Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Analysing reasons of past defeats: The fall of Kars

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Analysing reasons of past defeats: The fall of Kars

    Կարսից միայն մի քանի վերստի վրա կանգնած էր ամբողջ մի թարմ գունդ, մատնված կատարյալ մոռացության
    • Lragir.am
    • Հասարակություն - 09 Հուլիսի 2017,


    1920 թ. հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին հայկական բանակի կազմալուծման և երկիրը թուրքերին առանց դիմադրության զիջելու պատճառները դեռևս սպասում են լուրջ հետազոտման և վերլուծության: Մենք այստեղ բերում ենք այդ դեպքերի ականատես և անմիջական մասնակից, 1919-1920 թթ. Կարսի քաղաքացիական նահանգապետ գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերից պահպանված մի հատված (ՀԱԱ, Ֆ. 477, ց.1, գ.11, թթ. 1-8, բնագիր, ձեռագիր:)


    Հուշերի այս հատվածում նահանգապետն անդրադառնում է այն քաոսային իրավիճակին, որ տիրում էր Կարսի մարզում, իսկ ավելի կոնկրետ` մարզում տնտեսական ու ռազմական կարևոր նշանակություն ունեցող Զարուշատ գավառակի Միլիք-քյոյ գյուղի տարածքում: Որտեղ տեղակայված մարտունակ հայկական գունդը, չստանալով որևե հրահանգ զորախմբի հրամանատարությունից, չունենալով նրա հետ ոչ մի կապ և մատված լինելով հրամանատարության կողմից փաստացի մոռացության, թշնամուն դիմադրություն ցուցաբերելու փոխարեն ինքն է մատնվում խուճապի և ռազմաճակատի փոխարեն համալրում է դեպի Ալեքսանդրապոլ փախչող զանգվածի շարքերը:



    Եկեք ընթերցենք փաստաթուղթը:


    Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր


    ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ


    Հուշեր`Մելիք-քիոյ գյուղի, Զարուշատ գավառակի և զինվորական հրամանատարության կողմից Մելիք-քիոյի հետևակ գնդերը անուշադրության մատնելու մասին (1922)


    Ճանապարհից դուրս, դեռ դալար դաշտերով սփռված էր ոչխարը, տաւարը և նորա շուրջը նոցա տէրերը՝ գիւղացիներ, քաղաքացիք և բազմաթիւ զինվորներ այս և այն զօրամասից:



    Մէլիք-քեօյ այդ տարածութեան այն մեծ հանգոյցն է, ուր խճուղին բաժանվում է երեք ճիւղի: Մէկը անցնում է դէպի Մերդենեկ, Օլթի, միուսը տանում է դէպի հռչակաւոր Ջելաուս և այնտեղից Կարսի նահանգի ալպիկ երկինքը՝ Սախկալ-Թութանի վերայով Արդահան: Բայց խճուղու այս ճիւղը ևս ունի իր շերտաւորումը: Ջելաուզից այդ սքանչելի ճանապարհի մի ճյուղը անցնում է դէպի Սախկալ-Թութանի անվանի ջրվէժը, իսկ միուսը գլորվում, գնում է դէպի Զարուշատ և այնտեղից, Ճըլդեր լճի ֆանտաստիկ եզերքով և վերջապէս անտառապատ անցքով անցնում է Արդահան, Ախալցխայ և Ախալքալաք:



    Այդչափ հարուստ և բազմատեսակ են Կարսի նահանգի խճուղիները: Մէլիք-քեօյ անվանի է իր անցեալում:



    Այդ գիւղը Զարուշատ գաւառակի դարբասն է: Կարսի նահանգում հազիւ կարելի է գտնել մի այլ վայր, որ աւելի բերրի լիներ, առատ և աւելի քաղցրալից ջրերով համեմված:



    Բազմաթիւ չայեր ու ջրեր, սրընթաց և զանxգահար փախչում են այդ ձորով դէպի արևելք և այս և այդ բոլոր դրական և գեղարուեստական տվեալները ստեղծել են Մէլիք-քեօյի հռչակը Կարxսի նահանգում: Եւ երկրի նախկին տէրերը, մէլիքները, այստեղ ապրելով, այստեղից էին իշխում դէպի Զարուշատ:



    77 թվին, գրաւելով Կարսի նահանգը, ռուս իշխանութիւնը ուզեց ամենից առաջ ապահովել իր թիկունքը, ռուս գաղութներ հաստատելով հարxկաւոր տեղերում: Եւ հռչակաւոր Մէլիք-քեօյ, երկրի այդ արտօնված վայրը, Վանանդի աչքը, բնակեցվում է ռուս աղանդաւորներով:



    Թէև մենք շատ հեռացանք մեր ասելիքների իմաստից, բայց ես այնուամենայնիւ հարկաւոր եմ համարում պատկերի ամբողջութիւնը սպառելու համար, մի երկու խօսք էլ ասել Զարուշատ գաւառակի մասին:



    Այդ գաւառակում բնակվում էին բացառապէս քրդերը և հայերը: Արևը կարծես չի հեռանում այդ չքնաղ լեռնաշխարհից և ջերմալից շոյելով նորա սարալանջերը, նա ստեղծում է այստեղ չքնաղ բուսականութիւն և առատ անձրևում կեանքի վաxյելքxները: Դեռ հեռաւոր անցեալում այդ գաւառակը մեծահարուստ երկրի հռչակ ուներ և նորա տերը, այդ վայրի անվանի Մէլիքը, նշանելով իր աղջկանը, այդ գաւառակը օժիտ է տալիս նորան, անվանելով այդ ընծան Զար-նշան, գոհար, ոսկու նշան... Յետագայիւմ դարերի առանցքում, Զար-նշանը աղաւաղվում է ժողովրդի բերանում, չէ՞ որ էլ աղզը-ջվալ՝ աղզը-ասում են մեզանում և մեր օրերում այդ գաւառակը անվանվում է արդէն Զարուշատ: Այդչափ մեծ և այդչափ թանկարժեք էր այդ գոxհարը, որ երկրի իշխանը օժիտ է տալիս իր աղջxկանը: Այդպէս է այն հարուստ և գեղածիծաղ վայրը, որով այսօր անցնում գնում էր հայ գաղթականութիւնը և հայկական թշվառ բանակը, անփառունակ և բարոյեապէս իսպառ ջարդված...



    Բայց շարունակենք մեր պատմութիւնը: Մէլիք-քեօյիւմ, հայկական զօրաբանակի դեսլօկացեայով, կանգնած էր այդ օրը հայկական հետևակ գնդերից մէկը: Գնդի հրամանատարին ես հանդիպեցի գիւղի կենտրօնում: Նա շփոթված և այլայլված մարդու տպաւորութիւն էր թողնում: Գնդապետն էլ հեռաxխօսային կապ չունէր Կարսի հետ, նա չը գիտէր, թէ ի՞նչ էր կատարվում Կարսում, ի՞նչ պէտք է լինէին իր անելիքները...



    Նա տեսնում էր իր առաջ ժողովրդի սարxսափահար լափինը, որ անվերջ ծփում անցնում էր, նա տեսնում էր զինվորների և սպաների բազմաթիւ խմբեր, զենքի բոլոր տեսակի ներկայեացուցիչներ, որոնք անկարգ և հեղեղալից, նոյնպէս անցնում, գնում էին: Նա տեսնում էր, թէ ինչպէս իր գունդն էլ, այդ հազարանոց մեծ զօրամասը, վարակվելով երերուն և խուճապ մթնոլորտում, տատանվում և պարտվում է իր նախնական տրամադրուxթիւնxներում:



    Եւ երբէմն հրամանալից այդ գնդապետը, հսկայ, պարթև և կրակոտ, մի ակնթարթում մարում և ընկճվում է...



    Ո՞ւր է ծփում ժողովրդի այդ անվերջ և անծայր լափինը, ուր է փախչում այդ բազմաթիւ զինվորութիւնը, գոռում էր ինքը իրան հարցնելով, կանգնած մեծ ճանապարհի վերայ, քաջարի գնդապետ Իշխանեան...



    Բայց մարդկային հեղեղը անցնում գնում էր և գնդապետ Իշխանեան զգում էր, որ նորա թիxկունքում չը կայ այլևս պետական և անվճռաբեկ հեղինակութիւնը...



    Եւ դուք տեսնում եք, որ մինչ Կարսում Կաղզմանի գաւառապետ Ժամհարեան ստիպված էր իր վերայ վերցնելու վագզալի շրջանում հրամանատարելու պարտաւորութիւնները և զոհ գնալու այդ առանցքում, Կարսից միայն մի քանի վերստի վերայ կանգնած էր ամբողջ մի թարմ գունդ, մատնված կատարեալ մոռացութեան: Շտաբը կորցրել էր թելը և մոռացել, երևի, իր ձեռքի տակ եղած ոյժերի մասին: Եւ այդ թարմ գունդը, պատրաստ գրոհի, ոչ կապ ուներ կենտրօնի հետ և ոչ հրամաններ իր անելիքների մասին: Եւ հրամանատար այդ ոճրալից վերաբերմունքի մթնոլորտում բնականաբար պետք է սօդօմ ստեղծվեր:



    Այդ միջոցում, հայ թշվառ գաղթականներից մէկը, տեսնելով ինձ, աղաղակով նետվեց առաջ և գանգատվեց, որ մի քանի րոպէ առաջ զինվորներից մէկը խլեց իր ձին, նստեց ու փախաւ: Իմ պաշտօxնեաներից մէկին ես յանձնարարեցի պարզել աւազակ զինվորի ով լինելը և յայտնել գիւղի կօմենդանտին: Եւ դառնութեամբ պէտք է աւեxլացնեմ, որ մինչև Աղէքսանդրապօլ հասնելս ինձ վիճակված էր մի քանի այդօրինակ գանգատներ ընդունել: Այդպէս էր մթնոլորտը այդ խուճապ և շփոթ օրերում: Մի 2 ժամից յետոյ մենք հասանք (առկա է տեքստի խզում)



    ... հրամանատարութեան ամօթը և ուղղում է ատրճանակը դէպի իր ճակատը...



    Անմիտ ու աննպատակ գնդակ, իհարկէ, բայց նա պարզում է անկեղծ հոգեբանական վերապրումxների մի աշխարհ և դարձեալ մի ապացոյց է բերում մեզ ասելու, թէ որչա՞փ ոճրագործ էր մեր բարձր հրամանատարութիւնը: Այդչափ մեծ զօրաբանաxկով և Կարսի ահռելի ամրութիւններով հանդերձ նա ստեղծեց եզակի սօդօմ: Եւ պատմութեանը մնում է ցաւել միայն, որ մեզ չը վիճակվեց գէթ Սեդան ունեxնալ: Մեզ խորթ և ապիկար հրամանատարութիւնը առաջ բերեց ամօթալից մի սօդօմ միայն, զրկելով հայկական քաջութիւնը կռվելու և պատերազմի դաշտում ընկնելու մեծ պատվից:



    Սեպուհ, կարօտ կրակի և արեան, մինչև ի վերջը պահվեց թիկունք


    ԱրխիվայինձեռագիրըմուտքագրելէԱնուշՀամբարձումյանը

  • #2
    Կարսի հանձնումն ու պետականության կորուստը Կարսի նահանգապետի հուշերում

    • Lragir.am
    • Հասարակություն - 30 Հուլիսի 2017

    ՍևրըևՎիլսոնըայնմոգականպատկերներնէին, որոնցշուրջըհամախմբվումէինհայկականբոլորվերապրումները


    Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերի այս հատվածը (ՀԱԱ, Ֆ. 477, ց.1, գ.5, թթ. 1-5, բնագիր, ձեռագիր:)ժամանակագրական առումով առնչվում է 1920 թ. մայիսի վերջին տասն օրերին: Դա այն ժամանակաշրջանի մի հատվածն էր, երբ մի կողմից, հայությունն արդեն տեղյակ էր Սևրում ստորագրվելիք պայմանագրից և ԱՄՆ Նախագահ Վիլսոնի իրավարար վճռից և անհրաժեշտություն էր առաջացել պատրաստել և հարմարեցնել պետական և իշխանական կառավարչական համակարգը այդ սպասվելիք իրադարձություններին համապատասխան: Մյուս կողմից, հայկական զինված ուժերին այդ օրերին հնարավորություն էր ընձեռնվել գրավելու և Հայաստանի Հանրապետությանը միացնելու նաև Օլթիի տարածաշրջանը: Կարսի նահանգապետը մեզ հետ է կիսվում այդ օրերին Կարսի նահանգում հայկական զինված ուժերի գործողությունների և ծավալված այլ իրադարձությունների մասին:



    Եկեք ընթերցենք ներկայացվող տեքստը:


    Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր


    ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ



    ՀՈՒՇԵՐ



    (1922)



    Ես իմ հոգու ամբողջ թափով ձգտում էի սպառել հրապարակի բոլոր կարևորագոյն պահանջները և հարցերը և հեղեղում էի կառավարութիւնը իմ գրաւոր, հեռագրական զեկուցումներով ու նախագծերով երկրի դատաստանական, տնտեսական, վարչական, ֆինանսական, զինվորական, կրթական և այլ բազմատեսակ պէտքերի մասին: Բայց իմ այդ բազմաթիւ դիմումներս մնում էին գրեթէ անպատասխան և ինձ պէտք էր այդ պատճառով հանդիպել Երևան անձամբ տեսնվելու կառավարութեան անդամների հետ, նորից և նորից պարզելու, որ մենք պէտք է զբաղեցնենք երկիրը քաղաքացիական զառանցանքներին վերջ տալու համար: Բացի այդ, մենք ներգաղթի նախօրեակումն էինք:



    Սևրը և Վիլսոնը այն մոգական պատկերներն էին, որոնց շուրջը համախմբվում էին հայկական բոլոր վերապրումները, իսկ այդ մեծ և երկար ճանապարհը պէտք ունէր նախապատրաստական աշխատանքների: Մենք պէտք է անցնէինք աւետեաց երկիրը ոչ հանպատրաստից, այլ կոպած շարքերով և ներդաշնակ քայլերով: Պէտք էր ստեղծել երկրի վարչութիւնը, կառավարչական անհրաժեշտ մարմինները, պէտք էր գէտ ուրուագծել այն բարդ մեքենան, որ պէտք է իշխէր և կառավարեր այդ վիլաեթները: Ի հարկէ, Կարսի նահանգապետը անմիջական կապ չունէր այդ մեծ աշխատանքների հետ: Բայց Կարսի նահանգը այն դարբասն էր, որով պէտք է կատարվէր այդ ներգաղթը, Կարսի պլատոյիւմ խմբվել ու լճացել էր թիւրքահայութեան 200 հազարանոց գաղթականութիւնը, Կարսի նահանգը կապված էր մեզ յատկացված բոլոր վիլաեթների հետ իր անցեալով ու ներկայով: Մեր ներգաղթը, վերջապէս, պէտք է կատարվեր քրդերի միջով, այն քրդերի, որոնց ցեղակիցները և ազգակիցները ապրում և թափառում են Կարսի լեռներում: Կարսի նահանգապետը կանգնած էր այդ մեծ անցուդարձի կենտրոնում, նա որոշ չափով տեղեակ էր երկրի անցեալին և ներկային և որպէս կառավարութեան գերագոյն ներկայացուցիչ այդ սահմաններում, նա աւելի քան ով և իցէ բարձր պաշտօնեաներից շահագրգռված էր երկրի ապագայ սահուն ընթացքում:



    Այդ բոլոր տվեալների յիման վերայ ես կարծում էի, որ կառավարութիւնը իմ մասնակցութեամբ կը մշակէ իր ապագայ անելիքները այդ ուղղութեամբ և ես բոլոր գրաւոր և բանաւոր նիւթերով 20 թվի մայիսի 20 մեկնեցի Երևան: Որչափ և տարօրինակ թվի այդ, ես չէի կարողանում հեռանալ նահանգի սահմաններից և այն պատճառով, որ սկզբից և մինչև Կարսի անկումը ես օգնական փոխ-նահանգապետ չունէի:



    Կառավարութիւնը, ըստ երևոյթին, չէր կարողանում համապատասxխան թեկնածու գտնել այդ պաշտօնի համար, բայց միւս կողմից, ինձ թվում էր, նա չէր էլ մտահոգվում այդ խնդրով:



    Իրերի ընթացքը Կարսի նահանգում հէնց սկզբից շատ հարթ էր, կառավարութիւնը բաւական էր բարեյաջող դասաւորված պայմաններով և միանգամայն հաւանութիւն տալով իմ կառավարչական կուրսին, նա, պէտք է խոստովանել, չէր էլ միջամտում նահանգի վարչական ներքին անցուդարձին:



    Մինիստր նախագահ Խատիսեան, անցնելով վերջի անգամը Կարսի նահանգը և տեսնելով, որ փոխնահանգապետի պաշտօնը սկզբից և եթ թափուր է, ասաց ինձ ինչու օգնական չէք հրաւիրում Ձեզ համար, այդ հնարաւորութիւն կըտար Ձեզ հաճախ Երևան գալու: Իսկ մենք, աւելացրեց պրիմիերը, շատ անգամ պէտք ունենք խորհրդակցելու Ձեզ հետ: Ես բացատրեցի կառավարութեան նախագահին, որ ես ամիսների ընթացքում դիմել եմ մի երեք անձնաւորութեան, առաջարկել եմ նոցա Կարսի փոխնահանգապետի պաշտօնը, բայց նոցանից ամէն մէկը, այս և այն պատճառներով, հրաժարվեցին: Իսկ կառավարութեան առաջ ես այդ առիթով չեմ միջնորդել, որովհետև տեսնում էի, որ կենտրօնն էլ պաշտօնեաներ չունի:



    Ինչ և իցէ, ես մեկնեցի Երևան այն օրերում, երբ գեներալ Փիրումով և Յովսէփեան, պատրաստվելով Օլթի անցնելու, իրաւունք էին ստացել Երևանից կանոնաւոր զօրքը կամաւորական խմբերով ուժեղացնելու: Գեներալները, իրանց ապագայ դափնիքը աւելի բարձր գնահատելու համար, զեկուցել էին բարձր հրամանատարութեանը, որ դէպի Օլթի մարզը շատ վտանգաւոր է և չէ կարող ի կատար ածվել նոցա հրամանատարութեան տակ գտնվող բանակով միայն: Կառավարութիւնը համաձայնվել էր և պատշաճ վարկեր էր բացել գեներալներին: Օգտվելով այդ առաձգական իրաւունքներով, գեներալները իրանց շուրջն էին ժողովել բոլոր թոկից փախած բախտախնդիրներին և նոցանից ժամանակաւոր խմբեր կազմակերպել:



    Օգտվելով նահանգապետի Երևան մեկնելուց, այդ լրացուցիչ զօրամասերը, անպատասխանատու, իհարկէ, թոյլտվութեան յիման վերայ, յարձակվեցին նահանգի զանազան մասերում քուրդ և թուրք գիւղերի վերայ, թալանեցին գիւղերը, քշեցին նոցա տաւարն ու ոչխարը և շտաբում բաժան-բաժան արեցին...



    Թուրքերը և քրդերը տեսնում էին, իհարկէ, որ այդ թալանչիները զինվորներ են և նրանք իրաւունք ունէին հաւատալու, որ թալանը կազմակերպված է զինւորական բարձր իշխանութեան գիտութեամբ: Այդ չտեսնված թալանների մասին ես Երևանում մի շարք հեռագրներ ստացայ Կարսից, և ստիպված էի շուտափոյթ վերադառնալ Կարս, տեսնելով, որ օգտվելով իմ բացակայութիւնից, գեներալները հրդեհել են նահանգը: Բայց շատ հետաքրքիր է, որ գեներալները իրաւունք էին համարել իրանց միջամտելու Երևանում և այդ խնդրում: Գեներալ Փիրումով հեռագրում էր Սպարապետին, որ ադմինիստրացիաի անհոգութեան պատճառով թալանը մեծ ծաւալ է ստացել նահանգում: Բայց գեներալը չէր բացատրում, իհարկէ, որ այդ թալանը կազմակերպել էին այն խմբապետները, որոնք ուսադիրներով պճնված, կամաւորական խմբեր էին կազմել իբր թէ դէպի Օլթի անցնելու համար: Վերադառնալով Կարս, ես մեծ զեկուցում ուղարկեցի այդ առիթով ներքին գործերի Մինիստրին, բայց Ռուբէն փաշան անուշադիր թողեց և այդ գրութիւնը:


    Արխիվային ձեռագիրը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը

    Comment


    • #3
      Եւ շատ հասկանալի հոգեբանական առանցքում մեր զօրաբանակը չէր կարող կռվել և յաղթել

      • Lragir.am
      • Հասարակություն - 04 Օգոստոսի 2017,

      Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ. 477, ց.1, գ.5, թթ. 7-19, բնագիր, ձեռագիր:) , որը նախորդ հրապարակված նյութի շարունակությունն է, հեղինակը ներկայացնում է իր տպավորությունները 1920 թ. մայիսի վերջերին երկրի Կառավարություն կատարած այցի, Կառավարության Նախագահի և զորաց նախարարի հետ ունեցած հանդիպումների մասին:



      Եկեք ընթերցենք փաստաթուղթը:
      Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր


      ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ


      ՀՈՒՇԵՐ

      (1922)


      Բայց դառնանք իմ Երևանի այցին (առկա է տեքստի խզում)


      ...նահանգապետին և անցնելով Մինիստր նախագահի դահլիճը, ես բռնված էի հայրենի պարծանքով: Ինձ չէր ճնշում այլևս կայսերական բռնալից գերիշխանութիւնը, այդ ապարանքը այն տաճարն էր, ուր իջել և թառել էին մեր դարաւոր երազները և ինձ թվում էր, որ ես մէկն էի այն բազմաթիւներից, որոնց համար և քաղցր և ախորժալի է հայրենի իշխանութիւնը:



      Այսպէս էին իմ վերապրումները, երբ ես հանդիպեցի հայկական պրեմիերին:



      Համօ Յովհանջանեան ոչ միակն Մինիստր նախագահն էր, նա դաշնակցութեան առաջի քրմապետն էր և կուսակցութեան սրբազնագոյն խորանի երդվեալ պահապանը:



      Եւ ինձ թվում էր, որ Կարսի նահանգապետի ունկնդրութիւնը կը տևի մի քանի ժամ, որ ես նորից ու նորից կանցնեմ նորա մօտ և կը բաւարարեմ իմ բոլոր դիմումներս:



      Բայց հեղինակութիւնը և հմայքը խոշորալից են միայն որոշ տարածութեան վերայ և այդտեղ է, երևի, տեսողութեան մեծ գաղտնիքը:



      Համօ Յովհանջանեան համեստ և ամօթխած էր, նա շատ քաղաքաւարի էր, շատ դելիկատ, անտեղի զգոյշ և այդ բոլոր փափակալից գծերով սպառվում էր հայկական նոր պրիմիերի ուրուագիծը:



      Բայց ինձ շատ զարմացրեց, որ դաշնակցութեան գաղտնիքների այդ լիազօրը ոչ մի հետաքրքրութիւն ցոյց չը տվեց դէպի այն բոլոր խնդիրները, որ ես աշխատում էի, առանց հարցերի, շարելու նորա առաջ: Նա լսում էր իմ զեկուցումը կարծես յակամայից, որպէս մի անցնող ցրոյց և ես չէի տեսնում, որ իմ բազմատեսակ յայտարարութիւններս մեր կառավարչական և պետական անցուդարձից, համակ էին պրիմիերի ուշադրութեանը և առաջ բերէին հասկանալի տրամադրութիւն և վճռալից կորով:



      Մեր տեսակցութիւնը տևեց գուցէ մի կէս ժամ, պրիմիերը խոստացաւ հրաւիրել ինձ Մինիստրների խորհրդի հերթական նիստին, իսկ ինքը ոչ մի ակնարկ անգամ չարտայայտեց, թէ հետաքրքրվում է Կարսի նահանգով և այն բոլոր խնդիրներով, որոնց մասին ես այնչափ գրել և հեռագրել եմ Կարսից:



      Եւ ես թողեցի Մինիստր-նախագահի առանձնասենեակը և հիասթափված և ընկճված...



      Որպէս դաշնակցական առհասարակ և որպէս գաղափարական գործիչ, մասնաւորապէս, Համօ Յովհանջանեան անբիծ համարում ունի և նա մէկն է իր այն ընկերներից, որին բոլորը սիրում են և որի մասին եկու կարծիք չըկայ այդ իմաստով:



      Որպէս ժառանգական պահպան դաշնակցութեան պատգամների, Համօ գուցէ անփոխարինելի է իր երդվեալ հաւատարմութեամբ, բայց որպէս նախագահ կառավարութեան, նա մի թիւրիմացութիւն էր, եթէ չասենք աւելի:



      Հանրապետութեան երկունքի օրերում, հաւասարակշռութիւնը կորցնելով, դաշնակցութիւնը ուզեց փրկել դրութիւնը հայդուկ հմայքով և իր բիւրօն կառավարութիւն յայտարարելով, նա դէպի նախագահի բազկաթոռը մղեց դաշնակցութեան հլու և հպատակ Համօին...



      Համեստ և ամօթխած, Համօ խոնարհվում էր կուսակցութեան որոշումի առաջ անվերաբեր էր վերապրումներին, բայց նա քաշում էր այդ չարաբախտ լուծը միայն իր պատասխանավութեամբ, բայց ուրիշների գերիշխանութեամբ...



      Խմորվում էր մեծ դրամատիկ հանգոյծ և այդ կապանքը դառնալից լուծելու վիճակ էր ընկել այն մարդուն, որ գուցէ աւելի քիչ, քան ով և իցէ, պատասխանատու էր դաշնակցութեան մեծ և փոքր սխալների համար...



      Այդպէս էր իմ տպաւորութիւնը պրիմիեր Համօ Յովհանջանեանի հետ տեսակցութիւնից յետոյ:



      Աստիճանական հերթով, ես պէտք է այցելէի այնուհետև ներքին գործոց Մինիստրին, որ միևնոյն ժամանակ և Զօրաց Մինիստր էր: Երբ Ալ Խատիսեանի իրաւակարգային կուրսից յետոյ հայրենիքը վտանգի մէջ յայտարարվեց, Ռուբէն փաշան ընդգրկեց այդ երկու նշանաւոր Մինիստրութիւնների պորտֆիլները:



      Այդ մինիստրի հետ էլ ես ծանօթ չէի: Նորա մասին ես շատ բան էի լսել, ասում էին, որ նա խելոք և լուրջ դաշնակցական է, համեստ, եռանդոտ և որպէս րադիկալ դաշնակցական` շատ վճռալից: Բայց այդ բոլորը չէր կապվում նորա Մինիստրական ընթացքի հետ և ես տարուբերվում էի այդ կարծիքների և փաստերի առանցքում: Ասում էին, որ փաշան <<զբաղվում է>> գլխաւորապէս <<զինւորական>> գործերով, իսկ երկրի ներքին գործերը երրորդական են և ոչ շտապ համարելով, նա յանձնել է իր աշխատակիցներին, իրան վերապահելով միայն Մինիստրի զրահը և հմայքը: Այսպէս թէ այնպէս, ես պէտք է ներկայանայի այդ Մինիստրին, բացի այն, որ թէ ներքին և թէ զինվորական բազմաթիւ կարևորագոյն խնդիրների մասին ես նորից պէտք է բանակցէի Մինիստրի հետ, ի նկատի առնելով, որ իմ բազում գրաւոր զեկուցումներս և հեռագրներս մնում էին անպատասխան: Բայց իմ առաջի այցը այդ օրերի ամենակարող մարդուն անյաջող էր: Մինիստրը չընդունեց ինձ, առարկելով, որ <<զբաղված է զինվորական գործերով>>:



      Ի հարկէ, Կարսի նահանգը, Հայաստանի կարևորագոյն այդ տարածութիւնը և Հանրապետութեան գրեթէ կէսը, եթէ ոչ աւելին, չէր կարող նշանաւոր <<ռազմագէտի>> հոգսերում նախամեծար տեղ գրաւելու հաւակնութիւն ունենալ, բայց և այնպէս ես կարծում էի, որ գէտ քաղաքաւարութիւնը պահանջում էր մի երկու րոպէով ընդունել Կարսի նահանգապետին, որ գալիս էր մայրաքաղաք առաջի անգամ և որ Մինիստրի հետ նոյնիսկ պատիւ չուներ ծանօթ լինելու:



      Մեր <<յեղափոխական>>, <<դեմոկրատ>> և սանձարձակ օրերում իմ այդ էտիկ պահանջը գուցէ և ժամանակակից չէր, բայց ես բոլորել էի հիսուն տարիս օրինական և դելիկատ շրջափակում և այդ բոլոր միտումներով մինիստրի այդ պատասխանը ոչ միայն տարօրինակ էր թվում ինձ, այլև չէր պարփակվում իմ հասկացողութիւններում:



      Միւս օրը ես պէտք է տեսնվէի Մինիստրի հետ ներքին գործոց Մինիստրութեան շէնքում և նա ընդունեց ինձ աւելի քան մի ժամ սպասել տալուց յետոյ:



      Թէ ի՞նչ կուսակցական, ռազմական և պետական մեծ գործերով էր զբաղված այդ օրերի Հայեաստանի այդ մեծ պետական դէմքը, մեզ՝ մահկանացուներիս համար այդ անիմանալի է իհարկէ:



      Վերջապէս, երկար սպասելուց յետոյ դահլիճի ընկերվար մթնոլորտում, ես արժանացայ, վերջապէս, տենչալի ունկնդրութեան:



      Առաջի հանդիպումիս տպաւորութիւնը ասում էր ինձ արդէն, որ Կարսի նահանգը շատ քիչ է հետաքրքրում ամենակարող մինիստրին, բայց այնուամենայնիւ ես ինքս սկսեցի զեկուցումս, տեսնելով մինիստրի անվերաբեր տրամադրուxթիւնը:



      Որչափ և տրամադրված չը լինէր Ներքին գործերի մինիստրը զբաղվելու Կարսի նահանգի շատ կարևոր և շատ լուրջ գործերով, Կարսի նաxհանգապետը այնուամենայնիւ օգտվում էր դէպքից գէթ թռուցիկ կերպով կրկնելու այն բոլորը, ինչ որ նա արծարծել է իր բազմաթիւ գրութիւններում: Բայց այդ միջոցում մատուցարանի վերայ բերեցին մինիստրի համար միայն նախաճաշիկ և նա շատ ախորժելից զբաղվեց նորանով:



      ... Ես շարունակում էի, իհարկէ, զեկուցումս, երբեմն կանգ էի առնում, ցանկանալով գէտ դորանով մի րոպէ հեռացնել Մինիստրի ուշադրութիւնը, ըստ երևոյթին համեղ, նախաճաշից, բայց մեր <<ռազմագէտը>> շարունակում էր իր գործը և միայն երբեմն թափահարում պետական հոգսերով ծանրաբեռնված գլուխը, թէ որպէս նշան իր ուշադրութեան դէպի իմ զեկուցումս և թէ որպէս հաւանութիւն իր ախորժելից ուտելիքի...



      Ես չըկարողացայ հասկանալ, հետաքրքրվում էր Մինիստրը երկրի որևէ գործերով, արդեօք:



      Իմ ժամուկէս զեկուցման ընթացքում նա լուռ էր և ես ակամայ կրճատեցի իմ ասելիքներս, դելեկատ, փափուկ դրութիւնից դուրս գալու համար... Որպէս ասիստենտ իմ ունկնդրութեան, իմ դիմաց նստած էր ներքին գործերի Մինիստրի օգնական Սահակ Թորոսեան: Հրապարակի ակտիւ դէմքերի թվում Թորոսեան մէկն էր այն անձնաւորութիւններից, որոնք ամօթխած և համեստ շրջապատում փարբակում են անկաշառ ազնվութիւն և զգայուն, անկեղծ ազգային գործով: Թորոսեան ևս լուռ էր ամբողջ ժամանակը, բայց ինձ թվում էր, որ նա իր պատրօնի փոխարէն լաւ չէր զգում իրան: Եւ որչափ անվերաբեր էր դէպի նահանգապետի զեկուցումը Մինիստրը, այնչափ լարված ուշադրութեամբ էր լսում ինձ նրա օգնականը:



      Երբ ես բարձրացայ տեղիցս, Մինիստրը ասաց, որ նա վճռել է հեռացնել Կարսի նահանգից գեներալ Յովսէփեանին և ցանկութիւն յայտնեց դարձեալ խօսելու ինձ հետ: Եւ ինձ այն ժամանակ թվաց, որ նա մինչ այդ լսում էր, իսկ յետոյ կը խօսի: Մինիստրը խնդրեց ինձ այցելել իրան նոյն շէնքում երեկոյեան ժամի հինգին:



      Իմ երկար տարիների պաշտօնաւորութեան ընթացքում ես շատ սիրել եմ ճշտութիւնը և երբեմն առիթ չեմ տվել սպասելու ինձ ոչ միայն իմ իշխանաւորներին, այլ և ինձ ենթականերին: Եւ առանց 10 րոպէի հինգը ես արդէն Մինիստրի ընդունարանումն էի: Բայց Մինիստրը չը կար, իհարկէ, ես սպասեցի նորան մինչև ժամի 5, բայց անցաւ և վեցը, իսկ մինիստրը դարձեալ չը կար և նորա գալու մասին ոչ ոք որ մի տեղեկութիւն չունէր:



      Եւ թողնելով Մինիստրական ապարանքը, ես չէի կարողանում բացատրել ինձ - կօշմար է այդ, թէ հայկական հայդուկ իրականութիւն...



      Միւս օրը, պատահմամբ նոյն շէնքում հանդիպելով ինձ, Ռուբէն փաշան ասաց.- Ախ, ես միայն յիմայ եմ մտաբերում, որ ժամադիր էի արել Ձեզ, մոռացայ...



      Եւ այդ ասում էր այն մարդը, որ հաւակնութիւն ունէր երկու Մինիստրութիւն կառավարելու...



      Ինձ ոչինչ չէր մնում ասելու, ես ոչ մի տրամադրութիւն էլ չունէի այնուհետև տեսնվելու այն մարդու հետ, որ ոչ միայն այդչափ բոբիկ էր պետական-կառավարչական գործերում, այլ և հասարակ և տարրական քաղաքաւարութեան իմաստում:



      Բայց այդ օր, Մայիսի 28, Հայաստանի Հանրապետութեան տարելիցի օրը, երբ ես պատրաստվում էի անցնելու կառավարչական ապարանքը, Կարսից ես ստացայ հետևեալ ծածկագիր պաշտօնական հեռագիրը.- <Գեներալ Յովսէփեան իր կամաւորական խմբերի առաջնորդ Մուրադխանին իր աւտօմոբիլով ուղարկել է Արդահան գնդապետ Կադիմովին սպանելու համար: Հաճեցէք անյապաղ միջոցներ ձեռք առնել>:



      Այդպիսով, ինչպէս տեսնում էք, Կարսի գեներալները ուզում էին լիուլի կերպով օգտագործել նահանգապետի նահանգից բացակայութիւնը - նրանք թալանել տվեցին քուրդ գիւղերը և հեռագրեցին, որ Կարսի ադմինիստրացիան թոյլ է: Միւս կողմից, օգտվելով դէպքից, նրանք մահափորձ կազմակերպեցին այն Կադիմովի վերայ, որին նրանք այդքան ժամանակ անհետևանք ամբաստանում և հալածում են: Այդ երկու մեծ գեներալները ուզեցին մի անգամից տապալել Կարսի նահանգապետին: Ստանալով այդ ծածկագիր հեռագիրը, ես շտապեցի Մինիստր նախագահի մօտ: Այդ միջոցում պրիմիերի առանձնասենեակումն էին Ռուբէն փաշա և երկրագործութեան Մինիստր Վրացեան: Հաղորդելով նոցա ստացված տեղեկութիւնը, ես բացատրեցի, որ Կադիմովի սպանութիւնը թուրքութեան կենտրոնում կարող է մեծ բռնկում առաջ բերել նահանգում, որի առաջ կը նսեմանայ մեր Նախիջևանի պատմական նահանջը և խնդրեցի հեռագրական միջոցներ ձեռք առնելու այդ կեղտոտ և երկրի իշխանութեան համար այդչափ առատաւորիչ դաւի առաջն առնելու համար: Թէ ինչպէս զգաց իրան <<Զորաց և Ներքին գործոց Մինիստր>> Ռուբէն փաշան` չը գիտեմ, բայց խմբապետ Մուրադխանին նա հեռագրով պահանջեց Երևան: Ես չը գիտեմ, իհարկէ, թէ ինչպէս բացատրվեցին այդ հերթական իշխանագործութեան մասին, այդ երկու <<ընկերները>>, ես գիտեմ միայն, որ քաջարի գեներալները դարձեալ մնացին իրանց տեղերում: Հայաստանի դիկտատօրը ճակատագրական ընթացքով գնում էր դէպի անդունդ և նրան վիճակ էր ընկել, երևի, յադ խորխորատը գնալ իր գեներալներով շրջապատված....



      Պետք է զարմանալ, արդեոք, այդ բոլորից յետոյ, որ քեամալիստներից չորս անգամ աւելի ոյժեր ունենալով, մենք վարկաxբեxկեցինք զինվորական բախտը Կարսի մեծաxհռչակ ամրութիւնների տակ:



      Եւ շատ հասկանալի հոգեբանական առանցxքում մեր զօրաբանակը չէր կարող կռվել և յաղթել: Նա իր չորս կողմը տեսել էր միայն թալան, միայն ինտրիգ ու միայն ոճրալից խաղաղ ազգաբնաxկութիւնը թալանելու և կեղեքելու կազմակերպուxթիւնը, որպէս և Արդահանի գաւառապետ Կադիմօxվին սպանելու փորձը գաղտնիք չը մնաց, իհարկէ, երկրում:



      Իր կեանքի դէմ պատրաստված մահափորձը, որ իր ժամանակին խանգարել էր նահանգապետը, իմացաւ, իհարկէ, և ինքը Կադիմօվը:



      Բայց նա այնչափ խելօք և լուրջ մարդ գտնվեց, որ խուսափեց նոյնիսկ խօսելու այդ մասին իր նահանգապետի հետ: Վերջինի համար, որպէս հայի և նահանգապետի, գեներալների այդ կեղտոտ դաւադրութիւնը նա շատ փափուկ, դելեգատ խնդիր էր համարում և գնդապետ Կադիxմօվ նոյնիսկ առիթ չը տվեց ինձ կարծելու, որ նա իրազեկ է այդ սև պատմութեան մասին:



      Դառնալով երկրի քուրդ և թուրք ժողովրդի վերաբերմունքին դէպի այդ երկու աղաղակող անցքերը, ես պէտք է ասեմ, որ իմ դրութիւնս աւելի քան դժվարին էր ժողովրդի առաջ:



      Բոլորը գիտէին, որ այդ թալանները կատարվել են զօրաց հրամանատարութեան զրահի տակ, բոլորը գիտէին, որ նահանգապետը անզօր է այն մարդկանց դէմ, որ մեր Աստղերի պալատում ունէին խնամակալ մեծ ձեռքեր:



      Պէտք չը կայ ասելու, որ այդ մթնոլորտում պետութեան պրիստիժը, համարումը, միանգամայն ընկնում էր, երկիրը չէր տեսնում իր առաջ անաչառ կառավարութիւն, նա տեսնում էր գեներալներ և խմբաxպետներ, որոնք իրանք էին և օրէնք և իշխանութիւն:



      Իզուր էր նահանգապետը այդ առիթով բազմաթիւ զեկուցումներ և ծածկագիր հեռագրներ տեղում Երևան: Փիրումօվ, Յովսէփեան անսխալական հեղինակուxթիւն էին Երևանի առաջ և նոցա ուղղված բոլոր սլաքները չէին անդրադառնում Աստղերի պալաxտում:



      Ահա թէ ինչով էին զբաղված Կարսի գենեxրալները և գնդապետները Կարսի անկման և Հաxյեաստանի Հանրապետութեան խորտակման նաxխօրեակում:



      Եւ ես թողեցի Երևանը ջարդված և փշրված յոյսերով: Եւ եթէ հրապարակում դեռ մնում էին մի բուռն մարդիկ, անկեղծ, ցաւալից և կարող, պետական նաւի առագաստները միանգամայն խռովալից էին և միանգամայն խաբուսիկ...



      Այդչափ անմխիթար էին տպաւորութիւններս մայրաքաղաքին իմ այս այցից յետոյ:


      Արխիվային ձեռագիրը մուտքագրել է Անուշ Համբարձումյանը:

      Comment


      • #4
        Մեր երկրի բոլոր անկիւններում վխտում են ռուս գործակալները և հրդեհում երկրի անբաւական տրամադրութիւնը

        • Lragir.am
        • Հասարակություն - 04 Սեպտեմբերի 2017


        Կարսի քաղաքացիական նահանգապետ, գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերի այս հատվածում (ՀԱԱ, Ֆ. 477, ց.1, գ.19, թթ. 1-12, բնագիր, ձեռագիր) հեղինակը մեզ է ներկայացնում իր դիտարկումներն ու գնահատականները այն իրավիճակի վերաբերյալ, որ տիրում էր Հայաստանի Հանրապետությունում 1920 թ. մայիսին հայ բոլշևիկների կազմակերպած հակապետական խռովությանը նախորդող ամիսներին:



        Եկեք ընթերցենք փաստաթուղթը:


        ՎլադիմիրՀարությունյան, ֆիզ.-մաթ. գիտություններիդոկտոր


        ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ



        ՀՈՒՇԵՐ (1922)


        Այդպէս է մարդկանց վերաբերմունքը դէպի իշխանութիւնը և իրաւունքը:



        Գալով նոր կառավարութեան վերաբերմունքին դէպի այն մարդիքը, որոնց քմահաճ ձեռքումն էր երկրի իշխանութիւնը, Շարուր-Նախիջևանի հայxկական նահանգապետը չը կամեցաւ օգտագործել վարչական մի փորձված մեթոդ: Հրապարակի մեծ պոռոxտախոսնեxրից մի քանիսին, գլխաւոր սօցեաxլիստներին, էսէր -ներին և միուսներին նա պետք է որևէ զբաղմունք տար, որևէ պաշտօն: Մի քանի ազդեցիք աղմկողներին, շողոքորթելով նոցա յեղափոխական փառասիրութիւնը, նա պէտք է մոտեցներ իրեն, շրջապատվեր նորանով: Հայկաxկան նահանգապետը պետք է ներշնչեր այդ մարդxկանց իր շքախմբում լինելու մեծ պատիւը և այստեղ անխուսափելիորեն առաջ կը գար մարդկանց մրցութիւնը:



        Թուրքերը շատ նախանձալից են և շատ փառասեր: Շահերի այդ առանցքում առաջ կը գար մրցութիւն և իշխանաւորի առաջ կը բացվէին երկրի բոլոր գաղտնիքները և բոլոր անցxքերը... Որչա՞փ և նենգ է բաժանելու ու տիրելու թեօրեան, այնուամենայնիւ նա անxխուսափելի է մինչ գոյութիւն ունեն մարդիք և նոցա ուղեկցող կրքերը: Զուգընթաց այդ բոxլորի հետ իշխանաւորը պէտք է ի ցոյց դնէր և իր իրաւունքները: Եւ փաղաքշելով ու շոյելով մի խումբ մարդկանց, նա պէտք է յօնքերը կիտեր և դէպի ձախ սաստելով և ի կատար ածելով իր այդ նախազգուշացումը ի տես երկրի և դարան մտած խռովարարների: Այդպէս է, գէթ առայժմ Ատրպատականի այն վայրը, որ վիճակ էր ընկել հայկական նաxհանգ լինելու:



        Եթէ հայկական նահանգապետը կարծում էր, որ իշխանութիւնը սոցիալիսxտական յայտարարելով իրան, նա դադարեց մեր ձորերում ազգայնական լինել:



        Այստեղ թուլացան նրա հմայքը և այդտեղ պարտվեց հռչակաւոր կուսակցութիւնը:



        Եւ եթէ Թիֆլիզի տաղանդաւոր Յառաջը Ահարոնեանից կայծակված, ապա և Հօրիզօxնը, շատ բարձր տրամադրութեամբ առաջնորդում էին մեր ազգային վերապրումները, նրա յաջորդ Աշxխատաւորը արդեն մեկուսացած էր և խորթալից...:



        Երկրի անվանական տարազը արդեն ցոյց էր տալիս հրապարակում տիրող նմանվելու տրաxմադրութիւնը և Աշխատաւորը հոլովելով աշխաxտաւորութիւն հասկացոxղութիւxնը, զբաղվեց աւելի ակադեմիկ խնդիրներով և ոչ գաւառով ու նրա կեանքով: Այսպէս անվանված ձախ դաշնակxցուxթիւնը իր ժամանակի հիւանդութիւնն էր: Եւ եթէ ընդունելու լինենք, որ բոլոր քաղաքական խմորումները բորբոքվում ու հունցվում են կրքերով և փառասեր ձգտումներով, գուցէ շատ հասկանալի լինի ձախ դաշնակxցականxների երկունքը:



        Մեծավաստակ դաշնակցականների դափնիքը հանգստութիւն չէին տալիս նոցա յաxջորդներին և վերջինները, սոցեալիստի ծիրանին հագած, իրանց ձախ յայտաxրաxրեցին, ձգտելով դէպի փառք ու իշխանութիւն, դէպի համերգի առաջի ջութակը...:



        Այստեղ, ըստ իմաստի, հիւծվեցաւ դաշնակցուxթիւնը:



        Եւ կուսակցութիւնը, որպէս կառավարութիւն, արxդեն ցաւագար էր և արդեն հարվաxծաxլից: Հայկաxկան կաբինետը, պարլամենտը, դաշնակցուxթեան բիւxրօն պառակտված էին արxդեն ժամանակի աւեxրիչ հողմերով: Մեր այդ բոլոր հաստաxտուxթիւնները, որոնց վիxճակ էր ընկել ընդգրկելու մեր իջնող երազները, այլևս ոչ ցայտուն յազգայնական էին և ոչ հարազատ դաշնակցական...:



        Եւ եթէ իւր ժամանակին, մեծ սիրով դէպի ժողոxվուրդը, դաշնակցութիւնը, հմայված ու տարված իր գաղափարներով, շարունակ դեգերում էր երկրի ծալքերում և ուշիմ դիտում երկրի անցուդարձը, այսօր, պատասխանատու իշխանութիւն դարxձած, նա կարծես հովացել էր և կարծես այլասերվել:



        Մեր վարիչ շրջանները հակում չունէին, կարծես, դէպի ցած իջնելու: Պետական և կաxռավարչական խնդիրները շօշափվում և լուծվում էին սրաթռիչ ու վայրի վերոյ և երկիրը չէր ակոսվում մտածված, յիմնովին ու հոգալից:



        Դատարանը մի ֆիկցիա էր, վարչական, ադxմիxնիստրատիւ մեքենան մի ծաղր իրաւաxկարգի: Իսկ երկրի միուս հաստատութիւններում բռնաxկալել էին միայն հաշվելից մարդիք, որոնք տենxդոտ տաxնում էին միայն և շատ շտապ կրում...: Զեմստվօն, ոստիxկաxնութիւնը և միուսները զբաղxված էին միայն թալանով և միայն վայելքով: Այդ մութ և արxկաxծալից բազմութիւնը կարծում էր, որ երկիրը նոցա համար է և այդ մթնոլորտում ժողոxվուրդը չէր կարող կառավարութեան թիկունքում լինել: Եւ մինչ ոստիxկանութիւնը միայն սրբում էր և միայն կեղեքում, Աղէքսանդրապօլում հակապեxտական դաւ էր խմորվում: Մի ինչ որ Աւիս, որ յետոյ ռուս մինիստր դարձավ Երևանում, թագնվում էր Աղէքսանդրապօլ բուն հայկական գաւառում և ռուսների ու հրեաների հետ ռումբ պատրաստում հայxկական իշխաxնութիւնը պայթեցնելու համար:



        Իսկ ոստիկանութիւնը, զեմստվօն, մենք բոլորս, այդ չըգիտէինք, մենք չըգիտէինք նոյնպէս, որ մեր երկրի բոլոր անկիւններում, Երևանից սկսած, վխտում են ռուս վարձկանները և ջանալից հրդեհում երկրի անբաւական տրամադրութիւնը: Շատ ուշագրաւ է, որ մայիսեան օրերից դեռ շատ առաջ, շատ խօսում էին, որ ռուսները Մօսկվայից մեծ գուxմարներ են ուղարկել Հայեաստան և շատերը կաշառված են, բայց մենք այդ ոչ լսում էինք և ոչ հաւատում: Մենք նիրհում էինք մեր իշխանալից բարձունքներում, պարլամենտում, լրագրութեան մէջ զբաղվում աշխատաւոր մասսաներ-ի շուրջը ծամծված թեօրիտիկ բառախաղութեամբ և կարxծում էինք, որ դորանումն է երկիր կառաxվարելու իմաստը և մեր պարտաւորութիւնները: Բայց մեր միամտութիւնը անցնում էր բոլոր չափերը և բոլոր սահմանները: Երբ ռուս ջարդարար ձգտումները, կարմիր սաղաւարտով դիմակաxւորxված միայն յիմարացնում էին Կովկասը իրանց ինտերնացիօնալ յայտաxրարուxթիւննեxրով և այդ աղմուկի տակ առաջ մղում իրանց բռունցքը և իրանց նվաճալից ձգտումները, մենք տակաւին հաxւատում էինք այդ յայտարարութիւններին և նոցա հակադրում միայն ճառեր և միայն դատարկաբաxնութիւն: Եւ երբ բոլորս զբաղվում էինք միայն ճառերով և միայն ակադեմիկ վէճերով, գաւառները խարխափում էին անիշխան կամայեական մթնոxլորտում: Այդ պայմաններում երկիրը չէր կարող մեզ հետ լինել և նա օրեցօր ցնցվում էր և օրէցօր երերվում իր ցաւալից վերապxրումxնեxրում:



        Ռուս գործակալները հեղեղում էին մեր գիշատիչ հրապարակը ռուս անպէտք 500 րուբլիանոցներով, վխտում բոլոր ուղղութիւններով, ուսումնասիրում մեր կացութիւնը, մեր անելիքները, մեր ոյժերը և օգտվելով երկրի անբաւական տրամադրութիւնից, կոմունիզմի թունալից անվան տակ ցանում ռուս գերիշխանութեան սերմերը:



        Իսկ մենք, իշխանալից զառանցելով, կարծում էինք, որ երկիրը մեզ հետ է և մեր բոլոր յայտաxրաxրութիւնները նոյնպէս անում էինք աշխատաւոր մասսաների անունից...



        Մենք միամտութիւն ունէինք կարծելու, որ ռուս ջարդարար բռունցքի համար աշխատաxւորուxթիւxնը սրբազան հասկացողութիւն է և երբ նա իր բռունցքը փաթաթեց միայն կարմիր ցնցոxտիով, մենք այդ բոլոր գունալից պատxկերxները հաxլած իւղի տեղ էինք ընդունում: Ռուս նվաxճոxղաxկան ձգտումներին դիմադրելու մենք գալիս էինք ոչ մեր կազմակերպութեամբ, ոչ մեր պետականուxթեամբ, այլ միայն աշխատաւորութեան անունից յայտարարութիւններով, զաւէշտ բանաձևերով և անվերջ ու տաղտկալի խօսքերով: Իսկ ռուսները, մի կողմից յիմարացնելով մեզ, միուս կողմից կաշաxռեxլով մարդկանց, աղմկում էին հրապարակը կարմիր, բանվորութիւն, աշxխատանք բացականչութիւնxնեxրով և աստիճանաբար ներս սողում Կովկաս և նոxրից գրաxւում իրանց շահաւետ և բուրալից անկիւնxները...



        Այդպէս էր այն մեծ կատակերգութիւնը, ուր մենք այնչափ յաջող տարանք մեր դերը...: Եւ պէտք է, արդեօք, այդ բոլորից յետոյ ասել, որ դաշxնակցութիւնը մեծ և կարող էր, երբ գնում էր իր երկրի հետ միասին, երբ նա ցայտուն ազգային կուxսակցութիւն էր, երբ անդրադառնում էր մեր իղձերը և տրամադրութիւնները: Բայց այն օրվանից, երբ հռչաxկաւոր կուսակցութիւնը դադարեց սպասաւոxրելու իր հին սրբերին, երբ նա յառեց դէպի սոցեաxլիզմ, նա անջատվեց մեզանից, նա խորթ էր երկրին և նա կորով ու թռիչք չունեցաւ իր յետևից տանելու հայ աշխարհը: Սոցեալիզմը օրվայ տարազն էր, իհարկէ, և գուցէ յանxխուսափելի մի չարիք: Բայց համենայն դէպս մեր դաշտերում ու ձորերում մենք դեռ շատ հեռու ենք այդ հասկացողութիւններից և գուցէ դորանով պէտք է բացատրել, թէ ինչու մեր օրերում այնչափ բռնալից իջան երկրի բոլոր հաւատալիքները:



        Սրբապղծվեցին բոլոր նվիրական բարձունքները և երկրի այդ անողոք և կեղտոտ բովում, ի փառս ռուս բռունցքի և ռուս իշխանութեան, այլասերվեց և ամօթալից մեր ազxգային պատվախնդրութեան համար, ընկաւ մեր հայ երիտասարդութիւնը:



        Այդպէս էր մեծահամբաւ դաշնակցութիւնը իր անցեալում և այդչափ սայթաքուն ու մահալից էր այն ուղին, որով գնաց այդ կուսակցութիւնը, որպէս կառավարութիւն:


        ԱրխիվայինձեռագիրըմուտքագրելէԱնուշՀամբարձումյանը

        Comment


        • #5
          Ա. Միկոյանի և Ս. Կասյանի հակամարդկային ու հակահայկական էջերը
          • Lragir.am
          • Հասարակություն - 04 Սեպտեմբերի 2017,

          Շարունակում է հասարակական լայն դիսկուրսի դաշտում մնալ Երևանի ավագանու Ելք խմբակցության ներկայացրած առաջարկությունը փողոցների անվանափոխության շուրջ: Ըստ այդմ, առաջարկվում է անվանափոխել հետևյալ փողոցները․ Կասյան փողոցը՝ Վազգեն Ա, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյան, Ֆրունզեի փողոցը՝ Ապրիլյան պատերազմի հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ, Լենինգրադյան փողոցը՝ Լեոնիդ Ազգալդյան և այլն:



          Ստորև կներկայացնենք վերոնշյալ բոլշևիկյան գործիչներից որոշների կյանքի ուշագրավ մանրամասներ, որոնք հատկապես վերաբերվում են հակահայ քաղաքականությանը:



          Եթե Արսեն Ամիրյանի և Մյասնիկյանի պարագայում հակահայկական գործունեության տարրեր չկան, առաջինն ունեցավ շատ կարճ կյանք և գնդակահարվեց հայտնի 26 կոմիսարների դեպքի ժամանակ, իսկ երկրորդը՝ բավականին ծավալուն քայլեր կատարեց Հայաստանում վիճակը կայունացնելու համար, ապա այլ է խնդիրը Սարգիս Կասյանի և Անաստաս Միկոյանի պարագայում:


          Սարգիս Կասյան


          1920թ. դեկտեմբերի 2-ի պայմանագրով, Հայաստանում իշխանությունն անցավ բոլշևիկներին: Իշխանության փաստացի ղեկավար մարմինը Հայհեղկոմն էր, որի ղեկավարն էր Սարգիս Կասյանը: Մինչ Հայաստանում իշխանության գալը, Կասյանը հասցրել էր արտաքսվել երկրից և երկու անգամ ձերբակալվել Վրաստանի իշխանությունների կողմից հակապետական գործունեության համար: Կասյանի քայքայիչ գործունեության մասին կարելի է բավականին երկար տեքստ ներկայացնել, սակայն բավարարվենք մի քանի փաստերով: Թուրք-հայկական պատերազմի ժամանակ նա և մի շարք այլ հայ գործիչներ նամակ են ուղարկում Հայաստանում գործող բոլշևիկներին: Ըստ այդ նամակի.



          Կազմալուծելհայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.



          ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին;



          բ/ ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակենառաջացողթուրքականզինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք;



          գ/ չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:



          Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ Դաշնակցությունից:



          Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:



          Ծանոթություն Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան:



          Նո. 218, Բաքու, 1920, Սեպ. 20



          Դեկտեմբերի 2-ից անմիջապես հետո, խախտելով համաձայնագրի կետերը, Սարգիս Կասյանի գլխավորությամբ սկսվեցին զանգվածային ձերբակալությունները: Երևան հասնելուց հետո, բոլշևիկները 11-րդ բանակի օգնությամբ սկսում են իրականացնել զանգվածային բռնագրավումներ, ձերբակալություններ։ Ձերբակալվում է շուրջ 1000 նախկին պաշտոնյա, և սպա՝ 1921թ. հունվարի 24-ին, դեռևս կենդանի մնացած շուրջ 1400 հայ սպա ոտքով, բոկոտն, առանց հագուստի և սննդի աքսորվեց Ռուսաստան: Հեղկոմի հրամանով Երևանի բանտում կացնահարվեցին հայ քաղաքական, ռազմական մի շարք գործիչներ:


          Անաստաս Միկոյան


          Այս գործչի անունն արդեն հասցրել է բավականին լայն ու բուռն քննարկումների առարկա դառնալ: Երդվյալ բոլշևիկն իր տեղն է ունեցել ԽՍՀՄ բոլոր կառավարություններում: Սակայն, հայերի հանդեպ ունեցած դրսևորումները հիմք են տալիս նրան դասելու հայատյացների շարքում:



          Այսպես, դեռև 1919թ․-ին Միկոյանը նամակով դիմում է Լենինին, որտեղ հանդես գալով պրոթուրքական դիրքերից, առաջարկում է փակել հայկական հարցը և հայկական միասնական պետության խնդիրը՝ դրանք համարելով նեղ ազգային՝ շովինիստական, դրսևորումներ:



          1920թ. հունիսի 19-ին, երբ Զանգեզուրը զենքի ուժով և փաստացի աշխարհազորով պահում էին Նժդեհն ու Դրոն, իսկ Ղարաբաղը մեկ ամիս առաջ հանձնվել էր բոլշևիկներին, Անաստաս Միկոյանն ու այլ կոմունիստներ հեռագիր են ուղարկում Գեորգի Չիչերինին հետևյալ բովանդակությամբ. Հայերը Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական հարաբերությունների մեջ են: Ինչ վերաբերում է արդեն Սովետական Ադրբեջանի մեջ մտած իբրև թե վիճարկելիԶանգեզուրին ու Ղարաբաղին, ապա կատեգորիկ հայտարարում ենք, որ այդ վայրերն անառարկելիորեն և այսուհետև պետք է գտնվեն Ադրբեջանի սահմաններում:





          Սակայն, Միկոյանը, չբավարարվելով այդքանով, իր պարտքն է համարել 1920թ. հուլիսի 29-ին միայն իր ստորագրությամբ ևս մի հեռագիր ուղարկել Գրիգորի Օրջոնիկիձեին. Ղարաբաղի և Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով:



          Խանջյանի սպանությունից հետո, 1937թ․ աշնանը Անաստաս Միկոյանը Լավրենտի Բերիայի հետ մեկնել են Հայաստան՝ կուսակցական և պետական աշխատողների մաքրում, փաստացի՝ ռեպրեսիա իրականացնելու: Ռուսաստանի պետական արխիվում հայտնաբերվել է Եժովի ստորագրությամբ 1937թ. սեպտեմբերի 22-ով թվագրված մի փաստաթուղթ, որով Եժովը տեղեկացնում է Ստալինին այն մասին, որ Միկոյանը խնդրում է Դաշնակցական և այլ հակասովետական տարրերից գնդակահարվողների թիվն ավելացնել 700 մարդով: Նույն փաստաթղթով Եժովն ինքն առաջարկում է գնդակահարվողների թիվն ավելացնել 1500 մարդով և նախկին թիվն էլ ունենալով՝ այն հասցնել 2000-ի: Այդ փաստաթուղթը համաձայնությամբ ստորագրել են Ստալինը, Մոլոտովը, Կագանովիչը, Չուբարը, Լոգինովը:


          Վահրամ Թոքմաջյան, Իրազեկ քաղաքացիների միավորում

          Comment


          • #6
            Looking at General Ghorghanian's memories it is abvious that "Dashnags" have not changed a bit since then. I remember at the start of Artsakh and independence movement in 1988 they sent a declaration to Armenia's people urging to stop anti soviet movement. As I remember in diaspora too they allways acted prosoviet for many decades. They are responsible for shutting down the leadership and participation of diaspora (along with Armenia's corrupt governments since LTP) in nation building since independence. Dashnags themselfs have allways been infested with soviet and Russian intelligence.
            Today, they are part of corrupt government coalition, dedicating themselfs to Serje's cramps.
            A total disappointment of a political organization.

            About Mikoyan and Kasian, whatever is publicized is only a small portion of their character. Mikoyan' s family has been Russian in essence, but since soviet Armenia and Bolsheviks glorified them as in pride of last name, they just basked in glory. But in essence none of them added even a twig in Armenia.
            What is funny, today there are so many in Armenia that feel offended at the thought of taking their names out.
            Last edited by Hakob; 09-06-2017, 06:27 AM.

            Comment


            • #7
              https://www.youtube.com/watch?v=FOwbqD1N7ts

              Comment


              • #8
                https://www.youtube.com/watch?v=FOwbqD1N7ts
                Կարսի մարզը Հայաստանի կազմում. Վլադիմիր Հարությունյան

                 

                Comment


                • #9
                  Հայոց պատմության ամենաամոթալի էջերից մեկը՝ Կարսի անկումը: Իրինա Բարսեղյան-Կրպեյանի հյուրն է պատմաբան Գևորգ Յազիչյանը: Երաժշտական ձևավորումը և տեսանյութը՝ Լուսինե Մանուկյանի: Հայաստանի Հանրային Ռադիո:
                   

                  Comment


                  • #10
                    Կարսի անկումը. ազգային մոռացված ողբերգություն

                     

                    Comment

                    Working...
                    X