Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ամեն ինչ վճռվում է ռուս-թուրքական տիրույթում. այս խաղում Հայաստանը ստիպված է որոշակի զիջումների գնալ

    08 Հունվար, 2021


    Շատ են հարցերը, որոնց պատասխանները չեն հնչում հրապարակավ: Մենք պարտված կողմ լինելով՝ շատ դեպքերում ստիպված ենք լուռ խաղալ: Բայց խնդիրներ կան, որոնց լուծումները դժվարությամբ են նշմարվում կամ չեն նշմարվում, և այս ամենի շուրջ առաջացած աժիոտաժը հասկանալի է, հատկապես եթե նկատի ունենանք այն, որ նոյեմբերի 9-ից հետո տեսնում ենք հարցերի լուծում այնպիսի ձևաչափում, որը մեզ համար, մեղմ ասած, ռիսկային է, խոսքը ռուս-թուրքական ձևաչափի մասին է: Եվ հասկանալի է, որ մոսկովյան այցի շուրջ կա աժիոտաժ, մանավանդ որ պաշտոնապես ո՛չ հերքվում, ո՛չ էլ հաստատվում է այցը ,- Առաջին լրատվական-ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝մոսկովյան հնարավոր այցի վերաբերյալ տարաբնույթ քննարկումներին:

    Վերլուծաբանի խոսքով՝ քննարկվում է ոչ միայն այցը, այլ նաև հանդիպման եռակողմ ձևաչափի, Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում ինչ-որ պայմանավորվածությունների հնարավոր ամրագրման հարցը, և բնականաբար հասարակության մոտ շատ հարցեր են առաջանում:

    Շատ են հարցերը, որոնց պատասխանները չեն հնչում հրապարակավ: Մենք պարտված կողմ լինելով՝ շատ դեպքերում ստիպված ենք լուռ խաղալ: Բայց խնդիրներ կան, որոնց լուծումները դժվարությամբ են նշմարվում կամ չեն նշմարվում, և այս ամենի շուրջ առաջացած աժիոտաժը հասկանալի է, հատկապես եթե նկատի ունենանք այն, որ նոյեմբերի 9-ից հետո տեսնում ենք հարցերի լուծում այնպիսի ձևաչափում, որը մեզ համար, մեղմ ասած, ռիսկային է, խոսքը ռուս-թուրքական ձևաչափի մասին է: Եվ հասկանալի է, որ մոսկովյան այցի շուրջ կա աժիոտաժ, մանավանդ որ պաշտոնապես ո՛չ հերքվում, ո՛չ էլ հաստատվում է այցը ,- Առաջին լրատվական-ի հետ զրույցում այս մասին ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մոսկովյան հնարավոր այցի վերաբերյալ տարաբնույթ քննարկումներին:

    Վերլուծաբանի խոսքով՝ քննարկվում է ոչ միայն այցը, այլ նաև հանդիպման եռակողմ ձևաչափի, Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում ինչ-որ պայմանավորվածությունների հնարավոր ամրագրման հարցը, և բնականաբար հասարակության մոտ շատ հարցեր են առաջանում:

    Նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ կապված հարցեր կան, այս մասին խոսում է թե՛ Ֆրանսիան, թե՛ ԱՄՆ-ը: Ֆրանսիան բաց տեքստով խոսում է նաև Արցախի կարգավիճակի մասին և պատերազմի հետևանքով կորցրած տարածքների դեօկուպացիայի մասին,- նշեց Բադալյանը:

    Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ պարզաբանումներ են հնչում, բայց դրանք բավարար չեն առաջացած հարցերի պատասխանն ստանալու համար, նշեց, որ այդ տեղեկությունները ավելացնում են անորոշության մակարդակը: Չկա պաշտոնական տեղեկատվություն՝ կայանալու է այդ հանդիպումը, թե ոչ, և ինչի շուրջ է լինելու, սակայն կան հերքումներ, որ Մեղրիի մասին խոսք չկա, նաև արդարադատության նախարարը հերքեց տեղեկությունը, թե կա փասթաթուղթ: Այսինքն՝ որոշակի թաքնված գործընթաց է գնում, որից անորոշություն է ծնվում:

    Ալիևը շատ լավ հասկանում է, որ որքան էլ ռազմական հաղթանակ են տարել և տարածքների տեր դարձել, այս հաղթանակը կարող է լինել ժամանակավոր, եթե իրադարձությունները ի նպաստ այն բևեռի չզարգանան, որի ալիքի վրա նրանք հաջողության հասան: Ալիևի համար ամենևին վստահելի չէ Ռուսաստանը. մի կողմից՝ կան պայմանավորվածություններ, մյուս կողմից՝ Ռուսաստանը մանևրում է,- նշեց Բադալյանը:

    Վերլուծաբանը նաև ընդգծեց, որ այս պահին ամեն ինչ վճռվում է ռուս-թուրքական տիրույթում. Մեր քաղաքականությունը պետք է կառուցենք՝ ելնելով այս հանգամանքից և փորձելով դուրս բերել իրավիճակն այս դաշտից:

    Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց, որ կա ավելի մեծ գլոբալ խաղ, որտեղ ռուս-թուրքական գործոնն առաջնային դիրքերում է, և Հայաստանը չունենալով սեփական անվտանգային համակարգ և չկարողանալով պաշտպանել իր շահերը, ստիպված է գնալ զիջումների:

    Մանրամասները՝ տեսանյութում:
    Շատ են հարցերը, որոնց պատասխանները չեն հնչում հրապարակավ: Մենք պարտված կողմ լինելով՝ շատ դեպքերում ստիպված ենք լուռ խաղալ: Բայց խնդիրներ …
    Last edited by Vrej1915; 01-09-2021, 07:31 AM. Reason: https://www.youtube.com/watch?v=uH_xYAnqFY0&feature=emb_logo

    Comment


    •  

      Comment


      • Մոսկվա-Բաքու բախումն Արցախում. իրավիճակը բարդանում է

        Lragir.am,
        09.01.2021

        Նախ Նիկոլ Փաշինյանը, ապա Միքայել Մինասյանը բացահայտեցին, որ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը Բաքուն չի ստորագրել: Ըստ Միքայել Մինասյանի, Բաքուն առաջ է քաշում խաղաղապահների գործունեությունը կարգավորող 3 լրացուցիչ կետ, որոնք ցանկանում է տեսնել պայմանագրում.

        – Ոչ մի հայկական զորք չպետք է լինի Արցախում, որովհետև դա ադրբեջանական հող է։ Ադրբեջանական զորքերն այնտեղ կան իրավամբ, ռուսական զորքերը՝ ադրբեջանական համաձայնությամբ։ Իսկ հայկական զորքեր այնտեղ ընդհանրապես չպետք է լինեն՝ ոչ ՀՀ զինված ուժերը, ոչ Արցախի ՊԲ-ն,

        – Արցախ այցելող Հայաստանի պաշտոնատար անձանց բոլոր այցերը պետք է ինչ-որ կերպ համաձայնեցվեն ադրբեջանական կողմի հետ,

        – Արցախի ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն/նշանակվեն ադրբեջանական կողմի և խաղաղապահների հետ համաձայնեցմամբ։ Այդ պայմանները չկատարելու դեպքում Բաքուն կարող է պահանջել խաղաղապահների դուրսբերումը:

        Հիշեցնենք, որ Արցախ ռուս խաղաղապահների մուտքը նշանավորվեց Հայաստանի երկնքում զինվորական շարասյունն ուղեկցող ուղղաթիռի խոցումով: Այս իրադարձությունը հանգուցային նշանակություն ուներ, ՌԴ պաշտոնական շրջանակներն, ի դեպ, որեւէ կերպ չեն նշել խոցող կողմին, թեեւ Ալիեւն անմիջապես ընդունել էր մեղքը եւ ներողություն խնդրել: Սա պատահական չէր:

        Բաքվի երեք լրացուցիչ պահանջները հարցեր են առաջացնում, եւ ամենակարեւորը՝ Մոսկվան չի՞ կարողացել ստիպել Ալիեւին ստորագրել այդ փաստաթուղթը, թե չի ցանկացել, այդպիսով խաղաղապահների տեղակայման խնդիրը բաց պահելով, ինչը թվում է լուրջ եւ մանեւրի ավելի լայն հնարավորություն տվող հանգամանք է թե Երեւանի, թե Բաքվի հանդեպ քաղաքականության համար:

        Դատելով Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունից ու քարոզչության ուղղվածությունից՝ չի բացառվում երկրորդը, քանի որ դա հնարավորություն է տալիս Հայաստանից կորզել ավելի շատ զիջումներ, կամ համենայնդեպս չեզոքացնել հայկական կողմի պահանջները: Օրինակ, դնելով Արցախի հայ բնակչության անվտանգության խնդիրը: Ռուսները դրանով կարող են բացատրել պերմանենտ զիջումները Բաքվին, որի մասին օրերս ակնարկել էր Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հին Թաղեր-Խծաբերդ իրադարձություններն այս շարքից են:

        Մոսկվան կընդունի՞ Բաքվի երեք պայմանները, որոնք նշանակում են Արցախի սուբյեկտության լիակատար ոչնչացում: Արցախը թեեւ ճանաչված չէ, սակայն նրա կարգավիճակի հարցը միջազգային խնդիր է, ինչը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում Մոսկվային ու Բաքվին: Միեւնույն ժամանակ, եթե ռուսները ցանկանում են մնալ եւ իսկապես կա Բաքվի թույլտվության խնդիրը, այդ պարագայում Արցախի ինչ որ կարգավիճակը կարող է պետք գալ՝ նրա դիմումով խաղաղապահների ներկայությունը օրինականացնելու համար:

        Մոսկվայում քննարկում են Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ հարթությունում կարգավիճակի որոշման հնարավորությունը, Մինսկի խմբին լիովին չեզոքացնելու համատեքստում: Սակայն դա չի լուծում մանդատի եւ ընդհանրապես ներկայում իրագործվող համաձայնությունների լեգիտիմության հարցը թեկուզ հետագա հնարավոր հետեւանքների առումով:

        Մեկ այլ կարեւոր հանգամանք է Արցախում հայկական բանակի ներկայության խնդիրը, որին կանդրադառնանք առաջիկայում: Ընդհանրապես, եռակողմ հայտարարությունն իր մեջ պարունակում է բազում խնդիրներ Մոսկվայի ու Բաքվի համար, որոնք հայկական գործոնի հետեւողական չեզոքացման պայմաններում ավելի են սրվելու՝ եռոտանու մեկ ոտքի բացակայությունը փլուզում է այն: Մոսկվան ու Բաքուն չափազանց հեռու են գնացել դա կանխելու համար, ինչը նրանց ի վերջո հասցնելու է ուղիղ բախման՝ դրանից բխող հետեւանքներով: Պետք չէր Հայաստանի հետ այդպես վարվել՝ հայկական գործոնը հնարավոր չէ ոչնչացնել:

        Comment



        • ՀԿ-ներին մտահոգում են Մոսկվայում հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի դրույթները


          2 տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ կառավարությունից պահանջում են հանրությանն իրազեկել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ համատեղ ստորագրվելիք հնարավոր բոլոր փաստաթղթերի վերաբերյալ ու թափանցիկ դարձնել Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործողությունները։ Հայտարարության առիթը շրջանառվող տեղեկություններն են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 օրից Մոսկվայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ՝ ստորագրելու փաստաթղթեր, ասում է հայտարարության տակ ստորագրած Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

          Իմ տվյալներով, այո, նախատեսվում են հանդիպումներ, ու նախատեսվում է ինչ-որ բաներ ստորագրել: Հիմա այն, ինչ նախատեսվում է, որ կստորագրվի առանձին Ռուսաստանի հետ ու եռակողմ` Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, այնտեղ կան նոր տարրեր, որոնք մեզ մտահոգում են, օրինակ` կան տարրեր` կապված կապի հետ` Հայաստան-Արցախ: Ադրբեջանը վիճակում է դա, Ադրբեջանը դեմ է, որ Հայաստանից մտնեն Արցախ առանց Ադրբեջանին տեղյակ պահելու, - ասում է նա:

          Քաղաքագետը համոզված է՝ եթե ստորագրվի նման փաստաթուղթ, ապա ադրբեջանական կողմը կփորձի ի հավելումն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության` արդեն նոր տարրեր ամրագրել դրանում. Իրենք ասել են, որ ում զորքերը որտեղ կանգնեն, այնտեղ էլ պետք է մնան, ուրեմն մեր զինվորն Արցախում օրինական է, բայց հիմա վիճարկում է Ադրբեջանը: Ես հարց եմ տալիս մեր կառավարությանը` այս հնարավոր հանդիպման ժամանակ` հունվարի 11-ին կամ 12-ին, այնտեղ երկու օր է շոշափվում, այս ձևի հարցեր օրակարգում կա՞ն, թե՞ չկան: Թող ասեն, հասկանում եք, կառավարությունը պետք է ոչ թե վախենա հասարակության արձագանքից, հասարակությունից, այլ պետք է աշխատի հասարակության հետ:

          Ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպությունները գործադիրից պահանջում են նաև արդյունավետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ առարկայական բանակցություններ սկսելու ուղղությամբ:

          Մենք հարց ենք տալիս` հիմա Հայաստանը ջանքեր գործադրո՞ւմ է, որ վերադառնա Արցախի հարցը, իր լուծումը Մինսկի խմբի շրջանակները, թե՞ ոչ: Փախստականների կամ գերիների հարցը մենք պլանավորո՞ւմ ենք տեղափոխել ՄԱԿ-ի մակարդակ, թե՞ ոչ: Դա շատ կարևոր է. Ադրբեջանն ագրեսիա կատարեց, Ադրբեջանն էթնիկ զտում արեց: Այստեղ ապացույցներն այնքան մեծ են, որ հետաքրքիր էլ չի խոսել դրա մասին, ապացույցները կան, կեսը քարուքանդ արված է Ղարաբաղի, - նշում է Ստեփան Գրիգորյանը:

          Կառավարությունից դեռ չեն արձագանքում՝ ի վերջո սպասվո՞ւմ է վարչապետի այցը Մոսկվա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի խոսնակը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր տեղեկությունը։ Տարածվող լուրերի ֆոնին վարչապետը երեկ Ֆեյսբուքում ներկայացրել էր հայկական կողմի առաջնահերթությունները։ Դրանց թվում գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումն ու տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումն է։

          Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման օրակարգում հենց այդ հարցերն էլ լինելու են. Այստեղ նաև Հայաստանի շահերը կան, որով պետք է պաշտպանված լինեն, որովհետև մենք հասկանում ենք, որ և Ադրբեջանը, և Թուրքիան դրսևորում են մի վարք, որը լավագույնս բնորոշվում է մի ասացվածքով, որ ախորժակը բացվում է ուտելու ժամանակ: Հիմա լավ կերել են և շարունակում են լավ ախորժակ պահպանել, և այդպես չպետք է լինի, որ իրենց ախորժակը բավարարեն մեր կենսական շահերի հաշվին:

          Քաղաքագետը ոչ միայն կարևորում, այլև անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեն՝ հստակություն մտցնելու համար եռակողմ հայտարարության՝ տարբեր մեկնաբանությունների տեղիք տված կետերի շուրջ։
          Կառավարությունից դեռ չեն արձագանքում՝ ի վերջո սպասվո՞ւմ է վարչապետի այցը Մոսկվա։

          Comment


          •  

            Comment


            • Եթե Հադրութն օտարվի, հավանական է քաղաքական ապաստան խնդրենք Եվրամիությունից կամ ԱՄՆ-ից

              ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
              09.01.2021
              Արաքսի ափ, դեկտեմբեր ամսին




              Հանուն Հադրութի հասարակական կազմակերպությունը փորձում է պետական մարմիններում ու միջազգային կառույցներում լսելի դարձնել Հադրութի դեօկուպացիայի և տեղահանված բնակչության իրավունքի հարցերը։ Lragir.am-ը զրուցել է Հանուն Հադրութի ՀԿ նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանի հետ։

              Պարոն Հայրյան, ի՞նչ նպատակ է հետապնդում Հանուն Հադրութի նախաձեռնությունը։

              Հանուն Հադրութի նախաձեռնության հենց անվան մեջ նշմարվում են նպատակները։ Հույս ունենք, որ կկարողանանք աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի նախաձեռնությունը ծառայի իր նպատակին։ Հադրութ ասելով կարելի է հասկանալ մի քանի բան՝ Հադրութ՝ որպես աշխարհագրական տարածք, որպես տարիներով ձևավորված մշակութային համակարգ, և կարելի է հասկանալ որպես Հադրութ համայնք։ Մեր երազանքն այն է, որպեսզի այդ երեքը համատեղող Հադրութ ունենանք, այսինքն՝ հադրութցին ապրի իր համայնքային մշակութային, ավանդութային կյանքով՝ իր հայրենիքում։

              Ցավոք սրտի, ասօրվա մեր քաղաքական գործիչների, ղեկավարների գործելակերպից ու ելույթներից մեզ մոտ առաջանում են որոշակի վախեր, որ դա կարող ենք չունենալ։ Այդ դեպքում մեր հասարակական կազմակերպությունը պետք է առաջնահերթությունները որոշի, որ եթե հանրահայտ ու լեգենդար Հադրութը չունենանք, ի՞նչ պետք է անել։ Մեր կարծիքով՝ առաջնահերթ պետք է լինի համայնքի անդամների՝ գոնե համատեղ կեցության հարցը։ Ցավալի բան եմ ասում, բայց եթե դա հայրենիքում չլինի, գոնե պետք է աշխատենք, որ համատեղ լինի։ Հետևաբար, եթե շատ վատ իրավիճակում հայտնվենք, նույնիսկ հավանական է, որ մենք քաղաքական ապաստան խնդրենք որևէ երկրից։ Կամ ՄԱԿ-ին կդիմենք, կամ Եվրամիությանը, կամ ԱՄՆ-ին, որպեզի մեզ տրվի այդ հնարավորությունը՝ համայնքային առումով միասին ապրելու։ Եթե Ռուսաստան-Ադրբեջան հանցավոր համագործակցության հետևանքով ստացվի այնպես, որ մեր հայրենիքը վերջնական օտարեն մեզանից, մենք պետք է գոնե մեր գաղափարը համախմբված պահենք՝ հանուն ապագայի։

              Մենք այսօր այդպիսի նախադրյալներ տեսնում ենք, որ մեզ կզրկեն մեր հայրենիքից։ Ցավոք սրտի, ինչպես ասացի, հայ ղեկավարների ու քաղաքական գործիչների անատամ գործունեությունից այսօր երևում է, որ այդ ճակատագիրն է մեզ սպասվում։

              Քանի որ այսօր շատ է հայ իրականության մեջ շոշափվում նախկին ու ներկա իշխանություն արտահայտությունը, ես կուզեմ անդրադառնալ վերջին 30 տարվա քաղաքականությանը։ Հետևելով մեր քաղաքական իշխանության գործելակերպին 30 տարի՝ կարող ենք ասել, որ Արցախի հարցով ոչինչ չի փոխվել։ Մեր ղեկավարները վախենում են հայտարարել, որ Արցախը հայկական հող է։

              1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Իգոր Մուրադյանի գլխավորությամբ կարողացանք ստիպել, որպեսզի Հայաստանի Գերագույն Խորհուրդը և Ղարաբաղի Ազգային ժողովը միասնական նիստում հաստատեն, որ մեկ պետություն են։ Հայ քաղաքական միտքը՝ ռուսների թելադրանքով, տարավ տարանջատման, հետ մղեց Ղարաբաղի միացման ցանկությունը Հայաստանի հետ։ Ստիպեցին ստեղծել ինչ-որ արհեստական անկախ պետություն, բայց այդ անկախ պետությանն էլ տիրություն չարեցին։ Այս 30 տարում չգտնվեց մի հայ ղեկավար, որը կհայտարարեր, որ ճանաչում է Ղարաբաղի անկախությունը։ Հայաստանի ղեկավարներն ամեն ինչ անում էին, որ չճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ընդ որում, ներքուստ խանդի զգացումով, որ Ղարաբաղը պետք է դառնար սուբյեկտ։ Չճանաչելը գալիս է նրանց անձնական неприязнь-ից։ Ինչո՞վ էր սա բացատրվում, իմ կարծիքով՝ բացատրությունն այն է, որ նրանք պարզապես կատարում էին Մոսկվայի առաջադրանքը, որովհետև այդպես հեշտ կլինի օտարել ու վերացնել Ղարաբաղը, ինչին այսօր ականատես ենք։


              Տեսարան Հադրութի Մեծ Թաղեր գյուղից




              Ո՞րն է ձեր պահանջն այսօրվա իշխանությունից, ի՞նչ քայլեր պետք է անել։

              Այսօր ամոթ է միայն Հադրութից խոսել, մենք ունենք նաև Քաշաթաղի, Շուշիի, Շահումյանի շրջաններ ու բնակիչներ, որոնք հայտնվել են սարսափելի անմարդկային վիճակում։ Ես ակնկալում եմ, որ հայ իշխանությունները պետք է իրենց մեջ ուժ գտնեն ու ոչ ասեն այս շրջանառվող փաստաթղթին, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին։ Մենք ուզում ենք, որ Հայաստանում ու Ղարաբաղում լինի իշխանություն, որը հստակ կասի՝ ոչ։ Այդ ուժը միայն իրավունք ունի ղեկավարել Ղարաբաղը։ Միայն այդ ոչ-ը ասելուց հետո մենք կարող ենք մեր տարածքները հետ բերել ու այնտեղ ապրել։ Եթե Հայաստանի իշխանություններն այդ քաջությունը չունեն, մենք պետք է հավաքվենք այդ համայնքներով և օգնություն խնդրենք միջազգային կազմակերպություններից։

              Ռուսաստանը, որի վրա մեր իշխանությունները հույս են դրել, բացահայտ անցել է հակառակորդի կողմը։ Եթե մեր իշխանությունները չեն դիմում միջազգային կառույցներին, ԱՄՆ-ին, այլ երկրներին, մենք՝ տեղահանվածներս, պետք է այդ քայլն անենք, դիմենք համաշխարհային հանրությանը, որ մենք դարձել ենք 200-ամյա մի հակամարդկային ալյանսի զոհ։ Մեր այսօրվա իշխանությունների քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում 1920 թվականի բոլշևիկների քաղաքականությունից, ովքեր ոչ մի քայլ չարեցին հայրենիքին տեր կանգնելու ուղղությամբ՝ հետագայում դրանում մեղադրելով Ստալինին։

              Մենք չենք ուզում այսօր պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ասի հայաթափման քաղաքականությանը։

              Այսօր շատ է խոսվում այն մասին, որ Էրդողանն ուզում է ստեղծել Մեծ Թուրանը։ Մեր կարծիքով՝ Մեծ Թուրանն արդեն ստեղծված է։ Այն հայտնի վեցյակի պլատֆորմը, որն առաջարկվում է Հայաստանին, նշանակում է, որ մեզ ուզում են շատ հանգիստ ու թավշյա մեթոդներով մտցնել այդ Մեծ Թուրանի մեջ։ Մենք պետք է ընտրենք՝ մտնում ենք Մեծ Թուրան, ու հայ անունը վերանում է աշխարհից, թե՞ գնում ենք մեր ազգային արժեքների հետևից։ Դա կարող ենք անել երկու ճանապարհով, առաջինը՝ բացեիբաց միանում ենք արևտյան արժեքներին կամ էլ մեր հայրենիքը թողնում ենք ու տեղափոխվում այլ երկիր՝ մեր ազգային ինքնությունը պահելու փորձեր անելով։

              Կուզեի առիթից օգտվելով կոչ անել Հադրութի, Շահումյանի և մնացած տարածքների բռանագաղթված բնակիչներին, որպեսզի իրենց հարցերը լուծելու ու իրենց պահանջնելը ներկայացնելու համար միավորվեն այսպիսի հասարակական կազմակերպությունների մեջ։ Վերջում կստեղծենք մի համակարգող խորհուրդ՝ միասին պայքարելու մեր հայրենիքի ու իրավունքների համար։

              Հանուն Հադրութի ՀԿ նախաձեռնող խումբը հիմնադիր համագումար է կազմակերպելու հունվարի 18-ին։ Տեղի մասին լրացուցիչ կտեղեկացնենք, խնդրում ենք բոլոր հադրութցիներին կապվել 097 20 15 37 հեռախոսահամարով՝ համագումարին մասնակցելու համար։

              Comment


              • Հայկական բանակը Մոսկվայի ու Բաքվի կոկորդին․ Անսպասելի նոր հանգամանքներ են առաջացել

                Lragir.am,
                10.01.2021

                Եռակողմ հայտարարությունից հետո գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ է լինելու հայկական բանակը օկուպացված Արցախում։ ՊԲ-ն հայտարարեց, որ ՊԲ-ն կա եւ միշտ լինելու է։ Միեւնույն ժամանակ, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապված տարատեսակ ալիքներում ու հայաստանյան զլմներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Արցախի ՊԲ համալրման խնդիրների կապակցությամբ։ Հայաստանում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ծնողների ցույցեր, որոնք պահանջում են իրենց որդիներին Արցախ չտանել։

                Հայտնի է դարձել, որ Բաքուն չի ստորագրել ռուս խաղաղապահների տեղակայման պայմանագիրը։ Ըստ տեղեկությունների, Բաքուն լրացուցիչ պահանջներ է դրել այդ պայմանագրի ստորագրման համար, որոնցից մեկն այն է, որ հայկական զորք չպետք է լինի Արցախում՝ ոչ ՀՀ զինված ուժերը, ոչ Արցախի ՊԲ-ն։

                Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ պատերազմի նպատակներից մեկը Արցախի բանակի ոչնչացումն էր մարդուժի եւ սպառազինության առումով։ Դա հիմնականում իրագործվեց հարավում, որը ռուս-թուրքական համաձայնությունների թիրախն էր։ Հարավում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ զինվորների ու կամավորների պատմությունները, նույնիսկ դավաճանության մասին քաղաքական շրջանակների ու ռուսական քարոզչության միակողմանի բացահայտումներն ընդամենը վկայում են այդ իրողությունը։

                Պետք է նկատի առնել, որ ռուս խաղաղապահներն ըստ էության տեղակայվել են ոչ այնտեղ, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, այն է՝ կողմերի զինված ուժերի միջեւ։ Ավելին, որոշ տեղամասերում, օրինակ Խծաբերդ-Հին Թաղեր, ռուս խաղաղապահները ոչ միայն չեն տեղակայվել, այլեւ մասնակցել են այդ բնագիծը թուրքերի վերահսկողությանը հանձնելուն։

                Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը փաստացի խոսում է սահմանների պաշտպանությանը բնակչության տոտալ մասնակցության մասին։ Դա եւս վկայություն է այն բանի, որ Արցախի բանակը վեր է ածվում սահմանապահ ծառայության, դրանից բխող հետեւանքներով։

                Մոսկվան ու Բաքուն, սակայն, եռակողմ հայտարարությամբ ճանաչել են հայկական բանակի գոյությունն Արցախում։ Այդ հայտարարությունն իր անորոշություններով ու տարընթերցումներով ական է նրանց տակ, եւ հայկական բանակի խնդիրը դրանցից մեկն է։ Ինչպես այլ հարցերում, այս պարագայում եւս հայկական սուբյեկտային գործոնի վերացումը Մոսկվային ու Բաքվին տանելու է բախման։

                Ինչպես այլ հարցերում, այնպես էլ հայկական բանակի հարցում Մոսկվայի ու Բաքվի համար անսպասելի խնդիր է առաջացել՝ հայկական բանակը միակ հավասարակշռող գործոնն է մնացել՝ խաղաղապահը հայկական բանակն է, ոչ թե ռուսները։ Անհավանակա՞ն է թվում՝ շուտով դա ավելի ակնհայտ է դառնալու։

                Հայկական գործոնի ոչնչացումը Մոսկվայի ու Բաքվի համար չափազանց ծանր հետեւանքներ է ունենալու։ Բաքվի միակ շանսը Արցախի անկախության ճանաչումն է եւ զորքերը Արցախից հանելը։

                Հայաստանում կա՞ն ուժեր, որոնք պատրաստ են իրացնել այս ահռելի քաղաքական պոտենցիալը։ Խոսքն իշխող տգետ խմբակի ու կապիտուլյացիայի 17-նոց ողբասացների մասին չէ, որոնք նույն սցենարի մեջ են։

                Comment


                • Ինչ է ասել Մակրոնը Պուտինին, Փաշինյանի եւ Ալիեւի հետ հանդիպումից առաջ

                  Lragir.am,

                  10.01.2021

                  ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունենալու Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումը, որի ժամանակ, ըստ Կրեմլի հաղորդագրության, կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի իրականացումն ու տարածաշրջանի խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը: Հատուկ ուշադրություն կհատկացվի մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջանների բնակիչներին, ինչպես նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացմանն ու ապաարգելափակմանը:

                  Վարչապետի այցի շուրջ Հայաստանում մտահոգություններ կան, որ նախապատրաստվում է Մեղրիի միջանցքի, այն է՝ Մեղրիի հանձնումը Ադրբեջանին, կամ համենայնդեպս դրա էքստերիտորիալությունը։ Վարչապետի խոսնակը հերքել է այդ պնդումները, նշելով, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման բան չկա։ Սակայն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ շատ բան չկար, այդ թվում Սյունիքի սահմանների տեղորոշումը, հետո պարզաբանվեց, թե դա արվում է բանավոր պայմանավորվածություններով։ Ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ կան այս դեպքում։

                  Միեւնույն ժամանակ, եռակողմ հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, ի տարբերություն Կրեմլի հաղորդագրության, խոսք չկա Ղարաբաղի կարգավորման մասին, իսկ վարչապետի խոսնակն էլ ասում է, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։

                  Ակնհայտ է սակայն, որ Ղարաբաղի եւ Մեղրիի հարցերը քննարկվում են նույն փաթեթում, եւ Մոսկվան հավանություն է տվել Մեղրիի միջանցքին, հնարավոր է՝ ՌԴ ԱԴԾ վերահսկողությամբ։

                  Մոսկովյան հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, որի ժամանակ, ըստ հաղորդագրության, քննարկվել է պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար իրավիճակը։ Իսկ ահա Փարիզի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Ֆրանսիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնմանը:

                  Մոսկովյան հանդիպումից առաջ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, որի ժամանակ, ըստ Կրեմլի հաղորդագրության, քննարկվել են եռակողմ հանդիպման որոշ հարցեր։

                  Նոյեմբերի 9-ից հետո Ֆրանսիան ստանձնել է Հայաստանի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում հարցեր դնելով ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի առաջ՝ Արցախի օկուպացիայի, տեղահանվածների եւ կարգավիճակի վերաբերյալ։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Արցախի անկախությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ում իշխանության տրանզիտի պայմաններում Ֆրանսիան Մինսկի խմբում հանդես է գալիս նաեւ ԱՄՆ կողմից։

                  Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հանդիպումից առաջ աջակցությո՞ւն է խնդրել Մակրոնից, եւ ի՞նչ է ասել Մակրոնը Պուտինին։ Մյուս կողմից, ՀՀ իշխանության անգործությունն ու Արցախի խնդրից հրաժարումը լուրջ խնդիրներ են առաջացրել նաեւ Փարիզի ու Վաշինգտոնի համար, որոնք Մոսկվայի առաջ դրել էին կամ Մինսկի խմբում Արցախի կարգավիճակի որոշման, կամ էլ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու հարցերը, այն պայմաններում, երբ Մոսկվան փորձում է կամ չեզոքացնել խմբի մանդատը, կամ դրա շրջանակում լեգիտիմացնել հակահայ եռակողմ պայմանավորվածությունները։

                  Comment


                  • Ալիեւ-Պուտին-Փաշինյան հանդիպումն ինքնին անընդունելի է

                    Lragir.am,
                    10.01.2021

                    Հունվար 11 հանդիպման նախօրեին հայ մամուլի մեկնաբանություններից եւ առանձին գործիչների հայտարարություններից հետեւում է մի բան. հայ ժողովուրդը դեմ է, որպեսզի այսուհետ եւս ոտնահարվեն Հայաստանի եւ Արցախի շահերը:

                    Սա մեծ նվաճու՞մ պիտի համարենք: Հատկանշական է, որ արժանապատվության մասին խոսք առհասարկ չկա: Ընդունվում է, որ ներդրված ռուսական ագենտուրան, ծրագրավորված պարտությունն ու մեծաթիվ զոհերը ենթադրում են համազգային ազատում արժանապատվության բեռից: Մեկընդմիշտ պարտվել ենք ու պիտի բանակցենք Մոսկվա-Բաքու հակահայ ալյանսի ստահակների հետ՝ ինքանասպանության, գերիների ոչնչացման եւ դատապարտման ռուս-թրքական շանտաժի ներքո:

                    Հիմա, երբ ակնհայտ են Փաշինյան’18 բազմաքայլ օպերացիայի գրեթե բոլոր զսպանակները, երբ ակնհայտ են երկրի մասնատման եւ տնտեսական ստրկացման ծրագրերը, մնալ շահերի պաշտպանման շրջանակներում` նշանակում է զիջել արժանապատվությունը եւ բաց աչքերով նոր հազարների, եթե ոչ տասնյակ եւ հարյուր հազարների զոհաբերության գնալ:

                    Ռուսական շանտաժը հայ ժողովրդի հանդեպ մերժվելու է, այլապես նահատակների արյունը մնալու է անարգված հենց մեր կողմից, որքան էլ այցելություն կատարենք շիրիմներին:

                    Հայաստանի ռուս-թուրքական 1921 թվականի բաժանման խնդիրները, որոնց թվից է նաեւ Արցախը, չեն կարող ոչ միայն լուծվել, այլեւ քննարկվել թշնամական ալյանսի շրջանակներում: Հայաստան պետությունը, ի դեմս կառավարության, ՍԴ-ի եւ ԱԺ-ի՝ իր ժողովրդի համար մեծ գերեզման է փորում:

                    ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ

                    Comment


                    • Պուտինի տարօրինակ հայտարարությունը Ղարաբաղի մասին. Պետք չէր հայերի հետ այդպես վարվել

                      Lragir.am,
                      11.01.2021

                      Ես կցանկանայի հատուկ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտել է հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային մշակումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ, ըստ Կրեմլի կայքի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

                      Կարծում եմ, որ այսօր կարեւոր կլիներ առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ոլորտների հետ կապված հետագա քայլերը, որոնք նախանշված են նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունում: Ես նկատի ունեմ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեության, սահմանազատման գծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հետ կապված հարցերը, ասել է Պուտինը:

                      Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային ո՞ր մշակումների մասին է խոսքը, որոնց ձգտել է հետեւել Ռուսաստանը: Օրինակ, պատերազմով հարցերը լուծելը մտնո՞ւմ էր այդ մշակումների մեջ, իսկ Լավրովի պլա՞նը, ռուս խաղաղապահների տեղակայո՞ւմը, սահմանազատո՞ւմը: Գուցե Թուրքիայի մասնակցությո՞ւնը ռազմական գործողություններին, ՌԴ հետ մոնիտորինգի կենտրոնի ստեղծո՞ւմը: Իսկ Հայաստանի կանխորոշված պարտությունը մտնո՞ւմ էր այդ մշակումների մեջ, չէ՞ որ Հայաստանի հաղթանակի պարագայում ռուս խաղաղապահները չէին կարող մուտք գործել Ղարաբաղ:

                      Փոխարենը, նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, հարցեր են դրել երրորդ համանախագահի՝ Ռուսաստանի առաջ, նրան մեղադրելով սեպարատ գործողությունների համար: Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դրել են Արցախի կարգավիճակի, պատերազմի արդյունքներով կարգավորման բացառման, տեղահանվածների վերադարձի, Թուրքիայի դերի մասին հարցերը: Արցախի կարգավիճակի հարցն օրինակ առանցքային էր Մինսկի խմբի բոլոր մշակումներում, ինչը չկա Լավրովյան պլանում:

                      Արցախի կարգավիճակի եւ մյուս առանցքային հարցերը ներկայում կախված են Մոսկվայի վրա, այդ թվում խաղաղապահների հարցը, որի մանդատը Բաքուն չի ստորագրել: Հակահայկական եռակողմ հայտարարությունը լեգիտիմացնելու փորձերը ձախողվում են, իսկ Մինսկի խումբը Մոսկվայի առաջ փաստացի դրել է կամ խմբի կազմում կարգավիճակի հարցի լուծման, կամ Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսելու ընտրությունը: Այս հարցում Արեւմուտքի հետեւողականության դեպքում Մոսկվան ու Բաքուն հայտնվելու են բարդ իրավիճակի առջեւ, քանի որ Արցախի կարգավիճակի հարցը Մոսկվայի թրքահաճո ջանքերի արդյունքում վեր է ածվում միջազգային ուժեղ լծակի:

                      Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը տապալված է նաեւ Հարավային Կովկասի ուղղությամբ՝ Ադրբեջանը կորսված է, Հայաստանը՝ այս վիճակում, այսպես ասենք: Ռուսաստանի փրկությունը հայկական գործոնն էր, որն այդ երկրի կլեպտոկրատական ռեժիմը մսխել է Լավրովյան պլանով:

                      Comment

                      Working...
                      X