Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Stop the slaughter on our roads++

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Խոշոր վթար Արցախում. 3 մարդ է մահացել


    25.10.2017


    Հոկտեմբերի 25-ին ժամը 10:05-ին Արցախի ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի 2-րդ կմ տեղի է ունեցել ավտոպատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Ահազանգով դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

    Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ռ. Ս.-ի (ք. Ասկերանի բնակիչ, 1982 թ. ծն.) վարած «ՎԱԶ-21011» մակնիշի, Մ. Թ.-ի (Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքի բնակիչ, 1994 թ. ծն.) վարած «Միտցուբիշի» մակնիշի եւ Ս. Ղ.-ի (Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ, 1984 թ. ծն.) վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները:

    Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ. Ս.-ն եւ ուղեւորներ Հ. Ս.-ն (ք. Ասկերանի բնակիչ, 1988 թ. ծն.), Ա. Ս.-ն (ք. Ասկերանի բնակիչ, 1966 թ. ծն.) տեղում մահացել են, իսկ Ի. Ս.-ին (ք. Ասկերանի բնակիչ, 1959 թ. ծն.) տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է:

    «Միտցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Թ.-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացած տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

    «ՎԱԶ-2106» ավտոմեքենայում տուժածներ չկան:
    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «ՈՒԱԶ»-ով ձորն ընկած զինծառայողը հիվանդանոցում մահացել է

    2017-10-23



    Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա Գեւորգ Խ.-ն մահացել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Նշենք, որ Գեւորգը վթարի ենթարկված «ՈՒԱԶ»-ի վարորդն էր, նա ժամկետային զինծառայող է:

    Հիշեցնենք, որ «ՈՒԱԶ»-ն առավոյան ժամը 08:29-ին Ագարակաձոր-Գնիշիկ ավտոճանապարհին ընկել է ձորը, ուղեւոր՝ 21-ամյա Տիգրան Ս.-ն տեղի ուժերով տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր, իսկ ուղեւորինը՝ միջին ծանրության:

    Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Ողբերգական վթար-հրդեհ Կոտայքում. Toyota-ի 31-ամյա վարորդի մոխրացած դին դուրս են բերել փրկարարները (ֆոտո)
    16.10.2017


    Կոտայքի մազրում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։15-ի սահմաններում 31-ամյա Ստեփան Չ.-ն իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի։

    Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել եւ այն վերածվել է մոխրակույտի։ Վարորդը ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։

    Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել դուրս բերել վարորդի մոխրացած դին։

    Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

    Leave a comment:


  • Azad
    replied
    Not sure how my posts ended up on this thread. Sorry!

    Leave a comment:


  • Azad
    replied
    Delivering armament cargos to terrorists across the world is a booming business for the azeris.

    " Azerbaijan plans to buy six Boeing airplanes

    Silk Way Airlines flies to 60 countries, with 37 regular routes and 11 new routes opened over the past year to Japan, Malaysia, Singapore, Bangladesh, Kuwait and Saudi Arabia."

    Leave a comment:


  • Azad
    replied
    azeri money laundering and bribery scums husband and wife Irina Bokova, is as usual lying all the way while hitting the exit door.

    " The Unesco chief and my release from prison in Azerbaijan

    In her letter to the Guardian (2 October) Irina Bokova, director general of Unesco, says she criticised my imprisonment by the Azerbaijan authorities, called for my release and supported me being awarded the Guillermo Cano World Press Freedom prize. I was shocked by the fact that she used my case in order to illustrate her dedication to the idea of freedom of speech.

    I am not aware of Ms Bokova ever having spoken about the letter publicly. She certainly didn’t on the occasions when she spoke out to praise our president, Ilham Aliyev. There is certainly nothing about it on Unesco’s website."

