Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Russia = Turkey

    Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարում է Լավրովը


    Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդգծելով` ռուս-թուրքական հարաբերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են երկու անկախ պետությունները համագործակցել` իրենց քաղաքականությունը իրագործելու համար:

    Լավրովը չի թաքցրել, որ երկու երկրների միջև որոշակի տարաձայնություններ կան, միաժամանակ պնդել` երբ կողմերը բաց են համագործակցության համար, կարող են դրանք հաղթահարել: Ներկայումս մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը հարթում է այդ տարաձայնությունները, - ասել է Սերգեյ Լավրովը, հավելելով` բոլոր նման դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գտնում են շփման եզրեր, ջանքերը համակարգելու ուղիներ, ինչի ականատեսն ենք հիմա Լեռնային Ղարաբաղում:

    Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Մոսկվան հատուկ հուշագիր ստորագրեց Անկարայի հետ, որով թուրք զինվորականները ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր դրան առաջին անգամ անմիջականորեն մասնակցելու իրավունք ստացան: Ըստ փաստաթղթի, կողմերը առաջիկայում մոնիտորինգի համատեղ կենտրոն կբացեն Ադրբեջանի տարածքում, որտեղից էլ թուրք զինվորականները` ռուս գործընկերների հետ համատեղ, կհետևեն՝ ինչպես է պահպանվում հրադադարը Ղարաբաղում, կքննեն խախտման դեպքերն ու ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը:

  • #2


    Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
    • 2020-12-05

    Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Այս մասին ասված է ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

    Դեկտեմբերի 5-ին տեղի է ունցել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման քայլերը, ներառյալ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև արդիական հարցեր երկկողմ համագործակցության և առանձին հարցեր միջազգային օրակարգից,- ասված է հայտարարությունում:

    Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են եռակող հայտարարությունում, որով դադարեցվել են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ընթացող ռազմական գործողությունները:

    Comment


    • #3
      The russo turkish plan launched in 2016 April was too ruusian, and risked ending blind and stupid russophilia in the Armenian public then...
      So they organised a "velvet" revolution to a moron agent of theirs, playing 'anti russian', only by words, but as a matter of fact more ruusian than any of the 3 previous ones, to execute the plan.
      He will last till the end of the execution of the plan, and will be replaced by an official pro russian who will put all the blame of the russoturkish plan on the 'anti russian', and end turning our state into a russian forpost, expecting our eternal gratitute to our savior, MF ruusians, as they do for the last 250 years...
      Official history will erase all the russian crimes and treacheries, etc....., till next step when those crumbling jurks decide to sell Zankezur or Lori for a couple of kopeks...., with same savior scenario servants at their feet.

      Comment


      • #4
        ՆԱՏՕ-ն Կովկասում դաս տվեց Թուրքիային. ՌԴ-ի դառնահամ հաղթանակը
        • 2020-12-03
        • Հեղինակ՝ Արամ Ամատունի

        Դեկտեմբերի 1-3-ի ժամանակահատվածում կարևոր հավաքներ անցկացրին թե՛ ՆԱՏՕ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը: ՆԱՏՕ-ն անցկացրեց արտգործնախարարների հավաք, իսկ ՀԱՊԿ-ը՝ թե՛ պաշտպանության նախարարների, թե՛ ԱԳ նախարարների, թե՛ պետությունների ղեկավարների: Այս զուգորդումը խորհրդանշական է՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ երկու կազմակերպություններում էլ առանցքային քննարկվող թեմաներից մեկը եղել է արցախյան պատերազմն ու դրա արդյունքում ստեղծված իրավիճակը:

        Բանն այն է, որ Արցախի դեմ Թուրքիայի սանձազերծած պատերազմը իր աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական էությամբ բավականին բազմաշերտ, մի շարք հարթություններ ունեցող երևույթ էր: Եվ հարթություններից մեկն անշուշտ այն էր, որ դա նաև ՆԱՏՕ և ՀԱՊԿ պատերազմ էր, մասնակիորեն, ոչ ամբողջապես դե յուրե, սակայն զգալիորեն նաև ոչ միայն դե ֆակտո: Որովհետև այդ պատերազմում ներգրավված էին ՆԱՏՕ անդամ պետություն՝ Թուրքիա, և ՀԱՊԿ անդամ՝ Հայաստան: Էլ չենք խոսում ՀԱՊԿ առանցք կամ առաջատար Ռուսաստանի ներգրավվածության մասին՝ որպես առանցքային շահընկեր: Այդպիսով, անկասկած է, որ Արցախի դեմ պատերազմը նաև ՆԱՏՕ-ՀԱՊԿ պատերազմ էր, երկու քաղաքական բլոկների և ռազմական մոդելավորումների պատերազմ:

