Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Մոսկվայի ու Բաքվի պատանդները. Հայաստանի Ազգային ժողովը կարող է գերիների հարցով անսպասելի քայլ անել

    Lragir.am,

    13.01.2021

    ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասում է, որ մենք հիմա մեկ հարց ունենք լուծելու՝ ռազմագերիների և ձերբակալված քաղաքացիական անձանց հետ վերադարձի հարցը: Մնացած ոչ մի հարց քննարկման անգամ առարկա չպետք է դարձնենք: Այս մոտեցումը ներկայում շատերն են կիսում Հայաստանում, եւ դա բնական է մարդկային տեսակետից:

    Բաքուն հայ գերիներին չի վերադարձնում, նրանց համարելով դիվերսանտ-ահաբեկիչներ: Ներկայում գերության մեջ գտնվող հայերի մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ի թե 10-ի հայտարարությունից հետո, այդ թվում ռուս խաղաղապահների մասնակցությամբ՝ Հադրութում, եւ այս հանգամանքով է Բաքուն պարզաբանում իր մոտեցումը, ՄԻԵԴ-ում բերելով նաեւ ռուսական կողմի համաձայնությունը:

    Հունվարի 11-ի եռակողմ հանդիպմանը, չնայած ՀՀ վարչապետի հավաստիացմանը, թե ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի, եթե այդ հարցը չլուծվի, այդ հարցն անգամ չկար օրակարգում, որը հրապարակեց հանդիպման նախաձեռնողը՝ ՌԴ նախագահ Պուտինը, իսկ Փաշինյանը ստորագրեց հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում էլ Պուտինը նրան սփոփեց, որ հույս ունի՝ այդ հարցը ապագայում կլուծվի:

    Ակնհայտ է, որ գերիների հարցը Բաքվի ու Մոսկվայի համար ճնշման ու շանտաժի հարմար լծակ է ոչ միայն Հայաստանի դեմ, այլեւ իրար միջեւ չկարգավորված խնդիրների, մասնավորապես խաղաղապահների մանդատի, պարզաբանման համար: Սրա մասին բացահայտ խոսում են արդեն Կրեմլի հետ կապված փորձագետները:

    Այս ֆոնին, որքանով է արդյունավետ միայն գերիների հարցը միակ օրակարգը դարձնելու եւ այլ հարցեր չքննարկելու, միջազգային կառույցների հետ աշխատելու հայկական մոտեցումը: Դրանք իհարկե անհրաժեշտ են, բայց ինչպես ասում է նույն Տարոն Սիմոնյանը, միջազգային կառույցները չեն կարողանում ազդել Բաքվի դիրքորոշման վրա:

    Հարցը տվյալ դեպքում դուրս է զուտ միջազգային եւ հումանիտար իրավունքի, այսպես կոչված եռակողմ փաստաթղթի 8-րդ կետի շրջանակներից եւ Երեւանից պահանջում է համարժեք մոտեցում: Մոսկվայի ու Բաքվի նպատակը Հայաստանին հենց նման քննարկումներում փակելն է՝ այլ հարցերում Հայաստանի շահերի հաշվին պայմանավորվածություններն իրականացնելու համար:

    Այս պարագային, մեծ անելիք ունի Հայաստանի Ազգային ժողովը, որը կառավարության խամաճիկության պայմաններում կարող է քննարկումներ նախաձեռնել Արցախի ճանաչման, դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի, եռակողմ հայտարարության իրավաչափության, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրի եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ, որոնցից այդքան զգուշանում են Մոսկվան ու Բաքուն:

    Հայաստանը բազմաթիվ հաղթաթղթեր ունի, որոնք հաջողությամբ նսեմացված ու լռության են մատնված ռուսական եւ որ ցավալի է՝ հայկական մեդիա տարածությունում: Գերիների եւ ցանկացած հարց կարելի է լուծել խնդիրները, մեղադրանքներն ու պատասխանատվությունը ճիշտ ուղղությամբ ու փաստարկներով դնելու դեպքում:

    Նույնիսկ եռակողմ հայտարարությունը կարելի է շուռ տալ դրա հեղինակների դեմ՝ պարզապես պետք է գիտակցել ու կիրառել սեփական ներուժն ու հնարավորությունները:

    Comment


    • Ըստ ՀՀ ղեկավարության՝ հայ ծնողների թիկունքում պատսպարվելով է հնարավոր հասնել այն բացատրությանը, թե ինչու են Արցախից դուրս բերվում ՀՀ զինված ուժերը

      Lragir.am,
      13.01.2021


      Սարո Սարոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

      Քանի որ շատերի համար միգուցե կրկին այդքան էլ պարզ չի դառնա, թե ինչ կապ ունի Արցախում ծառայող ՀՀ քաղաքացիների հարցը գերիների հետ, ուստի պարզաբանեմ ավելին։

      Պատերազմից հետո Ադրբեջանը Հադրութի գյուղերում գերեվարեց վեց տասնյակից ավելի հայ զինվորների Շիրակի մարզից։ Նա այդ զինվորներին չի դիտարկում որպես գերիների։ Ըստ Ալիեւի՝ նրանք ահաբեկիչներ են ու պետք է դատվեն ու պատիժ կրեն Ադրբեջանում։ Երբ ՀՀ խելապակաս վարչապետը հարց է բարձրացնում այդ գերիների հետ վերադարձի մասին՝ Ալիեւը հարցը ներկայացնում է իրավական կոնտեքստում, այն է՝ ինչ գործ ունի ՀՀ քաղաքացի զինվորն իր տարածքում։

