• porno
  • jigolo sitesi
    Page 3 of 4 FirstFirst 1234 LastLast
    Results 31 to 45 of 46

    Thread: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ

    1. #31
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Իմ ընտանիքի եւ բիզնեսի վրա ճնշում չի եղել. Տիգրան Կարապետյանը հերքում է, որ ՀՀԿ-ից ստիպել են ինքնաբացարկ ներկայացնել

      Մայիս 23, 2014

      Իրավիճակային որոշում է եղել, անձնական ճնշում չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի արդեն նախկին թեկնածու Տիգրան Կարապետյան՝ անդրադառնալով իր ինքնաբացարկ ներկայացնելուն:

      Իրավիճակային որոշում է եղել, լավագույն որոշումն այս իրավիճակում: Ինչ վերաբերվում է, թե ճնշումներ են եղել, պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ եւ իմ ընտանիքի, իմ բիզնեսի վրա որեւէ ճնշում չի եղել: Ինչ որ անուններ են տալիս, դրանք իրականությանը չեն համապատասխանում,- ասաց նա:

      Թե իր մտերիմ ընկերոջ՝ Արա Բուդաղյանի հետ ինքնաբացարկ ներկայացնելուց հետո Կարապետյանը խոսել է, վերջինս հրաժարվեց պատասխանել՝ խոստանալով, որ մի օր կպատասխանի մեր բոլոր հարցերին:

      Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան, թե Տիգրան Կարապետյանին մայիսի 19-ին կանչել են Երեւան եւ ստիպել հրաժարվել հետագա պայքարից: Ճնշումն ըստ լուրերի եղել է ՀՀԿ-ի կողմից:

      Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թեկնածուները չորսն են. Արա Բուդաղյանը, որը Գորիսի Վարարակն ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն է, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մահացած Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, Տիգրան Կարապետյանը, որը Գորիսի ԳԱՄՄԱ ընկերության տնօրենն է, Հրայր Յոլյանը, որը գործարար է, եւ վերջապես Վաչագան Ադունցը, որը Հայջրմուղկոյուղի ընկերության Գորիսի տեղամասի պետն է: Մայիսի 20-ին Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ են ներկայացրել:

    2. #32
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Լիսկային նշանակելու հարցը վերջին պահին մտցվել է օրակարգ
      Lragir.am

      25 Սեպտեմբերի 2014,


      Կառավարություն այսօրվա նիստի օրակարգում վերջին պահին ներառել է Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը: Նիստից առաջ հարցն օրակարգում չկար: Կառավարության նիստը շարունակվում է, որոշումը դեռ չի ընդունվել


      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....FwqS5INq.dpuf

    3. #33
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Infamous murderer, raper and luther, ex-Marzbed, Liska is re apointed to his former post, ass boss of Syunik.

      ------

      Լիսկա. Ես խի՞ պիտի անհարմար զգամ
      Lragir.am
      25 Սեպտեմբերի 2014,

      Հո դու հոգեկան հիվանդ չես, ի՞նչ ես խոսում,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներից մեկի հարցին, թե ինքն է սպանե՞լ Ավետիք Բուդաղյանին, պատասխանեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա կառավարության հետնամուտքով էր լքում կառավարության շենքը՝ փորձելով փախչել լրագրողներից:

      Լրագրողները նկատեցին, որ Սյունիքի մարզի ժողովուրդը դեմ է Սուրիկ Խաչատրյանին: Վաղը, եթե ձեզ համար դժվար չի, կգաք, կտեսնեք՝ սյունեցիներն ինձ ընդունում են, թե չեն ընդունում: Ժողովուրդը մեծ հասկացություն ա, կարող ա նաև մի փոքր մասն էլ չընդունի, որտե՞ղ ա իդեալական լինում, լինո՞ւմ ա, որ 100 տոկոսով իշխանավորին ընդունեն,- պատասխանեց Լիսկան:

      Լրագրողները նկատեցին, որ ժողովուրդը հարցադրում է անում՝ Սուրիկ Խաչատրյանն անհարմար չի՞ զգում: Թող էդ ասողն անհարմար զգա, ես խի՞ անհարմար զգամ: 25 տարի ա, ծառայում եմ իմ ժողովրդին, խի՞ անհարմար զգամ,- ասաց նա:

      Լրագրողները հիշեցրեցին, որ վերջին իրադարձությունների համար պետք է Սուրիկ Խաչատրյանն անհարմար զգար՝ նկատի ունենալով Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Վերջին դեպքերն ի՞նչ կապ ունեն ինձ հետ, ոչ մի նորմալ մտածող մարդ վերջին դեպքերի համար ինձ չի մեղադրում: Վերջին դեպքերն էն դեպքերն են, որ ցանկացած նորմալ մտածող մարդ հասկանում ա, որ իսկապես պարոն Խաչատրյանն ըտեղ ոչ մի կապ չունի: Որևիցե մեկին էդ իրավունքը տրված չի՝ զինված գնալ ու մարզպետի տան վրա հարձակվել,- պատասխանեց նա:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....p4bqW3Xm.dpuf

    4. #34
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահեցին Սուրիկ Խաչատրյանին

      Անուշ Մարտիրոսյան
      Հրապարակված է՝ 25.09.2014

      Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահել անցյալ տարվա հունիսի 1-ին Գորիսում իր տան մոտ տեղի ունեցած սպանությունից հետո մարզպետի պաշտոնից հրաժարված Սուրիկ Խաչատրյանին:

      Կառավարության այս որոշման վերաբերյալ լրագրողները փորձել են պարզել արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի դիրքորոշումը՝ հիշեցնելով, որ Սուրիկ Խաչատրյանը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների մեջ:

      Ես խնդրում եմ ձեզ հարցերը ուղղեք այն հարցադրումների և այն հարցերի շրջանակներում, որոնք Հայաստանի արդարադատության նախարարը ներկայացրել այսօրվա կառավարության նիստի շրջանակներում, - պատասխանեց նախարարը:

      Անցյալ տարվա հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետի պաշտոնը վստահելու՝ կառավարական որոշման կապակցությամբ իր կարծիքը հայտնեց՝ էս երկրից արդեն ամեն ինչ էլ սպասելի է:

      Ըստ Էմիլ Բուդաղյանի՝ իր որդու սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ կարգելը վախ է սերմանում մարզի բնակիչների շրջանում:

      Ու վախի տրամադրության տակ պիտի էլի ապրեն, մինչև մի նոր պոռթկում չառաջանա, - ասաց նա ու հավելեց՝ այս ժողովրդին բախտավորություն կցանկանայի, որ այսպիսի ղեկավարությունից զերծ մնան:

      Սուրիկ Խաչատրյանը 1996-1999 թվականներին եղել է Գորիսի քաղաքապետը, 2004 թվականի մարտից զբաղեցրել է Սյունիքի մարզպետի պաշտոնը, որից հրաժարական է տվել անցած տարվա հունիսին՝ Գորիսում իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերից հետո, որոնց ժամանակ սպանվեց Ավետիք Բուդաղյանը:

      Խաչատրյանի հրաժարականից հետո Սյունիքի մարզպետ էր նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը: Վերջինս էլ, այս ամսվա սկզբին ազատվելով մարզպետի պաշտոնից, նշանակվեց Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ:

    5. #35
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Դո՞ւք եք սպանել Բուդաղյանին. լրագրողը փչացրեց Լիսկայի տոնական տրամադրությունը 13:40, 25.09.2014 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Քաղաքականություն

      http://news.am/arm/news/230753.html

      Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) համար Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանաշանակվելը սպասելի էր։ Այս մասին կառավարության նիստից հետո այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողներին ասաց Սուրիկ Խաչատրյանը։

      Լրագրողների դիտարկմանը, թե սյունեցիները դեմ են նրա վերաշանակմանը, նորանշանակ մարզպետը պատասխանեց. Վաղը եթե ձեզ համար դժվար չի, կգաք, կտեսնեք՝ սյունեցիները ընդունում են, թե ոչ։ ժողովուրդը դա մեծ հասկացություն ա, կարող ա մի փոքր մասն էլ չընդունեն։ Որտե՞ղ ա իդեալական լինում։ Լինո՞ւմ ա, որ 100 տոկոս իշխանավորին ընդունեն։ Թող տաս տոկոսն էլ չընդունեն։ Ի՞նչ կա դրա մեջ։

      Հարցին՝ հնարավո՞ր է սյունեցիների նման վերաբերմունքի պատճառը նրա անձի ու ընտանիքի հետ կապված վերջին իրադարձությունները լինեն, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. Ոչ մի նորմալ, մտածող մարդ վերջին դեպքերի համար ինձ չի մեղադրի։ Պարոն Խաչատրյանը դրանց հետ ոչ մի կապ չունի։ Ոչ մեկին էդ իրավունքը տրված չի, որ զինված գնան, մարզպետի տան վրա հարձակվեմ։

