Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russia = Turkey

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #81
    Պաշտպանության նախարարը մատնեց վարչապետին. Ինչ են ծրագրել Մոսկվան ու Բաքուն Հայաստանում

    Lragir.am,
    25.12.2020

    Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն ասում է, որ դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց, որ մենք իջնենք դիրքերից։ Մենք համագործակցում էինք ՊՆ հետ։ Նույնիսկ կարող եմ ասել, որ այն գեներալները, որոնց հետ կապ էինք պահում, նրանք էլ տեղյակ չէին դրա մասին, որ պետք է դիրքերը զիջեինք։ Նա ասել է, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպմանն ինքը հարցը բարձրացրել է՝ առանց քննարկելու ինչո՞ւ են հրաման տվել դիրքերը զիջել։ Նա ինձ պատասխանեց, որ այս համաձայնությունն ի սկզբանե եղել է։ Եթե այս համաձայնություն ի սկզբանե եղել է, ապա ինչո՞ւ մեզ տեղյակ չեն պահել։ Մենք նոյեմբերի 9-ից հետո ամրացել էինք, պաշտպանության երկրորդ, երրորդ բնագիծ էինք կառուցել։ Մենք կարծում էինք, որ կարող է էլի կռիվ լինի այդ հողերի համար, մենք ամրացել ենք այդ հողերի համար։ Բայց նախարարից ստացանք այդ պատասխանը։ Հարցրեցինք՝ արդյոք հնարավոր չեն նոր բանակցություններ, ինչ-որ մի բան անել, որ պահպանենք։ Ասաց՝ չէ, բացառվում է։

    Կապանի քաղաքապետի խոսքը հաստատում է այն մտահոգությունները, ըստ որոնց՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ ունի գաղտնի ինչ որ հավելվածներ, կամ բանավոր պայմանավորվածություններ, որոնք փաստաթղթում չեն ներառվել մի շարք հանգամանքներից ելնելով: Դատելով կողմերի հայտարարություններից, հնարավոր է կա փաստաթղթի մեկ այլ տարբերակ, որը չի հրապարակվել օրինակ Մեղրիի ուղիղ օտարման պահանջի առկայության պատճառով, Իրանի դիրքորոշման արդյունքում:

    Եռակողմ հայտարարությունը Մոսկվային պետք էր Արցախում իր ռազմական ներկայության համար: Հայաստանի պարագայում նման հրապարակային փաստաթուղթը կարող էր խնդիր լինել Ռուսաստանի ու ՀԱՊԿ պարտավորությունների առումով: Բանն այն է, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում կատարել այդ պարտավորությունները որեւէ պարագայում, եւ ընտրվել է Հայաստանի հաղորդակցական միջանցքներով մասնատման ոչ ռազմական-բանավոր տարբերակը, Հայաստանի կառավարության ձեռքով: Նիկոլ Փաշինյանի կցկտուր ու ակնարկներով լի պարզաբանումները հաստատում են այս իրավիճակը:

    Ինչո՞ւ է Փաշինյանը գնում դրան, ի՞նչ է դրվել նրա առջեւ այդ պայմանները չկատարելու դեպքում, ինչո՞ւ հրաժարական չի տալիս, ինչո՞ւ չի ասում ամբողջ ճշմարտությունը: Միակողմանի դավաճանության մեղադրանքները տվյալ դեպքում լիարժեք չեն բացատրում իրավիճակը, ավելին՝ Մոսկվային ու Բաքվին հնարավորություն են տալիս անարգել շարունակել իրենց հանցավոր ծրագիրն արագ տեմպերով: Քաղաքական դասը, եթե ցանկանում է փոխել իրավիճակը, Նիկոլի դավաճանության թեմային պետք է ավելացնի քննարկումներն այս իրավիճակի շուրջ՝ պարզելու ռուս-թուրքական ծրագրի էությունն ու իրագործման սխեմաները, սահմանելով պատասխանատվության ողջ սպեկտրը:

    Մոսկվան ու Բաքուն չափազանց թանկ գին են վճարելու այս ամենի համար: Մոսկվայում կարծես թե սկսել են արդեն խոսել այդ մասին, իսկ մերձկասպյան արեւմուտքը բնակեցնող անդեմ սոցիումը դեռ էյֆորիայի մեջ է: Հայաստանից պահանջվում է ընդամենը մեկ քայլ՝ մերժել ռուս-թուրքական ծրագիրն ամբողջությամբ:

    Comment


    • #82
      Սյունիքը վերածվել է մահվան գոտու․ ադրբեջանական կողմն ունի քարտեզ և այդ քարտեզով գծագրելով գալիս է
      • 2020-12-25
      • Հեղինակ՝ Ժիրայր Ոսկանյան

      Սյունիքի հարցում մտահոգությունների շարժառիթները միանգամայն պարզ են, դրանք անցնող օրերին անընդհատ լրահոսում են՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 18-ին Հայաստան և Ադրբեջան ժամանեց ՌԴ անվտանգային դաշնային ծառայության ղեկավար Բորտնիկովը: Առկա իրավիճակը ակնհայտորեն ունի երկու շերտ՝ հայաստանյան ներքաղաքական, որը սրվել է նոյեմբերի 9-ից հետո, և ռեգիոնալ ռազմաքաղաքական: Թեմայի շուրջ Առաջին լրատվական-ը զրուցել է հայագետ Մհեր Քումունցի հետ:

       

      Comment


      • #83

        Ի՞նչ է անում Կրեմլը և ի՞նչ պետք է անենք մենք. Ժ. Սէֆիլյան, Վ. Ավետիսյան
         

        Comment


        • #84
          Հայաստանը Ռուսաստանը սիրող երկրների առաջին եռյակում է` համաձայն հարցման


          Դեկտեմբեր 25, 2020
          Երևան,


          Հայաստանը Ռուսաստանը սիրող երկրների առաջին եռյակում է։

          Ո՞ր երկրներն են ամենից շատ սիրում Ռուսաստանը, հարցումը անցկացրել է Ռոսսոտրուդնիչեստվան։ Առաջին հորիզոնականում Տաջիկստանն է, երկրորդը՝ Սերբիան։ Հայաստանը երրորդ հորիզոնականում է։ Բացի այս երեք երկրներից, առաջին տասնյակում են Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սիրիան, Ուկրաինան, Բուլղարիան և Չինաստանը։

          Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն այս ցուցակում չկա, փաստորեն նույնիսկ ուկրաինացիներն ավելի շատ են սիրում Ռուսաստանը, քան ադրբեջանցիները։ Կանե՞ն հետևություն Ռուսաստանի իշխանությունները, թե՞ ոչ, հայտնի չէ։ Փոխարենը հայտնի է, որ ռուսաստանյան ամենահեղինակավոր թերթերից մեկի՝ ՛՛Ведомости՛՛-ի ընթերցողները տարվա քաղաքական գործիչ են ընտրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ընդ որում, սա հենց ընթերցողների ընտրությունն է. թերթի խմբագրությունն անցնող տարվա քաղաքական գործիչ է հռչակել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին:

          Ռուսաստանյան թերթի գնահատմամբ՝ իշխանությունը ժառանգությամբ ստացած Ալիևը կարող է կոչվել միակ առաջնորդը, որի բանակը 2020-ին հասել է համոզիչ ռազմական հաղթանակի։ Այդ հաղթանակի համար Ադրբեջանը երկար ճանապարհ է անցել` վերազինման համար ծախսելով առնվազն 20 մլրդ դոլար (նրանցից Ռուսաստանին բաժին է ընկել մոտ 5 մլրդ դոլար, ոչ պակաս՝ Իսրայելին)։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում զոհվել է 2783 ադրբեջանցի զինծառայող, և սա ընդունելի գին է` տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության համար, ինչքան էլ ցինիկաբառ սա չնհչի, - գրում է ՛՛Ведомости՛՛-ին։

          Թերթի խմբագրությունը նաև շեշտում է, որ ՄԳԻՄՈ-ի շրջանավարտ Ալիևը և նրա շրջապատն ամուր կապեր ունի ոչ միայն թուրքական, այլև ռուսական էլիտաների հետ։

          ՛՛Ведомости՛՛-ի տարվա քաղաքական գործիչների ցանկում (short list) են նաև Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Բելառուսի նախագահները։

          Ռեջեփ Էրդողանի մասին, թերթը, մասնավորապես գրում է․ Թուրքիայի անզուսպ առաջնորդը, որին ավելի ու ավելի հաճախ անվանում են նոր սուլթան, 2020-ին տեսանելի հաջողությամբ շարունակել է իր զրո հարևաններ առանց խնդիրների քաղաքականությունը, որը փոխարինելու է եկել իր նախագահության առաջին կեսի զրո խնդիրներ հարևանների հետ քաղաքականությանը։

