Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Դեմոգրաֆիական պատկերն Ադրբեջանի զինված ուժերում
    Փետրվար 22, 2014

    Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հավասարակշռությունը մշտապես երկու երկրների ռազմական փորձագետների, վերլուծաբանների և հասարակության ստվար զանգվածի ուշադրության կենտրոնում է։ Ուժային հարաբերակցության ներքո դիտարկվում է ինչպես ռազմական տեխնիկան ու սպառազինությունն, այնպես էլ բանակների կենդանի ուժը։ Արդի գիտությունն ու ռազմական արդյունաբերությունն աշխարհում որքան էլ զարգանան՝ տալով մարդկային գործոնը նվազագույնին հասցնող սպառազինության նմուշներ, միևնույնն է, կենդանի ուժը դեռևս երկար ժամանակ շարունակելու է վճռորոշ դեր խաղալ ժամանակակից պատերազմներում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում։
    Ադրբեջանական բանակի զինծառայողներ

    Հայկական և ադրբեջանական զինված ուժերի թվաքանակի հաշվարկման փորձեր մեկ անգամ չէ, որ արվել են։ Ու թեպետ ստույգ թվեր նշելը կլինի բավական դժվար, այդուհանդերձ մոտավոր պատկեր ստանալ հնարավոր է։ Նշենք, որ հայկական զինուժի թվաքանակը հաշվվում է շուրջ 55 000, իսկ ադրբեջանական կողմն իր թվերից խոսելիս մշտապես փորձում է ուռճացնել սեփական զինուժի թվաքանակը՝ բանակի թվի մեջ ներառելով նաև երկրում առկա ռազմականացված այնպիսի կառույցների անձնակազմը, ինչպիսիք են Սահմանապահ պետական ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ներքին զորքերը, Ազգային անվտանգության նախարարությունն ու Պետական պահպանության հատուկ ծառայությունը։ Ռազմականացված այս կառույցների ընդհանուր թվաքանակը հաշվվում է շուրջ 20-ից 25 հազար մարդ։ Այս կերպ, ադրբեջանցի փորձագետներն իրենց զինված ուժերի թվաքանակի մասին խոսելիս «աննկատ» գումարում են նաև այս թիվը և իրենց խոսքում հնչեցնում թվաքանակ, որը կազմում է շուրջ 135 000 ու դրանով թե´ ներքին և թե´ հայկական լսարանի մոտ ստեղծում կարծրատիպ, որ ադրբեջանական բանակն իր թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է հայկականը։

    Առհասարակ, թե´ Հայաստանի և թե´ Ադրբեջանի պարագայում զինված ուժեր ասելով պետք է հասկանալ բանակը, ոչ թե ռազմականացված և ուժային կառույցները։

    Սույն հոդվածում կփորձենք հնարավորինս ճշտգրիտ հաշվարկել ադրբեջանական բանակի իրական թվակազմն ու մատնացույց անել այն խնդիրները, որոնց առերեսվում է այդ երկիրը զինված ուժերի համալրման ընթացքում։

    Ադրբեջանի զինված ուժերում գործում է ժամկետային զինծառայության սկզբունքը։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր չունեն տարկետման իրավունք՝ պայմանավորված առողջական խնդիրներով, բուհի ուսանող լինելով և այլ հանգամանքներով։

    Ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով իրականացվում է զորակոչ տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։

    Զինապարտության մասին օրենքի համաձայն՝ սոցիալական հատուկ որևէ խմբի չպատկանելու դեպքում, (ծնողազուրկ, հաշմանդամի զավակ և այլն) զորակոչվածը պետք է ծառայության նշանակվի իր մշտական բնակության վայրից ոչ մոտ, քան 100 կմ հեռավորության վրա: Ադրբեջանի զինված ուժերում տեսականորեն գործում է պայմանագրային զինծառայության համակարգը, սակայն լայն տարածում այն դեռևս չունի: Պայմանագրային ծառայությունում կարող են ընդգրկվել նաև 19-ից 40 տարեկան կանայք:
    Պետական վիճակագրությունը զինված ուժերի համալրման համատեքստում

