Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  •  

    Comment


    • Մոսկվայից առաջ՝ ինչ է ասել Մակրոնը Փաշինյանին

      07 Հունվար, 2021


      Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թե՛ արցախյան հարցին և դրա շուրջ ստեղծված իրադրությանը վերաբերող խնդիրներ, թե՛ երկկողմ հարաբերության հարցեր: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցության համար:

      Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցները Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմից հետո կրում են պարբերական բնույթ: Նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրից ի վեր այդ հեռախոսազրույցները ստանում են առանձնահատուկ նշանակություն այն իրողության ֆոնին, որ Ֆրանսիան նոյեմբերի 10-ին հայտարարեց հայ ժողովրդի շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին՝ գործնականում ազդարարելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում այդ շահերն արտացոլված չեն: Միաժամանակ, Ֆրանսիայի խորհրդարանը, ինչպես հայտնի է, ընդունեց Արցախի ճանաչման երկու հայտնի բանաձևերը՝ երկու պալատներում: Իհարկե, գործադիր իշխանությունը հրաժարվում է բանաձևերով տրվող հորդորին կամ կոչին ընդառաջել և Արցախի անկախությունը ճանաչել, սակայն Ֆրանսիան շարունակում է խոսել կարգավիճակի, նաև Արցախի կորցրած տարածքների դեօկուպացիայի մասին:

      Այդ ամենի համատեքստում Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը հատկապես ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվա սպասվող այցի մասին տեղեկությունների ֆոնին: Դրանք իհարկե պաշտոնապես հաստատված չեն, սակայն նաև հերքված չեն: Ընդ որում, խոսվում է այն մասին, որ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում: Թեև բավականին բարդ է պատկերացնել, թե Ալիևի հայտնի վարքագծի պայմաններում ինչպես կարող է տեղի ունենալ նման ձևաչափի հանդիպում, սակայն հանգամանքը, որ այդ տեղեկությունները չեն հերքվում, վկայում է, որ հանդիպում հնարավոր է: Իսկ դա առաջացնում է, մեղմ ասած, տագնապներ, որ օգտվելով Հայաստանի պարտված կարգավիճակից՝ Մոսկվայում կարող է պարտադրվել որոշակի փաստաթղթերի ստորագրում, որոնք կարող են միտված լինել հենց հայկական շահերն ու իրավունքները առնվազն տևականորեն կոնսերվացնելուն կամ դրանց հետագա սպասարկման համար խոչընդոտներ ստեղծելուն: Այդ ամենը, կրկնենք, մտահոգության և ենթադրյալ ռիսկերի տիրույթում են, սակայն առկա քաղաքական իրավիճակն ու ռեգիոնալ ռուս-թուրքական տրամաբանության գերակայությունը հուշում են նման ռիսկերի իրատեսականությունը:

      Այդ համատեքստում էլ Ֆրանսիայի նախագահի հետ Հայաստանի վարչապետի խոսակցությունը ներկայացնում է շոշափելի հետաքրքրություն՝ այն իմաստով, թե արդյոք Ֆրանսիան հայտնե՞լ է Երևանին Մոսկվայում սպասվող ռիսկերին դիմակայելու հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն: Թե՞ Ֆրանսիայի նախագահը հայտնել է իր մտահոգությունը և Նիկոլ Փաշինյանին հորդորել, օրինակ, խուսափել մոսկովյան հանդիպումից:

      Comment


      • Զգուշացնում եմ Փաշինյանին առաջիկա հանդիպմանը չմեկնել

         

        Comment


        • Թրամփի իմփիչմենթն ու Փաշինյանի ինքնամեկուսացումը․ ինչպես վարվել ոչ ադեկվատ պաշտոնյաների հետ

          ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
          08.01.2021

          ԱՄՆ գործող նախագահ Թրամփի կողմնակիցների՝ Կապիտոլիում ներխուժումից հետո ԱՄՆ-ում գործող վարչակազմի պատշոնյաների հրաժարականների շքերթ ու Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ է սկսվել։

          Թրամփի նախագահության ժամկետի ավարտին մնացել է 12 օր, հունվարի 20-ին Ջո Բայդենը կստանձնի պաշտոնը, եւ Թրամփը հրապարակային խոստացել էր ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը։ Բայց ԱՄՆ-ում կարծում են, որ Թրամփն այդ 12 օրը կարող է օգտագործել անադեկվատ գործողությունների համար, որոնք կարող են հակասել Ամերիկայի շահերին։ Կարծիք կա, որ Թրամփը կարող է ռմբակոծել Իրանը, կամ էլ զիջումներ անել ռուսներին։

          Ամերիկյան իսթեբլիշմենթի կասկածները հիմքեր ունեն. Թրամփը շատ առումներով, իրոք, անադեկվատ է եղել, իսկ ժողովրդավարությունը պաշտպանելու նրա անուղղակի կոչը դարձավ Կապիտոլիումի գրոհի առիթ։ Իլոն Մասկը նշել է, որ պատճառը Թրամփի կողմից Ֆեյսբուքի ու այլ սոցցանցերի օգտագործումն է մարդկանց հոգեկանի վրա ուղիղ ազդելու համար, եւ հենց այդպես է եղել Կապիտոլիումի գրոհը։

          Կհաջողվի՞ մեկուսացնել Թրամփին եւ նրան թույլ չտալ նոր անադեկվատ քայլեր անել։

          Նիկոլ Փաշինյանը Հայաստանում արդեն ինքնամեկուսացել է, եւ չնայած դա արել է, ինչպես մամուլում գրում են, Մոսկվա այցից առաջ, Կրեմլի անվտանգության ծառայության պահանջով, Հայաստանում եւս հասունանում է իմփիչմենթ Փաշինյանի հետագա ոչ համարժեք քայլերը թույլ չտալու նպատակով։

