ասֆալտի վրայից կայծ է թռչում: Այսինքն, որպես կանոն կտրուկ վերևից դիպչելու դեպքում է արտացոլումը տեղի ունենում՝ կայծը թռչում է դեպի վերև: Կայծերի արտացոլումից կարող եք տեսնել, որ ամենայն հավանականությամբ, կրակոցը եղել է վերևից,-ասում է Հայկ Ալումյանը,-սակայն Երկու- երեք ամիս հետո նոր որոշեցին ասֆալտի վրա փնտրել հետքը, պարզ է, որ չէին գտնի:
      Ավետիք Բուդաղյանի վնասվածքներից ամենածանրը` որովայնի միջի գնդակի ուղղությունը վերևից՝ ներքև է:
      Կա երկու տարբերակ, կամ վերևից կրակոց է եղել, երբ Արտակը դեռ գետնին ընկած չէր, այ դեպքում կրակոցը վերևից է, պետք է գտնեին վերևից կրակողին, կամ էլ Արտակն ընկած ա եղել և կրակել են : Իսկ եթե Արտակն ընկած ա եղել, ուրեմն ինքնապաշտպանթյան մասին այլևս խոսք լինել չի կարող, պնդում է փաստաբանը:
      Վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ:
      Այսինքն և ձայնով է ինքն ուրիշ և իր հնչեղությամբ: Եվ որպեսզի այդ բանն էլ շրջանցեն, փորձագետները նշել են, որ երկու միաժամանակյա կրակոցներ կարող էին եղած լինել: Բա այդ դեպքում որտեղ է 14-րդ պարկուճը: Բայց երբ դուք լսեք, ձեզ մոտ կասկած չի մնա որ այդ կրակոցը հստակ մեկն է եղել և շատ բարձր և ձայնագրող սարքին էլ շատ մոտ տեղից է արձակվել, այն իր ձայնով տարբերվում է մյուս կրակոցներից, համոզված պնդում է փաստաբանը՝ հավելելով,-
      Այս ամեն ինչն իրար հետ վերցրած կարող ենք ասել, որ կրակոց եղել է նաև ոմն երրորդ անձի կողմից, ամենայն հավանականությամբ տնից, իսկ տանն այդ ժամանակ եղել է միայն Սուրիկ Խաչատրյանը:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/rig....LWP1SFz4.dpuf

    11. #26
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Սերժ Սարգսյանը վտանգ է զգացել
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Երկուշաբթի, 21 Հոկտեմբերի 2013,