    Հասկանալու համար, թե տարեկան քանի հոգի է զորակոչվում զինված ուժեր, նախ մեջբերենք թվեր Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տարեկան ամփոփագրերից։

    Այսպիսով, մեզ հետաքրքրում է այդ երկրի ծնելիության 1995 թվականի վիճակագրությունը, քանի որ գերազանցապես հենց այս թվականին ծնվածներն են ներկայումս անցնում ժամկետային զինծառայություն ադրբեջանական բանակում։ 1995-ին Ադրբեջանում ծնվել է արական սեռի 75 100 երեխա, սակայն այս ցուցանիշը հաջորդող 18 տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների՝ մեծամասամբ արտագաղթի և մանկահասակների մահացության պատճառով։

    Ադրբեջանական պետական վիճակագրության կոմիտեի մեկ այլ ամփոփագրում նշվում է, որ 1995 թվականին մահացել է մեկ տարին չբոլորած 1964 երեխա։ Հետագա հաշվարկներն ավելի դյուրին դարձնելու համար, կլորացնենք այս թիվը՝ դարձնելով 2 000։

    Մեր հաշվարկները ստիպված ենք հիմնել վիճակագրության հենց այս տվյալների վրա՝ այլ աղբյուրների բացակայության պատճառով, սակայն պատկերացնելու համար այդ թվերի հավաստիությունը մեջբերենք մի ուշագրավ փաստ։ Ադրբեջանական ամփոփագրերում նշվում է, որ 1995-2013 թվականներին միգրացիայի հետևանքով երկրի բնակչությունը նվազել է 45100-ով, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության 2013-ին հրապարակած հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանում ադրբեջանցի ներգաղթյալների թիվը 599 000 է։

    Տեսականորեն, միայն Ռուսաստանում այդչափ ադրբեջանցիների մեջ կան նաև 1995-ին ծնվածներ, ովքեր փաստացի խուսափել են զինվորական ծառայությունից, բայց քանի որ ներգաղթյալների տարիքային սանդղակի մասին ոչինչ չի նշվում, այդ ցուցանիշը չենք ընդգրկի հետագա հաշվարկներում։ Այսպիսով, 73 100 (75 100-2000) թիվն առայժմ կընդունենք որպես 1995-ին ծնվածների առավելագույն անվերապահ թիվ, թեպետ ակնհայտ է, որ իրականում այն հեռու է իրական պատկերի արտացոլումից։
    Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ


    Հաջորդ հանգամանքը, որը պետք է հաշվի առնել՝ Ադրբեջանի բուհերում սովորող ուսանողներն են, ովքեր, ըստ գործող օրենսդրության, օգտվում են տարկետման իրավունքից, սակայն միայն մեկ անգամ՝ բակալավրում ուսանելու համար։ Հետագա ուսումը շարունակելու համար տարկետում չի տրվում։ Կրկին հղում անելով վիճակագրության պետական կոմիտեի տվյալներին՝ նշենք, որ ադրբեջանական բուհերում ընդհանուր առմամբ ուսանում է շուրջ 140 000 ուսանող։ Այդ ցուցանիշը վերջին տարիների համար գրեթե անփոփոխ է։

    Ցավոք, չկա հստակ տեղեկություն ուսանողների սեռական պատկանելության մասին, սակայն մոտավոր հաշվարկների համար նշված թիվը կարող ենք պայմանականորեն կիսել՝ աղջիկ ուսանողներին հետագա հաշվարկներից դուրս մղելու համար։ Թեպետ, հարկ է նկատել, որ աղջիկ և տղա ուսանողների համամասնությունն այս երկրում հավասար չէ։

