ԱԽԱԼՑԽԱՅՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՈՒՇԱՔԱՐԸ 19:28
Օգօստոսի 1-ին Ախալցխայում տեղի ունեցավ հայտնի հայ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի տան պատին ամրացված հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Սիլվանյանը, պատգամավոր Հայկ Սանոսյանը, Շիրակի մարզպետ տիկին Լիդա Նանյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնորեն Աշոտ Մելքոնյանը, Նկարիչների միության նախագահ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը, ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր` Վահագն Ստամբոլցյանը, ՀՀ ազգային ակադեմյաի պրոֆեսոր և պետական թատրոնի տնորեն Շահեն Խաչատրյանը, ճանաչված կինոռեժիսյոր, միջազգային "Ոսկե ծիրան" կինոփառատոնի տնորեն`Հարություն Խարատրյանը, սփյուռքի նախարարության և ԱՊՀ-ի վարչության պետ Գևորք Ներսիսյանը, Հայաստանի ազգային գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտի տնորեն Արարատ Աղայանը, Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը, հուշաքարի բացման կազմակերպիչներից գործարար Սոս Սահակյանը և «Կարին» երգի ու պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և Հայաստանից ժամանած բազմաթիվ այլ քաղաքական այրեր, մշակույթի ու արվեստի գործիչներ:
Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը ժողովրդի ուղեկցությամբ շարժվեցին դեպի քաղաքի պետական թատրոնի շենք, որտեղ տեղի ունեցավ Վարդգես Սուրենյանցի 150 ամյակին նվիրված մջոցառում:
Միջոցառմանը մասնակցեցին Ախալցխայի հայկական եկեղեցու երգչախումբը, քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպոցի սանեը, «Մծխեթ» վրացական պարի և երգի համույթը, վրացական 5-րդ դպրոցի աշակերտները, Ախալցխայի հայկական երիտասարդական կենտրոնի «Գոհանամք» պարի և երգի համույթը և Երևանից ժամանած «Կարին» պարի և երգի համույթը, ինչպես նաև Հայաստանից ժամանած դերասաններ: Միջոցառումից հետո հյուրեր հրավիրվեցին ճաշկերույթի։