Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Հայաստանը սպառազինության մրցավազքում
Posted on Հունիս 19, 2013 by Վահագն | Leave a comment
Ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտնում է սպառազինության հերթական գնման մասին, հայ հասարակությունում դժգոհության ալիք է բարձրանում։ Նախ՝ սովորաբար առանց հասկանալու, կրկնվում են ադրբեջանական քարոզչության թեզերը, այնուհետև հնչում է «Իսկ ինչու՞ մենք նույնից չենք գնում» հարցը։ Ինչպես նաև «Ինչո՞վ ենք պատասխանելու» և այդ բնույթի այլ հարցեր։
Նման հարցադրումները թերևս բնական են, սակայն միաժամանակ պարունակում են հոռետեսության (եթե չասենք՝ հուսալքության) տարրեր, ինչն անտեղյակության հետևանք է։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը սպառազինության գնումների մասին տվյալներ դժկամորեն է հրապարակում, և մենք այդ մասին իմանում ենք կամ ուշացումով, կամ կողմնակի աղբյուրներից ու, որպես կանոն, ոչ ամբողջական։
Բազմաթիվ օրինակներ կարելի է հիշել, նշենք մի քանի առավել հայտնի դեպքերը.
Հայաստանը պաշտոնապես ընդունեց Ս-300-ների գնման փաստը դրանց արբանյակային լուսանկարների համացանցում հայտնվելուց և տարածվելուց գրեթե երկու տարի հետո։
Պաշտպանության նախարարությունը շատ կցկտուր ձևով մեկնաբանեց «մոլդովական սկանդալը»` բավարարվելով միայն գնված սպառազինության որակի մասին մեկնաբանությամբ։ Եվ չնայած այն բանին, որ այդ պատմությունը հնչողություն ստացավ, մինչև այժմ դեռ հստակ պարզ չէ գնված զենք-զինամթերքի ամբողջ ցանկը։
Երբ 2011 թվականի դեկտեմբեր ” 2012 թվականի հունվար ամիսներին Հայաստանի ռազմաօդային ուժերի երկու բեռնատար Իլ-76 ինքնաթիռներ գրեթե ամենօրյա չվերթներ էին իրականացնում Դոնի Ռոստով, Պաշտպանության նախարարությունն ընդհանարպես որևէ մեկնաբանությամբ հանդես չեկավ (որոշ հետաքրքիր մանրամասներ տես նաև այստեղ)։ Նույնը կրկնվեց այս տարի, երբ փետրվար-ապրիլ ամիսներին մեր ռազմաօդային ուժերի արդեն բոլոր երեք Իլ-76-երը կրկին հաճախակի հյուր դարձան Դոնի Ռոստովում։
Բոլորովին վերջերս «Զինուժ» հեռուստածրագրի ռեպորտաժներից մեկում առաջին անգամ ցուցադրվեց «Կուբ» զենիթահրթիռային համակարգը, որի ձեռք բերման մասին նույնպես տևական ժամանակ որևէ պաշտոնական հաստատում չկար։
Թերևս միակ բացառությունը, երբ ՊՆ սեփական նախաձեռնությամբ է ընդունվել նոր սպառազինության ձեռքբերումը, «Տոչկա-ՈՒ» հրթիռային համակարգերն էին, որոնք ցուցադրվեցին 2011թ. սեպտեմբերի 21-ի երևանյան զորահանդեսի ժամանակ։ Թեև այս դեպքում էլ հայտնի չէ, թե արդյոք այդ համակարգերը նոր էին գնվել, թե տարիներ առաջ։ Համենայն դեպս դրանց ձեռք բերման մասին ասեկոսեներ կային զորահանդեսից շատ ավելի վաղ։
Սակայն լինում են նաև դեպքեր, երբ հանրությանը համապատասխան տեղեկություններ փաստացի տրամադրվում են, բայց այնպիսի ձևաչափով, որ շարքային քաղաքացու համար հնարավոր չէ համապատասխան եզրակացություններ անել։
Այսպես, օրինակ՝ 2012թ. սեպտեմբերին Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ Արցախի պաշտպանական շրջաններն արդեն լիովին զինված են հրետանով և այլևս կարող են կատարել իրենց մարտական խնդիրներն առանց ավելի բարձր մակարդակի ստորաբաժանումների աջակցության կամ բանակի հրամանատարի ռեզերվի ներգրավման։
Գործնականում այս հայտարարությունը նշանակում է, որ պաշտպանության բանակի զորամիավորումներն ամբողջովին ապահովված են հաստիքով նախատեսված հրետանային միջոցներով։ ՊԲ ճշտգրիտ կառուցվածքը հրապարակված չէ, սակայն ելնելով պաշտպանական շրջանների և բանակի թվաքանակի մասին ընդհանուր տվյալներից՝ կարելի է մոտավոր և շատ կոպիտ գնահատական տալ, թե ինչ քանակով հրետանու մասին է խոսքը` ելնելով խորհրդային ժամանակվա չափանիշներից (ինչն արդարացված մոտեցում է, քանի որ պաշտպանության բանակը հիմնականում պահպանել է խորհրդային չափանիշները)։
Համաձայն խորհրդային չափանիշների պաշտպանության բանակի սպառազինությունում գտնվող հրետանու քանակը կարող է գնահատվել մոտ 350-400 միավոր, ներառյալ քարշակով և ինքնագնաց փողային ու համազարկային կրակի համակարգերը։ Մեկ անգամ ևս ընգծենք, որ սա շատ մոտավոր գնահատական է, այլ ոչ թե ճշտգրիտ հաշվարկ։
Հասկանալի է, որ «մենք մեր հրետանու քանակը հասցրել ենք մոտ 350-400-ի» և «մեր պաշտպանական շրջանների հրետանին արդեն կարող է իր խնդիրները կատարել առանց ավելի բարձր մակարդակի ստորաբաժանումների աջակցության կամ բանակի հրամանատարի ռեզերվի ներգրավման» արտահայտությունները լրագրողների և հասարակության կողմից բոլորովին տարբեր կերպ են ընկալվում, մինչդեռ խոսքը նույն բանի մասին է։ Արդյունքում, հրետանու լայնամասշտաբ գնումների մասին տեղեկությունը հանրության համար աննկատ է անցնում։ Ընդ որում` նշենք, որ գնումների նոմենկլատուրայի մասին տեղեկություններ ամեն դեպքում չկան։ Ի դեպ, նույն հարցազրույցում Հակոբյանը խոսում է նաև զրահատեխնիկայի, հակատանկային միջոցների և ՀՕՊ համակարգերի գնումների մասին։
Մեկ այլ օրինակ։ 2012-ին Արցախում ավարտվեց ևս մեկ առանձին տանկային բրիգադի կազմավորումը։ Հոկտեմբերին այն հաջողությամբ մասնակցեց լայնածավալ զորավարժության, որի ավարտից հետո Արցախի պաշտպանության բանակի նորակազմ տանկային բրիգադին Հայաստանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հանձնեց մարտական դրոշ։ Ինչպես և նախորդ դեպքում, տանկերի խոշոր խմբաքանակի (ենթադրաբար` 124 կամ ավել տանկ) գնման փաստը նույնպես աննկատ մնաց մեր հանրության համար։ Ավելին, աննկատ մնաց նաև այն, որ նոր ձևավորված խոշոր զորամիավորումը հաջողությամբ մասնակցում է լուրջ զորավարժության, ինչն, առանց չափազանցության, խոսում է բրիգադի հրամանտարական կազմի կազմակերպչական և մասնագիտական բարձր որակների մասին։
Վերոհիշյալը ոչ մի դեպքում չի նշանակում, որ մեր հասարակությունն իրավունք ունի թեթևամտորեն վերաբերվել և անտեսել Ադրբեջանի կողմից սպառազինության գնումները։ Թշնամուն թերագնահատել և որպես հետևանք նրա հետ բախմանն անպատրաստ լինելը ծանր հետևանքներ կարող է ունենալ, բայց միաժամանակ մեր բանակի հնարավորությունները թերագնահատելու իրական պատճառներ ևս չկան։ Միակ պատճառը, ինչպես նշեցինք սկզբում, անբավարար տեղեկացվածությունն է։

Comment