Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ինչ որ բան այնպես չի գնացել Ղարաբաղում

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
    31.01.2021

    Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը Դոժդ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն գործակցում է Ռուսաստանի հետ Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի եւ Կորեայի հարցերով եւ ուզում է շարունակել երկխոսությունը:

    Սալիվանը նշել է, որ վերջերս ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման է եղել ՌԴ ԱԳՆ-ում: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանն այսպես կոչված Մինսկի խմբի համանախագահներ են, հանդիպմանը մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտության դադարեցման մասին: Դա Ռուսաստանի կառավարության ու տվյալ դեպքում նաեւ Ֆրանսիայի կառավարության հետ ԱՄՆ-ի փոխգործակցության եւս մեկ օրինակ է՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ, եւ մենք ուզում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այդ հարցերով, – ասել է Սալիվանը:

    Ըստ երեւույթին, խոսքը ՌԴ ԱԳՆ-ում դեսպանների հունվարի 14-ի հանդիպման մասին է, երբ հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո համաձայնություն ստորագրվեց հաղորդակցությունների վերաբերյալ, եւ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Րյաբկովն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպաններին հրավիրեց այդ մասին տեղեկացնելու համար:

    ԱՄՆ դեսպանի մեզ տեղեկացրել են դադարեցված հակամարտության մասին ձեւակերպումը նման է սարկազմի: ԱՄՆ-ն կարծես ընդունում է Ռուսաստանի զեկույցը կատարված առաջադրանքի մասին: Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվան լա՞վ է կատարել առաջադրանքի իր մասը: Թե՞ ինչ-որ բան այնպես չի գնացել:

    Նույն հարցազրույցում Սալիվանը հիշեցրել է, որ դեռ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի տրամադրած տեղեկության շնորհիվ Ռուսաստանում խոշոր ահաբեկչություն է կանխվել, եւ Ռուսաստան ղեկավարությունը երախտագիտությամբ է ընդունել դա: Դեսպանն ասում է, որ ԱՄՆ-ն շարունակելու է Ռուսաստանին տեղեկություններ տրամադրել ահաբեկչական սպառնալիքի մասին: Հիշեցնենք, որ Ղարաբաղում պատերազմի օրերին Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում վարձկանների ու ահաբեկիչների տեղափոխման ու Թուրքիայի դերի մասին:

    Դեսպան Սալիվանն ակնարկու՞մ է, որ ԱՄՆ-ն պոստֆակտում չի ընդունում տեղեկության տրամադրումը դադարեցված հակամարտության մասին, եւ ահաբեկչական սպառնալիքը պահպանվում է հատկապես Ռուսաստանի համար:

    Հայաստանը, ինչպես եւ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հակամարտությունն ավարտված չի համարում, այլ ընդամենը՝ դադարեցված: Ընդ որում, հետագա քայլերի շուրջ Երեւանի ու Վաշինգտոնի հրապարակային շփումների մասին տեղեկություն չկա:

    ԱՄՆ-ն դեռ 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանին առաջարկել է Ղարաբաղում մոնիտորինգի միջազգային մեխանիզմ ստեղծել: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ԱՄՆ-ն նորից առաջ է քաշել այդ գաղափարը Վիեննայի օրակարգի տեսքով: Բայց Երեւանը, հրապարակավ ընդունելով գաղափարը, իրականում Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ տորպեդահարել է այն՝ գերադասելով ռուսական երաշխիքները:

    Comment


    • Agree on this one

      Comment


      • Մոսկվայում ու Անկարայում վախեցած են. Երեւանի մի հայտարարությունը կարող է քանդել հանցավոր տանդեմի համաձայնությունը

        Lragir.am,
        06.02.2021

        Հունվարի 30-ին Աղդամում բացվեց այսպես կոչված հրադադարի մոնիտորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնը, որի կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր. Թուրքիան Ռուսաստանի հետ միասին Ղարաբաղի հարցով մոնիտորինգային կենտրոն է ստեղծել։ Երեւանը չպետք է նոր արկածների փնտրի։

        Կենտրոնի բացման կապակցությամբ Պուտինի տեղակալ Մեդվեդեւը հայտարարել էր, թե պետք է ուշադրություն դարձնենք իրողություններին, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում։ Իսկ իրողություններն այնպիսին են, որ այսօր այդ հարցը պետք է քննարկել Թուրքիայի գործընկերների հետ։ Թուրքիան մեր հարեւանն է ու շատ կարեւոր գործընկեր։ Եվ շատ մերձավոր երկիր Ադրբեջանի համար։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել։

        Կենտրոնի բացման կապակցությամբ Անկարան հույս էր հայտնել, որ ռուս խաղաղապահների կարիքը շուտով չի լինի: Իր հերթին, Մեդվեդեւը հայտարարել է, որ կենտրոնի ստեղծումը չպետք է դիտարկել որպես երկարաժամկետ քաղաքականության տարր տարածաշրջանում։ Ո՞վ շուտով ավելորդ կդառնա՝ ռուս խաղաղապահնե՞րը, թե թուրքական բանակը:

        Կենտրոնը թուրքական ռազմա-քաղաքական ներկայության արձանագրումն ու լեգիտիմացումն է շրջանում, որին այդքան ձգտում էր Թուրքիան, եւ որը հնարավոր չէր առանց Ռուսաստանի: Նույն կերպ, Ռուսաստանը լեգիտիմացրեց թուրքական ներկայությունը Սիրիայում, թեեւ իհարկե կան որոշակի տարբերություններ: Բանն այն է, որ Արցախում ՌԴ խաղաղապահները տեղակայվել են Երեւանի ստորագրությամբ, Բաքուն սակայն չի ստորագրել այդ փաստաթուղթը: Փոխարենը, Ռուսաստանը Ղաաբաղը հայտարարում է Ադրբեջանի տարածք ու արտոնում թուրքերի հետ համատեղ կենտրոնը:

        Դա արձանագրվեց անցյալ տարեվերջին Սոչիում Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ընդունվում էր, որ ռուսական կողմը արտոնել է Աղդամում տեղաբաշխված Թուրքիայի ԶՈՒ սպայախմբին ԱԹՍ-ների հետախուզական թռիչքներ իրականացնել Արցախի օդային տարածքում, այդ թվում Հադրութի, ինչպես նաեւ Սյունիքին, Վայոց Ձորին եւ Գեղարքունիքին հարակից շրջաններում: Սա Լավրովյան պլանի իրագործման երաշխիքների մասն է, որը կոչված է չեզոքացնել հայկական կողմի որեւէ նախաձեռնություն, ինչպես նաեւ նպաստել այդ տարածքներում հնարավոր առաջիկա պրոտեկտորատ տարածքների ձեւավորմանը:

        Մեդվեդեւի հայտարարությունը հայկական մեդիա-փորձագիտական շրջանակներում առաջացրել է որոշակի ոգեւորություն: Հայաստանում Ռուսաստանին արդարացնելու երկու միտում է նկատվում՝ առաջինը անվերապահ արդարացնողներն են, երկրորդ ուղղությունը հանգում է նրան, որ Ռուսաստանը թույլ է ու ստիպած զիջումների է գնում թուրքերին: Սա շուտով կարող է մտնել լայն շրջանառության մեջ, նկատի առնելով, որ Հայաստանում արդեն ոչ ոք չի հավատում Ռուսաստանի փրկչական դերի վերաբերյալ ավանդական քարոզչությանը: Միեւնույն ժամանակ, այս երկրորդ ուղղությունն էլ խիստ հակասական է բազմաթիվ հանգամանքների ու փաստերի ուժով, ինչպես նաեւ՝ զուրկ որեւէ իմաստից: Հնարավոր է՝ դա նկատի առնելով Մոսկվան Հայաստանում միանգամից անցել է երրորդ փուլին՝ ագենտուրայի տեղավորմանը պետական կառավարման երկրորդ ու երրորդ էշելոններում, Ռուսաստանի դերի ու պատերազմի հանգամանքների վերաբերյալ առասպելների ամբողջական փլուզման դեպքի համար:

        Մինչ այդ, ռուս եւ թուրք պաշտոնյաների հայտարարությունների մեջ նկատելի է որոշակի անհանգստություն, եւ դա բնական է. այս տանդեմը գործել է ցեղասպանական գործողություն հայերի դեմ, մարդկային, տարածքային կորուստներով ու տեղահանությամբ: Ընդ որում, Արեւմուտքում Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ զսպման ռազմավարության վերաբեռնում է տեղի ունենում բավական կոշտ հայտարարություններով, ընդհուպ մարդկայնության դեմ հանցագործությունների մեղադրանքի հեռանկարով: Ղարաբաղի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական գործողությունը լիովին տեղավորվում է նման մեղադրանքի շրջանակում:

        Այդ հեռանկարը լավ են հասկանում Մոսկվայում ու Անկարայում, ինչով էլ բացատրվում է նրանց շտապողականությունը հակահայ ձեռնարկումներն անշրջելի դարձնելու հարցում: Այդ ձեռնարկումների մեջ է մտնում նաեւ Նիկոլ + 17-ի կուսակցություններ եւ զլմ-փորձագիտական սպասարկում ներքաղաքական կոնստրուկցիան Հայաստանում՝ Ռուսաստանի արդարացման ու եռակողմ հայտարարությանը հավատարմության գաղափարաբանությամբ, ինչպես նաեւ սպառնալիք ու շանտաժ պարունակող արտաքին հայտարարություններ ու քայլեր, այդ թվում Հայաստանի սահմաններին զորավարժությունների տեսքով:

        Երեւանի նույնիսկ մի համարժեք հայտարարությունն այս ուղղությամբ կարող է քանդել ռուս-թուրքական այս համաձայնությունների կծիկը, ինչից էլ անհանգստացած են Մոսկվան ու Անկարան: Ընտրությունը շատ հստակ է՝ ռուս-թուրքական լափաման՝ հայրենազրկման ու նվաստացման դիմաց, թե պատասխանատվության տակ են դրվում ցեղասպան գործողությունների հեղինակները ողջ փաթեթով՝ հազարավոր զոհերի հիշատակի, Հայաստանի պետականության ու արժանապատվության դիրքերից:

        Comment


        • Ռուսաստանի եւ Թուրքիայի վախը. Փաշինյանի որոշել-չորոշելը

          Lragir.am,
          28.02.2021


          Առանց թուրքի Հայաստան, Նիկոլ՝ դավաճան եւ, միաժամանակ, շնորհակալ ենք նոյեմբեր 9-ի կապիտուլյացիայի համար: Ահա ՀՀ ԶՈՒ ԳՇ դեմարշը պաշտպանող ընդդիմության կարգախոսները: Վլադիմիր Պուտինին 17-ից բացի շնորհակալ են նաեւ բոլոր հայ պաշտոնյաները. ինքը վարչապետը, ՀՀ նախագահը, պաշտպանության նախարարը եւ այլն, եւ այլն եւ այլն: Ինչ է այս տրագիկոմեդիայի վերջը: Համեմատական կայունության միակ կռվանը ժողովրդի բացարձակ մեծամասնությունն է մնում: Սակայն, ոչ այդ մեծամասնոթյան համբերությունն է անսահման, ոչ էլ շրջակա աշխարհինը

          Որքան կտեւի քաղաքական Երեւանի վակուումային վիճակը: Եթե հավատանք աշխարհաքաղաքականության մեթոդաբանությանը՝ կարճ: Շրջապատը իր որոշումն առնելու է մոտ ապագայում: Վակուումը լցվելու է հայերից անկախ եւ հայերի դեմ գործող քաղաքական, ռազմական եւ տնտեսական նախաձեռնությունների մի ամբողջ փնջով, ինչից հետո Հայաստանը չգոյանալու է իրական քարտեզից: Իրականացվելու է արտաքին ուղիղ կառավարում: Փնջի ընդամենը սաղմերն են եռակողմ զույգ հայտարարությունների մեջ:

          2015-ի պատմական մարտահրավերը չընդունելու արդյունքը 2020–ը եղավ: 2021 մարտ 16-ի մարտահրավերը, որի անտեսումը հայերին պարտադրում են ներքին շարունակական անկայունություն հրահրելու եղանակով, ավելի ծանր հետեւանք է ունենալու: Ակնհայտ է, որ քաղաքական Երեւանը պատրաստ է ըմբոշխնելու օտարուստ ներմուծվող անկայունությունը: Ի՞նչն է անելանելի թվացող իրավիճակի պատճառը: Ապիկար թիմ կազմավորած եւ երկու ոտքով ռուսական ծուղակն ընկած Նիկոլ Փաշինյանի վարչակազմի թույլ դիմադրողունակությունը:

          Իսկանդերների մասին եռահարկ այլաբանության փոխարեն պետք էր ուղիղ ասել. դրանք թուրքերի դեմ օգտագործելու տեխնիկական արգելք ունեին: Շուշիի հանգամանքը պետք էր բացահայտ շարադրել. Վլադիմիր Պուտինը պնդում էր 1920թ. ցեղասպանության արդյունքում հինավուրց թրքական դարձած քաղաքի անկլավային հատուկ կարգավիճակը: Լավրովի ծրագրի գոյությունը ժխտող Պոպովի հարցազրույցին պետք էր ԱԳՆ կողմից ավելի շիտակ պատասխանել՝ սուտ է, պարոնայք ռազմավարական դաշնակիցներ: Եթե կան կառավարությանը զսպող հանգամանքներ, պետք էր որեւե կերպ տեղեկացնել հանրությանը՝ միեւնույն է վաղ թե ուշ դրանք հայտնի են դառնալու:

          Այսպիսի բաց խաղի պատասխանը նույնն էր լինելու, ինչ հիմա է: Դրանք են. ռուսական մամուլում եւ պաշտոնական ատյաններում նոր պարտության սպառնալիքները [Լրագիր, 1], ԶՈՒ ԳՇ ելույթը, երեւանյան ռուսահայ ալիքների եւ 17-ի թամաշաները, իսկ գագաթին՝ ՀՀ նախագահի նեյնիմը: Տարբերությունն այն էր լինելու, սակայն, որ ժողովրդի առայժմ լուռ մեծամասնությունը քիչ թե շատ պատկերացնելու էր կատարվողի ակունքները:

          Հայաստանի գոյությունը՝ Ռուսաստանի գոյության դիմաց

          Արմատները տանում են բանակը ՆԱՏՕ չափանիշների եւ զենքի հիման վրա վերակազմելուն՝ քաղաքական անհրաժեշտ երաշխիքներով հանդերձ: Մոսկվայի ջղաձիգ ընդդիմությունը միանգամայն հասկանալի է: Սա Ռուսաստանի համար կենսական նշանակություն հարց է: Բառացի՝ կյանքի եւ մահու խնդիր:

          Խնդիրը հազարամյակի վաղեմություն ունի [Լրագիր, 2]: Հարցը միայն զենքի վաճառքը չէ. հեռանալով Հարավային Կովկասից (արցախյան Պարտավում/Բարդա/ նրանք մարտնչել են հայերի դեմ դեռ 944-ին), ռուսները անմիջապես հեռանալու են նաեւ Հյուսիսային Կովկասից: Մնացածը թափվելու է դոմինոյի քարիկների նման: Առաջանում է նաեւ հայ բնակչության անվտանգության խնդիրը նշանավոր պոգռոմ միջազգային բառի ծննդավայրում:

          Հայաստանի գոյությունը՝ Թուրքիայի գոյության դիմաց

          1920-ին անկախ եւ տարածապես մեծ Հայաստանի ոչնչացումը ներկա վիճակում Ռուսաստանի եւ Թուրքիայի գոյության միակ հնարավորությունն էր: Եվրոպան ի վերջո նույնպես գերադասեց այդ տարբերակը՝ նոր Թուրքիան Սովետների դեմ հանելու հեռանկարով: Այսօր, Հայաստանի դիրքորոշումը վերաբերում է 2021 թվականի մարտ 16-ից հետո ավազի վրա գծած Թուրքիայի սահմաններին:

          Հիշեցնենք, որ այդ սահմանների ներկայիս կոնֆիգուրացիան հիմնականում Վլադիմիր Լենինի՝ Մուստաֆա Քեմալին առաջարկածն էր, դեռեւս 1919-ին: Մոսկովյան 1921թ. պայմանագրում Ռուսաստանը ավելացրեց նաեւ Արարատի եւ Նախիջեւանի զիջումը: 1945-ի օգոստոսին Թուրքիայի դեսպան Սարփերը նախարար Մոլոտովին ուղիղ էր ասել. Ինչու՞ եք հիմա հետ պահանջում, մենք այդ տարածքները ունենալու մեծ ցանկություն, կարծեմ, չենք ունեցել:

          Որոշումների ժամանակը

          Հեշտ էր ՀՀ անունից անդրադառնալ անգոյ Սեւրի պայմանագրին, դիմելով Օսմալիի սուլթանական անգոյ կառավարությանը: Ահավասիկ, սպառման ժամկետը հատող գործող պայմանագիր եւ այն կնքած առոք-փառոք կողմեր՝ ՌԴ եւ ԹԱՄՄ Անատոլիական կառավարությունները:

          Պիտի՞ արդյոք առաջադրվի հայկական տարածքների օկուպացիան վերացնելու որեւէ ճանապարհային քարտեզ: Ապառազմականացման եւ համատեղ տնօրինության մոդելը, օրինակ: Պետք չէ՞: Չէ որ Թուրքիան դրանից հետո պայթելու է քրդերի խնդրով, ոչ մի դեպքում, լուռ նստենք: Հիշենք, սակայն, 2015-ի անտեսումն ու ի պատասխան դրա 2020-ին կրած պատիժը: 2021-ի անտեսումը եւ երբեւիցե դրա անխուսափելի պատիժը՝ ահա ապագան:

          Ինչպես համոզվում ենք, նվազագույնը երկու երկիր Հայաստանի դիրքորոշումից կախված գոյութենական խնդիր ունեն: Դա, ինչպես ասացինք, 1921-ի ոճրի հետեւանք է. մի անգամ ի հաշիվ Հայաստանը ոչնչացնելու գոյատեւեցին 100 տարի: Եւ ինչ որոշում պիտի ընդունեն դրանք քաղաքական Երեւանի նախադեֆոլթ լռության ու իդիոտիզմի հասնող ներքին գզվռտոցի պայմաններու՞մ: Պարզ է թե ինչ, եւ դա միայն ժամանակի խնդիր է:

          Ուստի, ժամանակ չի մնացել: Դիրքորոշումը բոլոր այս հարցերով, Արցախի ճանաչումը ներառյալ, պիտի հստակ բարձրաձայնվի եթե ոչ գործադիրի, ապա ԱԺ ամբիոնից: Միայն իրական օրակարգի ակտիվացումը ընդունակ է մշուշի պես ցրել ներքին լարումները: Մնացած բոլոր կոմբինացիաները կեղծ, իրականությանը չաղերսած հարթության մեջ են գտնվում: Առայժմ հենց դա է տեղի ունենում: Թե ովքեր են արտաքին շահառուները, ինքներդ դատեք:




          ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Բրեժնեւի եւ ԹՀ Սենատի նախագահ Ուրգուպլուի հանդիպումը վերջինիս 15-օրյա այցելության ժամանակ: Առաջին քարտուղար Խրուշչովը Ուրգուպլուին հավաստիացրել էր, որ Ստալինի տարածքային հիմար պահանջները այլեւս չեն կրկնվելու իսկ Մոսկվան կառուցելու է մետաղի հանքազտման խոշոր կոմբինատ Իսքենդերուն (Աղեկսանդրեկ, Մուսալեռան մերձակայքում) քաղաքում

          Comment


          •  

            Comment


            • 17 անարցախ կոմիսարները Փետրվարի 20-ին, վարչապետն իր Իսկանդերով, օրինապաշտ ԳՇ-ն, ՀՀ ստորոգյալ նախագահը, Մարտի 1-յան շահսեյ-վահսեյը…

              Lragir.am,
              02.03.2021

              | sputnik




              Ասածը աքլորի երրորդ կանչով ուրանալու հինավուրց սկզբունքը, տրագիֆարսի օտար ռեժիսորների մտահղացմամբ, պիտի օգնի հայ ժողովրդին անցնել դեպի նոր էրա: Նոր հարյուրամյակ է լինելու՝ լի նույն տառապանքով ու նույն արյամբ: Մեծամասնության ձայնը հուսաբեկ եւ տարտամ է, իսկ փոքրամասնությունը պատրաստ է ոչ մեծ գումարի դիմաց գոչել թե այո, թե ոչ: Այս փոքրամասնության պարագլուխները՝ փոքր ինչ ավելիով:

              Մարտ 16-ի ողբերգական շեմին կայանում է համընդհանուր համաձայնություն հայ ժողովրդի ռուս-թուրքական ապագայի շուրջ: Մեծական թենդերին մասնակցող երեւանյան էլիտան բարիշել է երկրի գինը այս պահին 0 (զրո) ռուբլի, 0 (զրո) կոպեկի վրա: Անշուշտ հույսեր ունի ապագայում պատառ պոկել՝ ներմուծվող ռուսական սպառազինության եւ բանակի նորոգմանը ուղղվող գումարների բոնուսներից: Այլապես ինչու է այսքան կայտառ:

              Հրաշալի հեռանկար: Մեծամասնության կամքն է պահաջվելու սրանց ֆարսը դադարեցնելու համար:

              Պավել Դալլաքյանի ռտեպլիկը ezerk.am-ից

              Comment


              • Լարումն աճում է. Հայաստանին պետք է պատրաստ լինել ռուս-թուրքական նոր սակարկության


                03 Մարտ, 2021
                Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

                1in.am

                Հայաստանի ներքաղաքական լարմանը զուգահեռ ծավալվում է լարվածության նոր ալիք ամերիկա-ռուսական և Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցներ են ուժի մեջ մտցնում՝ կապված Նավալնու գործի հետ: Ինչ է նշանակում ամերիկա-ռուսական նոր լարում, կամ լարվածության աճ Հայաստանի համար, թերևս ավելորդ է մեկնաբանել: Դա նշանակում է Հայաստանի համար ռուսական փականի ծանրացման ռիսկ, և դա այն դեպքում, երբ այժմ Հայաստանին առավել քան երբևէ անհրաժեշտ է թարմ օդ, օդափոխություն, միջավայրի թարմացում, Կովկասում շահերի բազմազանեցում՝ ռուս-թուրքական շահերը հակակշռելու համար: Ավելին, ամերիկա-ռուսական, ի հավելումն՝ Ռուսաստան-ԵՄ լարվածությունը նշանակելու է Ռուսաստանի համար Թուրքիայի կարևորության աճ:

                Մոսկվան Անկարային դիտարկում է այսպես ասած գործընկեր Արևմուտքի դեմ ռազմավարական պայքարում: Իհարկե, Անկարան դիտարկվում է ոչ թե ռազմավարական հեռանկարի, այլ ավելի շուտ մարտավարական գործընկեր, սակայն տվյալ պարագայում դա գուցե էական էլ չէ: Թուրքիան անշուշտ կփորձի օգտվի ամերիկա-ռուսական նոր լարումից և Ռուսաստանի համար իր՝ վերը բերված կարևորությունից: Ինչ-ինչ, սակայն այդպիսի իրավիճակներից օգտվելը Էրդողանի մոտ ստացվում է դժբախտաբար բավականին լավ: Իսկ այստեղ, ահա, առաջանում է հարց, թե ի՞նչ կպահանջի Էրդողանը Ռուսաստանից Արևմուտքի հետ դիմակայության լարվածության աճի այս նոր փուլում աջակցության կամ առնվազն թիկունքից չխփելու համար: Եվ քանի որ առաջանում է այդ հարցը, ապա, բնականաբար, դրա համատեքստում առաջիններից մեկը վտանգներ առաջանում են Հայաստանի համար, երբ թուրքական պահանջները Ռուսաստանին կարող են վերաբերել Հայաստանին՝ ներառյալ Արցախը. իհարկե, գուցե ոչ արցախյան ուղղությամբ, այլ այս դեպքում, ասենք, անմիջապես հայ-թուրքական: Իհարկե, Թուրքիան կարող է պահանջել այլ բան, կամ ակնկալել այլ բան, առավել ևս, որ այժմ Անկարայի ուշադրությունը կարծես թե կենտրոնացած է ուկրաինական, ղրիմյան ուղղության վրա: Այդ ուղղությունը Ռուսաստանի համար, անշուշտ, կենսական է, առավել քան Կովկասը: Թե ինչու է այդպես, բավական է նայել քարտեզին: Ավելին, բացի դրանից, նաև բավական է նայել վերջին տարիներին պուտինյան պրոպագանդայի մեխին՝ Ղրիմը մերն է: Հետևաբար, Ռուսաստանը կանի ամեն ինչ այստեղ Թուրքիայից անակնկալ չստանալու համար: Եվ այդ իմաստով պետք չէ բացառել, որ Անկարայի համառելու դեպքում՝ իսկ Էրդողանն ունի այդպիսի հատկություն, Մոսկվան կարող է առաջարկել գործարք իր համար նվազ կարևոր ուղղություններում, քանի որ Արևմուտքի հետ դիմակայության կոշտացման նոր ալիքը առավել նվազեցնում է Թուրքիայի հետ կոշտ խոսելու Մոսկվայի՝ առանց այդ էլ փոքր հավանականությունը: Իսկ այդ այլ ուղղությունը կարող է լինել, օրինակ, Կովկասը, որտեղ Մոսկվան Թուրքիային կարող է ինչ-որ նոր բան առաջարկել Ղրիմից ուշադրությունը թեքելու համար: Իսկ դա արդեն մարտահրավեր է Հայաստանին, իհարկե ոչ միայն, բայց մեր խնդիրը Հայաստանն է: Հայաստանը, որը ընկղմված լինելով քաղաքական ճգնաժամի և փակուղու մեջ, գործնականում առավել է կորցնում մարտահրավերներին արձագանքելու՝ առանց այդ էլ լրջորեն վնասված կարողությունը:

                Comment

                Working...
                X