Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Մոսկվան եւ Բաքուն անսպասելի խնդրի առաջ. Նույնիսկ Երեւանի ստորագրությունը չի փոխելու իրավիճակը

    Lragir.am,
    05.01.2021

    Խոսվում է Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման մասին: Եռակողմ հայտարարությունից հետո բանավոր պայմանավորվածությունները Հայաստանի մասով ճշգրտելու կարիք կա, հնարավոր է նաեւ՝ ինչ որ փաստաթղթի ստորագրմամբ կամ դրա նախապատրաստմամբ: Կարեւոր է, որպեսզի Հայաստանը գրավոր հրաժարվի իր իրավունքներից ու սուբյեկտությունից: Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շտապում են այս հարցում, նրանք կախված են Երեւանի ստորագրությունից, թեեւ այս հանգամանքը Հայաստանում չի գիտակցվում պրիմիտիվ քաղաքական սխեմաներին ու մեկուսացմանը քաղաքական դասի հակվածության ուժով:

    Ռուսաստանը մտնում է իշխանության տրանզիտի ժամանակաշրջան ներքին անկայության ու փլուզումների եւ արտաքին հնարավոր ճնշումների պայմաններում: Ռուսաստանը կարող է դասվել ահաբեկիչ պետությունների շարքին, որի համար նախադրյալներ են ստեղծվել Նավալնու թունավորման հարցում միջազգային բացահայտումներով: Ըստ էության, դրան կարող է գումարվել Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի հանգամանքը: Մի շարք երկրների խորհրդարաններում ընդունված բանաձեւերը Բաքվի ագրեսիայի վերաբերյալ, Մինսկի խմբի համանախագահների հարցադրումները ՌԴ-ին Արցախի օկուպացիայի եւ կարգավիճակի, Թուրքիայի դերի վերաբերյալ նախադրյալներ են ձեւավորում նաեւ այդ հարցում:

    Իրավիճակի նրբությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունն ու հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի ռուսահպատակությունը չեն լուծում խնդիրը: Նույնիսկ եթե Հայաստանը լեգիտիմացնում է Մոսկվային ու Բաքվին անհրաժեշտ բոլոր պայմանավորվածությունները եւ հրաժարվում իր իրավունքներից, Արցախի կարգավիճակի հարցը մնում է ունիվերսալ լծակ Ռուսաստանի ու Ադրբեջանի հանդեպ քաղաքականության մեջ: Դա են վկայում ոչ միայն վերոհիշյալ բանաձեւերն ու հարցադրումները, այլեւ ԱՄՆ հետախուզության առաջնահերթություններում Ղարաբաղի կարգավիճակի ու պատերազմական հանցագործությունների խնդիրները: Ավելին, Հայաստանի համաձայնությունը կարող է հակառակ էֆեկտ ունենալ:

    Ռուսաստանի գնալով ավելի թուրքահաճո եւ թուրքահպատակ քաղաքականությունը միայն բարդացնում է նրա իրավիճակը եւ նույնացնում ՌԴ-ին որպես պատերազմի կողմ եւ ոչ հավասար հեռավորություն պահող միջնորդ: ՌԴ-ն իրեն մատնեց նաեւ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի տարածք հայտարարելով, թեեւ Ալիեւը տարիներ շարունակ տրտնջում էր այդ նույն միջազգային իրավունքից, որը չէր ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

    Նման պայմաններում, Ադրբեջանի էքզիստենցիալ նշանակությունը Ռուսաստանի համար խնդիր է դառնում երկուսի համար էլ: 2021-ը նոր արհավիրքների տարի է լինելու բոլորի համար:

    Comment


    • Ինչո՞ւ չի ստացվել հակակշռել Ռուսաստանին. հարց Փաշինյանի հոդվածի հետքերով

      05 Հունվար,



      Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, թե ինչու եղավ 44-օրյա պատերազմը, ու ինչու հնարավոր չէր խուսափել դրանից, արժանացել է հասկանալի ուշադրության և բուռն քննարկումների: Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի ավելի քան քառորդդարյա տրամաբանությամբ է պայմանավորում այն, որ իրավիճակը հասել էր այն կետին, որտեղ չկային այլևս հայկական իրավունքներ բանակցային սեղանին, և քննարկվում էր միայն Ադրբեջանի իրավունքը՝ տարածքների և անգամ կարգավիճակի որոշման հարցում:

      Անկասկած է, որ հոդվածով Նիկոլ Փաշինյանը փորձում է առավելագույնս ցույց տալ, որ իրավիճակը պատերազմի էր հասել վաղուց, և իր պատասխանատվությունը չէ պատերազմի հասցնելը, ինքը պարզապես չի կարողացել անել այնպես, որ խուսափենք պատերազմից կամ հաղթենք այդ պատերազմում: Գուցե ժամանակի ընթացքում կլինեն հոդվածի առանձին հատվածներ ու հանգամանքներ դիտարկելու առիթներ և անհրաժեշտություն, սակայն ակնառու է, որ հոդվածի բուն նպատակն ու տողատակը դա է: Հավատա՞ հանրությունը դրան, թե՞ ոչ. սա, իհարկե, ամենաբարդ հարցն է:

      Կա փաստ, որ բանակցային գործընթացը իսկապես քառորդդարյա տրամաբանության մեջ կառուցվել է ադրբեջանական իրավունքների արձանագրման տրամաբանությամբ, ինչը բավականին տարօրինակ է, եթե նկատի ունենանք, որ հաղթողը եղել է հայկական կողմը: Կա միաժամանակ նաև փաստ, որ քառորդդարյա այդ տրամաբանության պայմաններում չի եղել պատերազմ կամ չի եղել լայնամասշտաբ պատերազմ: Մյուս կողմից՝ կա նաև փաստ, որ սկսած գործնականում 2012-13 թվականներից Ադրբեջանը սկսել է, այսպես ասած, սողացող պատերազմ՝ շփման գծում և հայ-ադրբեջանական Տավուշի սահմանին մեծացնելով լարվածությունը, հրադադարի խախտումների ինտենսիվությունը, տրամաչափը: Դա բերել է զոհերի թվի մեծացման, միջադեպերի ավելացման: 2013-ից մինչև 2015-ի ապրիլ կարող ենք թվարկել բազմաթիվ լոկալ բախումներ, որոնք հանրագումարում կազմում են սողացող մեծ պատերազմ: Այդ ամենում Ադրբեջանը չի արժանացել Մինսկի խմբի համանախագահության կոշտ և միարժեք դիտողության, ինչը հատկանշական է: Այդպիսով, պատերազմի հասունացումն ու հիբրիդային բնույթով ընթացքը ակնհայտ էին: Եվ ակնհայտ էր, որ միջնորդ համանախագահները չէին բռնում Բաքվի ձեռքը:

      Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը թե՛ ապրիլյան պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո հրապարակ էր բերել հրադադարի պահպանման և հետաքննության մեխանիզմների տեղակայման հարցը: Իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում դրան և չի անդրադառնում հանգամանքին, թե օրակարգում ինչ դեր և նշանակություն է ունեցել այդ հարցը, և թավշյա հեղափոխությունից հետո Երևանն ինչ ծավալի աշխատանք է փորձել կատարել այդ ուղղությամբ: Թե՞ ԱՄՆ նոր վարչակազմը կորցրել էր հետաքրքրությունը Օբամայի վարչակազմի այդ գաղափարի նկատմամբ:

      Նիկոլ Փաշինյանը բավականին թափանցիկ ակնարկով ցույց է տալիս, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ուներ Հայաստանի ռազմավարական շահին ու անվտանգությանը հակասող քաղաքական դիրքորոշում ու պլան: Թե ինչու էր այդպես կամ ինչով էր դա պայմանավորված, այլ հարց է: Մեղմ ասած, միամտություն կամ գիտակցված նենգափոխում է կարծել, թե դա պայմանավորված էր թավշյա հեղափոխությամբ, որովհետև այդ դիրքորոշումն ու պլանները Ռուսաստանն ուներ դրանից առաջ:

      Ամբողջ հարցն այն է, թե ինչո՞ւ չի հաջողվել ձևավորել հակակշիռ, որն իհարկե կարող էր լինել միայն Միացյալ Նահանգները: Հայաստանի նոր իշխանությո՞ւնը չի աշխատել բավարար, թե՞ Նահանգները Թրամփի վարչակազմի ժամանակահատվածում բավարար շահագրգռված չի եղել Արցախում հայկական ստատուս քվոն պահելու հարցում:


      Comment


      • Արցախի կարգավիճակ եւ դեօկուպացիա․ ՌԴ-ն մի կողմ դրեց ձեւականությունները

        Lragir.am,
        05.01.2021


        Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարների հանդիպմանը արձանագրվել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը հիմք է ստեղծում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման շուրջ քննարկումներ անցկացնելու համար՝ միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք՝ նշվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

        Նոյեմբերի 9-ից հետո Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայտարարությունները համահունչ են ՀՀ ԱԳՆ հաղորդագրության այս հատվածին, իհարկե որոշ վերապահումներով։ Մինսկի խումբը միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափն է, զուգահեռ Մոսկվան, Անկարան ու Բաքուն նախաձեռնել են հակամարտության կարգավորումն իրենց ձեւաչափով, Մինսկի խմբին մեղադրելով անգործության մեջ եւ հայտարարելով, որ հակամարտությունն այլեւս անցյալում է։

        Մոսկվան ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական դեմարշ արեց իր գործընկերների դեմ՝ ռուս համանախագահը չմասնակցեց տարածաշրջանային վերջին այցին, եւ դա բնական է՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահները տարածաշրջան էին ժամանել հենց կարգավիճակի եւ դեօկուպացիայի հարցերով։ Ալիեւն իր հերթին կոշտ ընդունելություն ցուցաբերեց համանախագահներին, իսկ Արցախի գործող նախագահը հրաժարվեց հանդիպել նրանց հետ։

