Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Այս գիշեր Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել ու հետ շպրտվել. ԼՂՀ ՊԲ
    14.04.2016



    Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ:

    ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես առաջնագծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ) եւ հարավարեւելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետերից (25 արկ) արկակոծել է հայկական դիրքերը:

    Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաեւ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ժամը 04:55-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատների կողմից հարավային ուղղությամբ ձեռնարկված գործողությունը ժամանակին հավաստանշվել է հայ դիրքապահների կողմից եւ հետ շպրտվել:

    ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջեւ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը եւ վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by Mher View Post
      If our government was more effective, it would initiate and direct the protest covertly instead of risking it being overtaken by hooligans or people with other agendas. Anyway though, you don't really have to worry about the EU angle. I don't think anyone in Armenia has any support for it.
      Also, oligarchs are a problem, because they hamper redistribution of income and increase the gap between the rich and the poor. Instead of having 200 stores, you'll have 2-3 with many employees working for peanuts salaries.
      Here's a few basic things our government should strive for

      the first, which shouldn't be a request, but a demand is the immediate delivery of the $200 million weapons, now, when we need them, instead of the end of 2017.

      A less urgent demand, but still very feasible would be a lease of $50 mill/year for the bases in Armenia. Russia pays much more to Kyrgystan for a single, much smaller base, in a much less important location.

      Finally, the potential of a sharing agreement for older defensive weapons on the Russian bases in Armenia.
      Unfortunately weak support for EU angle...from an economic and anti-corruption standpoint, that model could take Armenia to better places instead of the current Eurasian Union model where corrupt Armenia is the least corrupt among those nations.
      Also, I do not agree that oligarchs are not a problem, they are. Oligarchs hamper redistribution of income and creation of new businesses. They control the job market by employing lots of people for peanuts salaries rather than these people opening new businesses, which they can't due to oligarchs controling entire sectors sometimes.
      Last edited by armnuke; 04-14-2016, 02:12 AM.

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Originally posted by Vrej1915 View Post
        Զոհված մայորը դիրքեր էր բարձրանում, որ 4 որդիներն իրենով հպարտանան (ֆոտո)
        13.04.2016
        37-ամյա Սուրեն Մելքումյանն իր 5 ընկերների հետ անհետացել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը...



        Սուրեն Մելքումյանին հուղարկավորել են ապրիլի 12-ին հայրենի Տումի գյուղում:
        14.04.2016

        Նրանք մեզանից գնացին, մեր շարքերից, մեր կեսից կտրվեցին...

        Արծրուն Հովհաննիսյան
        Սուրենի հետ չորս տարի սովորել ենք, ավելի ճիշտ ծառայել, որպես զինվոր, չորս տարի: Դժվար է բացատրել թե դա ինչ է նշանակում: Ալիկի հետ երկու տարի, դրանից հետո էլ Ալիկին դաս եմ տվել մի տարի: Այս զոհված տղաներից շատերը իմ ու մեր հարազատներն են, նրանք մեզանից գնացին, մեր շարքերից, մեր կեսից կտրվեցին: Նրանց առաջինը մենք ենք կորցրել, ԶՈւ-երի ղեկավարությունը:

        Կից նյութն` այստեղ

        Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/post...unseen-section

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Ինչի մասին են խոսում փաստերը

          13 Ապրիլի 2016,


          Ղարաբաղյան քառօրյա պատերազմն ըստ էության ավարտվեց Մոսկվայի գործադրած ճնշման հետևանքով։ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու կարիք չկար. պարզ է՝ գրաված դիրքերը հայկական բանակի հակահարձակման արդյունքում կորցնելուց և ռազմական գործողությունները սեփական տարածք տեղափոխելու սպառնալիքի պայմաններում Բաքուն առավել ևս պետք է շտապեր համաձայնել Մոսկվայի առաջարկին։