        Այդ իմաստով պատկերը որոշակիորեն հակասական է: Մասնավորապես, անմիջական ռազմական գործողությունների իմաստով ՀԱՊԿ-ը տապալվել է իր թե՛ ռազմական մոդելավորման, թե՛ քաղաքական կշռի և վարկի իմաստով: Մյուս կողմից՝ ռազմավարական առումով անգամ ՆԱՏՕ-ն արձագանքում է Ռուսաստանի, ասել կուզի՝ ՀԱՊԿ-ի հաղթանակը՝ ռազմական ամրապնդումը Կովկասում: Առաջանում է հարց՝ ՆԱՏՕ-ն չէ՞ր հաշվարկել դա, վստահ էր, որ Թուրքիայի միջոցով ի՞նքն է հաստատվելու Կովկասում, թե՞ կային այլ հաշվարկներ, օրինակ՝ այն, որ այդպիսով ՆԱՏՕ-ն ցույց տվեց իր ապստամբ վարքագծով անդամ Թուրքիային, որ առանց դաշինքի ռազմաքաղաքական աջակցության Թուրքիան կարող է ունենալ մարտավարական հաջողություններ, սակայն ռազմավարական իմաստով ոչինչ է ՌԴ-ի առաջ:

        Գործնականում Կովկասում այդ իրավիճակն է: Թե ինչպես կզարգանան իրողությունները՝ սա անշուշտ հարցի մյուս կողմն է և, իհարկե, ոչ պակաս էական: Որովհետև ռազմավարական հաջողությունն ինքնին դեռ պետք է պահել ու զարգացնել, և այդ իմաստով Ռուսաստանը, արձանագրելով հաղթանակ, ունի էական խնդիրներ մի շարք առումներով, այդ թվում և այն, որ այդ հաղթանակը Մոսկվան ստացել է զոհաբերելով իր դաշնակցին՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ բարոյական իմաստով: Դա ոչ միայն Հայաստանի, Արցախի ու հայության ողբերգությունն է, այլև առաջիկայի համար լինելու է լրջագույն դառնահամ ՌԴ-ի համար:

        ՀԱՊԿ Վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի հասցեին հայտարարություններով ՌԴ նախագահը անկասկած անուղղակի, սակայն տողատակում միանգամայն գիտակցված շոշափում էր հենց այդ դառնահամը ցրելու խնդիրը, որը Մոսկվայից պահանջելու է դեռ շատ ջանք՝ միաժամանակ մինչ այդ բերելով շատ մարտահրավերներ: Դա լուրջ խնդիր է նաև Հայաստանի համար, որը պետք է լինի հրատապ աշխատանքային առաջնահերթություն հայկական ամբողջ մտավոր ներուժի համար:

        Comment


        • #5
          Ինչպես աշխատեց ռուս-թուրքական սիներգիան Ղարաբաղում

          Lragir.am,

          06.12.2020


          Մենք չունենք Թուրքիայի հետ ինչ-որ սկզբունքային տարաձայնություններ: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն օրինակ են, թե ինչպես են երկու անկախ երկրներն աշխատում իրենց քաղաքականությունն իրականացնելու շուրջ, ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:

          Նրա խոսքով՝ աշխարհում երկրների միջեւ անխուսափելիորեն ծագում են տարաձայնություններ, սակայն, եթե նրանք բաց են համագործակցության համար, կարող են հասնել շահերի բալանսի: Դա տեղի է ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններում, որոնք հիմնված են բարիդրացիության սկզբունքի, փոխադարձ շահերի վրա: Ներկայում մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը կհարթեր բոլոր այդ հակասությունները, կհաղթահարեր դրանք, ասել է նախարարը:

          Այդպիսի բոլոր դեպքերում ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Թուրքիան գտնում են շփման կետեր, ուղիներ սիներգիա գրանցելու, ջանքերը համադրելու համար: Ահա դա էլ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, ավելացնելով, որ Մոսկվան եւ Անկարան հաջողությամբ համագործակցում են տարբեր ուղղություններով եւ ունեն հեռանկարային ծրագրեր երկկողմանի համագործակցության հետագա զարգացման համար:

          Լավ օրինակներից մեկը Սիրիան է: Հենց Աստանայի ձեւաչափն է ապացուցել ՄԱԿ-ի լիարժեք անգործության ֆոնին իր կայացած բնույթը: Եւ մենք ողջունում ենք Թուրքիայի մասնակցությունն այդ ձեւաչափում, ասել է Լավրովը:

          Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերի գծով ԵՄ-ի գերագույն ներկայացուցիչ Ժոզել Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների աստանացումն այդ երկրներին թույլ է տվել կիսել ազդեցության ոլորտները Սիրիայում, Լիբիայում եւ Կովկասում:

          Հինգ տարի առաջ Ռուսաստանը եւ Թուրքիան ներկա չեն գտնվել կենտրոնական Միջերկրածովում, իսկ այժմ նրանք խաղ են վարում: Մենք ապրում ենք բազմաբեւեռ աշխարհում, որտեղ անդրկուլիսային գործեր գոյություն ունեն մի քանի խաղացողների միջեւ, որոնք դիմակայում են մյուսներին: Մենք դա անվանում ենք աստանացում: Ռուսաստանը եւ Թուրքիան սկզբում անջատ էին, բայց գտան ընդհանուր շահեր, իսկ այնուհետեւ պայմանավորվեցին կիսել իրենց ազդեցությունը: Դա տեղի ունեցավ Սիրիայում, դա տեղի Է ունենում Լիբիայում: Դա արդեն տեղի է ունեցել Կովկասում, հայտարարել է Բորելը:

          Հայկական ընդդիմությունը հայտարարել է Հայրենիքի փրկության շարժում սկսելու մասին, որի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Շարժման հանրահավաքում Վազգեն Մանուկյանն իր ելույթում նշեց, որ այս տարածաշրջանում եթե կապված չես Ռուսաստանի հետ՝ մնում է Թուրքիան։ ՌԴ-ի հետ ունենք ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի շահ։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք, ասել է նա։

          Վազգեն Մանուկյանը մաթեմատիկոս է եւ մաթեմատիկական հակիրճ ու հատու ոճով ձեւակերպել է հայկական քաղաքական մտքի խտացված հավատամքը եւ սահմանը։ Ըստ էության, ռուս-թուրքական այս սիներգիան միայն վերջին տարիների քաղաքականությունը չէ, այն ունի երկու հարյուր տարվա պատմություն։ Հայ քաղաքական միտքը իր հավատամքը ձեւակերպելիս ինքզինքը չի տվել մի քանի պարզ հարց՝ եթե ՌԴ-ի հետ ունենք ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի շահ, այդ դեպքում ի՞նչ անել, եթե ՌԴ-ն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր, այդ թվում Հայաստանի հարցում։ Կամ, եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք, այդ դեպքում ի՞նչ անել, եթե Ռուսաստանն ու Թուրքիան են դաշինքի մեջ։ Միակ մաթեմատիկական ճշգրիտ ու հատու պատասխանը նման պարագային մեկն է՝ ցեղասպանվել, ինչն էլ տեղի է ունենում 200 տարի շարունակ։

          Հայ քաղաքական միտքը սակայն շարունակում է հիմնավորումներ փնտրել, եւ ընդամենը կրկնում է 200-ամյա մանթրան՝ Թուրքիան հարձակվեց, Ռուսաստանը չէր կարող կանխել ու միջամտել, բայց վերջին պահին փրկեց։
          Last edited by Vrej1915; 12-06-2020, 02:02 AM.

