Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Stop the slaughter on our roads++

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմին. այն կապված է «Ճվճըվ Արոյի» անուղղելի, 26-ամյա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


    2018.01.09 16:14
    276948 դիտում
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վաղը՝ հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանի (Ճվճըվ Արոյի որդու) նկատմամբ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ քննիչի որոշմամբ ձերբակալվել է և այս պահին գտնվում է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական եւ մանրաթելային փորձաքննություններ:

    Ս. Վարդանյանի մարմնից վերցվել է նաև մազ, որպեսզի փորձաքննությամբ պարզվի՝ նա արդյո՞ք եղել է ոգելից խմիչք կամ թմրանյութ օգտագործած վիճակում։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին գտնվում է կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատաասխանատվության ենթարկվի։

    Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաև տեղեկություններ տարածվեցին, որ Ս. Վարդանյանի ազգականը իբրև թե դիմել է պատկան մարմիններին, որպեսզի անուղղելի զավակին մեղմ մոտենան, սակայն, մեր տեղեկություններով, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ազգականն էլ է կողմ, որպեսզի նա խստագույնս պատժվի, քանի որ համբերության բաժակը 1 տարուց ավելի է՝ լցվել է։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա անուղղելի ճիվաղը տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

    Վարչապետ Կ. Կարապետյանը նաև իր վերահսկողության տակ է պահելու այս գործը, որպեսզի արդարացի վճիռ կայացվի. Ս. Վարդանյանը օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի նրա նման հոռացած «ոսկե երիտասարդներին»։

    Էլեկտրոնային լրատվամիջոցներով նաև տեսանյութ է տարածվել տեղի ունեցած ավտովթարից, երբ Ճանապարհային Ոստիկանության Toyota-ն կարմիր լույսի առկայությամբ հատում է խաչմերուկը, իսկ «Ճվճըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հարուստ, անուղղելի որդին մեծ արագությամբ մխրճվում է Toyota-ի մեջ։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ միջազգային օրենքներով և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով (ՃԵԿ 28-րդ կետ) և Ճանապարհային Ոստիկանության, և Ոստիկանության, և շտապօգնության ու հրշեջ ավտոմեքենաներին առավելություն է տրվում, եթե նրանք միացրել են լուսային և ձայնային ազդանշանները, և անկախ դրանից, վարորդները պետք է ուշադիր լինեն։

    Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս, որպեսզի նման դեպքերում թե օպերատիվ ծառայությունները, թե վարորդները կարմի լույսի տակով մտնելու ժամանակ զգոնություն ցուցաբերեն։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ կեսօրին, Երևանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել էր Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, Ոստիկանության լեյտենանտ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 34-ամյա Խաչիկ Գասպարյանը:

    Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ հունվարի 8-ին, ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, կասկածյալ Սարգիս Վարդանյանը մեծ արագությամբ բախվել էր ոստիկանական Toyota-ին:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
    Last edited by Vrej1915; 01-09-2018, 11:22 PM. Reason: http://shamshyan.com/hy/article/2018/01/09/1086352/

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    10 Հունվար, 2018 Քրեական պատմություններով հարուստ, հետախուզման մեջ գտնվող «Ճվճըվի» կրտսեր որդի Սերժուլիկը հայտնաբերվել է «Բաստիլ» հյուրանոցային համալիրում


    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, բազմաթիվ քրեական պատմություններով ու ավտովթարներով հարուստ կյանք ունեցած, Երևան քաղաքի Արամի փողոցի 48 շենքի բնակիչ, ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Սերժուլիկ մականվամբ 25-ամյա Սերժ Վարդանյանին հայտնաբերել են Արղության փողոցում գտնվող «Բաստիլ» հյուրանոցային համալիրից:

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա նշված հյուրանոցային համալիրում վարձակալել էր թիվ 15 սենյակը , որին կից ավտոտնակում էլ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները խուզարկություն են կատարել, որտեղ հայտնաբերել են Սերժուլիկի կողմից շահագործվող BMW մակնիշի 35 NF 608 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «MOD-315 auto» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտներով, իսկ բեռնախցիկից՝ ավտոմեքենաների SR-GV-75 համարանիշ, GTH 999 G զույգ, Օ 777 ՕՕ 777 զույգ և 33 TT 481 զույգ համարանիշներ:

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերժուլիկը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, ում կալանավորման միջնորդությամբ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Already traces are erased from the net....