    Ադրբեջանում գործում է բարձրագույն կրթության բակալավրի աստիճանի ուսուցման քառամյա համակարգ, ինչը նշանակում է, որ արական սեռի 70 000 (140 000 / 2) ուսանողների թիվը բաժանելով չորսի՝ կստանանք մոտավոր պատկեր, թե բուհի քանի շրջանավարտ է տարեկան մեկնում ժամկետային զինվորական ծառայության. այդ թիվը կազմում է 17 500 (70 000 / 4)։ Նկատենք, որ ընդհանուր ծնվածների թվից, որը մենք սահմանել էինք 73 100, անհրաժեշտ է հանել 17 500-ը՝ այն զորակոչվողներին, ովքեր ծառայելու են 12 ամիս։

    Այսպիսով, ստանում ենք պատկեր, որ միջինացված տվյալներով Ադրբեջանի զինված ուժերում ժամկետային ծառայության հիմունքով զորակոչվում են տարեկան շուրջ 55 600 (73 100-17 500) նորակոչիկ, ովքեր պետք է ծառայեն 18 ամիս և 17 500 նորակոչիկ՝ ծառայության 12 ամիս տևողությամբ։

    Եզրափակելով այս հաշվարկները, մնում է բազմապատկել 55 600-ը 1,5-ով, քանի որ հենց այսքան տարի է կազմում բարձրագույն կրթություն չունեցող նորակոչիկների զինծառայության տևողությունը։ Արդյունքում ստանում ենք 83 400 (55 600 * 1.5), որին գումարելով բարձրագույն կրթություն ստացածներին՝ 17 500 հոգի, կունենանք 2013 թվականին ադրբեջանական բանակի զորակոչային համալրման մոտավոր թիվը, որը կազմում է շուրջ 100 900 հոգի (83 400 + 17 500)։

    Հարյուր մեկ հազար. սա է Ադրբեջանի զորակոչային համալրման ներկայիս ներուժը։ Հետագա տարիների պատկերի մասին պատկերացում կազմելու համար նշենք միայն, որ եթե 1995-ին արական սեռի ծնվածների թիվը 73 100 էր, ապա 1999-ին այս ցուցանիշը 61 600 է, իսկ 2002-ին՝ 58 700։ Այսինքն, մինչև 2020 թվականը՝ երբ բանակ են զորակոչվելու 2002-ին ծնվածները, Ադրբեջանը զինված ուժերի համալրման ընթացքում ունենալու է անձնակազմի թվաքանակի զգալի անկում։

    Զորակոչվածների բաշխումն ըստ ուժային կառույցների

    Ինչպես արդեն նշվեց հոդվածի առաջնամասում, զինված ուժերը ռազմականացված միակ կառույցը չէ, որը գործում է Ադրբեջանում և այստեղ հատկանշական է նաև այն, որ ուժային մյուս կառույցներն իրենց համալրումը ևս ստանում են զորակոչի միջոցով։ Պատկերացնելու համար, թե ընդհանուր զորակոչվածներից քանիսն են բաժին ընկնում այս կառույցներին՝ նշենք, որ համաձայն բաց աղբյուրների՝ Սահմանապահ պետական ծառայության անձնակազմը շուրջ 12 000 է, ներքին զորքերինը՝ 10 000, Ազգային անվտանգության զորքերինը՝ 5 000, իսկ Պետական պահպանության հատուկ ծառայության անձնակազմը՝ 2 500 հոգի։ Վերջինիս զորակոչային համալրումը կազմում է շուրջ 20 տոկոս։ Ինչպես կարելի է տեսնել, ռազմականացված այս բոլոր կառույցների անձնակազմի հանրագումարը մոտ 27 500 է։
    Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

    Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

    Իհարկե, պետք է հիշել, որ վերոնշյալ կառույցների անձնակազմի մաս է նաև սպայակազմը և եթե հաշվի առնենք համաշխարհային փորձը, համաձայն որի զինված ուժերում սպաների քանակը կազմում է ընդհանուր անձնակամզի 5-ից 7 տոկոսը, ժամկետային զինծառայողների ընդհանուր թիվը ստանալու համար անհրաժեշտ է 27 000-ից հանել հենց նույն թվի յոթ տոկոսը, այսինքն՝ մոտ 1900։ Որպես ելակետային թիվ վերցրեցինք, 27 000, այլ ոչ 27 500, որովհետև չկար անհրաժեշտություն հաշվել Պետական պահպանության հատուկ ծառայության անձնակազմը, քանի որ հայտնի է ռազմականացված այդ կառույցում ժամկետային զինծառայողների և սպաների հարաբերակցությունը։