          Բայց Ռուսաստանը չսահմանափակվեց միայն կողմերին հրադադարի ռեժիմին վերադարձնելու նախաձեռնությամբ։ Մոսկվան զուգահեռաբար միակողմանի իր վրա վերցրեց նաև Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի կառավարումը, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս արագ անցան բանակցությունները վերականգնելու գործին։ Սա հուշում է, որ այն, ինչ քառօրյա ղարաբաղյան պատերազմի հետքերով է Մոսկվան ձեռնարկուը, ոչ թե զուգահեռվում, այլ հակադրվում է ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահների նախաձեռնությանը` բնական հարց առաջացնելով` ի՞նչ խնդիր է ուզում լուծել Մոսկվան արդեն տեղի ունեցած պատերազմի շրջանակում։ Այս իմաստով, առանց հեռուն գնացող եզրահանգումներ կատարելու, փորձենք համադրել մի քանի փաստ։

          1. Նախորդ շաբաթ, Երևանում ընդունելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրան խնդրեց միջնորդել, որպեսզի արագացվի Ռուսաստանի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Հայաստանի գնած զինտեխնիկայի մատակարարման գործընթացը։ Աբրահամյանի խնդրանքից հետևում էր, որ խոչընդոտներ հարուցողը ռուսական կողմն է, և դրանք կապված են հատկապես զինամթերք արտադրող ընկերությունների հետ, որոնց գործունեության համակարգումը, ի դեպ, իրականացնում է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։ ՀՀ վարչապետի խնդրանքը պարզեց, որ ղարաբաղյան կարճատև պատերազմի մեջ ԼՂՀ բանակը մտել էր առանց այն զինատեսակների, որոնցով կարող էր հակակշռել ադրբեջանական ԶՈւ-ին։ Վարկային այդ պայմանագիրը կնքվել էր ավելի քան մեկ տարի առաջ, և հայ հասարակությունը համոզված էր, որ զինտեխնիկայի մատակարարումը բնական ընթացքի մեջ է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ռուսական կողմը խուսափել ու խուսափում կատարել արդեն ուժի մեջ գտնվող վարկային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը։

          2. Բաքվից վերադառնալիս «Ռոսիա 24» TV-ին տված հարցազրույցում Մեդվեդևը չէր հերքել, որ իրենք տիեզերակայանների միջոցով հետևում են ԼՂ հակամարտության գոտում զորամիավորումների տեղաշարժերին, ասելով, որ այսօր ոչինչ թաքցնել հնարավոր չէ։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ ռուսական օդատիեզերական ուժերը կարող էին տեղեկացված լինել Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հարձակման մասին։ Ըստ ընդհանուր ՀՕՊ համակարգի ստեղծման մասին հայ-ռուսական պայմանագրերի՝ ռուսական կողմը պարտավորություն է ունեցել ռազմական գործողությունների սպառնալիքի դեպքում հայկական կողմին տրամադրել ձեռք բերված օպերատիվ ինֆորմացիան։ ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ռուսական կողմը չի կատարել իր պարտավորությունները, եթե ակնհայտ էր, որ դրանով կարող էր կանխել պատերազմը և արյունահեղությունը, կամ` ինչո՞ւ ինքը դրանք չի օգտագործել՝ Ադրբեջանին պլանավորած արկածախնդրությունից ետ պահելու համար։

