• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 1 of 4 1234 LastLast
    Results 1 to 15 of 46

    Thread: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ

    1. #1
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ

      Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սերժ Սարգսյանին
      26 Օգոստոսի 2013 -

      Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այսօր բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
      Մեծարգո Նախագահ.

      Համոզված եմ` Ձեզ հայտնի է մեր ընտանիքը` Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին: Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք: 01.06.2013 թվականին զոհված իմ որդին` Ավետիքը ամենուրեք հարգանք էր վայելում, մյուս որդիս` Արտակը աչքի է ընկել դեռևս ղարաբաղյան պատերազմի ժամանակներից և ներկայումս հանդիսանում է ամենաօրինակելի և խոշոր զորամասերից մեկի հրամանատար: Իմ մասին Դուք` լինելով սյունեցի և պատերազմի մասնակից, հավանաբար, նույնպես գիտեք` պատերազմական տարիներին ես հանդիսացել Գորիսի պաշտպանական խորհրդի անդամ, որն անձամբ եմ ստեղծել:

      Հանրահայտ է նաև Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը` ոչ միայն Գորիսում, Սյունիքում ու Ղարաբաղում, այլ` ողջ Հայաստանով մեկ: Սակայն, ի տարբերություն մեզ, այդ ընտանիքը հայտնի է հիմնականում թմրամոլությամբ զբաղվող, բազմաթիվ անառակաբարո արարքներ, վայրագություններ կատարած մի շարք անդամների շնորհիվ: Նաև` հենց Սուրիկ Խաչատրյանի (ով ժողովրդի մեջ ավելի հայտնի է Լիցկյա մականունով) բազմաթիվ քաջագործությունների շնորհիվ, որոնց զգալի մասը նա կատարել է` լինելով Սյունիքի մարզպետ, դրանով իսկ վարկաբեկելով ինչպես իր զբաղեցրած պաշտոնը, այնպես էլ` իր հայրենիքը: Այդ քաջագործություններից բավարար է հիշատակել թեկուզ միայն բազմության ներկայությամբ մի կնոջ վրա հարձակվելն ու ոտքով հարվածելը` քացի տալը, որի համար նա, ինչպես և իր մյուս բոլոր չարագործությունների համար, պատասխանատվություն չկրեց:

      Տարիներ շարունակ մենք, բնակվելով Գորիս քաղաքում, ձգտել ենք նվազագույնի հասցնել այդ ընտանիքի ամդամների հետ մեր շփումները: Դժբախտաբար, հնարավոր չեղավ լիովին խուսափել նրանցից և 01.06.2013 թվականին Սուրիկ Խաչատրյանը, ոգելից խմիչքներ օգտագործած լինելով, նենգաբար համոզել է որդուս` Ավետիքին նստել իր ավտոմեքենան ու հենց ավտոմեքենայի մեջ Ս.Խաչատրյանն ու նրա թիկնապահը կոպտորեն վիրավորել, հարվածել են Ավետիքին, իսկ այնուհետև` իջեցրել ճանապարհին:

      Նույն օրը երեկոյան Ս.Խաչատրյանը, իր որդիներն ու թիկնապահները սպանել են Ավետիքին և ծանր վիրավորել մյուս որդուս` Արտակին:

      Այս ոճռագործությունը ցնցեց ողջ հանրությանը, բոլորը համոզված էին, որ այս անգամ Լիցկյան անպատիժ չի մնա: Այդ համոզմունքը փոխանցվեց նաև ինձ և ես ապավինեցի արդարադատությանը, կարծելով, որ նույնիսկ Լիցկյան իր հովանավորների հետ միասին չի կարող կոծկել այս ոճրագործությունն ու անպատիժ մնալ:

      Սակայն դեպքից մի քանի օր անց ՀՀ զինվորական դատախազը և Սյունիքի մարզպետարանը (համզոված եմ` փոխհամաձայնեցված կերպով) հրապարակային հայտարարություններով հանդես եկան, որորցում դեպքը ներկայացրեցին գլխիվայր շուռ տված: Ու նրանց հայտարարությունների հետ զուգահեռաբար (համոզված եմ` նույն անձանց կողմից ուղղորդված) համացանցում հայտվեց մոնտաժված և կեղծված մի տեսանյութ, որը այնպես հմուտ էր կեղծված, որ տպավորություն էր ստեղծում, թե գալով դեպքի վայր, հարձակվել են իր տղաները, թե իբր` առաջինը կրակել է Արտակը (այն դեպքում, երբ գործով հիմնավորվել է, որ նա առհասարակ չի կրակել), իսկ Տիգրան Խաչատրյանի (ով իրականում առաջինն էր կրակել) կրակոցները առհասարակ չեն երևում: Զուգահեռաբար լուրեր էին տարածվում (հնարավոր է` այդ լուրերը հասած լինեն նաև Ձեզ), թե իբր Արտակը եղել է ոգելից խմիչքների ազդեցության տակ:

      Այս ամենը կատարվում է մի պարզ նպատակով` հասարակության և իշխանությունների մոտ դեպքի հանգամանքնեը կեղծված ձևով ներկայացնելով հող նախապատրաստել` ՙԼիցկյայականներին՚ օգնելու համար:

      Արդյունքում, Սուրիկ Խաչատրյանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել, այլ դրա փոխարեն այսօր հող է նախապատրաստվում նրա որդուն` Տիգրան Խաչատրյանին, ով բազմաթիվ կրակոցներ է արձակել որդիներիս վրա, օգնելու համար:

      Այստեղ-այնտեղ, բազմաթիվ պաշտոնյաների (հնարավոր է նաև` Ձեր) մոտ լուրեր են տարածում, թե իբր Արտակի արյան մեջ ալկոհոլի բարձր պարունակություն է հայտնաբերված եղել, խոսվում է 4 մգր/լ պարունակության մասին, այն դեպքում, երբ հայտնաբերվել է 1 մգր/լ պարունակություն, ընդ որում` այդ պարունակությունը ոչ մի կապ չունի դեպքի հետ, քանի որ արյան նմուշը վերցվել է դեպքից 6 օր անց: Զուգահեռաբար լռում են Տիգրան Խաչատրյանի մազերի և մեզի մեջ թմրամիջոցների առկայության մասին, ինչը միանշանակ վկայում է, որ նա դեպքի ժամանակ եղել է թմրամիջոցների ազդեցության տակ:

      Վերջին օրերին տեղեկություններ են գցել շրջանառության մեջ, թե իբր` Արտակը հրաժարվում է ցուցմունք տալուց, առերեսումների մասնակցելուց, այնինչ իրականությունը տրամագծորեն հակառակն է: Նունիսկ այն հանգանանքը, որ Արտակը` դեռևս չապաքինված, իր զորամասի հրամանատարությունն է իրականացնում, օգտագործում են նրա դեմ, ասելով, թե իբր եթե իրականում առողջական պրաբլեմներ ունենար` չեր գնա զորամաս ու չէր իրականացնի իր պարտականությունները: Արի ու բացատրի այս` բանակից անտեղյակ զինվորականներին, թե ինչպես է իսկական հրամանատարը մի կողմ թողնում իր առողջական ու մնացած խնդիրները, եթե ծառայողական անհրաժեշտություն է առաջանում:

      Սուրիկ Խաչատրյանին մեղադրանքներ առաջադրելու փոխարեն մեղադրանք են առաջադրել որդուս` Արտակին, ընդ որում, այդ մեղադրանքը հորինված է զուտ այն բանի համար, որպեսզի ինչ-որ հավասարակշռության պատրանք ստեղծվի Լիցկյայականների ու իմ որդիների գործողությունների միջև:

      Տեսնելով, որ գոյություն ունեցող մեղադրանքը անհեթեթություն է, այժմ նոր, ավելի ծանր մեղադրանք են մոգոնում, որպեսզի մեզ ստիպեն հաշտվել այն մտքի հետ, որ պետք է օգնեն Սուրիկ Խաչատրյանի կողմին: Այդ կեղտոտ սցենարի մասին վաղուց արդեն մեզ զգուշացրել էին, քանի որ պարզվում է` այդպիսի հնարքներ զինդատախազությունը բազմիցս է կիրառել, երբ ցանկացել է հովանավորել կողմերից մեկին: Ինձ դա թվում էր անհավանական, մինչև որ ինքս չբախվեցի այդ կեղտոտ իրականության հետ:

      Այժմ էլ քննչական մարմնի ու դատախազության բոլոր հաղորդագրությունները վերաբերվում են Արտակ Բուդաղյանին, կարծես թե այս գործով ամենագլխավոր դերակատարը նա լինի: Միաժամանակ ամեն ինչ անում են` իրական մեղավորներին մոռացության ենթարկելու, Լիցկյային տեսադաշտից հանելու համար:

      Մինչդեռ ես միշտ հիմնավոր կերպով պնդել եմ, որ Լիցկյան պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

      Ձեզ երևի զեկուցած լինել, թե Սուրիկ Խաչատրյանը չի կրակել իմ որդիների վրա: Ես կապացուցեմ հակառակը, եթե քննությունը օբյեկտիվ ընթանա:

      Սակայն, այս պահին մի կողմ թողնելով այն հարցը, թե կրակել է արդյող Սուրիկ Խաչատրյանը կամ ոչ, նշեմ, որ քրեական գործում հենց այս պահին առկկա են բավարար ապացույցներ, որոնցով անմիջապես Սուրիկ Խաչատրյանին պետք է մեղադրանք առաջադրվեր քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով: Այսպես. քրեական գործով հաստատվել է, որ Տիգրան Խաչատրյանը իմ որդիներին կրակել է Սուրիկ Խաչատրյանի անվամբ գրանցված զենքից: Այդ դեպքում, ինչու՞ Սուրի Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածով,քրեական գործով հաստատվել է, որ Սուրիկ Խաչատրյանի տանից առգրավվել է PIETRO BERETTA դրոշմվածքով ինքնաշեն ատրճանակ: Այդ դեպքում, ինչու՞ Սուրի Խաչատրյանին չի առաջադրվում մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով:

      Իմ ամբողջ կյանքում ոչ ես և ոչ էլ որդիներս չէինք առնչվել քննչական մարմինների և դատախազության հետ և հիմա ինձ համար կրկնակի ցնցում է տեսնել, թե ի՞նչ անընդունելի մեթոդներով են այդ մարմիններն աշխատում: Իմ որդիների արյունը նրանք դարձրել են սակարկության առարկա, փորձելով մեզ ճնշելու, իմ տղային վարկաբեկելու և կերծ մեղադրանքներ ներկայացնելու միջոցով պահանջատիրոջից ինձ դարձնել պաշտպանվող: Որքանով ես կարողացա համոզվել այս գրեթե երեք ամիսների ընթացքում, իրավապահ մարմիններում ոչինչի հնարավոր չէ հասնել, եթե դիմացինդ ազդեցիկ շրջապատ և ընկերներ ունի: Ես չեմ մոռացել, թե ինչպես էր Սուրիկ Խաչատրյանը դեպքից մոտ մեկ ամիս անց հրապարակայնորեն գովում իր ընկերներին, ովքեր այդ դեպքի հետ կապված հովանավորել էին իրեն:

      Ես կորցրել եմ իմ որդուն և նրան այլևս հնարավոր չէ վերադարնել: Սակայն ես դեռ լրիվ չեմ կորցրել իմ հավատն առ այն, որ օրինական ճանապարհով կարող եմ հասնել արդարությանը: Այդ պատճառով դիմում եմ Ձեզ, խնդրելով այս գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության ներքո: Խնդրում եմ` թույլ մի տվեք, որ վերջնականապես կորի արդար ճանապարհով այս գործի լուծման վերաբերյալ իմ հավատը:

      Լուսանկարը` Առաջին լրատվականի

      HayNews.am

    2. #2
      Registered User
      Join Date
      May 2009
      Posts
      2,967

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Quote Originally Posted by Vrej1915 View Post

      Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
      Its about self interest at personal and national level often at odds with the above.
      Great politicians pursue the National interest and small politicians personal interests

    3. #3
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Last edited by Vrej1915; 08-26-2013 at 10:41 PM.

    4. #4
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Even the Bigest Sicilian Cosa Nostra's Capo de touti Capi did not manage such a perfect OMERTA as our God Blassed Liska....
      The chief of the Police defends his good reputation, while speeking of the decreminilization of the state structures....

      http://www.youtube.com/watch?v=nX8rp...ture=endscreen

      http://www.youtube.com/watch?v=elKZX...ture=endscreen

    5. #5
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      http://www.youtube.com/watch?v=xl0Cy...ture=endscreen

      Now,
      This was the promise of objectivity and freedom of prosecution, the military prosecutor did promise at first...

      Pay attention, the victim is the commander of one of the most, if not most important army formation, war 'real' hero (just to distinguish from Liska, 'talantchi' hero)...
      His father played 'real' role in the organisation of self defense in Goris during the war, etc...

      A lot of people do like and do defend the commander.
      He is part of the most 'influential' corporation of the country, the Army....
      The family does break the OMERTA due to terror in Syunik....

      Nevertheless Liska still remains UNPUNISHED...

      If the army, the officers can't even shake his glory, What can do an ordinary citizen against such a system?

    6. #6
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Ինչ է գրելու Սերժ Սարգսյանը Էմիլին
      Նաիրա Հայրումյան
      Երեքշաբթի, 27 Օգոստոսի 2013,

      Եթե արդար դատավարություն լինի, ես կարող եմ ապացուցել, որ Սուրիկ Խաչատրյանը նույնպես կրակել է, հայտարարել է Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում, որում կոչ է արել ապահովել օբյեկտիվ դատավարություն եւ չհովանավորել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:
      Իր հերթին, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, որին Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել հրեշավոր հանցագործությունների մասին բացահայտումներ անելու համար, պահանջել է, որ ապահովեն իր անվտանգությունը, քանի որ իրեն սպառնում են:
      Էմիլ Բուդաղյանը խնդրում է, որպեսզի Սերժ Սարգսյանն անձնական հսկողության տակ վերցնի գործը: Նա հասկանում է, որ ամեն ինչ հանգում է հենց Սերժ Սարգսյանին, իսկ դատավարությունն ընդամենը ձեւականություն է: Կպատասխանի՞ նրան Սերժ Սարգսյանը, ինչպես պատասխանել էր Սերժ Թանկյանի նամակին:
      Ի՞նչ է գրելու Սերժ Սարգսյանը Էմիլ Բուդաղյանին, որին անձամբ է ճանաչում: Երեւի, որ ամեն ինչ կանի, որպեսզի նրա որդին՝ Արտակը, չդատապարտվի Սուրիկ Խաչատրյանի տան վրա ավազակային հարձակման համար: Թերեւս, ափսոսանք կհայտնի, որ զոհվել է Ավետիքը, սակայն նրա դատախազներն ասում են, թե Բուդաղյաններն իրենք են գնացել Լիսկայի դեմ: Նա կարող է նույնիսկ գրել, որ արդեն պատժել է Լիսկային, նրան ազատելով աշխատանքից:
      Սակայն, դժվար թե իր պատասխան նամակում Սերժ Սարգսյանն ասի, որ եթե Սուրիկ Խաչատրյանի մեղքը ապացուցվի, նրան կնստեցնեն եւ կառգրավեն ունեցվածքը, որը կուտակվել է այս տարիների ընթացքում: Դժվար թե նա հայտարարի, թե գործը կվերցնի իր անձնական հսկողության տակ, քանի որ լուծվում է օրենքի առաջ հավասարության հիմնարար հարցը: Դժվար թե նա ասի, թե գործը կվերցնի իր անձնական հսկողության տակ, քանի որ կանգնած է ընտրության առաջ՝ օլիգարխները կամ օրենքը:
      Էմիլ Բուդաղյանն ասում է, որ իր որդուն՝ Արտակին, ներկայում մեղադրում են հավասարակշռության համար: Դա նշանակում է, որ Բուդաղյանի մեղադրանքը կարող են հանել, եթե նա համաձայնվի հանել մեղադրանքը Սուրիկ Խաչատրյանի որդու վրայից: Իսկապես շախմատային քայլ:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/rig....lSaPp3bE.dpuf

    7. #7
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Գաղտնի պատճենների արտահոսք
      Հայկ Արամյան
      Ուրբաթ, 23 Օգոստոսի 2013,

      Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին: Նախկին քաղաքապետը մամուլում հանդես էր եկել բացահայտումներով, որոնք վերաբերվում էին Սուրիկ Խաչատրյանի՝ տարբեր տարիներին տեղի ունեցած հանցագործությունների հետ ունեցած առնչություններին: Մոտ 50 դրվագ, որոնցով անցնում են Լիսկան եւ նրա մերձավորները:
      Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել երկու դրվագով, որոնք առնչվում են սպանության եւ մարդկանց վրա կրակելու գործերին: Սամվել Հարությունյանը գտնում է, որ Լիսկան այս երկու դրվագն է ընտրել, քանի որ դրանք կարճվել ու ջրվել են, կոծկվել են ապացույցները:
      Իր հերթին, Իրավունք թերթը գրում է, հղում անելով իրավապահ համակարգի իր աղբյուրին, որ այդ գործերի նյութերի պատճենները պահպանվում են, եւ չի բացառվում, որ դատավարության ընթացքում լինի արտահոսք:
      Իսկապես չի բացառվում, նկատի ունենալով, որ իրավապահներն էլ մարդիկ են, շատերը՝ ազնիվ մարդիկ, եւ համենայնդեպս պահում են այնպիսի գործերի պատճենները, որոնք ժամանակին կոծկվել են: Դրանք սովորաբար այնպիսի գործեր են, որոնք վերաբերվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց մերձավորների կատարած հանցագործություններին: Իրավապահներն էլ, որ ստիպված են լինում դեմ գնալ իրենց խղճին ու մասնագիտական էթիկային, համենայնդեպս պատճենում են նման գործերը, թե ապահովության, թե իրավիճակի փոփոխության դեպքի համար:
      Պետք է նշել, որ Հայաստանի պետական համակարգում հիմնականում բարձր պաշտոններ են տալիս նրանց, ում վրա կա կոմպրոմատ, եւ լուրջ կոմպրոմատ: Մի նախկին պաշտոնյա նույնիսկ պատմում էր, որ շատերը հատուկ իրենք իրենց վրա կոմպրոմատ էին ստեղծում՝ շրջանակ մտնելու համար: Կային նաեւ այնպիսիները, որոնց դեպքում օգտագործվում էր արդեն առկա կոմպրոմատը: Համարվում է, որ նման մարդիկ չունեն թռնելու տեղ եւ պատրաստ են կատարել բարձրագույն իշխանության ցանկացած հրաման:
      Կոմպրոմատը Հայաստանում վերից վար իշխանության ձեւավորման հիմնական մեխանիզմներից մեկն է, ընդ որում՝ նաեւ միջազգային կտրվածքով: Նման կերպ պահպանվում է ներկայիս համակարգը, որը դառնում է վերահսկելի եւ կանխատեսելի: Եւ չի բացառվում, որ խնամքով պահպանվում է ցանկացած գործի պատճենը, եւ գուցե դրանց բազմաթիվ պատճեններ: Քանի որ նման համակարգի Սուրբ գիրքը քրեական օրենսգիրքն է:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....JMUrUKfB.dpuf

    8. #8
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու.Փաստաբանների պալատի նախագահ
      28 Օգոստոսի 2013 - 16:36

      Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մեղադրյալ չէ ու չի լինելու, սա վերջնականապես իմացեք,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, ով Սուրիկ Խաչատրյանի տան մոտ ս.թ. հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի գործով պաշտպանում է Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի շահերը։
      Ռ.Սահակյանի դիտարկմամբ, հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասները հասարակությանը ճիշտ չի ներկայացվում։ Ըստ նրա, նախքան նախկին մարզպետի մոտ տեղի ունեցած միջադեպը, Ավետիք Բուդաղյանի և Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որից վրդովված սույն գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանը, վերցնելով որսորդական հրացանը, գնացել է Խաչատրյանների տան մոտ և հայհոյանքներով զուգորդված սպանության տարաբնույթ սպառնալիքներ տվել Խաչատրյանների գերդաստանի անդամներին՝ պահանջելով կանչել Սուրիկ Խաչատրյանին: Եղբոր գալուց հետո, ըստ փաստաբանի, Ավետիք Բուդաղյանը հակասական վարքագիծ է դրսևորել՝ հանելով է իր մոտ գտնվող ատրճանակը եւ սպառնալով կրակել, եթե մոտենան եղբորը, ապա հայհոյել Խաչատրյանին՝ կրկին պահանջելով կանչել նրան։ Այդ պահին նրան են մոտեցել Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը, նրա որդին՝ Տրդատ Խաչատրյանը և տան աշխատակցուհի Կարինե Հարությունյանը՝ խնդրելով, որ Բուդաղյանները չկրակեն, գնան և գան առավոտյան: Սակայն Արտակ Բուդաղյանը շարունակել է սպանության սպառնալիքներ տեղալ:

      Մոտենալով նրանց և վախենալով, որ Արտակ Բուդաղյանը կկրակի՝ Լորետա Խաչատրյանը բռնել է Արտակ Բուդաղյանի հրացանի փողը և փորձել թույլ չտալ, որ կրակի: Տրդատ Խաչատրյանը փորձել է օգնել մորը, սակայն Արտակ Բուդաղյանը աջ ձեռքի արմունկով հարվածել է նրան և մի կողմ շպրտել: Հակասական վարքագիծ դրսևորող Ավետիք Բուդաղյանը, հայհոյելով Սուրիկ Խաչատրյանին՝ միաժամանակ փորձել է թույլ չտալ, որ եղբայրը կրակի՝ ասելով, որ պետք չէ։ Լորետա Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը և Ավետիք Բուդաղյանը միասին փորձել են նրա ձեռքից խլել հրազենը և թույլ չտալ, որ կրակի կամ հրազենի փողը բարձրացնել դեպի վեր, որ կրակոցի դեպքում տուժողներ չլինեն,- պատմեց փաստաբան Ռուբեն Սահակյանը։

