Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Comment


    • Facebook

      Comment


      • Ինչ կատարվեց Մոսկվայում

        Lragir.am,
        12.01.2021

        Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ, եռակողմ հանդիպումից ու համատեղ հայտարարության ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանին առանձնազրույցում ասել է Պուտինը:

        Համատեղ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հակամարտությունը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չկարգավորված հարցերից մեկը, եւ չի հաջողվել լուծել ռազմագերիների փոխանակման հարցը։

        Չնայած մինչ Մոսկվա մեկնելը Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ առանց ռազմագերիների հարցի լուծման հնարավոր չէ լուծել հաղորդակցությունների հարցը, մասնավորապես Հայաստանի տարածքով, այնուամենայնիվ նա ստորագրել է հայտարարության տակ, որով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ մասնավորապես երկաթուղու եւ ավտոճանապարհների վերանորոգման եւ նորերի կառուցման հարցով։

        Այդ ճանապարհները պետք չեն Հայաստանին, չնայած ՀՀ կառավարությունը, Ալիեւը եւ եռակողմ հայտարարության ռուս ապոլոգետները խոսում են ինչ որ տնտեսական օգուտների մասին։ Այդ հաղորդակցությունները պետք են Բաքվին ու Անկարային, ցամաքային ուղիղ կապի հաստատման համար՝ քաղաքական հայտնի նպատակներով։ Մոսկվայի համար այդ հաղորդակցությունները տնտեսական նշանակություն չունեն, Մոսկվան իրականացնում է Հայաստանի մասնատման եւ տնտեսական մեկուսացման իր ծրագրերը։

        Մոսկովյան հանդիպումն ու դրան հետեւած ճեպազրույցի ու առանձնազրույցների վերաբերյալ հաղորդագրությունները չափազանց խոսուն են եւ վկայում են շատ բանի մասին։ Թերեւս կասկած չկա, որ եթե Մոսկվան չցանկանար, հայտարարությունը չէր ստորագրվի։ Հայ ռազմագերիների հարցը սերտորեն շաղկապված է այս խնդիրներին, այն դարձել է արդեն ոչ միայն Հայաստանի դեմ ռուս-թուրքական դաշինքի շանտաժի, այլեւ Մոսկվա-Բաքու դաշինքի ներսում որոշակի խնդիրների պարզաբանման լծակ։

        Դրանք կապված են մասնավորապես Ղարաբաղում ռուս խաղաղարարների մանդատի ու Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ։ Բաքուն չի ստորագրել խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը, միեւնույն ժամանակ, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար անհրաժեշտ է Բաքվի թույլտվությունը․ ըստ Պուտինի՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է ըստ միջազգային իրավունքի։

        Օդանավակայանի հարցը մնում է օդում, ինչպես նաեւ խաղաղապահների հարցը, միջազգային իրավունքի տեսակետից։ Միջազգային իրավունքը Մոսկվա-Բաքու դաշինքում իհարկե քողածածկույթ է, այստեղ բանավոր պայմանավորվածություններն իրացվում են Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարությունների ու սպասվող պայմանագրերի ձեւով։ Գերիների հարցը, ինչպես նաեւ Պուտինի ասած այլ չլուծված խնդիրները մնում են ռուս-թուրքական համաձայնությունների հաջորդ փուլերին, խաղաղապահները մնում են Հայաստանին պարտադրվող նորանոր պայմանագրերի դիմաց։ Այդ մասին է Պուտինի մեջբերված խոսքը Փաշինյանին՝ դիվանագիտական լեզվից թարգմանությամբ։

        Comment


        • Պուտինը սպառնաց Հայաստանին

          Lragir.am,
          12.01.2021

          Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ: Ընդհանրապես, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար է այն առումով, որպեսզի հնարավոր լինի որոշել տարածաշրջանի ապագան եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցումը: Նախեւառաջ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն դաշնակցային: Բոլոր առումներով մենք մտերիմ գործընկերներ ենք: Այսօր մենք շատ խոսեցինք տնտեսության մասին: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ չնայած անցյալ դժվար տարվան՝ մենք գրեթե 4%-ով ավելացրել ենք մեր ապրանքաշրջանառությունը: Այս ամենը հիմք է տալիս հուսալու, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հետ լուծումներ կգտնենք հօգուտ հայ ժողովրդի, հայկական պետության եւ մեր երկկողմ հարաբերությունների, Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանին ասել է Պուտինը:

          Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ղարաբաղի դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի, կարգավիճակի, գերիների հարցերը մնում են չլուծված: Չնայած մինչեւ Մոսկվա մեկնելն արված հավաստիացումներին, նա այնուամենայնիվ ստորագրել է եռակողմ նոր հայտարարությունը: Նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո սա երկրորդ հակահայկական փաստաթուղթն է, որը վերաբերում է Հայաստանի տարածքի մասնատմանը եւ հաղորդակցությունների անվան տակ ռուս-թուրքական վերահսկողության սահմանմանը:

          Պուտինի խոսքը Նիկոլ Փաշինյանին վկայում է, որ Մոսկվան հետեւողական շարունակում է իր ծրագրերը, որքան էլ հայաստանյան միջավայրում փորձ է արվում լռության մատնել ռուսական գործոնը, կամ ցույց տալ, որ Ռուսաստանն այլ ելք չունի: Հայաստանի համար կենսական շահերը կամ չլուծված խնդիրները ռուս-թուրքական շանտաժի մաս են՝ Հայաստանի հաշվին խնդիրները լուծելու համար, տնտեսական ինչ որ բուտաֆորիկ օգուտների խոստումներով: Չլուծված խնդիրները պարբերաբար մնալու են ռուս-թուրքական համաձայնությունների իրար հաջորդող փուլերին՝ Հայաստանին պարտադրվելիք նորանոր պայմանագրերի դիմաց։

          Այս ֆոնին, Պուտինի խոսքը, թե Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները եղել են, կան ու կլինեն դաշնակցային, պարզապես սպառնալիք է Հայաստանին: Դա գուցե շոյում է հույսերով ապրող մարդկանց լսելիքը, թեեւ այդպիսիք գրեթե չեն մնացել, սակայն քաղաքական դասը պետք է հասկանա, որ Հայաստանի շահերը պաշտպանել հնարավոր է միայն ռուս-թուրքական համաձայնություններն ամբողջովին մերժելու պարագային: Ռուսաստանին առանձնացնելով ու հավատարմություն հայտնելով՝ քաղաքական դասն ազատում է նրան պատասխանատվությունից եւ լեգիտիմացնում եռակողմ գործողությունները:

          Comment


          • Ղարաբաղում այժմ ռեալ հարցեր որոշողը գեներալ Մուրադովն է․ ստիպված ենք հարմարվել այն ամենին, ինչ մեզ մատուցում է Մոսկվան

            12 Հունվար, 2021



            Առաջին լրատվական-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։



            – Պարոն Քեռյան, օրերս Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով, շատերի պնդմամբ, այսօր Արցախի դե ֆակտո ղեկավարն է, հայտարարել է, որ Արցախը եռակողմ համաձայնագիրը չի ստորագրել։ Ի՞նչ է, Ձեր կարծիքով, ենթադրում այս հայտարարությունը, ի՞նչ քայլեր են հնարավոր Արցախի կողմից։

            Առայժմ ռեալ քաղաքական որոշումները Ռուսաստանի միջնորդական ջանքերով ընդունված որոշումներն են, որովհետև այս պահին պարտությունից հետո մենք չունենք անվտանգային լուրջ երաշխիքներ։ Ու, բնականաբար, մենք ստիպված ենք հարմարվել այն ամենին, ինչ մեզ մատուցում է Մոսկվան։ Հայաստանն ու Արցախը այսօր դիտվում են որպես պարտված ու պարտության համաձայնագիրը ստորագրած կողմ։ Այս առումով նման հայտարարություններ անելը պարզապես անհասկանալի է։ Պետք է կամ այնպիսի տեղեկատվություն ունենալ, որին մենք չենք տիրապետում, կամ էլ դրանք քաղաքական քարոզչական բնույթի հայտարարություններ են։ Բնականաբար, առայժմ պետք է սպասել գործողությունների հետագա ընթացքին։