          3. Մարտի 10-ին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին իրադրությունը անհամեմատ հանգիստ էր, միանգամայն անակնկալ կերպով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հրավիրվեց Մոսկվա։ Հանդիպման մասին Կրեմլից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ մի շատ ուշագրավ ձևակերպում էր արվում` Պուտինը Սարգսյանի հետ քննարկելու է «ԼՂ բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունները»։ Թե ի՞նչ հնարավորությունների մասին էր խոսքը, ոչ մի ակնարկ չէր արվում։ Դրան «անհասկանալի» պատճառներով հաջորդեց վարկային պայմանագրով Հայաստանի կողմից ձեռք բերվելիք զինատեսակների հրապարակումը, ինչից հետո Բաքուն պաշտոնապես բողոքի նոտա հղեց Մոսկվային՝ պահանջեց տալ երաշխիքներ, որ այդ զինտեխնիկան ԼՂՀ-ում չի հայտնվելու։ Ամենաուշագրավն այն է, որ դրան էլ կայծակնային արագությամբ հաջորդեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցը Բաքու՝ պաշտոնապես իբր քննարկելու զինտեխնիկայի բազմամիլիարդանոց գործարքի շրջանակում Ադրբեջանի համար արտադրված զինտեխնիկայի դիմաց Բաքվի կուտակած պարտքերի վերադարձման հարցը։ Մինչդեռ ամենևին չի բացառվում, որ իրականում Բաքուն ոչ թե պարտքեր էր կուտակել, այլ սպառնացել էր դադարեցնել ռուսական զենքի հետագա գնումները, եթե Մոսկվան Հայաստանին մատակարարի վարկային պայմանագրով նախատեսված զենքը կամ չտա դրանք ԼՂՀ տարածքում չհայտնվելու կոնկրետ երաշխիքներ։ Եվ ամենևին չի բացառվում, որ ոչ միայն Հայաստանին զենքի մատակարարումը հենց այդ պատճառով է ուշացվել, այլև` որ Ռոգոզինը Բաքու է շտապել` Ալիևին հանգստացնելու, որ իրականում դեռ այդ զինտեխնիկայի որևէ խմբաքանակ Հայաստանը չի ստացել։ Այլ կերպ ասած՝ ԼՂ ուղղությամբ հարձակումը ձեռնարկելիս Ալիևն արդեն տեղյակ էր, որ այդ` իսկապես զսպող զինատեսակներին Հայաստանը և ԼՂՀ-ն չեն տիրապետում, ինչն էլ հիմք է հանդիսացել նրա համար՝ տալու այդ մասշտաբային հարձակումը կազմակերպելու հրամանը։

          4. Մոսկվան հայկական և ադրբեջանական կողմերին կրակի դադարեցմանը մղելու նախաձեռնությունը ցուցաբերեց ոչ թե ռազմական գործողությունների առաջին իսկ օրը, այլ միայն հինգերորդ օրը, այն դեպքում, երբ Ադրբեջանն արդեն հայտարարել էր հրադադարի ռեժիմին միակողմանի վերադառնալու ցանկության մասին։ Մոսկվայի այդ թվացյալ դանդաղկոտությունը, իհարկե, հնարավորություն տվեց հայկական զինուժին՝ վերականգնելու նախկին բնագծերը։ Բայց եթե խնդրին մոտենում ենք միայն Մոսկվայի՝ ներկայումս ակտիվորեն տիրաժավորվող այն դիրքորոշման տեսանկյունից, թե իրենց բացարձակապես ձեռնտու չէ մասշտաբային պատերազմի վերսկսումը, ապա կողմերին հրադադար պարտադրելուն նա պետք է, ըստ տրամաբանության, գնար հենց առաջին օրը։ Հարց՝ ինչո՞ւ է ուշացրել։

          5. Դրանից անմիջապես հետո Սերգեյ Լավրովը շտապում է Բաքու, որտեղ նախ հայտարարում է, թե արդեն կան կարգավորման գրեթե բոլոր բաղադրիչներն ու պայմանավորվածությունները։ Իսկ TAСС գործակալությանը տված հարցազրույցում նա պարզաբանում է, որ նախ՝ նախագահներ Մեդվեդևը և Պուտինը առաջ են մղել տարբեր գաղափարներ, որոնք հնարավորություն կտան Ղարաբաղի շուրջ իրավիճակը հանգուցալուծել տարածքների «ազատման» միջոցով, որին զուգահեռ պետք է որոշվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ապա ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանը մտնի թե' ԵՏՄ և թե' ՀԱՊԿ։ Այլ կերպ ասած՝ ՌԴ-ն ակտիվացրեց ընդամենը ԼՂ կարգավիճակի որոշման բանակցությունների դիմաց հայկական կողմից տարածքներ հանձնելու թեման։ Մոսկվան հանդես է եկել նաև անհրաժեշտ պահին Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ։ Եթե նկատի ունենանք կողմերի հետ Մոսկվայի ներկայիս գերակտիվ բանակցությունները, պետք է սպասել, որ առաջիկայում ռուսական կողմը կարող է հանդես գալ նման հանդիպման առաջարկությամբ։ Բայց դա տեղի կունենա այն դեպքում, երբ համոզված կլինի, որ Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո կկարողանա կարգավորման ճանապարհին որևէ կոնկրետ արդյունք ներկայացնել։

          Գևորգ Դարբինյան

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Տեղեկանք՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կորուստների մասին. ՀՀ ՊՆ
            Ապրիլ 13, 2016

            ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք:

            Մարտական կորուստներ.

            ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ (ընդամենը՝ 77 զոհ).

            սպաներ՝ 15,
            պայմանագրային զինծառայողներ՝ 15,
            ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,
            աշխարհազորայիններ՝ 11,
            պահեստազորայիններ՝ 2:

            Անհայտ կորած.

            1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

            Ոչ մարտական կորուստներ.

            ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են ընդամենը` 15 զոհված/մահացած.

            զինծառայողներ՝ 9,
            աշխարհազորայիններ՝ 2,
            հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված Արցախի խաղաղ բնակիչներ՝ 4:

            Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Հակառակորդը դիվերսիայի փորձ է արել․ ՊԲ
              Ապրիլ 14, 2016

              Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։

              Մասնավորապես առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (1 արկ), 60 մմ-ոց (11 արկ) ականանետներով և ԱԳՍ-17 նռնականետներով (25 արկ) կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ:

              Գիշերվա ընթացքում արձանագրվել է նաև դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ժամը 04:55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության առաջապահ ստորաբաժանումները նկատել են հակառակորդի հատուկջոկատայինների ձեռնարկված գործողությունը և հետ շպրտվել նրանց:

              ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել կրակի դադարեցման շուրջ կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Հայ զինվորի եւս մեկ շքեղ հաղթանակը

                ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                Մեկնաբանություն - 14 Ապրիլի 2016,


                Ապրիլյան պատերազմի ընթացքի, արդյունքների վերաբերյալ քննարկումներ դեռ շատ կլինեն, քանի որ այն կտրուկ փոփոխություններ է մտցրել մեր հասարակության արժեհամակարգի, մտածողության, շահերի ու իրավունքների վերաբերյալ պատկերացումների մեջ:

                Սակայն արժե խոսել եւս մեկ արդյունքի մասին, որը էական հանգամանք է այս համատեքստում: Դա տարածքների հանդեպ վերաբերմունքն է: Շատերն են արդեն գալիս այն մտքին, որ տարածքները չպետք է վերադարձնել:

                Երկար տարիներ հայ հանրային-քաղաքական միտք կոչվածը կարգավորման վերաբերյալ իր մեկնաբանություններում խոսում էր տարածքների վերադարձի անխուսափելիության մասին: Նույնիսկ կար այսպիսի մի թեզ, որ այդ տարածքներն «անվտանգության գոտի են», «մեր հայրենիքը չեն» եւ այլն: Ըստ այդմ էլ, քննարկվում էր ղարաբաղյան խնդրի «փոխզիջումային լուծման» մասին:

                Ավելին, տարածքները վերադարձնելու թեզը նույնիսկ համարվում էր քաղաքական ողջախոհության, լավ տոնի, միջազգային իրավունքին համահունչ լինելու արտահայտություն:


                Այս անհեթեթությունը շարունակվում է արդեն երկու տասնամյակից ավելի: Երբ այդ թեզի կողմնակիցներին հարց էր տրվում՝ իսկ կարո՞ղ եք ցույց տալ որեւէ հակամարտություն, որը լուծվել է նման սկզբունքով, պատասխան չէր լինում: Կամ էլ բերվում էր արաբ-իսրայելական հակամարտության անհաջող օրինակը, որը որեւէ առնչություն չուներ Ղարաբաղյան խնդրի հետ:

                Նաեւ հարց էր տրվում՝ իսկ եթե շահագրգիռ գերտերություններն իսկապես ցանկանային տարածքների վերադարձ եւ այդ ուղղությամբ քայլեր անեին, Հայաստանն ու Արցախն ի վիճակի կլինեի՞ն դեմ գնալ դրան: Այս հարցին նույնպես պատասխան չէր տրվում:

                Շատերն էին զարմանում, թե ինչու է հայկական այսպես կոչված քաղաքական միտքը հակված այդ գաղափարներին: Պատասխանն առավել քան պարզ է՝ դա ներդրված գաղափար էր, եւ նրանք ցանկանում էին արտաքին ասպարեզում իրենց առաջարկել «գործընկերներ», քանի որ իբր համարժեք են քաղաքական գործընթացների տրամաբանությանը:

                Ապրիլյան պատերազմը վերջ դրեց այս թեզին, որին թերեւս նպաստեց նաեւ այն, որ հայկական կողմը տարածքային թեկուզ փոքր, բայց կորուստ ունեցավ: Բացի այդ, դրան նպաստեց նաեւ այն, որ պարզ դարձավ, որ այդ տարածքների հանձնումը ցանկանում են Ադրբեջանը, Ռուսաստանը՝ իր խաղաղապահներին տեղակայելու հույսով, եւ Հայաստանի մի քանի այսպես կոչված քաղաքական կուսակցություններ՝ ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ այլն (փոխզիջումային լուծումը դա տարածքների հանձնումն է, ուրիշ ոչինչ), քաղաքական փերեզակներն ու հանցագործները, խիստ որոշակի ուղղվածության ագենտուրան:

                Հայրենիքը վերացական հասկացություն է, այն կարող է նաեւ քոնը չլինել:
                Հայրենիքը պետություն է դառնում տարածքով, եւ որեւէ ազգի կենսունակությունը եւ արժեքը տարածքը պաշտպանելու, բնակեցնելու եւ հզորացնելու կարողության մեջ է: Տարածք հանձնելով, ազգը դադարում է լինել ազգ, այլ միայն՝ համայնք:
                Հայ զինվորն իր գործողություններով բերել է այս գիտակցումը, ցրելով բոլոր տեսակի անհեթեթություններն ու իրավունքի ու պատասխանատվության վերաբերյալ մինչ այժմ եղած ողորմելի պատկերացումները:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....CwAWs2zc.dpuf

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Parev from Beirut
                  3 dari hedeveless hedo ass forumin, vorochetsi masnagtsil
                  Parev !

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Originally posted by Sarkis86 View Post
                    I've noticed a few analysts, including those who mostly take a more pro-Armenian position, have been attacking the negotiations process under the OSCE Minsk Group. Armenians should keep in mind that one of the Azeri regime's main objectives has been to discredit the OSCE Minsk Group, and have it replaced with another format where Azerbaijan would have more influence. This is part of the calculation when Baku authorizes violations of the ceasefire regime. Obviously Baku would prefer to have the negotiations process regarding Artsakh transferred to something like the United Nations General Assembly, where the numerous Islamic states will mindlessly vote in favor of Azerbaijan over Armenia (see the anti-Armenia and anti-Artsakh UNGA resolutions over the past several years which passed because only thirty or so Islamic states voted in favor of Azerbaijan while the rest of the world abstained; link below) Another option the Azeris would prefer would be the Council of Europe’s Parliamentary Assembly ("PACE"), which is crawling with Turks, Zionists, Islamic supremacists, and energy corporations (pretty much a reflection of the EU itself). PACE regularly passes anti-Armenia and anti-Artaskh resolutions. When Turkish neo-Ottoman imperialist Mevlüt Çavuşoğlu was president of PACE, he forced the revival of the PACE "Karabakh Committee" despite the objection of Armenia and the Minsk Group co-chairs:

                    http://asbarez.com/68798/un-general-...s-on-karabakh/

                    http://asbarez.com/92544/pace-revive...as-objections/

                    So be careful when you come across calls to replace the "ineffective" Minsk Group. The Minsk Group basically serves to lock the current status quo, which favors Armenia.
                    I agree with your assessment. On the hand, I've noticed all of the international/foreign journalists (even some of the pro-Azeri ones) framing the conflict as an old one and with one of the cause being Stalin's move to put Artsakh in Azeri hand which is a positive thing- a historical wrong. On the other hand, if the OSE Minsk Group is disbanded, the alternative might be something worse, something pro-active.
                    General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      A blast for the past- from 2011 but still somewhat pertinent today:



                      "The Caspian oil boom since 2005 has strengthened Azerbaijan’s hand in the conflict. However, this advantage [will be] doomed to disappear [between] 2011-2019 with the dwindling of Azerbaijan’s oil reserves..."
                      General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                      Comment

                      Working...
                      X