    Կանխելով ընթերցողի մոտ ծագող հնարավոր հարցերը, անդրադառնանք նաև մեկ այլ գործոնի։ Ռազմականացված այս կառույցների անձնակազմի թվերը մի քանի տարվա վաղեմության են և տրամաբանական է, որ եթե տարիների ընթացքում ծնելիության մակարդակի անկման պատճառով կրճատվում է զինված ուժերի թվաքանակը, ապա կնվազի նաև այս կառույցներում ծառայության ուղարկվող նորակոչիկների քանակը։ Սակայն այս տեսակետի հետ մեկտեղ գոյության իրավունք ունի նաև մեկ ուրիշը, համաձայն որի՝ այս կառույցների համալրմանը տրված է առաջնահերթություն։

    Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ամենևին էլ առաջին հորիզոնականում չէ ժողովրդավարության մակարդակով և այդ երկրի ներքաղաքական կյանքի իրադարձությունները հաճախ սրվում են այն աստիճան, որ բազմահազարանոց ցույցերը ցրելու նպատակով ներգրավվում են ոստիկանության ներքին զորքերը։ Այլ կերպ ասած, ներքին զորքերն ինչ-որ առումով Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության երաշխավորներից մեկն է և քիչ հավանական է, որ այդ կառույցի անձնակազմը կրճատվի։

    Սահմանապահ պետական ծառայության անձնակազմի թվաքանակի հարցը ևս կրում է առօրեական նշանակություն։ Ադրբեջանն ունի 2650 կմ միջպետական սահման, որից 1650-ի պահպանությունը (հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունն այս կառույցի գործառույթների մեջ չի մտնում) վստահված է սահմանապահ զորքերին։ Միջպետական 1650 կիլոմետրանոց սահմանի պահպանությունն իրականացնում է թվով ինը սահմանապահ ջոկատ։ Շատ կոպիտ հաշվարկներով ստացվում է, որ սահմանի յուրաքանչյուր կիլոմետրի պահպանության համար հատկացված է ընդամենը 7 հոգի (12 000 / 1650)։ Եվ սա այն դեպքում, երբ ողջ անձնակզմը չէ, որ անմիջականորեն ընդգրկված է սահմանի պահպանությունում։ Դրա զգալի մասն իր ծառայությունը կրում է թիկունքային ապահովման ստորաբաժանումներում։
    Նման պարագայում Սահմանապահ ծառայության անձնակազմի կրճատումն ինչ խոսք հնարավոր է, բայց այն չի կարող լինել զգալի։

    Ազգային անվտանգության նախարարության զորքերի գործառույթների մասին շատ քիչ է հայտնի, ուստի զերծ կմնանք ենթադրյալ վերլուծություններից։

    Իսկ պետական պահպանության հատուկ ծառայության գործառույթների մեջ է մտնում Ադրբեջանի նախագահի անվտանգության ապահովումը, ինչպես նաև Մեջլիսի, նախագահի աշխատակազմի, կառավարության, արտաքին գործերի նախարարության, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և պետական ու ռազմական կարևորության այլ օբյեկտների պահպանությունը։ Այս կառույցն իրականացնում է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի պահպանությունը։ Իրատեսական չէ, որ նման գործառույթներ իրականացնող կառույցի առանց այդ էլ փոքրաթիվ անձնակազմը (2500 հոգի, որից 500-ը ժամկետայիններ) կենթարկվի կրճատման։
    Ադրբեջանի Պետական պահպանության հատուկ ծառայության պատվո պահակախմբի վաշտը