            Ինչ վերաբերում է պնդմանը, թե Ղարաբաղը չի ստորագրել, բնականաբար Ղարաբաղը ստորագրման իրավական կողմ լինել չէր կարող, որովհետև նախորդ ամբողջ բանակցային գործընթացում այն չի դիտվել որպես առանձին պետական վարչական միավոր։ Եվ եթե այսօր Ղարաբաղի իշխանությունները հայտարարեն, որ իրենք չեն ստորագրել ու չեն պատրաստվում իրականացնել համաձայնագրի կետերը, նշանակում է, որ կա՛մ ինչ-որ լուրջ երաշխիքներ ունեն, կամ էլ պարզապես ռուսական կողմի արձագանքն են փորձում։ Իմ կարծիքով՝ Ղարաբաղում այժմ ռեալ հարցեր որոշողը գեներալ Մուրադովն է։ Ով կփորձի արհամարհել կամ չկատարել Մուրադովի հրահանգները կամ խոչընդոտել ռուս խաղաղապահների գործողությանը՝ լինի դա Հայաստան, Ղարաբաղ, թե Ադրբեջան, կբերի իրավիճակի սրման ու նոր ուժային կոնֆիգուրացիայի, որը պարզ չէ, թե ում օգտին կարող է լինել։

            – Նկատի ունենալով Արցախում քաղաքական վերադասավորումները՝ հնարավոր համարո՞ւմ եք Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության խորացումը։

            Առայժմ ես չեմ էլ տեսնում այսպիսի լուրջ կապ ու կախվածություն։ Ըստ էության Ղարաբաղի իշխանություններն ավելի շատ իրենց անվտանգային խնդիրները լուծում են ռուսական զինվորական հրամանատարության հետ՝ հանձին Մուրադովի, քան Հայաստանի։ Հայաստանն ինքն է այժմ զբաղված իր սահմանային խնդիրների ամրապնդմամբ, որոնք շատ փխրուն են։ Հայաստանն այս պահին, այս վիճակով չի կարող լինել Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Եթե նախկին 26 տարիների ընթացքում մենք ասում էինք, որ Հայաստանն է չճանաչված Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը, հիմա մենք դա չենք կարող ասել։

            – Ի՞նչ հիմքերով Հայաստանն առաջիկայում պետք է հարաբերվի Արցախի հետ. ճանաչո՞ւմ, թե՞ ռազմաքաղաքական պայմանագրի կնքում։

            Ինձ թվում է՝ հիմա Հայաստան-Արցախ հարաբերությունների խնդիր ընդհանրապես դրված չէ։ Արցախի անկախության կամ ճանաչման հարց ևս չկա։ Դա կարող է ցույց տալ բանակցային գործընթացը։ Եթե Մինսկի խմբի շրջանակներում վերսկսվեն բանակցությունները, դրա հավանականությունը կարող է առաջանալ։ Եթե մենք հետևենք պաշտոնական Բաքվի հռետորաբանությանը, ապա Ալիևն ասում է, որ այլևս Ղարաբաղի հարց գոյություն չունի, այն անցել է պատմության գիրկը։ Բնականաբար, այդ հիմնավորմամբ էլ նա ճանապարհեց Մինսկի խմբի համանախագահներին։ Բայց եթե Ադրբեջանը ստիպված լինի ընդունել, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի, ապա հնարավոր է թե՛ ճանաչման և թե՛ չճանաչման հարցը առաջ քաշվի, նաև կարգավիճակի այլ տեսակի հստակեցում։ Բացի անկախության ճանաչումից, միջանկյալ հազար ու մի տարբերակներ կան միջազգային իրավունքում, այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է։ Սկզբունքայինն այստեղ այն է, թե արդյոք Մինսկի խումբն ընդունո՞ւմ է Ադրբեջանի առաջ քաշած այն դրույթը, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, իսկ եթե չի ընդունում ու շարունակում է բանակցել, նշանակում է, որ այդ բանակցությունների արդյունքում այլ բան կարող է լինել, որը մենք հիմա չենք կարող կանխատեսել։