      Ըստ նրա, տեսագրության մեջ երեւում է, որ ժամը 23։07։30 -ին Արտակ Բուդաղյանը, կտրուկ շարժում կատարելով հրել է և վայր գցել Ավետիք Բուդաղյանին, որի ձեռքին այդ ողջ ընթացում ատրճանակ է եղել: Երկու վայրկյան անց Ավ. Բուդաղյանը ոտքի է կանգնել և կրկին փորձել եղբոր ձեռքից խլել զենքը , սակայն 23։07։36-ին երբ ձեռքը գցել է դեպի իրենից խուսափող եղբոր զենքը, կրկին վայր է ընկել ավազների վրա: Այդ ժամանակ , ինչպես երևում է տեսանյութում, Արտակ Բուդաղյանը մնացել է միայնակ, և նրան ոչ ոք չի խանգարել. երկու կանայք մոտ մեկ-երկու մետր ետ են գնացել:

      Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ ըստ Տիգրան Խաչատրյանի, ով լսելով, որ Արտակ Բուդաղյանը շարունակում է սպառնալիքները և տեսնելով, որ նա միայնակ մնալով զենքը պահում է իրենց վրա, և ոչ ոք ու ոչինչ չի խանգարում նրան կրակելու համար, մտավախություն ունենալով, որ նա կկրակի և կիրականացնի իր սպառնալիքները, անհրաժեշտ պաշտպանության այլ տարբերակ չտեսնելով՝ ժամը 23.07.39-ին, այսինքն՝ Արտակ Բուդաղյանի միայնակ մնալուց ընդամենը երեք վայրկյան անց, հորը օրինական կարգով պատկանող Տոզ տեսակի որսորդական հրացանից կրակել է։ Ըստ փաստաբանի, Տիգրան Խաչատրյանը, որսորդական հրացանը վերցրել է հյուրատնից՝ սպառնալիքներից հետո:

      Փաստաբանի գնահատմամբ` Տիգրան Խաչատրյանի համար առաջացել է անհրաժեշտ պաշտպանության նոր վիճակ եւ նա գիտակցելով, որ հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ իր եւ իր հարազատների համար՝ երկու անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի վրա և վիրավորել նրան:

      Ռուբեն Սահակյանն պարզաբանեց, որ այդ վնասը, որ իրենք հասցրել են անձանց, օրենքով թույլատրված է: Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածն ասում է՝ հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը եւ իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:

      Ռուբեն Սահակյանը վրդովմունք հայտնեց զինդատախազության որոշակի գործողությունների առնչությամբ՝ հավելելով, որ իրենք Բուդաղյաններից ավելի շատ վրդովվելու իրավունք ունեն: Թողնենք՝ այստեղ ով ինչ աստիճանի վնասվածքներ է ստացել, ով ինչ աստիճանի է տուժել. ես խոսում եմ իրավական գնահատականների մասին,- ընդգծեց պաշտպանը:

      Մեկնաբանելով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությունն առ այն, թե դատախազությունը գլխիվայր շուռ է տալիս եղած փաստերը, Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դա փորձում է անել ոչ թե դատախազությունը, այլ Բուդաղյանների ներկայացուցիչը:

      Հայկ Ալումյանի մեկ այլ հայտարարության հետ կապված, թե զինդատախազությունը փորձում է ծանրացնել իր պաշտպանյալ Արտակ Բուդաղյանի մեղադրանքը, Ռուբեն Սահակյանն ընդգծեց. Ես պատասխանատու հայտարարում եմ, որ չեն կարող զինվորական դատախազությունում ծանրացնել նրա մեղադրանքը. քրեական օրենսգրքում այլ հոդված, քան 137-րդ հոդվածն է՝ սպանության սպառնալիքը, չկա, գոյություն չունի:

      Ըստ Փաստինֆո-ի

      HayNews.am

    9. #9
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Էմիլ Բուդաղյանը պետական հանցագործություն է որակում կատարվածը

      Սարգիս Հարությունյան
      Հրապարակված է՝ 07.09.2013

      Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահը՝ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը, ազատ են արձակվել ու նրանց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը:

      Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում հիմնավորվել է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ այս հունիսի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին։ Սա հիմք ընդունելով՝ այսօր որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

      Սյունիքի նախկին մարզպետի՝ Գորիսում գտնվող առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը ցնցեց հանրությանը: Հունիսի 1-ի ուշ երեկոյան Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, երեք անչափահաս երեխաների հայր Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը, ով հայկական Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարն է, հրազենային ծանր վնասվածքով տեղափոխվեց հիվանդանոց: Վիրավորվեց նաև Նիկոլայ Աբրահամյանը, ով Սյունիքի նախկին մարզպետի ազգականն է ու թիկնապահը: Տեղի ունեցածի կապակցությամբ կալանավորվեցին Սուրիկ Խաչատրյանի 19-ամյա որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահը` 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը, ում մեղադրանք է առաջադրվեց սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:

      Դեպքից ավելի քան մեկ ամիս անց՝ հուլիսի 9-ին, մեղադրանք առաջադրվեց նաև գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով ըստ նախաքննական մարմնի սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Բուդաղյանը մեղադրանքը չի ընդունում:

      Այսպիով հաշվի առնելով ՊՆ քննչական ծառայությունում այսօր կայացված որոշումը, ստացվում է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպի, սպանության հետ կապված միակ մեղադրյալը սպանվածի եղբայր Արտակ Բուդաղյանն է:

      Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, Ազատություն ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պետական հանցագործություն որակեց Խաչատրյանի և Նիկողոսյանի ազատ արձակումը.- Որովհետև իրենց էդպես է ձեռք տալիս, հանցագործ աշխարհին ի՞նչ պիտի ասես,- ասաց նա։