          Փաշինյանին անվստահություն կարող են հայտնել իր թիմի անդամները, խորհրդարանական մեծամասնությունը, եւ նրանք պետք է նայեն ԱՄՆ օրինակին, որտեղ անգամ հանրապետականները փորձում են հեռավորություն պահել Թրամփից։ Հնարավոր է, Փաշինյանը, ինչպես եւ Թրամփը, բարի մտադրություններ ունեն եւ վստահ են, որ ամեն ինչ արվում է ի շահ երկրի։ Բայց եթե նրանց քայլերը պայմանավորված են վախերով, հարկադրանքով կամ դավադրությամբ, ապա այդ մարդկանց պետք է մեկուսացնել որոշումների կայացումից։

          Այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդունվել է առանց հանրությանը տեղեկացնելու, ինչպես նաեւ հայտարարությունը, որ եթե Սյունիքում սահմանազատում չլինի, նոր պատերազմ կսկսվի, վկայում է, որ Փաշինյանին վախն է կառավարում։ Կարեւոր չէ ինչից է նա վախենում՝ դավաճանության համար բանտում հայտնվելուց, նոր պատերազմ սադրելուց կամ էլ Ռուսաստանին բարկացնելուց։ Եթե որոշումները վախի ու հարկադրանքի տակ են կայացվում, դրանք ադեկվատ չեն և պետք է մեկուսացնել այդ մարդուն որոշումների կայացումից։

          ԱՄՆ-ում Թրամփի անադեկվատ քայլից հետո աշխատել է պետության ներքին ինքնապաշտպանության դարավոր մեխանիզմը։ Հայաստանում այդ մեխանիզմը պետք է ստեղծել՝ խորհրդարանական մեծամասնությունը պետք է գնահատական տա Փաշինյանի քայլերի դրդապատճառներին եւ քայլեր ձեռնարկի պաշտպանելու պետությունը քայլերից, որոնք ընդունվել են հարկադրանքի տակ կամ էլ դավադրության հետեւանքով։

          Comment



          • Ինչ է սպասվում Մոսկվայում հունվարի 11-ին

            Lragir.am,
            08.01.2021

            ԶԼՄ-ները տեղեկացրել են հունվարի 11-ին Մոսկվայում սպասվող Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպման մասին, որի ժամանակ պետք է կնքվի ինչ որ պայմանագիր: Ասվում է, որ այն արդեն Հայաստանի արդարադատության նախարարությունում է, սակայն ԱՆ-ն հերքել է, որ որեւէ պայմանագիր է ստացել:

            Եռակողմ հանդիպման պաշտոնական հաստատումներ դեռեւս չկան, սակայն Հայաստանի գործող վարչապետն արդեն ինքնամեկուսացվել է, ինչպես ասել է նրա խոսնակը: Պուտինը տեւական ժամանակ գտնվում է բունկերում, եւ Կրեմլի արարողակարգի համաձայն՝ նրա հետ հանդիպումից առաջ տվյալ անձը պետք է անցնի խիստ կարանտին եւ ստուգվի Կրեմլի բժիշկների կողմից: Հետաքրքիր է՝ Ալիեւը նո՞ւյնպես ինքնամեկուսացվել է:

            Ի՞նչ պայմանագիր է նախատեսված ստորագրել Մոսկվայում: Հնարավոր է՝ եռակողմ հայտարարությունը հստակեցնող եւ ամրագրող պայմանագիր, նկատի ունենալով, որ Պուտինն ու Ալիեւը հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտություն այլեւս չկա, եւ հայտարարությունը խնդրի կարգավորումն է: Միեւնույն ժամանակ, հնարավոր պայմանագիրն առնչվելու է ավելի լայն իրողությունների:

            Մոսկվան ու Բաքուն ակնհայտորեն շտապում են, ինչը կապված է ԱՄՆ-ում իշխանության փոփոխության գործընթացի հանգուցալուծման եւ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահների նախաձեռնությունների հնարավոր աշխուժացման հետ, որոնք ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բարձրաձայնել են նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո: Ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունների կապակցությամբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան մեղադրանքներ ու հարցեր են դրել Մոսկվայի առջեւ՝ կապված Արցախի կարգավիճակի, բնակչության տեղահանության եւ դեօկուպացիայի հետ:

            Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Մոսկվան ու Բաքուն փորձում են չեզոքացնել Մինսկի խումբը կամ առնվազն սահմանափակել նրա ազդեցության դաշտը: Մոսկվայում պայմանագրի հնարավոր ստորագրումն ուղղված է նաեւ այդ խնդրի լուծմանը, որով փորձ է արվում լեգիտիմացնել պատերազմով պարտադրված այդ հայտարարությունը:

            Հայաստանի դեմ ռուսական քարոզչության սաստկացման հերթական փուլը վկայում է, որ Հայաստանին պարտադրվելու են նոր որոշումներ: Միեւնույն ժամանակ, հակահայ քարոզչությունը մի հետաքրքիր առավելություն ունի՝ այն մատնում է Ռուսաստանի ծրագրերը Հայաստանի հարցում, որքան էլ փորձ է արվում շեղել սլաքները:

            Մոսկվան ու Բաքուն հիմա կախված են Երեւանի ստորագրությունից. գործող վարչապետը կամ կվավերացնի Հայաստանի դեմ հանցագործ ծրագրերն իր պաշտոնը պահելու տարտամ հույսով, կամ կընտրի Հայաստանի շահը:

            Comment


            • Վստահ ենք՝ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է ՀՀ–ի համար ստորացուցիչ ևս մեկ փաստաթուղթ․ Էլինար Վարդանյան

              08 Հունվար, 2021



              Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա, ապա ակնկալվում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի շարունակությունը պետք է լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում Արդարադատության նախարարության դիմաց ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

              Եթե իրականում հերթական ստորացումն է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, ապա մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչի շուրջ են լինելու բանակցությունները և ինչի շուրջ է ստորագրվելու պայմանագիր: Մենք չգիտենք, թե իրականում ինչ է կատարվում Փաշինյանի գլխում, ես ունեմ մտավախություն, որ Մոսկվայում հանդիպումը լինելու է հերթական ոչ կշռադատված և մեզ համար ստորացուցիչ փաստաթուղթը,-ասաց նա և նշեց, որ պետք է բանակցությունները հանրայնացվեն, հարցը թափանցիկ և հրապարակային լինի:
               