    A mafia boss is even stronger than the ill famed and corrupt traffic police corps....

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    9 Հունվար, 2018 11:20Բացառիկ տեսանյութ. ինչպես է տեղի ունեցել Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը


    Համացանցում հայտվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է տեղի ունեցել Ճվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սերժն ու Սաքուլիկը. նոր զարգացումներ Ճըվ-ճըվ Արոյի որդիների «վոյաժներից»

    Õ„Õ«Ö„Õ¡ÕµÕ¥Õ¬
    Հեղինակ`
    Միքայել


    Երեկ՝ հունվարի 8-ին, դաժան ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04: 10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ: Ավտովթարի հեղինակը հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների պատճառ դարձած, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված Ճըվ-ճըվ Արոյի որդին` Սաքուլիկ մականունով Սարգիս Վարդանյանն է: Վերջինս նույն օրը ներկայացել է իրավապահ մարմիններին: Ավտովթարի հետեւանքով զոհվել են ՃՈ-ի երկու աշխատակիցներ:

    Araratnews.am-ը հրապարակել էր, որ տեղի ունեցած ավտովթարը Սաքուլիկի մասնակցությամբ առաջին դեպքը չէ: Երիտասարդի մասնակցությամբ նմանատիպ դեպքերի պակաս չի եղել, սակայն Սարգիս Վարդանյանը մշտապես ջրից չոր է դուրս եկել: Գրել էինք, որ քննիչները լավագույնս հոգում էին, որ Սաքուլիկը շարունակի վայելել ազատությունը, քանի որ հանցակազմը «բացակայում» էր:

    Ճըվ-Ճըվ Արոյի մյուս որդին եւս որեւէ կերպ հետ չէր մնում եղբորից: Մենք հրապարակել էինք, որ Սաքուլիկի եղբայրը՝ Սերժ Վարդանյանն էլ 2017-ի հոկտեմբերի 7-ին էր ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվել: Սերժն էլ կասկածվում էր սեպտեմբերի 12-ին` գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել էր իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում։ Իհարկե, եղբոր նման նա եւս երկար չմնաց անազատության մեջ:

    Araratnews.am-ի հրապարակումից հետո Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնում է, որ հետախուզում է հայտարարվել Ճըվ-ճըվ Արոյի կրտսեր որդու՝ 24-ամյա Սերժ Վարդանյանի նկատմամբ: Նա ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտ) եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) ներգրավվել է որպես մեղադրյալ:

    Ուշագրավ է, որ կողոպուտը եւ խուլիգանության դեպքը տեղի են ունեցել նախորդ տարվա աշնանը, եւ միայն հիմա, երբ Սերժ Վարդանյանի եղբոր մասնակցությամբ մահվան ելքով ավտովթար է տեղի ունենում, քննչական կոմիտեն վերհիշում է կատարվածն ու որոշում հետախուզում հայտարարել: Ի՞նչն էր խանգարում Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցին կատարվածից անմիջապես հետո հետախուզում հայտարարել Սերժ Վարդանյանի նկատմամբ: Հովսեփյանն ու յուր քննիչները հավանաբար չեն ունեցել համապատասխան «դաբրո», որպեսզի չեզոքացնեն Վարդանյան եղբայրներին:

    Araratnews.am-ը Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչո՛ւ աշնանը տեղի ունեցած դեպքի առնչությամբ միայն հիմա որոշում կայացվեց կրտսեր Վարդանյանի նկատմամբ հետախուզում հայտարարել: «Առաջին դրվագով նրան մեղադրանք առաջադրվել էր, երկրորդ դեպքը տեղի է ունեցել ավելի ուշ` նոյեմբերի վերջին, եւ դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ: Պարզվել է, որ նա եւս խուլիգանությանը մասնակցություն ունեցել է, եւ այդ գործերը միացվել են վարույթին, հետեւաբար, մեղադրանքը փոփոխելու անհրաժեշտություն էր առաջացել», - ասաց Սոնա Տռուզյանը, հավելելով, որ դեկտեմբերի վերջին Սերժ Վարդանյանին ծանուցագիր էր ուղարկվել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու համար, որպեսզի նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ կատարվեին: Սերժ Վարդանյանը, ըստ Տռուզյանի, չի ներկայացել, եւ նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել, որը եւս չի կատարվել: «Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել», - ասաց Տռուզյանը: Սերժ Վարդանյանը դեռ չի հայտնաբերվել: Ըստ Հովսեփյանի խորհրդականի՝ հանձնարարվել է ոստիկանությանը նրան հայտնաբերել եւ հանձնել վարույթն իրականացնող մարմին:

    Նշենք, որ Սերժ եւ Սարգիս Վարդանյանները Կարեն Կարապետյանի բիզնես գործընկերոջ թոռներն են, եւ նրանց ազատությունը Աղվան Հովսեփյանի համար առավել քան պետք է: Կարեն Կարապետյանն իր քրեաօլիգարխիկ գործընկերներով «խոր եւ համապարփակ» փոփոխություններ է իրականացնում, իսկ Սերժ Սարգսյանն էլ երկարացնում է Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Իսկ այս ամենի միջակայքում իրենց ազատությունն են վայելում Սերժն ու Սաքուլիկը` կողոպտելով մարդկանց և խլելով մարդկային կյանքեր:

    Փայլակ Ֆահրադյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ճըվ-ճըվ Արոյի որդին այս անգա՞մ էլ կմնա անպատիժ

    Հունվար 8, 2018 12:53 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-
    Այսօր՝ հունվարի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 04:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ: Տեղեկությունների համաձայն` ավտովթարի հեղինակը հանրությանը հայտնի, բազմաթիվ ավտովթարների պատճառ դարձած, քրեական պատմություններով հարուստ, նախկինում դատապարտված Ճըվ-ճըվ Արոյի որդին` Սաքուլիկ մականունով Սարգիս Վարդանյանն է:

    Երիտասարդի մասնակցությամբ սկանդալային դեպքերը, որոնք շատ հաճախ ավարտվում են ողբերգական ելքով, հանրությանը վաղուց են հայտնի: Հիշեցնենք Սաքուլիկ մականունով երիտասարդի մասնակցությամբ մեկ այլ դեպք: Նախորդ տարի մարտի 3-ին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը հնչել են կրակոցներ: Սարգիս Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստացել էր վիրավորում, սակայն իրավապահներին պատմել է, թե շունն է կծել: Սա, իհարկե, երիտասարդի կողմից պատմված հեքիաթ է եղել:

    2017-ի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 24-ամյա Սերժ Արայի Վարդանյանին։ Վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 12-ին` գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել էր իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում։

    Սա էլ Ճըվ-ճըվ Արոյի մյուս որդու հետ կապված մամուլի հրապարակումից մեկ այլ հատված էր:

    Սարգիս Վարդանյանը, սակայն, ջրից մշտապես չոր է դուրս եկել եւ մնացել անպատիժ: Նախաքննություն իրականացնող մարմինը նրան բաց է թողնում՝ հիմնականում հանցակազմի «բացակայության» հիմքով:

    Թե ինչպե՛ս եւ ինչո՛ւ տարբեր առիթներով պրոֆեսիոնալիզմից խոսող Աղվան Հովսեփյանի ղեկավարած քննչական կոմիտեի քննիչներին չի հաջողվում համապատասխան քննություն իրականացնել եւ պատժել բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի մասնակից Սարգիս Վարդանյանին` առավել քան ակնհայտ է:

    Հավելենք, որ Toyota-ի ուղևոր 34-ամյա Խաչիկ Գասպարյանն էլ հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկություններով` Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

    Ճըվ-ճըվ Արոյի Սաքուլիկ մականունով որդին, դատելով նախորդ զարգացումներից, այս անգա՞մ էլ կմնա անպատիժ: Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցը կհոգա դրա մասին: Քննիչները կաշխատեն, որ հանցակազմ չլինի: Նրանք գոնե այս հարցում եւ կոնկրետ Սարգիս Վարդանյանի դեպքում երբեք վրիպում թույլ չեն տվել:

    Փայլակ Ֆահրադյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ճըվ Ճըվ Արոյի որդու սարսափելի բացահայտումը

      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
      • Հասարակություն - 09 Հունվարի 2018,


    Հետտոնական աշխատանքային առաջին օրը հանրությանը շոկի ենթարկեց Երեւանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական դեպքը, որի հետեւանքով մահացավ Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Նրանք դարձան ավտովթարի զոհ, որի մեղավոր լինելու համար կասկածվում է Ճըվ Ճըվ Արո մականունով քրեական հեղինակության որդին, ոմն Սաքուլիկ, որն ինքն էլ տարբեր այլ առիթներով հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ, բայց, ինչպես ասում են, ջրից դուրս է եկել չոր:



    Այժմ նա դարձել է սարսափելի ավտովթարի մասնակից: Համացանցում հայտնվել է տեսանյութը, հավանաբար խաչմերուկի տեսախցիկներով արձանագրված: Սաքուլիկի մեքենան բավական մեծ արագությամբ բախվում է ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության մեքենային, որը մուտք է գործում խաչմերուկ:



    Տեսանյութում կարծես թե երեւում է, որ Ճանապարհային ոստիկանության մեքենան խաչմերուկ է մուտք գործում կարմիր լույսի առկայությամբ: Տեսանյութն առնվազն առաջացնում է հարցեր, դարձել է համացանցում բանավեճի առարկա՝ վթարի մեղավորության հարցով: Արդյոք ՃՈ մեքենան ուներ կարմիր լույսի տակ խաչմերուկ մուտք գործելու անհրաժեշտություն, արդյոք մյուս մեքենան գերազանցել է արագությունը՝ իր կանաչ լույսի տակ խաչմերուկ մուտք գործելիս, արդյոք այդ մեքենայի վարորդը եղել է սթափ վիճակում: Մյուս կողմից, արդյոք սթափ վիճակում լինելու եւ արագությունը չգերազանցելու դեպքում մեքենայի վարորդը կարող էր շուտ նկատել խաչմերուկ մուտք գործած ՃՈ մեքենան եւ արգելակել, եթե, օրինակ, երթեւեկեր տվյալ հատվածի համար թույլատրելի 60-70 կմ/ժամ արագությամբ:



    Բոլոր այդ հարցերի պատասխանը պետք է տա անաչառ ամբողջական փորձագիտական եզրակացությունը, քննությունն ու դատարանը:



    Տվյալ պարագայում խնդիրը սակայն բոլորովին այլ է, առավել ընդգրկուն, խորն ու հրատապ:



    Հայաստանի ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը հասնում է գրեթե սարսափելի պատկերի: 2017 թվականի առաջին ինն ամիսների տվյալով Հայաստանում ՃՏՊ զոհերի թիվը եղել է 278 մարդ, եւ տարվա կտրվածքով մեծ է հավանականությունը, որ այդ տխուր ցուցանիշը կգերազանցի 2016-ին: 2007-2016 թվականներին Հայաստանում ՃՏՊ հետեւանքով զոհերի թիվը 3267 է:



    Հասարակությունն այդ ամենին ուշադրություն դարձնում է առավելապես աղմկոտ դեպքերում, երբ շոշափվում են հայտնի կամ օդիոզ անուններ, ինչպես օրինակ Ճըվ Ճըվ Արոյի որդին: Այդպիսով հանրությունը խոշոր հաշվով իր վերաբերմունքն է ցուցաբերում ոչ թե երեւույթների, այլ անձանց հանդեպ, իսկ երեւույթը՝ այս դեպքում ողբերգական երեւույթները, դառնում են ընդամենը դրա առիթ:



    Այդ իմաստով, Ճըվ Ճըվ Արոյի որդին կամա թե ակամա դարձավ հերթական սարսափելի պատկերի բացահայտող, դժբախտաբար երկու երիտասարդ կյանքի գնով: Քրեական հեղինակության, ոչ պակաս քրեական պատմությունների մեջ հայտնված որդու փոխարեն կարող էր լինել, եւ տարբեր այլ ողբերգական դեպքերում լինում են «շարքային» քաղաքացիներ, որոնք թույլ են տալիս սխալներ, հանցանք, անփութություն, կամ որոնք դառնում են դեպքերի ողբերգական դասավորության զոհ, հանգեցնելով այլ անմեղ զոհերի:



    Հայաստանում ճանապարհային երթեւեկության խնդիրը պետք է վաղուց դարձած լիներ պետական-հասարակական լայն քննարկումների, ընդհուպ Ազգային անվտանգության խորհրդի քննարկման առարկա, լուծումների հստակ հայեցակարգի մշակումով եւ գործողություններով:



    Եթե կա մի իրողություն, որին զոհ է դառնում տարեկան 300 կամ ավելի քաղաքացի, ապա այդ երեւույթը անհապաղ պետք է լինի պետական ուշադրության կենտրոնում եւ գնահատվի իբրեւ Ազգային անվտանգության սպառնալիք:



