• porno
  • jigolo sitesi

  • Armenian Singles
    Page 5 of 6 FirstFirst ... 23456 LastLast
    Results 61 to 75 of 82

    Thread: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

    1. #61
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:


    2. #62
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      azeri heroic army just liberated historic turkic land Paris:
      https://twitter.com/AniHarm16/status/719614482893430784

    3. #63
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      18.04.2016
      Սելֆիդայության վերջը պետք է տալ

      Konstantin Ter-Nakalyan (Antiliberast)
      http://blognews.am/arm/news/361304/s...etq-e-tal.html

      Սուրիկ Խաչատրյանի որդին է հիմա էլ կամավորագրվել` ակտիվ մարտական գործողությունների դադարից 2 շաբաթ անց: Ուշագրավ է, որ դեռ չէնք էլ հասցրել մոռանալ սելֆիդայական սեֆլիներից ամենաանհաջողը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից, ով առնվազն 3 գումարտակ ադրբեջանցի սարսափահար անող հայացքով ու փայլուն կոշիկներով խրոխտ նկարվել էր խրամատների մեջ, և ահա՝ Խաչատրյանների ընտանեկան բենեֆիսի նոր սերիան...

      Գիտե՞ք, երեկ Հայլուրով պատահաբար տեսա, որ պատերազմի առաջին օրերից կամավորագրվել է նաև հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը: Ես դրա մասին նոր էի իմանում: Նոր էի իմանում նաև այն, որ Գլումովն ինքը հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնում է զորացրվել ու չգիտեի, որ ազատամարտիկի որդի է: Մարդն՝ առանց որևէ շուխուռի, պաթոսի և դեմագոգիայի, գնացել է և ոչ մի բենեֆիս չի արել դրանից, ու համացանց չի գցել «դբա Բաքու» ֆեյս կանտռոլով սելֆիներով:

      Տիգրան Խաչատրյանի պահով ինձ զայրացնում է մի քանի բան. եթե Տիգրան Խաչատրյանն այդքան տոգորված է հայրենասիրության ոգով ու սրտացավ է երկրի պաշտպանության հարցերով, ապա ի՞նչն էր խանգարում նրան, որպեսզի ժամանակին ծառայեր բանակում: Եթե առողջական այդքան լուրջ խնդիրներ ուներ, որ չի ծառայել, հիմա ինչո՞ւ է գնում առաջին գիծ, առավել ևս, երբ արդեն ամեն ինչ բավականին հանգիստ է: Լավ, եթադրենք ես նախանձ եմ ու պարապ և կանխակալ մոտեցում եմ ցուցաբերում այս հարցերում: Այդ դեպքում, բացատրեք նվաստիս, թե ի՞նչ անպայման է այս բենեֆիսը անպայմանորեն տեսախցիկների և ֆոտոխցիկների օբյեկտիվի տակ անել:

      Իրոք արդեն զզվացնում են սրանք: Ոնց որ Միդաս արքայի ավելի գաղջ մոդիֆիկացիան լինեն. եթե առաջինի պարագայում ինչին կպներ՝ ոսկի էր դառնում, ապա սրանց պարագայում ինչին կպնում են՝ պղծում են: Պետք է մի հատ օպերտիվ տեմպեով համաբանակային օպերացիա իրականացվի մոտ օրերս և բոլոր սելֆիդայիններին դիրքերից ու դիրքերի հարակից տարածքներից վերադարձնել է պետք իրենց տները: Վնասից բացի, այլ օգուտ չեն տալիս սրանք:

      Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...15303076&type=

    4. #64
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      Azeris dance under the music of Ara Kevorkyan, named "Artsakh"
      http://blognews.am/arm/news/361454/a...-tesanyut.html

    5. #65
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      Անսպասելի խնդիր է առաջացել

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      Քաղաքականություն - 20 Ապրիլի 2016,