            Comment


            •  

              Comment


              • Ինչու էին լարված Պուտինն ու Ալիեւը. Մեծ տապալման շեմին

                Lragir.am,
                12.01.2021

                Ինչու էին մոսկովյան հանդիպմանը լարված Պուտինն ու Ալիեւը՝ այս հանգամանքը շատերն են նկատել: Պատճառները շատ են: Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ցանկալի հնազանդությունը պարտադրվող եռակողմ համաձայնագրերին Մոսկվային ու Բաքվին իրականության մեջ կանգնեցնում է անխուսափելի խնդիրների առաջ: Բանն այն է, որ որքան էլ տարօրինակ հնչի՝ Հայաստանը եռակողմ համաձայնությունների երաշխավորն ու հավասարակշռողն է, բայց Հայաստանի հաշվին համաձայնությունները չեզոքացնում են այս հանգամանքը՝ դրանից բխող խնդիրներով:

                Առայժմ օդում կախված են մնում խաղաղապահների մանդատի ու Ստեփանակերտի օդանավակայանի հարցերը: Խաղաղապահների տեղակայման պայմանագիրը Բաքուն չի ստորագրել, իսկ օդանավակայանի գործարկման հարցը կարող է լուծվել Բաքվի թույլտվությամբ: Օդանավակայանի գործարկումը ռուսական բազավորումն Արցախում լիարժեք կդարձներ:

                Գերիների, հաղորդակցությունների հարցերն անկասկած կապված են այս խնդիրների հետ, սակայն Երեւանն ընդամենը դեկոր է այս հարցերում: Պուտինը Մոսկվայի եռակողմ հանդիպմանը չլուծված հարցերի կապակցությամբ մի կողմից մխիթարում էր Փաշինյանին, մյուս կողմից փորձում դրանք դարձնել Բաքվի հետ առեւտրում որոշակի լծակ: Սակայն Ռուսաստանը չափազանց հեռուն է գնացել թրքահաճ իր քաղաքականության մեջ՝ նման հարցերում Բաքվի վրա ազդելու համար:

                Ռուս խաղաղապահներն այսպիսով մնում են օդում կախված, նրանց ներկայության միակ լեգիտիմ հիմքն առայժմ Հայաստանի ստորագրությունն է: Սա եռակողմ հայտարարությունների միակ ականը չէ Մոսկվայի ու Բաքվի տակ, սակայն այս եւ մյուս հանգամանքները, որոնց պարբերաբար անդրադառնում ենք, հայկական կողմը չի օգտագործում:

                Համարժեք քաղաքական համակարգն ու մեդիան նույնիսկ հակահայ եռակողմ հայտարարությունը կդարձնեին արդյունավետ զենք՝ այն շրջելով դրա հեղինակների դեմ: Դրա բացակայության պայմաններում նույն խաղաղապահները մնում են Հայաստանի հաշվին զիջումների գնով:

                Comment


                • Ավետիսյանների սպանությունից վեց տարի անց հարազատները պահանջում են գործի վերաբացում




                  12 Հունվար, 2021

                  ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում վեց տարի սպանված Ավետիսյանների ժառանգները պահանջում են քրեական գործի վերաբացում, խնդրում ֆինանսական աջակցություն՝ բնակարանի վերանորոգման եւ քննությունը ՄԻԵԴ տեղափոխելու համար։ Այս մասին Արմենպրես-ի հետ զրույցում հայտնեցին ժառանգները՝ Լուսինե Ավետիսյանն ու Անահիտ Կոշտոյանը։