      Ավելին ասեմ։ Համոզված եմ` Ալիեւը Նիկոլի երեսին “թքել է” Կրեմլում՝ ասելով, որ այսուհետ եւս այս կամ այն կերպ ինքը գերեվարելու է Ղարաբաղում գտնվող ՀՀ քաղաքացի զինվորներին ու դիտարկելու է նրանց որպես ահաբեկիչների։ Երկու օր առաջ Նիկոլը չի կարողացել հասնել գերիների խնդրի ամրագրմանը եռակողմ Հայտարարության մեջ, քանի որ Պուտինն ու Ալիեւը երեւի թե առաջին անգամ նրա գլուխն են մտցրել այն մտածողությունը, որ իրավունքը ուժ է, իսկ հայկական պահանջները իրավունքի հետ առնչություն չունեն, ուստի չեն կարող Հայտարարության մեջ արձանագրվել։

      Երեք պետությունների գլխավոր դատախազների երեկվա հանդիպումը ինձ ցույց է տալիս, որ որոշակի բանավոր համաձայնություն այնուամենայնիվ կայացել է Մոսկվայում Պուտինի, Ալիեւի ու Նիկոլի միջեւ, որտեղ Ալիեւը համաձայնել է որպես բարի կամքի դրսեւորում ապագայում ազատել գերիներին, եթե Հայաստանը դուրս բերի մնացած բոլոր իր զինվորներին Ղարաբաղից, ովքեր ըստ Ալիեւի՝ գտնվում են իր բանակի հնարավոր թիրախում որպես ահաբեկիչներ ու ինքը ոչնչացնելու կամ գերեվարելու է բոլորին։ Ու քանի որ հիմա Հայաստանի ղեկավարությունը հայ ժողովրդին չի կարող բացատրել, թե ինչպես է ՀՀ-ն շարունակելու լինել Արցախի անվտանգության երաշխավորը, եթե այնտեղ ՀՀ զինուժը չլինի, հարկ էր նախորդ օրերին ու նաեւ առաջիկայում հասնել նրան, որ քողարկվի բուն շարժառիթը՝ Ալիեւի պահանջը, ու “մեղքը” գցվի զինծառայողների ծնողների վրա։ Վերջին օրերին հակվածություն կար ուռճացնել հայ ծնողների պահանջը իրենց զավակներին Արցախ չուղարկելու հարցում, որպեսզի տրամաբանական բացատրություն տրվի, թե ինչու ՀՀ-ն այլեւս Արցախ չի ուղարկում մեր զինվորներին։ Ըստ ՀՀ ղեկավարության՝ հայ ծնողների թիկունքում պատսպարվելով է հնարավոր հասնել այն բացատրությանը, թե ինչու են Արցախից դուրս բերվում ՀՀ զինված ուժերը։ Վերջում Ալիեւը հերթական շախմատային պարտիայում մատ կանի մեզ՝ ՀՀ ռազմագերիներին որպես բարի կամքի դրսեւորում հանձնելով ՀՀ-ին, որտեղ կամրագրվի այն փաստը, որ դա չեղավ ի կատարումն ստանձնած գրավոր իրավական պահանջի, այլ որպես բարի կամք թուրքերից մեզ՝ հայերիս։

      Արցախի կարգավիճակի հարցը իրավունքի դաշտում է, որքան արհամարհես դա, կյանքը պատժելու է քեզ (ինձ, մյուսներին)։ Ցավոք ինֆանտիլ ու տգետ հայ քաղաքական գրեթե բոլոր գործիչները այդպես էլ չհասկացան իրավունքի ուժը ու շարունակում են հույսը դնել ստվերային պայմանավորվածությունների՝ արտաքին ուժերի կտերի վրա։ Առաջիկայում էլ հնարավոր է լուծել կարգավիճակի ու Արցախում գտնվող ՀՀ զինուժի իրավական կարգավիճակի հարցը, բայց դրա ոչ կամքը կա, ոչ գիտակցումը։ Ավելի հեշտ է ապրել արտաքին պապաների կտերով։

      Comment


      • Մոսկվան սկսում է անհանգստանալ նրանից, թե ինչ է մտածում հայ հասարակությունը Արցախի պատերազմի մասին․ Ստյոպա Սաֆարյան

        13 Հունվար, 2021


        Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

        Ռուսաստանն արդեն սկսում է անհանգստանալ նրանից, թե ինչ է մտածում հայ հասարակությունը Արցախի պատերազմի մասին։ Լակմուսի առաջին թուղթն այն էր, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ, նման դաժան հետեւանքներով պատերազմից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվում … Նոյեմբերի լույս 10-ի գիշերը կատարված սակավամարդ խուլիգանությունը դրա ծիծեռնակն էր, 17+-ի մարումը բոլորի աչքի առաջ’ դրա կնիքը։ 1998թ. Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը համարձակվեց խոսել փոխզիջումների մասին ու լքեց պաշտոնը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ում օրոք հողերը տրվեցին, իր տեղում է… Հասարակությունը փողոց չի լցվում ու երկրի ղեկավարին դավաճան չի համարում, այլ առավելագույնը’ պարտված… Ավելին, հասարակությունն ավելի հակված է հավատալ, որ եթե դավաճանություն եղել է, ապա այն ուժերի շարքում, որոնք կորդինացվում են հյուսիսից կամ կարծում է, որ պատերազմն ու հողերը հանձնելը պարզապես մնաց Նիկոլ Փաշինյանի վրա … Մի կարծեք, թե այս ֆենոմենը չեն նկատել Հայաստանից դուրս…

        ՌԴ նախագահը սկզբում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը կարող էր պատերազմն ավելի վաղ ու ավելի լավ պայմաններով կանգնեցնել, բայց չի արել… Պարզվեց այդպես չէր. Ռուսաստանի նախագահն ինքը հետագայում հաստատեց, որ ռուս խաղաղապահների տեղակայման ու պատերազմի կանգնեցման համաձայնություն տվողը Ադրբեջանն էր, ում “միջազգայնորեն ճանաչված տարածքում” տեղի է ունեցել պատերազմը և ով միջազգային իրավունքի տեսանկյունից համաձայնություն պետք է տար իր “տարածքում” այլ պետության խաղաղապահ ուժերի տեղակայման համար, այսինքն Հայաստանը կարող էր միայն համաձայնություն տալ իր զինված ուժերը շրջաններից դուրս բերելու ու պատերազմը չշարունակելու մասով…