      Սյունիքում, ըստ Սուրիկ Խաչատրյանի, հրատապ խնդիրները շատ են, եւ վերջին մեկ տարվա ընթացքում ինքը թեեւ մարզպետ չի եղել, բայց պարապ չի նստել, եւ որոշակի խնդիրներ լուծել է։ Նա խորհուրդ տվեց իր արած լավ գործերի մասին հարցնել չորրորդ բանակային կորպուսի հրամանատարին հարցնել, թե արդեն երեք ամիս ինքը ինչ է արել սահմանների համար։

      Նշենք, որ կառավարության նիստից հետո հետնամուտքից դուրս եկող՝ Սյունիքի նորանշանակ մարզպետին դիմավորեցին մի խումբ երիտասարդներ, որոնք ցուցադրաբար մոտեցան ու շնորհավորեցին նրան։ Տոնական տրամադրությունը, սակայն, փչացրեց նրան մոտեցած առաջին լրագրողը, որն ուղղակի հարցրեց. Դո՞ւք եք սպանել Ավետիք Բուդաղյանին։

      Սուրիկ Խաչատրյանը ակնհայտորեն շփոթվեց, ապա դիմեց լրագրողին. Դու հո հոգեկան հիվա՞նդ չես, ի՞նչ ես խոսում։

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

    6. #36
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ մոլորված երրորդության, կամ Լիսկաների երկրից էժան հուշանվերներ
      http://hetq.am/arm/news/56589/hayast...hanverner.html
      27 սեպտեմբերի, 2014


      100 տարի առաջ անապատով մի ամբողջ ազգ էր ացնում՝ սոված, ջարդված, տխուր, դառնացած: 50 տարի առաջ, այդ անապատից հեռու քաղաքներում, ռումբեր պայթեցրեց այդ ազգի փրկված մասը՝ որպես վրեժ :

      Այսօր այդ ազգը, որպես գերի, ապրում է Լիսկաների սխոդկա կոչված երկրում:

      Լիսկաների սխոդկա կոչված երկրում մարդկանց են սպանում, ունեցվածք խլում, անմեղներին բանտարկում ու մարդկանց դուրս մղում արտագաղթի: Լիսկաների սխոդկա կոչված երկրում պրեզիդենտ չկա, վարչապետ չկա, պառլամենտ չկա, դատավոր չկա, ժողովրդի ձայն չկա:

      Լիսկաների սխոդկա կոչված երկրում արջերի հյուսիսային երկրից բերված գողական բարքերն են չափանիշը: Լիսկաների սխոդկա կոչված երկրում քաղաքական կուսակցություններ չկան. կան դերասաններ ու ներքինիներ:

      Լիսկաների սխոդկա կոչված երկրում գերագույն մարմինը գողականների գերագույն սխոդկան է, որի գերագույն նպատակը Լիսկաների սխոդկա կոչված երկրում ապրողներին ահ ու սարսափի մեջ պահելն է:

      Լիսկաների սխոդկա կոչված երկրում խնամի-բաջանաղա-ախպերական բարքերը սուրբ են:

      Լիսկաների սխոդկա կոչված երկրում ապրող ազգի կեսից ավելին սփյուռքում է: Սփյուռքում ապրող ազգակիցները թեև մոլորված են, բայց սիրելի զբաղմունք ունեն. այն է՝
      ա) տարին 1 օր լացել,
      բ) փող հաշվել,
      գ) ցուցադրական աղոթել, ու
      դ) Լիսկաների սխոդկա կոչված երկրից էժան հուշանվերներ գնել:

      3000 տարվա պատմություն ունեցող այս ազգը մի օր ամաչեց ու վեր կացավ: Հետո միայն հասկացավ,որ ամենասարսափելին վախը չէ,այլ գերությունը:

      Հարյուր տարի հետո անապատով մի ամբողջ ազգ էր հետ գնում:

      Վարազ Սյունի

      Ամստերդամ, 26.09.2014
      Last edited by Vrej1915; 09-28-2014 at 12:57 AM.