          2020 թվականին սուլթանը հարձակվել է տարբեր ուղղություններով` Սիրիայում` Իդլիբում։ Դե, իսկ տարեվերջին Թուրքիան գրեթե բաց տեսքով ռազմական աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին և հնարավոր դարձրեց Ադրբեջանի հաղթանակը։

          Ընդ որում, - գրում է թերթը, - Էրդողանը չի վախենում ընդհարումներից ոչ ՆԱՏՕ-ի հետ, որի անդամն է, ոչ էլ Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ։

          Հետաքրքիր է, որ ռուսաստանցի փորձագետները գրեթե միաձայն ասում էին, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը ոչ այնքան Ադրբեջանի հաղթանակն էր և Հայաստանի պարտությունը, որքան Թուրքիայի հաղթանակը և Ռուսաստանի պարտությունը, ընդ որում նկատի ունենալով թե՛ ռազմական, թե՛ դիավանագիտական պարտությունը։

          Պաշտոնական Մոսկվան, սակայն, բոլոր հարթակներից հայտարարում է, որ նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված եռակողմ համաձայնագիրը Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի մեծ հաղթանակն է։

          Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը կարևորագույն իրադարձություններից մեկն է ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային մասշտաբով։

          Հիշեցնենք՝ համաձայնագրում խոսք անգամ չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին, բացի այդ, կան կետեր, որոնց իրագործումը կողմերը տարբեր ձևով են պատկերացնում, սակայն այսօր էլ` համաձայնագրի ստորագրումից մեկուկես ամիս անց, հայտնի չէ, թե երբ են սկսվելու ղարաբաղյան վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները և արդյոք սկսվելու են առաջիկայում։

          Միևնույն ժամանակ եկող շաբաթ` դեկտեմբերի 29-ին Սոչիում անցնելու են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցությունները, որոնց օրակարգի հիմնական հարցերից մեկը Ղարաբաղն է լինելու։

          Comment


          • #85
            5 օր անց. Պուտինը Զատուլինի միջոցով կշտամբեց հայերին

            Lragir.am,

            25.12.2020



            Դեկտեմբերի 20-ին Պուտինը հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք հոդվածում, անդրադառնալով եռակողմ հայտարարության վերաբերյալ ՌԴ նախագահի որոշ մտքերին, ենթադրել էինք. Այս տրամաբանությամբ, կասկած չկա, որ մի օր էլ Պուտինը, կամ առաջիկայում նրա ժառանգորդը դիմի հայերին՝ ձեզ ով էր ասում դուրս գայիք, ինչու չկռվեցիք, շատ էլ ինչ որ խելագար ինչ որ թղթի կտոր էր ստորագրել, բա ուր էր հայ ժողովուրդը։

            Նման ֆուտուրիստական ենթադրություն էինք արել այն կապակցությամբ, որ եռակողմ հայտարարությունը խախտվում է առաջին իսկ օրից, Ռուսաստանն ամեն կերպ փորձում է հանել իր վրայից ոչ միայն սեպտեմբերի 27-ին Ղարաբաղի դեմ պատերազմի, այլեւ եռակողմ հայտարարության եւ դրան հաջորդած իրադարձությունների պատասխանատվությունը: Եվ ընդհանրապես, իր որեւէ առնչությունը:

            Եվ ահա, 5 օր անց Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառմանը Կրեմլի խոսնակներից Կոնստանտին Զատուլինն ասել է. Այն իրավիճակում, երբ Բաքուն հաղթանակ է տոնում եւ հիշում Էնվեր փաշային, չեմ կարծում, որ տրամաբանական եւ ճիշտ է եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչելը, որովհետեւ շատ բան է խախտվել:

            Մոսկվայից դեռ շատ նման հայտարարություններ կհնչեն, Հայաստանում խամաճիկ կառավարության ու Ռուսաստանին երախտագետ քաղաքական դասի պայմաններում:

            Comment


            • #86
              Բանը բանից անցել է․ Մոսկվայում անհանգիստ են

              Lragir.am,
              26.12.2020
              Հայ դիրքապահները լքում են դիրքերը Սյունիքում




              Սյունիքի համայնքապետերը, ովքեր հայտարարում են, որ երեք ամիս անջատ են գործում կառավարությունից, այս օրերին փորձում են լուծել անվտանգության ու բնակչությանը պահելու հարցերը։ Նրանք կառավարությանն առաջարկում են զինել բնակչությանը, եւ եթե ի վիճակի չեն կարգավորել խնդիրները, գոնե չխանգարեն իրենց։ Նրանք այսօրվա լսումների ժամանակ ասում էին, որ եռակողմ հայտարարության մեջ չկար նախկին դիրքերից նահանջելու կետ, սակայն իրենց հրահանգել են հետ դառնալ, իսկ Պաշտպանության նախարարն էլ բացահայտել է, որ այդ պայմանավորվածությունը եղել է ի սկզբանե։

              Ներկայում, սահմանների տեղորոշման արդյունքում թուրքերը վերահսկում են մարզի ճանապարհները եւ գերակա բարձունքները։ Տեղ-տեղ կանգնած են նաեւ ռուս խաղաղապահներ։

              ՀՀ վարչապետը հայտարարում է, թե Սյունիքում եւ ընդհանրապես Հայաստանի համար կառուցվում է անվտանգության նոր համակարգ։ Դա իսկապես այդպես է, բայց հարց է, թե ում համար։ Երեւում է՝ անձամբ իր համար, ռուս-թուրքական վերահսկողությամբ։ Միեւնույն ժամանակ, նա ասում է, թե սա առայժմ դելիմիտացիա ու դեմարկացիա չէ, դրանք առջեւում են, իսկ ներկայում տեղի է ունենում սահմանի որոշակի կետերի տեղորոշում։ Պատահաբար, դրանք առայժմ այն կետերն են, որոնք առնչվում են պետության համար կենսական ճանապարհներին եւ հանգույցներին։

              Անվտանգության նոր համակարգի մասին վարչապետի հայտարարությունը բավական երկիմաստ է, թեկուզ այն պատճառով, որ Սյունիքում արդեն իսկ գործում է Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրային բազան եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեղարկե՞լ են դրանք։

              Հադրութը հանձնելուց եւ Բերձոր-Շուշի գծով սահման հաստատելուց հետո Սյունիքի պաշտպանական տոպոլոգիայի առումով իրավիճակը մեղմ ասած խոցելի է հայերի համար։

              Սյունիքի սահմաններին տեղի ունեցողին լայնորեն անդրադառնում են ռուսական քաղաքական եւ մեդիա շրջանակներում՝ Ռուսաստանի աշխարհքաղաքական պարտությունից՝ թուրքերին ներս թողնելու եւ հայերին դավաճանելու թեզերով, մինչեւ հայերի հանդեպ սպառնալիքներ, ու անվերջ մտահոգություններ, որ ինչ որ ուժեր ուզում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Պետդումայի պատգամավոր, Կրեմլի խոսնակներից Կոնստանտին Զատուլինն, իր հերթին, Սյունիքի սահմանային խնդիրների կապակցությամբ ասել է, թե Այն իրավիճակում, երբ Բաքուն հաղթանակ է տոնում եւ հիշում Էնվեր փաշային, չեմ կարծում, որ տրամաբանական եւ ճիշտ է եռակողմ հայտարարության կետերը կյանքի կոչելը, որովհետեւ շատ բան է խախտվել:

              Հիմա, երբ հայերի պաշտպանական տոպոլոգիայի համար բանը բանից անցել է, երեւի կարելի է այդպես խոսել։ Ավելի վաղ, Պուտինը հայտարարել էր, թե եռակողմ հայտարարության կետերը կյանքի չկոչելը հայերի համար ինքնասպանություն կլինի։ Մոսկվայում, դատելով պաշտոնական քարոզչությունից, զգուշանում են, որ հայերն ու թուրքերը կարող են պայմանավորվել ու մնաս բարով ասել, թեեւ Մոսկվայից հայերի հաշվին ստանալով ամեն ինչ՝ թուրքերը կարող են արդեն սեպարատ մնաս բարով ասել Ռուսաստանին։

              Comment


              • #87
                Դավաճանության, Շվեյցարիայի ու ապագա հաղթանակի մասին. Հետախույզի օրագիրը

                Comment


                • #88
                  Ժամանակն է իրական պայքարի` հանուն իրական անկախության

                  Lragir.am,

                  25.12.2020




                  Այս պատերազմում, որն արդեն ունի իր անվանումը` Երկրորդ Արցախյան պատերազմ, մենք կրեցինք շատ ցավոտ ու խոշոր պարտություն: Ունեցանք հինգ հազարի կարգի զոհեր` հիմնականում 18-20 տարեկան և նույն տարիքի հազարավոր հաշմվածներ և բազմաթիվ անհետ կորածներ: Արցախյան հատվածում հայկական վերահսկողության տակ գտնվող 12000 քառ. կմ տարածքից թշնամուն զիջվեց մոտ 10000 քառ.կմ, հիմա էլ բզկտվում և տարբեր չափի կտորներ են պոկվում Սյունիքից:

                  Այս օրերին տարբեր կողմերից` հենց հայկական շրջանակներում , կարելի է լսել, թե ոչինչ, ամեն մի պարտություն իր մեջ պարունակում է վերածնունդի նախադրյալներ: Ընդհանուր առմամբ, ճիշտ է ասված. օրինակ, հետպատերազմյան Գերմանիան, Ճապոնիան… Բայց, միշտ չէ, որ այդպես է: Օրինակ Կարթագենը Հռոմի ձեքով կործանվելուց հետո այլևս երբեք ոտքի չկանգնեց և առհասարակ անհետացավ պատմության թատերաբեմից:

                  Այսօր, մեր պարագայում, բարեբախտաբար Կարթագենի դեպքի կրկնությունը չէ: Բայց անենք վերապահում` դեռևս: Գերմանիայի և Ճապոնիայի դեպքերն էլ չեն. պատերազմում պարտվելը դեռևս բավարար պայման չէ ազգային ու պետական վերածննդի համար: Այդ վերածնունդն իրականացնում են կոնկրետ ազգերը և բոլորը չեն, որ ընդունակ են նման վերափոխման ու առաջընթացի: Պատկերավոր ասած, ամեն ազգ չէ, որ գերմանացի է կամ ճապոնացի:

                  Մեր պարագայում, պարզապես` մենք մենք ենք: Ճիշտ է, հնչում են կարծիքներ, տարվում է բացահայտ քարոսչություն, որ բացի Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հայերիս համար ուրիշ փրկության ելք հնարավոր չէ գտնել: Այսինքն, ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի կարգախոսը ավելի է խորացվում: Կողքի հետ էլ առավել հայասեր ռուս գործիչները ապագայի համար մեզ վերապահում են տարածաշրջանում ռուսական իսրայելի պատվավոր դերակատարում:

                  Բայց պատերազմում պարտվելու ընկճվածության հետ մեկտեղ հայության դեմ չդադարող ու նույնիսկ թեժացող քարոզչական ու տեղեկատվական տեռորի ֆոնին առկա են նաև հուսադրող պարագաներ ու գործոններ:

                  Առաջինն այն է, որ այս պարտությունն ու չափազանց ցավալի կորուստները ժողովրդին չմատնեցին խուճափի, չհասցրեցին կործանվածության վիճակի, չբերեցին, պատկերավոր ասած, ամեն ինչի վերջն է տրամադրությունների ու մտածելակերպի սերմանմանն ու ձևավորմանը:

                  Ժողովրդի կողմից այս պարտությունը որպես աշխահի վերջ չընկալելու հիմքն, անկասկած, այն ակնհայտ իրողությունն է, որ ժողովուրդը իր թե բանականությամբ, թե բնազդով շատ հստակ հասկացավ, որ ինքը չէ, որ պարտվել է այս պատերազմում: Քանզի չպարտվելու համար ինքը տվեց ամեն ինչ, և նույնիսկ ավելին, ինչը որ իրենից պահանջվում էր: Մինչդեռ պատերազմում պարտվեց Երրորդ Հանրապետություն անվանումով պետական գոյացությունը` ի դեմս նրա 30 տարվա ռազմա-քաղաքական ղեկավարության, որոնց անունից պարտվելու պատիվը ընձեռնվեց այսօրվա իշխանություններին:

                  Որքան էլ դաժան լինի, բայց հնարավոր չէ ժխտել, որ այս պատերազմը, նրա ընթացքն ու ավարտը բերեցին և մեզ կանգնեցրին դեմ առ դեմ մեր իրականության հետ և, կամա թե ակամա, ժողովուրդն այսօր առերեսվում է իր նորագույն պատմության և իր այսօրվա հետ: Այսինքն այս պատերազմը հետ քաշեց այն շղարշը, որը թաքցնում, լղոզում ու շպարում էր այս 30 տարիների ընթացքում Երրորդ Հանրապետության, այսօրվա լեզվով ասած, որպես պետություն ի սկզբանե ֆեյք լինելու փաստը:

                  Բավականին լուրջ գիտակցվեց, որ այդ երկրի` որպես անկախ պետության հիմքերը, սկսած նրա Անկախության Հռչակագրից, ժամանակին դրվել են ավազի վրա, քանզի հրաժարում է գնացել միակ կայուն հիմքից` Հայաստանի Առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը ճանաչվելուց: Քանզի ոչ միայն չի դատապարտվել բոլշևիկյան քաղաքականությունը հայության նկատմամբ, այլ այդ հայակործան քաղաքականութունն, ըստ էության, տեղափոխվել-բերվել է նաև Երրորդ Հանրապետություն` ի դեմս օտար պետության հարմար և նրա շահերը սպասարկող հայկական պետության առաջին դեմքերի և նրանց հավաքագրված քաղաքական թիմերի: Հենց դա է այն երևույթի հիմքը, որ, չնայած կրած ծանր պարտությանը, ժողովուրդը չաջակցեց և գնաց այն ուժերի հետևից, որոնք ներկայացնում էին անցած 30 տարիները: Բոլորին պարզ էր, որ ինչպիսի հզոր ճզմիչի տակ էլ դնես ու ճզմես, այդ ուժերից նույնիսկ մեկ կաթիլ քաղաքական հյութ հնարավոր չէ ստանալ. դրանք Հայաստան պետության համար սպառված են և ի վիճակի են սպասարկել միայն ռուսաստանյան շահերը: Ինչը և անում են, բայց արդեն բավական պրիմիտիվ ու անհաջող:

                  Միաժամանակ, այդ 17-ին մերժելը ամենևին չի նշանակում, որ ժողովուրդը կանգնած է Նիկոլի թիկունքին: Ամենևին, ժողովուրդը պնդում է, որ նա իր թիմակիցներով պետք է հեռանա: Եվ ոչ միայն հեռանա, այլ անպայման կանգնի դատարանի առաջ: Ինչը, կներեք կրկնվելու համար, ամենևին չի նշանակում, որ պետք է թույլ տալ, որ երկրում իշխանությունը զավթվի 17-ի կողմից:

                  Այս պատերազմը նաև մի հրաշալի դաս տվեց, առանց պետություն և պետականություն կառուցելու պատմական հողեր ազատագրելը դառնում է անիմաստ: Այն սկզբունքն ու մոտեցումը, թե կարևորը հողերը վերադարձնենք, մեր սահմանները գծենք, հետո նոր կմտածենք լավ կամ վատ պետություն կառուցելու մասին անկենսունակ է և ոչ հեռանկարային: Միայն ամուր պետականությունը ի վիճակի է պահպանել բարենպաստ պարագաներում գրաված հողերը: Առանց ամուր և ինքնիշխան պետականության հողը դառնում է պարզապես ֆետիշ: Ինչը և մենք տեսանք անցած երեք տասնամյակների ընթացքում:

                  Եվ այսօրվա, մեղմ ասած, մեր ֆիասկոյի հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ Խորհրդային կայսրության արդյունքում մեզ բաժին հասած անկախությունը մենք, լինենք անկեղծ, առանց շատ կոտրատվելու ընդունեցինք և ներկայացրինք որպես նվաճված: Օտարի կողմից ուղղորդվող փսևդո-անկախության և փսևդո-պետականության ժամանակը անցավ և սպառվեց միանգամայն բնականոն ձևով:

                  Այսօր շատերից կարելի է լսել, որ իրականում ոչ թե ռուսը չլինի թուրքը մեզ կուտի, այլ քանի ռուսն այստեղ է, թուրքը մեզ ուտելու է:

                  Եկել է ժամանակը իրական պայքարի` հանուն իրական անկախության: Հակառակ դեպքում, իրոք, կուլ կգնանք:

                  Հ.Գ. Այսօր ոչ մեկին բացատրելու անհրաժեշտություն չկա, որ Հայաստանի օրվա ռազմաքաղաքական ղեկավարությունը Ռուսաստանի ողորմելի խամաճիկներ են, իսկ իշխանության ձգտող մյուս խմբավորումն էլ` նույն Ռուսաստանի հին ու նոր գործակալներ: Երկուսն էլ մերժված են ժողովրդի կողմից և անընդունելի: Իսկ ազգային շահեր պաշտպանող ու առաջ մղող քաղաքական խավ Հայաստանում ոնց որ թե այս օրերին դեռևս չի նկատվում: Եվ դա միանգամայն բնական է, քանի որ անցած 30 տարիների ընթացքում ամեն ինչ արվեց, պատկերավոր ասած, քաղաքական դաշտը նապալմով այրվեց, որպեսզի հանկարծ նման շերտ հայության մեջ չգոյանա: Բայց մենք ժամանակ չունենք սպասելու, թե երբ կգան նման անձինք ու խմբեր` երկիրն իրոք ձեռքից գնում է: Իշխանության խորը և տևական ճգնաժամի այս պայմաններում, առավելևս, երբ ընթանում է երկրի բզկտումը համայնքային մակարդակում, հարցերի լուծումն իրենց ձեռքը պետք է վերցնեն հենց համայնքները` իրենց կողմից վստահելի և հարգված անձանց ղեկավարությամբ:

                  ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
                  Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

                  Comment


                  • #89
                    Մակրոնին զարմացրել է Նիկոլ Փաշինյանի պահվածքը. Հրապարակ

                    Lragir.am,
                    26.12.2020

                    Հրապարակ թերթը գրում է. Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից մի քանի օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայ համայնքի ներկայացուցիչների հետ ճաշկերույթի է մասնակցել, որի ժամանակ ուշագրավ զրույց է տեղի ունեցել։

                    Մակրոնը ֆրանսահայերի կարծիքն է հարցրել Նիկոլ Փաշինյանի մասին, ուշադիր լսել է, ապա չի թացրել իր տարակուսանքը Փաշինյանի անձի եւ պահվածքի առնչությամբ։ Ասել է, որ պատերազմի ընթացքում քանիցս կապվել է նրա հետ, առաջարկել իր աջակցությունը, անգամ sms-ներ է գրել, որոնց, ճիշտ է՝ Փաշինյանն արագ արձագանքել է, սակայն գեթ մեկ անգամ իր նախաձեռնությամբ չի կապվել Մակրոնի հետ եւ ոչինչ չի խնդրել։ Ավելին, Մակրոնին հատկապես զարմացրել է, որ ո՛չ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից առաջ, ո՛չ էլ գոնե հետո չի կապվել ու չի տեղեկացրել, որ իրեն նման փաստաթուղթ են պարտադրում, կամ՝ ստորագրելուց հետո ինչ կարելի է անել, որ հետեւանքները մեղմվեն։

                    Մակրոնն ասել է՝ չէ՞ որ ես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն եմ, ինչո՞ւ ինձ չտեղեկացրեց կամ աջակցություն չխնդրեց ստորագրելուց առաջ կամ հետո։ Նա նաեւ հետաքրքրվել է, թե ինչպես պահի իրեն Ֆրանսիան՝ մնա՞ Մինսկի խմբում եւ շարունակի աջակցել բանակցային պրոցեսին, թե՞ Արցախի ճանաչման գործընթացն առաջ մղի՝ դուրս գալով Մինսկի խմբից։ Թվում է՝ այս հարցերը պետք է լուծվեին պետական դիվանագիտության ուղիով, այլ ոչ թե համայնքի հետ։

                    Comment


                    • #90
                      Ինչ անվտանգության գոտիներ են ստեղծվում Հայաստանում. Մոսկվան անցնում է նոր փուլին

                      Lragir.am,
                      26.12.2020

                      Մոսկվայից չեն հերքել ու նաեւ չեն մեկնաբանել Հայաստանի տարածքում հաղորդակցությունների անվտանգության գոտիների ստեղծման Բաքվի առաջարկը, որն իր հերթին հղում է արել ռուս-թուրքական պայմանավորվածությանը: Սյունիքի սահմանային որոշ կետերի տեղորոշումը, ինչպես բնորոշել է Նիկոլ Փաշինյանը, կարծես թե դրա նախապատրաստական փուլն է: Փաշինյանն ասում է, որ դա դեռեւս դելիմիտացիա ու դեմարկացիա չէ, ստեղծվում են անվտանգության երաշխիքներ Սյունիքի համար, եւ ընդհանրապես՝ Հայաստանի համար անվտանգության նոր համակարգ է ստեղծվում:

                      Եթե անվտանգության նոր համակարգ է ստեղծվում, նշանակում է եղած համակարգը՝ ՀԱՊԿ եւ Ռուսաստանի հետ պաշտպանական պայմանագրային բազան այլեւս դադարո՞ւմ է գործել: Դա նշանակում է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հրաժարվո՞ւմ են կատարել իրենց պարտավորությունները Հայաստանի հարցում: Դա էլ նշանակում է, որ ներկայում Սյունիքում սահմանային որոշ կետերի տեղորոշումը տեղի է ունենում Ռուսաստանի հետ պայմանավորվածությամբ ու բարձր հովանու ներքո:

                      Մոսկվան իհարկե փորձում է բացառել նման որեւէ ընկալումները հայ հանրության մեջ եւ շարունակել լինել փրկչի դերում, որի համար գործի է դրվել քարոզչական ողջ ռեսուրսը Ռուսաստանում ու Հայաստանում: Փաշինյանի սորոսական, նժդեհա-ֆաշիստական, հակառուսական վարչակարգը դավաճանել է Ռուսաստանին, հայ-ռուսական հարաբերություններում անվստահություն է՝ սա է քարոզչությանը Կրեմլից իջեցված հիմնական դիրեկտիվը: Ըստ այդմ, Հայաստանը պատժվում է դրա համար:

                      Իր հերթին, վարչապետի հրաժարականը պահանջող 17-ի փրկիչների ձեւաչափը գործում է նույն այս քարոզչական կաղապարի շրջանակում: Պատերազմում պարտությունը եւ ընդամենը հրադադարի մասին հայտարարությունն այս խմբերի ջանքերով ձեւակերպվեց որպես կապիտուլյացիա, հայ հանրության մեջ շարունակվում է ողբի, հուսալքության սերմանումը, կամազրկման փորձերը, ինչը ռուս-թուրքական ծրագրերն անարգել իրականացնելու պայմանն է:

                      Կառավարությունը եւ 17-ի փրկիչները ձեռնամուխ են միեւնույն սցենարին: Նոյեմբեր 9-ի հայտարարության հետեւանքները մերժողներն անմիջապես օսաննաներ են ձոնում դրանց հեղինակ Ռուսաստանին: Դեկտեմբերի 5-ից ի վեր փրկիչները իրենց լիովին դրսեւորեցին հրապարակային ելույթներով՝ որպես իմքայլականներին համանման գորշ, անմիտ ու գաղափարազուրկ համույթ:

                      Իսկ Ռուսաստանն արդեն անցել է հաջորդ լեվել: Ես լինեի՝ եռակողմ հայտարարությունը չէի ստորագրի, հայտարարել է ՌԴ հայերի միության բնորոշմամբ՝ Պետդումայի միակ եւ վերջին հայամետ պատգամավորը՝ Զատուլինը, շարունակելով կառավարության դավաճանության թեման: Հայաստանն այսքանից հետո դեռ պարտք է ավագ եղբորը: Իսկ եթե թեման շարունակվում է, եւ հայերը դեռ պարտք են, նշանակում է նոր հարվածներ են պատրաստվում Հայաստանի դեմ: Այդ հարվածների տեղական քաղաքական ու տեղեկատվական հովանավորները մտածելու բան ունեն, եթե իհարկե նման խնդիր են դնում իրենց առջեւ: Հայաստանի դեմ քայլերը հնարավոր են դառնում խամաճիկ քաղաքական դասի ու կամազուրկ հանրության պարագայում:

                      Մինչ այդ, իրական պատկերը պարզվում է սահմանին կանգնած մարդկանց, իրադարձությունների կիզակետում հայտնված համայնքապետերի, պատերազմը սկզբից մինչեւ վերջ անցած եւ ոչ մի խմբակի չհարող ռազմիկների պարզ պատմություններից: Նրանք կան, ու նրանք դեռ ասելու են իրենց խոսքը:

                      Comment

                      Working...
                      X