        Եթե մինչ այժմ Մոսկվան մեկ ոտքով մնում էր Մինսկի խմբում, ներկայում բոլոր ձեւականությունները կարծես թե մի կողմ են դրվել։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք հռչակելոը հանում է այդ խնդիրները։ Ռուս-թուրքական տարեվերջի համաձայնություններով կարգավորվել են նրանց միջեւ որոշ տարաձայնությունները, եւ արագացվել է եռակողմ հայտարարության եւ բանավոր պայմանավորվածությունների իրականացման գործընթացը։

        Հայաստանի կառավարությունը եւ 17-ի կուսակցությունները նոյեմբերի 9-ից հետո չեն հայտարարել Արցախի կարգավիճակի եւ դեօկուպացիայի պահանջների մասին, ավելին, չեն դատապարտվում նույնիսկ եռակողմ հայտարարության խախտումները։ Իր հերթին, Արցախի նորանշանակ ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցներում՝ Արցախի խորհրդականի կարգավիճակում, տարօրինակ հայտարարություններ է արել կարգավիճակի հարցի շուրջ։

        Այս ֆոնին, երբեմն-երբեմն կարգավիճակի ու դեօկուպացիայի հարցերը տեղ են գտնում Հայաստանի ԱԳՆ հաղորդագրություններում, եւ հասկանալի չէ՝ դա պետական քաղաքականություն է, թե ոչ։ Բանն այն է, որ ՀՀ գործադիրը ներկայում իրականացնում է քայլեր, որոնք կարող են անշրջելի դարձնել օկուպացիան ու կարգավիճակի հարցի չեղարկումը Մինսկի խմբի մարման ռուս-թուրքական ձեւաչափում։

        Comment


        • Արցախը չի ստորագրել եռակողմ համաձայնագիրը. Դա փոխում է իրավիճակը

          ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
          06.01.2021

          Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը նշանակումից հետո առաջին անգամ այցելել է Արցախ: Երեկ արտաքին գործերի նախարար նշանակված Դավիթ Բաբայանի հետ ստորագրվել է խորհրդակցությունների պլան:

          Հայաստանի ու Արցախի ինստիտուցիոնալ հարաբերությունները շարունակում են մնալ առանցքային հարցերի մեկը 44 օրյա պատերազմից հետո: Երեւանը մտադի՞ր է Արցախի հետ անվտանգության ու համագործակցության պայմանագիր ստորագրել, Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը: Հայաստանը պատասխանտու՞ է Արցախի գործողությունների համար՝ ըստ եռակողմ հայտարարության եւ որպես ի՞նչ:

          Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս հիշեցրել է, որ Արցախը չի ստորագրել եռակող համաձայնագիրը: Դա նշանակու՞մ է, որ Արցախն իրեն պարտավորված չի զգում կատարելու այն, ինչ ստորագրել է Հայաստանը:

          Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի խորհրդարանական խմբակցությունները հայտարարություն տարածեցին այն մասին, որ հայկական կողմի հետագա քաղաքականության գլխավոր կետը պետք է լինի Արցախի միջազգային ճանաչումը՝ որպես այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքների ապահովման պայման:

          Պաշտոնական Երեւանը զերծ է մնում անկախության հարցի քննարկումից: Ավելին, Հայաստանի խորհրդարանը պատերազմից հետո չի քննարկել դրա արդյունքները, չի ընդունել քաղաքական հայտարարություն, որում կարձանագրվեր ստատուս քվոն:

          Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Ղարաբաղի անկախության ճանաչման նախագծի մշակում է սկսել, դեկտեմբերի 11-ին հայտարարել էր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը նշել է, որ իրենք սկսել են գործընթացը, բայց հիմա իրականցնելը նպատակահարմար չէ: Եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, պատասխանատվություն է կրում, չի կարող ձեռնարկել քայլեր, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել որեւէ մեկի կյանքը կամ որեւէ գործընթաց, բացատրել էր Մարուքյանը:

          Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն էր. Եթե Ադրբեջանը նոր պատերազմ սկսի, Հայաստանի պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինչու 2016 թվականին չճանաչվեց։ Պետք է հաշվի առնել, որ ռազմական գործողությունները դադարեցվեցին 3,5 օրվա ընթացքում։ Այն ժամանակ Հայաստանը բոլոր փաստաթղթերը պատրաստել էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար, բայց հրադադարի ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, ու եթե ձախողվեին, Հայաստանը կճանաչեր։

          ԱԳ նախկին նախարարի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս իրենց դիրքորոշումը հայտնել են, որ քանի դեռ ընթանում է բանակցային գործընթացը, ճանաչումը հարվածի տակ կդնի բանակցային գործընթացը, ահա թե ինչու 2016 թվականին չճանաչվեց։ Ինչ վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, նրա խոսքով, երբ հրադադարի երեք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց ամեն անգամ խախտվում էին, բոլոր հիմքերը կային Լեռնային Ղարաբաղը ճանաչելու համար, և դա կարող էր օգուտ բերել։

          Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը պնդում է, որ ապրիլյան պատերազմը կանգնեցվել է, որովհետեւ ամերիկացիները սպառնում էին ճանաչել Ղարաբաղը:

          Եվրոպական երկրների ու ԱՄՆ խորհրդարաններում գործընթացներ են տեղի ունենում, որոնք Հայաստանից դրական ազդակների դեպքում կարող են բերել Արցախի անկախության ճանաչման: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը քննարկե՞լ են այդ հնարավորությունը: Թե՞ Բաբայանը դեռ կարծում է, որ ստեղծված իրավիճակում ճանաչումը վտանգավոր է, իսկ արեւմտյան երկրների բանաձեւերը՝ Ռուսաստանի թշնամիների մեքենայությունները:

          Comment


          • Ռուսաստանն ըստ էության գործեց Հայաստանի դեմ․ սա անհետևանք չպետք է մնա

            ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
            06.01.2021

            Lragir.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը

            Պարոն Ղուկասյան, տարեվերջին մի քանի կուսակցություններով հայտարարությամբ էիք հանդես եկել՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում։ Ի՞նչ ուղերձներ է պարունակում այս հայտարարությունը, ի՞նչ պետք է անել պատերազմից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

            Այդ հայտարարության գլխավոր նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանի քաղաքական միավորների թվում կա հատված, որը համաձայն չէ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության հետ, որ հակամարտությունն այլևս կարգավորված է, և կոնֆլիկտ բառն այլևս Լեռնային Ղարաբաղ տարածքի վերաբերյալ օգտագործելի չէ։ Մենք գտնում ենք, որ կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն արդար եղանակով, արդար մոտեցումների հիման վրա։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ անցյալ տարի, դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, որովհետև գտնում ենք, որ Ադրբեջանը խախտել է խաղաղ բանակցություններով կարգավորման իր պարտականությունները և ուժով պարտադրել է Հայաստանին որոշակի քաղաքական իրավիճակ։ Դա արգելված գործողություն է միջազգային հարաբերություններում։ Եվ թեպետ այսօր ՀՀ կառավարությունը հանդուրժում է դա, և կան քաղաքական սպեկտորի որոշ միավորներ, որոնք գտնում են, որ այդ հարկադրված լուծումը պետք է ընդունել, սպասարկել և նույնիսկ ամրապնդել Ռուսաստանի հետ հարաբերությունները, մեզ համար դա ընդունելի չէ։ Եվ մեր հայտարարության գլխավոր կետը դա է, որ համաձայն չենք, որ սա կարելի է համարել հակամարտության վերջնական կարգավորում։

            Բացի այդ, կա երկրորդ խնդիրը, դա վերաբերում է Հայաստանի անվտանգությանը։ Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն ըստ էության հովանավոր հանդես եկավ այս պատերազմին։ Ոչ մի միջոց չձեռնարկեց Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար, ըստ էության աջակցեց այդ ագրեսիային, որովհետև տարիներ շարունակ զինում էր Ադրբեջանին՝ հանդես գալով Մինսկի խմբի համանախագահող պետություն, ՀԱՊԿ անդամ ու Հայաստանի դաշնակից պետություն։ Ռուսաստանն այդ գործողություններով խախտել է հենց ՀԱՊԿ պայմանագրի առաջին հոդվածի կարևոր դրույթը, որ իր դաշնակցի՝ Հայաստանի դեմ գործողություններ է կատարել։ Կատարել է գործողություններ, որոնք ուղղված են եղել Հայաստանի համար կենսական շահեր հանդիսացող Արցախի հարցի կարգավորման գործում ուժ գործադրելու ծրագրի իրականացմանը։ Եվ սա անհետևանք չպետք է մնա, Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգության համակարգը։

            Եվ այս իրավիճակում, երբ տեսնում ենք, որ բազմաթիվ եվրոպական պետություններ, մասնավորապես Ֆրանսիան, հանդես եկան հայ ժողովրդի շահերը պաշտպանելու դիրքերից, դա առանց ուշադրության թողնելը, այդ հնարավորությունները բաց թողնելը մենք համարում ենք անթույլատրելի։ Եվ համարում ենք, որ այսօր կան աշխարհաքաղաքական այնպիսի հնարավորություններ, որոնց միջոցով Հայաստանը կարող է կառուցել անվտանգության նոր համակարգ։ Խոսքն այն մասին է, որ Արևմուտքն իր ռազմական օգնությամբ կարող է օգտակար լինել Հայաստանին՝ մեր անվտանգությունն ապահովելու հարցում։