    Իսկ երեւույթի պատճառները անկասկած բազմազան են, դրանք մեկ տեղում կամ մեկ կառույցում չեն: Հայաստանում ավելանում են ավտոմեքենաները, չի ավելանում երթեւեկության մշակույթը: Չի ավելանում ճանապարհների անվտանգությունը՝ սկսած ծածկի հարթությունից, լայնությունից, մինչեւ լուսավորություն, ճանապարհային նշանների պատշաճ կահավորում:



    Էական փոփոխության կարիք ունի Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, կամ գուցե ընդհանրապես կա այդ հարցում կառուցվածքային փոփոխության անհրաժեշտություն եւ պարզապես ՃՈ գործառույթ ներառող պարեկային ոստիկանության ստեղծում: Կա կանոնների խախտման մի շարք տեսակների համար տուգանքների շոշափելի բարձրացման անհրաժեշտություն: Կա Երեւանում ճանապարհային երթեւեկության կարգավորման սխեմայի արմատական վերանայման անհրաժեշտություն, ներառյալ փողոցային լուսավորությունը, գծանշումները, լուսացույցերի աշխատանքը, նաեւ այլ կարգավորումներ:



    Հսկայական անելիք ունեն ոստիկանությունը, Երեւանի քաղաքապետարանը, տրանսպորտի նախարարությունը, ու նաեւ քննչական մարմիններն ու դատարանները, որոնք իրենց հերթին պետք է բացառեն որեւէ խտրական վերաբերմունքը պատասխանատվության հարցում՝ լինի պաշտոնյա, օլիգարխ, թե քրեական հեղինակություն, կամ բոլորը միասին:



    Այլապես, դաժան ու ողբերգական, «էքստրեմալ» շոուի մակարդակով կանցնի հերթական ողբերգական միջադեպը, հանրությունը դարձյալ իր անհատական կամ անձնական վերաբերմունքով, համակրանքով ու հակակրանքով կորոշի մեղավորին, եւ կարճ ժամանակ անց ամեն ինչ կմոռացվի:



    Իսկ մինչ այդ, հունվարի 9-ի առավոտյան տարածվել է ՃՏՊ հետեւանքով հերթական ողբերգական լուրը՝ Արարատում վրաերթ մահվան ելքով: Տարեմուտից ի վեր, անցնող 9 օրեր ընթացքում, ՃՏՊ հետեւանքով զոհերի թիվը արդեն մոտենում է տասնյակի:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ողբերգական վթար Գեղարքունիքում. ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր (ֆոտո)
    27.11.2017



    Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 26-ին, խոշոր եւ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի եւ «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները:

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից հայտնել են, որ 2-ն էլ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

    Վիրավորներին եւ մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ-ի եւ ՃՈ-ի աշխատակիցները:

    Նախնական տեղեկություններով մահացածներն աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում եւ վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:








    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ողբերգական վթար Սյունիքում. հարսանիքից վերադարձող հայրն ու որդին մահացել են (ֆոտո)
    28.10.2017



    Սյունիքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 28-ին, երեկոյան ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով հայր ու որդի մահացել են:

    Ըստ ԱԻՆ կայքի՝ Սիսիան-Շամբ ավտոճանապարհին՝ Սիսիան-Շամբ ավտոճանապարհի 18 կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդ՝ Ն. Հ.) և «ՈւԱԶ 469Բ» մակնիշների (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ Ս. Հ.-ը տեղում մահացել է, իսկ «ՈւԱԶ 469Բ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ս. Մ.-ը, Զ. Մ.-ը և Գ. Մ.-ը հոսպիտալացվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում մահացել է նաեւ 31-ամյա Ն.Հ.-ն: Ըստ տեղեկությունների, մահացածները հայր ու որդի են եղել, նրանք վերադառնում էին հարսանեկան արարողությունից:






    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Արարատում «ՎԱԶ 21102»-ը մխրճվել է արգելապատնեշների մեջ, 22-ամյա վարորդի դին դուրս են բերել փրկարարները (ֆոտո)

    26.10.2017


    Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում 22-ամյա Քաջիկ Թ.-ն Երեւան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Արտաշատի վարչական տարածքում, իր վարած «ՎԱԶ 21102» մակնիշի 35 CQ 307 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել երկաթե արգելապատնեշին։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտաշատի հրշեջ-փրկարարները։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


    Leave a comment:

Working...
X