                  Ավետիսյանների դուստրերը կայացված դատավճիռը համարում են ոչ հավաստի: Ես ուզում եմ գործը վերաբացել: Ուղղակի հնարավորություն չունեմ Եվրոպա գնալու և Եվրադատարան հասնելու: Մենք համոզված չենք, թե արդյոք գործը Եվրադատարանում է: Փաստաբաններն ասում են՝ հասել է: Դե, թող մի թուղթ ցույց տան, տեսնենք՝ ո՞ր վարույթում է գործը: Չկա նման բան,-ասաց Լուսինե Ավետիսյանը: Ժառանգները բարերարներից էլ խնդրում են վերանորոգել հայրական տունը: Ֆինանսական հնարավորություն ունենայինք, մենք կանեինք, բայց ես իմ ապրած տունը չեմ կարող նորոգեմ, 3 երեխա ունեմ, հազիվ եմ նրանց պահում, ես կարո՞ղ եմ այս տունը նորոգել, որ մեր երեխեքի ձեռքը բռնած կարողանանք մտնել մեր հայրական տուն,-ավելացրին ժառանգները։

                  2015 թվականի հունվարի 12-ին Մյասնիկյան 188 տանը սպանվեցին գյումրեցի Ավետիսյանները՝ 7 անձ: Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ սպանությունն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց: Վալերի Պերմյակովը մեղադրվեց ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով):
                  Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը պատիժը կրում է ՌԴ Յամալո-Նենեցկի ինքնավար մարզի թիվ 8 ուղղիչ գաղութում՝ հատուկ պահման ռեժիմում։

                  Comment


                  • Պուտինը խոստովանեց, որ հայ գերիների հարցում Բաքվի մոտեցումը թելադրված է Մոսկվայից

                    Lragir.am,
                    12.01.2021

                    Քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը գրել է, որ Հադրութում հայտնաբերվել են իր տարիքն առած ազգականների դիակները՝ տղամարդու ու կնոջ։ Կնոջ մարմինը՝ մասնատված ու այլանդակած։ Նա հայտնի ծերունու կինն էր, ում գնդակահարել էին Հադրութ ներխուժած թուրքերը, եւ այդ կադրերը տարածվել էին աշխարհով մեկ։

                    Առաջին պատերազմից ծանոթ պատմություններ։ Ադրբեջանցի կոչվող այդ ցեղի հերոսության սահմանը դա է։ Ընդ որում, դա անում էին օրինակ Բաքվում, Հյուսիսային Արցախի բնակավայրերում, ռուսական զորքի աչալուրջ ներկայությամբ ու խրախուսմամբ։ Ռուսներին դա ակնհայտորեն հոգեհարազատ էր, վկայությունները բազմաթիվ են։

                    1923-1925 թթ․ իրադարձություններն արդեն խորհրդայնացված Հայաստանում վեր են պատկերացումներից։

                    Հայերից հայկական բնակության արեալը մաքրելը բավական չէր, ռուսների պնդումով ադրբեջանցիները պետք է գործեին իրենց հերոսությունները, դա անհրաժեշտ էր հեռուն գնացող նպատակների համար։

                    Նույնը կրկնվեց սեպտեմբերի 27-ին հայերի դեմ ծավալված ահաբեկչական պատերազմում։ Ռեգիոնում հաշտության, խաղաղ կյանքի, համակեցության վերաբերյալ ռուսական ղեկավարության դեմագոգիայի տակ թուրքերի հետ հայերի արժանապատիվ հաշտությունը բացառելու ձգտումն է։

                    Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ եւ ճեպազրույցում Պուտինը կամա թե ակամա խոստովանեց, որ հայ գերիների հարցում ադրբեջանցիների մոտեցումը թելադրված է Մոսկվայից։ Նրա հրապարակած օրակարգում գերիների հարցը չկար, իսկ Փաշինյանի հետ զրույցում էլ հույս հայտնեց, որ այդ հարցը գուցե լուծվի, մյուս չլուծված հարցերի հետ։ Իսկ իրականության մեջ Պուտինն ու Ալիեւը համարում են, որ հակամարտություն այլեւս չկա։ Գերիները պետք են Մոսկվային ու Բաքվին՝ Հայաստանի դեմ բացահայտ տեռորի ու հայերի հաշվին նոր համաձայնությունների համար։

                    Նիկոլ Փաշինյանին արդարացի ու առաջնահերթ մեղադրանքները կիսատ են, եթե մոռացության է մատնվում եռակողմի մյուս կողմերի պատասխանատվության ու դատապարտման հարցը։ Դա ազատում է նրանց ձեռքերը, լեգիտիմացնում նրանց համաձայնությունները։ Իսկ ռուսական նողկալի պրոպագանդան ու պրոպագանդոները պետք է մերժվեն․ նրանք չպետք է խաղան մեր զինվորների կյանքի ու ճակատագրի վրա