            Եվ, իհարկե, անդրադառնալով երկրում ներքին իրավիճակին, մենք կարևոր դրույթ ենք համարում այն, որ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ արձանագրված բազմաթիվ խախտումները վկայում են, որ այսօր գործող Սահմանադրությունը մեծամասնության կողմից չի ստացել այն անհրաժեշտ քվեն, որպեսզի հանդիսանա մեր ներքին կարգը ապահովող իրավական հենարան։ Կա սահմանադրական փոփոխությունների խնդիր, այդ հարցերը պետք է լուծել միաժամանակ լեգիտիմ նոր իշխանություններ ձևավորելու հետ միասին։ Սա մեր տեսլականի գլխավոր ուղերձն է։

            Մեր նպատակն է եղել ցույց տալ, որ Հայաստանում քաղաքական սպեկտորում կան ուժեր, որոնք համաձայն չեն հետպատերազմական շրջանում ստեղծված այս քաղաքական դասավորության հետ։ Համաձայն չենք կառավարության ընտրած կուրսի, համաձայն չենք, այսպես կոչված, 17 կուսակցությունների առաջարկած քաղաքական օրակարգի և մոտեցումների հետ։

            Ի՞նչ հնարավորություններ կան այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերսկսել Արցախի հարցով քննարկումները, առաջ տանել կարգավիճակի հարցը։

            Մենք դատապարտում ենք Հայաստանի վարչապետի և կառավարության այն գործողությունները, որոնք ըստ էության մերժեցին Մինսկի խմբի առաջարկները՝ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում տալ Արցախի հարցի կարգավորման լուծումները։ Մենք արդեն ունենք բավարար հիմքեր՝ պնդելու, որ հենց Հայաստանի ղեկավարությունն է մերժել թե միջազգային խաղաղարար ուժերի մուտքը անվտանգության գոտի, թե Արցախի վերջնական կարգավիճակի հարցը հանրաքվեի միջոցով որոշելու առաջարկը։ Եվ, բնականաբար, մեզ համար անընդունելի են Հայաստանի կառավարության ու վարչապետի գործողությունները, որոնք ուղղված են Լավրովի պլանի սպասարկմանը։

            Մենք գտնում ենք, որ այն, ինչը Մինսկի խումբը 2007 թվականից ի վեր ներկայացրել էր իբրև 6 կարևոր դրույթներ՝ խաղաղ կարգավորմանը հասնելու համար, պետք է իրագործվեր։ Դրանք էին, որ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեով, որ Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի իշխանությունների օրինականությունը, այսինքն՝ Արցախի ժամանակավոր կարգավիճակը, որ Արցախի և Հայաստանի միջև պետք է լինի ապահով միջանցք, ոչ թե այն, որը հիմա գործում է։ Սրանք այն կետերն էին, որոնք հակակշռում էին մյուս կետերին, որ հայկական ուժերը պետք է անվտանգության գոտուց դուրս գային, և այնտեղ տեղակայվեին միջազգային խաղաղարար ուժեր, ոչ թե ադրբեջանական ուժեր, ոչ թե ռուս խաղաղարարներ ԼՂԻՄ սահմանների կամ շփման գծի վրա։

            Այսինքն՝ անվտանգության գոտին կարևոր էլեմենտ էր արցախահայության անվտանգության համար։ Եվ ողջ աշխարհը հասկանում ու ընդունում էր այդ հանգամանքը։ Այդ անվտանգության գոտու նկատմամբ հսկողությունը Մինսկի խմբի համանախագահները առաջարկում էին թողնել միջազգային ուժերին։ Նման դեպքում չէին առաջանա խնդիրներ, ինչպես հիմա ենք տեսնում Սյունիքում, երբ ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են մեր խաղաղ բնակավայրերի անմիջական հարևանությամբ։

            Մենք անընդունելի ենք համարում վարչապետի այն բացատրությունը, որ Հայաստանը մերժեց միջազգային խաղաղարար ուժերի մուտքը տարածաշրջան, որովհետև լեզվական խնդիրներ են առկա՝ ըստ վարչապետի։ Այս տեխնիկական հիմքով մերժումը, ըստ իս, պարզապես ծիծաղելի փաստարկ էր։ Դա, բնականաբար, պատճառներից մեկն է, թե ինչու մենք այսօր Սյունիքում նոր մարտահրավերների հետ գործ ունենք։ Այդ մարտահրավերները շրջանցելու հնարավորություն կար, եթե Հայաստանը այս պատերազմի ընթացքում պահպաներ Ֆրանսիայի ու ԱՄՆ դիրքորոշումները, և ոչ թե սպասարկեր Ռուսաստանի Լավրովի պլանի առաջարկները։

            Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի շահերի տեսակետից ավելի օգտակար են Ֆրանսիայի և ԱՄՆ դիրքորոշումները, քան ՌԴ։ Եվ անընդունելի ենք համարում փորձը՝ խաբել մեր հանրությանը, սուտ ու կեղծ տեղեկությունների միջոցով մոլորեցնել մարդկանց՝ ներկայացնելով, թե իբր Լավրովի պլանն այլընտրանք չուներ, պատերազմն անխուսափելի էր։ Իհարկե, Լավրովի պլանն այլ ճանապարհ, բացի ռազմական ճանապարհից, չուներ։ Բայց Լավրովի պլանը դա Մինսկի խմբի առաջարկը չէ, դա ՌԴ այլընտրանքային առաջարկն է, որով փորձել է հակակշռել Մինսկի խմբի առաջարկը՝ նպատակ ունենալով փակել միջազգային խաղաղարար ուժերի մուտքը տարածաշրջան։ Բայց մեր պետության անվտանգության խնդիրները պաշտպանելու տեսակետից մենք գտնում ենք, որ գերտերությունն իրավունք չունի հայ ժողովրդի շահերը ոտնահարել, այնպես, ինչպես դա արտահայտված է նոյեմբերի 9-ի, այսպես կոչված, համատեղ հայտարարությունում։