              Comment


              • Եռակողմ հայտարարությունն ական է Մոսկվայի ու Բաքվի տակ. Հայաստանի անսպասելի շանսը

                Lragir.am,
                08.01.2021

                Հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հնարավոր հանդիպմանը պայմանագրի ստորագրման վերաբերյալ խոսակցություններն ու վարկածները պատահական չեն. պայմանագիրը կարող է առնչվել Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարության լեգիտիմացման փորձերին եւ դրանում անորոշությունների վերացմանը: Նույնիսկ այն պայմաններում, երբ այդ անորոշությունները լուծվում են հայկական շահերի հաշվին, կան հանգամանքներ, որոնք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել Մոսկվայի ու Բաքվի միջեւ:

                Հայաստանում անցնող ամիսներին ոչ կառավարությունը, ոչ էլ հայրենիքի փրկության կոչերով փողոց դուրս եկած քաղաքական ուժերը մատը մատին չխփեցին այդ անորոշությունների հարցում հայկական շահերն ու պահանջները ձեւակերպելու ուղղությամբ: Դրանք բավական լայն հնարավորություններ են ընձեռում քաղաքական նախաձեռնությունների համար, սակայն իշխող խմբակի ու 17-ի փրկիչների ողջ քաղաքականությունն ամփոփվեց ողբի, անեծքի, Ռուսաստանին երախտագիտության եւ եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու խոստումների մեջ:

                Դա անկասկած այն է, ինչ պետք էր Պուտինին ու Ալիեւին՝ անզորության ու հուսալքության մթնոլորտը Հայաստանում: Բայց նույնիսկ դա չի լուծում այն բարդ իրավիճակը, որում հայտնվել են Բաքուն եւ Մոսկվան, եւ որը խորանալու է ժամանակի ընթացքում: Այդ իրավիճակն առաջացել է եռակողմ հայտարարության ստորագրման հանգամանքների եւ զորքերի տեղակայման հարցում խախտումների պահից, եւ շարունակվում է այլ հարցերում, առայժմ զսպվող փոխադարձ պահանջների տեսքով: Դա է ցանկացած եռակողմ կառուցվածքի կողմերից մեկի հաշվին իրականացման գինը. եռոտանին փլվում է երրորդ կողմի նույնիսկ հպատակության դեպքում:

                Մոսկվան փորձում է պահել չեզոք արբիտրի դերը, սակայն իրականության մեջ դարձել է կողմ եւ ժամանակի ընթացքում այս հանգամանքը խորանում է՝ դրանից բխող հետեւանքներով: Հայկական գործոնը եւ հայկական իրավունքները գոյություն ունեն նույնիսկ հայերից ու նվնվան հայկական իսթեբլիշմենտից անկախ, եւ Մոսկվան ու Բաքուն այս կախվածությունը զգալու են ավելի եւ ավելի ուժեղ, այդ թվում արտաքին զարգացումների հետեւանքով:

                Հենց այստեղ է այն շանսը, որի մասին փորձում ենք պարբերաբար խոսել համատարած ողբի ու կապիուլյանտական այս նողկալի մթնոլորտում: Հնարավո՞ր է հայկական այն ուժերի ի հայտ գալը, որոնք կբռնեն այս շանսը եւ Հայաստանը օբյեկտից կվերածեն սուբյեկտի եւ ավելին՝ արբիտրի Մոսկվայի ու Բաքվի միջեւ: Անհնա՞ր է թվում՝ քաղաքական ազգի փոխարեն ծիսական համայնք լինելու հակումների անհաղթահարելի ուժով:

                Comment


                • Զորավարժություն, որով Ռուսաստանը պատրաստում էր Հայաստանի պարտությո՞ւնը

                  08 Հունվար, 2021


                  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է 2021 թվականին մոտ 5 հազար զորավարժություն անցկացնելու ծրագրերի մասին, որոնցից առանցքային են դիտարկում ռուս-բելառուսական Արևմուտք-2021 վարժանքը: Նախորդ տարի ռուսական պաշտպանական գերատեսչության առանցքային վարժանք էր Կովկաս-2020-ը: Դա տեղի ունեցավ ՀԱՊԿ, ԱՊՀ և Շանհայի գործակցության կազմակերպության անդամ երկրների մասնակցությամբ: Ընդ որում, հատկանշական է, որ դրան մասնակցությունից հրաժարվեց Ադրբեջանը:

                  Ինչն էր Ռուսաստանի նախաձեռնած Կովկաս-2020 զորավարժության նպատակը՝ կիմանան թերևս Մոսկվայում, սակայն դրանից կարճ ժամանակ անց Կովկասում պատերազմ սկսեցին Թուրքիան ու Ադրբեջանը, որն ավարտվեց Կովկասում ՌԴ միակ դաշնակից համարվող Հայաստանի պարտությամբ, Արցախի զգալի մասի կորստով, մարդկային հազարավոր կորուստներով: Դրա՞ն էր պատրաստվում Մոսկվան Կովկաս-2020-ի շրջանակում:

                  Ընդ որում, այդ ժամանակագրությունն առավել խոսուն է դարձնում Ադրբեջանի բացակայությունն այդ զորավարժությանը: Թվում է, որ Կովկասում անվտանգային համակարգի, այսպես ասած, գերակա խաղացող համարվող Ռուսաստանի կազմակերպած զորավարժությանը չմասնակցելը պետք է դարձներ ավելի անպաշտպան, մինչդեռ ստացվում է, որ պարտվում են նրանք, ովքեր մասնակցում են այդ վարժանքին: Դա բերում է պարզ հետևության՝ կա՛մ Ռուսաստանը հանձնում է բոլոր նրանց, ում անվտանգության համար ստանձնում է պատասխանատվություն, կա՛մ Ռուսաստանը պարզապես ի վիճակի չէ ստանձնել անվտանգային պատասխանատվություն իր տարածքից դուրս, ըստ այդմ՝ այդ հույսին մնալու հետևանքը ժամանակի հարց է: Ավելի շուտ, հնարավոր է՝ իրավիճակը թե՛ մեկն է, թե՛ մյուսը:

                  Այսինքն՝ Ռուսաստանը ի վիճակի չէ լայն իմաստով պաշտպանել իր դաշնակիցներին, ինչն էլ բերում է իրավիճակի, երբ իրադրության սրացումների պայմաններում ստիպված է պարզապես հանձնել նրանց շահերը: Դե, իսկ եթե Ռուսաստանն ի վիճակի է պաշտպանել, բայց չի անում դա, ապա այստեղ իհարկե հետևությունն ավելի պարզ է՝ Ռուսաստանը պարզապես դաշնակից չէ, այլ դահիճ:


                  Թե ինչ էր Մոսկվան Հայաստանի համար 2020 թվականի Կովկասում՝ ունի թերևս լուրջ վերլուծության անհրաժեշտություն, որովհետև Հայաստանի համար անվտանգային խնդիրները Կովկասում, մեղմ ասած, ավարտված չեն, մինչդեռ ներկայումս դրանց դիմագրավելու հարցում Հայաստանն առավել քան մնացել է Ռուսաստանի դիրքորոշման հույսին:

                  Comment


                  • Մի՞թե կարող է գտնվել գեթ մեկ հայ մարդ, որ ճանաչի ռուս-թուրքական այս բարբարոս խեղկատակությունը

                    ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
                    09.01.2021

                    Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

                    Պարոն Հայրապետյան, նախորդ տարեվերջին մի քանի կուսակցություններով հայտարարությամբ էիք հանդես եկել՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում։ Ի՞նչ ուղերձներ է պարունակում այս հայտարարությունը, ի՞նչ պետք է անել պատերազմից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

                    Այո՛, ո՛չ նախորդ, ո՛չ ներկա իշխանությունների հետ կապերով չարատավորված 7 կուսակցություններով հենց այդպես էինք հայտարարել՝ Պուտինի հեղինակային այդ արտահայտությունը վերցնելով չակերտների մեջ: Մենք կարծում ենք, որ Պուտինն իր երազանքը որպես իրականություն է ներկայացրել, որին, ցավոք, համաձայնել են թե՛ մեր իշխանությունները, թե՛ մեր իշխանության պահապան ու արյունակից ընդդիմությունը, որն ասում է, թե Նիկոլից լավ կիրականացնի եռյակ հայտարարության կետերը: Մինչդեռ մենք ասում ենք ուղիղ հակառակը՝ այդ ապօրինի, սեպարատ հայտարարությունն անընդունելի է հայության կենսական շահերի տեսանկյունից, և անելու ենք հնարավորը, որ այն կյանքի չկոչվի:

                    Տեսեք՝ դուք ևս ձևակերպեցիք նույն կերպ՝ պատերազմից հետո: Մենք չենք ընդունում որ ռուս-թուրքական տանդեմին հաջողվել է պատերազմը վերջացնել. հակառակը՝ պատերազմը ոչ միայն չվերջացրին, այլև այդ հայտարարությամբ ականապատեցին ու տեղափոխեցին ավելի վտանգավոր փուլ: Հիմա ընդամենը փխրուն հրադադար է, որն ամեն վայրկյան կարող է խախտվել, եթե մեր իշխանություններն ու ընդդիմությունն ունենան այնքան արժանապատվություն, որ ասեն, թե Ռուսաստանի թողտվությամբ են խախտվում այդ խայտառակ հայտարարության կետերն, ու թշնամին հայտնվում մեր հսկողության տակ եղած Հադրութի և Մարտունու գյուղերում, անգամ՝ Խորհրդային Հայաստանի երբևէ չվիճարկված Որոտանում, Շուռնուխում… Ասում եք՝ ի՞նչ պետք է անել, պետք է արժանապատվություն ունենալ ու առմյաշկա չլինել: Իսկ պարտված անհատները նույնիսկ օբյեկտիվորեն չեն կարող դա անել: Պետք է ծեծ չկերած, նոկաուտի մեջ չգտնվող բանակցողներ կարգել ու պատեհ-անպատեհ չհիվանդանալ:

                    Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Արցախի հարցի քննարկման մասով։ Արցախի կարգավիճակի հարցը ինչպե՞ս պետք է որոշել, մասնավորապես, Ֆրանսիան ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այս հարցը։

                    Մի՞թե կարող է գտնվել գեթ մեկ հայ մարդ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն ճանաչի ռուս-թուրքական այս բարբարոս խեղկատակությունը, միակողմանիորեն հանձնվի ռուսական ողորմածությանը, որ նույնն է, թե թուրքի ողորմածությանը: Սահմռկեցուցիչ է, երբ դա տեսնում ենք: Եթե Պուտինը պատերազմական հանցագործներ Էրդողանի ու Ալիևի հանգույն հայտարարում է, որ այլևս գոյություն չունի ղարաբաղյան կոնֆլիկտ, արդյո՞ք դա չի նշանակում, որ կարգավիճակի հարցը Ռուսաստանի համար վճռված է: Մենք՝ հայերս, համաձա՞յն ենք դրան: Ոմանք, ցավոք, այդ համաձայնությունը տվեցին իրենց գործողություններով. երբ մեր արտգործնախարարը արևմտյան շրջայցի մեջ էր, Արցախի 1/5-ը պահած նախագահը զորիբալայանական աղերսագիր էր գրում Պուտինին, ավելին՝ այդ նույն չճանաչված նախագահը հրաժարվում է ընդունել իրենց սիրած Պուտինի ասած՝ միակ գերտերություն ԱՄՆ-ի և եվրոպական ծանրքաշային Ֆրանսիայի ներկայացուցիչներին:

                    Երբ Ֆրանսիան հերթական անգամ անգամ Արցախի կարգավիճակի հարցն իր քաղաքական օրակարգում քննում էր բարձրագույն մակարդակով, Արցախի նախագահի խոսնակը, որ հիմա դարձավ 2,2 հազար ք/կմ-ի արտգործնախարար, հրապարակավ ընդդիմացավ դրան: Ժամանակին իրականացվեց Գույք պարտքի դիմաց օպերացիան. մի՞թե հիմա էլ ընթացքի մեջ է Ռուսական անձնագիր Հայրենիքի դիմաց օպերացիան:

                    Երբ ԱՄՆ-ն ու Եվրամիությունն ու մասնավորապես Ֆրանսիան ընդվզեցին ռուս-թուրքական ինքնագլխության դեմ՝ ընդունելով միայն հրադադարի փաստն ու գերիների փոխանակման հնարավորությունը, Հայաստանի արտգործնախարարությունը բերանը ջուր էր առել համավոր հարսի նման: Չզարմանանք, որ Արցախի ճանաչման հակառակորդները հենց հայերիս միջից լինեն, քանի որ նրանք անելու են այն, ինչ իրենց կասվի Մոսկվայից: Այսինքն՝ մերոնք հայկական շահերի փոխարեն սպասարկել և սպասարկում են ռուսական շահեր:

                    Պետք է ոչ միայն երախտամոռ չլինել ու շնորհակալ լինել մասնավորապես Ֆրանսիային (իսկ դա նշանակում է նաև քաղաքակիրթ այլ երկրներ)՝ կարգավիճակի հարցը թեժ պահելու համար, այլև արագ և համակարգված ընդառաջ քայլեր անել, որն առ այսօր զլանում են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի իշխանավորները: Մենք վստահ ենք, որ հնարավոր է պահել Արցախը և հայ պետականությունը, որ հնարավոր է ստանձնել 21-րդ դարին հարիր տարածաշրջանային լուրջ դերակատարում, առաքելություն, եթե միակողմանիորեն չհանձնվենք ռուսական ողորմածությանը, որի դառը փորձն ունենք դեռ 1915-16 թվականներից:

                    Հայաստանի ԱԳՆն հայտարարեց, որ ադրբեջանական կողմը խախտել է և շարունակում է խախտել եռակողմ հայտարարության մի շարք առանցքային դրույթներ։ Ի՞նչ պետք է անել այս պայմաններում։

                    Պետք է ոչ թե հայտարարել, այլ ուղղակիորեն դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, պետք է հրապարակավ ազդարարել, որ որպես երաշխավոր այդ հայտարարության տակ իր ստորագրությունը դրած Ռուսաստանը մոլորեցրել ու խաբել է իրենց, որ Ռուսաստանը մեր անվտանգության հուսալի երաշխիք չէ, ուստի համաշխարհային բորսայում պետք է այլ երաշխավորողներ գտնել, թեև առանձնապես փնտրելու կարիք էլ չկա. քաղաքակիրթ Արևմուտքն ինքն է ինքնառաջարկվում: Մնում է սրիկա ու դավաճան չլինել պարզապես, մնում է մտքի խիզախում ու հոգու ազատություն ունենալ, մնում է հավերժացած մեր 18-20 տարեկան պատանիների ոգեղենությունից ունենալ, գոնե մի քիչ:

                    Comment


                    • Մեծ ճանապարհի դաշնակիցները. Ռուսաստանին հավատարմությունը թանկ է արժեցել Հայաստանին. Новая газета (Ռուսաստան)

                      09 Հունվար, 2021


                      Ռուսաստանին երկար տարիների հավատարմությունը թանկ է արժեցել Հայաստանին: Ընդ որում, թանկ՝ բոլոր իմաստներով, այդ թվում՝ դոլարային համարժեքով։



                      2015-ի ամռանը Երևանում բողոքի ցույցեր սկսվեցին ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պատրաստվում էր գները միանգամից բարձրացնել մեկուկես անգամ, այնուհետև կառավարության հետ սակարկության արդյունքում կանգ առավ 17 տոկոսի վրա, բայց մարդիկ, միևնույն է, դուրս եկան և հավաքվեցին Երևանի Ազատության հրապարակում: Այդ ժամանակ Հայաստանն արդեն տարածաշրջանում առաջատար էր էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, այնտեղ կրկին, երկարատև դադարից հետո, գործում էր ԱԷԿ-ը, աշխատում էին և ՋԷԿ-երը, և ՀԷԿ-երը, նրանք ավելի շատ էլեկտրաէներգիա էին արտադրում, քան անհրաժեշտ էր երկրին: Այն ժամանակ փորձագետները դրա ինքնարժեքը գնահատում էին որպես ամենացածրը հետխորհրդային տարածքում, բայց հայաստանյան տնային տնտեսությունների և բիզնեսի վճարումներն ավելի բարձր էին, քան հարևան երկրներում: Թանկացումից հետո մեկ կիլովատտ ժամը պետք է արժենար 10 ցենտ (դոլարային արտահայտությամբ): Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում միևնույն ժամանակ սակագները գրեթե կրկնակի ցածր էին:

                      Հայերն անեծքներ ուղղեցին իրենց կառավարությանը: Եվ ընդհանուր առմամբ՝ արդարացիորեն: Բայց Ազատության հրապարակում քչերը կարող էին ասել, որ կառավարությունը միջնորդավորված ձևով կապված է գների բարձրացման հետ: Իրականում Հայաստանում էլեկտրաէներգիայի գները բարձրացրել էր ռուսական ​​Ինտեր ՌԱՕ ԵԷՍ պետական ընկերությունը:

                      Հայաստանի էլեկտրական ցանցերը նրա 100%-անոց դուստր ձեռնարկությունն է: Տնօրենների խորհրդի նախագահն էր Իգոր Իվանովիչ Սեչինը:

                      2010-ին գլխավոր տնօրեն է դարձել 32-ամյա Բորիս Յուրևիչ Կովալչուկը (Յուրի Վալենտինովիչ Կովալչուկի ամենամոտ ազգականը), ըստ ՍՊԱՌԿ-ի՝ նա նաև այժմ էլ ղեկավարում է ընկերությունը:

                      Օգնություն ռուսական ձևով

                      Հայաստանը համարվում է շատ աղքատ երկիր: Դեպի ծով ելք չունի, նավթ չունի, ընդերքը ընդհանրապես շատ չէ, իսկ 1988-ին նաև տուժեց հրեշավոր երկրաշարժից և մինչ այժմ չի շտկվել հարվածից:

                      Աղետի էպիկենտրոնում հայտնված Սպիտակ քաղաքը մի քանի վայրկյանում պարզապես դադարեց գոյություն ունենալ, ևս 300 բնակավայրեր, առաջին հերթին՝ Լենինականը (այժմ՝ Գյումրի), Հայաստանի նախկին մշակութային մայրաքաղաքը, ավերվել էր 80 տոկոսով: 6,25 բալ ուժգնությամբ ալիքը հասավ մինչև հանրապետության կենտրոնական մաս՝ Մեծամոր, որտեղ գտնվում է Հայաստանի ԱԷԿ-ը, որն արտադրում էր երկրում ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդը: 9 բալանոց ցնցումների համար նախատեսված կայանը դիմակայեց: Բայց դա տեղի ունեցավ Չեռնոբիլից երկու տարի անց՝ ատոմաֆոբիայի թեժ շրջանում: Եվ ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը որոշեց կանգնեցնել ԱԷԿ-ը: Հետո սկսվեց պատերազմը Ղարաբաղի համար, մշտապես շարքից դուրս էին գալիս լեռնային գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը և գլխավոր գազատարը: Իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում իսկական էներգետիկ քաղց սկսվեց:

                      Ռուսաստանը եղբայրաբար օգնության ձեռք մեկնեց արդեն անկախ Հայաստանին: Հայաստանը վերականգնվում էր երկրաշարժից և պատերազմից հետո, բայց դրա համար բավարար միջոցներ չուներ, ուստի Ռուսաստանը նրան էլեկտրականություն մատակարարեց պարտքով: 1993-ին ՀՀ կառավարությունը որոշեց այնուամենայնիվ վերականգնել ԱԷԿ-ը, 1995-ին այն գործարկեցին: Սակայն կայանին անհրաժեշտ էր միջուկային վառելիք, որը դարձյալ եկավ Ռուսաստանից և դարձյալ պարտքով: 2001-ին կուտակվել էր 100 միլիոն դոլարի պարտք: Ամեն տարի Հայաստանի տնտեսությունից 18 մլն տրամադրվում էր պարտքի սպասարկմանը: Արևմուտքի երկրներից ստացված 800 միլիոն վարկերի սպասարկումը մեկուկես անգամ ավելի էժան էր:

                      Որպես տեղեկություն
                      • Նույն 2001 թվականին Ռուսաստանը ներեց Եթովպիայի 4 միլիարդ դոլարի պարտքը
                      • 2000-ին՝ Վիետնամի 9 մլրդ-ը
                      • Ընդհանուր առմամբ, 2000-ից 2005 թվականներին Ռուսաստանը դուրս գրեց մոտ 30 միլիարդ Տանզանիային, Իրաքին, Լաոսին, Բենինին, Գվինեա-Բիսաուին և այլ մտերիմ գործընկերների:

                      Հայաստանը, որքան էլ աղքատ լիներ, ուներ ձեռնարկությունների համաստեղություններ, որոնք կարող էին եկամուտ ապահովել: Ամենահամեղը ԽՍՀՄ ժամանակների ռազմարդյունաբերական համալիրն է:

                      Նաիրիտ քիմիական գործարանը (հիմնական արտադրանքը՝ կաուչուկ), Մարս գործարանը (էլեկտրոնիկա), Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ​​ինստիտուտը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը և մի շարք ավելի փոքր գործարաններ, ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադը՝ ութ հիդրոէլեկտրակայան:

                      2001-ին նախագահ Վլադիմիր Պուտինը այցելեց Երևան: Ռուսաստանը ցանկանում է ներդրումներ կատարել հայկական ձեռնարկություններում,- այն ժամանակ այցի նպատակի մասին հաղորդեց փոխվարչապետ Իլյա Կլեբանովը:

                      Սա ներկայացվեց որպես եղբայրական օգնության դեռևս մեկ ձեռք: Այսինքն՝ այդ պահից Ռուսաստանը երկու ձեռքերը մեկնեց դեպի Հայաստան:

                      Գրկախառնությունը կոչվում էր Գույք՝ պարտքի դիմաց ծրագիր, իսկ համաձայնագիրը ստորագրվեց 2002 թվականին. Մարս գործարանը գնահատեցին 56 մլն, երեք գիտահետազոտական ​​ինստիտուտները և քիմիական գործարանը՝ 7 մլն-ից պակաս, Հրազդանի կասկադը՝ 31 մլն դոլար:

                      Այնուհետև այլ ձեռնարկություններ, որոնք կարող էին գոնե որոշակի եկամուտ բերել Հայաստանի բյուջե, գրեթե ամբողջ էներգետիկան, երկաթուղիները, ոսկու և մոլիբդենի հանքավայրերը՝ ամեն ինչ դարձավ պետությանն ամենամոտ գտնվող ռուսական ընկերությունների սեփականությունը՝ Ռոսնեֆտ, Գազպրոմ, Ռուսական երկաթուղիներ և այլն:

                      Հանրապետության սեփականություն

                      Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ երկրի էներգետիկայի 60 տոկոսը կախված է բնական գազից: Դրա մատակարարումն ու բաշխումն ապահովում է Գազպրոմ Արմենիա ընկերությունը: Դրա նախկին անվանումը ՀայՌուսԳազարդ ՓԲԸ է: Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ՀՀ կառավարությանն էր պատկանում բաժնետոմսերի 45%-ը, նույնքան էլ պատկանում էր ռուսական Գազպրոմին, 10%-ը՝ Ռոսնեֆտ-ի վերահսկողության տակ գտնվող Իտերա ընկերությանը: Եվ այդ ժամանակ ենթադրվում էր, որ Ռուսաստանի հետ գործընկերությունը կօգնի վերականգնել ավերված գազատարի ցանցերը, արդիականացնել դրանք և գազը վերադարձնել բնակելի տներ: Ժամանակի ընթացքում Հայաստանի մասնաբաժինը կրճատվեց մինչև 20 տոկոս:

                      2013-ի հունվարին այս փաթեթը նույնպես փոխանցվեց Գազպրոմ-ին, և այդ ժամանակվանից այն դարձավ Հայաստանում գազային տնտեսության 100%-անոց սեփականատերը:

                      Այն ձևակերպվեց որպես առուվաճառքի գործարք, որը, ինչպես ժամանակին հայտարարեց Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության ոգուն: Նախագահներ Պուտինի և Սարգսյանի ստորագրած գազային պայմանագիրը ենթադրում էր, որ գազը Հայաստան կմատակարարվի ներքին ռուսական գներով:

                      Գործնականում ստացվեց այսպես. Գազպրոմը իրականում գազը վաճառեց ներքին ռուսական գներով իր 100% դուստր ձեռնարկությանը: Բայց Հայաստանի սահմանին գազը հանկարծ թանկացավ, և դուստրը այդ գազը վաճառեց սպառողներին կրկնակի թանկ:

                      Հայաստանի էլեկտրական ցանցերը հանրապետությունում մենաշնորհի տեր է էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում: Ընկերությունը, ինչպես արդեն նշվեց, պատկանում է ռուսական ԻՆՏԵՐ ՌԱՕ-ին: Նրան է պատկանում նաև Հրազդանի էներգետիկ ընկերությունը՝ պետական ​​շրջանային էլեկտրակայանը, որն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 10 տոկոսը: Եվ նրան, ըստ ՍՊԱՌԿ-ի (Միջազգային էներգետիկ կորպորացիա), պատկանում են Սևան-Հրազդան կասկադի ութ ՀԷԿ-եր (մամուլում տեղեկություններ կան ընկերությունը ռուսական Տաշիր խմբին վաճառելու մասին):

                      Հայաստանի երկաթուղային ցանցը՝ Հարավկովկասյան երկաթուղին, պատկանում է Ռուսական երկաթուղիներ ռուսական ԲԲԸ-ին: 2018-ին, արդեն վարչապետ Փաշինյանի օրոք, Հայաստանի իշխանությունները անցկացրեցին ՀԿԵ-ի աուդիտ, որի պատճառը սակագների հերթական բարձրացումն էր: Արդյունքում քրեական գործ հարուցվեց, ընկերության ղեկավարությանը կասկածեցին ներդրումային ծրագրի ծախսերը արհեստականորեն ուռճացնելու, շինծու տենդերներ անցկացնելու և հարկերից խուսափելու մեջ: Դա այնքան զայրացրեց ընկերության ռուս սեփականատերերին, որ նրանք սպառնացին հրաժարվել սեփականությունից: Բայց, ըստ ՍՊԱՌԿ-ի, նրանք դեռ չեն հրաժարվել:

                      Ինչպես Նովայա գազետային հայտնեց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը մասնագիտությամբ երկրաֆիզիկոս է, իր երկիրը հարուստ է գունավոր և թանկարժեք մետաղների հանքավայրերով: Թեղուտի հանքավայրը հետխորհրդային տարածքում պղնձամոլիբդենային խոշորագույն հանքավայրն է,- ասել է նա:- Այն պարունակում է մետաղի ևս 11 տեսակ, այդ թվում՝ ոսկի: Այդ հանքավայրում պղնձի և մոլիբդենի պաշարները գնահատվում են մոտավորապես 30 միլիարդ դոլար:

                      ՀՀ կառավարությունը թույլ է տվել, որ հանքավայրը 30 տարի ժամկետով շահագործի ռուսական Վալեքս գրուպ ընկերությունը: Ըստ Լևոն Բարսեղյանի՝ համաձայնագրում նշվում է, որ այս հանքավայրից Հայաստանի եկամուտը 600 միլիոն դոլար է, այսինքն՝ եթե նույնիսկ գումարենք մարդկանց եկամուտներն ու ենթակառուցվածքները, ապա Հայաստանի եկամուտը չի գերազանցի հանքաքարի արժեքի 5%-ը:

                      Ռուս սեփականատերերը՝ Գեոպրոմայնինգ ընկերությունը, ոսկի են արդյունահանում նաև Սոթքի ոսկու հանքավայրում:

                      Որոտանի ՀԷԿ-երի կասկադը մինչև վերջերս մնում էր որպես Հայաստանի սեփականություն. Որոտան գետի երեք խոշոր կայաններ: Որոտանի կասկադի դերը Հայաստանի էներգետիկ համակարգում համեմատվում է լյարդի հետ,- այս ակտիվը բնութագրել է հայ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:- Երբ, օրինակ, համակարգում լարվածությունը բարձրանում է, դա օգնում է այն հավասարակշռել:

                      Հասկանալով, որ այդպիսի գոհարը չի կարելի երկար ժամանակ պահել որպես սեփական, և որ Ռուսաստանը ժամանակի ընթացքում իր աչքը կգցի նաև դրա վրա, ՀՀ կառավարությունը 2015-ին որոշեց արագ, նախքան ռուս եղբայրների ուշքի գալը, կասկադը վաճառել ամերիկյան ընկերությանը՝ էներգետիկ ռազմավարությունը ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնելու և մրցակցություն ստեղծելու համար: 2015-ի ամռանը, երբ Երևանում մոլեգնում էին էներգետիկ բողոքի ցույցերը, ասվում էր, որ Հայաստանի ղեկավարության այս արարքը դեր է խաղացել սակագների բարձրացման գործում:

                      Դաշնակիցներ

                      Երկար ժամանակ ՀՀ իշխանությունները փորձում էին նստել երկու աթոռի վրա՝ բարեկամ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ: Ռուսաստանի հետ քաղաքականապես համագործակցել ԵԱՏՄ-ում և տնտեսապես ինտեգրվել Եվրամիությանը:

                      Ռուսաստանի հետ բանակցություններ են վարվել Մաքսային և Եվրասիական տնտեսական միություններին միանալու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, դաշինքը տնտեսապես լավ բան չէր խոստանում Հայաստանին: Պարզ պատճառով՝ ապագա ԵԱՏՄ այլ անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը չէր կարող տալ ընդհանուր տնտեսական տարածությունից ենթադրվող օգուտը: Ավելին, Հայաստանին սպասում էր գների կտրուկ աճ, և անհրաժեշտ էր մշակել զգայուն ապրանքների մի ամբողջ ցուցակ, որոնց թանկացումը պետք է փոխհատուցվեր բյուջեից:

                      Սակայն երկու բառ` Լեռնային Ղարաբաղ, ստիպում էր Հայաստանին գնալ ցանկացած զիջման, նրանք ակնկալում էին, որ Ռուսաստանը հովանոց կլինի Արցախի համար:

                      Զուգահեռաբար Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: 2013-ի հուլիսին դրանք հաջողությամբ պսակվեցին, և սպասվում էր, որ կողմերը աշնանը համաձայնագիր կստորագրեն: Դրանից հետո՝ հուլիսին, հայտնի դարձավ, որ Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանի համար գազի գինը. ավելի վաղ այն մատակարարվում էր 1000 խորանարդ մետրի դիմաց 180 դոլարով, այժմ՝ 270 դոլարով: Ասում են, որ այդ ժամանակ արձակուրդում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այդ մասին հաղորդելու համար: Սեպտեմբերին նա կրկին հանդիպեց նախագահ Պուտինի հետ և հայտարարեց, որ եվրոպական ինտեգրացիա դեռ չի լինելու, և Հայաստանը ցանկություն հայտնեց անդամակցելու Եվրասիական միությանը:

                      2014-ի սկզբին այս հարցը համարվել էր լուծված: Հանրապետության կառավարությունը փորձեց գոնե որոշակի օգուտ քաղել դաշինքից: Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում Հայաստանի վարչապետը ժամանեց Սոչի՝ դրա դիմաց Ռուսաստանից ներդրումներ կատարելու սակարկության նպատակով, բայց ավելի վաղ՝ չսպասելով բուն անդամակցությանը: Նրան մերժեցին: Այնուհետև Հայաստանը խնդրեց թույլ տալ իրեն հանդես գալ որպես միության հիմնադիր: Դա անելու համար նա պետք է առաջինը անդամակցեր: Բայց 2014-ի մարտի 5-ին Եվրասիական հանձնաժողովի Գլխավոր տնտեսական խորհրդի նիստում նրան ընդհանրապես չընդունեցին միություն: Ոչ ոք չէր ցանկանում բավարարել նրա պայմանը՝ զգայուն ապրանքների գնաճը փոխհատուցելու վերաբերյալ:

                      2014-ի մայիսին Մինսկում Եվրասիական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ Հայաստանին կրկին չընդունեցին: Հիմա էլ Ղարաբաղն էր խոչընդոտ դարձել. Հայաստանը պնդում էր, որ այն նույնպես ընդունվի միության մեջ, և Ռուսաստանը կարծես նույնիսկ խոստացել էր, բայց պարզվեց, որ դա անհնար է, քանի որ Ղարաբաղը, բացատրում էր Ռուսաստանը, միջազգային հանրության կողմից ճանաչված չէ: Կրկնում ենք. Ռուսաստանը դա ասաց 2014-ի մայիսին, այսինքն՝ Ղրիմի բռնակցումից երկու ամիս անց: Եվ փակագծերում նշենք, որ Հայաստանը Ղրիմում հանրաքվեն ողջունող շատ քիչ երկրներից մեկն էր: Այս առիթով տոնական համերգ է տեղի ունեցել Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում:

                      Այդ ժամանակ հանրապետությունում լրջորեն ստեղծվեց այն տրամադրությունը, որ, իբր, այս ԵԱՏՄ-ն պետք չէ, Եվրոպան ավելի լավ է: Եվ ապա Հայաստանի էլեկտրական ցանցեր-ը հայտարարեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին, այդ ժամանակ՝ 4 դրամով: Բացատրեցին այն բանով, որ ՋԷԿ-երի համար նախատեսված գազը պետք է բարձր գնով գնել: Հայերը չէին կարող հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր, եթե ստորագրվեց տխրահռչակ գազային համաձայնագիրը:

                      Շուտով Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական Գլխավոր տնտեսական խորհրդի նիստ: Եվ այնտեղ, հայկական պատվիրակության ներկայությամբ, կարդացին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որում նա խնդրում էր Հայաստանին ընդունել միության կազմ միայն նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Այսինքն՝ առանց Ղարաբաղի: Հայերը սա ընկալեցին որպես նվաստացում:

                      Հաջորդ հարվածը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մեկ այլ խմբաքանակի վաճառքն էր: Բայց Հայաստանը դա նույնպես հանդուրժեց, քանի որ նրանք շարունակում էին խոստանալ նրան գլխավորը՝ հովանոց Ղարաբաղի համար: Հայերը հավատում էին՝ եթե այնտեղ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կգա և կօգնի: Անհրաժեշտ պահին չեկավ և չօգնեց:

                      Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը
                      Ռուսաստանին երկար տարիների հավատարմությունը թանկ է արժեցել Հայաստանին: Ընդ որում, թանկ՝ բոլոր իմաստներով, այդ թվում՝ դոլարային համարժեքով։ 2015-ի ամռանը Երևանում …

                      Comment

                      Working...
                      X