                    Comment


                    • Ալիեւը վճարե՞լ է ՌԴ-ին՝ հայերի պարտության կազմակերպման եւ Ղարաբաղի համար

                      Lragir.am,
                      13.01.2021

                      Ռուսական եւ հայկական տարբեր մեդիահարթակներում տեղեկություն էր տարածվում, թե Բաքվի հանցախմբի պարագլուխը 5 միլիարդ դոլար է վճարել ՀՀ եւ Արցախի ղեկավարությանը Ղարաբաղը հանձնելու համար:

                      Ներկայում համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Ալիեւը նաեւ 10 միլիարդ դոլար է վճարել ՌԴ ղեկավարությանը՝ հայերի երաշխավորված պարտությունը կազմակերպելու համար: Նշվում է, որ այդ գումարները փոխանցվել են Պուտինի մտերիմ ընկերոջ՝ Իլհամ Ռահիմովի միջոցով, դրանց մի մասը վճարել են ՌԴ-ում աշխատող ադրբեջանցի բիզնեսմենները, մասնավորապես՝ Գոդ Նիսանովը:

                      Ճի՞շտ են արդյոք այս տեղեկությունները: Բաքուն միջազգային հարաբերություններում, համենայնդեպս, կիրառում է կաշառելու լայն պրակտիկա: ԵԽԽՎ-ում վերջին տարիներին կոռուպցիոն բացահայտումները դրա վկայությունն են: Երեկ, օրինակ, Միլանի դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց ԵԽԽՎ իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Լրագրողական հետաքննությունները բացահայտել են բազմաթիվ նման դեպքեր, որոնք առաջիկայում թերեւս իրավական ձեւակերպում կստանան:

                      Դե, իսկ Ռուսաստանն իսկական դրախտ է Բաքվի համար: Օրինակ, նույն Իլհամ Ռահիմովը եղել է Պուտին-Ալիեւ-Օրբան գործարքի միջնորդը, երբ հայ զինվորականին գլխատած սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Բաքվին: Իսկ Գոդ Նիսանովի վերաբերյալ վերջերս հետաքննություն հրապարակվեց ռուսական հարթակներում, որում բացահայտվում էր, որ նա ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի գրպանն է եւ վճարում է նրա կարիքները: Ի դեպ, Նարիշկինը կարող է ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել Լավրովին:

                      Առանձին հիշատակման արժանի է զենքի միջազգային խոշոր առեւտրական, Ռոստեխ պետական ​​կորպորացիայի ղեկավար, Պուտինի մերձավոր շրջանակից թերեւս ամենագլխավորը՝ Չեմեզովը: Նրա եւ Ալիեւի օֆշորային գործարքների վերաբերյալ լրագրողական հետաքննությունն՝ այստեղ: Նշենք միայն, որ 2016-ի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա էր կանգնած Հայաստանի համար նախատեսված զենքի մատակարարումների ուշացման հետեւում: Չեմեզովը առանցքային դեր է խաղում Իսրայելի հետ Բաքվի գործարքներում:

                      Ճիշտ են, թե ոչ 5 եւ 10 միլիարդի վերաբերյալ տեղեկությունները, դժվար է ասել: Համենայնդեպս, մեկն առանց մյուսի բացառվում է: Սակայն, անկախ դրանից՝ ռուս-ադրբեջանական նման հարաբերությունների վերաբերյալ արդեն հրապարակված հետաքննություններ ու փաստեր կան, առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ:

                      Մինչ այդ, Ռուսաստանն ու Բաքուն ահռելի գումարներ են հատկացրել հակահայկական նոր քարոզչության համար: Զուգահեռ, ՌԴ-ում իշխանության տրանզիտի փուլում մեծանում են արտահոսքերը, որը կապված է տարբեր խմբավորումների պայքարի հետ:

                      Comment

                      Working...
                      X