      Քառօրյա պատերազմի անտեսանելի դրվագը

      Քառօրյա պատերազմի թե ընթացքում, թե դրան հաջորդող կրակի դադարի օրերին Հայաստանում առաջացել է անսպասելի մի խնդիր, որը սակայն թերեւս նաեւ անխուսափելի էր, հաշվի առնելով հայաստանյան մի շարք հետպատերազմյան իրողություններ: Այս դեպքում խոսքը Արցախի առաջին պատերազմին հաջորդած իրողությունների մասին է:
      Հայաստանի հանրությունը հայկական բանակի զինվորների ու սպաների խիզախ ու հերոսական քայլերով հիանալուն զուգահեռ, զայրանում էր պատերազմի վրա միավոր հավաքողների քայլերից: Ովքե՞ր են այդ միավոր հավաքողները; Մարդիկ, որոնք բավական պաշար էին ամբարել Արցախի առաջին պատերազմից, հետո այդ պաշարը դարձրել հրադադարի տարիներին պետական եւ հանրային ռեսուրսների մսխման դիրքերի դուրս գալու համար: Խոսքը ֆիդայա-ֆեոդալական հայտնի դասի մասին է, որը 1995 թվականից գործում է քաղաքական իշխանությանը կից, նպաստում ընտրակեղծարարությանը, իր պատերազմական «հերոսություններով» ծառայում որպես իշխող համակարգին որոշակի լեգիտիմություն հաղորդող ռեսուրս: Ինչու են հերոսությունները չակերտի մեջ: Որովհետեւ Արցախի առաջին պատերազմի մասնակից հրամանատարները հետաքրքիր պատմություններ կարող են պատմել այդ մարդկանց պատերազմական կենսագրության մասին, որոնց դեպքում չակերտներն անգամ կարող են լինել չափազանցություն:
      Ժամանակի ընթացքում, ֆիդայա-ֆեոդալական այդ շերտը աստիճանաբար սկսեց հայտնվել «մարգինալ» վիճակում, իշխանական համակարգի տեսակարար կշռում տեղը զիջելով քրեա-օլիգարխիկ շերտին՝ թե ծավալային, թե կշռային ազդեցության տեսանկյունից:
      Արցախի քառօրյա պատերազմն այդ շերտի համար փաստացի դարձավ բազմապրոֆիլ ռեաբիլիտիացիայի առիթ կամ հնարավորություն: Պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերից հայկական որոշ կայքերում հայտնվեցին տեղեկություններ, թե այսինչն ու այնինչնն արդեն առաջին գծի ճանապարհին են, կամ գծում են, Բաքվում, կամ նույնիսկ այնքան արագ են անցել, որ հայտնվել են Կասպիցի արեւելյան ափին՝ ասենք Աշգաբադում:
      Այդօրինակ տեղեկությունները շարունակվում են առ այսօր, ձեւավորելով զուգահեռ մի իրականություն, որտեղ քառօրյա պատերազմի հերոսը արդեն ոչ թե հայկական կանոնավոր, պետական բանակի ստորաբաժանումներն են, զինվորներն ու սպաները, որոնց մի մասը կյանքի գնով է կանգնեցրել բազմամիլիարդ սպառազինությամբ զինված հակառակորդին, այլ մարդիկ, որոնց «համախառն ներքին վաստակն» ընդամենը եղել է առաջին պատերազմից հետո պետության ընթացքը եւ զարգացումը կանգնեցնելը:
      Իրականում, այդ մարդկանց ներկայիս կռիվը ոչ թե հակառակորդի հետ է, այլ հասարակության եւ նաեւ պետականության ընթացքում սեփական դերի, որով էլ ձեւավորվել է հանրության վերաբերմունքն իրենց հանդեպ: Ինչ որ իմաստով, ներկայում պատկերանում է այդ անձանց մարդկային դժբախտությունն ու ողբերգությունը:
      Նրանք առնվազն ենթագիտակցորեն պատկերացնում են, թե որտեղ են հայտնվել առաջին պատերազմից հետո, եւ երկրորդ պատերազմը շտապեցին օգտագործել, շտապում են օգտագործել այդ տեղից դուրս գալու համար: Բայց քանի որ խոսում է առայժմ ենթագիտակցությունը, ոչ թե գիտակցությունը, կենդանի լեգենդի պսեվդո-մոնումենտալ կերպարով ուրիշինը յուրացնողի կարգավիճակից նրանք հայտնվում են շարքային գրպանահատի կերպարով ուրիշինը, տվյալ դեպքում հայկական պետական կանոնավոր բանակինը յուրացնողի կարգավիճակում, եւ արդեն ոչ թե «պատկառելի», այլ ծիծաղելի էֆեկտով:
      Մեծ հաշվով, տեղի է ունենում բավական խորքային տրանսֆորմացիա, զգալիորեն ակամայից, ինքնաբերաբար, բնականում: Առաջին պատերազմից հետո հայկական հասարակությունը գործնականում չկարողացավ լուծել ֆիդայա-ֆեոդալական մետաստազներ թույլ չտալու խնդիրը, որովհետեւ լուծված չէր իրական ռազմա-քաղաքական էլիտայի խնդիրը:
      Առաջին պատերազմի ֆիդայա-ֆեոդալական մետաստազների խնդիրը փաստացի լուծում է արդեն երկրորդ պատերազմը՝ քառօրյան, որն օգտագործելու իր ձգտումով ռազմա-ֆեոդալական «էլիտան» հայտնվել է բավական ծիծաղելի վիճակում եւ իր «պատվանդանից» իջնելու է հենց այդպես:
      Հասարակության խնդիրն է թույլ չտալ, որ պատվանդանը զբաղեցնի նոր մեկը, թեկուզ իրական հերոս: Բանն այն է, որ այդօրինակ պատվանդանները փտախտ են առաջացնում անգամ իրական հերոսների հոգեբանության մեջ:
      Իսկ այդ վտանգը կա, քանի որ շարունակում է գոյություն չունենալ իրական ռազմա-քաղաքական էլիտա, որը պատվանդանների փոխարեն ձեւավորում ու կայացնում է պետական ինստիտուտներ:

    6. #66
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:


    7. #67
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:


    8. #68
      Moderator Joseph's Avatar
      Join Date
      Dec 2005
      Posts
      5,080

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      Quote Originally Posted by Vrej1915 View Post
      Just one small/minute example of why the Aliyev's are complete scumbags
      General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

    9. #69
      Armenian Enthusiast Shant03's Avatar
      Join Date
      Jan 2015
      Posts
      495

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      Quote Originally Posted by Joseph View Post
      Just one small/minute example of why the Aliyev's are complete scumbags
      During my last visit to Armenia, I was in the Syunik region talking to a villager who told me they only have one asphalted road in the entire area and that was from 4 years ago when Serzh had to drive through there.. I'm not sure how much truth there was to this but this pic of Aliyev reminded me of that.

    10. #70
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:


    11. #71
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:


    12. #72
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      5 / 05 / 2016
      «Վիճաբանություն»-հումոր Արցախում, թե ինչու՞ էր Ալիևը կնոջ հետ եկել առաջնագիծ


      «Նոր Ժամանակներ» կուսակացության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

      Արցախում վիճաբանություն էր գնում, թե ինչու՞ Իլհամ Ալիևը կնոջ հետ էր եկել առաջնագիծ: Տարբեր կարծիքներ են հնչում, մեկ էլ մի հատ աշխարհ տեսած բիձա ասում է` Ա՜ ՁԵՐ ԳԼԽԻՆ ՁՅՈւՆ ԳԱ, ՄԱՐԴԸ ԿՆԿԱՆ ԲԵՐԱԼ ԷՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՆ ԷՐ ՑՈւՅՑ ՏԱԼԻՍ…

    13. #73
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      Աբարանցին ու ղարաբաղցին. անեկդոտ՝ առաջնագծից

      2016-05-06

      Ուրեմն, ապարանցի կամավորները գալիս են առաջնագիծ ու հարցնում են ղարաբաղցիներին:

      -Թուրքերը ո՞ր կողմը գնացին:

      -Դեպի հարավ-արևելք,-պատասխանում են ղարաբաղցիները:

      Ապարանցիները մի պահ զարմացած նայում են իրար , ապա թե.

      -Մի փիլիսոփայեք,հա՞, մարդավարի մատով ցույց տվեք...

    14. #74
      Registered User
      Join Date
      May 2011
      Posts
      7,686

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      08.05.2016

      Ապրիլյան հարձակումից հետո մոտ 40 շուն է անցել շփման գիծը եւ եկել մեր դիրքեր

      Edik Baghdasaryan

      Էսօր առաջնագծում գումարտակի հրամանատարը ասում է, որ մեր ուղղությամբ ապրիլյան հարձակումից հետո մոտ 40 շուն է անցել շփման գիծը եւ եկել մեր դիրքեր։ Կանգնած ենթադրություններ ենք անում, թե ինչից կլինի։ Երկու հիմնական վարկածների վրա կանգնեցինք։ Շները ջոգել են, որ մեր դիքերում ուտելիքը շատ է, երկրորդը, որ կանխազգում են հայերի հարձակումը։ Բայց կարող է նաեւ երկուսը միասին լինի։

      Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghda...28?pnref=story

    15. #75
      Moderator Joseph's Avatar
      Join Date
      Dec 2005
      Posts
      5,080

      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

      General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

    Page 5 of 6 FirstFirst ... 23456 LastLast

    Thread Information

    Users Browsing this Thread

    There are currently 1 users browsing this thread. (0 members and 1 guests)

    Similar Threads

    1. Only stuff that makes us smile:)
      By hyebruin in forum General Talk
      Replies: 17
      Last Post: 10-22-2004, 06:24 PM
    2. What made you smile last?
      By sad_eyes in forum General Talk
      Replies: 43
      Last Post: 10-17-2004, 02:07 AM
    3. Another naughty kitty!
      By sSsflamesSs in forum Jokes & Humor
      Replies: 6
      Last Post: 08-20-2004, 09:12 AM
    4. Which smile is fake?
      By ckBejug in forum General Talk
      Replies: 31
      Last Post: 05-13-2004, 03:51 PM
    5. Big Fat Smile On Your Face
      By albert in forum Jokes & Humor
      Replies: 6
      Last Post: 08-23-2003, 06:08 AM

    Posting Permissions

    • You may not post new threads
    • You may not post replies
    • You may not post attachments
    • You may not edit your posts
    •