    Ադրբեջանի Պետական պահպանության հատուկ ծառայության պատվո պահակախմբի վաշտը

    Ամփոփելով վերոշարադրյալը, արձանագրենք, որ Ադրբեջանի զորակոչային ներուժից շուրջ 25 000 նորակոչիկ նշանակվում է ծառայության ոչ թե զինված ուժերում, այլ ռազմականացված այս կառույցներում։ Ուստի, երբ տարվում են համեմատականներ հայկական և ադրբեջանական զինուժի թվակազմի միջև, ադրբեջանական թվաքանակը պետք է դիտարկել ոչ թե 101 000-ը, այլ 101 000 – 25 000, հաշվի առնելով այս կառույցներում ծառայող ժամկետայինների թիվը։ Այսինքն, բուն զինված զինված ուժերում ծառայում է շուրջ 76 000 ժամկետային։

    Հիշենք նաև, որ այս թիվը չի ներառում սպայակազմը, որն ընդհանուր անձնակազմի մոտ 7 տոկոսն է: Այսինքն, ամբողջական պատկեր ստանալու համար պետք է 76 000-ին գումարել 6 000 և որպես արդյունք կունենաք, որ գլխավոր շտաբին ենթակա զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 82 000 է (76 000 + 6 000): Տեղին է հիշեցնել, որ հայկական զինուժի թվակազմը մոտ 55 000 է և այստեղ հօդս են ցնդում ադրբեջանական բանակի՝ մի քանի անգամ գերազանցող թվաքանակի մասին բոլոր առասպելները։

    Զինված ուժերի անձնակազմի համալրման խնդիրներն Ադրբեջանում

    Հոդվածում մատնանշվեց՝ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մինչև 2020 թվականը Ադրբեջանական զինուժի մարդկային ռեսուրսների համալրման ծավալները տարեցտարի նվազելու են։ Սակայն այս խնդրի վերաբերյալ բոլորովին այլ կարծիքներ են հնչում Ադրբեջանի ռազմական վերնախավի կողմից։ Ադրբեջանում չկա խնդիր զորակոչի հետ. այս ձևակերպումն է մշտապես հնչում պաշտոնատար տարբեր անձանցից, թեպետ գործնականում արված քայլերը վկայում են բոլորովին հակառակի մասին. Ադրբեջանում ոչ միայն կա զորակոչի խնդիր, այլև այն գնալով ավելի է խորանում։

    Այսպես, զորակոչին առնչվող օրենսդրական փոփոխությունների առաջին ալիքը սկսվեց 2008-ին։ Ըստ այդ փոփոխությունների, զորակոչային տարիքի սահմանափակումը 27-ից դարձավ 35։ Ինչպես օրենքի փոփոխման հեղինակներն էին պնդում, սույն որոշումը որևէ կերպ չի առնչվում զինված ուժերի անձնակազմի համալրման խնդիրներին և արվում է բացառապես ՆԱՏՕ-ական չափորոշիչներին համապատասխանեցման համատեքստում։ Այս պնդումը գուցե և ներշնչեր որոշ վստահություն, եթե դրա հետ մեկտեղ փոփոխության չենթարկվեին նաև զորակոչի համար առանցքային նշանակություն ունեցող մի քանի դրույթներ ևս։

    Մասնավորապես՝ չեղյալ համարվեցին տարկետման իրավունքի տրամադրման մի շարք պայմաններ, որոնք նախկինում տրամադրում էին սոցիալական դրությունից ելնելով (մեծահասակի խնամակալություն և այլն)։ Բացի դրանից, խստացվեց առողջական խնդիրների պատճառով տրվող տարկետման իրավունքի տրամադրման կարգը, ինչպես նաև սահմանվեց, որ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու համար բժշկական հանձնաժողովը պետք է երեք անգամ անընդմեջ զորակոչիկին ճանաչի ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Ընդ որում, համաձայն նոր օրենսդրության, առողջական խնդիրների պատճառով յուրաքանչյուր տարկետում տրվում է ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով։
    Ադրբեջանի Ազգային անվտանգության զորքերը Բաքվի զորահանդեսի փորձերին