          Comment


          • #6
            Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

            Lragir.am,

            07.12.2020

            Հրադադարից գրեթե մեկ ամիս է անցել, այս ընթացքում բոլորը խնամքով մոռացել են Ղարաբաղի մասին: Երեւանյան քաղաքական դասը իշխող խմբակի ու 16-ի դիմակայությամբ իր հավատարմությունն է հայտնել եռակողմ հայտարարությանն ու զբաղված է մեղավորների, դավաճանների ու պատասխանատվության հարցերով: Իշխող խմբակը չի ցանկանում հեռանալ, 16-ը հայտարարում են զոռով քշելու մասին: Պայքար է ոչ միայն իշխանության, այլեւ 30 տարվա պատասխանատվությունը իրար վրա բարդելու համար: Ներգրավվել են նախկին նախագահները, որոնք խոսում են իրենց թողած փայլուն ժառանգության մասին, իշխող խմբակն էլ ասում է, որ 30 տարվա սխալն էին ուզում ուղղել, չստացվեց, որովհետեւ նախկինները թիկունքում դավադրությամբ էին զբաղված:

            Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան: Կապիտուլյացիոն համաձայնագրով ամեն ինչ չի ավարտվել, այլ միայն սկսվում է: Ավելի ու ավելի առարկայական են դառնում ռուսական պլանի նպատակները, որոնք շատերի համար են հասկանալի դառնում: Նախապատերազմյա շրջանի ներքին ու արտաքին հռետորաբանությունից, ներկայիս փոխադարձ մերկացումներից ու հատկապես տեղերից՝ զինվորների ու պարզ մարդկանց զրույցներից ուրվագծվում է, որ իրականացվել է հայկական պարտադրված պարտության ծրագիր: Դա չէր կարող լինել այսպես ասած լոկալ գործողություն, միայն Ղարաբաղը թուրքերի հետ կիսելու ու ռազմական ներկայության համար ռուսները չէին մտնի այս պատմության մեջ:

            Այս ծրագրերն իրագործելու համար Հայաստանում անհրաժեշտ է խամաճիկ իշխանություն, որին ամուր կպած է արեւմտամետի, հակառուսականի, սորոսականի պիտակը, եւ կապիտուլյացիան ընդունած ընդդիմություն: Կրեմլը երեւում է խնդիր ունի, այդ թվում Ռուսաստանի տարբեր շրջանակներում, հարավային ճեղքումը հայերի հաշվին եւ թուրքերի հետ սերտ համագործակցությամբ արդարացնելու հարցում, պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա: Դա է վկայում չդադարող հակահայ քարոզչությունը, ինչն ինքնին վկայում է, որ Լավրովյան պլանը չի սահմանափակվելու Արցախի ստատուս-քվոյով:

            Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող է քանդել այս սխեմաները, համենայնդեպս՝ բարդացնել դրանք քարոզչական մասով: Հնարավոր է՝ նա անձնական խնդիրներ ունի հրաժարական տալու հարցում, այդ թվում՝ ներքին ու արտաքին հանգամանքներով պայմանավորված, բայց դրանք իր խնդիրներն են, եւ այդ մասին գուցե պետք է հրապարակավ հայտարարել՝ անձնական անվտանգության որոշակի երաշխիքներ ունենալու համար: Իշխանության զոռով փոփոխությունը նոր պահանջներ է առաջացնելու Մոսկվայից, անհրաժեշտ պահին:

            Comment


            • #7


              Ռուս-թուրքական ողբերգական հաշվիչը. ինչով են զբաղեցնում հայ ժողովրդին
              • 2020-12-07
              • Հեղինակ՝ Արամ Ամատունի
              ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան չունեն սկզբունքային տարաձայնություններ: Միաժամանակ, Սերգեյ Լավրովը ասել է, թե ոչ սկզբունքային տարաձայնություն ունենում են, բայց նաև գիտեն այն արագ հարթելու ձևը: Բոլոր նման դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գտնում են շփման եզրեր, ջանքերը համակարգելու ուղիներ, ինչի ականատեսն ենք հիմա Լեռնային Ղարաբաղում, ասել է ՌԴ արտգործնախարարը: Կովկասում տարաձայնությունները Ռուսաստանն ու Թուրքիան հաղթահարում են պատերազմով: Նրանցից յուրաքանչյուրն ունի պատերազմի իր հաշվարկն ու պատկերացումը: Պարզապես, կողմերի բնույթը և ուժերի փոխհարաբերությունն այնպիսին է, որ նրանք միմյանց սկսում են լավ հասկանալ հենց պատերազմի լեզվով: Ռուս-թուրքական հարաբերությունն այդ իմաստով 21-րդ դարի թերևս իսկապես բացառիկ հարաբերության օրինակ է, թե ինչպես կողմերը չեն կարողանում խոսել միմյանց հետ մարդկային պարզ լեզվով և միմյանց հասկանում են միայն ռեգիոնալ մեծ արյունահեղությունների պարագայում: Դա հետադեմ կայսրությունների կամ կայսերական հետադեմ բարդույթների հատկանիշ է: Արցախի դեմ սանձազերծված արյունահեղությունը սկսեց, երբ Ռուսաստանն ու Թուրքիան սկսեցին չհասկանալ միմյանց, վաղեմի պայմանավորվածությունները բարոյական և քաղաքական իմաստով սկսեցին կորցնել ուժը: Դա ակնառու էր նախորդող երկու-երեք ամիսներին Անկարայի կոշտ ազդակներից, որոնց տողատակում թափանցիկ ուրվագծվում էր արցախյան հարցում պլանային պայմանավորվածություններից շեղվելու համար Մոսկվային հղվող մեղադրանքը կամ դիտողությունը: Իսկ Արցախի հարցը դա հայկական մեծ հարցի մի մասն է: Հայկական մեծ հարցը՝ ռուս-թուրքական հարաբերության հիմքը:

              Մոսկվան իր հերթին դեմ չէր պատերազմին, որպես ռեգիոնալ ազդեցության անկումը կասեցնելու վերջին միջոց, բայց պայմանով, որ այն սկսելու պատասխանատվությունը մնա Թուրքիայի վրա: Իր պատասխանատվության առումով ՌԴ նախորդող երկու տարիներին լուծել էր գլխավոր խնդիրը՝ հայ հասարակության առաջ ունենալիք ալիբին: Ալիբին ապահովվել էր Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան դիմակայություն ստեղծելու միջոցով: Մնում էր վերցնել ռազմավարական դադար ու սպասել, թե էրբ է հատելու Էրդողանի համբերությունը, հատկապես Թրամփի պարտության հեռանկարի ուրվագծվելուն զուգահեռ: Էրդողանը և Ալիևը կուլ տվեցին խայծը՝ խայծը հայկական կյանքերի և Արցախի տարածքների զգալի մասի տեսքով: Մինչև հասան Ռուսաստանի հետ սկզբունքային անհամաձայնության: Նրանք ակնկալում էին վերցնել ամբողջ Արցախը: Ռուսաստանի պլանն այլ էր՝ զիջել հայերի հաշվին, մինչև անդառնալիության կետ, երբ արդեն կարող է դնել իր կենսական շահերի խնդիր, ստիպելով Անկարային հետ քաշվել, իսկ Բաքվին՝ ստորագրել Արցախ ՌԴ ռազմական մուտքի իրավունքը: Այդպիսով, Մոսկվան Անկարային կանգնեցրեց սկզբունքային տարաձայնության կետում, հասկացնելով, որ հակառակ դեպքում այլևս չունի Բաքվին ուղիղ հարվածից զերծ մնալու մոտիվ: Էրդողանը խուլիգան է, բայց ոչ խելագար: Նա լավ է պատկերացնում, որ Անկարան հասել է Մոսկվայի հանդեպ մարտավարական մրցունակության և անգամ առավելության, սակայն բանը ռազմավարական մասշտաբի ռազմական բախման հասցնելու պարագայում Թուրքիան չի լինի դիմադրունակ:

              Մեծ հաշվով, նոյեմբերի 9-ից միացել է ոչ թե ռուս-թուրքական համաձայնության, այլ նոր սկզբունքային տարաձայնության հաշվիչը, ինչը ժամանակի ընթացքում մեծացնելու է այդ տարաձայնությունը դարձյալ հայկական շահերի ու անվտանգության հաշվին հարթելու լավրովյան տրամաբանությամբ օրինակելի պայմանավորվածության սպառնալիքը: Այդ տարաձայնության հաշիվը ցավով ու ողբերգությամբ արդեն մի քանի անգամ փակել է հայ ժողովուրդը: Այդ ողբերգական օրինաչափությունից դուրս գալու հրամայականի ֆոնին, հայկական ներքաղաքական կյանքը շարունակում է գտնվել ներքին մանրածախ կամ մեծածախ օրինաչափությունների տիրույթում:

              Comment


              • #8
                Ռուս ուղղափառ եկեղեցին որոշել է Ղարաբաղի եկեղեցիների պատկանելությունը․ Հայկական ինքնության ոչնչացումը