      Մի քանի ամիս առաջ Սյունիքի նախկին մարզպետ Լիսկայի տան դիմաց գնդակահարված Ավետիք Բուդաղյանի հայր Էմիլ Բուդաղյանն օրերս ասել էր, որ Հայաստանում ոչ մի կերպ չի կարողացել հանդիպել Սերժ Սարգսյանին, ու կարծում է, որ դա հնարավոր կլինի անել Ղարաբաղում՝ այնտեղ կստացվի: Էմիլ Բուդաղյանն ասել էր, որ կարեւոր բան ունի Սերժ Սարգսյանին ասելու: Նրա մի որդուն սպանել են, մյուսին ծանր վիրավորել էին՝ հայկական բանակի հրամանատարներից մեկին՝ Արտակ Բուդաղյանին: Հետո նրան սկսեցին մեղադրել Լիսկայի տան վրա զինված հարձակման համար:
      Մեկ այլ ՀՀԿ-ական, Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի ռեստորանում ծեծելով սպանված Վահե Ավետյանի հայրը Սերժ Սարգսյանին հանդիպելու որեւէ փորձ չարեց: Նրա որդու մարդասպաններին դեռ ազատ չեն արձակել իհարկե՝ Լիսկայի որդու եւ թիկնապահի նման, բայց Հարսնաքարի դատական գործով օրերս մի շրջադարձ եղավ, որ առնվազն բացահայտեց մեղադրյալների մեծ մասին ազատելու մտադրությունը:
      Ի տարբերություն բուդաղյանների եւ ավետյանների, լիսկաներն ու հայրապետյանները Սերժ Սարգսյանի համար առավել հասանելի են: Ընդ որում, բառի բուն եւ պատկերավոր իմաստով: Նրանց ձեռքն էլ ավելի հասանելի է Սերժ Սարգսյանին: Այսինքն, բուդաղյաններից եւ ավետյաններից Սերժ Սարգսյանը չի վախենում, վտանգ չի զգում: Միգուցե մարդկայնորեն շատ ցավում եւ կարեկցում է նրանց, իսկ մենակ մնալու պարագայում անգամ ինքզինքը տանջում անարդարության զգացումից: Բայց վտանգ չի զգում:
      Իսկ Սերժ Սարգսյանի գործողությունները պայմանավորվում են վտանգի զգացումով: Լիսկան ու Հայրապետյանը նրա համար վտանգ են: Բանն այն չէ, որ դանակը կամ ատրճանակը դնում են Սարգսյանի քունքին եւ սպառնում: Պարզապես առանց լիսկաների ու հայրապետյանների Սերժ Սարգսյանը իշխանության չի մնա:
      Այստեղ երկու խնդիր կա. մարդկային տեսակի եւ համակարգային բնույթի:
      Տեսակի առումով, Սերժ Սարգսյանը փորձեց իր նախագահության առաջին շրջանում դրսեւորվել որպես այլ տեսակի նախագահ: Սակայն, ինչպես ժողովրդական ասացվածքում է՝ խրատ տված խելքը մինչեւ դրսի դուռն է: Սերժ Սարգսյանի այլ տեսակի դրսեւորումը չառարկայացավ, որովհետեւ Սարգսյանն իրականում այն տեսակը չէր, որ փորձում էր ներկայանալ՝ լայնախոհ, հանդուրժող եւ այլն: Նա իրեն շատ ավելի լավ է զգում հենց լիսկաների եւ հայրապետյանների շրջապատում: Այդ շրջապատը նրան չի ճնշում, չի բարդույթավորում, որովհետեւ բոլորը հավասար են, որակական առավելություններ չկան:
      Մյուսը համակարգի բնույթի խնդիրն է: Եթե անգամ տեսակի տարբերություն լիներ, այդուհանդերձ իշխող համակարգի բնույթն այնպիսին է, որ համակարգը պահում են լիսկաներն ու հայրապետյանները: Եթե նրանք չլինեն, համակարգը կքանդվի: Սերժ Սարգսյանը չի որոշում՝ լինեն նրանք, թե ոչ: Նրանք են որոշում՝ լինի՞ Սերժ Սարգսյանը, թե ոչ: Եթե Սարգսյանը էապես հարվածի նրանց շահին, ապա կկայացնեն համապատասխան որոշում:
      Բանն այն է, որ այս դեպքում յուրային կամ օտար օլիգարխ հասկացություն չկա: Օլիգարխիայի շահը մեկն է՝ անկախ իշխող համակարգում կարգավիճակից: Այդ շահի մարտավարական խնդիրներ լինում են, եւ օլիգարխիան ինքն էլ հասկանում է, որ կյանքն առանց խնդիրների լճացման ուղիղ ճանապարհ է, ինչը կբերի կործանման:
      Նրանց համար վտանգավոր են ռազմավարական խնդիրները: Դրա համար, հենց առաջանում են այդպիսիք, ձեւավորվում է կոնսոլիդացիա՝ անկախ համակարգում նրանց ունեցած կարգավիճակներից եւ մարտավարական շահերի բախումից:
      Սերժ Սարգսյանը գործնականում ոչինչ չարեց համակարգի այդ բնույթը փոխելու համար: Չգնաց ռիսկի: Նա կարող է արդարանալ, որ միեւնույն է, միանգամից փոխել հնարավոր չէր, իսկ իրեն միանգամից կփոխեր օլիգարխիան: Բայց, այստեղ շատ կարեւոր է նաեւ տեսակը: Կան տեսակներ, որ հանուն գաղափարի կամ արժեքի կգնան նաեւ իշխանությունը, անգամ կյանքը կորցնելու ռիսկի: Սերժ Սարգսյանն իհարկե այդ տեսակից չէ:
      Հետեւաբար, խնդիրը, ընդ որում ոչ միայն զուտ Սերժ Սարգսյանի, այլ ընդհանրապես Հայաստանի իրավիճակի խորքային մասով այն է, թե Հայաստանում օլիգարխիայի ռազմավարական շահից ավելի վտանգավոր ի՞նչ շահ կձեւավորվի, որը տարբեր կլինի իր տեսակով եւ որակով: Առայժմ ավելի վտանգավոր է մեկ էլ Ռուսաստանի շահը, որը սակայն տեսակով ու որակով, արժեքներով, արմատով եւ սկզբունքներով չի տարբերվում օլիգարխիայի շահից:
      Հայաստանում վտանգավորներն են դրության տերը:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....UOGzVsvG.dpuf