      Էմիլ Բուդաղյանը հիշեցրեց՝ նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին խնդրելով, որ գործը արդար քննեն ու ով մեղավոր է, պատժեն: Բայց պատասխան չստացա, ավելի ճիշտ՝ պատասխանը եղան էս ազատ արձակումները,- դառնացած իր խոսքը ավարտեց Բուդաղյանը:

      Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայ Ալումյանը այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ նշելով, թե դա կանի որոշումը պաշտոնապես ստանալուց հետո միայն: Ալումյանը, սակայն, ընդգծեց՝ իր և Բուդաղյանների համոզմունքն է՝ առնվազն Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը պետք է մեղավոր ճանաչվեն սպանության հատկանիշներով և դատապարտվեն: Բացի այդ, ըստ Ալումյանի, դեռևս կարիք կա պարզելու՝ արդյոք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եղե՞լ է Բուդաղյանների ուղղությամբ կրակողների մեջ, թե՞ ոչ:

      Իսկ անկախ ամեն ինչից արդեն այսօր քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով հիմքեր կան Սուրիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու,- եզրափակեց Հայկ Ալումյանը:

      Մինչդեռ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ քննչական մարմինը գործել է օրենքին համապատասխան և քրեական գործում առկա ապացույցների հիման վրա.- Սա նշանակում է, որ արդարացի որոշում են կայացրել, և բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան և մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա։

      ՊՆ քննչական ծառայության այսօրվա որոշմանը խիստ բացասաբար են արձագանքում հայաստանյան իրավապաշտպանները, ովքեր միջադեպի առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետևում են զարգացումներին:

      Այդ ազատ արձակելը բացարձակապես չհիմնավորված է, և պետք է շեշտեմ, որ սա Սերժ Սարգսյանի միանձնյա որոշումն է։ Որևէ այլ անձ չէր կարող նման որոշում կայացներ, որպեսզի ազատ արձակվեին մարդիկ, ովքեր մասնակից են սպանության։ Սա հանրությանը բացարձակապես անտեսել է նշանակում, թքած ունեն հանրության վրա առհասարակ,- ասաց Լրագրողներ հանուն մարդու իրավունքների կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը։

      Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ՝ իր այս որոշմամբ ՊՆ քննչական ծառայությունը կատարել է զինդատախազի Գևորգ Կոստանյանի պատվերը:

      Անձամբ զինդատախազը սրանով հովանավորելով Լիսկային, միաժամանակ պատասխանատվություն է կրում Լիսկայի հետագա գործողությունների համար։ Իսկ հետագա գործողությունները հետևյալն են՝ Լիսկա, կարող ես ինչքան ասես սպանես,- ասաց Սաքունցը։

    10. #10
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Բուդաղյանների փաստաբանը "շոկի մեջ է". "Շատ կտրուկ քայլեր կլինեն
      07/09

      http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=16058
      "Քննիչը հրաժարվում է ինձ հետ մտնել խոսակցության մեջ": Անդրադառնալով այսօր հայտնի դարձած ՊՆ քննչական ծառայության որոշմանը, 168.am-ին ասել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
      Նա լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների մասին իրեն ոչինչ չի ասվել, ինքն այդ մասին իմացել է լրատվամիջոցներից:

      "Ես հուսով եմ, որ այդ տեղեկատվությունը պարզապես թյուրիմացություն է: Եթե կհաստատվի, որ իրոք այդպիսի անհեթեթ և իրավաբանության հետ ոչ մի կապ չունեցող որոշում է կայացվել, ապա, իհարկե, ես դա կբողաքարկեմ, և իհարկե շատ լուրջ հնչեղություն կտանք ու բոլոր միջազգային ատյաններով, բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններով շատ լուրջ, շատ զանգվածային, շատ մեծ միջոցառումներ կլինեն իրազեկման առումով բոլոր միջազգային կառույցներին, բոլոր հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Մեր կողմից ամեն ինչ կարվի օրենքի սահմաններում: Շատ կտրուկ քայլեր կլինեն:

      Բայց ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ սա սովորական թյուրիմացություն է, և հուսով եմ՝ այդ թյուրիմացությունը շուտով կպարզվի, որովհետև նորից կրկնեմ՝ ինձ ոչ ոք այդ մասին պաշտոնապես չի տեղեկացրել, առաջին անգամ ես դա լսել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից",- 168.am-ին ասել է Հայկ Ալումյանը:

    11. #11
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Առանց բանակը նվաստացնելու, կապիտուլյացիան թերի կլիներ
      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
      Շաբաթ, 07 Սեպտեմբերի 2013,

      Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը ազատ է արձակել Լիսկայի՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին, որոնք կասկածվում էին Ավետիք Բուդաղյանին սպանելու համար: Խոսքը Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի մասին է, որի ընթացքում նաեւ ծանր վիրավորվել էր Ասկերանի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:
      Նախօրեին, Մաքսային միությանն անդամակցելու մասին կապիտուլյացիոն որոշումը հրապարակելուց հետո, Սերժ Սարգսյանը գնացել էր արդարադատության նախարարություն եւ շտապեցրել, թե պետք է արագորեն ընդունել Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ ակտերը:
      Շտապելու հրամանն ըստ երեւույթին արդարադատության նախարարությունից ավելի արագ էր ընկալել ՊՆ քննչական ծառայությունը, ազատ արձակելով Լիսկայի որդուն ու թիկնապահին: Ինչպես կարելի է գնալ Մաքսային միություն, երբ Լիսկայի որդին ու թիկնապահը բանտարկված են: Բա ինչ անել, եթե Լիսկան ասի, որ ինքը չի գա Մաքսային, մինչեւ որդուն ու թիկնապահին չազատեն: Իսկ առանց Լիսկայի Հայաստանը չի կարող լինել Մաքսային միության լիարժեք անդամ:
      Ամեն ինչ շատ պարզ է՝ կամ Հայաստանն է ազատ, կամ ազատ են Լիսկայի որդին ու թիկնապահը: Ընդ որում, ոչ միայն որպես անհատներ, այլ որպես երեւույթ, երեւույթ, որ բնորոշում է Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացրած Հայաստանին ու նրա իշխանությանը:
      Միեւնույն ժամանակ, Հայաստանում վերջին շրջանում հաճախակիացել են հարձակումները քաղաքացիական ակտիվ կեցվածք դրսեւորող, իշխանությանը փողոցում պահանջներ ներկայացնող քաղաքացիների նկատմամբ: Տեղի են ունեցել նրանց վրա հարձակման ու բռնության մի քանի դեպքեր: Այդ ամենը զուգորդվել է Մաքսայինի հրավառությանը, ակներեւ ցույց տալով, որ Մաքսային միության լուրն ուղղակի ազատ է արձակել իշխող համակարգի ձեռքերը: Լիսկայի որդու եւ թիկնապահի ազատությունն ընդամենն այդ գործընթացի մի դրվագն է, մի մասը:
      Ընդ որում, այստեղ ապտակը միայն քաղաքացիներինը չէ, այլ նաեւ բանակինը, որի լավագույն հրամանատարներից մեկն է Արտակ Բուդաղյանը: Փաստացի, պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը նվաստացնում է բանակի լավագույն սպաներից մեկին, ըստ էության ասելով, թե Լիսկայի տան դիմաց նրա ու արդեն հանգուցյալ եղբոր հանդեպ ինչ որ արել են՝ լավ են արել:
      Ընդ որում, այստեղ միայն համակարգի գայլային բնույթի խնդիր չէ, երբ անհամբեր սպասում էին յուրայինին պաշտպանելուն եւ ստանում են դրա վերաբերյալ քաղաքական որոշումը՝ հրապարակված Մոսկվայում:
      Բոլորովին պատահական չէ, որ մոսկովյան այդ ակտից հետո առաջին նվաստացուցիչ հարվածներից մեկը ստանում է հայկական բանակը, դրա սպայական լավագույն կոնտինգենտը: Սա ռազմավարական խնդիր է, որ լուծվում է մոսկովյան կապիտուլյացիայի շղթայում: Բանակը Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության առաջնային ատրիբուտներից մեկն է, եւ Մաքսային միությունից հետո բնական է, որ առաջնային հարվածներից մեկը պետք է ուղղվեր հենց այդ ատրիբուտին, դրա լավագույն մասին: Չէ որ Հայաստանի կապիտուլյացիան գործնականում թերի կլիներ առանց բանակի արժանապատվությանը հասցված հարվածի: Այն բանակի, որը Հայաստանի ու Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորն է: Հետեւաբար, Մաքսային միությունից հետո անմիջապես փաստացի ռազմավարական հարված է հասցված Հայաստանի ու նաեւ Արցախի անվտանգությանը:
      Թեեւ, Հայաստանի բանակն ու հասարակությունն այժմ ընտրության առաջ են՝ հաշտվել կապիտուլյացիային, թե պայքարել ազատության ու արժանապատվության համար: Հանրային ու պետական շահի օրակարգային ծիրում ներկայում առաջնայինն այդ հարցն է: Դրա լուծումն իհարկե բավական բարդ է եւ պահանջելու է նյարդեր, ժամանակ, փոխզիջումներ, առավել եւս, որ այդ ամենին անկասկած միջամտելու են եւ արդեն իսկ միջամտում են քաղաքական տարատեսակ սպեկուլյանտները: Բայց իշխող համակարգն ու նրա մոսկովյան քավորները հանրությանն ու բանակին՝ այդ բառի իսկական, ոչ թե իրավաբանական իմաստով, այլընտրանք չեն թողել:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....BCp02R0G.dpuf

    12. #12
      Registered User
      Join Date
      Mar 2009
      Location
      Yerevan, Armenia
      Posts
      982

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Thus Armenian Army lost it's battle against the "robber in law" Suren Khachtryan; shame on Armenian "justice" system.

    13. #13
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Սուրիկ Խաչատրյանի որդին և թիկնապահն ազատ են արձակվել

      7 սեպտեմբերի, 2013
      ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի՝ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այսօր վերացվել է, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել:

      ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծության, այլ ապացույցների հետ համադրման և ապացույցները դրանց համակցության մեջ գնահատելով, հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են,- նշված է հաղորդագրությունում:

      Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը Հետքի հետ զրույցում նշեց, որ պաշտոնապես նման բան իրենց հայտնի չէ, այդ մասին մամուլից է իմացել, բայց հույս ունի՝ տեղի է ունեցել ինչ-որ թյուրիմացություն, որովհետեւ չեմ ուզում հավատալ, որ աբսուրդը կարող է այդ աստիճանի հասնել:

      ՊՆ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:

      Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ n զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

    14. #14
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր

      Ex-Governors Son Freed After Murder

      Sargis Harutyunyan
      Հրապարակված է՝ 08.09.2013

      A son of Suren Khachatrian, a former Armenian provincial governor notorious for violent conduct, was set free and cleared of any wrongdoing on Saturday two months after shooting and killing a man outside their family mansion.

      The young man, Tigran Khachatrian, and one of his fathers bodyguards, Zarzand Nikoghosian, were arrested following the June 1 shootout in Goris, a town in the southeastern Syunik province. They both were charged with murder and illegal arms possession.

