Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Այս ձմեռը մեր զինվորները կանցկացնեն նոր համազգեստով. Լուսանկարներ
Այս ձմռանը մեր զինվորներն ավելի տաք և հարմար համազգեստ կունենան:
Նոյեմբերի 15-ից ՀՀ Զինված ուժերի անձնակազմը կանցնի ձմեռային համազգեստի: Aysor.am-ի տեղեկություններով՝ այն կրել է որոշակի փոփոխություններ:
Նախ և առաջ փոխվել է զինվորական ձմեռային վերարկուի աստառը: Այն այսուհետ կլինի մետաքսից, որի տակ կարված է ավելի թեթև, բայց տաքություն պահող հատուկ կտոր: Վերարկուի ներսի կողմից ավելացվել է գոտի հիշացնող երիզ, որը վերարկուն կֆիքսի զինվորի գոտկատեղին՝ ներսի կողմից, այդպիսով պահելով տաքությունը:
Փոխվել են վերարկուի շղթաները: Դրանք կլինեն ավելի ամուր և հեշտ կոճկվող:
Վերարկուի օձիքի հատվածին մորթին ևս փոխարինվել է ավելի որակյալով:
Լիովին փոխվել է զինվորի ձմեռային գլխարկը: Նորը կարված է ամառայինի մոդելով, բայց ներսից ունի մորթի և ականջները ծածկող հատուկ երիզներ:
Վերարկուին կցված գլխարկը (կապյուշոնը) ևս թարմացվել է: Այն կլինի անջրանցիկ կտորից:
Ձմեռային նոր համազգեստի վերաբերյալ Aysor.am-ը զրուցեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով հաստատեց մեր տեղեկություններն՝ ընդգծելով, որ ձմեռային նոր համազգեստը հիմա փորձարկումների փուլում է.
«Շատ էր քննարկվում հատկապես շարքային զինվորի համազգեստն ավելի լավը դարձնելու հարցն ու այս փոփոխությունները ուղղված են հենց դրան: Պաշտպանության նախարարի հրամանով ձմեռային այդ նոր համազգեստի փորձնական նմուշներն ուղարկվել են որոշակի զորամասեր, որտեղից նոյեմբերի առաջին տասնօրյակում կստանանք զեկուցագրեր՝ կապված համազգեստի որակի, արված փոփոխությունների արդյունավետության հետ, ինչպես նաև հաշվի կառնենք եղած առաջարկները»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դրական արդյունքի դեպքում նոր ձմեռային համազգեստը կբաժանվի արդեն ԶՈւ բոլոր զորամասերին:
«Ընդ որում այդ պրոցեսը երկար ժամանակ չի խլի, քանի որ արտադրող ընկերությունն այնպես է կատարել նախապատրաստական աշխատանքները, որ եթե անգամ նոյեմբերի 12-ին մենք ստանանք փորձարկման պատասխանները՝ արդեն նոյեմբերի 15-ին առաջարկություններն ու բողոքենրը հաշվի առնելով համազգեստը հնարավոր կլինի ուղարկել զորամասեր»,- ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Մինչ այդ, Aysor.am-ը որոշակի արձագանքներ է ստացել հենց զինվորներից, որոնք բացառապես դրական են:
29.10.2014, 18:41
Aysor.am

Comment