    Ադրբեջանի Ազգային անվտանգության զորքերը Բաքվի զորահանդեսի փորձերին

    Զորակոչին առնչվող օրենսդրական փոփոխություններն այսքանով չսահմանափակվեցին։ Նմանատիպ նախաձեռնությունների հերթական ալիքը բարձրացավ 2013-ին, երբ միաժամանակ մի քանի դրույթների փոփոխման շուրջ ծավալվեցին քննարկումներ Ադրբեջանի Մեջլիսում։ 2013-ի նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Մեջլիսի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել զինապարտության մասին օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ։ Վերջիններս առաջարկում էին բարձրացնել զինվորական ծառայության տարիքային սահմանափակման շեմը՝ 35-ից դարձնելով 40։ Այս նախաձեռնությունն առայժմ կյանքի չկոչվեց, իսկ Մեջլիսի Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջն էլ հայտարարեց, որ տարիքային շեմի բարձրացումն անիմաստ է, քանի որ ներկայիս շեմը՝ 35 տարեկանը, ամբողջությամբ բավարար է բոլոր խավերին ընդգրկելու, այն է՝ առողջական խնդիրների պատճառով կամ ուսման նպատակով տարկետում ստացած անձանց զորակոչելու համար։ Մինչդեռ, հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2008-ին, երբ տարիքային շեմը 27-ից դարձավ 35, որպես դրա պատճառ նշվում էր բացառապես ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանեցումը։

    Continuation

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Continuation


      Նշենք նաև, որ նույն այդ ՆԱՏՕ-ի չափորոշիչների համաձայն՝ զորակոչային տարքիը սահմանված է մինչև 45-ը և այս համատեքստում Ադրբեջանի բերած պատճառաբանությունները կապված տարիքային շեմի բարձրացման հետ առնվազն համոզիչ չեն։

      Առաջարկի քննարկման ժամանակ Մեջլիսի Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը բաց չթողեց պատեհ առիթն ու ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը չունի խնդիրներ կապված զորակոչի հետ։ Որպես իր ասածի վկայություն Օրուջն ասաց. «Ադրբեջանում զորակոչիկների քանակը բավարար է։ Եթե հաշվենք, թե յուրաքանչյուր տարի քանի տղա է հաճախում առաջին դասարան, կունենանք մոտավոր թիվ, թե քանի հոգի կզորակոչվի բանակ տասը տարի անց։ Եթե չկա խնդիր զորակոչիկների քանակի հետ, արդյո՞ք կա անհրաժեշտություն բարձրացնել զորակոչի տարիքային շեմը»։

      Զահիդ Օրուջի խոսքերն իհարկե հնչում են համոզիչ, բայց նույն Օրուջին կարելի է հորդորել նմանատիպ հայտարարություններ անելուց առաջ նախ անձամբ ծանոթանալ այն թվերին, որոնց վրա կառուցում է իր խոսքը։ Այսպես, հետևելով Օրուջի խորհրդին՝ նայենք, թե տարեկան քանի տղա է հաճախում առաջին դասարան։ Վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2000 թվականին Ադրբեջանի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 86 663 տղա, իսկ 2005-ին արդեն 65 680։ Եթե զորակոչիկների թվի 21 000-անոց անկումը Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից չի դիտվում որպես խնդիր, ապա մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան իր հետագա պաշտոնավարման ընթացքում։

      Ուշագրավ հաջորդ իրադարձությունը 2013-ի դեկտեմբերի 11-ին արված առաջարկն էր, որով հանդես եկավ Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայությունը: Վերջինս առաջարկում էր փոփոխությունների ենթարկել ֆիզիկական տվյալների նկատմամբ պահանջների չափորոշիչները, որոնք սահմանված են սահմանապահ ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների համար։ Առաջարկվող փոփոխություններից մեկը հասակի շեմի սահմանափակման չեղարկումն է։ Ներկայումս 155 սմ-ից ցածր հասակ ունեցողները չեն կարող աշխատանքի անցնել Սահմանապահ պետական ծառայությունում։ Այս շեմի վերացման հարցն այժմ քննարկման փուլում է։
      Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվորական երդման արարողությունից
      Սույն առաջարկը կրկին գալիս է հաստատելու այն փաստը, որ չնայած բոլոր հերքումներին, Ադրբեջանում լրջորեն զգում են մարդկային ռեսուրսների սակավություն և այդ խնդրի լուծման ուղղությամբ արվում են հստակ քայլեր։