                Lragir.am,
                08.12.2020



                Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է, որ ըստ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի՝ Դադիվանքում քարոզիչ է նշանակվել ոմն Ռաֆիկ Դանաքարի, որը Աղվանա-ուտիական քրիստոնյա-ուղղափառ համայնք ՀԿ-ի փոխնախագահն է։ Ակնհայտ է, որ նշված ՀԿ-ն հերթական արհեստածին կառույցն է, ինչը երևում է հենց անվանումից, և ստեղծվել է բացառապես հակահայկական քարոզչական նպատակներով՝ չունենալով որևէ աղերս եկեղեցական գործերի հետ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ուտիական համայնքն ավանդաբար եղել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ։ Հավանաբար հենց սա էր պատճառը, որ ժամանակին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Բ-ն հրաժարվել էր այդ համայնքն ընդունել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոտի շարքերը։ Ըստ այդմ, Դադիվանքի ինքնահռչակ քարոզիչ կոնկրետ անձը պետք է հստակորեն պարզաբանի՝ քրիստոնեական ո՞ր եկեղեցու ներկայացուցիչն է, ի՞նչ իրավունքով, ի՞նչ և ո՞ւմ համար է քարոզելու հայկական հռչակավոր սրբատեղիում, գրում է նա։

                Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել Դադիվանքում այդ քարոզչի հայտնվելը։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Պուտինի ու Լավրովի մակարդակով հատկապես շատ է խոսվում Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության պահպանման մասին։ Այս հոգատարությունը երախտագիտության ու դրվատանքի է արժանացել հայ հոգեւոր ու աշխարհիկ ղեկավարների, քաղաքական դասի կողմից։ Հատկապես նշվում է Դադիվանքի մոտ ռուսական զինվորական ուղեկալի տեղակայման հանգամանքը։

                Միեւնույն ժամանակ, խոսելով Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության մասին, ենթադրվում է, որ խոսքը հայկական ժառանգության մասին է, եւ հայկական կողմը հենց այդպես էլ ընկալում է։ Սակայն, քչերն են ուշադրություն դարձրել, որ ոչ Պուտինը, ոչ Լավրովը չեն նշում հայկական բառը։ Իրենք է՞լ են ենթադրում, որ դա հայկական է եւ կարիք չկա դա նշելու, թե՞ գործ ունենք այլ բանի հետ։

                Բանն այն է, որ ռուսական մամուլում հոդվածներ ու հարցազրույցներ են հրապարակվում այսպես կոչված Ադրբեջանում Կովկասյան Ալբանիայի քրիստոնեական հետքի մասին, ընդ որում, բավական ակտիվ են Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։ Օրինակ, քննարկվում է Ղարաբաղի նշանավոր համալիրների՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի պատկանելության հարցը։ Նույն ուդիների մասին նշվում է, որ նրանք ուղղափառներ են եղել, բնականաբար հայերի մեղքով ուղղափառ եկեղեցին պառակտվել է, հայերը մնացել են մոնոֆիզիտներ, եւ ուդիները պետք է վերադառնան ուղղափառությանը։ Ընդհանրապես նշվում է, որ այսպես կոչված ադրբեջանցիներն ամենեւին էլ եկվոր թուրքեր չեն, այլ Կովկասյան Ալբանիայի բնիկ ժողովուրդ, որը եղել է քրիստոնյա, սակայն ներկայում քրիստոնյաներ են մնացել մոտ 10 հազար ուդիներ։



                Նկատի է առնվում Քաղկեդոնի ժողովը, երբ տեղի ունեցավ այդ պառակտումը։ Ընդ որում, ռուս հոգեւոր դասը խնամքով մոռացության է տալիս, որ Ռուսաստանում քրիստոնեությունը տարածել են հենց քաղկեդանական ուղղափառ հայերը Բյուզանդիայի հայ կայսրի օրոք։ Թեման կարիք ունի մասնագիտական լուրջ պարզաբանումների։

