Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Portsageti u kaxakagedi yentradrutiunere..
Քաղաքագետ. Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ Ռուսաստանի ծանր դրությունիցՀունվար 30, 2014 | 12:58
Շփման գծում Ադրբեջանի կողմից լրացուցիչ լարվածություն սադրելը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ. Բաքուն փորձում է օգտվել Ռուսաստանի ծանր վիճակից, որպեսզի ռուսական կողմը ստիպի Հայաստանին՝ ընդունել Ադրբեջանի պայմանները: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում շփման գծում, հստակ քաղաքականության արդյունք է: «Ադրբեջանն արդեն վաղուց դա անվանում է ռազմական դիվանագիտություն: Հիմա հերթական անգամ մենք ականատես ենք լինում նրա, որ Ադրբեջանը կրկին օգտվում է այդ մարտավարությունից, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո Բաքուն նորից հայտարարում է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա»,-ասաց Սարգսյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այն երկիրը չէ, որ կարող է հաղթական պատերազմ վարել, ուստի նա փորձում է համոզել Ռուսաստանին հասնել ինչ-որ կոնսենսուսի եւ ստանալ նրա, այսպես կոչված, «դոբրո»-ն:
«Միակ երկիրը, որը կարող է ապակայունացնել Հարավային Կովկասի տարածաշրջանը, Ռուսաստանն է: Նա զենք է տալիս Ադրբեջանին, ուժեղացնում է մեր թշնամուն, ինչը շատ վտանգավոր է եւ անհրաժեշտ է վերանայել այդ երկրի հետ հարաբերությունները: Հայ-ռուսական հարաբերությունների ներկա սխեման մեզ համար այնքան էլ ձեռնտու չէ»,-ասաց քաղաքագետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմենին հետմահու պարգևատրել է առաջին աստիճանի մեդալով:
news.am
Հայ փորձագետ. Ռուսական ռազմակայանը զսպում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի սպառնալիքըՀունվար 30, 2014 | 13:12
Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը բավական նվազել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսում նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը գտնվում է անկայուն իրավիճակում, որը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան շատ լուրջ խնդիրներ ունի Մերձավոր Արեւելքում՝ Սիրիայի խնդրի հետ կապված:
«Այսօր աշխարհը բազմաբեւեռ է դարձել, հիմա բոլոր գործընթացները դինամիկ են զարգանում: Մենք պետք է առավել հիմնավորված կերպով պաշտպանենք մեր ազգային շահերը»,-ասաց Հարությունյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի անվտանգության համար մնում է առաջին սպառնալիքը, եւ ռուսական ռազմակայանը այն գործոնն է, որը զսպում է Բաքվին:
Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը, քաղաքագետի համոզմամբ, համընկնում են: «Ռուսաստանն իրականում հրեշտակ չէ, բայց մի երկիր է, որը իր շահերն է տեսնում մեր տարածաշրջանում»,-ասաց նա:

Comment