    7. #37
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Լիսկայի նշանակումից հետո ակտիվացել են Վարդան Ղուկասյանի վերադարձի մասին լուրերը
      27.09.2014

      http://news.am/arm/news/231184.html
      Գյումրեցիների շրջանում վերջերս շրջանառվող լուրը, թե Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել կառավարությանը, եւ որ նրան փոխարինելու է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ավելի են ակտիվացել սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումից հետո։

      Լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանն օրերս հրավիրվել է մայրաքաղաք, որտեղ քննարկվել է նրա նշանակման հարցը:

      Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց իր պաշտոնանկության մասին լուրը՝ անվանելով դա հերթական սուտ տեղեկությունը։

      Այս սուտ ինֆորմացիան նույնիսկ մեկնաբանության կարիք չունի-ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

      Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը եւս հրաժարվեց մեկնաբանել այդ տեղեկությունը:

      Հիշեցնենք, որ 1999թ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան պաշտոնից ազատվել էր 2012թ հոկտեմբերին՝ իր դիմումի համաձայն։

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

    8. #38
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      http://news.am/arm/news/231103.html

      Գիդում ենք, որ տյուք նպատակներ տընող մարդ եք. Լիսկայի անհավանական դիմավորումը ,

      27.09.2014


      Ինչպես Սյունիքում դիմավորեցին վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), դիտեք առանց մեկնաբանության:

      Տեսանյութը՝Լաստ հեռուստաընկերության

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

    9. #39
      Registered User
      Join Date
      May 2009
      Posts
      3,012

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Quote Originally Posted by Vrej1915 View Post
      http://news.am/arm/news/231103.html

      Գիդում ենք, որ տյուք նպատակներ տընող մարդ եք. Լիսկայի անհավանական դիմավորումը ,

      27.09.2014


      Ինչպես Սյունիքում դիմավորեցին վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա), դիտեք առանց մեկնաբանության:

      Տեսանյութը՝Լաստ հեռուստաընկերության

      Լուրեր Հայաստանից - NEWS.am


      If I ever became famous ( very unlikely ) and visited one of those places and I was greeted with davul zoorna I now know how phony all that is.

      PS. Not that I do very often but I felt like pissing on that poetry reading sycophant.

      .
      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

    10. #40
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Բռնություն ու ստորություն աղ ու հացով

      ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ, Պատմաբան
      28 Սեպտեմբերի 2014,


      Հաճախ ավելի բարդ է համոզել ստրուկին լինել ազատ, քան ազատ մարդուն` ստրուկ:
      Է. Բըրք

      Աշխատե՛ք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք:
      Բ. Շոու

      Ինչպես ասում էր Թոմաս Հոբսը` բնական իրավիճակը պատերազմական իրավիճակ է: Բնությունից մեկն ավելի ուժեղ է մյուսից, մեկն ավելի ագրեսիվ է, մյուսն ավելի հանդարտ: Հարկադիր իշխանության բացակայության պայմաններում ուժեղները միշտ ձգտում են ճնշել թույլերին, սա էլ իր հերթին հանգեցնում է մշտական կոնֆլիկտների: Ուստի, անհրաժեշտ է ստեղծել մի այնպիսի համակարգ, որը հիմնված կլինի համընդհանուր վախի վրա, և այդ վախը մարդկանց կարգելի լինել սեփական գործերի միանձնյա տնօրենը: Այսպես էլ ստեղծվում է պետությունը: Պետությունը հիմնված է համընդհանուր վախի վրա:

      Ժողովրդավարական երկրներում համընդհանուր վախի մարմնավորումն օրենքն է: Մարդիկ վախենում են օրենքից, իսկ ավելի ճիշտ` օրենքի սահմանած պատժից: Բայց օրենքի այս գերիշխանությունը հարմարեցված է մարդկանց ազատություններին այնպես, որ նրանք, ենթարկվելով օրենքին, մնում են ազատ: Ավելին, ազատ լինելու լավագույն ճանապարհն օրենքին ենթարկվելն է:

      Ավտորիտար երկրներում պատկերն այլ է: Քանի որ օրենքները չեն գործում կամ գործում են մասնակի, համընդհանուր վախը մարմնավորում են առանձին անհատները` սկսած պետության բարձրագույն ղեկավարից, մինչև որևէ ծայրամասային հեղինակություն: Այս երկրներում ակտիվորեն գործում են բնական իրավիճակի էլեմենտները` ուժեղները ճնշում են թույլերին, թալանում, սպանում, վախեցնում: Բայց քանի որ կան նոմինալ օրենքներ, որոնք հարմարեցված են ուժեղների շահերին, ապա վերջիններիս գործողությունները հաճախ որակվում են օրինական: Ստացվում է` օրինականացված բռնություն քչերի կողմից շատերի նկատմամբ: Հայաստանը հենց այսպիսի երկիր է:

      Ինչու՞ Սուրեն Խաչատրյանը կրկին նշանակվեց Սյունիքի մարզպետ: Որովհետև նա այս համակարգի հիմնարար տարրերից մեկն է: Նա վախի գլխավոր մարմնավորումն է Սյունիքում: Քանի որ չկա օրենք, որից մարդիկ կվախենային, ապա պետք է գտնել մեկին, ով կստանձնի այդ դերը: Իսկ ո՞վ, եթե ոչ նախկին մարզպետը: Եվ այժմ ավելի շատ են վախենալու, որովհետև նա կարծես վերադարձել է անդրաշխարհից: Իսկ նմաններից միշտ սարսափում են: Սա նրա ուժի մեծագույն վկայությունն է: Եվ այս ուժը նրան իրավունք է տալիս իրեն զգալ սյունյաց արքա: Վկայությունը նրա խոսքերն էին մարզպետարանում ելույթ ունենալիս` Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ աշխարհը կլոր ա, իսկ Սյունքին էլ կենտրոնում ա: Սա իրավամբ արքայական մտածելակերպ է` աշխարհի կենտրոնում Սյունիքն է, իսկ Սյունիքի կենտրոնում ինքը` արքայական վեհափառությամբ:

      Այս կիսաֆեոդալական համակարգը առկա է ոչ միայն Սյունիքում, այլ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Հիշենք, որ այս համակարգն էր դարձել Բագրատունյաց Հայաստանի կործանման հիմնական պատճառներից մեկը:

      Սյունեցիները մարզպետին դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով, ասմունքով ու ճառ ասելով: Դժվար է ասել` այդ մարդիկ ասմունքում էին վախից, թե սիրուց:

      Գուցե երկուսն էլ միաժամանակ: Անհաղթահարելի վախը կարելի է հաղթել մի ձևով` անկեղծորեն սիրելով վախի օբյեկտին: Սիրելով բռնակալին` մարդը ներքուստ արդարացնում է իր նկատմամբ կատարվող բռնությունը: Նա հաշտվում է իր ստորաքարշ դրության հետ` իր մեջ խեղդելով ներքին ընդվզումը, որը մասնատում է իրեն:

      Մարդը սեփական կամքով ստրկանում է: Եվ այս տեսակ ստրուկին է, որ շատ դժվար է ստիպել լինել ազատ:

      Սա նախ և առաջ մտավոր ստրկություն է: Սա կարծես օպերացիոն համակարգ լինի, որ ներբեռնվում է համակարգչի մեջ, և այնուհետ յուրաքանչյուրը կարող է օգտագործել այդ համակարգն ըստ սահմանված հնարավորությունների: Կարևորը՝ լինել կոմպետենտ: Այսինքն, եթե Սուրեն Խաչատրյանին փոխարինի մեկը, ով չի տիրապետում վախի և բռնության նույն գործիքներին, ապա չի կարող աշխատեցնել այն համակարգը, որը ներբեռնված է մարդկանց գիտակցության մեջ:

      Հետևաբար, Ս. Խաչատրյանն իր տեսակով անփոխարինելի է, քանի դեռ մարդկանց գիտակցության մեջ գործում է վախեցողի ու ենթարկվողի օպերացիան համակարգը: Եվ սա համընդհանուր ախտանիշ է Հայաստանի համար` եթե չես կարող ինչ որ բան փոխել, ապա սիրիր այն:

      Հ. Գ. Մի պատմություն կա. մոնղոլների աշրավանքների ժամանակ հայերը ոսկով ու ճոխ նվերներով գնում են զորքի հրամանատարի մոտ` նրա սիրտը շահելու, սա էլ ասում է` էս ոսկիները ծախեիք, զենք առնեիք, որ կռվեիք: Ու բոլորին կոտորում է:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....deL7EhOM.dpuf

    11. #41
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Փաստեր, որոնք հիմք են տալիս ասելու, որ Սուրիկ Խաչատրյանն անձամբ է սպանել
      Lragir.am
      29 Սեպտեմբերի 2014,