      Suren Khachatrians men clashed with Avetik Budaghian, a 43-year-old local businessman, and his brother Artak for still unclear reasons. Avetik was shot dead while Artak, who is an Armenian army colonel, seriously wounded in the incident that led to Khachatrians sacking by the Armenian government.

      The Armenian Defense Ministry said that its Investigative Department, which is handling the high-profile criminal case, has concluded that the gunshots fired by Khachatrian Jr. and Nikoghosian constituted legitimate self-defense. Military investigators have therefore dropped the charges leveled against the two suspects and released them from pre-trial detention, a ministry statement said.

      Armenia -- A YouTube screen grab from a video shot by the surveillance camera in front of the house of ex Syunik governor Surik Khachatryan, 01Jun2013.
      Armenia -- A YouTube screen grab from a video shot by the surveillance camera in front of the house of ex Syunik governor Surik Khachatryan, 01Jun2013.
      The statement said nothing about the illegal arms possession charge. Police confiscated large quantities of weapons from the governors villa immediately after the shootings.

      The investigators have said along that the Budaghian brothers mounted an armed assault on Khachatrians residence. They brought corresponding charges against Artak Budaghian in July. The latter strongly denies them.

      The release of the two suspects was condemned as a state crime by the Budaghians father Emil. Speaking to RFE/RLs Armenian service (Azatutyun.am), he said President Serzh Sarkisian thus ignored his appeals to ensure an objective probe of the case. Artak Budaghians lawyer, Hayk Alumian, also deplored the unexpected development.

      But Ruben Sahakian, the lawyer for Tigran Khachatrian, hailed his clients release as a triumph of justice that came despite what he described as a media hysteria against the ex-governors family. He said journalists critical of the Khachatrian family must now go to church and thank God for the fact that justice has finally prevailed in this country.

      Armenian human rights campaigners claimed the opposite, however, saying that the release of the ex-governors son highlights impunity enjoyed by government-linked individuals and their cronies and relatives. They [the authorities] just showed that they dont give a damn about public opinion, said Zhanna Aleksanian of the Journalists for Human Rights watchdog. Aleksanian told RFE/RLs Armenian service (Azatutyun.am) that she believes Sarkisian personally ordered the release of the two men.

      The Goris shootout took place just hours after Suren Khachatrian, better known to Armenians as Liska, hosted a dinner for several regional dignitaries, including the Budaghian brothers. He reportedly argued with Avetik Budaghian during that party.

      The ex-governor, who has a long history of violence, claims to have slept in his house as the two groups of armed men exchanged gunfire at its doorstep. The Budaghian family has dismissed this assertion.

      Armenia -- President Serzh Sarkisian (L) talks to Syunik governor Suren Khachatryan.
      Armenia -- President Serzh Sarkisian (L) talks to Syunik governor Suren Khachatryan.
      Khachatrian has held sway in Goris and nearby villages ever since the early 1990s. Independent media outlets have long implicated him and his relatives in violent attacks on local business rivals as well as government critics, including a Syunik newspaper editor whose car was set on fire in 2005. The controversial governor has always denied involvement in such incidents and denounced opposition politicians and pro-opposition media for branding him a crime figure.

      Khachatrian, who is a senior member of the ruling Republican Party of Armenia (HHK), risked dismissal in 2008 as he faced an embarrassing government inquiry into a newspaper report that accused him of beating up a teenage boy. He was eventually cleared of any wrongdoing.

      Khachatrian, who was appointed as Syunik governor in 2004 by then President Robert Kocharian, managed to retain his position even after assaulting in a Yerevan hotel lobby in late 2011 a businesswoman who accused him of fraud. Although the incident was captured by a surveillance camera, law-enforcement bodies refused to bring criminal charges against him on the grounds that the woman did not suffer serious physical injuries.

      Official results of Armenian elections held over the past decade have shown President Sarkisian and his HHK winning more votes in Syunik than in any other part of the country. Critics say this explains why Khachatrian retained his job for so long.

      Neither the HHK nor the presidential administration reacted to Khachatrians threats to smash the head of Raffi Hovannisian, Sarkisians main challenger in the February 2013 presidential election. The Armenian president, who repeatedly pledged to uphold justice during the presidential race, instead gave a major state award, the Order of Combat Cross, to the governor in May.

    15. #15
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,753

      Re: Բուդաղյանների հայրը նամակով դիմել է Սեր&am

      Եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու
      Ներքին կյանք - Կիրակի, 08 Սեպտեմբերի 2013,

      Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը:
      Մեզ հետ հետ զրույցում Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հարազատները չցանկացան մեկնաբանել որեւէ տեղեկություն: Մենք չենք ուզում հավատալ, բայց մեղավորը չպետք է անպատիժ մնա: Բոլոր հնարավոր եւ անհնարին ձեւերով հասնելու ենք արադարության,- հուզվեց Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը: Վերջինս չմանրամասնեց, թե որոնք են լինելու այդ ձեւերը:
      "Երկրի նախագահին դիմում ենք գրել, պատասխանը չկա, եթե Արտակին ձերբակալեն՝ պատերազմ եմ հայտարարելու: Բայց Սերժ Սարգսյանը կարծում եմ մի բան կանի, նորից եմ նամակ գրելու, ասուլիս եմ անելու",-ասաց Է. Բուդաղյանը:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....iNGMSe07.dpuf

    Page 1 of 4 1234 LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Replies: 1
      Last Post: 09-01-2009, 07:11 PM
    2. Replies: 0
      Last Post: 01-25-2009, 01:48 AM
    3. Replies: 1
      Last Post: 07-15-2008, 05:32 AM
    4. Replies: 15
      Last Post: 05-09-2007, 11:06 PM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •