Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

    Բարև Ձեզ!

    Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայ ժողովրդի պատմությամբ ընդհանրապես և Հայ ժողովրդի ռազմական պատմությամբ մասնավորապես, ուզում եմ անել մի կարևոր ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.

    Երևանի կենտրոնական գրախանութներում`

    1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
    2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
    3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

    արդեն վաճառքի է հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգրքի հերթական մասը` Գիրք Երրորդ (մ.թ.ա. 614-331), որն ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Արարատյան թագավորության ժամանակաշրջանում:
    Ինչպես և նախորդ մասում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

    1. Ասորեստանյան պատերազմը (մ.թ.ա. 614-605),
    2. Լյուդիական պատերազմը (մ.թ.ա. 547-546),
    3. Բաբելոնյան պատերազմը (մ.թ.ա. 538),
    4. Մասագետյան պատերազմը (մ.թ.ա. 530),
    5. Եգիպտական պատերազմը (մ.թ.ա. 525),
    6. Հայկական Հինգերորդ համաշխարհային գերիշխանության ստեղծումը և անկումը (մ.թ.ա. 522), որը հետագա լատինական աղբյուրները կբնորոշեն որպես գալլուսների արշավանք
    7. Հայ-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 521-520),
    8. Հույն-Պարսկական I պատերազմը (մ.թ.ա. 498-449),
    9. Բյուրաց նահանջը (մ.թ.ա. 401),
    10. Կիպրոսյան պատերազմը (մ.թ.ա. 386-384),
    11. Հույն-պարսկական II պատերազմը (մ.թ.ա. 336-331),
    12. ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Բաբելոնի թագավորության և Արիական Եռադաշինքի բանակների կազմում:
    13. Գրքում մասսամբ արտացոլված է նաև Կորինֆյան պատերազմը (մ.թ.ա. 399-387):

    Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները:
    Գրքում մասնավորապես տրված է Մեծ և Փոքր Հայքերի առաջացմանպատմությունը,ինչպես նաև Արմենիի Հայկազունիների, Կիլիկիայի թագավորության/սատրապության և Փոքր Հայքի 13-րդ Հայկական սատրապության դինաստիայի գահացանկը:

    Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Գիրքն ԸՆԴՀԱՆՈՒՐ առմամբ ընդգրկում է մոտ 4600 պատերազմ և ճակատամարտ մ.թ.ա. 3000-մ.թ. 2007 թվականներում:

    Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

    Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

    Հաջողություն Ձեզ!

  • #2
    Re: Արիական Եռադաշինք-Մ.թ.ա. 614-331

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 4>>-ից

    Արիական Եռադաշինքը, Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ալիկը Հայաստան չի մտել, չէ? վստահ եք? Իսկ ինչ կասեք, եթե իմանաք, որ Դարեհի դեմ արշավող հունամակեդոնական բանակը անցել է Կիլիկիայով, Հայոց Միջագետքով և Մծբինով...

    331 հոկտեմբերի 1 Գավգամելայի ճ-մ (Հյուսիսային Միջագետք)