    12. #27
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Դատաբժիշկը հաստատել է՝ Ավետիք Բուդաղյանի վրա կրակել են վերևից
      http://www.armenialiberty.org/conten.../25157321.html
      Սարգիս Հարությունյան
      04.11.2013


      Դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ սպանված Ավետիք Բուդաղյանի վրա կրակել են վերևից, այսօր Ազատության հետ զրույցում հայտնեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

      Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ նշվածը ևս մեկ փաստարկ է, որ եղել են կրակողներ նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տանից:

      Այսպիսով թիվ մեկ մուտքի անցքով սկսվող կույր վերքային խողովակը մարմնի երկայնական առանցքի նկատմամբ ունի աջից ձախ, վերևից ներքև, առջևից հետ ուղղություն, - դատաբժշկի եզրակացությունը մեջբերեց Ալումյանը։

      Քննիչի որոշման մեջ այս հարցը որևէ կերպ չի լուսաբանվում, քննիչը ցույց չի տալիս, թե որ պահին է այս վնասվածքը հասցվել, ինչու է ուղղությունը վերևից ներքև,- ընդգծեց փաստաբանը։

      Ալումյանը ներկայացրեց իր բացատրությոնը, թե վերևից ներքև կրակոցը ինչի հետևանք կարող էր լինել.- Երկու տարբերակ կարող է լինել. կարող է կրակողը եղել է վերևում, և այդ դեպքում դա հենց այն մարմնական վնասվածքն է, որի մասին իր ցուցմունքում նշել է իմ պաշտպանյալ Արտակ Բուդաղյանը, որ կրակոց տեսավ նաև վերևից, այսինքն առանձնատան երկրորդ հարկից։ Հնարավոր է, որ դա հենց այդ կրակոցի հետևանքն է։ Եվ երկրորդ տարբերակն էլ այն է [ես ուղղակի երրորդ տարբերակ չեմ պատկերացնում], որ կոնկրետ այդ կրակոցը եղել է ոչ առանձնատնից, բայց այդ վնասվածքը ստանալու պահին Ավետիք Բուդաղյանը արդեն եղել է ընկած վիճակում, այսինքն սա ևս գալիս է հաստատելու, որ ինքնապաշտպանությունը բացառված է։

      Սա եղել է դիտավորյալ սպանություն, ընդ որոշում 104-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված՝ մի խումբ անձանց կողմից։ Ակնհայտորեն այս քրեական գործով պարտակվել է առանձնապես ծանր հանցագործություն ու պարտակվել է այսպիսի եղանակներով՝ ինչ-որ բաներ չասելով, ինչ-որ բաներ չվերլուծելով, ինչ-որ փաստաթղթեր դատարանից թաքցնելով,- պնդում է փաստաբանը։

      Հայկ Ալումյանը հավելեց՝ այն, որ տեղի է ունեցել սպանություն և ոչ թե ինքնապաշտպանություն, փաստում է նաև այն հանգամանքը, որ Ավետիք Բուդաղյանի մարմնի վրա կա թիկունքից հասցված հրազենային վնասվածք:

      Բայց երբ ինչ-որ մեկին կրակում են հետևից առաջ, դա կոչվում է թիկունքից կրակոց, որը Խաչատրյանների պաշտպանները անընդհատ փորձում էին հերքել, ու հետո պատճառաբանում են, որ կրակել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, դա իրար բացառող բան է,- ասաց նա։

      Թե ինչո՞ւ է քննիչ Ալեքսան Ղազարյանը, ինչպես նշեց Ալումյանը, անտեսել Բուդաղյանին վերևից ներքև հասցված հրազենային վնասվածքի փաստը, այսօր փորձեցինք պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից: Այնտեղից, սակայն, մեզ փոխանցեցին, թե կարձագանքեն ավելի ուշ:

      Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան Ռուբեն Սահակյանն այսօր Ազատության հետ զրույցում մանիպուլյացիա որակեց Հայկ Ալումյանի ներկայացրածը, թե Բուդաղյանի ստացած վերևից ներքև վնասվածքը վկայում է, որ տեղի է ունեցել սպանություն:

      Վերևից վար... բայց դա չի նշանակում, որ ուղիղ վերևից վար եղավ։ Բավական է մարդը մի փոքր կզի, ասենք, հատակի ուղղությամբ մի քանի աստիճան թեքություն ունենա, և այդ վնասվածքը կառաջանա։ Դրա վերաբերյալ փորձագետները արդեն եզրակացություն տվել են։ [Ալումյանը] մի մասը կարդում է, մյուս մասը չի կարդում, որ այդ վնասվածքը ստացել է, քանի որ եղել է զենքի փողի նկատմամբ այն դիրքում, որ գնդակը կարող էր պատճառել այդ վնասվածքը։ Չէ՞ որ այդ մարդը գետնին պառկած է եղել, ընկած է եղել։ Բայց դա չի նշանակում, որ նա ընկած ու պառկած պետք է մնար,- ասաց Սահակյանը՝ պնդելով, որ միանշանակ ինքնապաշտպանություն է եղել։

    13. #28
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են

      Գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Արցախում հանդիպել են: ԳԱԼԱ-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, սակայն չասաց, թե ինչի շուրջ են զրուցել նրանք: Էմիլ Բուդաղյանն ասաց, որ դեռ հանդիպումից հետո չի հասցրել զրուցել որդու հետ եւ չի իմացել՝ ինչ է ասել Ս. Սարգսյանը: Մենակ գիտեմ, որ այսօր ժամը 11-ի կողմ են հանդիպել, քանի որ նախագահը գնացել էր Արցախ, բայց հո հեռախոսով չեմ հարցնի, թե ինչ են խոսել, կամ ինչ է ասել նախագահը,-փոխանցեց Էմիլ Բուդաղյանը:

      Հիշեցնենք, որ Է. Բուդաղյանը երկու նամակ էր հասցեագրել Ս. Սարգսյանին, որոնք մնացել են անպատասխան, երկու անգամ էլ փորձել էր հանդիպել նախագահին, սակայն նրան թույլ չէին տվել: Նա Գորիսում Ս. Սարգսյանին չկարողացավ հանդիպել անցած ամիս եւ ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կհանդիպի հենց Ս. Սարգսյանը գնա Արցախ: Սակայն այսօր ասաց, որ միտումնավոր չի գնացել Արցախ. Ես գիտեի, որ Արցախում էլի հնարավոր կլիներ նրան հանդիպել, բայց իսկի էլ չգնացի, ես երկու նամակ գրեցի, որոնցից ոչ մեկին ինքը չպատասխանեց: Հարցրինք, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վիրավորված է Ս. Սարգսյանից եւ նրանից էլ որեւէ դրական ակնկալիք չունի, Է. Բուդաղյանը արձագանքեց. Չեմ կարա ասեմ, դեռ հույսներս լրիվ չենք կորցրել, ոնց որ թե հույս կա էլի:

      Բուդաղյանների հայրն անդրադարձավ նաեւ իրենց պաշտպան Հ. Ալումյանի ներկայացրած բողոքներին, որոնք հիմա մեկտեղվել են եւ քննության են ենթարկվում մեկ դատավորի մոտ:

      Գիտեք՝ մի բան կասեմ, եթե էդքան մաքուր են, ընչի՞ էդ գործը լրիվ չեն տալիս մեր փաստաբանին: 2500 էջ է գործը, 200-ն են տրամադրում, բա մնացած 2300-ը ու՞ր ա, հը՞, թե այնտեղ կան փաստարկված տվյալներ, որ իրենց ձեռք չի տալիս:

      Է. Բուդաղյանն անդրադարձավ նաեւ օրերս Ս. Խաչատրյանի այն հայտարարությանը, թե դեռ շուտ է Բուդաղյանների հետ հաշտվելուն:

      Ես կարդացի դա, ոնց չի ամաչո՞ւմ, մենակ մի բան կարամ ասեմ, որ թող հույսը կտրի, ինչ բարիշել, ինքը գոնե գիտի՝ ինչ է խոսում: Է. Բուդաղյանն ասաց, որ մինչեւ վերջ բողոքելու է:

      Քրիստինա Մկրտչյան

    14. #29
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      ;;;;;;;

    15. #30
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,816

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Մենք բոլորս Սուրեն Խաչատրյան ենք
      ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ
      Մայիս 23 2014 Տ

      Կամ` առնվազն 70 տոկոսը Սյունիքի նախկին (չի բացառվում նաև՝ ապագա) մարզպետ Սուրեն Խաչատրյանի բակում Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, երբ կար մեկ սպանված, մեկ ծանր վիրավոր, հանցանքի վայրում գտնվող երկու արթուն և մեկ քնած հավանական հանցագործներից մեր արդարադատությունը մինչ օրս չկարողացավ գտնել հնարավոր մարդասպանին: Սակայն մեղադրել իրավապահներին ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ` արդար չէ. տակավին վերջերս օպերատիվ հետախուզական, նաև բացատրական աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ վնասազերծել մեկ այլ, առավել վտանգավոր հանցագործի: Շիրակի մարզի Առաջին ատյանի դատարանի մեղադրյալի աթոռին է հայտնվել երեք անչափահաս երեխաների մայր, Գյումրու բնակչուհի Վերոնիկիա Սուքիասյանը: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել՝ հարևան բակից վառելիք գողանալու և քաղցկեղով հիվանդ երեխային չարամտորեն տաքացնելու համար: Հուսանք, որ տիկինը կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Իսկ Արտակ Բուդաղյանի սպանությունը կատարածին փնտրել իրավապահները չեն շտապում: Դրա անհրաժեշտությունն էլ առանձնապես չի զգացվում: Նախ՝ Սուրեն Խաչատրյանը, որի որդուն և թիկնապահին կասկածում էին Բուդաղյանի սպանության մեջ, այսօր չափազանց զբաղված է՝ պատրաստվում է Գորիսի քաղաքապետի բարդ և պատասխանատու ընտրություններին: Ունի թեկնածու, որին հովանավորում է և որի հաղթանակին կասկածելու հիմքեր որևէ մեկը նրան չի տվել: Իսկ թվում էր՝ կտար: Հունիսի 8-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն էր առաջադրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան բակում սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արա Բուդաղյանը: Թե ինչ նպատակ էր հետապնդում Արա Բուդաղյանն՝ իր թեկնածությունն առաջադրելով, հայտնի է միայն իրեն: Մյուսներս այս քայլին որոշակի ռոմանտիզմ վերագրեցինք՝ դրան տալով Սյունիքի նախկին մարզպետին նետած ձեռնոցի նշանակություն: Թեև, եթե Արա Բուդաղյանն իր թեկնածությունը չդներ, որևէ մեկը նրան մեղադրելու բարոյական հիմք չէր ունենա: Սակայն Արա Բուդաղյանն իր թեկնածությունը դրեց ու կարճ ժամանակ անց ինքնաբացարկ հայտնեց: Հիմնավորումն այսպես էր հնչում՝ նա ի սկզբանե մեկ նպատակ է ունեցել՝ վերջում հանել իր թեկնածությունը՝ հօգուտ Գորիսի քաղաքապետի մեկ այլ թեկնածուի՝ Տիգրան Կարապետյանի: Սակայն վերջինս պարոն Բուդաղյանի համար անակնկալ (գուցե անձամբ իր համար՝ ևս)՝ հանել է իր թեկնածությունը՝ անուղղակի ստիպելով, որ Արա Բուդաղյանն այլևս չշարունակի պայքարը: Մեղադրել Արա Բուդաղյանին, թե ինչու նա չպայքարեց մինչև վերջ, թերևս, արդար չէ. նա վարվել է այնպես, ինչպես վարվել է: Այս կոնտեքստում հետաքրքիր էին Սոցիոմետր