Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Reasons of our defeat

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #31
    Պարտությունն Արցախում և ռուսական ռազմակայանը Գյումրիում | 1in.am

    Պարտությունն Արցախում և ռուսական ռազմակայանը Գյումրիում

    01 Հունվար, 2021


    2020-ի տարեվերջին Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան: Այցի աշխատանքային նպատակներից դուրս, պատկերը Հայաստանի համար խորհրդանշական է: Ընդ որում, որոշակիորեն տխուր խորհրդանշականությամբ: Բանն այն է, որ Գյումրու 102-րդ ռազմակայանը դիտարկվում էր որպես հայկական անվտանգային համակարգի անկյունաքարերից մեկը: Արցախի դեմ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական պատերազմը ավարտվեց հայկական անվտանգության համակարգի պարտությամբ, և որքան էլ այդ պարտության համար պատասխանատուներ փնտրվեն նոր կամ հին իշխանության շարքերում, ակնառու է, որ հայկական անվտանգությունը ռուսական անկյունաքարեր է դրել իր հիմքում նաև այն հաշվարկով ու ակնկալիքով, որ ինչքան էլ ինտենսիվ և արդյունավետ կառուցվի հայկական պաշտպանական համակարգը, այն չի կարող տեսանելի ապագայում դիմակայել թուրքականի ագրեսիային, եթե լինի այդպիսին: Իսկ Արցախի դեմ պատերազմը թուրքական, ոչ թե ադրբեջանական ագրեսիա էր՝ Ադրբեջանը և ահաբեկիչները գործիք էին: Իսկ ուղղակի, թե անուղղակի էր թուրքական ագրեսիան, իհարկե, նշանակություն ունեցող, սակայն ոչ հիմնարար հանգամանք է: Որովհետև, եթե թուրքական ագրեսիան էր անուղղակի՝ թեև Ադրբեջանի տիրույթից այն լավ էլ ուղղակի էր, ապա պետք է հակազդեցության արդյունավետ անուղղակի դրսևորում լինել նաև հայկական անվտանգության անկյունաքար դիտված Գյումրու ռազմակայանից: Եթե եղել է, ապա փաստորեն ռազմակայանն էլ պարտվել է, եթե չի եղել, ապա փաստորեն ռազմակայանը չի կատարել իր խորքային գործառույթը: Որովհետև, կրկնենք, ռազմա-քաղաքական և ռազմավարական դաշնակցությունը զուտ իրավական կատեգորիա չէ, այլ իրավա-քաղաքական: Բոլորի համար է պարզ, որ հայկական անվտանգության համակարգը ՀՀ սահմանը չէր միայն:

    Միևնույն ժամանակ, հենց այդ մասին ենք տարիներ շարունակ բազմիցս արձանագրել, որ, առերևույթ լինելով հայկական անվտանգային համակարգի երաշխիք, Գյումրու ռազմակայանը իրականում ռեգիոնալ ռազմա-քաղաքական առումով անկենսունակ է: Սրանից չի հետևում, որ այն պետք է հեռացնել Հայաստանից, բայց առաջանում է հարց, թե որն է դրա նշանակությունը, եթե այն Հայաստանում է, սակայն համարժեք չէ հայկական անվտանգային համակարգին և դրա խնդիրներին ու սպառնալիքներին: Այո, Թուրքիան չի մտել ՀՀ սահման, բայց ինչպես տեսնում ենք, դա բացարձակապես բավարար չէ այդ սահմանի անվտանգության համար: Հետևաբար, Գյումրու ռազմակայանը պետք է Հայաստանում տեղակայվի բոլորովին այլ հիմունքներով, եթե այն ավելի շատ պետք է Ռուսաստանին, իսկ Հայաստանին կարող է օգտակար լինել այնքանով, որքանով չի խանգարի ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությանը: Ուրեմն, կամ պետք է այն հարմարեցվի և ժամանակակից ռազմա-քաղաքական իրողությունների համատեքստում ադապտացվի հայկական անվտանգությանը և շահերին, կամ Գյումրում ռուսական ռազմակայանը պետք է տեղակայվի վճարովի հիմունքներով, երբ Հայաստանը տարեկան կստանա որոշակի գումար, որը ինքը կուղղի սպառազինություն ձեռք բերելուն և անվտանգային համակարգը արդիականացնելուն: Իհարկե, այլ հարց է, եթե Մոսկվայում համարում են, որ Արցախում հայերը պարտվել են, բայց իրենք հաղթողների թվում են: Սա էլ իր հերթին բերում է բոլորովին այլ եզրահանգման անհրաժեշտության:


    Comment


    • #32
      Բարդակ էր. մենք այս պատերազմում ուզում էինք պարտվել, Շուռնուխից մեծ վտանգ կարող է սկսվել. Վարդանով

       

      Comment


      • #33
        Պետք է լրիվ նոր բանակ կառուցենք, մոտենանք ՆԱՏՕ-ական չափորոշիչներին. Արտակ Մարկոսյան

        10 Հունվար, 2021


        Առաջին լրատվական-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը:

        2018-2024 թվականների զինված ուժերի արդիականացման ծրագրի համաձայն՝ նախատեսված է Ռազմական ակադեմիայի հիմքի վրա ստեղծել արդիական ենթակառուցվածքներով և ուսումնական ծրագրերով համալրված մեկ միասնական ռազմական համալսարան: Այս փոփոխությունները որքանո՞վ կարող են լինել ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիք: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ:

        – Ես հասկացա, որ, ցավոք, մեր բանակը, որ մենք կառուցել ենք, ներկա մարտի վարման չափորոշիչներին չի համապատասխանում և՛ ուսուցողական, և՛ մարտ վարելու, և՛ կազմակերպչական առումներով, էլ չեմ խոսում զենքի ու սպառազինության մասին: Մենք բավականին հետ ենք մնացել: Եթե խոսենք Ադրբեջանի մասին, այդ երկիրը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտ բանակ էր կառուցել: Ցավոք սրտի, այսօր աշխարհում ռազմական ոլորտում ընթացող միտումներից մենք որոշակի մասով հետ ենք մնացել, այդ թվում՝ կրթական ոլորտում: Մենք կարիք ունենք նորագույն գիտելիքներով հագեցած սպայական կազմի: Հասկանալի է, որ հիմա մարտ վարելու ձևերն են փոխվել, այսինքն՝ եթե խոսենք 5-րդ սերնդի մարտական գործողությունների մասին, ապա պարզ է, որ առաջնային դեր են ստացել դրոնները: Բավական բան է փոխվել աշխարհում, և, ցավոք սրտի, այդ տեսանկյունից մենք բավական հետ ենք մնացել՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը 2 տասնամյակ է՝ իր բանակը կառուցում է ՆԱՏՕ-ական չափորոշիչների հիման վրա՝ ունենալով իր կողքին իր մեծ եղբորը՝ Թուրքիային, որն այդ հարցում իրեն օգնում էր: Ադրբեջանի բանակի սպաների մեծ մասը գիտելիքներ է ձեռք բերում Թուրքիայի ռազմական հաստատություններում, նաև՝ ամերիկյան և եվրոպական, որոնք բոլորն էլ ՆԱՏՕ-ական չափորոշիչներով են գործում:

        Իսկ մեր բանակի սպայական կազմի մեծ մասն ուսում է ստացել Ռուսաստանում: Ես չեմ ուզում ասել, որ Ռուսաստանինը վատն է, բայց հասկանում ենք, որ մեզ ավելի բարձր կարգի գիտելիքներ են պետք ռազմական առումով: Մենք պետք է ձգտենք, որ մեր սպաներն իրենց գիտելիքներով մոտենան ՆԱՏՕ-ական չափորոշիչներին, որոնք ավելի բարձր ստանդարտ են ապահովում, քան ռուսական բանակինը: Այս ամենը հաշվի առնելով՝ մեզ պետք է նոր ուսուցողական համակարգ ստեղծել, որն ավելի բարձր չափորոշիչներ կդնի, նոր նպատակներ, նոր խնդիրներ կառաջադրի: Մենք արդեն հասկացանք, թե ինչ պատերազմ է լինելու: Ցավոք սրտի, մենք մեր զինվորների հերոսական մահվան գնով հասկացանք, թե ինչ պատերազմ կարող է լինել, ամբողջ աշխարհը հասկացավ: Բոլորը մանրամասն ուսումնասիրել են արցախյան երկրորդ պատերազմը, և հասկացել, թե այսօրվա պատերազմներն ինչպես են վարվելու: Սա մեզ համար դաժան փորձ էր, իսկ ուրիշների համար փորձառության աղբյուր էր, որ հիմա իրենք քաղում են և պատրաստվում հաջորդ պատերազմներին: Մենք արդեն տեսնում ենք, որ Իրանը սկսեց ցուցադրել իր ԱԹՍ-ները, ինչը ցույց է տալիս, որ իրենք ևս պատրաստ են այդպիսի պատերազմների: Մենք և կրթական, և բոլոր մնացած առումներով պետք է լրիվ նոր բանակ կառուցենք: Այն բանակը, որ մենք ունենք, մանավանդ կազմակերպչական առումով, ցավոք սրտի, այլևս չի համապատասխանում 21-րդ դարի չափորոշիչներին: Մենք ունեինք սպաներ, որոնք պատրաստ էին ցանկացած իրավիճակում որոշումներ կայացնել, բայց նրանց թիվը քիչ էր:

        Այսինքն՝ մենք անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանող սպաների պակաս ունենք, և այդ ինստիտուտը նախ պետք է զարգացնե՞լ:

        – Բնականաբար: Այդ ամենը ընդհանուր համակարգից է գալիս, օլիգարխիկ համակարգը, որ կա քաղաքացիական կյանքում, կա նաև բանակում: Մենք բոլորս գիտենք և հասկանում ենք, թե ինչ է եղել բանակում, և այսօր կարող ենք ասել, որ զինվորը ինչ-որ չափով ազատագրվել է նախկինում եղած վիճակից: Իսկ նախկինում այլանդակ վիճակ էր տիրում բանակում: Այդ փողային հարաբերությունները, գողական բարքերը, որ տիրում էին բանակում, բնականաբար չէին նպաստելու բանակի մարտունակության բարձրացմանը: Ցավոք, մենք հավատացել էինք, որ ունենք իրոք մարտունակ բանակ: Մենք գիտենք, որ ունենք քաջ, հերոս զինվորներ, հերոս սպաներ, բայց մեզ ասում էին, թե իբր ունենք այնպիսի բանակ, որը կարող է մինչև Բաքու հասնել: 20-25 տարի մեզ դա էին ներարկում, բայց հիմա հասկացանք, որ ունենք քաջ զինվորներ, բայց չունենք նորմալ հրամանատարական կազմ, կամ դա քիչ է: Մենք այսօր հետ ենք մնացել այն չափորոշիչներից, որոնք կան աշխարհում ռազմական ոլորտում: Մենք պետք է հասկանանք, որ ունենք մեկ այլ իրականություն, նաև ժողովրդագրական իրականությունը պետք է հաշվի առնենք: Մենք չենք կարող բազմաքանակ բանակ ապահովել, չենք կարող Ադրբեջանի նման զորահավաքային չափաքանակ ապահովել: Այդ պարագայում մենք պետք է տեխնոլոգիապես լավ զինված բանակ ունենանք, նաև ավելի բարձր գիտելիքներ ունեցող սպայական անձնակազմ: Մեր հետագա քայլերը դրան պետք է միտված լինեն, որովհետև քանակի առումով մենք այսպես թե այնպես զիջելու ենք Ադրբեջանին, էլ չեմ խոսում այն մասին, որ այս պատերազմում Ադրբեջանի հետ կռվում էր Թուրքիան, նաև այլ պետություններ էին միացել:

        Մեր առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի բարձր տեխնոլոգիական և գիտելիքահեն բանակի կառուցումը: Այլ տարբերակ չունենք, քանի որ չենք կարող Ադրբեջանի նման 150-հազարանոց զորք միանգամից նետել մարտի: Բացի դրանից, մենք չունեինք պատրաստի ռեզերվ, մեր խնդիրը նաև ռեզերվն էր: Այո, ունեինք կանոնավոր բանակ, որը կատարում էր իր խնդիրները, բայց պատերազմը շարունակվեց, և պետք էր ռեզերվներ նետել մարտի, իսկ մեր ռեզերվը պատրաստ չէր: Մենք պետք է ունենանք պատրաստ ռեզերվ, որը կկարողանա պետք եղած ժամանակ մտնել մարտի մեջ և կատարել իր խնդիրը: Մեր կորուստների մի մեծ մասը գալիս էր նրանից, որ մեր ռեզերվը պատրաստ չէր, ունակ չէր վարելու այդ կարգի պատերազմ:

        Այնպես որ, խնդիրները շատ-շատ են, բայց նաև հասկանում ենք, որ բանակը զարգացնելու, արդիականացնելու համար գումարներ են պետք, իսկ դրա համար պետք է տնտեսությունը զարգացնելու մասին մտածել: Մենք այլ տարբերակ չունենք, պետք է ունենանք հզոր և ուժեղ բանակ: Մեր գոյության առհավատչյան պետք է առաջին հերթին լինի մեր բանակը: Այո, մենք պետք է ունենանք դաշնակիցներ, բայց եթե, Աստված չանի, կռիվ է լինում, մեր փոխարեն ոչ ոք չի կռվելու: Հետևաբար մենք պետք է թշնամուն գերազանցենք տեխնոլոգիական առումով:

        Comment


        • #34
          Ալիեւը վճարե՞լ է ՌԴ-ին՝ հայերի պարտության կազմակերպման եւ Ղարաբաղի համար

          Lragir.am,
          13.01.2021

          Ռուսական եւ հայկական տարբեր մեդիահարթակներում տեղեկություն էր տարածվում, թե Բաքվի հանցախմբի պարագլուխը 5 միլիարդ դոլար է վճարել ՀՀ եւ Արցախի ղեկավարությանը Ղարաբաղը հանձնելու համար:

          Ներկայում համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Ալիեւը նաեւ 10 միլիարդ դոլար է վճարել ՌԴ ղեկավարությանը՝ հայերի երաշխավորված պարտությունը կազմակերպելու համար: Նշվում է, որ այդ գումարները փոխանցվել են Պուտինի մտերիմ ընկերոջ՝ Իլհամ Ռահիմովի միջոցով, դրանց մի մասը վճարել են ՌԴ-ում աշխատող ադրբեջանցի բիզնեսմենները, մասնավորապես՝ Գոդ Նիսանովը:

          Ճի՞շտ են արդյոք այս տեղեկությունները: Բաքուն միջազգային հարաբերություններում, համենայնդեպս, կիրառում է կաշառելու լայն պրակտիկա: ԵԽԽՎ-ում վերջին տարիներին կոռուպցիոն բացահայտումները դրա վկայությունն են: Երեկ, օրինակ, Միլանի դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց ԵԽԽՎ իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին նախագահն է: Վոլոնտեն մեղադրվում էր 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Լրագրողական հետաքննությունները բացահայտել են բազմաթիվ նման դեպքեր, որոնք առաջիկայում թերեւս իրավական ձեւակերպում կստանան:

          Դե, իսկ Ռուսաստանն իսկական դրախտ է Բաքվի համար: Օրինակ, նույն Իլհամ Ռահիմովը եղել է Պուտին-Ալիեւ-Օրբան գործարքի միջնորդը, երբ հայ զինվորականին գլխատած սաֆարովին Հունգարիան արտահանձնեց Բաքվին: Իսկ Գոդ Նիսանովի վերաբերյալ վերջերս հետաքննություն հրապարակվեց ռուսական հարթակներում, որում բացահայտվում էր, որ նա ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի գրպանն է եւ վճարում է նրա կարիքները: Ի դեպ, Նարիշկինը կարող է ԱԳ նախարարի պաշտոնում փոխարինել Լավրովին:

          Առանձին հիշատակման արժանի է զենքի միջազգային խոշոր առեւտրական, Ռոստեխ պետական ​​կորպորացիայի ղեկավար, Պուտինի մերձավոր շրջանակից թերեւս ամենագլխավորը՝ Չեմեզովը: Նրա եւ Ալիեւի օֆշորային գործարքների վերաբերյալ լրագրողական հետաքննությունն՝ այստեղ: Նշենք միայն, որ 2016-ի ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա էր կանգնած Հայաստանի համար նախատեսված զենքի մատակարարումների ուշացման հետեւում: Չեմեզովը առանցքային դեր է խաղում Իսրայելի հետ Բաքվի գործարքներում:

          Ճիշտ են, թե ոչ 5 եւ 10 միլիարդի վերաբերյալ տեղեկությունները, դժվար է ասել: Համենայնդեպս, մեկն առանց մյուսի բացառվում է: Սակայն, անկախ դրանից՝ ռուս-ադրբեջանական նման հարաբերությունների վերաբերյալ արդեն հրապարակված հետաքննություններ ու փաստեր կան, առաջիկայում կլինեն նոր բացահայտումներ:

          Մինչ այդ, Ռուսաստանն ու Բաքուն ահռելի գումարներ են հատկացրել հակահայկական նոր քարոզչության համար: Զուգահեռ, ՌԴ-ում իշխանության տրանզիտի փուլում մեծանում են արտահոսքերը, որը կապված է տարբեր խմբավորումների պայքարի հետ:

          Comment

          Working...
          X