        Ապա հայտարարվեց, թե այդ ավելի վաղ կանգնեցնելու մեջ Շուշիի դրվագն է, եթե Հայաստանը ավելի վաղ հայտարարեր, որ համաձայն է թուրքաբնակ Շուշիի հեռանկարին, և հատուկ ընդգծվեց, թե իբր նախկինում Շուշիի հարցը կարգավորման փաթեթի մեջ երբեք չի եղել։ Արագ պարզվեց, որ 2001թ. Քիվեսթի տարբերակում Շուշին առանձին ու հատուկ ենթաբաժին է եղել, ու այդտեղ էլ Պուտինի ասածները աշխատում են ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ Ռոբերտ Քոչարյանի, ում օրոք մշակվել է այդ տարբերակը իր արտառոց դետալներով’ ադրբեջանաբնակ Շուշի, Նախիջեւանի կապ Ադրբեջանի հետ Սյունիքով/Մեղրիով, և այդ դետալները սողոսկել են 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ… Էլ չասած Շուշիի “անկման” առեղծվածը, ՀՕՊ անջատելն ու ընդդիմադիր ռուսամետ գեներալների պատասխանատվության գոտիներում բարձրաձայնվող “դասալքության” փաստերը….

        Այժմ հայտարարվեց, թե ռուսական պլանը երբեք չի շրջանցել Արցախի կարգավիճակի հարցը։ Սակայն այստեղ էլ փաստերն անողոք են. Վ Պուտինն ինքն է հայտարարել, որ Արցախի կարգավիճակը նոր ստատուս-քվոյի պայմաններում պետք է տեղափոխվի ապագա։ Ըստ այդմ’ տգեղ վիճակի մեջ է հայտնվում դա հերքող ռուս դիվանագետը։

        Եվ ընդհանրապես, տեսանելի է, որ ռուսական քարոզչական թեզերը, թե Ռուսաստանը չօգնեց Հայաստանին, որովհետև չէր սիրում “սոռոսական” Փաշինյանին, Ռուսաստանը ամեն ինչ արեց, բայց այ Փաշինյանը վաղ ու ավելի լավ պայմանները չընդունեց, ու նման բոլոր թեզերը տապալվել են, ու դա նկատում են նաև Ռուսաստանում, հասկանալով, որ հայ հասարակությունը անգիր գիտի, թե ում և ինչի մասին էր այս պատերազմը ու ովքեր են դրա շահառուները։ Ու իմանալով հանդերձ’ ոչ մի հակառուսական ցուցադրություն… Ու դա արդեն իրենց մտածելու տեղ է տալիս…

        Comment


        • Օկուպացված Հայաստան. Մեղրիի օտարումով Մոսկվան հատում է թշնամանքի գիծը

          Lragir.am,
          14.01.2021



          Փակ լեռնանցք, դեկտեմբեր 2020



          Ezerk.am. Տրանսպորտային քողի տակ ՀՀ տարածքային մասնատման եւ Արցախը Հայաստանի ուժային դաշտից հանելու միտումների հետեւում կանգնած է Ռուսաստանը: Մոսկվան հրադադարից հետո էլ շարունակում է Լավրովյան ծրագրի իրականացումը եւ Արցախը դրա միայն մեկ մասն է

          2021 հունվար 11-ին Մեղրիի օտարման մասին հայտարարության ստորագրումը ՀՀ կառավարության անունից նշանակում է հայ ժողովրդի վրա ռուս-թրքական ճնշման անշեղ ծավալում: Նույն միտումն է դրսեւորում խաղաղարար օպերացիայի գոտում Բաքվի սադրանքը եւ ՀՀ զորախմբերը դուրս բերելու նրա պահանջը: Նշենք, որ թե՛ Մեղրիի օտարումը, թե՛ հայկական զորքերի հարցում ստատուս-քվոն խախտելը ուղղակի հակասում են 2020 նոյեմբեր 9-ի հայտարարությանը եւ ՌԴ նախագահ Պուտինի մեկնաբանություններին:

          Այն, որ Մոսկվայի նպատակը հայկական պետության ոչնչացումն է եւ հայության գերակշիռ մասի տարագրումը Արեւելյան Հայաստանից, վատ է տեղավորվում հայ մարդկանց ուղեղներում: Մինչդեռ գործ ունենք հոգեվարք ապրող իմպերիայի հետ, որի համար նման նպատակների հետապնդումը պարտադիր ծրագիր է: Այլ կերպ փլուզվելու հնարավորություն պատմությունը իմպերիաներին չի ընձեռում. ուղղել վերջին կարողությունները առավել լոյալ, հետեւապես նվազագույնս դիմադրող, հատվածին: Հայաստանի 9/10 ոչնչացնող 1921 Մոսկովյան պայմանագիրը ռուս-թրքական նույնական ընթացքների արձանագրումն էր:

          Հայկական քաղաքական դասը առաջինը պիտի գիտակցեր տեղի ունեցողի ողջ լրջությունը: Սակայն իր գեղամիջյան մտահորիզոնի պատճառով, դասը հայ հասարակության բոլոր շերտերից թերեւս վերջինն է սթափվելու: Որքան էլ դաժան հնչի, դա տեղի է ունենալու Երեւան քաղաքի կենտրոնում ռռւս-թրքական զինված խմբերի զանգվածային վայրագություններից հետո միայն: Նիկոլ Փաշինյանի պահակազորը արդեն ընդգրկում է հայկական ծագումով կամ հայակերպ դիմագծերով համապատասխան անձնակազմեր եւ ղեկավարվում է բացառապես դրսից:
          Հայաստանի պարտության շնորհիվ ռուսաստանյան ՖՍԲ-ն արդեն երկրորդ էշելոնով է ամրանում մի տարածաշրջանում, որից վաղուց գրեթե դուրս էր մղվել [Regnum, 1]