            Comment


            • Բաքվի ու Մոսկվայի վախերը. Երեւանը չի գիտակցում իր ուժը

              ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
              07.01.2021

              Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են փակ մնալ հայ օգտատերերի համար, որպեսզի հայերը չիմանան, թե ինչն է մտահոգում ու անգամ վախեցնում Բաքվին: Բայց անգամ սոցցանցերում մեջբերվող ու քննարկվող հարցերից կարելի է դատել, թե Բաքվում ինչից են վախենում:

              Արեւմուտքի հակախաղը

              Haqqin պորտալը գրում է, որ պայմանական Արեւմուտքը, որը հայտնվել է Հարավային Կովկասում դիվանագիտական ու ռազմական գործընթացներից դուրս եւ չի կարողացել մասնակցել որոշումների կայացմանը, կարող է հակախաղ սկսել:

              Բաքվում փորձում են կանխել Արեւմուտքի հնարավոր քայլերը: Դեկտեմբերի 31-ին, օրինակ, գազամուղ է գործարկվել, որով ադրբեջանական գազը հասնում է Եվրոպա: Չնայած ծավալները փոքր են, բայց ամեն ինչ այնպես է ներկայացվում, կարծես Ադրբեջանն ապահովում է Եվրոպայի էներգետիկ դիվերիսֆիկացիան ու կոտրում Ռուսաստանի մենաշնորհը:

              Աշխատանքներ են տարվում նաեւ Մինսկի խմբի գործունեությունը չեզոքացնելու ուղղությամբ: Դրա համար օգտագործվում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, որ Երեւանին ստիպեն հրաժարվել Մինսկի եռոտանուց, եւ բոլոր ձվերը դրվեն ռուսական զամբյուղում: Իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ համերաշխ գործում է Թուրքիայի հետ:

              Եռակողմ համաձյանագրի վերանայում

              Բաքուն ու Մոսկվան չեն թաքցնում մտահոգությունը, որ հայկական կողմը եռակողմ համաձայնագիրը կարող է կասկածի տակ դնել: Ինչպես ասում է Հրանտ Խաչատրյանը, Երեւանն ունի դրա բոլոր հիմքերը՝ համաձայնագիրն ուժով են ստիպել ստորագրել, իսկ դրա կիրարկումն իրականացվում է ուժի կիրառման սպառնալիքով:

              Խորհդարանում այս հարցն արդեն բարձրացվում է: Լուսավոր Հայաստանի պատգամավոր Տարոն Սիմոնյանը վարչապետին հարց է տվել՝ արդյոք նա համաձայնութունը սպառնալիքի տակ է ստորագրել, թե սեփական կամքով: Փաշինյանը չի պատասխանել այդ հարցին, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երեւանը պահում է հայտարարությունը վերանայելու հնարավորությունը:

              Դրան կարող է նպաստել Արցախը: Ադրբեջանի Զինված ուժերը խախտում են պայմանավորվածությունները եւ իրենց դիրքերը խորացնում, ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում, – ասել է Բալասանյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից խախտումներն արձանագրվել են Ասկերանի, Ստեփանակերտի, Կարմիր Շուկայի ուղղությամբ:

              Ի դեպ, Կարմիր շուկայով է անցնում միակ ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են հասնել Շուշի:

              Պարտիզանական պատերազմ

              Ադրբեջանական սոցցանցերը եւ պաշտոնական հաղորդագրությունները լի են ենթադրություններով, որ հայերը չեն լռելու, որ զինված խմբավորումները մնացել են օկուպացված տարածքներում եւ շարունակելու են պարտիզանական պատերազմ մղել: Ադրբեջանում շատ լուրջ են վերաբերվում հայերի ինքնապաշտպանության իրավունքին: Պարտիզանական պատերազմը կանխելու համար Բաքուն չի ապավինում իր ուժերին, եւ Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն է ստեղծվել, որտեղից անօդաչու սարքերը սանրելու են Արցախի անտառները:

              Ինչներիդ է պետք միացումը, շուտով կլինեն օդանվակայանն ու ռուսական անձնագրեր

              Կասկածելի մարդիկ Արցախում լուրեր են տարածում, որ եթե հայերն սկսեն խոսել միացման կամ անկախության մասին, ռուս խաղաղապահները կարող են նեղանալ: Այդ դեպքում չեն լինի օդանավակայանն ու ռուսական անձնագրերը: Բաքվում եւ Մոսկվայում հիանալի հասկանում են, որ մի օր Երեւանում ու Ստեփանակերտում հիշելու են միացման մասին, եւ այդ ժամանակ եռակողմ համաձայնությունը վերածվելու է անպետք թղթի:

              Ադրբեջանի տարածքային ամբողջականության կասկածելիությունը եւ 1921 թվականի պայմանագիրը

              Բաքուն, Անկարան ու Մոսկվան շտապում են Մոսկվայի ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրից առաջ ստիպել Հայաստանին ճանաչել Թուրքիայի ու Ռուսաստանի գծած սահմանները: Հայաստանի ստորագրությունն էքզիստենցիալ նշանակություն ունի: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը շարունակում է կասկածի տակ մնալ, իսկ 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը չկա ՄԱԿ-ի ռեգիստրում: Հայաստանի ստորագրությունը կարող է հանել այդ կասկածները:

              Comment


              • Մեծ մարտահրավերը․ Մոսկվան խաղադրույք է կատարում փլատակների վրա

                07 Հունվար, 2021



                Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հոդված է հրապարակել, որում փաստացի անդրադարձել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուսական հեռուստատեսությամբ պրոպագանդիստական հարթակներից մեկի մոդերատոր Վյաչեսլավ Նիկոնովի հայտարարությանը, թե Ղազախստանի տարածքը նվեր է Ռուսաստանից: Նիկոնովի այդ խոսքից հետո երկրի ԱԳՆ են կանչել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կոմարովին: Նրան հանձնվել է բողոքի նոտա: Նիկոնովն ավելի ուշ պարզաբանել է, որ իր հայտարարությամբ նկատի է ունեցել, որ երկրի շահերը լիակատար պահպանվել են Ղազախական ԽՍՀ-ի սահմանները որոշելիս: Ղազախստանի նախագահն իր հոդվածում գրում է, որ ղազախական հողը նախնիների թողած սուրբ ժառանգություն է: Այս թեման ռուս-ղազախական հարաբերություններում սպրդում է պարբերաբար, այն նոր չէ և անգամ Պուտին-Նազարբաև հարթությունում եղել է հեռակա բանավեճի առարկա: Ռուսաստանը Ղազախստանին պարբերաբար ակնարկում է տարածքային հավակնության մասին, ինչին Ղազախստանը փորձում է պատասխանել համարժեք կոշտությամբ:

                Այստեղ իրավիճակը ուշադրության է արժանի այլ համատեքստում: Ռուսաստանը գործնականում թեժ կետեր է ստացել Արևելյան Եվրոպայից մինչև Կովկաս: Առերևույթ, Մոսկվան այստեղ ունի ձեռքբերումներ՝ Ղրիմ, Դոնբաս, Արցախում ռազմական ներկայություն, բայց խորքային առումով այդ կետերը նաև նման են ականների, որոնց վրա կանգնել է Մոսկվան: Այսինքն՝ ոտքը տարածքի վրա է, սակայն էապես սահմանափակված են շարժվելու կարողությունները, քանի որ բավականին սուղ են Ռուսաստանի ռեսուրսները: Այդ ձեռքբերումները պահանջում են մեծ ծախսեր, իսկ Ռուսաստանը միջազգային պատժամիջոցների տակ է, և դրանք ոչ միայն չեղարկվելու միտում չունեն, այլ միտված են խորանալու: Այդ իմաստով, հերթում, այսպես ասած, Կենտրոնական Ասիան է, որը, թերևս, կարող է վերածվել ՌԴ համար ամենամեծ գլխացավանքի, հաշվի առնելով այդ ռեգիոնում շահերի և խաղացողների բազմությունը՝ թե՛ ռազմա-քաղաքական, թե՛ էթնոքաղաքական իմաստով:

                Ռուսաստանը փորձում է ռեգիոնի առանցքային դերակատարներից մեկին՝ Ղազախստանին, այսպես ասած, սպառնալ, մյուս կողմից, սակայն, այդ սպառնալիքները կարող են ուղղակի բերել ռեգիոնի պայթեցման, որի դետոնացիան, դժբախտաբար, մեծ հավանականությամբ, զգալի է դառնալու նաև Կովկասից մինչև Արևելյան Եվրոպա: Մինչդեռ, Մոսկվայում շարունակում են այդ հարցերը դիտարկել կայսերական նոստալգիայի, մեծապետական բարդույթների կամ խորհրդային իներցիայի համատեքստում: Նիկոնովի հայտարարությունը դրա վկայությունն է: Եվ այդ մտայնության հետևանքն է, որ Ռուսաստանը թվում է թե արձանագրում է ձեռքբերումներ, անում է մի քանի քայլ առաջ, սակայն ռազմավարական իմաստով կանգնում է ականների վրա, որոնք ավելի ու ավելի են բարդացնում հետագա շարժը և ճկունությունը: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա հետևանքով ավերակների կամ փլատակների է վերածվում այսպես կոչված՝ ռուսական ազդեցության գոտին, իսկ Մոսկվան աստիճանաբար անցնում է հենց այդ փլատակների, ոչ թե իր ազդեցության գոտիներում բարեկեցության և անվտանգության վրա խաղադրույք կատարելու քաղաքականության:
                Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հոդված է հրապարակել, որում փաստացի անդրադարձել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ռուսական հեռուստատեսությամբ պրոպագանդիստական հարթակներից մեկի …

                Comment


                •  

                  Comment


                  • Փաշինյանը պետք է խուսափի այս եռակողմ հանդիպումից, այն վերջնականապես կցեմենտի այս ստատուս քվոն

                     

                    Comment


                    • Մոսկվան կախվեց Արցախի կարգավիճակից. Տեղի է ունենալու անխուսափելին

                      Lragir.am,
                      07.01.2021

                      Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հավելյալ բանակցություններ է պահանջում: Մենք անկասկած, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ-ի նախագահի եւ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հարցով գործընթացին ներգրավված այլ պետությունների ջանքերի հույս ունենք: Շատ բարդ աշխատանք է սպասվում, սակայն կարեւորն արդեն ձեռք է բերվել՝ միջազգային փաստաթղթերի կատարում, որոնցով Ադրբեջանին են վերադարձվել այն տարածքները, որոնք նրան էին պատկանում… Դա խոսում է այն մասին, որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել, օրերս հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

                      Ի՞նչ միջազգային փաստաթղթերի մասին է խոսում Մատվիենկոն, բա Լավրովի պլա՞նը, որի կապակցությամբ ռուսաստանցի հայամետ շրջանակները հպարտությամբ ասում էին, թե այդ պլանի իրականացման շրջանակում Ադրբեջանը ստացավ մի բան էլ ավելի, քան միջազգային փաստաթղթերով: Փոխարենը, գնահատանքի է արժանի Մատվիենկոյի խոստովանությունը, որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել Ադրբեջանին պատկանող տարածքները վերադարձնելու հարցում: Թեեւ, այս նույն տրամաբանությամբ, ռուսները դեռ լրիվ չեն հանձնել՝ չէ՞ որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ինչպես կասեր մի հայ դհոլ, Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայտարարել է Ադրբեջանի տարածք:

                      Չնայած նողկալի քարոզչությանը, իրավիճակն այնպիսին է, որ ռուսների համար ավելի ու ավելի դժվար է դառնում քողարկել Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի հանգամանքներն ու Մոսկվայի իրական դերը: Դրան զուգահեռ, հարավային պատմական ճեղքման հետեւանքով Մոսկվան հայտնվել է քաղաքական փակուղային իրավիճակում, երբ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները կասկածի տակ են դրել եռակողմ հայտարարության օրինականությունը եւ բարձրացրել կարգավիճակի ու դեօկուպացիայի հարցերը:

                      Թուրքերը Ղարաբաղում ստացան իրենցը, ռուսներն՝ իրենցը, հավասար կիսելու սկզբունքով, ինչպես ասել էր Չավուշօղլուն, իսկ Լավրովն ու Պեսկովը՝ հաստատել: Սակայն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պահանջում են իրենցը, ԱՄՆ հետախուզության 2021 թ. աշխատանքներն ուղղված են լինելու ԱՄՆ շահերի տեսանկյունից իրավիճակը գնահատելուն:

                      Պե՞տք է արդյոք Ռուսաստանին Արցախի կարգավիճակը: Միայն այն պարագայում, եթե՝ նախ՝ ցանկանում են պահել ռազմական ներկայությունը, եւ երկրորդ՝ եթե Բաքուն չհամաձայնի երկարացնել ռուս խաղաղապահների մանդատը: Քանի որ Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղի հակամարտություն այլեւս չկա, Հայաստանի համաձայնությունը դուրս է գալիս արանքից: Մնում է ինչ որ կարգավիճակ ունեցող Արցախը, որի դիմումի հիման վրա էլ ռուսական զորքը կարող է մնալ Ստեփանակերտում:

                      Զուր չէ, որ ռուսական շրջանակներում խոսվում է Բաքու-Մոսկվա-Ստեփանակերտ հարթությունում կարգավիճակը որոշելու հնարավորության մասին: Դա սակայն փորձ է ամեն կերպ խուսափել Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների հարցադրումներից եւ չի ունենալու միջազգային լեգիտիմություն: Հնարավոր է դա չի հետաքրքրում Մոսկվային ու Բաքվին, սակայն խնդիրը դրանից չի փոխվում:

                      Ի՞նչ է ուզում Արեւմուտքը: Արցախի կարգավիճակի հարցն անկասկած լուրջ լծակ է միջազգային հարաբերություններում, Մոսկվայում հասկանում են դա եւ պարբերաբար հղում անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, հույս ունենալով չեզոքացնել արեւմտյան պահանջներն ու քաղաքական հնարավոր հետեւանքները, որոնք սակայն անխուսափելի են:

                      Comment

                      Working...
                      X