      Զորակոչային խնդիրների առկայության ևս մեկ վկայությունը 2013-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունն է, որում ասվում է, որ պայմանագրային հիմունքներով ծառայել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել իրենց բնակության վայրի մոտակա բանակային միավորման հրամանատարությանը՝ զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու նպատակով։ Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ է արվում ավելի լայն ծավալներ հաղորդել պայմանագրային զինծառայությանը, որը թեպետ օրենսդրորեն գործում է, սակայն գործնականում դեռ հեռու է կայացած համարվելուց։

      Խնդրի առկայության մասին վկայող վերջին որոշումը, որը կայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ քաղաքացիական անձանց ներգրավումն է տնտեսական բնույթի գործառույթներ ենթադրող հաստիքներում, ինչպես նաև ռազմական օբյեկտների պարեկությունում։ Համապատասխան հայտարարությամբ Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ 2014-ի փետրվարի 17-ին։
      Ի մի բերելով վերոշարադրյալը, կրկին վերհիշենք ադրբեջանցի պաշտոնյաների դիրքորոշումը. Ադրբեջանում զորակոչի հետ «խնդիրներ չկան»:

      Ամփոփում

      Արցախյան պատերազմի ակտիվ փուլի ավարտին (1994-ի մայիս) հաջորդեց հակամարտության թևակոխումը տեղեկատվական դաշտ, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրվեցին սեփական և հայկական զինված ուժերին վերաբերող քարոզչական մի շարք թեզեր: Դրանցից մեկը ադրբեջանական զինուժի թվաքանակի մի քանի անգամյա գերակայությունն է հայկականի նկատմամբ: Այս թեզը ցավոք, պարարտ հող է գտել մեր հասարակության շրջանում, սակայն ինչպես հնարավոր եղավ տեսնել, իրական պատկերն ամենևին այլ է:

      Հնարավոր ռազմական գործողություններում ընդգրկվող ադրբեջանական զինուժի թվաքանակը չի գերազանցում հայկական ուժերին նույնիսկ երկու անգամ: Համենայն դեպս, Ադրբեջանի ժողովրդագրական ներկա վիճակում իրականությունը սա է: Այս խնդիրն Ադրբեջանում շարունակելու է խորանալ ընդհուպ մինչև 2020 թվականը և որքան էլ պաշտոնյաների կողմից զինուժի համալրման խնդիրների առկայությունը հերքվի, դրանից միևնույնն է իրական պատկերը չի փոխվելու:

      Կարող է հնչել տեսակետ, թե ժողովրդագրական պատկերը հուսադրող չէ նաև Հայաստանում և այստեղ ևս խորանալու են զինված ուժերի համալրման խնդիրները: Նման խնդիր իհարկե կա, բայց ի տարբերություն հարևան երկրի՝ Հայաստանում արդեն տևական ժամանակ ներդրվել և լիարժեք գործում է պայմանագրային զինծառայության համակարգը և պայմանագրային զինծառայողներն այսօր կազմում են զգալի թիվ՝ լրացնելով այն բացը, որը զգացվում է զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներով համալրման ընթացքում:

      Այս պատկերի համատեքստում պետք է հիշեցնենք նաև, որ առաջիկա հնարավոր պատերազմում ադրբեջանական բանակը լինելու է հարձակվողի դերում և հայկական բնագծերի զբաղեցման ու պաշտպանական շրջանների հաղթահարման համար անհրաժեշտ է ունենալ մի քանի անգամյա քանակական գերակայություն, ինչն այսօր հեռու է իրականությունից և կշարունակի մնալ այդպիսին տեսանելի ապագայում:

      Razm.info

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        This is a very good article by Spetsnaz from razm.info. So azery armed forces number around 82000, while ours 55000. So it is abvious that Armenia can defend it's borders against Azerbaijan at any time. So any talk otherwise is nonsence.