անկախ սոցիոլոգիական կենտրոնի հարցումները Գորիսում: Ըստ կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի՝ հարցումներից պարզվել է, որ Գորիսում բնակիչները Սուրեն Խաչատրյանի հանդեպ դրական վերաբերմունք ունեն, և, որ քաղաքապետի ընտրությունների հանդեպ հետաքրքրություն ունի բնակչության 70 տոկոսը: Բնակիչներ բառը հայերենում վաղուց արդեն ասոցիացվում անդեմ, եզի համբերություն ունեցող մի զանգվածի հետ, որն անհրաժեշտ պահին կարող է համախմբվել, ուռճանալ և կազմել սոցիոլոգներին անհրաժեշտ այդ 70 տոկոսը: Ընդ որում, վստահաբար, հենց այդ 70 տոկոսից էլ պարոն Ադիբեկյանը ճշտել է, որ Ս. Խաչատրյանին իր տան բակում կատարված սպանության համար շատերը չեն էլ մեղադրում՝ վստահ, որ այդպես կվարվեր իրենցից յուրաքանչյուրը: Թեև, եթե այդ 70 տոկոսը ձեռքները դնեն մարմնի այն մասին, որտեղ ավանդաբար խիղճն է, և վերհիշեն կատարվածը, գուցե փաստեն, որ իրականում ոչ մի կրակոց էլ չի հնչել, պարզապես Բուդաղյաններն անզգույշ շարժում են արել, սայթաքել ուգ Ինչպես հայտնի պատումում. մարդասպանը դատարանում վստահեցնում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել: Տուժողն ինքն է սայթաքել, ընկել դանակի շեղբին, ու այդպես՝ 17 անգամ: Վտանգավորն այն չէ, որ Սուրեն Խաչատրյանի թեկնածուն կարող է դառնալ քաղաքապետ, կամ, որ Սուրեն Խաչատրյանի տան բակում կարող են այլ մարդիկ էլ սպանվել: Վտանգավոր է միտումը, որ Սուրեն Խաչատրյանը կրակում չի այրվում, ջրում չի սուզվում: Սուրեն Խաչատրյանի առավելություններն էլ քիչ չեն. ինչպես Ահարոն Ադիբեկյանը, Սուրեն Խաչատրյանը ևս կարողանում է բոլոր ընտրությունների ժամանակ սյունեցիների առնվազն 70 տոկոսի հետաքրքրությունը միշտ վառ պահել քվեարկության պրոցեսի հանդեպ: Եվ հետո, ինչպես իր հարցազրուցներից մեկում էր ասել, ինքը Սյունիքի համար շատ գործ է արել՝ հրապարակներ, շենքեր, զոհվածների հուշարձաններ: Մնում է միայն ճշտել՝ ո՞ւմ ձեռքով են զոհվել նրանք, ում անունները հուշարձանին են: Թվում էր՝ Սյունիքի նախկին մարզպետի և նրա մերձավորներից յուրաքանչյուրի հանցագործությունից հետո տուժածների հարազատները, արդարադատություն չգտնելով, պիտի որ օբյեկտիվորեն փորձեին արդարադատություն իրականացնել սեփական ուժերով: Թվում էր՝ չկա ավելի ծանր հարված, քան հարազատի սպանությունը, անպատվությունը: Դրանից ծանրը թերևս այն է, երբ հանցագործության մեղավորին ոչինչ չի սպառնում: Իսկ Սուրեն Խաչատրյանին եթե ինչ-որ բան էլ սպառնում է, ապա, թերևս, պաշտոնի բարձրացում Անտիկ աշխարհում կար օրենք, որը թույլ էր տալիս հանցագործներին` ազատվել պատասխանատվությունից, եթե վերջիններս հաջողեն մինչ ձերբակալվելն ապաստանել տաճարում: Հայաստանում ևս կա նման տաճար՝ Բաղրամյան 26-ում:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/05/23/368002.html
      168 Ժամ առցանց լրատվական կայք

    Page 2 of 4 FirstFirst 1234 LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Դանիէլ Վարուժան - Բանաստեղծութիւններ
      By Anoush in forum Arts / Literature / Music / Film & TV
      Replies: 1
      Last Post: 09-01-2009, 07:11 PM
    2. Replies: 0
      Last Post: 01-25-2009, 01:48 AM
    3. Replies: 1
      Last Post: 07-15-2008, 05:32 AM
    4. Replies: 15
      Last Post: 05-09-2007, 11:06 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •