«Կարսից միայն մի քանի վերստի վրա կանգնած էր ամբողջ մի թարմ գունդ, մատնված կատարյալ մոռացության»
1920 թ. հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին հայկական բանակի կազմալուծման և երկիրը թուրքերին առանց դիմադրության զիջելու պատճառները դեռևս սպասում են լուրջ հետազոտման և վերլուծության: Մենք այստեղ բերում ենք այդ դեպքերի ականատես և անմիջական մասնակից, 1919-1920 թթ. Կարսի քաղաքացիական նահանգապետ գեներալ Ստեփան Ղորղանյանի հուշերից պահպանված մի հատված (ՀԱԱ, Ֆ. 477, ց.1, գ.11, թթ. 1-8, բնագիր, ձեռագիր:)
Հուշերի այս հատվածում նահանգապետն անդրադառնում է այն քաոսային իրավիճակին, որ տիրում էր Կարսի մարզում, իսկ ավելի կոնկրետ` մարզում տնտեսական ու ռազմական կարևոր նշանակություն ունեցող Զարուշատ գավառակի Միլիք-քյոյ գյուղի տարածքում: Որտեղ տեղակայված մարտունակ հայկական գունդը, չստանալով որևե հրահանգ զորախմբի հրամանատարությունից, չունենալով նրա հետ ոչ մի կապ և մատված լինելով հրամանատարության կողմից փաստացի մոռացության, թշնամուն դիմադրություն ցուցաբերելու փոխարեն ինքն է մատնվում խուճապի և ռազմաճակատի փոխարեն համալրում է դեպի Ալեքսանդրապոլ փախչող զանգվածի շարքերը:
Եկեք ընթերցենք փաստաթուղթը:
Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր
ՍՏԵՓԱՆ ՂՈՐՂԱՆՅԱՆ
Հուշեր`Մելիք-քիոյ գյուղի, Զարուշատ գավառակի և զինվորական հրամանատարության կողմից Մելիք-քիոյի հետևակ գնդերը անուշադրության մատնելու մասին (1922)
Ճանապարհից դուրս, դեռ դալար դաշտերով սփռված էր ոչխարը, տաւարը և նորա շուրջը նոցա տէրերը՝ գիւղացիներ, քաղաքացիք և բազմաթիւ զինվորներ այս և այն զօրամասից:
Մէլիք-քեօյ այդ տարածութեան այն մեծ հանգոյցն է, ուր խճուղին բաժանվում է երեք ճիւղի: Մէկը անցնում է դէպի Մերդենեկ, Օլթի, միուսը տանում է դէպի հռչակաւոր Ջելաուս և այնտեղից Կարսի նահանգի ալպիկ երկինքը՝ Սախկալ-Թութանի վերայով Արդահան: Բայց խճուղու այս ճիւղը ևս ունի իր շերտաւորումը: Ջելաուզից այդ սքանչելի ճանապարհի մի ճյուղը անցնում է դէպի Սախկալ-Թութանի անվանի ջրվէժը, իսկ միուսը գլորվում, գնում է դէպի Զարուշատ և այնտեղից, Ճըլդեր լճի ֆանտաստիկ եզերքով և վերջապէս անտառապատ անցքով անցնում է Արդահան, Ախալցխայ և Ախալքալաք:
Այդչափ հարուստ և բազմատեսակ են Կարսի նահանգի խճուղիները: Մէլիք-քեօյ անվանի է իր անցեալում:
Այդ գիւղը Զարուշատ գաւառակի դարբասն է: Կարսի նահանգում հազիւ կարելի է գտնել մի այլ վայր, որ աւելի բերրի լիներ, առատ և աւելի քաղցրալից ջրերով համեմված:
Բազմաթիւ չայեր ու ջրեր, սրընթաց և զանxգահար փախչում են այդ ձորով դէպի արևելք և այս և այդ բոլոր դրական և գեղարուեստական տվեալները ստեղծել են Մէլիք-քեօյի հռչակը Կարxսի նահանգում: Եւ երկրի նախկին տէրերը, մէլիքները, այստեղ ապրելով, այստեղից էին իշխում դէպի Զարուշատ:
77 թվին, գրաւելով Կարսի նահանգը, ռուս իշխանութիւնը ուզեց ամենից առաջ ապահովել իր թիկունքը, ռուս գաղութներ հաստատելով հարxկաւոր տեղերում: Եւ հռչակաւոր Մէլիք-քեօյ, երկրի այդ արտօնված վայրը, Վանանդի աչքը, բնակեցվում է ռուս աղանդաւորներով:
Թէև մենք շատ հեռացանք մեր ասելիքների իմաստից, բայց ես այնուամենայնիւ հարկաւոր եմ համարում պատկերի ամբողջութիւնը սպառելու համար, մի երկու խօսք էլ ասել Զարուշատ գաւառակի մասին:
Այդ գաւառակում բնակվում էին բացառապէս քրդերը և հայերը: Արևը կարծես չի հեռանում այդ չքնաղ լեռնաշխարհից և ջերմալից շոյելով նորա սարալանջերը, նա ստեղծում է այստեղ չքնաղ բուսականութիւն և առատ անձրևում կեանքի վաxյելքxները: Դեռ հեռաւոր անցեալում այդ գաւառակը մեծահարուստ երկրի հռչակ ուներ և նորա տերը, այդ վայրի անվանի Մէլիքը, նշանելով իր աղջկանը, այդ գաւառակը օժիտ է տալիս նորան, անվանելով այդ ընծան Զար-նշան, գոհար, ոսկու նշան... Յետագայիւմ դարերի առանցքում, Զար-նշանը աղաւաղվում է ժողովրդի բերանում, չէ՞ որ էլ աղզը-ջվալ՝ աղզը-ասում են մեզանում և մեր օրերում այդ գաւառակը անվանվում է արդէն Զարուշատ: Այդչափ մեծ և այդչափ թանկարժեք էր այդ գոxհարը, որ երկրի իշխանը օժիտ է տալիս իր աղջxկանը: Այդպէս է այն հարուստ և գեղածիծաղ վայրը, որով այսօր անցնում գնում էր հայ գաղթականութիւնը և հայկական թշվառ բանակը, անփառունակ և բարոյեապէս իսպառ ջարդված...
Բայց շարունակենք մեր պատմութիւնը: Մէլիք-քեօյիւմ, հայկական զօրաբանակի դեսլօկացեայով, կանգնած էր այդ օրը հայկական հետևակ գնդերից մէկը: Գնդի հրամանատարին ես հանդիպեցի գիւղի կենտրօնում: Նա շփոթված և այլայլված մարդու տպաւորութիւն էր թողնում: Գնդապետն էլ հեռաxխօսային կապ չունէր Կարսի հետ, նա չը գիտէր, թէ ի՞նչ էր կատարվում Կարսում, ի՞նչ պէտք է լինէին իր անելիքները...
Նա տեսնում էր իր առաջ ժողովրդի սարxսափահար լափինը, որ անվերջ ծփում անցնում էր, նա տեսնում էր զինվորների և սպաների բազմաթիւ խմբեր, զենքի բոլոր տեսակի ներկայեացուցիչներ, որոնք անկարգ և հեղեղալից, նոյնպէս անցնում, գնում էին: Նա տեսնում էր, թէ ինչպէս իր գունդն էլ, այդ հազարանոց մեծ զօրամասը, վարակվելով երերուն և խուճապ մթնոլորտում, տատանվում և պարտվում է իր նախնական տրամադրուxթիւնxներում:
Եւ երբէմն հրամանալից այդ գնդապետը, հսկայ, պարթև և կրակոտ, մի ակնթարթում մարում և ընկճվում է...
– Ո՞ւր է ծփում ժողովրդի այդ անվերջ և անծայր լափինը, ուր է փախչում այդ բազմաթիւ զինվորութիւնը, գոռում էր ինքը իրան հարցնելով, կանգնած մեծ ճանապարհի վերայ, քաջարի գնդապետ Իշխանեան...
Բայց մարդկային հեղեղը անցնում գնում էր և գնդապետ Իշխանեան զգում էր, որ նորա թիxկունքում չը կայ այլևս պետական և անվճռաբեկ հեղինակութիւնը...
Եւ դուք տեսնում եք, որ մինչ Կարսում Կաղզմանի գաւառապետ Ժամհարեան ստիպված էր իր վերայ վերցնելու վագզալի շրջանում հրամանատարելու պարտաւորութիւնները և զոհ գնալու այդ առանցքում, Կարսից միայն մի քանի վերստի վերայ կանգնած էր ամբողջ մի թարմ գունդ, մատնված կատարեալ մոռացութեան: «Շտաբը» կորցրել էր «թելը» և մոռացել, երևի, իր ձեռքի տակ եղած ոյժերի մասին: Եւ այդ թարմ գունդը, պատրաստ գրոհի, ոչ կապ ուներ կենտրօնի հետ և ոչ հրամաններ իր անելիքների մասին: Եւ հրամանատար այդ ոճրալից վերաբերմունքի մթնոլորտում բնականաբար պետք է սօդօմ ստեղծվեր:
Այդ միջոցում, հայ թշվառ գաղթականներից մէկը, տեսնելով ինձ, աղաղակով նետվեց առաջ և գանգատվեց, որ մի քանի րոպէ առաջ զինվորներից մէկը խլեց իր ձին, նստեց ու փախաւ: Իմ պաշտօxնեաներից մէկին ես յանձնարարեցի պարզել աւազակ զինվորի ով լինելը և յայտնել գիւղի կօմենդանտին: Եւ դառնութեամբ պէտք է աւեxլացնեմ, որ մինչև Աղէքսանդրապօլ հասնելս ինձ վիճակված էր մի քանի այդօրինակ գանգատներ ընդունել: Այդպէս էր մթնոլորտը այդ խուճապ և շփոթ օրերում: Մի 2 ժամից յետոյ մենք հասանք (առկա է տեքստի խզում) …
... հրամանատարութեան ամօթը և ուղղում է ատրճանակը դէպի իր ճակատը...
Անմիտ ու աննպատակ գնդակ, իհարկէ, բայց նա պարզում է անկեղծ հոգեբանական վերապրումxների մի աշխարհ և դարձեալ մի ապացոյց է բերում մեզ ասելու, թէ որչա՞փ ոճրագործ էր մեր բարձր հրամանատարութիւնը: Այդչափ մեծ զօրաբանաxկով և Կարսի ահռելի ամրութիւններով հանդերձ նա ստեղծեց եզակի սօդօմ: Եւ պատմութեանը մնում է ցաւել միայն, որ մեզ չը վիճակվեց գէթ Սեդան ունեxնալ: Մեզ խորթ և ապիկար հրամանատարութիւնը առաջ բերեց ամօթալից մի սօդօմ միայն, զրկելով հայկական քաջութիւնը կռվելու և պատերազմի դաշտում ընկնելու մեծ պատվից:
Սեպուհ, կարօտ կրակի և արեան, մինչև ի վերջը պահվեց թիկունք…
ԱրխիվայինձեռագիրըմուտքագրելէԱնուշՀամբարձումյանը
- Lragir.am
- Հասարակություն - 09 Հուլիսի 2017,

Comment