          Ռուս-թրքական օկուպանտների հետ կոլաբորացիայի, այսինքն համագործակցության մեջ գտնվող կառավարությունը եւ գրպանային խորհրդարանը ըստ սահմանման կոչված են թույլ չտալ երկրում դիմադրության շարժման ձեւավորում:

          Նույն խնդիրն են լուծում նոյեմբեր 9-ի կապիտուլյացիան ողջունած եւ նախկին նախագահների հետ կապված խմբակները եւ ընդհանուրի 95 տոկոսը կազմող մեդիան: Հակահայ այս կոմպանիայում առավել գեղեցիկ է նայվում Հ.Յ.Դ. հպարտ հապավումը ճակատին կրող թերուս միջակությունների խմբակը:

          Առանձին, անզուգադրելի եւ անփոխարինելի դերի է հավակնում ՀՀԿ վարչակարգի դեկորատիվ խոպոպիկ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը: ՀՅԴ հետ Մոսկվայում հակահայ գործունեության դոբրո ստացած այս անձնավորությունը իր տարիքի, քաղաքական փորձի բերումով իրոք առանձին պատասխանատվություն է կրելու:

          Եվ վերջապես, ռուս-թրքական թխվածքի գագաթին՝ ալ-կարմիր բալի հատիկը: ՀՀ Սահմանադրությամբ բոլոր անհրաժեշտ լծակներին շուրջ 3 տարի տիրապետած եւ երկրի անկմանը ոչ միայն չխոչընդոտած, այլ անդուլ նպաստած նախագահը: Այս մարդու գործունեության գագաթնակետն էր ստորագրության սահմանադրական իրավունքից ստորագրությամբ հրաժարվելու էպիկական գործողությունը: Նույն տարիքի եւ քաղաքական փորձի բերումով լիակատար պատասխանատվությունն անխուսափելի է:

          Այսպիսին է օկուպացված Հայաստանի իրական կացությունը: Տասնամյակներ շարունակ մամուլը պնդում էր, թե ի տարբերություն պետական եւ հանրային կյանքի ստվերոտ կողմերի կա մի հաստատություն, որ ենթակա չէ քայքայման: Ավաղ, նույնիսկ տեսական առումով կասկածելի այս պնդումը փլուզվեց պատերազմական իրողությանը բախվելու հենց առաջին օրը: Այո, բանակը, առաջին հերթին ավագ սպայական կազմի որակներով, ընդունակ չէ ստանձնել պատասխանատվությունը Հայաստանի համար: Հրադադարից ամիսներ են անցել, եւ եթե ընդունակ լիներ՝ կստանձներ արտակարգ իրավիճակից բխող քաղաքական դերը:

          Պատերազմից առավել տուժած միջին սպայական կազմը մնում է հակառուսական-հակաթրքական դիմադրության ինքնակազմակերպման միակ պատվարը: Կապիտաններն ու մայորները դեռ ասելու են իրենց խոսքը:

          Comment


          • Մոսկվայից հայերին՝ եթե ուզում եք, պատերազմը Ռուսաստանն է թույլ տվել

            Lragir.am,
            15.01.2021

            Հայ ժողովրդի աննկուն բարեկամ, ՌԴ պատգամավոր, Կրեմլի պրոհայկական ուղղության գործիչ Կոնստանտին Զատուլինն ասում է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշակի փուլում, եթե ուզում եք, թույլ տվեց պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղում: Հետո գալիս է ավանդական դարձած պատճառաբանությունը Հայաստանի եւ ՌԴ իշխանությունների միջեւ անվստահության եւ այլնի մասին, որով լի են ռուսական ու հայկական զլմ-ները:

            Միջազգային ու ներռուսական հարթակներում սեպտեմբերի 27-ից ի վեր քննարկվում է հարցը, որ Ռուսաստանը հանձնել է իր դաշնակից Հայաստանին, կամ պատժել է Հայաստանին: Այդ պնդումների համար առիթ էին պատերազմի սկզբից Մոսկվայի հայտարարությունը չմիջամտելու, ինչպես նաեւ պատերազմի ընթացքում պաշտոնական Երեւանի՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու մասին դիմումը ցրելու հանգամանքը: Թեեւ, իրողությունները միայն դրանցով չեն սահմանափակվում:

            Ռուսաստանի պաշտոնական քարոզչությունը ծրագրավորված է մեղքը բացառապես Հայաստանի վրա դնելու սխեմայով: Թեեւ, ռուս-թուրքական ծրագրերի իրականացմանը զուգահեռ դա ավելի ու ավելի դժվար է դառնում: Առավել եւս զավեշտալի են դառնում պատերազմ սկսելու եւ այն կանգնեցնելու շուրջ հյուսված լեգենդները: Ի վերջո, Հայաստանին պատժելու թեզն էլ խիստ խոցելի է, քանի որ եթե Հայաստանն իսկապես դաշնակից է եւ պետք է Ռուսաստանին, իշխող ռեժիմի հանդեպ վերաբերմունքը չի կարող Հայաստանը ոչնչացնելու պատճառ դառնալ, առավել եւս, որ Ռուսաստանն անսահման լծակներ ուներ եւ ունի Հայաստանն իր ուղեծրում պահելու համար: Ամեն ինչ շատ ավելի բարդ ու միաժամանակ պարզ է՝ իրականացվում է ռուս-թուրքական ծրագիր, տաշեղների հարցում էլ նետվում են քարոզչական թեզեր:

            Ներկայում Ռուսաստանում բարդ իրավիճակ է, իշխանության տրանզիտի ներկայիս փուլում սրվել է իշխող վարչակարգի տարբեր խմբավորումների միջեւ պայքարը, որը պատճառ է դարձել տեղեկատվական արտահոսքերի: Սա առնչվում է նաեւ Ռուսաստանի ղարաբաղյան քաղաքականությանը, եւ պետք է սպասել արտահոսքերի նաեւ այս ուղղությամբ, թեեւ արդեն իսկ եղած տեղեկատվությունը, պաշտոնական շրջանակների հայտարարությունները բավականաչափ լույս են սփռում տեղի ունեցածի վրա: Պարզապես ուշադիր լսել ու տեսնել է պետք, մի կողմ դնելով դրանց հեղինակային մեկնությունները: Ինքնին քարոզչական նման ուղղվածությունը շատ բանի մասին է վկայում:

            Կոնստանտին Զատուլինի հայտարարությունն անշուշտ այս իրողությունների արտահայտությունն է, առաջին լուրջ բացահայտումը պաշտոնական մակարդակում: Իսկ Փաշինյանի ռեժիմն իսկական նվեր է՝ միաժամանակ արեւմտամետի ու կոլաբորանտի դերում:

            Comment


            • Ռուսաստանի գործողությունները հակասել են Մինսկի խմբի համանախագահների կոնսենսուսային ընդունված որոշումներին

              ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

              15.01.2021

              Մեր զրուցակիցն է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

              Երկու օր առաջ Շուշիից կրակոցներ եղան, ունեցանք վիրավոր, բայց պարզվեց ռուս խաղաղապահները այդ մասին տեղեկություն չունեն: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այսպիսի կրակոցները պարբերաբար են լինելու և, ըստ էության, ռուս խաղաղապահները չեն կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը:

              Այո, կարող ենք դա արձանագրել: Ռուսաստանը չի կարող ապահովել, որ կատարվեն նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանները: Մենք տեսնում ենք, որ գերիների փոխանակումը տապալվեց, չիրագործվեց այդ կետը, և չի կարող ապահովել նաև կրակի դադարեցման կետը:

              Այդ դեպքում ի՞նչ քայլեր պետք է լինեն մեր կողմից: Տեսնում ենք, որ վարչապետը նույնիսկ ռազմագերիների հետ կապված որևէ պայմանավորվածություն չկարողացավ ձեռք բերել Մոսկվայում կայացած հանդիպմանը:

              Այսօրվա կառավարությունը զրկված է Արևմուտքի աջակցությունից և անզոր է որևէ բան փոխել այս դասավորության մեջ:

              ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն հայտարարել է, որ դրական է, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով, բայց անհանգստացնող է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է, մինչդեռ դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

              Այդ խոսքերն ինքնին ամեն ինչ նկարագրում են: Բացի այդ, մի քանի օր առաջ նաև ռուս համանախագահը հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ սուտ է Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե ՌԴ-ն պահանջում էր վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց և կարգավիճակի հարցում որևէ առաջարկ չուներ: Այս ամենը վկայում է, որ Մինսկի խմբի ներսում քաղաքական գործընթաց է գնում, և համանախագահները հանդես են գալիս առանձին-առանձին հայտարարություններով: Մենք գիտենք, որ այդ հարթակում այսօր կոնսենսուս չկա: Մասնավորապես, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները էապես տարբերվում են Ռուսաստանի դիրքորոշումից: Նաև Ռուսաստանի գործողությունները հակասել են Մինսկի խմբի համանախագահների կոնսենսուսային ընդունված որոշումներին, որոնք 2007-ից ի վեր նախագահների մակարդակով այդ երկրները հրապարակային ներկայացրել են: Խոսքը հրապարակված 6 տարրերի մասին է: Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն սատար չկանգնեց դրան և իր առաջարկածն իրականացրեց: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի ներսում կա հակասություն:

              Արցախի կարգավիճակի հարցը օրակարգից դուրս չի եկել, և մյուս համանախագահ երկրներն այդ հարցում ակտիվությո՞ւն են փորձում ցուցաբերել:

              1992 թվականին Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնել են, որ Արցախի կարգավիճակի հարցը որոշի ԵԱՀԿ-ն: ԵԱՀԿ-ի որոշմամբ գումարվեց Մինսկի կոնֆերանսը, ստեղծվեց Մինսկի խումբը և առայսօր որևէ բան չի փոխվել այս հարցում. ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը դուրս չեն եկել և չեն հրաժարվել այդ ֆորմատից: Մինսկի խումբը շարունակում է իր աշխատանքը, այլ հարց է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նպատակն է անել այնպես, որ անհետևանք մնա միջազգային հանրության և Մինսկի խմբի համար Ադրբեջանի կողմից միջազգային հարաբերությունների կարևոր սկզբունքների խախտումը՝ խաղաղ բանակցություններից հրաժարվելը և ռազմական ճանապարհով վիճելի հարցերի կարգավորումը: Դա հակասում է միջազգային իրավունքին: Այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը խնդիր ունեն, թե ինչպես դա սղղացնեն, ինչպես անեն, որ բացասական հետևանքներ Ալիևի համար այդ հարցը չունենա:

              Ինչպե՞ս է հնարավոր հաջողության հասնել գերիների վերադարձի հարցում: Շատերը նշում են, որ Նիկոլ Փաշինյանը որևէ փաստաթուղթ չպետք է ստորագրեր, քանի դեռ գերիների հարցում հստակեցում չլիներ:

              Քանի որ Հայաստանի իշխանությունը 100 տոկոսով գտնվում է Ռուսաստանի հսկողության տակ, որևէ լուծում Ռուսաստանի տիրույթներից դուրս չի կարող լինել: Եթե Ռուսաստանն ուզի, որ գերիներին ազատ արձակեն, ազատ կարձակեն, իսկ եթե հարմար չի գտնում, գերիներին ազատ չեն արձակի: Հայաստանն ուրիշ լծակ չունի: ՀՀ կառավարությունն այսօր չունի Արևմուտքում աջակցություն, Նիկոլ Փաշինյանը մերժել է համագործակցելու, Արևմուտքի ռազմական, քաղաքական օժանդակության բոլոր առաջարկները, թե պատերազմի ժամանակ, թե հետպատերազմյան շրջանում: Ուստի այստեղ պետք է արձանագրենք այս կառավարության անզորությունը: Իհարկե, միջազգային հանրության համար այս խնդիրը հեշտ լուծելիք խնդիր է, իհարկե, եթե ԵԱՀԿ պետությունների առջև դրվի այս հարցը, որ կա նման խնդիր, այն հեշտությամբ լուծում կստանա: Ադրբեջանը չունի ռեսուրս հակադրվել ամբողջ աշխարհին: Բայց այսօր Հայաստանի վրա դրված է պարտականություն՝ արդարացնել Ադրբեջանին: Հայաստանը սպասարկում է այն քաղաքականությունը, որ Ադրբեջանը մնա անպատիժ՝ ագրեսիվ պատերազմ իրականացնելու համար:

              Մամուլը գրում է, որ Պուտինը Նիկոլ Փաշինյանից փորձել է հետաքրքրվել, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ: Կարծում եք, իշխանության փոփոխությունից հետո ՀՀ իշխանությունն ավելի ինքնավստա՞հ կգնա բանակցելու:

              2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին հայտարարել է իշխանությունը, և այդ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն՝ իրենք ում են վստահում կառավարության ղեկը՝ ռուսամետ ուժերին, թե եվրոպամետ: Դրանից կախված կլինի մեր երկրի զարգացումը բոլոր ուղղություններով: Եթե ժողովուրդը որոշի ռուսամետ ուժերին քվե տալ, իսկ դա կամ Նիկոլ Փաշինյանն է, կամ նախկիններն են, ապա ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա կա: Ի՞նչ տարբերություն Նիկոլ Փաշինյանն է, թե մեկ այլ գործիչ, որն ընդունում է Ռուսաստանի մանդատը Հայաստանի նկատմամբ: Եվ լիովին այլ քաղաքական հնարավորությունների տիրույթում կլինի, եթե մենք ընտրենք եվրոպամետ ուղղությունը և վստահենք մեր կառավարության ղեկը եվրոպամետ ուժերին: Այդ դեպքում հնարավոր կլինի խոսել Հայաստանի ինքնուրույն արտաքին քաղաքականության մասին և հնարավոր կլինի լուծումներ գտնել այն հարցերին, որոնք այսօր մտել են փակուղի: Եթե Ռոբերտ Քոչարյանի աչքերով Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն էր, Նիկոլ Փաշինյանի աչքերով Հայաստանը Ռուսաստանի տրանզիտային միջանքն է տարածաշրջանում:

              Ըստ էության, գործոններից մեկը, թե ինչու եղավ այս պատերազմը, այն է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարիք ունեն իրար միջև ցամաքային կապ հաստատել, որպեսզի ընդլայնեն իրենց տնտեսական, առևտրային հարաբերությունները: Վրաստանի տարածքով դա չեն կարող անել, իսկ Հայաստանի և Ադրբեջանի տարածքով կարող են անել: Այսօր տեսնում ենք, որ Մոսկվայում հունվարի 11-ի հանդիպման գլխավոր հարցն էր բացել կոմունիկացիաները և այդ տրանզիտային հնարավորությունները ստեղծել, որ տրանսպորտային համակարգն սկսի աշխատել: Այդ տեսակետից Մոսկվան շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանում արմատական փոփոխություններ լինեն, իհարկե ոչ: Եթե նույնիսկ Պուտինն այդ հարցը տվել է Նիկոլ Փաշինյանին, ապա այնքանով, որքանով համոզված լինի, որ այն կուրսը, որ Հայաստանը 30 տարի և մինչ օրս իրականացնում է, մնա անփոփոխ: Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Ռուսաստանը այդ գործընթացը առանց հսկողության չի թողնի: Շատ մեծ խաղադրույք է դրված այսօր Հայաստանի վրա, և Ռուսաստանի համար կարևոր է պահպանել իր ազդեցությունը Հայաստանի նկատմամբ:

              Comment


              • Հիշենք, թե ով է վերահսկելու հաղորդակցությունները

                ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
                15.01.2021

                Lragir.am-ի հարցերին պատասխանել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

                Պարոն Մելիքյան, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Արցախի կարգավիճակի հարցն առաջ տանելու ուղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ի՞նչ աշխատանքներ պետք է տանել այս և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ։

                Արցախի ապագա կարգավիճակի հարցն, անշուշտ, պետք է մնա որպես պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն բաղադրատարր: Հարցն առաջ մղելու համար կարող են օգտագործվել ինչպես Մինսկի խմբի համանախագահության հարթակն, այնպես էլ երկկողմ դիվանագիտական ու խորհրդարանական կապերը: Արցախն իր հայ բնակչությամբ չի կարող մնալ Ադրբեջանի կազմում կամ դրա ռազմաքաղաքական ու տնտեսական վերահսկողության տակ։

                Վերջին 32 տարիների ընթացքում արցախահայությունը մի քանի անգամ ենթարկվել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի, որը զուգակցվել է խաղաղ բնակչության հանդեպ բիրտ, ցեղասպան գործողություններով: Էթնիկ զտումների ու ցեղասպանության է ենթարկվել, առհասարակ, ողջ ադրբեջանահայությունը, նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս գտնվող իր բնակության վայրերում, ինչի հետևանքով 1988-92թթ. ի վեր ունենք նաև ավելի քան կես միլիոն հայ փախստականներ, որոնց իրավունքների ու շահերի պաշտպանության հարցը մեր ազգային օրակարգի չլուծված ամենացավոտ խնդիրներից է:

                Այդուհանդերձ, կարգավիճակի հարցում կոնկրետ քայլեր նախաձեռնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ ստեղծված պայմաններում Արցախի նոր ցանկացած կարգավիճակը ռուս խաղաղապահների ներկայության վերջնաժամկետ է սահմանելու:

                Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան։ Ինչպե՞ս կարելի է լուծել Հադրութի և մյուս տարածքների դեօկուպացիայի հարցերը։