      ԱԺ այսօրվա քառօրյա նիստի սկզբում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հարցը:

      Նա նշեց, որ մեկ տարի առաջ խորհրդարանի դահլիճում ինքը հրապարկեց փաստեր, որոնք հիմք են տալիս ասելու, որ Սուրիկ Խաչատրյանն իր տան մոտ անձամբ է սպանել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին: Փաշինյանը նաև նշեց, որ հիմնավորել է, որ նախկին Զինդատախազ, ներկայում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կոծկել է այս գործը:

      Փաշինյանը նշեց, որ հանրության մոտ արմատացած է այն համոզմունքը, որ այդ սպանությունը կոծկվել է ամենաբարձր մակարդակով: Նա նաև ասաց, որ մամուլում տասնյակ հրապարակումներ են եղել Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ լկտիությունների և հանցագործությունների կատարման մասին:

      Նա դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին. Այսքանից հետո, պարոն Սահակյան, ձեր կառավարությունը վերանշանակում է Սուրիկ Խաչատրյանին: Ի՞նչ եք ուզում սրանով ասել: Կարո՞ղ ենք ասել, որ դուք նրան կառավարության որոշման մակարդակով Սյունիքում և Հայաստանի այլ տարածքներում սպանություններ և լկիտիություններ կատարելու արտոնագիր եք տալիս:

      Ի պատասխան Գալուստ Սահակյանը պատասխանեց. Երբ որ կկարողանանք ԱԺ իրավասությունների շրջանակներում դատաիրավական և քննչական աշխատանք տանել,կաորղ եք այդ հարցն ուղղել ԱԺ-ին: Իսկ եթե հնչեցնում եք, որ ժողովուրդը լսի, արդեն հնչեցրեցիք:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....sK0as0dw.dpuf

    12. #42
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      DEFENDER OF THE BUDAGHYANS LEFT THE CONFERENCE HALL

      18:25 | October 2,2014 | Social

      Today Hayk Alumyan, the defender of Artak Budaghyan on the case of
      shootings near Syunik Governor Surik Khachatryan's house, left the
      conference hall of Syunik region Court of General Jurisdiction.

      "I don't expect justice from the Court, as the victim Loreta
      Barseghyan's husband is Syunik Governor Surik Khachatryan,"- Hayk
      Alumyan said to A1+.

      According to the words of the defender, after being appointed Syunik
      Governor, Surik Khachatryan thanked and informed that he cooperates
      with Court President and staff.

      Today Mr. Alumyan presented withdrawal to the judge Napoleon Azizyan,
      but it was refused.

      The defenders' future steps aren't known, they must be discussed with
      the Budaghyans. The trial will be continued on October 7.

      We remind that last year on June 2 there were shootings near Syunik
      Governor Surik Khachatryan's house in Goris. As a result of shootings
      former mayor candidate Avetik Budaghyan was killed, and his brother
      Artak Budaghyan is the defendant. The case is examined at Syunik
      region Court of General Jurisdiction.

      http://en.a1plus.am/1197384.html

    13. #43
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Սեյրան Օհանյանի ակնարկը Սուրիկ Խաչատրյանին
      Lragir.am
      Ներքին կյանք - 06 Օգոստոսի 2015,


      ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահ է, որ առանց լուրջ պատճառի Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, բանակից տարկետման իրավունք չէին տա: Պետք է հասկանանք հետևյալը, որ վերջին տարիներին մենք բավական լուրջ աշխատանք ենք կատարել զորակոչի իրականացման շրջանակներում: Նորություն չէ, որ բավականին խստացրել ենք զորակոչի իրականացումը բոլոր հարթություններում, այդ թվում` Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեությունը: Եթե տրվել է տարկետում, ես նույնիսկ տեղյակ էլ չեմ: Դա տրվել է գործող նորմերի շրջանակներում,- Արմենպրես-ի փոխանցմամբ` նշեց նախարարը` հավելելով, որ առանց լուրջ խնդիրների տարկետում չի տրվում ոչ ոքի, ով էլ որ լինի:

      Օգոստոսի 6-ին ՀՀ կառավարության հերթական նիստից հետո, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե իր որդին` Տիգրան Խաչատրյանը, բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով՝ նշել է, որ իր որդին ոչ մի հոգեկան խնդիր չունի: Նրա խոսքով` տարկետման իրավունքը տրվել է, քանի որ Բուդաղյանների հետ կապված գործով ձերբակալվելուց հետո ցնցումների մեջ է եղել: Այնուհետև տեղի է ունեցել դատաքննությունը և նրան չէին կարող զորակոչել բանակ:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....k9ncUtY8.dpuf