    Letters: I was shocked by the fact that Irina Bokova used my case in order to illustrate her dedication to the idea of freedom of speech, writes Khadija Ismayilova



    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Հայկական ժամանակ». Սարսռազդու թվեր. 2007-2016 թթ. ՃՏՊ–ների հետևանքով զոհվել է 3267 քաղաքացի

    09:26 • 10.10.17



    «ՀՀ ոստիկանության՝ «ՀԺ»-ին տրամադրած տվյալներով 2007 թվականից մինչև 2016 թվականը Հանրապետությունում գրանցվել է 25 հազար 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 հազար 23 է:



    Եթե 2016 թվականը համեմատենք 2007 թվականի հետ, ապա զոհերի թիվը նվազել է 104-ով, վիրավորների թիվը աճել է 1731-ով, իսկ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 1260-ով:



    Ամենաշատ զոհերը եղել են 2008 թվականին (407), ամենաքիչը՝ 2016-ին (267): Ամենաշատ ՃՏՊ-ները գրանցվել են 2015 թվականին (4738)»,-գրում է թերթը:



    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

    2017-09-24 11:46:40





    Արագածոտնի մարզում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 00:40-ի սահմանում ողբերգական վթար է տեղի ունեցել: Արագածավան գյուղի 28-ամյա բնակիչ Կառլեն Ավետիսյանն Արագածավան-Արտենի ավտոճանապարհին իր վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՍZ 878 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել քարերին ու կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:

    Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով Կառլեն Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ նրա 28-ամյա համագյուղացի Դավիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ողբերգական վթարի գործ. «Գառնիի Սուրիկի Լավաշի» հիմնադրի թոռան կալանքի որոշումը բողոքարկվել է
    15.09.2017


    Երեւանում սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալներից, «Համերի» վարորդ Արթուր Հակոբյանին կալանավորելու առաջին ատյանի որոշումը բողոքարկվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց 23-ամյա երիտասարդի պաշտպան Հովիկ Արսենյանը:

    Փաստաբանը հայտնեց, որ կալանքի որոշումից հետո իր պաշտպանյալի մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն տեղի չի ունեցել: Նշենք, որ վարորդն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, մինչդեռ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ «Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատիրոջ թոռը՝ Արթուր Հակոբյանը ժամանակին չի արգելակել եւ դիմելով կտրուկ մանեւրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին:

    «Եթե իմ պաշտպանյալն արգելակեր, հարվածելու էր «Հոնդային» եւ վարորդը հիմա մահացած կլիներ: Արթուր Հակոբյանը պարզապես մանեւրել է, միայն փորձաքննությամբ կարող է պարզվել՝ տեխնիկական տեսակետից կարող էր նա արգելակեր, թե ոչ, միայն փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հնարավոր կլիներ գնահատական տալ իմ պաշտպանյալի գործողություններին»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր Հովիկ Արսենյանը:

    Դեպքից մեկ շաբաթ է անցել, սակայն փորձաքննություններ չեն նշանակվել:

    Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. սեպտեմբերի 5-ին ժամը 12:30-ին Երեւանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 11-ամյա Լ.Մ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը եւ երկու ուղեւորները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:

    Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի պատճառ է դարձել չորրորդ ավտոմեքենան: Մասնավորապես՝ Երեւանի Աճառյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան հետադարձ կատարելիս խոչընդոտել է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի երթեւեկությանը, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ վերջինիս վարորդը ժամանակին չի արգելակել եւ դիմելով կտրուկ մանեւրման՝ մուտք է գործել հանդիպակաց գոտի՝ բախվելով «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, 11-ամյա աղջիկը տեղում մահացել է: «Հոնդա»-ի վարորդը, որն ԱԻՆ-ի աշխատակից է, թողել է դեպքի վայրը եւ հեռացել:

    Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԻՆ-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 244-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ «Համերի» վարորդին՝ Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նրանք կալանավորված են:
    Լուրեր Հայաստանից - NEWS.am


    Leave a comment:


  • Serjik
    replied
    Armenian saying: The dog keeps baking the caravan keeps moving.

    Leave a comment:

Working...
X