                Բանն այն է, որ անկախ ամեն ինչից, ադրբեջանական կողմը խախտել է 1994 թվականին կնքված անժամկետ զինադադարը պահպանելու և խնդիրը բացառապես քաղաքական միջոցներով՝ բանակցություններով խաղաղ կարգավորելու պարտավորությունը: Դա նշանակում է, որ ինչ պատճառաբանություն էլ այսօր բերի ադրբեջանական կողմն իր սեպտեմբերյան ռազմական ագրեսիան արդարացնելու համար, իրավական տեսանկյունից նա հանդիսանում է իրավախախտ։ Իսկ ուժի կիրառմամբ զավթված արցախյան բոլոր տարածքներն էլ այդ հիմքով պետք է դիտարկվեն որպես անօրինաբար բռնազավթված:

                Մոսկվայում ապաշրջափակման ու ճանապարհների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո ներկայացվում է, որ Հայաստանի համար սա զարգացման հնարավորություն կարող է լինել։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այս ծրագրում։

                Կապրենք՝ կտեսնենք, թե այս ապաշրջափակումը կոնկրետ մեզ համար ինչպիսի հետևանքներ կունենա: Ամեն դեպքում հիշենք, որ Նախիջևանից դեպի Ադրբեջան տանող տրանսպորտային միջանցքը վերահսկելու են ռուսները, իսկ Հայաստանից դեպի Ռուսաստան տանող մեզ սպասարկող կոմունիկացիաները վերահսկելու են ադրբեջանցիները:

                Comment


                • Ում է մտահոգել հայկական ռեւանշը

                  ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
                  16.01.2021

                  Քանի որ Հայաստանի մեդիադաշտը ծածկված է ուժերով, որոնք հրապարակային հրաժարվում են ռեւանշից, հայ հանրության ընդերքում սեփական իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելու հասունացումը ոչ հրապարակային է տեղի ունենում։ Բայց այդ գործընթացն այնքան ակնհայտ է, որ անթաքույց վախ է առաջացնում բոլոր նրանց մոտ, ովքեր ռեւանշը բնական են համարում։

                  Ռուսաստանն ու Թուրքիան հայտարարում են, որ թույլ չեն տա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերանայում եւ Հայաստանի ռեւանշ։ Դրա համար նրանք օգտագործում են բազմաթիվ ստեղներ՝ իշխանության համար պայքար ներկաների ու նախկինների միջեւ, սորոսականների ու կրեմլամերձների միջեւ վեճեր եւ այլն։

                  Ռուսական կողմը կգործադրի բոլոր ջանքերը, որ թույլ չտա Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության եռակողմ հայտարարության վերանայում, նոյեմբերի 17-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

                  Որոշ շրջանակներ, մասնավորապես, սորոսականները, փորձում են ապակայունացնել վիճակը Հայաստանում, որ վիժեցնեն համաձայնագրի իրագործումը։ Վլադիմիր Պուտինը նույնպես ասել է, թե որքանով է դա վտանգավոր Հայաստանի համար։ Երբ նրան հարցին, թե ինչ լինի, եթե Հայաստանը հրաժարվի համաձայնությունից, նա պատասխանեց, որ դա ինքնասպանություն կլինի Հայաստանի համար, – ասել է Ալիեւը դեկտեմբերի 18-ին։

                  Եթե Հայաստանում ինչ-որ մեկն ապրում է ռեւանշով, սխալվում է, դեկտեմբերի 30-ին ասել է Ալիեւը։ Նա նաեւ հղում է արել Պուտինի խոսքին, որ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։

                  Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, եւ հաշվի առնելով այդ հանգամանքը, Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից նույնպես Ադրբեջան է, – ավելի վաղ մի քանի անգամ ասել էր Պուտինը։

                  Մոսկվայում հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունից հետո ռեւանշի թեման, թվում էր, պետք է վերջնականապես անհետանար։ Առավել եւս, որ հիմնական դերակատարները հրաժարվում են ռեւանշից։

                  Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 14-ին rbc.ru-ի տված հարցազրույցում ասել է․ Չեմ կարծում, որ Հայաստանին պատերազմ է պետք Ադրբեջանի հետ։ Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանին պետք չի Հայաստանի հետ պատերազմի շարունակություն։ Այդ պատճառով, հիմա ռեւանշի մասին մտածել, պատերազմելու համար, պարզապես իմաստ չունի։ Պետք է բանակը պատրաստել պաշտպանության, այլ ոչ թե հարձակման։ Արցախի հարցը պետք է մնա։

                  Հիմնական հարցերից մեկը, որը մեզ կապում էր Ռուսաստանին, Ղարաբաղի հարցն էր։ Եթե չկա Ղարաբաղի հարցը, կապերն էական թուլանում են։ Այնպես որ, Ղարաբաղի հարցը էական էր, էական նշանակություն ուներ արտաքին ուժերի համար, որոնք ուզում էին Հայաստանն անջատել Ռուսաստանից, բազմանշանակ ասել է Մանուկյանը։

                  Նույն օրը խորհրդարանի փոխխոսնակ, Նիկոլ Փաշինյանի կողմնակից ու արեւմտամետ համարվող Լենա Նազարյանը նույնպես հայտարարել է, որ ռեւանշը բացառվում է։

                  Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել։ Պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ, – ասել է նա։

                  Ռեւանշը, իսկ իրականում՝ իրավունքների պահանջը հասունանալու է անկախ մարդկանց արեւմտամետ ու ռուսամետ կողմնոորոշումներից, այն կհասունանա, երբ մարդկանց մոտ կրկին արթնանա ինքնապահպանման բնազդն ու արժանապատվությունը։

                  Comment


                  • Ղարաբաղի զարգացման ծրագիր առանց Ղարաբաղի․ ինչ են մտածել Մոսկվան ու Թուրքիան

                    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
                    17.01.2021

                    Լեռնային Ղարաբաղի զրագացման հարցով եռակողմ աշխատանքային խումբը Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ մինչեւ մարտի 1-ը պետք է ներկայացնի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ու վերազինման միջոցառումների ցանկը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

                    Կապահովվեն բոլոր երկրների շահերը։ Մասնավորապես, Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան ու Իրան, տրանսպորտային հաղորդակցությունները կմիավորեն Ադրբեջանը Նախիջեւանին Հայաստանի տարածքով, – ասել է Զախարովան։

