Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Պատերազմի վերսկսվելու պարագայում «Տավուշի սահմանապահ բրիգադ» կստեղծվի
Պատերազմի վերսկսվելու պարագայում «Տավուշի սահմանապահ բրիգադ» կստեղծվիՀունվար 25, 2014 | 19:08
Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները:
Միավորման մամուլի քարտուղարությունից հայտնում են, թե խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանի եւ նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:
«Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են միավորման ղեկավարներին, որոնք սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը եւ անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը, իսկ սահմանապահ սպաներին եւ զինվորներին կոչ են անում լինել զգոն:
Պատերազմի հավանական սկսվելու պարագայում միավորման ղեկավարները վճռական են համախմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ հիմնադրել «Տավուշի սահմանապահ բրիգադ» անվանումով կամավորական բրիգադ, որը անմիջական աջակցություն կցուցաբերի սահմանապահներին»,- ասվում է հայտարարության մեջ:
news.am

Comment