    14. #44
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Լիսկայի զոհաբերությունը Սերժ Սարգսյանին

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Մեկնաբանություն - 06 Օգոստոսի 2015,


      Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ըստ երեւույթին ներկայում երանի կտար, որ որդին դատապարտված լիներ դեռ Ավետիք Բուդաղյանի սպանության գործով, կրեր իր ազատազրկումը, միայն թե ամբողջ հանրապետությունով՝ այն էլ պաշտպանության նախարարության հավաստիացումով չհայտարարվեր, որ նա հոգեկան խնդիրներ ունի, ընդ որում այնպիսիք, որ պիտանի չէ ծառայության համար:
      Համենայն դեպս, եթե Սուրիկ Խաչատրյանն ինքն այդպիսի խնդիրներ չունի, ապա անկասկած պետք է որ հոգեկան բավական ծանր ապրումների մեջ հայտնվի որդու կյանքի այդ դրվագի հանրայնացման հետեւանքով:
      Թվում էր, թե Սյունիքի մարզպետի համար ամենավատը որդու կալանավորումն էր, բայց պարզվում է, որ կարող է լինել ավելի վատ եւ ամբողջ հանրապետությունով մեկ անցնի այն, որ նրա որդին գիժ է:
      Թե ինչու են Սյունիքի մարզպետի հետ վարվում այդպես, դժվար է ասել: Թվում է, որ իշխանությունը տարիներ շարունակ փայփայել է Սուրիկ Խաչատրյանին, թույլ է տվել նրան ամեն ինչ, ներել է ամեն ինչ՝ ոչ միայն նրան, այլ նաեւ որդիներին, եղբայրներին, եղբորորդիներին: Բայց հանկարծ նրա հետ վարվում են բավական դաժան ձեւով:

      Սուրիկ Խաչատրյանն ըստ երեւույթին դարձել է իշխանության համար կարեւոր մի ժամանակահատվածի ուսումնավարժական պոլիգոն, կամ մանեկեն, որի վրա համակարգին ցույց է տրվում նրա ցանկացած օդիոզ անդամի խոցելիությունը: Ընդ որում, բազմապրոֆիլ խոցելիությունը: Այսինքն, կարող են թե իրավական հետապնդման ենթարկել, թե բարոյահոգեբանական՝ ամեն մի օդիոզ կարող է ինքն ընտրել, եթե որոշի խախտել խաղի կանոնները համակարգի ներսում:

      Իսկ խաղի կանոնները ներկայում շատ կարեւոր են, քանի որ համակարգը մտել է գերնշանակալից փուլ՝ իշխանության վերակառուցում, նոր հարաբերությունների եւ հարաբերակցության մշակում եւ իշխանության լծակների վերաբաշխում: Այդ ամենի դիրիժորը Սերժ Սարգսյանն է, եւ նրա համար շատ կարեւոր է, որ նվագախմբում ինքնագործունեություն չծավալվի:

      Սուրիկ Խաչատրյանը գուցե չի արել ոչինչ, որը կբերեր նրա պատժին: Գուցե նա ընդամենը հերթական ծառայությունն է մատուցում իր համակարգին, Սերժ Սարգսյանին, սիրահոժար եւ հնազանդորեն ստանձնելով պոլիգոնի կամ մանեկենի դերը, որի միջոցով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս բոլորին, թե ինչ կարող է լինել անհնազանդների հետ: Այդ իմաստով, Խաչատրյանը գուցե Աբրահամի նման զոհաբերել է որդուն իր կամ համակարգի աստծուն՝ Սերժ Սարգսյանին, որն այդ զոհաբերությունը, ի տարբերություն Աստվածաշնչյան դրվագի, միանգամից չի կանխել՝ այլ գոնե մի քիչ ընդունել է: Թե ինչքա՞ն, ցույց կտա ժամանակը: Դա ըստ երեւույթին կախված կլինի նրանից, թե իրավիճակին ինչպես կարձագանքի համակարգը:

      Որովհետեւ հարց է, թե իսկ ինչ տարատեսակ թղթեր ունեն իշխող համակարգի այլ առանցքային դեմքերի, օդիոզ կերպարների որդիները, որոնց հրապարակումը կարող է բավական տհաճ անակնկալ լինել հայրերի համար: Ի վերջո, միայն Լիսկան չէ, որ ունի բանակում չծառայած, կամ դե յուրե գնացած, բայց իրականում թանկարժեք ժամանցի վայրերում ծառայած որդիներ:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....4UDCFxYZ.dpuf

    15. #45
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,814

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Սուրիկ Խաչատրյանն ուզեցել է գումարտակի հրամանատար դառնալ, բայց 10 հոգի չի կարողացել հավաքել

      Վահան Շիրխանյանը զայրացել է ու պատռել Սուրիկ Խաչատրյանին կոչում տալու հրամանը Բազմաթիվ պաշտոնյաներ լրագողների հետ զրույցում պատմում են իրենց սխրագործությունները պատերազմի տարիներին, թե ինչպես են օգնել բանակին, ինչ միջոցներ են ձեռնարկել, քանի թուրք են սպանել: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Aravot.am-ի հետ զրույցում մի հետաքրքիր դրվագ պատմեց, թե ինչ լուրջ ավանդ է ունեցել պատերազմի ժամանակ: Նա պատմեց, որ այն ժամանակ, երբ Գորիսում բավականին լարված իրավիճակ է եղել, Լաչինը դեռ ազատագրված չի եղել, Խնձորեսկում լարված պատերազմական գործողություններ են ընթացել, Սուրիկ Խաչատրյանը մոտեցել է իրեն եւ 300 հատ զենք ուզել:

      Նա ասել է՝ տվեք ինձ Գորիսի Ճանշինի շենքը, շատ հարմար է այնտեղ, ես գումարտակ եմ հավաքում, 300 հոգի կհավաքեմ: Վահան Շիրխանյանը շենքը տվել է Սուրիկ Խաչատրյանին ու հարցրել է՝ ե՞րբ պատրաստ կլինի, Սուրիկ Խաչատրյանը վստահ պատասխանել է՝ վաղը: Ըստ Շիրխանյանի, հաջորդ օրը ինքը գնացել է այդ Ճանշինի շենքը՝ տեսնելու գումարտակը. Երբ գնացի, 2 հոգի էին, որից մեկը Սուրիկ Խաչատրյանն էր: Շատ բարկացա:

      Սուրիկ Խաչատրյանն ասաց՝ վայ, հեսա ստեղ կլինեն, կկանչեմ բոլորին, կբերեմ, պիտի արդեն ստեղ լինեին: Տեսնելով, որ մարդ չի գալիս, խոստացել է հաջորդ օրը գումարտակը հավաքել: Հաջորդ օրը Շիրխանյանն արդեն Սուրիկ Խաչատրյանին կանչել է իր մոտ ու հարցրել՝ հը՞, գումարտակը եղա՞վ, քանի՞ հոգի են: Սուրիկ Խաչատրյանն ասել է՝ 10 հոգի: Երբ պահանջել է, որ այդ 10 հոգուն բերի, Սուրիկ Խաչատրյանը խոստացել է, գնացել ու այլեւս հետ չի եկել:

      Վահան Շիրխանյանի խոսքերով՝ որպես գումարտակի հրամանատար էլ նա չի կայացել: Շիրխանյանն արդեն հրաման է ստորագրած եղել՝ Սուրիկ Խաչատրյանին գումարտակի հրամանատարի կոչում տալու, բայց տեսնելով, որ նա 10 հոգի էլ չի կարողացել հավաքել, հրամանը զայրացած պատռել է ու դեն նետել: Դրանից հետո արդեն Լաչինն ազատագրվել է, եւ Գորիսում մեծ հաշվով անելիք չի եղել, որ Սուրիկ Խաչատրյանը փայլեր իր սխրագործություններով: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/09/30/613945/

      1998 - 2015 Առավոտ Լուրեր Հայաստանից

    Page 3 of 4 FirstFirst 1234 LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Դանիէլ Վարուժան - Բանաստեղծութիւններ
      By Anoush in forum Arts / Literature / Music / Film & TV
      Replies: 1
      Last Post: 09-01-2009, 07:11 PM
    2. Replies: 0
      Last Post: 01-25-2009, 01:48 AM
    3. Replies: 1
      Last Post: 07-15-2008, 05:32 AM
    4. Replies: 15
      Last Post: 05-09-2007, 11:06 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •