Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    I will be at the protest against Russian arms sales to Az which is due to be held at Republic Square in hours.

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by armnuke View Post
      I will be at the protest against Russian arms sales to Az which is due to be held at Republic Square in hours.
      Wish i was there.

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        8 / 04 / 2016
        Հին զենքերի մասին. կարևոր դիտարկում



        Եվ ուրեմն, Սերժ Ազատիչի թեթև ձեռամբ, ազգս իր վրդովմունքն է հայտնում մեր բանակի հին սպառազինության (օրիգինալում 80-ականների զենք) մասով։
        Մի կողմ թողնելով կոնկրետ Սերժ Սարգսյանի ասածի իմաստի, նրբերանգների, մոտիվների, կոնտեքստի ու նման այլ բաների մեջ խորանալը ուրիշներին` որովհետև հավես չկա. ուզում եմ մի երկու բառ ասեմ բուն «հին զենքեր» թեզի մասին, որովհետև էդ խոսակցությունները եղել են, կան ու դեռ կլինեն։
        Նախ, մի հատ հասկանանք, թե ինչ ըսել է «հին զենք»։ Էդ արահայտությունը իրականում նշանակում ա մի քանի տարբեր ու իրարից անկախ բան։ Հերթով թվարկեմ (բաժանումը ու անվանումները պայմանական են, ինչպես ցանկացած դասակարգման դեպքում)։ Նախ, հին կարա լինի ինչպես զենքի մոդելը, այնպես էլ կոնկրետ միավորը։
        1. Հին կարա նշանակի, որ կոնկրետ զենքը մաշված է։ Ու եթե մաշված մասը նորոգման կամ փոխարինման ենթակա չէ, զենքը սպառազինությունից հանվում է։
        2. Հին կարա նշանակի, որ կոնկրետ զենքը արտադրվել է (գործարանից դուրս է եկել) շատ վաղուց։ Օրինակ՝ նույն 80-ականներին։
        3. Եվ վերջապես հին կարա նշանակի, որ տվյալ կոնկրետ զենքի արդիականացման պոտենցիալը չի օգտագործվել։ Օրինակ՝ չի թարմացվել էլեկտրոնիկան։
        4. Հին կարա նշանակի, որ զենքի մոդելը բարոյապես է հին։ Օրինակ՝ ժամանակակից պատերազմում գործում է շատ ցածր արդյունավետությամբ։ Օրինակ՝ փոքր տրամաչափի հակատանկային թնդանոթները այսօրվա պայմաններում բարոյապես հին են։
        Վստահ չեմ, որ սրան ճիշտ է անվանել բարոյապես մաշված, բայց այս պահին ավելի հարմար բառ չգտա։ Եթե մեկը ավելի լավ բան առաջարկի, կընդունեմ։
        5. Հին կարա նշանակի, որ զենքի մոդելը գաղափարապես, կամ եթե կուզեք՝ փիլիոփայությամբ է հին։ Սա նշանակում է, որ այն գաղափարը կամ գաղափարները, որոնք դրված էին զենքի ստեղծման հիմքում, իրենց ժամանակիը ընթացքում չարդարացրին կամ մասամբ արդարացին։ Այդպիսի օրինակ է Մի-24 ուղղաթիռը, որը ստեղծվում էր որպես «թռչող հետևակի մարտական մեքենա», բայց ռեալ մարտերում այդ ուղղաթիռը դեսանտ գրեթե չկրեց։ Ինչն, ի դեպ, չխանգարեց մեքենայի կոմերցիոն հաջողությանը ու մինչև հիմա էլ չի խանգարում։
        6. Հին կարա նշանակի, որ զենքի մոդելը ստեղծվել է շատ վաղուց։ Օրինակ՝ М1911 լեգենդար ատրճանակը հին է. ստեղծվել է 1908 թվականին։ Ու ի դեպ, այդ հին ատրճանակ ԱՄՆ բանակում ծառայեց 70+ տարի։ Հիմա էլ, եթե չեմ սխալվում, ծովային հետևազորում դեռ ծառայում է։
        Հիմա, ամեն անգամ, երբ խոսակցություն է բացվում զենքի հին լինելու մասին, պիտի հասկանալ, թե էս 6 կետից որի մասին է խոսքը, որովհետև այս կետերը կարող են ինչպես լինել միասին, այնպես էլ՝ ոչ։
        Ընդ որում՝ բոլոր 6 կետերից միայն 1-ինն է, որ բավարար պատճառ է զենքը սպառազինությունից հանելու կամ զենքը սպառազինության չվերցնելու համար։ Սա միակ դեպքն ա, երբ հին նշանակում է վատ։
        Հիմա գանք մեր բանակին։ Մաշված զենքեր, իհարկե, կլինեն մեր բանակում, բայց հաստատ չի կարելի խոսել դրանց քիչ թե շատ զգալի տոկոս կազմելու մասին։ Եղածներն էլ պետք ա հանվեն սպառազինությունից։ Կամ էլ օգտագործվեն ուսումնական, ցուցադրական, ճանաչողական ևն նպատակներով միայն։
        Եթե անցնենք մնացած բոլոր կետերով, ապա այո, մեր բանակի սպառազինությունը մեծամասամբ այդ բոլոր կետերով հին է, բայց, ինչպես ասեցի, այդ 5 կետերը ինքնին պատճառ չեն զենքը սպառազինությունից հանելու կամ զենքը չգնելու համար։ Այստեղ արդեն էական են այլ հանգամանքներ. թե ինչ խնդիր ենք ուզում լուծել, ինչքանով է հեշտ սպասարկել զենքը, ինչքանով են հասանելի պահեստամասերն ու զինամթերքը ևն։ Ու, իհարկե, ֆինանսական հնարավորությունները։
        Օրինակ՝ մեր բանակն ունի Դ-1 հաուբից, որը նույնիսկ ոչ թե 80-ականների, այլ առհասարկ 40-ականների հրանոթ է (մոդելն էլ է հին, գործարանից էլ է շատ վաղուց դուրս եկել)։ Այդքանով հանդերձ, փողի մաշված չլինելու դեպքում ու ֆինանսների գյոլ չլինելու պայմաններում այդ հրանոթից հրաժարվելու ոչ մի պատճառ չկա։ Զինամթերքի մասով այն ունիֆիկացված է մեր ունեցած բոլոր 152մմ հրանոթների հետ (բացառությամբ մի քանի ավելի հզոր լիցքերի, ամեն ինչ էլ կարող է կրակել), ճշգրտությամբ էլ նույն սահմաններում է, ինչ ավելի ուշ ստեղծված հաուբիցները (բալիստիկայի օրենքները չեն փոխվել)։ Ու նույնիսկ արդիականացման պոտենցիալ ունի դեռ։
        Սա որպես օրինակ, որ զենքի մոդելի կամ կոնկրետ զենքի հին արտադրության լինելը դեռ դրանից հրաժարվելու պատճառ չէ։
        Մեկ այլ օրինակ՝ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենան։ Ինչպես խորհրդային գրեթե ամբողջ սպառազինությունը, սա էլ է գաղափարապես արդեն հնացած։ Փոխարինե՞նք այս մեքենան։ Սրա փոխարինելը շատ ցանկալի կլիներ, բայց ինչո՞վ ու ամենակարևորը ո՞ւմ հետույքով։ Նույնիսկ Ադրբեջանն այդպիսի ֆինանսական միջոցներ չուներ։ Նրանց գնած ԲՄՊ-3-ներն էլ գաղափարապես ԲՄՊ-2-ից լավը չեն (դեռ ավելին, գոյություն ունի բավականաչափ հիմնավոր կարծիք, որ վատն են)։
        Ստացվում է, որ նույնիսկ գաղափարապես հնացած զենքը օբյեկտիվ պատճառներով կարող է մնալ սպառազինության մեջ։
        Կամ բարոյապես հնացած զենքերը դիտարկենք։ Օրինակ՝ հակատանկային հրանոթները ժամանակակից տանկերի դեմ ոչինչ անել չեն կարող։ Բայց դրանք առաջվա պես արդյունավետ են թեթև զրահատեխնիկայի դեմ։ Հետևաբար, լրիվ իմաստ ունի գոնե որպես ռեզերվ պահել։
        Կարող եմ ամեն կետով այսպես տասնյակ օրինակներ բերել։ Ի դեպ, ոչ միայն մեր, կամ խորհրդային մոդելի բանակներից, այլև ՆԱՏՕ-ական, այդ թվում՝ ամերիկյան բանակից։ Բավական է հիշել ասենք, որ ամերիկացիները ծովային հետևազորի համար գնեցին բրիտանական օգտագործված «Harrier II» ինքնաթիռները։
        Նենց որ, խնդիրը բնավ էն չի, որ մենք «80-ականների զենքով ենք կռվում»։ 80-ականների զենքով են կռվում նաև ադրբեջանցիները, համենայն դեպս և մեր, և իրանց բանակում այդպիսի զենքերի քանակը 90%-ից ավել է։
        Խնդիրն այն է, որ մեր այդ 80-ականների զենքի արդիականացման պոտենցիալը մենք չենք օգտագործել։ Ու հաշիվը իշխանություններից սրա համար է պետք պահանջել, ոչ թե 2015 թիվ դեկտեմբեր տանկեր չառնելու։ Ու սա կարևոր դաս է, որը պիտի հաշվի առնվի ապագայի համար։
        Հ.Գ.
        Նոր զինատեսակների (ԱԹՍ-ներ, բաներ) մասով տրվող հարցերը կոռեկտ են, այնպես որ դրանց չեմ անդրադառնում։
        koreolanի բլոգից

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          10:00 - 9 / 04 / 2016
          Սովորական հերոսություն

          Քաջատեղյակ լինելով, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ, պաշտպանական մարտերում զոհված մեր զինծառայողների դիակները գտնվում են անմիջական շփման գծի` հակառակորդի կողմից մշտապես գնդակոծվող տարածքում, անտեսելով կյանքին անմիջական վտանգ սպառնացող պայմանները, պաշտպանու-թյան բանակի ընդհանուր թվով 17 զինծառայողներից և կամավորականներից կազմված խումբը, ս.թ. ապրիլի 6-ին մտնելով վտանգավոր միջդիրքային տարածք, ինտեսիվ վարվող կրակի տակ դուրս են բերել […]


          Քաջատեղյակ լինելով, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ, պաշտպանական մարտերում զոհված մեր զինծառայողների դիակները գտնվում են անմիջական շփման գծի` հակառակորդի կողմից մշտապես գնդակոծվող տարածքում, անտեսելով կյանքին անմիջական վտանգ սպառնացող պայմանները, պաշտպանու-թյան բանակի ընդհանուր թվով 17 զինծառայողներից և կամավորականներից կազմված խումբը, ս.թ. ապրիլի 6-ին մտնելով վտանգավոր միջդիրքային տարածք, ինտեսիվ վարվող կրակի տակ դուրս են բերել ս.թ. ապրիլի 2-ին մարտական գործողությունների ընթացքում քաջաբար զոհված զինծառայողներ`

          ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի /ծնված 1991թ. ՀՀ ԶՈՒ 2007թ., Գյումրու ԶԿ/,

          ժամկետային պարտադիր զինծառայողներ, շարքային Գևորգ Գագիկի Վարդանյանի /ծնված 1996թ., 2014թ. 2-րդ զորակոչ Գյումրու ԶԿ/,

          կրտսեր սերժանտ Հենրիկ Ռուդոլֆի Ղահրամանյանի /ծնված 1996թ., 2014թ. 2-րդ զորակոչ Մասիսի ԶԿ/ դիերը, ինչի հետևանքով աշխարհազորային:


          Ցավոք, գործողության ընթացքում պահեստազորի ավագ լեյտենանտ Արմեն Կառլենի Գասպարյանը զոհվել է, իսկ լեյտենանտ Համիկ Արայիկի Սիմոնյանը, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Յուրիկ Արմենակի Ավագյանը, աշխարհազորայիններ Արմեն Բաբկենի Գրիգորյանը, Պյոտոր Սլավիկի Բաղդասարյանը, Արսեն Մուրազի Բադալյանը, Թաթուլ Արայիկի Ծատրյանը, ստանալով ականապայթյունային վիրավորումներ` հոսպիտալացվել են:

          Հետաքրքիր է նաև նշել, որ Պաշտպանության բանակի պահպանության գոտու հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող 2 մարտական դիրքերի միջանկյալ տարածքում ՊԲ 33651 զորամասի հրաձգային գումարտակի 5 սպաներից և 1 պայմանագրային զինծառայողներից կազմված խումբը կանխել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման փորձը:

          Վերջինս մարդկային մեծաթիվ կորուստներ տալով նահանջել է` փախուստի ժամանակ մարտի դաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈՒ կապիտան, Նաֆթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը:

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Any truth to this?
            Log into Facebook to start sharing and connecting with your friends, family, and people you know.

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              8 / 04 / 2016
              Հավաքագրված միջոցներն ուղղվելու են սպառազինությունների ձեռքբերմանը. ԼՂՀ փոխվարչապետ



              ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ֆեյսբուքի» իր գրառումով դիմել է Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող հայրենակիցներին՝ նշելով, որ Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներն միջոցները օր-օրի համալրվում են, և միջոցներն ուղղվելու են նաև Զինված ուժերի համար արդի սպառազինությունների ձեռքբերմանը:

              «Արցախում, Հայաստանում և արտերկրում ապրող իմ հայրենակիցներ,
              ոչ ռուսը, և ոչ էլ որևէ մեկը` բացի հայից, մեր սահմանին չի զոհվելու, մեր հայրենիքի պաշտպանության գործում դեր չի ունենալու: Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարը օր-օրի համալրվում է, և այն ուղղվելու է բացառապես Զինված ուժերի համար սպառազինությունների ձեռքբերմանը: Մենք այլընտրանք չունենք, ինքներս պիտի հոգանք մեր պաշտպանությունը: Նվիրաբերելով պաշտպանության բնագավառին ուղղված ֆինանսական և նյութական ռեսուրսներ` կկարողնանք խնայել մեր զինվորների կյանքը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արթուր Աղաբեկյանը:

              ԼՂՀ կառավարության հաշվեհամաներին մինչ 07.04.2016թ. հավաքված նվիրատվություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Հավաքված գումարը կազմում է 891 մլն 583 հազար 119 դրամ, 63 հազար 707 ԱՄՆ դոլար, 1938 եվրո և 11 մլն 238.6 հազար ՌԴ ռուբլի։

              Նշենք, որ ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ ԼՂՀ կառավարության կողմից բացվել են հետևյալ բանկային հաշիվները`
              Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան swift`artsam22
              Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
              Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
              Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
              Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
              Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                8 / 04 / 2016
                6 եզրակացություն, որ պետք է անենք հայ-արդբեջանական ապրիլյան պատերազմից
                Եզրակացություններն արված են վերջին մի քանի օրերին Արցախում հանդիպումների ու լրահոսին հետևելու արդյուքնում: 1. Հայ զինվորն ուժեղ է: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ հայ մարտիկն ուժեղ է, միևնույն ժամանակ տեխնոլոգիական առավել հագեցվածությունը կբազմատկի մեր զինվորականության կարողությունները և կմեծացնի արդյունավետությունը: Օրինակ «тепловизор»-ների, գիշերային տեսանելության սարքերի, սահմանի վերահսկման որոշ տեխնիկական լուծումների, հարվածային անօդաչու թռչող ապարատների և այլ […]



                Եզրակացություններն արված են վերջին մի քանի օրերին Արցախում հանդիպումների ու լրահոսին հետևելու արդյուքնում:

                1. Հայ զինվորն ուժեղ է: Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ հայ մարտիկն ուժեղ է, միևնույն ժամանակ տեխնոլոգիական առավել հագեցվածությունը կբազմատկի մեր զինվորականության կարողությունները և կմեծացնի արդյունավետությունը: Օրինակ «тепловизор»-ների, գիշերային տեսանելության սարքերի, սահմանի վերահսկման որոշ տեխնիկական լուծումների, հարվածային անօդաչու թռչող ապարատների և այլ տեխնիկական լուծումների առավել մեծ հագեցվածությունը կարող է մի քանի անգամ մեծացնել հայկական բանակի արդյունավետությունը:

                2. Ադրբեջանական բանակը չկարողացավ լուծել իր առջև դրված որևէ խնդիր, որը հիմնված էր մարդկային գործոնի վրա: Դրա հետ մեկտեղ համեմատաբար ավելի արդյունավետ էին հարվածային անօդաչու սարքերի միջոցով Ադրբեջանի իրականացրած գործողությունները: Կարծում եմ այս ամենի արդյունքում Ադրբեջանում եզրակացության կգան, որ իրենց ավելի շատ պետք են զինատեսակներ, որոնք հեռակառավարմամբ են գործում, քան հույս դնել սեփական զինվորի վրա: Արդյունքում հավանականություն կա, որ կմեծանան ներդրումները հարվածային անօդաչու սարքերի և նմանատիպ այլ զինատեսակների վրա:

                3. Հայ հասարակությանը գաղափարախոսություն է անհրաժեշտ: Հայ հասարակության աննախադեպ միավորումը զարմացրեց, քանի որ 1988 թվականի շարժումից հետո նման երևույթ չէր նկատվել: Կարծում եմ միավորման պատճառներից գլխավորը մինչ այդ տիրող գաղափարախոսական սովն է: 90-ականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո հայ ազգը բացի Ցեղասպանությունից չէր ունեցել որևէ գաղափարախոսություն, իսկ Ցեղասպանությունը որպես այդպիսին գաղափարախոսություն ձևով չի ներկայանում, քանի որ մեր դեպքում Ցեղասպանության ճանաչումը հանդես է գալիս որպես նպատակ, ոչ թե միջոց: Իսկ ցանկացած սոցիալական խմբի առողջ գործունեության համար անհրաժեշտ է գաղափարախոսություն ունենալ, քանի որ դա օգնում է միավորվել ու դիմադրել ընթացիք խնդիրներին: Անկախության տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ խրագրեր, սկսած Հայաստանը տարածաշրջանի առողջապահական կենտրոն դարձնելուց, ավարտած զբոսաշրջիկական ամբիցիոզ պրոյեկտներ, սակայն գաղափարախոսության համար ոգեղեն նպատակ է պետք, որը ցավոք այսօրվա դրությամբ չունենք: Արդյունքում հայ հասարակությունը ևս մեկ անգամ շատ արագ միավորվեց Արցախի հարցի շուրջ:

                4. Հայ հասարակությունն ունի խնդիրների լուծման շուրջ միավորվելու մեծ ռեսուրս: Ցավոք այդ ռեսուրսն ավելի շատ կազմակերպվում է արտաքին թշնամու գործողությունների, քան ներքին համակարգի ծրագրերի արդյունքում:

                5. Առաջին փուլում կարողացանք միավորվել ու հաղթել, սակայն հնարավոր են նաև երկարաժամկետ գործողություններ: Բազմաթիվ մասնագետներ, այդ թվում նաև բարձրաստիճան զինվորականներ, կարծիք հայտնեցին, որ Ադրբեջանական 3 օրյա գործողություններն ավելի շատ «հետախուզական մարտերի» խնդիր ունեին, որպեսզի պատրաստվեն ավելի լայնամասշտաբ գրոհի: Եթե վերոնշյալ կանխատեսման նույնիսկ 10 տոկոս հավանականություն կա, նշանակում է անհրաժեշտ է վերջին մարտերի եզրակացությունների հիման վրա շատ արագ վերափոխումներ իրականացնել, որպեսզի հաջորդ գրոհի ժամանակ Ադրբեջանն այլ իրականության հանդիպի:

                6. Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր ունեն շարունակել 1915 թվականի Ցեղասպանությունը: Հաշվի առնելով այն, թե թշնամին ինչ դաժանությամբ էր վերաբերվել հայ զինվորների դիակների ու խաղաղ բնակչության նկատմաբ, ինչպես նաև այն, թե ինչ մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ էր ադրբեջանական հասարակությունն ընդունում այդ դաժանությունները, կարելի է եզրակացնել, որ Արցախի 3 օրյա պատերազմը կարող է ևս մեկ հիմնավորում հանդիսանալ, որ գլոբալ առումով Ադրբեջանն ու Թուրքիան խնդիր ունեն ավարտել 1915 թվականի Ցեղասպանությունը: Հետևաբար չի կարելի Արցախի հացը դիտարկել որպես ժամանակավոր կամ տեսանելի ապագայում լուծման ենթակա խնդիր: Մեր ու Թուրքիայի և ադրբեջանցի թուրքերի միջև առկա է էթնիկական հակամարտություն, որը դեռ երկար ժամանակ չի ավարտվի:

                Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Զինծառայողների դիակների որոնման աշխատանքները ևս երկու օր կշարունակվեն

                  9 Ապրիլի 2016,


                  Եվս երկու օր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի որոշակի հատվածներում որոշակի ժամանակով կդադարեցվի կրակը` զոհվածների որոնման աշխատանքները կատարելու նպատակով: Այս մասին yerkir.am-ին հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

                  «Զոհվածների դիակների որոնողական աշխատանքների համար հատուկ միջոցառումներ են անցկացվում, այսինքն` որոշակի վայրերում ընդհանրապես կրակոցներ չեն լինում, անգամ` ատրճանակից, որպեսզի այդ հատվածներում որոնողական աշխատանքներ կատարվեն: Դիակների փոխանակումը և զոհվածների դիերի որոնումը մեկ-երկու օր պետք է տևի»,- ասաց նա:

                  Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները: Որոնողական աշխատանքների ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել:

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Originally posted by Zeytun View Post
                    And when their allies become pro-EU, they are surprised. Russia is not an ally, nor a friend. We have some common interest that's it. We need to develop, not sell everything to inefficient Russian companies. What does Russia export other than minerals, fossil fuels,etc... and weapons ? Where are their new technologies ? Tell me about a thing you use at home that is Russian ?
                    100%

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      The least Armenia could do now is start charging money for the Russian Base. Point me to a country in the world which hosts another country's Base FOR FREE. Also that phony eurasian union is a joke. What did Armenia get for it?

                      Comment

                      Working...
                      X