Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Վերջին 3 օրերին Սիրիայում սպանվել է ադրբեջանցի 15 զինյալ
Մարտ 24, 2014
Չնայած Ադրբեջանում որոշ մզկիթների և կրոնական կազմակերպությունների գործունեության արգելմանը և մի շարք ձերբակալություններին՝ ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիա շարունակվում է։ Հայտնի է դարձել ադրբեջանական կողմի ունեցած նոր զոհերի մասին։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Jam.az լրատվակայքը, Սիրիայի Հալեպ ու Դերաա քաղաքներում ընթացող մարտերի ժամանակ վերջին 3 օրերին սպանվել է նվազագույնը 15 ադրբեջանցի, որոնք մարտնչում էին զինյալների տարբեր խմբավորումների կազմում Բաշար Ասադի կողմնակիցների դեմ։
Համաձայն աղբյուրի՝ ադրբեջանցի զինյալների դիերը ծննդավայր չեն հասել, նրանց հուղարկավորել են Սիրիայի տարածքում։
Նկատենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում փորձ է արվում Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցը բերել իրավական դաշտ, սակայն Միլլի մեջլիսի ընդունած օրինագծերի համաձայն՝ Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունները ազատազրկում են ապահովում թերևս ոչ թե կոնկրետ Սիրիա մեկնող ադրբեջանցիների, այլ նրանց մեկնել դրդող անձանց (ըստ երևույթին մզկիթների կրոնական համայնքների ներկայացուցիչների) համար։
Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։
Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Comment