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Originally posted by burjuin View Post

          Drum magazines uncomfortable and not ergonomic

          http://store.commandarms.com/products/MC47.html
          I agree, I actually hate drums....not only they are a pain to carry and screw the balance of the rifle, it is also hard to reload and easy to not set the spring tension correctly which can cause a feed issue or a nasty jam.
          Plus, even in war how often do you need that, even if you had to put down suppressive fire full auto its not worth it since even a eastern block steel mags tied together like your link will do just fine.
          B0zkurt Hunter

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Armenian Army
            The front line. Nakhijevan direction





            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              “Open house” at Armenia’s Russian military base

              February 22, 2014 | 15:18

              Ahead of Sunday’s Defender of the Fatherland Day in Russia, the 102nd Russian Military Base in Gyumri, Armenia, on Saturday opened its “doors” before the Armenian veterans of the Great Patriotic War in World War II, schoolchildren, and special guests (Photos).

              The official guests included Russian Ambassador to Armenia, Ivan Volinkin; Armenian-Russian Joint Military Commander, Lieutenant General Mikayel Grigoryan; and Governor Feliks Tsolakyan of Shirak Region.

              The guests were shown the military equipment of the base.

              Lieutenant General Grigoryan conveyed the congratulatory messages by Armenian Defense Minister Seyran Ohanyan and Chief of the Armenian Armed Forces General Staff, Colonel General Yuri Khachaturov.

              A concert also was held for the guests.

              Before the concert, however, awards were presented and military titles were bestowed.






              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Open house” at Armenia’s Russian military base





                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Open house” at Armenia’s Russian military base





                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Originally posted by Hakob View Post
                    You see guys? How did you all swallow the bait? line and hook together from HHSH. The supposed statement about not being able to defend northern borders (suggesting russian troops) comes from Levon Ter-Petrosian's party member. Please think a little as to why is he making this statement before falling into their trap.
                    Northern border is the border with azerbaijan. Has there been anthing between our and azery armed forces to think this way? Why would such helpless thoughts be disseminated in nation towards a neighbor that we won a war with and everything prooves that we are ready to do it again? It can be very hard to find reason for such a talk if past 24 years are taken into account. Doesn't jan 20th mean anything?
                    I stand by the statements I made.
                    There was no bait for me.

                    I felt it would be inappropriate to highlight things with evidence (on YouTube) that exists which could be considered "unpatriotic"
                    even though deep down I feel highlighting unprofessional behaviour is not unpatriotic.

                    It was not a bait for me but a trigger.


                    If the issue was about corruption, then why is LTP party so impotent against corrupt government circles now? Why this party does not impress with it's own clean ethincs and history? A "leader",levon, who created and shaped this very government into such a corrupt structure himself in his time, and now is making such statements about army?
                    How else can a politician stab the country in back?
                    Do you really want to be taken seriously.

                    LTP for his faults and mistakes was justly punished, in fact with the highest punishment for any politician.
                    Why bring him into any debate.

                    Current administration and ideology (patriotic ??? of Kocharyan + Sarkisyan ) have been in power for over 15 years

                    OR in reality they are no better than LTP therefore there is a constant fear of him because they cannot upstage him.


                    Any political entity that makes this an internal struggle issue is outright defeatist and indeed a traitor.
                    In a democratic country any debate is justified if you consider the people intelligent enough to judge.
                    Bad ideas and arguments will not gain a following and fall by the wayside.

                    That is democracy.

                    .
                    Last edited by londontsi; 02-22-2014, 09:30 AM.
                    Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                    Its about self interest at personal and national level often at odds with the above.
                    Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Open house” at Armenia’s Russian military base






                      Comment

                      Working...
                      X