                Նոլեմբերի 9-ից հետո Ռուսաստանի իշխանությունը խոսում է Կովկասում խաղաղ համակեցության մասին, Լավրովն այսօր հայտարարեց, որ Կովկասի բոլոր ժողովուրդների խաղաղ գոյակցությունը կնպաստի շրջանի կայունությանն ու բարգավաճմանը։ Այսպես կոչված Ադրբեջանի մասով տարբեր ժողովուրդների թեզը բավական ուշագրավ է Բաքվի՝ սեփական էթնիկ ինքնության երկարամյա որոնումների, ինչպես նաեւ Ղարաբաղի օկուպացիայից հետո հայկական ինքնության ոչնչացման ֆոնին։ Ինչ մոդել է կիրառվելու եւ ինչ ժողովուրդներ են բնակեցվելու Ղարաբաղի տարածքում եւ շուրջ։

                Comment


                • #9



                  ԱՄՆ-ի որոշումը հօգուտ մեզ է, բայց պատերազմի ժամանակ որոշողը Ռուսաստանն էր
                  • 2020-12-08
                  • Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան

                  Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը Թուրքիային:

                  Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմա-քաղաքական հարցերի գծով օգնական Քլարք Կուպերը:

                  Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛,- ասել է Կուպերը: Այլ մեկնաբանություններ բանախոսն այս առնչությամբ չի հնչեցրել:

                  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ցանկացած որոշում, որ սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները ռազմական ոլորտում շատ կարևոր է. Քանի որ Թուրքիան դժբախտաբար այսօր ակնհայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Հայ-ադրբեջանական պատերազմում ակնհայտ աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին, ուստի Թուրքիայի ռազմական հնարավորությունների վրա ցանկացած սահմանափակում դրական է։ Դա կլինի եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների, Կանադայի կողմից՝ հօգուտ մեզ է,-Առաջին լրատվական-ի հետ զրույցում ասաց նա։

                  Մեր զրուցակցի խոսքերով՝ ԱՄՆ-ի այս որոշումն ունի նաև քաղաքական նշանակություն. Ավտոմատ բոլոր երկրները, որոնք Միացյալ Նահանգների հետ ունեն ռազմական հարաբերություններ,զգուշավոր կլինեն Թուրքիայի հետ համագործակցության առումով։ Ինչպես գիտեք՝ Կանադան որոշում ընդունեց թուրքական Բայրաքթարի համար այլևս մասնիկներ չմատակարարել։ Դա մեծ քայլ էր։ Նույնը նաև Ֆրանսիայի ու Հունաստանի քաղաքական քայլերը Թուրքիայի դեմ։ Դրանք մեզ համար միանշանակ դրական են։

                  Հարցին՝ ուշացա՞ծ չեն ԱՄՆ-ի քայլերը, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց.Ես չեմ կարծում, որ եթե նույնիսկ այդ քայլերը լինեին պատերազմի ժամանակ՝ ելքը այլ կլիներ։ Որոշողը Միացյալ Նահանգները չէին, այլ Ռուսաստանն ու Թուրքիան։ Ռուսաստանը որոշեց Ադրբեջանին տալ Ղարաբաղի շրջակա տարածքները, Շուշին ու Հադրութը։ Բնական է, որ ԱՄՆ-ի քայլերը դա չէին փոխելու։Եթե ավելի շուտ լիներ՝ միանշանակ դրական կլիներ, բայց մեծ փոփոխություններ չէին լինի։ Միացյալ Նահագները չէին, որ այստեղ որոշումներ էին ընդունում, այդ որոշումներն ընդունում էր Ռուսաստանը։

                  Ինչու՞ ԱՄՆ-ն իր տեղը զիջեց Ռուսաստանին, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց.Առաջին հերթին զիջեց այն պատճառով, որովհետև Միացյալ Նահանգները զբաղված էին ընտրություններով։ Այդ պատերազմի ժամկետները պատահական չէին ընտրված։ Ադրբեջանն ու Թուրքիան ընտրեցին հենց այդ ժամանակահատվածը, որովհետև Միացյալ Նահանգներում ընտրական արշավ էր ու մեծ ուշադրություն չդարձվեց այս հարցին։ Դուք գիտեք, որ ԱՄՆ-ի համար թիվ մեկ իրադարձությունն իրենց նախագահական ընտրություններն էին, Կոնգրեսի ու Սենատի ընտրությունները։ Միացյալ Նահագների ադմինիստրացիան բավականին լավ արձագանքեց, հօգուտ մեզ արձագանքեց, բայց զբաղված էր իր ընտրություններով և ուզենար էլ ուժային աջակցություն ցույց չէր տա։

