Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է թաքցնել զինծառայողի ինքնասպանությունը
Դեկտեմբեր 4, 2014
Ադրբեջանի ՊՆ՝ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկում «անցյալ շաբաթ» (ենթադրաբար՝ նոյեմբերի 24-30) ինքնասպան է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Դադաշով Նուրլան Ալի օղլուն։
Այս մասին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv հեռուստաալիքի լրատվակայքը՝ հղելով սեփական անանուն աղբյուրին։ Տեղեկության համաձայն, Դադաշովն ինքնասպանություն է գործել ամրակցված ծառայողական զենքից։
Միջադեպի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար լրատվակայքի խմբագրությունը կապվել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ Վագիֆ Դարգյահլըին, սակայն վերջինս նշել է, որ ինքը Բաքվում չէ, իսկ «անհրաժեշտ ողջ տեղեկությունը տեղադրվում է նախարարության կայքում»։
Փաստացի, սակայն, ՊՆ մամուլի ծառայությունը ժամանակին չի հրապարակել միջադեպի մասին տեղեկությունը՝ այդ կերպ փորձելով կոծկել դեպքը։ Հարկ է նկատել նաև, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի հրամանով (2014-ի սեպտեմբերի 24) մշակվեց տեղեկատվական անվտանգության նոր հայեցակարգ, պաշտոնական հաղորդագրությունները բանակում և ուժային մյուս կառույցներում զոհերի և վիրավորների վերաբերյալ կտրուկ նվազեցին։
Նշենք նաև, որ հետևելով բաց աղբյուրների տվյալներին, սա Ադրբեջանի ուժային կառույցներում հայտնի դարձած մահվան ելքով երրորդ միջադեպն է, որը գրանցվել է 2014-ի նոյեմբերին, 84-րդը՝ ողջ տարվա ընթացքում։

Comment