                    Հետաքրքիր է, որ Ղարաբաղի զարգացման ծրագրում հիշատակում չկա Ղարաբաղի մասին։ Այդ միտումը նկատելի է դարձել արդեն հունվարի 11-ի հանդիպմանը, որտեղ Ղարաբաղի զարգացման ձեւակերպման տակ համաձայնություն է ստորագրվել, որը տարածքային ոչ մի կապ չունի Ղարաբաղի հետ։ Մարիա Զախարովան հաստատել է դա։

                    Առաջին հայացքից տարօրինակ երեւույթը հանգում է Ղարաբաղի ռազմական-ռազմավարական նշանակությանը, որը Հայաստանում չեն գիտակցել ու չեն էլ փորձում գիտակցել։ Ղարաբաղը խանգարո՞ւմ էր Թուրքիային ու Ադրբեջանին հաղորդակցությունների կառուցման եւ տարածաշրջանի բացման համար, որը փակել էր ոչ հայկական կողմը։ Ղարաբաղը խոչընդոտ էր շրջանի ռուս-թուրքական ամբողջական վերահսկողության ճանապարհին, որից պետք էր արմատախիլ անել հայկական գործոնի ղարաբաղյան արմատը եւ կտրել նրա կապը Հայաստանի հետ։

                    Առանց Ղարաբաղի հետ կապի Հայաստանը մնացել է առանց արմատների։ Հիմա Հայաստանին կարելի է շրջել բոլոր ուղղություններով։

                    Հայաստանում իշխող ուժը եւ իշխանության հավակնություն ունեցող դաշինքը միաձայն ասում են, որ պետք է մոռանալ ռեւանշն ու համակերպվել նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Այդ ուժերը, ըստ ամենայնի, պատրաստվում են մարտի 16-ին միանալ 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի տոնակատարությանը։

                    Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանում իշխանության համար պայքարը, քաղաքական ֆիասկոն հաղորդակցությունների բացումով արդարացնելու փորձերը եւ ռուս-թուրքերի օրոք կուշտ կյանքի խոստումները պարզապես խղճալի տեսք ունեն։

                    Comment


                    • Կասկածի տակ է ամեն ինչ, անգամ հայկական արյունը, միայն թե կասկածից դուրս բերվի Պուտինը

                      18 Հունվար, 2021
                      Հեղինակ՝ Արամ Ամատունի



                      ՀՀԿ խմբակցության նախկին ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, թե, եթե այսքանից հետո հայ ժողովուրդը դուրս չգա փողոցներ Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա արդեն պետք է կասկածել ժողովրդի հայկական արյան վրա: Հասանք, ինչպես ասում են՝ Վահրամ Բաղդասարյանի մոտ կասկածներ են առաջանում հայ ժողովրդի արյան հայկականության առնչությամբ: Գենետիկայի մասնագետները իհարկե հնարավոր է մասնագիտական հետաքրքիր պատասխաններ գտնեն Վահրամ Բաղդասարյանի և ընդհանրապես հայ ժողովրդի հայկական արյան վրա կասկածողների համար: Քաղաքական մակարդակում հարցի պատասխանն ավելլի պարզ է: Հայ ժողովուրդը թերևս վաղուց դուրս եկած կլիներ Հայաստանում քաղաքական և իշխանական փոփոխության պահանջով, եթե նոյեմբերի 9-ի գիշերվանից փողոցում չհայտնվեին մարդիկ, որոնք խուլիգանությամբ դրեցին քաղաքական մի այսպես ասած պայքարի հիմք, որի խորքային նպատակը թերևս հենց Հայաստանում ժողովրդական պայքարի որևէ հնարավորություն թույլ չտալն էր:

                      Դրա համար պետք էր, որ առաջնային պլան գար նախկին կառավարող համակարգը՝ իր հանդեպ հանրային մեծ անվստահության պայմաններում, և պետք էր սկսել խուլիգանությամբ: Այդ ամենն էլ բնականաբար պետք էր Ռուսաստանի Դաշնությանը, որի անվերապահ լոյալությամբ է աչքի ընկնում նոյեմբերի 9-ի գիշերվանից Երևանի փողոցներում ծավալված պայքարը, որը Նոր Տարվա տոներից հետո պայքարող սուբյեկտները տեղափոխել են մարզեր՝ Երևանում մատնվելով անհաջողության: Մարզերում էլ գոնե առայժմ նրանք չեն արժանանում հանրային վստահության, ինչն էլ առաջացնում է հայկական արյան հետ կապված կասկածներ: Այն դեպքում, երբ հայ ժողովուրդը պարզապես մեղմ ասած կասկածներ ունի ներքաղաքական պայքար կոչվածի հայկական նպատակների լինել-չլինելու առնչությամբ, կամ գուցե ունի ոչ թե կասկած, այլ համոզում, որ այդ պայքարում չկան հայկական նպատակներ:

                      Հայրենիքի փրկությունը հայկական նպատակ չէ, որովհետև այն արդեն ավելի քան քառորդ դար պարզապես հայկական ընդդիմության մի մեծ պաստառ է: Հայկական նպատակի ցուցիչը պետք է լիներ իշխանափոխության և անձնափոխության փոխարեն, կամ դրանից բացի, Հայաստանին պարտադրված խաղաղությանն առնչվող որոշակի պայմանների փոփոխության շուրջ առարկայական քննարկումները: Դրանք չկան: Ավելին, կան հավաստիացումներ Ռուսաստանին, որ ըստ էության որևէ բան չի դրվելու կասկածի տակ, կասկածի տակ փաստորեն կդրվի միայն հայ ժողովրդի հայկական արյունը: Դա կգոհացնի նաև Ռուսաստանին: Պատասխանատվությունը պետք է թողնել բացառապես հայ ժողովրդի վրա և ազատել Ռուսաստանին իր դաշնակից ու բարեկամ ժողովրդի ողբերգական պարտության համար պատասխանատվությունից:

                      Comment

                      Working...
                      X