                  Comment


                  • #10
                    Լավրովը հայերին հիշեցնում է ԽՍՀՄ-ը, իսկ հիշո՞ւմ է, թե ինչ էին գրում ադրբեջանցիները Երևան եկող գնացքների վրա
                    • 2020-12-08
                    • Հեղինակ՝ Արամ Ամատունի

                    Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ առաջին հանդիպմանը, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին Մոսկվայում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ԽՍՀՄ-ին՝ Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով, ըստ էության, այդպիսով երևի թե բացահայտելով ռեգիոնի և մասնավորապես հայկական պետականության հետ կապված ռուսական քաղաքականության նոր պլաններ: Իհարկե, հիշում ենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, և մեր ցավակցությունն ենք հայտնում այդ կապակցությամբ: Ես հիշում եմ, թե որքան ընդգրկուն էր արձագանքը տեղի ունեցած ողբերգությանը ԽՍՀՄ-ում: Հույս ունեմ, որ նման բնական աղետների նկատմամբ մեր կոլեկտիվ պատրաստությունն այսօր շատ ավելի բարձր մակարդակում է,- հայտարարել է Սերգեյ Լավրովը: Հետաքրքիր է, ինչո՞ւ է Սպիտակի տարելիցը հիշելով, Լավրովը հիշատակում ԽՍՀՄ ընդգրկուն արձագանքը: Բանն այն է, որ այդ ընդգրկուն արձագանքում է և այն, որ այդ ժամանակ ադրբեջանական երկաթուղով Հայաստան եկող մարդասիրական օգնությունը Բաքվից ուղեկցվում էր աղետի զոհ դարձած Հայաստանին հասցեագրված շնորհավորանքներով, որ գնացքների վրա գրառում էին ադրբեջանցիները: Լավրովը հիշո՞ւմ է դրանք, հիշելով Սպիտակի երկրաշարժն ու ԽՍՀՄ ընդգրկուն արձագանքը:

                    Բանն այն է, որ դա լոկ մեր հիշեցումը չէ Լավրովին, այլ հարցադրում, կապված ռեգիոնալ նոր պլանների հետ, որ արտահայտել է նաև Արա Այվազյանի հետ հանդիպմանը: Այդպիսով, մենք Կովկասը հակասությունների տարածաշրջանի կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների,- ասել է ՌԴ արտգործնախարարը՝ խոսելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մասին: Փաստորեն, Կովկասը հակասությունների տարածաշրջանից ծաղկուն տարածաշրջանի վերածելուն խանգարում էր հայկական հաղթանակը, և պետք էր դրա չեզոքացումը ռեգիոնալ ծաղկուն և բարգավաճ մթնոլորտը Ռուսաստանի հովանու ներքո զարգացնելու համար: Ահա այստեղ է, որ հարկ է հիշեցնել ԽՍՀՄ արձագանքը հիշող Լավրովին, թե հիշո՞ւմ է արդյոք աղետի ենթարկված հայությանը ուղղված ադրբեջանական շնորհավորանքները, երբ խոսում է Կովկասը ծաղկուն դարձնելու պլանների մասին: Ավելորդ է հարցնել ընդհանրապես այն մասին, թե տեսե՞լ է արդյոք Սերգեյ Լավրովը, թե այսօր, այս պահին Ադրբեջանում ինչպես է ծաղկում հայ գերիների, ընդհանրապես ամեն հայկականի հանդեպ ատելությունը, անմարդկային վերաբերմունքը և վանդալիզմը: Եթե տեսել է, արդյոք ինչ-որ կերպ արտահայտվե՞լ է ՌԴ արտաքին գործերի նախարարը, կամ մտադի՞ր է արտահայտվել, Բաքվին հորդորելով գործել մարդկային արժեքների և տրամաբանության շրջանակում: Թե՞ նրա հիշողության մեջ թարմ է նաև այն միջադեպը, որ տարիներ առաջ տեղի ունեցավ Բաքվում պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ՝ իր անվան հիշատակման հաղորդավարական սայթաքումի տեսքով, որից հետո, սակայն, ՌԴ ռեգիոնալ քաղաքականության թիրախում եղել են հայկական, ոչ թե ադրբեջանական շահերը:

                    Comment

                    Working...
                    X