    Համալրված հունա-մակեդոնական բանակը (մոտ 210.000)` Ալեքսանդր Iii Մեծի գլխավորությամբ, լուրջ պատրաստությունից հետո շարունակեց առաջխաղացումը դեպի արևելք: Արշավելով Ասորիք-Մծբին (վերջինը` Հայոց Միջագետք, Արվաստան գավառ, Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին) -Միջագետք երթուղով ու անարգել անցնելով Տիգրիսը հակառակորդի գլխավոր հրամանատար Մազզեյի մեղքով` այն շարժվեց Բաբելոնի ուղղությամբ:
    Դարեհ Iii-ի գլխավորած պարսկական (140.000, այդ թվում 9.000 բակտրիացիներ, 2.000 շոշեցիներ, 2.000 արաքոսցիներ, 2.000 մասագետներ, 1.000 դահեր, ինչպես նաև մոտ 5.000 հույներ, մոտ 1.000-ական օքսեր, սակեր, □անհայտ ցեղեր□, հնդիկներ, լեռնային հնդիկներ, կարմիրծովցիներ, արեյներ, պարսեր, սոգդեր, կասպեր, հյուրկաններ, տապուրներ, 150 մանգաղակիր մարտակառք, 15 փիղ), Մեծ Հայքի Վահե արքայի, Երվանդ սպարապետի, հեծելազորի հրամանատար Աշոտ Արծրունու, նրա տեղակալ Վահագն Քաջ Հայկազնի գլխավորած Մեծ Հայքի Հայկական (մոտ 50.000, որից մոտ 8.000 հեծյալ ինչպես նաև Մարդպետական գունդը և 50 մանգաղակիր մարտակառք) ու նրան ենթակա կովկասյան և արևմտակասպիական ցեղերի ռազմիկներից (մոտ 8.000, այդ թվում մոտ 1.000-ական կատիշներ, կապադովկիացիներ, ասորիներ, ատրպատականցիներ, աղվաններ, կովկասցիներ, սարմատներ, սկյութեր) կազմված բանակը, ինչպես նաև սատրապ Միթրդատի գլխավորած Xiii սատրապության Հայկական (մոտ 10.000` որից մոտ 2.000 հեծյալ) ու նրան ենթակա ցեղերի ռազմիկներից (մոտ 8.000, այդ թվում մոտ 1.000-ական փռյուգացիներ, կատաոններ, կարիացիներ, հորտուացիներ, բաբելացիներ, բելիտներ, սիտակեններ, պարթևներ) կազմված բանակը շարժվեց թշնամուն ընդառաջ: Ալեքսանդրի բանակն էլ իր հերթին անշտապ մոտեցավ հակառակորդին և մարտակարգ ընդունեց: Հունա-մակեդոնական բանակի աջը կազմում էր ծանր հեծելազորը, կենտրոնը` ֆալանգը, իսկ ձախը` դաշնակից հեծելազորը և հետևակը: Մինչ ճակատամարտը Ալեքսանդրին հաջողվել էր իր կողմը գրավել Դարեհի բանակի գլխավոր հրամանատար Մազզեյին: Վերջինիս մեղքով չէր վերցվել հսկողության տակ կարևոր նշանակություն ունեցող մի բարձունք, որը իր հերթին անմիջապես նվաճեց թշնամին` այնտեղից իրականացնելով ճակատամարտի ղեկավարումը:
    Դարեհի բանակի ձախը կազմված էր բակտրիացիներից և նրանց ենթակա ցեղերի ռազմիկներից (մոտ 70.000, ուղիղ 100 մանգաղակիր մարտակառք)` սատրապ Բեսի, իսկ կենտրոնը` պարսիկների բանակից ու նրանց ենթակա ցեղերի ռազմիկերից (մոտ 70.000, ուղիղ 50 մանգաղակիր մարտակառք, 15 փիղ)` Դարեհի գլխավորությամբ: Արիական բանակի աջը (մոտ 76.000, ուղիղ 50 մանգաղակիր մարտակառք) կազմված էր երկու շարասյուններից, որի ձախը կազմում էր Փոքր Հայքի, իսկ աջը` Մեծ Հայքի բանակը և նրանց ենթակա դաշնակից զորքը:
    I փուլ Հունա-մակեդոնական բանակը իր աջ տեղաշարժեց ավելի աջ: Դարեհին թվաց, թե այն ձգտում է դուրս գալ մարտակառքերի գործողության համար հատուկ նախատեսված տեղանքից և դա թույլ չտալու համար նրա ուղին փակելու ուղարկեց բակտրիական հեծելազորը, որն ուժեղացված էր սակական հեծելազորով: Սկսվեց կատաղի բախում թշնամու ձգված աջ թևի հետ: Միաժամանակ արիական բանակի աջում ճակատային գծով գրոհող հետևակը և մարտակառքերը ու թևերից շրջանցող հեծելազորը սկսեցին նեղել և աստիճանաբար պարտության մատնել թշնամուն, չնայած նրան, որ այստեղ վերջինիս ի վերջո հաջողվեց վնասազերծել մարտակառքերը` նիզակներով վահաններին հարվածելով ու աղմուկ ստեղծելու միջոցով մարտակառքերի ձիերի մի մասին վախեցնելով:
    Ii փուլ Արիական բանակի ձախում հարձակման գնացին մարտակառքերը, որոնք որոշակի կորուստներ պատճառեցին թշնամու ռազմիկներին, բայց ի վերջո վերջիններս կարողացան իրենց շարքերում ճանապարհ բացելու միջոցով պայքարել դրանց դեմ, ոչնչացնել մարտակառքերի մեծ մասն ու վերականգնել շարքերը:
    Iii փուլ Դարեհը ձախի հետևակի մեծ մասը հարձակման նետեց թշնամու աջի վրա, որի հետ այստեղ մարտը ավելի թեժացավ: Միաժամանակ, հակասելով իր իսկ այս որոշմանը, նա, իր բանակի թիկունքում և ծայր աջում խորը շրջանցում կատարելով, իր ձախի բակտրիացիներին ու սակերին նետեց թշնամու ձախի թիկունքում գտնվող գումակի վրա:
    Iv փուլ Ալեքսանդրի գլխավորած աջի հեծելազորը և կենտրոնի ֆալանգը, օգտվելով հակառակորդի ձախի հանկարծակի թուլացումից, կտրուկ հարձակման անցան և, ջարդելով հակառակորդին, արյունահեղ ու համառ մարտում ցրեցին այն, ինչպես նաև կենտրոնը, որոնց ռազմիկները, հետապնդվելով թշնամու կողմից, դիմեցին փախուստի: Միաժամանակ թեսալական հեծելազորը ուղարկվեց ձախին օգնության:
    V փուլ Այս ընթացքում արիական բանակը իր աջում ճակատային հարձակումով խիստ ծանր իրավիճակ էր ստեղծել հակառակորդի համար, իսկ թևից շրջանցած Հայկական, բակտրիական, սակական ու կատիշական հեծելազորը` Աշոտ Արծրունու և Վահագն Քաջ Հայկազնի գլխավորությամբ, չնայած թեսալական հեծելազորի ժամանելուն, ներխուժել էր նրա գումակ:
    Vi փուլ Ստանալով իր ձախի օրհասական վիճակի մասին տեղեկություն` Ալեքսանդրը դադարեցրեց հետապնդումը և ողջ բանակով շարժվեց թշնամու աջի վրա, որը այդ ընթացքում գրեթե ոչնչացրել էր իր հակառակորդին: Սակայն վերջին պահին հունա-մակեդոնական բանակի խոշոր ուժերի մոտենալու մասին նախապես տեղեկացված բակտրիական ու սակական հեծելազորը թողեց մարտը և հեռացավ, իսկ Դարեհին արդեն բացահայտ դավաճանած Մազզեյի գլխավորած զորքը` Ատրոպետ սատրապի հրամանատարությամբ, թիկունքից հարվածեց Հայկական և նրա դաշնակիցների միացյալ բանակին: Դավաճանների հետ բռնկված անակնկալ այս մարտում թեև վերջիններս պարտություն կրեցին ու ցրվեցին, սակայն զոհվեց Վահե արքան:
    Vii փուլ Զգալով, որ շուտով տեղ կհասնեն հակառակորդի հսկայական ուժեր և, որ մարտը ընդհանուր առմամբ տանուլ է տրված` Երվանդ սպարապետը շրջեց խորը դասավորություն ունեցող իր հեծելազորը ու, ետ շպրտելով թիկունքից մոտեցող թշնամուն, ապահովեց իր հետևակի և դաշնակիցների զորքի արագ մարտից դուրս գալը:
    Viii փուլ Պահպանելով կարգը` Հայկական և նրա դաշնակիցների միացյալ բանակը սկսեց արագ երթով նահանջել` միաժամանակ մարտ մղելով հետապնդող հակառակորդի հետ: Արդյունքում այն ի վերջո պոկվեց թշամուց և վերադարձավ Հայրենիք:
    Հայերը կորցրին մոտ 20.000, դաշնակիցները` մոտ 100.000, թշնամին` մոտ 20.000 զինվոր: Մարտում զոհվեց նաև Մեծ Հայքի Վահե արքան, որով Հայկազունիների տոհմի արական ուղիղ գիծն ընդհատվեց, իսկ Աշոտ Արծրունին և Վահագն Հայկազնը գերվեցին: Հետագայում Աշոտ Արծրունին տարբեր պաշտոններ զբաղեցրեց Պտղոմեոս զորավարի մոտ, իսկ Վահագն Քաջ Հայկազնը ծառայության անցավ Ալեքսանդրի թիկնապահ զորամասում:
    Հունա-մակեդոնական բանակը վճռական հաղթանակ տարավ: Հույն-Պարսկական Ii պատերազմը ավարտվեց Արիական Եռադաշինքի կործանումով, որը փլուզվեց և այլևս երբեք չվերականգնվեց: Աքեմենյան Պարսկաստանը ոչնչացավ, իսկ մարերն ու պարսիկները ընկան նվաճողների տիրապետության տակ: Ալեքսանդրը շարունակեց իր նվաճումները և ստեղծեց մի հսկայական տերություն, որը, սակայն, խիստ կարճ կյանք ունեցավ:
    Մեծ Հայքի թագավորությունը պահպանեց իր անկախությունն ու տիրապետությունը Հայաստանի 16 նահանգներում, Փոքր Հայքում ստեղծվեց անկախ թագավորություն և միայն Կիլիկիան էր, որ մնաց Ալեքսանդրի ու նրա հետնորդների իշխանության տակ, թեև այն էլ հաճախ վայելում էր փաստացի անկախություն:

    Comment

    Working...
    X